18.11.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.10-րդ կետով.
«10.10) բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) անձ` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ, որի ինտելեկտուալ, ստեղծագործական, սոցիալական և ֆիզիկական ներուժը կամ դրանցից մի քանիսը ակնհայտորեն միջինից բարձր են, որի հետևանքով անձն իր ներուժը լիարժեք զարգացնելու համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումների (ծառայությունների, գործողությունների, միջոցների) կարիք ունի.»:
i
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) խթանել բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը ուսումնադաստիարակչական գործընթացներում, այդ թվում` արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներում` դասարանում ապահովելով խտրականությունից զերծ միջավայր և կանխարգելելով աշակերտների մեկուսացումը:»:
i
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանը.».
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների և ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության, ինչպես նաև այլ դպրոցների նմանատիպ խմբերի հետ համագործակցության համար դպրոցում ստեղծելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ կամ միանալու արդեն ստեղծված փոխօգնության խմբերին:».
i
3) 2-րդ մասի 1-ին կետը «կրթություն ստանալու համար» բառերից հետո լրացնել «և աջակցել դասապատրաստմանը» բառերով.
4) 2-րդ մասի 3-րդ կետը «հարգալից վերաբերմունք» բառերից հետո լրացնել «մարդու, պետության,» բառերով.
5) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9. մասնակցել երեխայի անհատական ուսուցման պլանի իրականացմանը:»:
i
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) հաստատում է ուսումնական հաստատությունների ցանկերը.»:
i
Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.18-րդ կետը «տնօրենի ատեստավորման» բառերից հետո լրացնել «և հավելավճարի տրամադրման» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. նոյեմբերի 16 Երևան ՀՕ-324-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2023 թվական: