22.02.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
11 օգոստոսի 2021 թվականի N 06-Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Սահմանել օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները.
1) ոսկու հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 1 հավելվածի.
2) շինարարական և երեսապատման քարերի հանքավայրերի դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 2 հավելվածի.
3) ավազի և ավազակոպճային խառնուրդի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 3 հավելվածի.
4) պղնձի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 4 հավելվածի.
5) երկաթի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 5 հավելվածի.
6) կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 6 հավելվածի.
7) կավային ապարներով ներկայացված հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 7 հավելվածի.
8) խմելու, տեխնիկական և հանքային ստորերկրյա ջրերի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 8 հավելվածի.
9) գիպսի և անհիդրիդի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 9 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 25.10.2022 թիվ 17-Ն, 29.03.2023 թիվ 01-Ն, 25.08.2023 թիվ 08-Ն, 27.11.2023 թիվ 12-Ն, 14.11.2024 թիվ 14-Ն, 10.02.2025 թիվ 08-Ն հրամաններ)
i
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
(2-րդ կետը փոփ. 25.10.2022 թիվ 17-Ն հրաման)
Գ. ՍԱՆՈՍՅԱՆ
Հավելված N 1
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2021 թվականի օգոստոսի 11-ի
N 06-Ն հրամանի
ՀՐԱՀԱՆԳ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ոսկու հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ` Հրահանգ) կանոնակարգվում են ոսկու հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները:
2. Հրահանգով սահմանվում են ոսկու հանքավայրերի ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացումը, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և վճիռ ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:
3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետև` Դասակարգում) պահանջներին համապատասխան.
4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:
5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան` այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (ՏՏԶ) կազմմամբ:
6. Անկախ սեփականության ձևերից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների ՏՏՀ-ներն ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:
7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը` գնահատանքային և ՏՏԶ-ները` նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով` ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:
8. Ըստ առաջացման պայմանների ոսկու հանքավայրերը ստորաբաժանվում են երկրածին (ներծին, արտածին, կերպափոխված` մետամորֆացված) և տեխնածին տիպերի.
1) Ներծին հանքավայրերը լայն տարածում ունեն և հանդիսանում են ոսկու արդյունահանման հիմնական աղբյուր, որոնք ըստ հանքաքարերի միներալային կազմի միավորվում են հետևյալ հիմնական ֆորմացիաներում (կազմավորություններում):
ա. Ոսկի-քվարցային և ոսկի սուլֆիդ-քվարցային ֆորմացիաներ (կազմավորություններ): Ոսկին հանքաքարերում հիմնականում ազատ է քվարցում, մասամբ` սուլֆիդներում և բնորոշվում է անհավասարաչափ բաշխվածությամբ: Սուլֆիդների կազմությունից կախված, այս ֆորմացիաներում առանձնացվում են տարբեր միներալային տիպեր: Հանքավայրերը ներկայացված են միջին խորության պայմաններում ձևավորված հանքերակներով, հանքերակային գոտիներով և շտոկվերկներով` նստվածքային, հրաբխային, ներժայթքային, երբեմն նաև` կերպափոխային ապարներում:
բ. Ոսկի-սուլֆիդային ֆորմացիա: Հանքաքարերի կազմում փոփոխական քանակներով հիմնական դեր են խաղում պիրիտը, խալկոպիրիտը, արսենոպիրիտը, պիրոտինը, սֆալերիտը և գալենիտը: Ոսկին սերտ կապված է սուլֆիդների հետ: Այս ֆորմացիայի հանքավայրերը ներկայացված են ոսկեբեր սուլֆիդների ցանավոր գոտիներով` նստվածքային և արտավիժական-նստվածքային ստվարաշերտերում: Ոչ սակավ դեպքերում հարում են էապես ածխային կամ գրաֆիտային թերթաքարերին:
գ. Ոսկի-կարբոնատ-սուլֆիդային ֆորմացիան միավորում է հանքակուտակների, հանքերակների, բնանման կամ ցանավոր հանքայնացման տիպի հանքավայրեր` կարբոնատային ստվարաշերտերում և դրանցում առաջացող մետասոմատիտներում:
դ. Ոսկի-սիլիկատային (սկառնային) ֆորմացիա: Հանքավայրերը ներկայացված են սկառնային հանքակուտակներով` վերադրված սուլֆիդային և ոսկու հանքայնացմամբ ու կապված են պալեոզոյան, հազվադեպ` մեզոզոյան գրանիտոիդային զանգվածների հպումային (կոնտակտային) պսակների (գոտիների) հետ:
ե. Ոսկի-խալցեդոն-քվարցային (ոսկի-արծաթային) ֆորմացիան բնորոշվում է ոսկու մեջ արծաթի բարձր պարունակությամբ և զուտ արծաթի միներալների (սուլֆիդներ, սուլֆոաղեր) առատությամբ: Դրանցից որոշների համար բնորոշ են տելուրիդները: Ոսկի-արծաթային հանքավայրերը (հանքերակներ, միներալացված և հանքերակային գոտիներ, շտոկվերկներ), որպես կանոն, ձևավորվում են մերձմակերևութային պայմաններում` կապված վերերկրյա հրաբխականության հետ:
զ. Հանքաքարերում առկա սուլֆիդների քանակին համապատասխան ներծին հանքավայրերը ստորաբաժանվում են` սուլֆիդներով աղքատ (մինչև 2%), սակավասուլֆիդային (մինչև 5%), չափավոր սուլֆիդային (5-20%) և էականորեն սուլֆիդային (20%-ից ավելի) տարատեսակների:
է. Թվարկված ոսկու բուն հանքավայրերը ներկայացնող հանքային ֆորմացիաներից բացի, ոսկին հանդիսանում է կարևոր օգտակար բաղադրամաս բազմաթիվ ներծին համալիր հանքավայրերի` գլխավորապես պղնձապորֆիրային, պղնձահրաքարային (պղնձակոլչեդանային), հրաքարաբազմամետաղային, պղնձանիկելային և այլն:
ը. Ըստ ձևաբանական առանձնահատկությունների, տեղադրման պայմանների և հանքամարմինների ներքին կառուցվածքի, ինչպես նաև ոսկու տեղաբաշխման բնույթի, ոսկու ներծին հանքավայրերը ստորաբաժանվում են հետևյալ հիմնական արդյունաբերական տիպերի. շտոկվերկներ, միներալացված և հանքերակային գոտիներ, հանքերակներ, հոծ և ցանավոր հանքաքարերի հանքակուտակներ, խողովականման և անկանոն ձևի հանքակուտակներ և բներ:
թ. Շտոկվերկները կազմված են մեծ քանակի տարբեր ուղղություններով կողմնորոշված, ձևով անկայուն և անհավասարաչափ տեղաբաշխված փոքր հզորությամբ քվարց-սուլֆիդային հանքերակներով ու նրբերակներով, ինչպես նաև ցանավոր սուլֆիդային հանքայնացումով, որպես կանոն, բնորոշվում են մեծ չափերով և մակերևույթում ու ըստ խորության զբաղեցնում են զգալի տարածք: Այդ հանքավայրերը մեծամասամբ տեղակայվում են կերպափոխված ավազաթերթաքարային (ածխային) ստվարաշերտերում, երբեմն միջին կազմի մագմայական (հրաժայթքային) ապարներում և գրանիտոիդներում կամ թթու շարքի մերձհրաբխային ապարներում: Շտոկվերկների սահմաններում, խախտման գոտիներին հարող մասերում, հաճախ հանդիպում են խոշոր, բայց ըստ հզորության խիստ անկայուն, բարդ կառուցվածքով հանքերակներ: Շտոկվերկային հանքավայրերում արդյունաբերական պարունակությամբ բնորոշվող տեղամասերը չունեն հստակ արտահայտված երկրաբանական սահմաններ և բացահայտվում են միայն նմուշարկման տվյալներով:
ժ. Միներալացված և հանքերակային գոտիները ներկայացնում են տեկտոնապես խախտված և ջրաջերմային փոփոխված ցամաքածին-նստվածքային և հրաբխածին-նստվածքային ապարների տեղամասեր կամ մերձեցված, գրեթե զուգահեռ քվարցային հանքերակների, նրբերակների, տափակացված ոսպնյակների ամբողջություն` տեղակայված բյուրեղային ապարներում, չափավոր թթու կազմի արտավիժված և մերձհրաբխային առաջացումներում, ինչպես նաև ցամաքածին-նստվածքային ստվարաշերտերում: Դրանց բնորոշ են երկարաձգված ձևեր, նշանակալի հզորություններ (5-ից մինչև 10 մ և ավելի) և հանքամարմինների հստակ երկրաբանական սահմանների բացակայություն, որոնք, որպես կանոն, որոշվում են նմուշարկման տվյալներով: Նրբերակային-ցանավոր հանքաքարերը պատկանում են ոսկի-սուլֆիդ-քվարցային և ոսկի-քվարցային ֆորմացիաներին:
ժա. Հանքերակային հանքավայրերը կարող են ներկայացված լինել մեկ երկարաձգված հանքերակով, կամ մի քանի միմյանցից մեկուսացված հանքերակներով, կամ համեմատաբար կարճ հանքերակների համակարգով: Բոլոր դեպքերում յուրաքանչյուր հանքերակ հանդիսանում է ինքնուրույն հանքամարմին: Առավել շատ են ոսկի-քվարցային ֆորմացիայի հանքերակային հանքավայրերը` տեղադրված ավազաքարաթերթաքարային ֆլիշոիդային (նրբառիթմային) ստվարաշերտերում. դրանցում հանքամարմինների երկարությունը մի քանի տասնյակ մետրից հասնում է մինչև հարյուրավոր մետրերի, երբեմն մի քանի կիլոմետրի:
ժբ. Ներժայթքային զանգվածներին հարող հանքերակային տիպի հանքավայրերը սովորաբար ներկայացված են զգալի երկարությամբ հանքերակներով, ինչպես տարածման (մինչև 1 կմ և ավելի) այնպես էլ անկման ուղղություններով: Հանքամարմիններն ունեն ոսկի-քվարցային կամ ոսկիքվարցսուլֆիդային կազմ:
ժգ. Հիմնականում թթու և միջին կազմի երիտասարդ հասակի և մերձհրաբխային գոյացություններում տարածված հանքերակային հանքավայրերը պատկանում են ոսկի-խալցեդոն-քվարցային (ոսկի-քաղկեդոն-քվարցային) ֆորմացիային (կազմավորությանը) և վերագրվում են մերձմակերևութային տիպին: Հանքային մարմինների երկարությունը հասնում է հարյուրավոր մետրերի:
ժդ. Ըստ կազմության հանքերակային հանքավայրերը հաճախ ներկայացված են ոսկի-պղնձային, ոսկի-ծարիրային, ոսկի-բազմամետաղային համալիր հանքաքարերով:
ժե. Հանքակուտակները (ոսպնյականման, հանքերակաձև, շերտաձև և բարդ կառուցվածքի) կարող են կազմված լինել պիրիտ-խալկոպիրիտային, պիրիտ-պիրոտինային, բազմամետաղային, բարիտային, մագնետիտային հոծ և ցանավոր հանքաքարերից: Բացի դրանից, հանքակուտակները կարող են ներկայացված լինել ցանավոր կամ նրբերակացանավոր հանքայնացմամբ երկրորդային քվարցիտներով, քվարց-փայլարային, քվարց-մանգանային և այլ ապարներով: Դրանք համալիր հանքաքարեր են:
ժզ. Խողովակաձև ու անկանոն ձևի հանքակուտակները և բները բնորոշ են սկառնային հանքավայրերին և ունեն սահմանափակ տարածում: Ոսկի-սուլֆիդ-քվարցային ֆորմացիայի օքսիդացած հանքաքարերի հանքակուտակները առաջացնում են չափազանց բարդ կառուցվածքի հանքավայրեր:
ժէ. Ինքնուրույն ձևաբանական տիպի ոսկու հանքավայրեր են հանդիսանում հանքայնացված դայկաները: Հանքայնացումն այդ հանքավայրերում կարող է ներկայացված լինել լայնակի տեկտոնական ճեղքերը լցրած քվարցային կամ քվարց-սուլֆիդային նրբերակներով, կամ դայկաների երկայնակի ճեղքավորման հետ համընկնող փոքր հզորությամբ քվարցային հանքերակներով ու նրբերակներով: Ոսկին հիմնականում կուտակվում է քվարցային հանքերակներում և նրբերակներում` դայկայի ապարներում դրա ցածր պարունակության դեպքում:
2) Ոսկու արտածին հանքավայրերի շարքին են պատկանում սուլֆիդային հանքավայրերի ոսկով հարստացված «երկաթե գլխարկները» և միներալացված գոտիների հողմահարման կեղևները, ինչպես նաև ոսկեբեր ցրոնները:
ա. «Երկաթե գլխարկները» ներկայացնում են սուլֆիդային հանքակուտակների (ծծմբահրաքարային, պղնձահրաքարային և բազմամետաղային) վերին օքսիդացված տեղամասերը, որտեղ ոսկին, որպես քիմիապես կայուն միներալ, կուտակվում է երկաթի հիդրօքսիդների, կապարի կարբոնատների, արծաթի երկրորդային միներալների հետ միասին: Ոսկու առավել բարձր պարունակությունները կապված են «երկաթե գլխարկների» ստորին հորիզոնների բարիտային, քվարցային և պիրիտային սորուն առաջացումների հետ:
բ. Հողմահարման կեղևներն ունեն նշանակալի չափեր և ձևավորվում են ոսկեբեր միներալացված գոտիների (որոնց առաջնային հանքաքարերը ոսկով աղքատ են)` երկրի մակերևույթ դուրս եկող տարածքներում: Դրանց հանքամարմիններն ունեն տարածքային նշանակալի չափեր և ըստ խորության հասնում են մինչև 300-400մ: Հանքավայրերը տեղայնացված են ցամաքածին կամ հրաբխածին-նստվածքային ստվարաշերտերում: Հողմահարման կեղևներում հանքաքարերն ամբողջությամբ քայքայված, մասնատված են, ոսկին գտնվում է ազատ վիճակում, դրա պարունակությունը 1.5-2 անգամ բարձր է առաջնային հանքաքարերի պարունակությունից:
3) Կերպափոխված հանքավայրերին են ներկայումս վերագրվում աշխարհի ոսկու խոշորագույն հանքավայրի` Վիտվատերսրանդի (Հարավ Աֆրիկյան Հանրապետություն) ոսկեբեր կոնգլոմերատներն ու ավազաքարերը:
4) Տեխնածին հանքավայրերը հանքային հումքի արդյունահանման ու վերամշակման տեխնոլոգիական գործունեության արդյունքում ձևավորված օբյեկտներն են: Դրանց են վերագրվում ոսկու հանքավայրերի մշակման արդյունքում գոյացած արտահաշվեկշռային հանքաքարերի հատուկ լցակույտերը, սև, գունավոր, ազնիվ և այլ մետաղների համալիր հանքավայրերի հանքաքարերի հարստացման կամ ոսկի պարունակող կիսաարտադրանքների (թերայրուկներ, սորախցուկներ, մոխիրներ) վերամշակման գործընթացներում առաջացող ոսկի պարունակող թափոնները (հարստապոչեր, ապարախյուսեր` շլամներ): Այդ հանքավայրերի կառուցվածքի և տեխնածին ու հետագա վերնածին (հիպերգեն) ներգործությամբ ձևավորված ոսկի պարունակող նյութերի կազմի առանձնահատկությունները պահանջում են դրանց ուսումնասիրության և գնահատման յուրահատուկ մոտեցումներ:
2. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆ ԸՍՏ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ
9. Հետախուզման գործընթացում ոսկու հանքավայրերի ուսումնասիրման մանրամասնության անհրաժեշտ և բավարար աստիճանը որոշվում է` կախված դրանց երկրաբանական կառուցվածքի բարդությունից:
10. Ըստ հանքամարմինների չափերի ու ձևի, դրանց հզորության ու ներքին կառուցվածքի փոփոխականության և ոսկու բաշխման առանձնահատկությունների ոսկու հանքավայրերը համապատասխանում են Դասակարգմամբ սահմանված բարդության 2-րդ, 3-րդ և 4-րդ խմբերին:
1) 2-րդ խմբին են վերագրվում բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)` ներկայացված խոշոր միներալացված և հանքերակային գոտիներով (ավելի քան 1 կմ երկարությամբ, 5-10 մ և ավել հզորությամբ) կամ շտոկվերկներով (1 քառ. կմ-ից ավելի մակերեսով), նշանակալի չափերի հանքակուտակներով (ըստ տարածման` 1-3 կմ, անկման ուղղությամբ` մի քանի հարյուր մետր, 3-5 մետր և ավելի մինչև 10-20 մ հզորությամբ), զգալի երկարությամբ (ավելի քան 1 կմ) և հզորությամբ (մինչև 3 մ) հանքերակներով:
ա. 2-րդ խմբի հանքավայրերի երկրաբանական կտրվածքները տարատիպ են: Հանքամարմինների հետախուզական հատումների և կտրվածքների համադրումը կարող է դժվարանալ ծալքավոր և խզումնային խախտումներով: Հանքամարմինների ներքին կառուցվածքը բարդ է. հզորությունը և մյուս ձևաչափական պարամետրերը, ինչպես նաև հումքի որակը` փոփոխական, օգտակար բաղադրիչների բաշխումը` անհավասարաչափ:
բ. Օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տարբեր տիպերը (տեսակները) տարածականորեն հստակ տարազատված չեն, ինչը դժվարացնում է դրանց միանշանակ երկրաչափացումը:
գ. Հանքաքարերի պաշարների գերակշիռ մասը պարփակված է բարդացված եզրագծերով հանքամարմիններում:
դ. Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի (պարունակություն) փոփոխականության գործակիցը 40-100 տոկոս է:
2) 2-րդ խմբին են վերագրվում.
ա. միներալացված և հանքերակային գոտիների (3-5 մետրից մինչև 10-20 մ և ավելի հզորությամբ) տիպի հանքավայրերը` տեղակայված միոգեոսինկլինալների (միոգեոսինկլինալային գոտիների) ավազաքարաթերթաքարային և (կամ) ցամաքածին-կարբոնատային ստվարաշերտերում (Ռուսաստանի Նեժդանինի, Ղազախստանի Բակիրչիկի հանքավայրեր), վերադրված հրաբխախորքային գոտիների ապարներում` գծային-ձգված, ճմլման, ջարդման (փշրման) և թերթավորման գոտիների տեսքով (Ռուսաստանի Խականջինի հանքավայր), տեկտոնամագմայական ակտիվացման մարզերի ապարներում (Ռուսաստանի Մայսկի հանքավայր):
բ. Միոգեոսինկլինալների ցամաքածին-կարբոնատային ստվարաշերտերին հարող մի շարք խոշոր` Ռուսաստանի Սուխոյ Լոգի և Օլիմպիադինի (Արևելյան տեղամաս) հանքավայրերն աչքի են ընկնում միներալացված գոտիների զգալի հզորությամբ (20 մետրից ավելի, մինչև մի քանի տասնյակ մետր) և անվանվում են խոշորագոտիներ (մեգազոնաներ) կամ վերագրվում են շտոկվերկներին.
գ. շտոկվերկային տիպի հանքավայրերը (շուրջ 1 կմ2 մակերեսով)` տեղակայված ներժայթքային ապարներում և ավազաքարերի հզոր ստվարաշերտերում (Մուրունթաու` Ուզբեկստան, Կումտոր` Ղրղզստան, Ջիլաու` Տաջիկստան), ինչպես նաև խոշորագոտիների տիպի հանքավայրերը (Բելայա Գորա` Ռուսաստան)` տեղակայված վերադրված հրաբխախորքային գոտիների ապարներում:
3) Շտոկվերկային և շտոկվերկանման (խոշորագոտիներ) հանքավայրերը ձևավորվում են մեծ խորություններում, չունեն հստակ երկրաբանական սահմաններ. արդյունաբերական նշանակության հանքայնացման եզրագծերը որոշվում են նմուշարկման տվյալներով.
ա. հանքակուտակների տիպի հանքավայրերը (3-5 մետրից մինչև 10-20 մ հզորությամբ հանքամարմիններով)` տեղակայված միոգեոսինկլինալների ցամաքածին-կարբոնատային և (կամ) ավազաքարաթերթաքարային ստվարաշերտերում (Ռուսաստանի Նատալկինի և Ուզբեկստանի Կոկպատասի հանքավայրեր).
բ. հանքերակային տիպի հանքավայրերը (պարփակող ապարների հետ հստակ երկրաբանական հպումներով հանքերակներ` 1-3 մ հզորությամբ)` տեղակայված միոգեոսինկլինալների ցամաքածին-կարբոնատային ստվարաշերտերում (Տոկուր` Ռուսաստան), էվգեո-սինկլինալների հրաբխածին-նստվածքային ստվարաշերտերում և ներժայթքային ապարներում (Կոչկար, Բերիկուլ` Ռուսաստան, Ակբակայ` Ուզբեկստան):
4) 3-րդ խմբին են վերագրվում շատ բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը (տեղամասերը)` ներկայացված միջին (հարյուրավոր մետրից մինչև հազար մետր երկարությամբ) և խոշոր միներալացված ու հանքերակային գոտիներով, հանքակուտակներով (մի քանի հարյուր մետր տարածման և անկման ուղղություններով, 1-2 մ հզորությամբ), բարդ կառուցվածքի հանքերակներով (մի քանի սանտիմետրից մինչև 3 մ փոփոխական հզորությամբ):
ա. 3-րդ խմբի մեջ մտնող հանքավայրերի համար բնութագրական է տարբեր կարգի խզումնային խախտումներով պայմանավորված Գբլոկայինգ կառուցվածքը, ինչն էականորեն դժվարացնում է հետախուզահատումների և խիստ տարատիպ երկրաբանական կտրվածքների համադրումն ու պայմանական դարձնում դրանց միջև հանքամարմինների եզրագծերի կապակցումը:
բ. Հանքամարմինների ներքին կառուցվածքը շատ բարդ է, ձևաչափական պարամետրերը և օգտակար բաղադրիչների բաշխումը` խիստ փոփոխական ու անհավասարաչափ:
գ. Օգտակար հանածոյի երկրաբանատեխնոլոգիական տիպերի (տեսակների) առանձնացումը պայմանական բնույթ ունի:
դ. Օգտակար հանածոյի պաշարները տարակենտրոնացված են շատ հանքամարմիններում, որոնց ձևաբանությունը և չափերը բազմազան են:
ե. Առավել փոփոխուն հաշվարկային պարամետրի (օգտակար բաղադրիչի կամ պայմանական օգտակար բաղադրիչի պարունակություն) փոփոխականության գործակիցը 100-160 տոկոս է:
5) Բարդության 3-րդ խմբին են վերագրվում.
ա. միներալացված գոտիների (3-5 մետրից մինչև 10-20 մ հզորությամբ) տիպի հանքավայրերը` տեղակայված վերադրված հրաբխախորքային գոտիների ապարներում (Զուն-Խոլբին` Ռուսաստան, Մակմալ` Ղրղզստան, Չորե` Տաջիկստան);
բ. Միներալացված գոտիների երկրաբանական սահմանները հստակ են, սակայն դրանցում արդյունաբերական նշանակության հանքամարմինների սահմանագծումն իրականացվում է եզրագծային պարունակության կիրառմամբ.
գ. հանքերակային գոտիների (1-3 մ և ավելի հզորությամբ) տիպի հանքավայրերը` տեղակայված էվգեոսինկլինալների հրաբխածին-նստվածքային ստվարաշերտերում և ներժայթքային ապարներում (Հայաստանի Սոթքի (առկա են նաև 3-5 մետրից մինչև 10-20 մ հզորությամբ միներալացված գոտիներ), Շահումյանի, Լիճքվազի, Արմանիսի հանքավայրեր, ինչպես նաև Մեղրաձորի հանքավայրի առանձին հանքամարմիններ), վերադրված հրաբխախորքային գոտիների ապարներում (Մնոգովերշիննի, Կուբակինի, Պոկրովի հանքավայրերը` Ռուսաստանում):
6) Բարդության 3-րդ խմբին են վերագրվող հանքավայրերում արդյունաբերական նշանակության հանքամարմինների երկրաչափացումը կատարվում է եզրագծային պարունակության կիրառմամբ.
ա. հանքակուտակների տիպի հանքավայրերը (1-3 մ և ավելի հզորությամբ հանքամարմիններով)` տեղակայված տեկտոնամագմայական ակտիվացման մարզերի ապարներում (Կուրանախի, Լեբեդինի, Ռյաբինովի` Ռուսաստան, Դաուգիզտաու` Ուզբեկստան).
բ. հանքերակային տիպի հանքավայրերը` մինչև 1 կմ ու ավելի ձգվածությամբ և մինչև 1 մ հզորությամբ հանքերակներով (Դարասուն` Ռուսաստան), ինչպես նաև մինչև մի քանի հարյուր մետր երկարությամբ և փոփոխական հզորությամբ (մի քանի տասնյակ սանտիմետրից մինչև 2-3 մ) հանքերակներով (Շահումյան, Մեղրաձոր, Ազատեկ, Տերտերասար, Մարջան` Հայաստան, Կարամկեն, Կարալվեեմ, Ագին, Ռոդնիկովո` Ռուսաստան).
գ. հանքային սյուների (Զերույ` Ղրղզստան) և հանքայնացված դայկաների (Բերեզովո` Ռուսաստան) տիպերի հանքավայրերը:
7) 4-րդ խմբին են վերագրվում չափազանց բարդ երկրաբանական կառուցվածքով հանքավայրերը: Դրանց թվին են դասվում փոքր չափերով (մի քանի տասնյակ մետր ձգվածությամբ) հատուկենտ կամ մերձեցված` շատ փոքր հզորությամբ (մինչև 0.3-0.4 մ) հանքերակները, ոսպնյակները, ոչ մեծ (մինչև 100մ երկարությամբ) հանքերակները, ոսպնյակները, միներալացված գոտիները, հանքակուտակները` խիստ փոփոխական հզորությամբ կամ ինտենսիվ խախտված տեղադրմամբ և հանքայնացման չափազանց բարդ ընդհատունությամբ ու բնաձև բաշխվածությամբ բնութագրվող հանքամարմինները:
ա. Բնութագրական հանքավայրերը. Կոմունարյան (Ռուսաստան), Կոչբուլաղ (Ուզբեկստան):
i
11. Բարդության այս կամ այն խմբին հանքավայրի պատկանելիությունը սահմանվում է` ելնելով դրա հաշվեկշռային պաշարների 70%-ից ոչ պակասը ներառող հիմնական հանքամարմինների երկրաբանական կառուցվածքի բարդության աստիճանից, եթե անհնար է որոշել հանքավայրի բարդության այս կամ այն խմբին պատկանելիությունը սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն, ապա կարող են կիրառվել հանքայնացման հիմնական հատկությունների փոփոխականության քանակական բնութագրիչները:
(11-րդ կետը փոփ. 29.03.2023 թիվ 01-Ն հրաման)
3. ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
i
12. Հետախուզված հանքավայրերի վերաբերյալ անհրաժեշտ է ունենալ տեղագրական հիմք (հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով, որի մասշտաբը պետք է համապատասխանի դրանց չափերին ու երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին և տեղանքի ռելիեֆին: Ոսկու հանքավայրերի տեղագրական քարտեզները և հատակագծերը սովորաբար կազմվում են 1:1000-1:5000 մասշտաբով և պարտադիր պետք է ունենան աշխարհագրական կոորդինատների ցանց: Բոլոր հետախուզական և շահագործական փորվածքները (հետախուզաառուները, հետախուզահորերը, հանքուղիները (բովանցքները, շտոլնյաները) հանքահորերը (հանքափողերը), հորատանցքերը), երկրաֆիզիկական մանրակրկիտ դիտարկումների պրոֆիլները, ինչպես նաև հանքամարմինների և հանքայնացված գոտիների բնական մերկացումները պետք է ունենան գործիքային տեղակապում: Ստորգետնյա լեռնային փորվածքները և հորատանցքերը տեղադրվում են հատակագծի վրա մարկշեյդերական հանույթի տվյալներով: Լեռնային աշխատանքների հորիզոնների մարկշեյդերական հատակագծերը (պլանները) սովորաբար կազմվում են 1:200 մասշտաբով, ամփոփ հատակագծերը` 1:1000-ից ոչ փոքր մասշտաբով: Պետք է հաշվարկվեն հորատանցքերով հանքամարմնի առաստաղի ու հատակի հատումների կետերի կոորդինատները և հատակագծերի ու կտրվածքների հարթությունների վրա կառուցվեն դրանց փողերի անցակետերը:
(12-րդ կետը փոփ. 25.08.2023 թիվ 08-Ն հրաման)
13. Հանքավայրի երկրաբանական կառուցվածքը պետք է մանրամասնորեն ուսումնասիրվի և արտապատկերվի 1:1000- 1:5000 մասշտաբի (կախված հանքավայրի չափերից և բարդությունից) երկրաբանական քարտեզի, երկրաբանական կտրվածքների, հատակագծերի, պրոյեկցիաների վրա, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև բլոկ-դիագրամների ու նմուշօրինակի (մոդելի) վրա: Հանքավայրի երկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրությունների նյութերը` պաշարների հաշվարկի հիմնավորման համար անհրաժեշտ և բավարար աստիճանի մանրամասնությամբ, պետք է պատկերացում տան հանքամարմինների չափերի ու ձևի, դրանց տեղադրման պայմանների, ներքին կառուցվածքի ու անընդհատության, սեպացման և դրանցում ոսկու բաշխման բնույթի, պարփակող ապարների փոփոխվածության առանձնահատկությունների, վերջիններիս և ծալքավոր կառուցվածքների ու տեկտոնական խախտումների հետ հանքամարմինների փոխհաբերությունների վերաբերյալ: Անհրաժեշտ է նաև հիմնավորել հանքավայրի երկրաբանական սահմանները և հեռանկարային տեղամասերի տեղադիրքը որոշող որոնողական չափանիշները:
1) Հանքավայրի շրջանի և հանքային դաշտի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել աշխարհագրական կոորդինատների ցանցով 1:10000-1:25000 մասշտաբի երկրաբանական և ոսկեբերության քարտեզներ` համապատասխան կտրվածքներով: Նշված նյութերը պետք է արտացոլեն հանքավերահսկիչ կառուցվածքների և հանքատեղակալող ապարների, շրջանի ոսկու հանքավայրերի և հանքերևակումների, ինչպես նաև ոսկու կանխատեսումային ռեսուրսների գնահատված տեղամասերի տեղաբաշխումը:
2) Հանքավայրի շրջանում կատարված երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հաշվի առնվեն շրջանի երկրաբանական քարտեզում ու դրա կտրվածքներում և վերջինիս մասշտաբին համապատասխան արտացոլվեն երկրաֆիզիկական խոտորումների (անոմալիաների) մեկնաբանությունների ամփոփ հատակագծերում:
14. Ոսկեբեր մարմինների և միներալացված գոտիների ելքերը դեպի մակերևույթ և մերձմակերևութային տեղամասեր առաջարկվում է ուսումնասիրել հետախուզաառուներով, հետախուզահորերով և վերջիններից անցած կողափորվածքներով (ռասսեչկաներ), խրամներով (մաքրվածքներով)` անցած հանքամարմինների տարածման ուղղությամբ և ոչ խորը հորատանցքերով` երկրաֆիզիկական և երկրաքիմիական մեթոդների կիրառմամբ և նմուշարկել այնպիսի մանրամասնությամբ, որը թույլ կտա որոշել հանքամարմինների ձևաբանությունը և տեղադրման պայմանները, օքսիդացման և երկրորդային սուլֆիդային հարստացման գոտու զարգացման (տարածվածության) խորությունն ու կառուցվածքը և ոսկով դրանց հարստացման աստիճանը, հանքաքարերի նյութական կազմի, տեխնոլոգիական հատկությունների փոփոխության առանձնահատկությունները, և կատարել առաջնային, խառը և օքսիդացված հանքաքարերի պաշարների տարանջատ հաշվարկ` ըստ արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի:
i
15. Ոսկու հանքավայրերի հետախուզությունը խորքում իրականացվում է լեռնային փորվածքներով և հորատանցքերով` հետազոտության երկրաֆիզիկական մեթոդների (վերերկրյա, հորատանցքերում և լեռնային փորվածքներում) կիրառմամբ:
1) Հետախուզման մեթոդիկան` լեռնային աշխատանքների և հորատման ծավալների հարաբերակցությունը, լեռնային փորվածքների տեսակները և հորատման եղանակները, հետախուզական ցանցի երկրաչափությունն ու խտությունը, նմուշարկման մեթոդներն ու եղանակները, որոշվում են` ելնելով հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններից, հաշվի առնելով հետախուզման լեռնային, հորատման և երկրաֆիզիկական միջոցների հնարավորությունները, ինչպես նաև նմանատիպ հանքավայրերի հետախուզման և շահագործման փորձը:
2) Լեռնային փորվածքները հանդիսանում են հանքամարմինների տեղադրման պայմանների, ձևաբանության և ներքին կառուցվածքի, դրանց անընդհատության, հանքաքարերի նյութական կազմի, դրանցում ոսկու բաշխվածության բնույթի մանրամասն ուսումնասիրության, ինչպես նաև հորատման, երկրաֆիզիկական հետազոտությունների և տեխնոլոգիական նմուշարկման տվյալների վերստուգման հիմնական միջոցները:
3) Հանքամարմինների անընդհատությունը և տարածման ու անկման ուղղություններով դրանց հզորությունների և ոսկու պարունակությունների փոփոխականության բնույթը պետք է բավարար չափով ուսումնասիրված լինեն բնութագրական տեղամասերում: Ըստ այդմ, հանքերակային տիպի փոքր հզորությամբ հանքային մարմիններն անընդմեջ հետամտվում են շտրեկներով ու վերընթաց լեռնային փորվածքներով (կրճատ` վերընթացներով), իսկ միներալացված և շտոկվերկային տիպի մեծ հզորությամբ հանքային մարմինները` օրտերի, քվերշլագների և ստորգետնյա հորիզոնական հորատանցքերի ցանցի խտացմամբ:
4) Լեռնային փորվածքները նպատակահարմար է անցնել հանքավայրի մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում, ինչպես նաև առաջնահերթ շահագործման համար նախատեսված տեղամասերում և հորիզոններում:
5) Սյունակային հորատման հորատանցքերում պետք է ստացվի լավ պահպանված հորատահանուկի հնարավոր առավելագույն ելք, որը թույլ կտա պարզել հանքամարմինների և պարփակող ապարների տեղադրման առանձնահատկությունները, դրանց հզորությունը, հանքային մարմինների ներքին կառուցվածքը, մերձհանքային փոփոխությունների բնույթը, հանքաքարերի բնական տարատեսակների տեղաբաշխվածությունը, դրանց մակատեսքը (տեքստուրան) և ներկառուցվածքը (ստրուկտուրան) և ապահովել նմուշարկման ենթակա նյութի բնութագրականությունը: Երկրաբանահետախուզական աշխատանքների գործելակերպով (պրակտիկայով) հաստատված է, որ հանքամարմնից ստացված հորատահանուկի ելքը ըստ հորատման յուրաքանչյուր երթի (հորատաերթ) 70%-ից պակաս չպետք է լինի: Հորատահանուկի գծային ելքի ճշտությունն անհրաժեշտ է շարունակաբար վերստուգել այլ եղանակներով (կշռային, ծավալային):
6) Հանքայնացված միջակայքերում ոսկու պարունակության և հանքամարմնի հզորության որոշման համար հորատահանուկի բնութագրական լինելը պետք է հաստատվի դրա հնարավոր ընտրողական մաշելիության ուսումնասիրությունների տվյալներով: Դրա համար անհրաժեշտ է ըստ հանքաքարերի հիմնական տիպերի համադրել հորատահանուկի և ապարախյուսի (շլամի) նմուշարկման տվյալները (ըստ միջակայքերի դրանց տարբեր ելքերով) լեռնային փորվածքների, հարվածային, պնևմահարվածային, բնալայնիչ (շարոշկա) հորատանցքերի, ինչպես նաև հանովի հանուկընդունիչների կիրառմամբ հորատված սյունակային հորատանցքերի նմուշարկման տվյալների հետ: Նմուշարկման տվյալները զգալիորեն խեղաթյուրող` հորատման հանուկի ցածր ելքի կամ դրա ընտրողական մաշելիության առկայության դեպքում, անհրաժեշտ է կիրառել հետախուզման այլ տեխնիկական միջոցներ:
7) Հորատման արժանահավատության և տեղեկատվականության բարձրացման համար անհրաժեշտ է հորատանցքերում իրականացնել երկրաֆիզիկական հետազոտություններ, որոնց ռացիոնալ համալիրը որոշվում է, ելնելով առաջադրված խնդիրներից, հանքավայրերի երկրաբանական-երկրաֆիզիկական կոնկրետ պայմաններից և երկրաֆիզիկական մեթոդների ժամանակակից հնարավորություններից: Հանքային միջակայքերի առանձնացման, դրանց պարամետրերի որոշման համար արդյունավետ կարոտաժի համալիրը պետք է իրականացվի հանքավայրում հորատված բոլոր հորատանցքերում:
8) Հարյուր և ավելի մետր խորությամբ ուղղաձիգ և բոլոր թեք ուղղությամբ հորատվող, ներառյալ նաև ստորգետնյա, հորատանցքերի առանցքների ազիմուտային և զենիթային անկյունները պետք է որոշվեն, այնուհետև վերստուգիչ չափումներով հաստատվեն ոչ հաճախ, քան յուրաքանչյուր 20 մետրը մեկ անգամ: Այդ չափումների արդյունքներն անհրաժեշտ է հաշվի առնել երկրաբանական կտրվածքներ և ըստ հորիզոնների հատակագծեր կազմելիս, հանքային միջակայքերի հզորությունները չափելիս: Լեռնային փորվածքներով հորատանցքերի առանցքը հատելու դեպքերում չափումների արդյունքներն ստուգվում են մարկշեյդերական հանույթի տվյալներով:
9) Զառիթափ հանքամարմինները մեծ անկյան տակ հատելու համար նպատակահարմար է կատարել հորատանցքի արհեստական թեքում: Հորատմամբ հետախուզության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է հորատել բազմախորշ և ստորգետնյա հովհարաձև հորատանցքեր: Հանքայնացված միջակայքը նպատակահարմար է հորատել նույն տրամագծով:
10) Բոլոր հետախուզական փորվածքները, և հանքամարմինների կամ հանքային գոտիների ելքերը երկրի մակերևույթ պետք է փաստագրվեն: Նմուշարկման արդյունքները տեղադրվում են առաջնային փաստագրման մատյաններում և համեմատվում երկրաբանական նկարագրությունների հետ:
11) Առաջնային փաստագրման լիակատարությունն ու որակը, հանքավայրի երկրաբանական առանձնահատկություններին փաստագրման համապատասխանությունը, կառուցվածքային տարրերի տարածական դիրքի որոշման և փաստագրման տվյալները լուսաբանող գծանկարների ու դրանց նկարագրության արժանահավատությունը Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.5-րդ մասի համաձայն պետք է փաստվի բնապահպանության և ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից` առաջնային երկրաբանական փաստագրման նյութերի և փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատմամբ: Ստուգման արդյունքները ձևակերպվում են ակտերով և համապատասխան գրությամբ ներկայացվում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
(15-րդ կետը փոփ. 25.10.2022 թիվ 17-Ն հրաման)
16. Հետախուզական փորվածքների դիրքը և միմյանց միջև եղած հեռավորությունները պետք է որոշվեն հանքամարմինների յուրաքանչյուր կառուցվածքային-ձևաբանական տիպի համար` առանձին, հաշվի առնելով դրանց չափերը, հզորությունը, ներքին կառուցվածքը, դրանցում ոսկու մասնիկների խոշորությունը և բաշխվածության բնույթը, ըստ որում, պետք է նկատի ունենալ ոսկով հարստացված տեղամասերի հնարավոր սյունաձև տեղակայվածությունը:
1) Աղյուսակ 1-ով սահմանված Հայաստանի Հանրապետության ոսկու հանքավայրերի հետախուզման ժամանակ հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող պահանջները կարող են հաշվի առնվել երկրաբանահետախուզական աշխատանքների նախագծման համար, սակայն դրանք չի կարելի դիտարկել որպես պարտադիր նախապայման: Յուրաքանչյուր հանքավայրի համար մանրամասն հետախուզման ենթակա տեղամասի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունների ուսումնասիրության և տվյալ կամ նմանատիպ այլ հանքավայրերի վերաբերյալ եղած բոլոր երկրաբանական, երկրաֆիզիկական և շահագործական նյութերի մանրազնին վերլուծության արդյունքներով հիմնավորվում է հետախուզական փորվածքների ցանցի առավել ռացիոնալ երկրաչափությունը և խտությունը:
17. Հետախուզված հանքավայրերի հաշվարկված պաշարների հավաստիության հաստատման համար դրանց որոշ տեղամասեր պետք է հետախուզված լինեն առավել մանրամասն: Այդ տեղամասերն անհրաժեշտ է ուսումնասիրել և նմուշարկել հանքավայրի մնացած տեղամասերի համեմատությամբ առավել խիտ հետախուզական ցանցով: Հետախուզված հանքավայրերի այդ տեղամասերում կամ հորիզոններում պետք է հաշվարկված լինեն B կարգի պաշարներ` 2-րդ խմբի հանքավայրերի և C1 կարգի պաշարներ` 3-րդ և 4-րդ խմբերի հանքավայրերի համար: Երրորդ խմբին պատկանող հետախուզված հանքավայրերում հետախուզական փորվածքների ցանցը մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում նպատակահարմար է խտացնել, որպես կանոն, ոչ պակաս, քան 2 անգամ` C1 կարգի պաշարների համար ընդունվածի համեմատությամբ:
1) Պաշարների հաշվարկի ժամանակ միջարկման (ինտերպոլյացիա) մեթոդների (երկրավիճակագրություն (գեոստատիստիկա), հակադարձ հեռավորությունների մեթոդ և այլն) օգտագործման դեպքում մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում անհրաժեշտ է ապահովել միջարկման օպտիմալ բանաձևերի հիմնավորման համար հետախուզահատումների բավարար խտություն:
2) Մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերը պետք է արտացոլեն հանքավայրի հիմնական պաշարները, ինչպես նաև հանքաքարերի գերակշռող որակը ներառող (պարփակող) հանքամարմինների տեղադրման պայմանների և ձևերի առանձնահատկությունները: Հնարավորինս դրանք տեղակայվում են առաջնահերթ շահագործման ենթակա պաշարների սահմաններում: Այն դեպքերում, երբ առաջնահերթ շահագործման համար նախատեսված տեղամասերը երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով, հանքաքարի որակով և լեռնաերկրաբանական պայմաններով բնորոշ չեն ամբողջ հանքավայրի համար, մանրամասն պետք է ուսումնասիրվեն նաև այդ պահանջներին բավարարող տեղամասերը: Հետախուզված հանքավայրերում մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերի քանակն ու չափերը յուրաքանչյուր առանձին դեպքում որոշում է ընդերքօգտագործողը:
3) Մանրամասն ուսումնասիրության համար առանձնացված տեղամասերում ստացված երկրաբանական տեղեկատվությունն օգտագործվում է հանքավայրի բարդության խմբի հաստատման, դրա երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին հետախուզման ընդունված մեթոդների և ընտրված տեխնիկական միջոցների համապատասխանության որոշման, նմուշարկման արդյունքների և հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկի ժամանակ ընդունված հաշվարկային պարամետրերի հավաստիության գնահատման, ինչպես նաև ամբողջ հանքավայրի շահագործման պայմանների գնահատման համար:
Աղյուսակ 1
Հայաստանի Հանրապետության ոսկու հանքավայրերի հետախուզման ժամանակ
հետախուզական փորվածքների խտությանը ներկայացվող
ՊԱՀԱՆՋՆԵՐ
.______________________________________________________________
|Հանքավայրերի|Հանքամարմինների |Հանքամարմինների|Փորվածքի |
|բարդության |բնութագիրը |ձևը |տեսակը |
|խումբը | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|____________|________________|_______________|_______________|
| 1 | 2 | 3 | 4 |
|____________|________________|_______________|_______________|
|2-րդ |Խոշոր |Հանքերակներ |Շտրեկներ |
| |միներալացված և | | |
| |հանք-երակային | | |
| |գոտիներ, | |_______________|
| |շտոկվերկներ, | |Վերընթացներ |
| |նշանակալի չափերի| | |
| |հանքակուտակներ, | |_______________|
| |երկարատարած | |Կողափորվածքներ |
| |հանքերակներ | | |
| | | | |
| | | |_______________|
| | | |Հորատանցքեր |
| | |_______________|_______________|
| | |Միներալացված |Շտրեկներ |
| | |և | |
| | |հանքերակային | |
| | | |_______________|
| | | |Վերընթացներ |
| | | | |
| | | |_______________|
| | | |Կողափորվածքներ,|
| | | |հորիզոնական |
| | | |հորատանցքեր |
| | | |_______________|
| | | |Հորատանցքեր |
|____________|________________|_______________|_______________|
|2-րդ |Խոշոր |Շտոկվերկներ |Շտրեկներ |
| |միներալացված և | | |
| |հանքերակային | |_______________|
| |գոտիներ, | |Օրտեր, |
| |շտոկվերկներ, | |կողափորվածքներ,|
| |նշանակալի | |հորիզոնական |
| |չափերի | |հորատանցքեր |
| |հանքակուտակներ, | |_______________|
| |երկարատարած | |Հորատանցքեր |
| |հանքերակներ |_______________|_______________|
| | |Հանքակուտակներ |Շտրեկներ |
| | | | |
| | | |_______________|
| | | |Վերընթացներ |
| | | | |
| | | |_______________|
| | | |Օրտեր, |
| | | |կողափորվածքներ,|
| | | |հորիզոնական |
| | | |հորատանցքեր |
| | | |_______________|
| | | |Հորատանցքեր |
|____________|________________|_______________|_______________|
|3-րդ |Միջին և խոշոր |Հանքերակներ |Շտրեկներ |
| |չափի բարդ | | |
| |կառուցվածքով | |_______________|
| |միներալացված և | |Վերընթացներ |
| |հանքերակային | | |
| |գոտիներ, | |_______________|
| |հանքակուտակներ, | |Կողափորվածքներ |
| |բարդ | |_______________|
| |կառուցվածքով | |Հորատանցքեր |
| |հանքերակներ |_______________|_______________|
| | |Միներալացված և |Շտրեկներ |
| | |հանքերակային | |
| | |գոտիներ |_______________|
| | | |Վերընթացներ |
| | | | |
| | | |_______________|
| | | |Կողափորվածքներ,|
| | | |հորիզոնական |
| | | |հորատանցքեր |
| | | |_______________|
| | | |Հորատանցքեր |
|____________|________________|_______________|_______________|
|3-րդ |Միջին և խոշոր |Հանքակուտակներ |Շտրեկներ |
| |չափի բարդ | | |
| |կառուցվածքով | |_______________|
| |միներալացված և | |Վերընթացներ |
| |հանքերակային | | |
| |գոտիներ, | |_______________|
| |հանքակուտակներ, | |Օրտեր, |
| |բարդ | |կողափորվածքներ,|
| |կառուցվածքով | |հորիզոնական |
| |հանքերակներ | |հորատանցքեր |
| | | |_______________|
| | | |Հորատանցքեր |
|____________|________________________________|_______________|
| 5) |Փոքր հանքամարմիններ` չափազանց |Շտրեկներ |
|4-րդ |բարդ, ընդհատուն, բնանման | |
| |հանքայնացմամբ |_______________|
| | |Վերընթացներ |
| | | |
| | | |
| | |_______________|
| | |Օրտեր, |
| | |հորիզոնական |
| | |հորատանցքեր |
| | |_______________|
| | |Հորատանցքեր |
.______________________________________________________________
.________________________________________________________________________.
|Հանքավայրերի|Հանքամարմինների հետախուզահատումների միջև |
|բարդության |հեռավորությունները փորվածքներով (մ) ըստ պաշարների |
|խումբը |կարգերի |
| |___________________________________________________________|
| |B | 1) | 2) |
| | |C1 |C2 |
| |___________________|___________________|___________________|
| |ըստ |ըստ |ըստ |ըստ |ըստ |ըստ |
| |տարածման |անկման |տարածման |անկման |տարածման |անկման |
|____________|_________|_________|_________|_________|_________|_________|
| 1 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|2-րդ |Անընդմեջ |40-60 |Անընդմեջ |60-80 |Անընդմեջ |80-120 |
| |հետամտում| |հետամտում| 3) |հետամտում| |
| | | | |80-120 | | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |80-120 |Անընդմեջ |120-140 |Անընդմեջ |- |- |
| | |հետամտում| |հետամտում| | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |10-20 |40-60 |20-40 |60-80 |- |- |
| | | | | 3) | | |
| | | | |80-120 | | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |- |- |20-40 |60-80 |40-80 |80-120 |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |Անընդմեջ |40-60 |Անընդմեջ |60-80 |Անընդմեջ |80-120 |
| |հետամտում| |հետամտում| 3) |հետամտում| |
| | | | |80-120 | | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |80-120 |Անընդմեջ | 4)|Անընդմեջ |- |- |
| | |հետամտում|120-140 |հետամտում| | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |30-40 |40-60 |40-60 |60-80 |- |- |
| | | | | 3) | | |
| | | | |80-120 | | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |30-40 |40-60 |40-60 |60-80 |60-100 |80-120 |
|____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|2-րդ |Անընդմեջ |40-60 |Անընդմեջ |80-120 |- |- |
| |հետամտում| |հետամտում| | | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |40-60 |40-60 |60-80 |80-120 |- |- |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |40-60 |40-60 |60-80 |80-120 |80-120 |80-120 |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |Անընդմեջ |40-60 |Անընդմեջ |80-120 |- |- |
| |հետամտում| |հետամտում| | | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |80-120 |Անընդմեջ |120-140 |Անընդմեջ |- |- |
| | |հետամտում| |հետամտում| | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |40-60 |40-60 |60-80 |80-120 |- |- |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |40-60 |40-60 |60-80 |80-120 |80-120 |80-120 |
|____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|3-րդ |- |- |Անընդմեջ |40-60 |Անընդմեջ |60-80 |
| | | |հետամտում| |հետամտում| |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |- |- |80-120 |Անընդմեջ |- |- |
| | | | |հետամտում| | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |- |- |10-20 |40-60 |- |- |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |- |- |10-20 |40-60 |20-40 |60-80 |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |- |- |Անընդմեջ |40-60 |Անընդմեջ |60-100 |
| | | |հետամտում| |հետամտում| |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |- |- |80-120 |Անընդմեջ |- |- |
| | | | |հետամտում| | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |- |- |30-40 |40-60 |- |- |
| | | | | | | |
| | | | | | | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |- |- |30-40 |40-60 |40-60 |60-80 |
|____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|3-րդ |- |- |Անընդմեջ |40-60 |Անընդմեջ |80-120 |
| | | |հետամտում| |հետամտում| |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |- |- |80-120 |Անընդմեջ |120-140 |Անընդմեջ |
| | | | |հետամտում| |հետամտում|
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |- |- |40-60 |40-60 |- |- |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |- |- |40-60 |40-60 |60-80 |80-120 |
|____________|_________|_________|_________|_________|_________|_________|
| 5) |- |- |Անընդմեջ |40 |- |- |
|4-րդ | | |հետամտում| | | |
| |_________|_________|___________________|_________|_________|
| |- |- |յուրաքանչյուր |- |- |
| | | |հանքամարմնի համար | | |
| | | |մեկից ոչ պակաս | | |
| |_________|_________|___________________|_________|_________|
| |- |- |10 |40 |- |- |
| | | | | | | |
| | | | | | | |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |- |- |10 |40 |20 |40-60 |
.________________________________________________________________________.
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում