Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

14.05.2022 -

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի ապրիլի 12-ին

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի 37-րդ հոդվածում`

i

1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մաքսային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը` այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում:».

2) 7-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված` մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունների կամ անգործության, մաքսային մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կայացրած որոշումների բողոքարկման դիմում-բողոքի քննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի քննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով սույն օրենքով նախատեսված դեպքերում:

Բանավոր ընթացակարգով դիմում-բողոքի քննությունը կարող է իրականացվել նաև տեսաձայնային կապի միջոցով:».

i

3) 8-րդ մասը «ծանուցագրի ձևը,» բառերից հետո լրացնել «հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվող քվեաթերթիկի ձևը,» բառերով.

i

4) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 11-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքի բանավոր քննությունն իրականացվում է բողոքարկման հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ գրավոր քննությունը` էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով` գրավոր քվեարկություն կազմակերպելու եղանակով:

Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովը որոշում է դիմում-բողոքի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով, և դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, եթե`

1) գրավոր քննության ընթացքում պարզվում է, որ առկա են գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ հանգամանքներ, որոնք կարող է պարզաբանել միայն դիմում-բողոք բերած անձը.

2) դիմում-բողոք բերած անձը դիմումով ներկայացրել է քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունել է հանձնաժողովը` բանավոր ընթացակարգով ավելի արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով:».

i

6) 12-րդ մասը «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «բանավոր ընթացակարգով» բառերով.

i

7) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

i

8) 15-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Որոշումները կայացվում են քվեարկությամբ` պարզ մեծամասնության ձևով: Բանավոր ընթացակարգով քննության արդյունքում որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում բաց քվեարկությամբ, իսկ գրավոր ընթացակարգով քննության արդյունքում` քննության օրը գրավոր քվեարկությամբ:».

i

9) 16-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումներն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրում է հանձնաժողովի նախագահը: Որոշումներն ուժի մեջ են մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի` հարկ վճարողի անձնական էջում որոշումը տեղադրելու եղանակով: Հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում որոշման տեղադրումը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից: Հանձնաժողովը որոշման ընդունման մասին որպես հարկ վճարող չհաշվառված ֆիզիկական անձանց իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:».

i

10) 17-րդ մասից հանել «տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով` «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ» բառերը:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի: Սույն օրենքի դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մաքսային մարմին մուտքագրված դիմում-բողոքների քննության նկատմամբ:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի երրորդ պարբերությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված` հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով որոշումների իրազեկման մասով դրույթներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:

4. Մինչև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը հանձնաժողովը որոշման ընդունման մասին դիմումատուին իրազեկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. մայիսի 2
Երևան
ՀՕ-90-Ն

 

 Պաշտոնական հրապարակման օրը` 4 մայիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 12.04.2022
N ՀՕ-90-Ն օրենք