(ուժը կորցրել է 26.05.11 ՀՕ-164-Ն օրենք)
010.0079.060307
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (5 փետրվարի 1999 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Հայաստանի Հանրապետությունում ընտրություններն անցկացվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածում`
i
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7. Հայաստանի Հանրապետության և միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին մասնակցում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության և միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն մասնակցում:».
բ) ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 9-րդ հոդվածում`
i
ա) 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչությունը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիազոր մարմին)» բառերով.
բ) 5-րդ կետից հանել «օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների,» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 4. ՈՒժը կորցրած ճանաչել օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերը:
i
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ կետում «համապատասխան վճարով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարով» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ կետից հանել «, տեղամասային կենտրոններ են կազմավորվում արտասահմանում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Նույն ժամկետում» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ կետից հանել «, ինչպես նաև դիվանագիտական կամ հյուպատոսական հաստատություններում կազմավորված ընտրական տեղամասերում» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 9-րդ կետի չորրորդ պարբերությունից հանել «, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների» բառերը:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 51-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին կետից հանել «, բացառությամբ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 6-րդ կետից հանել «Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում հաշվառված, ինչպես նաև» բառերը:
i
ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 65-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. Հանրապետության Նախագահի թեկնածու չեն կարող առաջադրվել և Հանրապետության Նախագահի թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:»:
i
ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող առաջադրվել և պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն:»:
6 մարտի 2007 թվականի
ՀՕ-79-Ն