/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 134 որոշում/
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 փետրվարի 1995 թվականի թիվ 24
 
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի
և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող
հաշվետվությունների ձևերի և դրանց ներկայացման
ժամկետների մասին
 
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 և 40 հոդվածների ու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի պահանջների, բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների գործունեության լիարժեք հսկողությունը, հաշվետվություններում դրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության ամբողջականությունը ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման ժամկետները (հավելվածներ 1,2,3):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկային գործառնություն իրականացնելու համար արտոնագիր ստացած այլ կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված հաշվետվությունների ձևերից բացի, բանկերի գործունեության վերահսկողության, թեմատիկ ուսումնասիրությունների կատարման, բանկային վիճակագրության կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ կարող են պահանջվել նաև լրացուցիչ տեղեկություններ:
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամաշրջանառության կարգավորման վարչությանը` մեկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դրամարկղային սպասարկման և կանխիկ դրամաշրջանառության կանխատեսման համար անհրաժեշտ հաշվետվությունների ձևերը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության հաստատմանը:
5. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 74 որոշման 4-րդ կետը:
 
Հավելված թիվ 1
 
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող
հաշվետվության ձևերը.
 
   1  Հաշվեկշիռ (ամսական)                       ձև  N 1
 
2 Հաշվապահական հաշվառման
      հավաքական (կոնսոլիդացված)                 ձև  N 2
հաշվեկշիռ (եռամսյակային)
 
3 Հաշվետվություն բանկի
      շահույթի (վնասի) մասին                    ձև  N 3
(եռամսյակային)
 
4 Հաշվետվություն շահույթի
      բաշխման վերաբերյալ                        ձև  N 4
(եռամսյակային)
 
5 Հաշվետվություն բանկի
      ֆոնդերի շարժի վերաբերյալ                  ձև  N 5
(տարեկան)
 
6 Հաշվետվություն վարկային
ներդրումների վերաբերյալ
      (եռամսյակային)                            ձև  N 7
 
7 Տեղեկանք խոշոր վարկերի
      մասին (եռամսյակային)                      ձև  N 7/1
 
8 Հաշվետվություն արտարժույթի
      տնօրինման նորմատիվների                    ձև  N 8
վերաբերյալ (շաբաթական)
 
9 Հաշվետվություն տնտեսական
      նորմատիվների վերաբերյալ                   ձև  N 9
(ամսական)
 
10 Հաշվետվություն կանոնադրական
կապիտալի ձևավորման
      մասին (ամսական)                           ձև  N 10
 
11 Հաշվետվություն հիմնական
      միջոցների շարժի վերաբերյալ                ձև  N 11
(տարեկան)
 
12 Հաշվետվություն կապիտալ
      ներդրումների վերաբերյալ                   ձև  N 12
(տարեկան)
 
13 Հաշվետվություն ՀՀ կենտրոնական
բանկում տեղաբաշխվող
      պարտադիր պահուստավորման                   ձև  N 13
վերաբերյալ (դրամով,
ամսական)
 
14 Հաշվետվություն ՀՀ կենտրոնական
բանկում տեղաբաշխվող
պարտադիր պահուստավորման
      վերաբերյալ արտարժույթով,                  ձև  N 13/1
(շաբաթական)
 
15 Հաշվետվություն արտարժույթի
փոխանակման կետերի գործունեության
      վերաբերյալ (տասնօրյա)                     ձև  N 20
 
16 Հաշվետվություն հաճախորդների
արտարժույթի առք ու վաճառքի
գործառնությունների վերաբերյալ
      (շաբաթական)                               ձև  N 21
 
17 Հաշվետվություն արտարժույթով
միջոցների ներգրավման և
      տեղաբաշխման մասին (ամսական)               ձև  N 22
 
18 Հաշվետվություն արտարժույթի
      պարտադիր վաճառքի մասին (յուր.             ձև  N 23
օրական գործարքի համար,
մինչև ապրիլի 10-ը)
 
19 Հաշվետվություն արժեթղթերի
թողարկման արդյունքների մասին
(յուրաքանչյուր թողարկման համար)
 
20 Հաշվետվություն արժեթղթերի
թողարկման մասին (տարեկան)
 
21 Տեղեկանք բնակչությունից
      ներգրաված ավանդների ակտիվային             ձև  N 25
ապահովվածության վերաբերյալ
(տասնհինգօրյա )
 
22 Հաշվետվություն բանկի
արտասահմանյան ակտիվների
և պասսիվների շարժի մասին
      (եռամսյակային)                            ձև  N 26
 
23 Հաշվետվություն
ձեռնարկությունների,
բնակչության ցպահանջ և
ժամկետային դեպոզիտների
(ավանդների) միջին
տոկոսադրույքների
      վերաբերյալ (շաբաթական)                    ձև  N 27
 
24 Հաշվետվություն տրված
վարկերի միջին տոկոսադրույքների
      վերաբերյալ (շաբաթական)                    ձև  N 28
 
25 Հաշվետվություն արտարժութային
      թղթակցային հաշիվների վերաբերյալ           ձև  N 29
 
Հաշվետվության ներկայացման ժամկետները
- Արդշինբանկ, Հայագրոբանկ, Հայէկոնոմբանկ բանկերը ամսական և
եռամսյակային հաշվետվությունները ներկայացնում են մինչև հաշվետու
ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը, տարեկան հաշվետվությունները`
մինչև հաջորդող տարվա փետրվարի 5-ը:
- Հայխնայբանկը ամսական և եռամսյակային հաշվետվությունները
ներկայացնում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա
20-ը, տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդող տարվա փետրվարի
15-ը:
- մյուս բանկերը ամսական և եռամսյակային հաշվետվությունները
ներկայացնում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա
5-ը, տարեկան հաշվետվությունները` մինչև հաշվետու տարվան հաջորդող
տարվա հունվարի 20-ը:
- շաբաթական հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու
շաբաթվան հաջորդող երկուշաբթի օրը, 10-օրյա հաշվետվությունները`
հաջորդող 2 աշխատանքային օրերի ընթացքում, 15-օրյա հաշվետվությունները`
ամսվա առաջին կեսի համար մինչև ամսի 20-ը, երկրորդ կեսի
համար մինչև հաջորդ ամսվա 5-ը:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկը կարող է վերանայել հաշվետվությունների ներկայացման ժամկետները:
Տարեկան հաշվապահական հաշվետվությանը կից տրվում են թղթակցային
հաշիվների, այլ դեբիտորներ և կրեդիտորներ ու այլ ծախսեր հաշիվների,
ինչպես նաև ֆոնդերի բացատրությունները:
 
Հավելված թիվ 2
 
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական
ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկ ներկայացվող հաշվետվության ձևերը
 
   1  Հաշվեկշիռ                           ձև  N 54
 
2 Հաշվետվություն ապահովագրական
ընկերության գործունեության
      արդյունքների                        ձև  N 1 ԱՊ
մասին  (ամսական)
 
3 Հաշվետվություն ապահովագրական
ընկերության կանոնադրական
      կապիտալի                            ձև  N 4 ԱՊ
ձևավորման մասին (ամսական)
 
4 Հաշվետվություն
ապահովագրական ընկերության
վարկային ներդրումների մասին
      (եռամսյակային)                      ձև  N 6 ԱՊ
 
5 Հաշվետվություն
ապահովագրական ընկերության
ֆոնդերի կազմի և շարժի
      մասին (տարեկան)                     ձև  N 7 ԱՊ
 
Հաշվետվության ներկայացման ժամկետները
 
Ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը, տարեկան հաշվետվությունները` մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է վերանայել հաշվետվությունների ներկայացման ժամկետները:
Տարեկան հաշվապահական հաշվետվությանը կից տրվում են թղթակցային հաշիվների, այլ դեբիտորներ և կրեդիտորներ ու այլ ծախսեր հաշիվների, ինչպես նաև ֆոնդերի բացատրությունները:
 
Հավելված թիվ 3
 
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող
գրավատների կողմից Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվության
ձևերը
 
1 Հաշվեկշիռ (ամսական)
(ՀՀ ֆինանսների նախարարության
կողմից հաստատված
        ձևով)                               ձև  N 1
 
2 Հաշվետվություն ֆինանսական
արդյունքների և դրանց
օգտագործման մասին
(եռամսյակային)
(ՀՀ ֆինանսների նախարարության
        կողմից հաստատված ձևով)              ձև  N 2
 
3 Հաշվետվություն գրավատան
        գործունեության արդյունքների         ձև  N 3-Գ
մասին (ամսական)
 
4 Հաշվետվություն գրավատան
կանոնադրական կապիտալի
        ձևավորման  մասին (եռամսյակային)     ձև  N 4-Գ
 
5 Հաշվետվություն գրավատան
ֆոնդերի կազմի և շարժի մասին
        (տարեկան)                           ձև  N 7-Գ
 
Հաշվետվության ներկայացման ժամկետները
 
Ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը, տարեկան
հաշվետվությունները` մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական
բանկը կարող է վերանայել հաշվետվությունների ներկայացման ժամկետները:
Տարեկան հաշվապահական հաշվետվությանը կից տրվում են թղթակցային
հաշիվների, այլ դեբիտորներ և կրեդիտորներ ու այլ ծախսեր հաշիվների,
ինչպես նաև ֆոնդերի բացատրությունները: