ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 սեպտեմբերի 2022 թվականի N 1106-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 565-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները սահմանելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին հանձնարարություններ տալու իրավասություն վերապահելու մասին» N 565-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը համակարգում է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի, այդ թվում` ոլորտային քաղաքականությունից բխող, կենսագործմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը և ընթացիկ հարցերը` հետևյալ ոլորտներում».
2) 1-ին կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«15) բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն.».
3) 1-ին կետի 18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«18) հանրային ծառայություն, այդ թվում` քաղաքացիական ծառայություն.».
4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է ոլորտային ռազմավարությունների, ռազմավարական ծրագրերի և դրանցից բխող իրավական ակտերի նախագծերի մշակմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը` հետևյալ ոլորտներում».
5) 3-րդ կետի 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«16) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, կապ և հեռահաղորդակցություն».
6) 3-րդ կետի 17-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«17) հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային ծառայությունների մատուցման, պետական հատվածում մարդկային կապիտալի զարգացման բարեփոխումներ».
7) 3-րդ կետի 18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«18) որպես գլխավոր տեղեկատվական համակարգող` տեղեկատվական համակարգերի ու թվայնացման, էլեկտրոնային հասարակության, տնտեսության և էլեկտրոնային կառավարման բարեփոխումներ».
8) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համակարգում է նաև`
1) միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում` Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրասիական զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքները.
2) միջազգային կառույցների և կազմակերպությունների, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ), Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), ինչպես նաև` գործընկեր պետությունների զարգացման ինստիտուտների հետ սոցիալ-տնտեսական և ոլորտային բարեփոխումների գծով համագործակցության աշխատանքները:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. սեպտեմբերի
Երևան