Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ Հ ...

 

 

605.0496.221003

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»         10           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60503335

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2003 թվականի N 496-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 20-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

որոշմամբ հաստատված`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «5.1» կետով.

i

«5.1. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների ցանկը հաստատվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան անցկացված գնման ընթացակարգի արդյունքների հիման վրա:».

2) հավելվածի 7-11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

i

3) հավելվածի 18-րդ կետում «Խորհուրդը» բառից հետո հանել «, մինչև նոյեմբերի 1-ը» բառերը.

4) հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«20. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները մեկշաբաթյա ժամկետում ուսումնական հաստատություն են ներկայացնում հայտ` կցելով ստացված պլան-գրաֆիկի պատճենը:».

i

5) հավելվածի 33-րդ կետում «դասընթացներին» բառը փոխարինել «դասընթացների կեսից ավելիին» բառերով.

6) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «36.1» կետով.

i

«36.1. Համապատասխան մարմինների կադրային ստորաբաժանումների կողմից վարվում են վերապատրաստման հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են վերապատրաստված քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար տրված հրամանի համարը, վերապատրաստման ժամկետները, վերապատրաստման արդյունքում ստացված փաստաթղթի համարը:».

7) հավելվածի 43-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

8) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «46.1» կետով.

i

«46.1. Համապատասխան մարմինների աշխատակազմի ղեկավարները «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնման ընթացակարգով ընտրված ուսումնական հաստատությունների ցանկը հաստատվելուց հետո Խորհուրդ են ներկայացնում հաջորդ տարի վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների հայտերը:».

9) հավելվածի 47-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
13.10.2003
N 496-Ն
Որոշում