10.05.2021 - 27.08.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
26 ապրիլի 2021 թվականի N 23-Ն
ԱՆՁԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԴՈՆՈՐ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԳՐԱՎՈՐ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասը`
Հրամայում եմ
1. Հաստատել անձի մահից հետո դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու կարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պաշտոնակատար` Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2021 թվականի ապրիլի 26-ի
N 23-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԱՆՁԻ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԴՈՆՈՐ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԳՐԱՎՈՐ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են կենդանության օրոք անձի` իր մահից հետո որպես օրգանների և (կամ) հյուսվածքների դիակային դոնոր (այսուհետ` դիակային դոնոր) հանդես գալու գրավոր անհամաձայնության ներկայացման հետ կապված հարաբերությունները:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի 420-Ն որոշմամբ սահմանված կարգով առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող ընտանեկան բժշկի կամ տեղամասային թերապևտի (այսուհետ` բժիշկ) մոտ գրանցվելիս կամ հերթական այցի ժամանակ, քաղաքացին ծանուցվում է դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու իր իրավունքի վերաբերյալ, ինչի մասին գրառում է կատարվում քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում:
3. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված կարգով ծանուցվելուց և քաղաքացու կողմից դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու որոշում կայացնելուց հետո, բժիշկը քաղաքացու ամբուլատոր բժշկական քարտում կատարում է գրառում` դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության վերաբերյալ, որը ստորագրվում է քաղաքացու կողմից:
4. Բժիշկը էլեկտրոնային առողջապահության համակարգ է մուտքագրում անձի` որպես դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու մասին տեղեկությունը:
5. Անձը դիակային դոնոր հանդես գալու գրավոր անհամաձայնություն ներկայացնելու մասին իր որոշումը կարող է փոխել բժշկի մոտ առանց սահմանափակումների:
i
Պաշտոնական հրապարակման օրը` 30 ապրիլի 2021 թվական: