Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐ ...

22.02.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.09.2002  -ից մինչեւ   22.02.2005  -ը:
 

(ուժը կորցնելու է 22.02.05 թվականից` 29.10.04 թիվ 1506-Ն որոշում)

i

040.0015.160198

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 1998 թ. թիվ 15

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար ապրանքների և ծառայությունների անվտանգության ապահովման, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

ա) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկերը (կցվում են).

(1-ին կետի ա ենթակետն ուժը կորցրել է 12.05.00 թիվ 239 որոշում)

բ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման կարգը (կցվում է).

գ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա սերտիֆիկացված արտադրանքի իրացման (ծառայությունների մատուցման) և գովազդի ժամանակ համապատասխանության սերտիֆիկատների կիրառման կարգը (կցվում է).

(1-ին կետի գ ենթակետն ուժը կորցրել է 12.05.00 թիվ 239 որոշում)

i

դ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման աշխատանքների համար վճարման կարգը (կցվում է):

(1-ին կետի դ ենթակետն ուժը կորցրել է 12.05.00 թիվ 239 որոշում)

i

զ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ռադիոէլեկտրոնային միջոցների և սարքավորումների վրա` համաձայն N 1 հավելվածի, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության կողմից օգտագործման համար:

(1-ին կետի զ ենթակետը լրաց. 22.08.02 թիվ 1312-ն որոշում)

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրանքի և ծառայությունների պարտադիր սերտիֆիկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային սերտիֆիկացման համակարգի շրջանակներում` համաձայն ՀՍՏ 5 շարքի Հայաստանի ստանդարտների.

բ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը (այսուհետև Հայպետստանդարտ)` համաձայնեցված շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ:

i

3. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` Հայպետստանդարտի հետ համատեղ մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պարտադիր սերտիֆիկացման ենթակա կապի միջոցների ցանկի մասին:

(3-րդ կետն ուժը կորցրել է 12.05.00 թիվ 239 որոշում)

4. Հայպետստանդարտին` մամուլի և զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև իր պաշտոնաթերթում հրապարակել`

ա) Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման ազգային համակարգում հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների ցանկը` նշելով հավատարմագրման ոլորտը (տարին երկու անգամ).

բ) այն պետությունների սերտիֆիկացման ազգային համակարգերի ցանկը, որոնց հետ Հայպետստանդարտը ստորագրել է համաձայնագրեր սերտիֆիկացման արդյունքների փոխադարձ ճանաչման վերաբերյալ (տարին երկու անգամ):

(4-րդ կետն ուժը կորցրել է 12.05.00 թիվ 239 որոշում)

5. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայպետստանդարտն ապահովել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների վերաբերյալ ամենամսյա տեղեկատվությամբ:

(5-րդ կետն ուժը կորցրել է 12.05.00 թիվ 239 որոշում)

i

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ապրանքների պարտադիր սերտիֆիկացում մտցնելու մասին» թիվ 417 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 4-ի թիվ 205 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 17-ի թիվ 136 որոշումների խմբագրությամբ):

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունվարի 16-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 15 ՈՐՈՇՄԱՄԲ

 

i

ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ

( ուժը կորցրել է 12.05.00 թիվ 239 որոշում)

_________________________________________________________________________

ԱՊՐԱՆՔԱԽՈՒՄԲՆ ԸՍՏ

          ԱՏԳ  ԱԱ                         ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

_________________________________________________________________________

            1                                    2

_________________________________________________________________________

  0201 - 0204, 0206 - 0210        Միս և  մսի ենթամթերք

 

  0302 - 0307                     Ձկնեղեն, խեցգետնանմաններ, կակղամորթներ

                                  և ջրային այլ անողնաշարավորներ

 

  0401 - 0406                     Կաթ և  կաթնամթերք

 

  0407, 0408                      Թռչնի ձու

 

  0409                            Բնական մեղր

 

  0702 - 0704, 0706 10 000,       Բանջարեղեն և  ուտելի այլ արմատապտուղներ

  0707, 0709-0712, 0713 10 900    ու պալարապտուղներ

 

  0801 - 0812,                    Ուտելի պտուղներ և  ընկույզ, ցիտրուսային

  0813 10 000 - 0813 40 300       ու բանջարանոցային մշակաբույսերի կեղևներ

                                  և կճեպներ

 

  0901, 0902                      Սուրճ, թեյ

 

  1006                            Բրինձ

 

  1101 - 1104, 1108               Ալրաղացային արդյունաբերության արտադրանք

 

  1501, 1502, 1507 10 900         Կենդանական կամ բուսական ծագում ունեցող

  1509 - 1512, 1515 19 900,       ճարպեր, յուղեր, դրանց ճեղքումից ստացվող

  1516, 1517                      նյութեր, պատրաստի սննդի յուղեր,

                                  կենդանական կամ բուսական ծագում ունեցող

                                  մոմեր

 

  1601 - 1605                     Մսից, ձկից, խեցգետնանմաններից,

                                  կակղամորթներից կամ ջրային այլ

                                  անողնաշարավորներից պատրաստված արտադրանք

 

  1701 - 1704                     Շաքար, շաքարից պատրաստված հրուշակեղեն,

                                  ծամոն

 

  1801, 1804 - 1806               Կակաո և  կակաոյից պատրաստված մթերք

 

  1901, 1902, 1905                Հացահատիկից, ալյուրից, օսլայից և  կաթից

                                  պատրաստվող մթերք, ալրային հրուշակեղեն

 

  2001 - 2009                     Բանջարեղենի, պտուղների, ընկույզի կամ

                                  բույսերի այլ մասերի վերամշակումից

                                  ստացվող մթերք

 

  2101 - 2105, 2106 90 100        Խառը սննդամթերք, խմորիչ, պաղպաղակ

 

  2201 - 2209                     Ալկոհոլային և  ոչ ալկոհոլային խմիչքներ,

                                  քացախ

 

  2401 - 2403                     Ծխախոտ և  դրա արդյունաբերական

                                  փոխարինիչներ

 

  2501 00 910                     Կերակրի աղ

 

  2707, 2710, 2711                Նավթամթերք

 

  2936                            Վիտամիններ

 

  3001 - 3006                     Դեղագործական արտադրանք

 

  3101 - 3105                     Պարարտանյութեր

 

  3303, 3304, 3305, 3306          Օծանելիք, կոսմետիկական պատրաստուկներ,

                                  մազերի խնամքի միջոցներ, ատամի փոշի և

                                  մածուկ

 

  3401, 3402                      Օճառ, մակերեսային ակտիվ օրգանական

                                  նյութեր

 

  3605                            Լուցկի

 

  3808, 3819, 3820                Թունաքիմիկատներ, արգելակային հեղուկներ,

                                  հակասառեցնող բաղադրություններ և

                                  հեղուկներ

 

  3923, 3924                      Պլաստմասսայե իրեր

 

4011 (բացի 4011 30 100), 4013  Դողեր օդաճնշական, ռետինե կամերաներ

մարդատար և բեռնատար ավտոմեքենաների

համար

  4012                            Դողեր օդաճնշական` վերականգնված կամ

                                  օգտագործված

 

(4012 տողը լրաց. 22.05.99 թիվ 341 որոշում)

 

  4014 90 100                     Տարբեր ծծակներ ռետինից և  նմանատիպ իրեր

                                  երեխաների համար

 

  6107 - 6109, 6111, 6112,        Ներքին սպիտակեղեն տիրկոտաժից, մանկական

  6115, 6116                      տրիկոտաժե սպորտային համազգեստներ,

                                  լողազգեստներ, գուլպաներ, նասկեղեն,

                                  ձեռնոցներ

 

  6207, 6211                      Մանկական սպիտակեղեն, սպորտային,

                                  դահուկային համազգեստներ, լողազգեստներ և

                                  այլն

 

  6302                            Սպիտակեղեն անկողնային` մանկական

 

  7417                            Սննդի պատրաստման և  տաքացման համար ոչ

                                  էլեկտրական կենցաղային սարքեր

 

  7615                            Խոհանոցային, ճաշի և  այլ կենցաղային իրեր

                                  ու դրանց մասերն ալյումինից,

                                  սանիտարատեխնիկական սարքավորումներ

                                  ալյումինից

 

  8215                            Դանակներ, պատառաքաղներ, գդալներ,

                                  խոհանոցային կամ ճաշի պարագաներ

 

  8508, 8509, (բացի 8508 10,      Ձեռքի էլեկտրամեխանիկական գործիքներ,

  8508 80, 8508 90, 8509 90)      կենցաղային էլեկտրական մեխանիկական սարքեր

 

i

  8516 (բացի 8516 80, 8516 90)    Էլեկտրական կենցաղային տաքացնող սարքեր

 

  8525 10900, 8525 20990          Ռադիոյի և  հեռուստատեսային հաղորդիչներ

                                  մինչև  1 վկտ հզորությամբ

(տողը լր. 30.07.98 թիվ 476 որոշում` ուժի մեջ է 01.01.1999թ)

 

  8536 (բացի 8536 10, 8536 20,    Էլեկտրական սարքավորումներ` հոսանքի

  8536 30, 8536 41, 8536 50,      միացման, անջատման, ընդհատման, պաշտպանման

8536 90)

 

  8539 (բացի 8539 10, 8539 41,    Էլեկտրական լամպեր

8539 90)

 

  9018 (բացի 9018 31, 9018 32,    Բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական

  9018 39)                        և  անասնաբուժական գործիքներ և  սարքեր

 

  9018 31, 9018 32, 9018 39       Բժշկական սրսկիչներ, ասեղներ և  գործիքներ

 

  9304                            Աերոզոլային գազային միջոցներ (գազային

                                  բալոններ, արեոզոլային ատրճանակներ,

                                  մեխանիկական գազացրիչներ), գազային

                                  ատրճանակներ, այդ թվում` թմբուկավոր

                                  (ռևոլվերներ)

 

  9405 (բացի 9405 10 100,         Էլեկտրական ջահեր

9405 50, 9405 60, 9405 91,

9405 92, 9405 99)

 

  9502, 9503                      Խաղալիքներ

 

  9613                            Գազային հրահաններ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 15 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ /հեղինակների կողմից - ՑԱՆԿ/

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հանրային սննդի ծառայություններ

 

Հավելված N 1

i

Հայաստանի Հանրապետության կառավարության

1998 թվականի հունվարի 16-ի N 15 որոշմամբ

հաստատված Հայաստանի Հանրապետությունում

պարտադիր սերտիֆիկացման ենթակա

ապրանքների Հայաստանի Հանրապետության

մաքսային տարածք ներմուծման կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՉԻ ՏԱՐԱԾՎՈՒՄ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

._________________________________________________________________________.

|      Ապրանքախումբն ըստ     |           Արտադրանքի անվանումը             |

|           ԱՏԳ ԱԱ           |                                            |

|____________________________|____________________________________________|

|8517 11 000                 |Անհաղորդալար խոսափողով հեռախոսային          |

|                            |ապարատներ` լարային կապի համար               |

|____________________________|____________________________________________|

|8517 30 000                 |Կոմուտատորներ` հեռախոսային կամ հեռագրային   |

|                            |կապի համար                                  |

|____________________________|____________________________________________|

|8517 50                     |Ապարատներ` կրող հաճախությամբ` հաղորդալարային|

|                            |կամ թվային հաղորդալարային կապի համակարգերի  |

|                            |համար այլ                                   |

|____________________________|____________________________________________|

|8517 90                     |Կրող հաճախությամբ հաղորդալարային կապի       |

|Մասեր (ծածկագիր`            |համակարգի ապարատների համար                  |

|8517 50 100)                |                                            |

|____________________________|____________________________________________|

|8525 10 900, 8525 20 910,   |Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի,     |

|8525 20 990                 |ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային      |

|                            |հաղորդիչ և  ընդունիչ սարքավորումներ         |

|____________________________|____________________________________________|

|8529 10 (բացի 8529 10 100,  |Անտենաներ և  անտենային անդրադարձիչներ`      |

|8529 10 400, 8529 10 500)   |ցանկացած տեսակի, այդ արտադրանքների հետ      |

|                            |օգտագործվող մասեր                           |

|____________________________|____________________________________________|

|8531 10 300                 |Սարքեր` էլեկտրական ազդանշանային             |

|                            |հրդեհաանվտանգության կամ կոտրանքից           |

|                            |պաշտպանման համար                            |

|____________________________|____________________________________________|

|8544 20 000, 8544 41 100,   |Էլեկտրական հաղորդալարեր և  մալուխներ        |

|8544 49 200, 8544 59 800,   |                                            |

|8544 70 000                 |                                            |

._________________________________________________________________________.

 

(հավելված 1-ը լրաց. 22.08.02 թիվ 1312-ն որոշում)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 15 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների այն քաղաքացիների վրա, որոնց կողմից ներմուծված ապրանքների քանակը գերազանցում է սույն կարգի հավելվածում սահմանված բնաիրային չափերը:

2. Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման ազատ շրջանառության համար թույլատրվում է, եթե դրանք համապատասխանում են Հայաստանի Հանրապետությունում սահմանված պարտադիր սերտիֆիկացման պահանջներին:

3. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքների վրա.

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող ապրանքների վրա.

գ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող այն ապրանքների վրա, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման, ինչպես նաև դրանց անձնակազմի և անձնակազմի ընտանիքների անդամների սեփական կարիքների օգտագործման համար.

դ) տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից օգտագործման համար ներմուծվող ապրանքների վրա, եթե արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի յուրաքանչյուր ապրանքի նկարագրման ծածկագրի առաջին չորս նիշում ընդգրկված ապրանքատեսակների ընդհանուր չափերը չեն գերազանցում սույն կարգի հավելվածում նշված քանակը.

ե) փորձարկման համար նախատեսված ապրանքների նմուշների, նախկինում սերտիֆիկացված ապրանքների պահեստամասերի, այն սարքերի ու սարքավորումների, որոնց փորձարկումները կարելի է իրականացնել միայն շահագործման վայրում, եթե առկա է Հայպետստանդարտի եզրակացությունն այդ ապրանքներն առանց սերտիֆիկատի ներմուծման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների Հայաստանի Հանրապետությունում գործող պարտադիր սերտիֆիկացման կանոններով սահմանված պահանջներին համապատասխանության հավաստումն իրականացվում է ապրանքները Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման ազգային համակարգի շրջանակներում (այսուհետև` համակարգ) սերտիֆիկացնելու կամ նշված պահանջներին ապրանքի համապատասխանությունը հավաստող օտարերկրյա սերտիֆիկատների ճանաչման և վերաձևակերպման ճանապարհով:

5. Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառություն» մաքսային ռեժիմով ներմուծման համար մաքսային ձևակերպման նպատակով անհրաժեշտ այլ փաստաթղթերի հետ հիմք է հանդիսանում Հայպետստանդարտի կամ նրա կողմից հավատամրագրված սերտիֆիկացման մարմինների տրված համապատասխանության սերտիֆիկատը կամ նշանը:

Համապատասխանության սերտիֆիկատի և նշանի ձևը, ինչպես նաև դրանք տալու կարգը սահմանվում են նորմատիվ փաստաթղթերով:

6. Ապրանքները և այլ առարկաները պահպանվում են մաքսային հսկողության ներքո այնքան ժամանակ, քանի դեռ չեն ներկայացվում դրանց համար տրված համապատասխանության սերտիֆիկատները:

 

II. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Մաքսային մարմիններն ազատ շրջանառության համար Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք են թողնում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքները, եթե համապատասխան մարմին ներկայացվում է սերտիֆիկացման մարմինների տված համապատասխանության սերտիֆիկատը:

Համապատասխանության սերտիֆիկատը լրացվում է հայերենով:

8. Համապատասխանության սերտիֆիկատի մաքսային ձևակերպման համար նախատեսված օրինակը (այսուհետև` սերտիֆիկատ) մաքսային հայտարարագրի և համապատասխան ապրանքի մաքսային ձևակերպման ու մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ մյուս փաստաթղթերի հետ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության համապատասխան մաքսատուն կամ մաքսային կետ:

9. Մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության համար օգտագործվում է սերտիֆիկատի բնօրինակը, որը չի վերադարձվում հայտատուին:

10. Սերտիֆիկատը վավեր է համարվում, եթե «Հատուկ նշումներ» սունյակում առկա է «Մաքսային ձևակերպման համար» գրառումը, սերտիֆիկացման մարմնի կողմից լրացված են բոլոր տվյալները, և վավերացված է սերտիֆիկատը տվող մարմնի ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով: Տեքստում ոչ մի ուղղում չի թույլատրվում:

11. Սերտիֆիկացման նպատակով, մաքսային մարմնի թույլտվությամբ, սերտիֆիկացման մարմինը հայտարարագրող անձի ներկայությամբ, մաքսային հսկողության ներքո, կարող է զննել ներմուծվող ապրանքները, ինչպես նաև վերցնել դրանց նմուշներն ու օրինակները:

Նմուշներն ու օրինակները վերցվում են մաքսային մարմնի պաշտոնատար անձանց ներկայությամբ գործող նորմատիվ փաստաթղթերով հաստատագրված քանակությամբ:

Նմուշներն ու օրինակները վերցնելու մասին կազմվում է ակտ` երեք օրինակից, որը ստորագրում են սերտիֆիկացման մարմնի ներկայացուցիչը, մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձը և հայտարարագրող անձը:

Նմուշների ու օրինակների վերաբերյալ առանձին մաքսային հայտարարագիր չի ներկայացվում, եթե դրանք ընդգրկված են ապրանքին վերաբերող մաքսային հայտարարագրում:

12. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային ձևակերպում կատարելու ժամանակ ստուգվում են`

ա) սերտիֆիկատ տվող պաշտոնատար անձի ստորագրությունը և կնիքը.

բ) սերտիֆիկացման մարմնի սերտիֆիկատ տալու լիազորությունները.

գ) ներմուծվող ապրանքի համապատասխանությունը սերտիֆիկատին.

դ) սերտիֆիկատի գործողության ժամկետը:

 

III. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

13. Սույն կարգը խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԻ

 

ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

 

_________________________________________________________________________

ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ                                    ԱՊՐԱՆՔԻ ՔԱՆԱԿԸ,

  ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ               ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ       ՈՐԻ ՀԱՄԱՐ

  ԱՊՐԱՆՔԱԽՈՒՄԲՆ ԸՍՏ                                       ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՉԻ

       ԱՏԳ ԱԱ                                              ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

_________________________________________________________________________

         1                              2                      3

_________________________________________________________________________

 

 0201 - 0204, 0206 - 0210    Միս և  մսի ենթամթերք            50 կգ

 

 0302 - 0307                 Ձկնեղեն, խեցգետնանմաններ,       25 կգ

                             կակղամորթներ և ջրային այլ

                             անողնաշարավորներ

 

 0401 - 0406                 Կաթ և  կաթնամթերք               25 կգ

 

 0407, 0408                  Թռչնի ձու                       1000 հատ

 

 0409                        Բնական մեղր                     10 կգ

 

 0702 - 0704, 0706 10 000    Բանջարեղեն և  ուտելի այլ        50 կգ

 0707, 0709 - 0712,          արմատապտուղներ ու

 0713 10 900                 պալարապտուղներ

 

 0801 - 0812,                Ուտելի պտուղներ և  ընկույզ,     50 կգ

0813 10 000 - 0813 40 300   ցիտրուսային և բանջարանոցային

մշակաբույսերի կեղևներ և

կճեպներ

 

 0901, 0902                  Սուրճ, թեյ                      10 կգ

 

 1006                        Բրինձ                           50 կգ

 

 1101 - 1104, 1108           Ալրաղացային արդյունաբերության   50 կգ

                             արտադրանք

 

 1501, 1502, 1507 10 900,    Կենդանական կամ բուսական         50 կգ

1509 - 1512, 1515 19 900,   ծագում ունեցող ճարպեր, յուղեր,

 1516, 1517                  դրանց ճեղքումից ստացվող

                             նյութեր, պատրաստի սննդի

                             յուղեր, կենդանական կամ

                             բուսական ծագում ունեցող մոմեր

 

 1601 - 1605                 Մսից, ձկից, խեցգետնանմաններից,  25 կգ

 (բացի 1604 30)              կակղամորթներից կամ ջրային այլ

                             անողնաշարավորներից պատրաստված

                             արտադրանք

 

 1604 30                     Ձկան խավիար                      2 կգ

 

 1701 - 1704                 Շաքար, շաքարից պատրաստված

                             հրուշակեղեն, ծամոն              50 կգ

 

 1801, 1804 - 1806           Կակաո և  կակաոյից պատրաստված    20 կգ

                             մթերք

 

 1901, 1902, 1905            Հացահատիկից, ալյուրից,          25 կգ

                             օսլայից և կաթից պատրաստվող

                             մթերք, ալրային հրուշակեղեն

 

 2001 - 2009                 Բանջարեղենի, պտուղների,         25 կգ

                             ընկույզի կամ բույսերի այլ

                             մասերի վերամշակումից ստացվող

                             մթերք

 

 2101 - 2105, 2106 90 100    Խառը սննդամթերք, խմորիչ,        10 կգ

                             պաղպաղակ

 

 2201 - 2209                 Ալկոհոլային և  ոչ ալկոհոլային   20 լիտր

                             խմիչքներ, քացախ

 

 2401 - 2403                 Ծխախոտ և  դրա արդյունաբերական   500 տուփ

                             փոխարինիչներ

 

 2501 00 910                 Կերակրի աղ                      50 կգ

 

 2707, 2710, 2711            Նավթամթերք                      200 կգ

 

 2936                        Վիտամիններ                      20 կգ

 

 3001 - 3006                 Դեղագործական արտադրանք           5 կգ

 

 3101 - 3105                 Պարարտանյութեր                  50 կգ

 

 3303, 3304, 3305, 3306      Օծանելիք, կոսմետիկական           5 կգ

                             պատրաստուկներ, մազերի խնամքի

                             միջոցներ, ատամի փոշի և մածուկ

 

 3401, 3402                  Օճառ, մակերեսային ակտիվ

                             օրգանական նյութեր               25 կգ

 

 3605                        Լուցկի                          1 արկղ

 

 3808, 3819, 3820            Թունաքիմիկատներ, արգելակային    50 կգ

                             հեղուկներ, հակասառեցնող

                             բաղադրություններ և հեղուկներ

 

 3923, 3924                  Պլաստմասսայե իրեր               10 կգ

 

 4011 (բացի 4011 30 100),    Դողեր օդաճնշական, ռետինե        5 հատ

 

 4012                        Դողեր օդաճնշական` վերականգնված կամ

                             օգտագործված

(4012 տողը լրաց. 22.05.99 թիվ 341 որոշում)

 

 4013                        կամերաներ մարդատար և  բեռնատար

                             ավտոմեքենաների համար

 

 4014 90 100                 Տարբեր ծծակներ ռետինից և        1 կգ

                             նմանատիպ իրեր երեխաների համար

 

 6107 - 6109, 6111, 6112,    Ներքին սպիտակեղեն տրիկոտաժից,   24 հատ

 6115, 6116                  մանկական տրիկոտաժե սպորտային

                             համազգեստներ, լողազգեստներ,

                             գուլպաներ, նասկեղեն,

                             ձեռնոցներ

 

 6207, 6211                  Մանկական սպիտակեղեն,            12 հատ

                             սպորտային, դահուկային

                             համազգեստներ, լողազգեստներ

                             և այլն

 

 6302                        Սպիտակեղեն անկողնային`          12 հատ

                             մանկական

 

 7417                        Սննդի պատրաստման և  տաքացման    10 կգ

                             համար ոչ էլեկտրական կենցաղային

                             սարքեր

 

 7615                        Խոհանոցային, ճաշի և  այլ        10 հատ

                             կենցաղային իրեր ու դրանց

                             մասերն ալյումինից,

                             սանիտարատեխնիկական

                             սարքավորումներ ալյումինից

 

 8215                        Դանակներ, պատառաքաղներ,         5 կոմպլեկտ

                             գդալներ, խոհանոցային կամ

                             ճաշի պարագաներ

 

 8508, 8509 (բացի 8508 10,   Ձեռքի էլեկտրամեխանիկական        5 հատ

8508 80, 8508 90, 8509 90)  գործիքներ, կենցաղային

էլեկտրական մեխանիկական

սարքեր

 

 8516 (բացի 8516 80,         Էլեկտրական կենցաղային           5 հատ

 8516 90)                    տաքացնող սարքեր

 

 8536 (բացի 8536 10,         Էլեկտրական սարքավորումներ`     50 հատ

8536 20, 8536 30, 8536 41,  հոսանքի միացման, անջատման,

 8536 50, 8536 90)           ընդհատման, պաշտպանման

 

 8539 (բացի 8539 10,         Էլեկտրական լամպեր             100 հատ

8539 41, 8539 90)

 

 9018 (բացի 9018 31,         Բժշկական, վիրաբուժական,        1 հատ

 9018 32, 9018 39)           ատամնաբուժական և

                             անասնաբուժական գործիքներ ու

                             սարքեր

 

 9018 31, 9018 32,           Բժշկական սրսկիչներ, ասեղներ    50 հատ

 9018 39                     և  գործիքներ

 

 9304                        Աերոզոլային գազային միջոցներ   0

                             (գազային բալոններ,

                             արեոզոլային ատրճանակներ,

                             մեխանիկական գազացրիչներ),

                             գազային ատրճանակներ, այդ

                             թվում` թմբուկավոր

                             (ռևոլվերներ)

 

 9405 (բացի 9405 10 100,     Էլեկտրական ջահեր               5 հատ

9405 50, 9405 60, 9405 91, 9405 92, 9405 99)

 

 9502, 9503                  Խաղալիքներ                     5 կգ

 

 9613                        Գազային հրահաններ              50 հատ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 15 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ) ԵՎ ԳՈՎԱԶԴԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

( ուժը կորցրել է 12.05.00 թիվ 239 որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի իրացումը, օգտագործումն ու ծառայությունների մատուցումը, ինչպես նաև գովազդը թույլատրվում է միայն դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործող պարտադիր սերտիֆիկացման կանոններով սահմանված պահանջներին հավաստելուց հետո:

2. Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանք արտադրողները (ներմուծողները) և ծառայություն մատուցողները պարտավոր են ունենալ արտադրանքի կամ ծառայության համապատասխանության սերտիֆիկատը (այսուհետև` սերտիֆիկատ):

3. Արտադրողից կամ ներմուծողից պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքներ ստացող կամ գնող տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են ունենալ տվյալ արտադրանքի սերտիֆիկատի հաշվառված պատճենը, եթե սերտիֆիկացված արտադրանքը մակնիշված չէ Հայաստանի սերտիֆիկացման ազգային համակարգի համապատասխանության նշանով:

i

4. Մամուլի և զանգվածային լրատվության միջոցներն ու գովազդային ծառայությունները Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սերտիֆիկացման ենթակա արտադրանքի և ծառայության գովազդի համար պարտավոր են պահանջել գովազդվող արտադրանքի և ծառայության սերտիֆիկատի պատճենը, վավերացված սերտիֆիկացման մարմնի կողմից:

 

II. ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ ՊԱՏՃԵՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Տնտեսավարող սուբյեկտները (արտադրողները, ներմուծողները), որոնք սահմանված կարգով ստացել են սերտիֆիկատներ, արտադրանքը մեկ ուրիշ տնտեսավարող սուբյեկտի հանձնելու կամ վաճառելու դեպքում տալիս են նաև սերտիֆիկատի հաշվառված և վավերացված պատճենը:

6. Սերտիֆիկատի պատճենը պետք է պատրաստված լինի A4 ձևաչափի սպիտակ թղթի վրա` էլեկտրագրաֆիկական եղանակով (քսերոգրաֆիական պատճեն), ըստ որում, սերտիֆիկատում նշված բոլոր տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի:

7. Սերտիֆիկատի պատճենի երեսի կողմի վրա պետք է նշվի`

ա) արտադրանքի քանակը (արտադրանքի մասը), որին վերաբերում է տվյալ պատճենը.

բ) արտադրանքն ստացած տնտեսավարող սուբյեկտի անվանումն ու հասցեն.

գ) փաստաթղթի անվանումն ու համարը, ըստ որի արտադրանքն իրացվել է (տրվել է).

դ) պատճենի համարը և վավերացման ամսաթիվը:

8. Սերտիֆիկատի պատճենը պետք է երեսի կողմի վրա վավերացված լինի սերտիֆիկատ ստացած տնտեսավարող սուբյեկտի, կամ սերտիֆիկացման մարմնի, կամ Հայպետստանդարտի կնիքով և պատասխանատու անձի ստորագրությամբ:

9. Սերտիֆիկատ ստացած տնտեսավարող սուբյեկտը կամ սերտիֆիկացման մարմինները սերտիֆիկատների պատճենները տալիս դրանք գրանցում են հատուկ մատյանում:

10. Տրված սերտիֆիկատների պատճենների գրանցման մատյանում գրանցվում է պատճենն ստացողի անվանումն ու հասցեն, պատճենի համարը և տալու ամսաթիվը, արտադրանքի քանակը, որին վերաբերում է տրված պատճենը և դրվում է այն ստացող անձի ստորագրությունը:

11. Սերտիֆիկատի պատճեններում նշված տեղեկատվության իսկության համար պատասխանատվություն է կրում սերտիֆիկատի պատճենը վավերացնող տնտեսավարող սուբյեկտը:

 

III. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

12. Սույն կարգը խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 15 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ

( ուժը կորցրել է 12.05.00 թիվ 239 որոշում)

1. Հայաստանի Հանրապետությունում սերտիֆիկացման աշխատանքներն իրականացնում են Հայպետստանդարտի կողմից հավատարմագրված`

ա) սերտիֆիկացման մարմինները.

բ) փորձարկման լաբորատորիաները:

2. Պարտադիր սերտիֆիկացման աշխատանքների վճարումները կատարվում են իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների կողմից անկախ սեփականության ձևից ու կազմակերպական-իրավական տեսակից` համաձայն Հայպետստանդարտի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատած սակագների:

i

3. Հումանիտար օգնության նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների պարտադիր սերտիֆիկացման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` պետական պատվերի միջոցով:

(3-րդ կետը փոփ. 14.05.98 թիվ 289 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.1998
N 15
Որոշում