Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ...

29.09.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.08.2015  -ից մինչեւ   29.09.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 06.09.18 թիվ 978-Ն որոշում)

i

040.0074.070212

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հունվարի 2012 թվականի N 74-Ն

 

i

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՇՏԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել հարկային մարմնի կողմից կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված տեղեկատվությունը մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.07.14 թիվ 721-Ն որոշում, որի դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, 30.07.15 թիվ 856-Ն)

i

1.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման հավելվածի 4.1-ին կետով նախատեսված կարգը հաստատել մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը:

(1.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 856-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 03.07.14 թիվ 721-Ն որոշում, որի դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

(որոշումը փոփ. 30.07.15 թիվ 856-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հունվարի 19-ի

N 74-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԻՆ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԸ ՇՏԿԵԼՈՒ

 

i

1. Սույն կարգով սահմանվում է հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող կուտակային հատկացումները և դրանց մասին անձնավորված տեղեկատվության մեջ առկա սխալների շտկման ընթացակարգը:

(1-ին կետը փոփ. 03.07.14 թիվ 721-Ն որոշում, որի դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

i

2. Հարկային մարմնի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված կարգով մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող տեղեկությունները կարող են շտկվել, եթե տեղեկատվական բազա են մուտքագրվել սոցիալական վճարների վերաբերյալ նոր տվյալներ, մասնավորապես`

1) ճշտված անձնավորված հաշվետվությունները.

2) լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված ստուգման ակտերը.

3) վեճն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

(2-րդ կետը փոփ. 03.07.14 թիվ 721-Ն որոշում, որի դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

i

3. Եթե սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկությունները հանգեցնում են մասնակիցների համար (օգտին) կատարված կուտակային հատկացումների չափի փոփոխության, ապա կուտակային հատկացումների`

1) պակաս վճարած գումարները փոխանցվում են մասնակիցների ռեեստր վարողի հաշվին` սոցիալական վճարի առաջացած պարտավորությունն օրենքով սահմանված կարգով մարվելուց հետո.

2) ավելի փոխանցված գումարները սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում չեն վերադարձվում (բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի), դրանք հաշվի են առնվում համապատասխան անձանց գծով հետագա կուտակային հատկացումները հաշվարկելիս և վճարելիս.

3) ավելի փոխանցված գումարները մասնակցի հետ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը դադարած լինելու դեպքում` սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով, ինչպես նաև 3-րդ ենթակետով նախատեսված հիմքերով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում գործատուի անձնական հաշվի քարտում զրոյացվում են` ավելի վճարված սոցիալական վճարի գումարների չափով պարտավորություն առաջադրելով: Աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիրը դադարեցրած մասնակցի համար ավելի փոխանցված կուտակային հատկացումների գումարները կարող են վերադարձվել սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքի առկայության դեպքում.

4) ավելի փոխանցված գումարները` սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմքերով սոցիալական վճարների վերաբերյալ շտկված տեղեկություններ ներկայացվելու դեպքում ավելի վճարված սոցիալական վճարի գումարի չափով վերադարձվում են մասնակցին (նրա իրավահաջորդին):

(3-րդ կետը փոփ. 03.07.14 թիվ 721-Ն /դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

30.07.15 թիվ 856-Ն որոշումներ)

i

4. Սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված` ավելի փոխանցված կուտակային հատկացումները, հետ են վերադարձվում գործատուի (նրա իրավահաջորդի) կամ մասնակցի դիմումի համաձայն: Դիմումի հետ միաժամանակ դիմողը մասնակիցների ռեեստր վարողին պարտադիր ներկայացնում է ավելի փոխանցված կուտակային հատկացումների հետ վերադարձման հիմք հանդիսացող փաստաթուղթ (դատական ակտեր):

(4-րդ կետը փոփ. 03.07.14 թիվ 721-Ն /գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

30.07.15 թիվ 856-Ն որոշումներ)

i

4.1. Հարկային մարմնի և մասնակիցների ռեեստր վարողի միջև տեղեկատվության փոխանակման ընթացքում առաջ եկած սխալների շտկման գործընթացի տեխնիկածրագրային և ընթացակարգային հարցերը կարգավորվում են մասնակիցների ռեեստր վարողի հետ համաձայնեցված` հարկային մարմնի կողմից սահմանված կարգով:

(4.1-ին կետը լրաց. 30.07.15 թիվ 856-Ն որոշում)

i

5. Հարկային մարմնի կողմից ճշտված տեղեկությունները ներկայացվում են մասնակիցների ռեեստր վարողին` ըստ մասնակից համակարգերի միջև տվյալների փոխանակման համաձայնեցված ժամանակացույցի` օրենքով սահմանված կարգով` բացառապես էլեկտրոնային եղանակով:

(5-րդ կետը փոփ. 30.07.15 թիվ 856-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.01.2012
N 74-Ն
Որոշում