040.0686.130605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2005 թվականի N 686-Ն
«ԵՐԵՎԱՆԻ Փ. ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության` Երևանի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող շենքի վթարային վիճակը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով ու 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող` 2327.67 քառ. մետր ընդհանուր տարածքով շենքերն ու շինությունները (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2012903) փոխանակել «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի N 39 հասցեում գտնվող` 3699.3 քառ. մետր ընդհանուր տարածքով շենքերի ու շինությունների հետ (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1513047):
(1-ին կետը փոփ. 22.02.07 թիվ 203-Ն, 19.06.08 թիվ 636-Ն որոշումներ)
i
1.1. Սահմանել, որ «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է վճարել սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի իրականացման արդյունքում առաջացած ավելացված արժեքի հարկի գումարը:
(1.1-րդ կետը լրաց. 22.02.07 թիվ 203-Ն որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) մեկամսյա ժամկետում ապահովել «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համապատասխան պայմանագրի կնքումը.
բ) համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նախահաշվային փաստաթղթերի` Երևանի Արշակունյաց պողոտայի N 39 շենքի փոխանակվող տարածքներն ընդունելուց հետո «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 500000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի սահմաններում կնքել պայմանագիր շենքի վերակառուցման, վերանորոգման և հողատարածքի բարեկարգման մասին.
գ) ապահովել «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի N 39 հասցեում գտնվող` 3699.3 քառ. մետր ընդհանուր տարածքով շենքերի ու շինությունների անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը` պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 203-Ն որոշում)
3. Հաստատել Երևանի Լեոյի փողոցի N 3 շենքի հարակից տարածքը պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ)` 379.0 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող օտարման գոտին` համաձայն հավելվածի:
4. Երևանի քաղաքապետին`
i
ա) մեկամսյա ժամկետում իրականացնել Երևանի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող 3477.9 քառ. մետր հողամասի 99 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրումը «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` գնման նախապատվության իրավունքով.
բ) սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո Երևանի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող` 3477.9 քառ. մետր հողամասն «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամահայտնության դեպքում օտարել վերջինիս` գործող կադաստրային գնով` հողամասի համար վճարվող գումարից հաշվանցելով շենքի վերակառուցման, վերանորոգման և հողատարածքի բարեկարգման գումարները.
գ) (4-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 22.02.07 թիվ 203-Ն որոշում)
դ) ապահովել սույն որոշմամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի` սահմանված կարգով ձևակերպումը:
(4-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 203-Ն որոշում)
i
4.1. Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի N 39 հասցեում գտնվող շենքերի ու շինությունների տակ գտնվող, ինչպես նաև դրանց սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ 2822.1 քառ. մետր հողամասը, որպես պետական սեփականություն, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
(4.1-րդ կետը լրաց. 22.02.07 թիվ 203-Ն որոշում)
5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասի իրացման աշխատանքները կատարվելու են «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
6. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված պայմանագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:
i
7. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածի 1.6-րդ կետի 31-րդ ենթակետը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մայիսի 5-ի
N 686-Ա որոշման
Փ. ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՍԽԵՄԱ
__________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում
Բնագրում որոշման համարը տպված է «686-Ն», իսկ հավելվածում` «686-Ա»