(ուժը կորցրել է 27.10.11 թիվ 1191-Ն հրաման)
i
110.0629.170707
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«17» 07 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11007279
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
6 հուլիսի 2007 թվականի N 629-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 40-Մ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի պահանջները.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոնները»` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 1997 թվականի մարտի 17-ի N 40-Մ հրամանը:
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
2007 թ. հուլիսի 6-ի
թիվ 629-Ն հրամանի
ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
Սույն կանոններն ընդունվում են «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան ու նպատակ ունեն կարգավորելու օտարերկրացիների Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ և գիտահետազոտական հիմնարկներ ընդունվելու պայմանները:
i
1. Հայաստանի Հանրապետության միջին և նախնական մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ դիմած օտարերկրացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը, փորձաքննությունը և հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության /այսուհետ` նախարարություն/ կողմից, որից հետո փաստաթղթերն ուղեգիր-նամակով ուղարկվում են համապատասխան ուսումնական հաստատություններ` դիմորդների գիտելիքների ստուգումը և ընդունելությունը կազմակերպելու համար:
Օտար լեզվով ուսուցում իրականացնող բուհերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
1) Դասավանդվող հիմնական առարկաների գծով օտար լեզվին տիրապետող համապատասխան մասնագետների առկայություն.
2) Բուհերում դասախոսական անձնակազմի օտար լեզուներով վերապատրաստման կուրսերի պարտադիր կազմակերպում.
3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համապատասխան հանձնաժողովի կողմից ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորության վկայական ստացած կամ միջազգայնորեն ընդունված համապատասխան փաստաթուղթ (անգլերենով ուսուցման դեպքում` TOEFL-ի պարտադիր առկայություն /55 միավոր /բնագիտություն/, 61 միավոր /հասարակագիտություն/, 80 միավոր /բանասիրություն//), բուհերում համապատասխան վերապատրաստում անցած դասախոսական կազմի առկայություն: Ատեստավորված դասախոսների հերթական ատեստավորումը պետք է կատարվի երեք տարին մեկ:
(1-ին կետը փոփ. 29.11.07 թիվ 1171-Ն հրաման)
i
2. Նպաստի ձևով ուսման վարձի փոխհատուցմամբ տրված կրթաթոշակային տեղերի համար դիմած օտարերկրացիների ընտրությունը կատարվում է.
1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև կնքված կրթական և գիտական համագործակցության մասին Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա,
2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ազգությամբ հայ օտարերկրացիներին սփյուռքահայ քաղաքացիներին հատկացվող ուսման վարձի փոխհատուցմամբ տրված կրթաթոշակային տեղերի հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի որոշմամբ:
(2-րդ կետը փոփ. 29.11.07 թիվ 1171-Ն հրաման)
3. Նախարարությունն իրականացնում է օտարերկրացի դիմորդների դիվանագիտական ուղիներով և փոստով ստացված փաստաթղթերի ընդունումը և դրանց ուսումնասիրությունից հետո ուղարկում է համապատասխան ուսումնական հաստատություններ:
4. Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ կրթություն ստացած և Հայաստանում բնակվող օտարերկրացիները Հայաստանի Հանրապետության միջին և նախնական մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով:
i
5. Օտարերկրացիները, որոնք ցանկանում են սովորել Հայաստանի Հանրապետությունում, պետք է նախարարություն կամ տվյալ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն, դեսպանություն ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) Հարցաթերթիկ /սահմանված ձևը կցվում է/:
2) Դիմում` հասցեագրված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, որի մեջ պետք է նշվի ընտրված մասնագիտությունը և ուսումնական հաստատությունը:
3) Ինքնակենսագրություն:
4) Համապատասխան կրթության վկայականի պատճենը, նշելով ուսումնասիրված առարկաները և հանձնված պետական քննությունների գնահատականները /նիշերը/:
5) Բժշկական եզրակացություն ընդհանուր առողջական վիճակի վերաբերյալ: Սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից:
6) Անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները:
7) 3 x 4 սմ չափսի 4 լուսանկար:
8) Ասպիրանտուրա ընդունվել ցանկացողները լրացուցիչ ներկայացնում են ռեֆերատ կամ հրատարակված աշխատությունների պաշտոնապես հաստատված ցանկը, նշելով հրատարակման թիվը և վայրը, 2-3 հրատարակումների պատճենները:
9) Փաստաթղթերը /5-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը/ ընդունվում են քննարկման միայն հյուպատոսական վավերացման առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և տվյալ պետությունը:
(5-րդ կետը փոփ. 29.11.07 թիվ 1171-Ն հրաման)
i
6. Օտարերկրացիները, տվյալ երկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության բացակայության դեպքում սույն կանոնների 5-րդ կետով պահանջվող փաստաթղթերը կարող են ներկայացվել նախարարություն անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում վավերացվելուց հետո:
(6-րդ կետը փոփ. 29.11.07 թիվ 1171-Ն հրաման)
7. Ներկայացված դիմումը կարող է մերժվել, եթե 5-րդ կետում նշված փաստաթղթերից որևէ մեկը պատշաճ կերպով չի ներկայացվել կամ փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն ամբողջացվել:
8. Փաստաթղթերը և ռեֆերատները ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
i
9. Նախապատրաստական բաժնում ընդունելությունը կատարվում է տվյալ տարվա հուլիսի առաջին տասնօրյակից մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակն ընկած ժամանակահատվածում, իսկ բուհական և հետբուհական մասնագիտական կրթության համար /առկա ուսուցում/` հուլիսի առաջին տասնօրյակից մինչև օգոստոսի վերջին տասնօրյակն ընկած ժամանակահատվածում:
Օտար լեզվով ուսուցում իրականացնող բուհերը պարտադիր պետք է ունենան նախապատրաստական կուրսեր` առաջին կիսամյակում իրականացնելով լեզվի ուսուցում ընդհանուր գիտելիքների խորացման նպատակով, երկրորդ կիսամյակում հիմնական /բազային/ մասնագիտական առարկաների ուսուցում` օտար լեզվով: Օտար լեզվով ուսուցում իրականացնող բուհը պետք է ապահովված լինի օտարալեզու համապատասխան մասնագիտական գրականությամբ, ուսումնամեթոդական պարագաներով, այդ թվում` մասնագիտական առարկայական ծրագրեր, օտար լեզվով թարգմանված դասավանդվող նյութեր, դասախոսություններ:
(9-րդ կետը փոփ. 29.11.07 թիվ 1171-Ն հրաման)
i
10. Օտարերկրացիները, որոնք չեն տիրապետում հայերեն, կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներին, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական ֆակուլտետներ /բաժիններ/ մեկ տարի ժամկետով:
(10-րդ կետը փոփ. 29.11.07 թիվ 1171-Ն հրաման)
11. Նախապատրաստական ֆակուլտետում /բաժնում/ օտարերկրացիներն ուսումնասիրում են հայոց և այլ լեզուներ` հաշվի առնելով հետագա ուսուցման լեզուն և ընտրած մասնագիտությանը համապատասխան հանրակրթական առարկաները /մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, գծագրություն, աշխարհագրություն, պատմություն և այլն/:
12. Նախապատրաստական ֆակուլտետում ուսանելու ընթացքում օտարերկրացիները ծանոթանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
13. Նպաստի ձևով ուսման վարձի փոխհատուցմամբ /կրթաթոշակային տեղեր/ կամ միջպետական պայմանագրերի շրջանակներում սովորող օտարերկրացիները ապահովվում են կրթաթոշակներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողների համար նախատեսված չափով:
i
14. Բուհերում ըստ մասնագիտությունների պետք է ձևավորվեն ակադեմիական խմբեր` բաղկացած առնվազն 10 հոգուց:
(14-րդ կետը լրաց.. 29.11.07 թիվ 1171-Ն հրաման)
Հարցաթերթիկի ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ .____________.
ԿՐԹՈՒԹՅԱՆ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ | լուսանկար |
REPUBLIC OF ARMENIA | (3x4) |
MINISTRY OF EDUCATION AND SCIENCE | photo |
| |
ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ .____________.
ՀՀ սովորող արտասահմանցի ուսանողների համար
APPLICATION FORM
for foreign students studying in RA
1. Անուն / Name _____________ Ազգանուն / Surname __________________
2. Ծննդյան թիվը / ___________ 3. Ծննդյան վայրը / __________________
Date of birth օր/ամիս/ տարեթիվ Place of birth
day/month/year
4. Երկիր / Country _______ 5. Քաղաքացիությունը / Citizenship ______
6. Ազգությունը/ Nationality __________________________
7. Սեռը / Sex` ._.արական/Male ._. իգական / Female
._. ._.
8. Բնակության վայրը / Address ____________________________________
Քաղաք / City __________________ Երկիր / Country ___________________
Հեռ. / Phone _____________________ Ֆաքս / Fax _____________________
9. Ընտանեկան վիճակը / Marital status
._. ամուսնացած / Married ._. չամուսնացած / Single
._. ._.
10. Նախկինում ավարտած ուսումնական հաստատության /դպրոցի/ անվանումը
Name of previous educational institution /school /
__________________________ գտնվելու վայրը / address ______________
Քաղաք / City ______________________ Երկիր / Country _____________
ՈՒսուցումը սկսվել է __________________ Ավարտվել է ________________
Date of study ամիս/տարեթիվ / month/year
Graduated ամիս/տարեթիվ / month/year
11. ՀՀ ուսումնական հաստատությունը / Name of institution in RA
_________________________________________________________________
Ֆակուլտետ / Faculty ________________ Կուրս / Year _______________
ՈՒսուցումը / Study:
ՈՒսուցման սկիզբը / From ________________________
ամիս/տարեթիվ / month/year
ՈՒսուցման ավարտը / To ________________________
ամիս/տարեթիվ / month/year
12. Ասպիրանտական ուսուցման դեպքում նշել բարձրագույն կրթության մասնագիտությունը
Express your post-graduate education specialization/ post graduate students only/
______________________________________________________________________
Կոչումը/աստիճանը / Title/Degree __________________________________
Բաժանմունք/ֆակուլտետ / Department/Faculty ________________________
Հաստատության անվանումը / Name of institution _____________________
Գտնվելու վայրը / Address of institution __________________________
Քաղաք / City __________________ Երկիր / Country __________________
ՈՒսուցումը / Study:
ՈՒսուցման սկիզբը / From ________________________
ամիս/տարեթիվ / month/year
ՈՒսուցման ավարտը / To ________________________
ամիս/տարեթիվ / month/year
13. Հայոց լեզվի իմացությունը/ Armenian proficiency
._. գերազանց / excellent ._. լավ / good
._. ._.
._. բավարար / fair ._. չեմ տիրապետում / none
._. ._.
14. Այլ լեզուներ/ Other languages ________________________________
15. Նշել մշակութային, կրթական և մասնագիտական ընկերակցության անվանումը /անվանումները/, որոնց դուք անդամակցում եք /
Your membership in cultural and professional organizations/associations
______________________________________________________________________
16. Նշել հրատարակված գիտական աշխատանքների ցանկը, եթե այդպիսիք կան /
List of scientific publications if any
______________________________________________________________________
17. ՀՀ - ում բնակության վայրը / Resident address in RA
______________________________________________________________________
Քաղաք / City _________________ Տան հեռ./ Home phone ______________
18. Ընտանիքի անդամները (հայրը, մայրը, կինը, եղբայրը, քույրը): Նշել անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան թիվը, աշխատանքի վայրը, պաշտոնը/մասնագիտությունը/
Members of family (father, mother, wife, brother, sister). State name, surname, date of birth, work place, position/profession.
Հայրը / Father ___________________________________________________
անունը/ name, ազգանունը / surname, ծննդյան թիվը/date of birth
Աշխատանքի վայրը / Work place ______________________________________
Պաշտոնը/մասնագիտությունը / Position/profession ____________________
Մայրը / Mother ____________________________________________________
անունը/ name, ազգանունը/surname, ծննդյան թիվը/date of birth
Աշխատանքի վայրը/ Work place _______________________________________
Պաշտոնը/մասնագիտությունը Position/profession ______________________
Եղբայր/Քույր/ Brother, sister _____________________________________
______________________________________________________________________
ՈՒսանող ______________________ «_____» ______________200__թ.
Student ստորագրություն/signature
Վերոհիշյալ հարցերի պատասխանները լրացնել ընթեռնելի ձեռագրով:
Type or print legibly.