Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼԻՍ ԿԱՄ ՕՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼԻՍ ԿԱՄ ՕՏԱՐԵԼԻՍ ՀՈՂԱՄԱ ...

 

 

040.1359.101103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հոկտեմբերի 2003 թվականի N 1359-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼԻՍ ԿԱՄ ՕՏԱՐԵԼԻՍ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՕՏԱՐՄԱՆ) ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական գույքի` հրապարակային սակարկություններով (աճուրդ, մրցույթ) մասնավորեցման (օտարման) դեպքում գույքի մեկնարկային գնի մեջ ներառվում է հողամասի կադաստրային գինը, ընդ որում, սակարկությունների արդյունքում գույքը (ներառյալ հողը) մեկնարկային գնից բարձր արժեքով մասնավորեցվելու (օտարվելու) դեպքում վաճառքից ստացված գումարը բաշխվում է գույքի և հողի արժեքների` մեկնարկային գնի մեջ սահմանված համամասնությամբ:

2. Պետական գույքի ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման, ինչպես նաև օտարման այլ դեպքերում հողամասի արժեքը սահմանվում է դրա կադաստրային գնի չափով:

Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման դեպքում հողամասը կարող է օտարվել այդ ընկերությանը` ուղղակի վաճառքի ձևով, հողամասի կադաստրային գնով:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված` հողամասի գները ենթակա չեն նվազեցման գույքի այլ տարրերի գնի նվազեցման դեպքում, ընդ որում, Երևան քաղաքում, քաղաքային համայնքներում, ինչպես նաև առողջարարական կամ հանգստի համար նախատեսված հողերում մասնավորեցման ենթակա գույքի կազմում հողամասի օտարման մեկնարկային գինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել դրա շուկայական արժեքով, եթե հողամասի շուկայական արժեքը բարձր է կադաստրայինից:

4. Հողամասերի չափերի օպտիմալացման կամ առանձին հողամասերի բաժանման անհրաժեշտության դեպքում պետական կառավարման համապատասխան մարմինը համայնքի ղեկավարի, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի, մարզպետի (ըստ գույքի գտնվելու վայրի) հետ համատեղ համաձայնեցնում է հողամասի բաժանման տարբերակները` նշելով ընդհանուր օգտագործման ճանապարհները, անհրաժեշտ սերվիտուտների առկայությունը, ընդ որում, հողամասը բաժանելիս նոր առաջացող հողամասերի սահմանները պետք է այնպես ճշգրտվեն, որպեսզի առավելագույնս բացառվի սերվիտուտներ սահմանելու անհրաժեշտությունը:

Մասնավորեցվող գույքի կազմում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների առկայության դեպքում փաստաթղթերը ներկայացվում են դրանց իրավական կարգավիճակն օրենքով սահմանված կարգով որոշվելուց հետո:

i

5. Մասնավորեցվող (օտարվող) հողամասի չափերը որոշելիս հիմք են ընդունվում իրավասու մարմինների որոշումները հողամաս տրամադրելու մասին, իսկ դրանք պահպանված չլինելու պարագայում վերականգնվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդ որում, փաստացի օգտագործվող հողամասը համապատասխան փաստաթղթերում նշվածից պակաս լինելու դեպքում հիմք է ընդունվում փաստացի չափը, իսկ ավելիի դեպքում`

ա) որպես առանձին գույքային միավոր օտարելու հնարավորության պարագայում ավելի օգտագործվող հողամասն առանձնացվում է մասնավորեցվող (օտարվող) գույքի կազմից,

բ) որպես առանձին գույքային միավոր օտարելու անհնարինության պարագայում ավելի օգտագործվող հողամասը միացվում է մասնավորեցվող (օտարվող) հողամասին:

6. Մասնավորեցման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթի հետ միասին պետական կառավարման համապատասխան մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացնում`

ա) անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը,

բ) տեղեկանք` տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից` համապատասխան հողամասի կադաստրային գնի, իսկ սույն որոշման 3-րդ կետում սահմանված դեպքերում` շուկայական արժեքի մասին,

գ) տեղեկանք` տրված համայնքի ղեկավարի, Երևանի քաղաքապետի, մարզպետի (ըստ գույքի գտնվելու վայրի) կողմից` համապատասխան հողամասի մասնավորեցումն օրենքով արգելված չլինելու մասին:

i

7. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերը կարող են տրամադրվել միայն վարձակալության իրավունքով:

i

8. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը իրավաբանական անձանց հատկացված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ սահմանված կարգով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.10.2003
N 1359-Ն
Որոշում