Սեղմել Esc փակելու համար:
ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2023 թվականի N 538-Ն

 

ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ԲԱԺԻՆ 3. ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՍԵՆՔԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 9. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

93. Գազի սարքերի տեղակայման սենքերը պետք է բավարարեն սույն գլխի պահանջները, ինչպես նաև սույն կանոնների 10-րդ, 11-րդ և 12-րդ գլուխներով սահմանված պահանջները: Գազի սարքերի տեղակայման պայմանները որոշվում են նաև սույն կանոնների 4-րդ բաժնով սահմանված` դրանց ծխատարների և ծխաօդատարների անվտանգ տեղակայման պահանջներով:

94. Գազիֆիկացված շենքերի և դրանց առանձին սենքերի օդափոխման համակարգերը պետք է ապահովեն`

1) բնական գազի սարքերի տեղակայման շենքերի ընդհանուր օգտագործման փակ տարածքների բնական կամ արհեստական օդափոխություն, որը գազի պատահական արտահոսքի դեպքում կանխում է բնական գազի կուտակումները վտանգավոր համարվող կոնցենտրացիաներով: Օդափոխության հաշվարկները (օդի մուտքը և ելքը, արտաքին միջավայրի և փակ տարածքի հաշվարկային ջերմաստիճանները, գազի արտահոսքի քանակը և այլն) կատարվում են տվյալ տարածքն առնվազն 20 րոպեում ամբողջովին օդափոխելու պայմանի դեպքում.

2) գազի սարքերի տեղակայման սենքում առնվազն 1 ժամում սենքի ծավալի օդափոխում, ընդ որում`

ա. գազի սարքի առավելագույն հզորությամբ օգտագործման դեպքում ածխածնի մոնօքսիդի պարունակությունն օդում չպետք է գերազանցի տվյալ նշանակության սենքերի համար սահմանված թույլատրելի մակարդակը,

բ. գազի պատահական արտահոսքի դեպքում բնական գազի կուտակումները չպետք է գերազանցեն վտանգավոր համարվող կոնցենտրացիաների մակարդակը: Բազմաբնակարան շենքերում «Ա» և «Բ» տիպի գազի սարքերով սենքերի օդի ելքի համակարգերը պետք է օդն արտանետեն արտաքին մթնոլորտ անհատական անցուղիներով, որոնք կապված չեն այլ սենքերի օդափոխման օդուղիների հետ:

95. Գազի սարքերը և դրանց ծխատարները (համակցված ծխաօդատարները) պետք է տեղակայվեն անվտանգության և հրդեհային կանոնների պահպանմամբ, պատից, տանիքի ծածկից և այլ հրդեհավտանգ տարրերից անվտանգ հեռավորությունների վրա, որոնք սահմանվում են սարքն արտադրող կազմակերպության տեղակայման հրահանգներով: Հրահանգների բացակայության դեպքում պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

1) գազօջախների տեղադրման մասում այրվող նյութերով կառուցված կամ պատված պատի կից հատվածը, փայտյա չսվաղված պատերը, սկսած հատակից, պետք է մեկուսացվեն չայրվող նյութի շերտով (սվաղ, թերթապողպատ և այլն), որի չափերը որոշվում է նախագծով: Գազօջախի տեղադրման փայտյա հիմքը պետք է մեկուսացվի չայրվող նյութով.

2) հոսքային գազի ջրատաքացուցիչները պետք է տեղադրել չայրվող պատերի մոտ` 2 սմ-ից ոչ մոտիկ: Դժվարավառ պատերի մոտ գազի ջրատաքացուցիչներ տեղադրելու դեպքում դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 3 սմ-ից ոչ պակաս: Պատերը պետք է մեկուսացվեն չայրվող նյութով, որի չափերը որոշվում են նախագծով: Մեկուսիչ շերտի մակերեսը յուրաքանչյուր կողմից պետք է 10 սմ-ով գերազանցի ջրատաքացուցչի պատին ամրացվող մակերեսի չափերը: Ջնարակված սալիկներով պատված մակերեսները չեն մեկուսացվում:

 

ԳԼՈՒԽ 10. «Ա» ՏԻՊԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՍԵՆՔԵՐԸ

 

96. Մինչև 11 կՎտ ընդհանուր անվանական հզորության «Ա» տիպի գազի սարքեր կարող են տեղակայվել ոչ պակաս 2.2 մ բարձրություն ունեցող և ոչ պակաս 20 մ3 ծավալով սենքերում (բացառությամբ գազօջախների), որոնք ունեն դեպի դուրս կամ դեպի բնակարանի ննջարան (սպասարկման սպասասրահ, բուժսպասարկման սենյակ, մանկապարտեզի խաղասենյակ, քաղաքացիների հավաքման այլ վայր) չհանդիսացող սենք (միջանցք, ճաշասենյակ, պատշգամբ և այլն) բացվող դուռ կամ լուսամուտ, ընդ որում` դռան առկայության դեպքում դուռը ներքին մասում պետք է ունենա առնվազն 0.01 մ2 բաց օդուղի կամ համապատասխան չափի օդի ներհոսքի անցք(եր) դռան կամ պատի ստորին հատվածքում` հատակին հնարավորինս մոտ, իսկ պատուհանը` բացվող փեղկ: Օդափոխման համակարգը պետք է համապատասխանի սույն կանոնների 9-րդ գլխի պահանջներին:

97. Եթե «Ա» տիպի գազի սարքը չունի բոցի մարման դեպքում գազի հոսքի դադարեցման ինքնաշխատ անջատիչ սարք, ապա սենքը պարտադիր պետք է ունենա, բացի սույն գլխի 96-րդ կետում նշվածից, նաև օդատար կամ սենքում պետք է տեղակայված լինի մեթանի կոնցենտրացիայի վերահսկման ազդանշանման սարք: Օդատարի առկայությունը պարտադիր է 6 և բարձր հարկայնության շենքերի համար` անկախ պաշտպանական սարքերի առկայությունից:

«Ա» տիպի գազի սարքի տեղակայման սենքում լրացուցիչ կարելի է տեղակայել «Ց» տիպի գազի սարք` առանց լրացուցիչ պահանջների սենքի ծավալի կամ օդափոխման համակարգերի նկատմամբ, եթե կատարված են 14-րդ գլխի պահանջները:

Մեկ սենքում կարելի է տեղակայել մեկական «Ա» և «Բ» տիպի գազի սարք, եթե պահպանվում են 100-րդ կետի պահանջները:

 

ԳԼՈՒԽ 11. «Բ» ՏԻՊԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՍԵՆՔԵՐԸ

 

98. «Բ» տիպի գազի սարքերը կարող են տեղակայվել այն սենքերում, որոնց ծավալները գազի սարքի հզորության հետ կազմում են հետևյալ հարաբերակցությունները`

1) սենքի յուրաքանչյուր 1մ3 ծավալին համապատասխանում է 1 կՎտ անվանական ջերմային հզորություն, եթե այրման համար օդը սենք է թափանցում արտաքինից (մթնոլորտից) մշտապես բաց օդանցքով, որի մակերեսը պետք է լինի ոչ պակաս 1x150 սմ2 կամ 2x75 սմ2.

2) սենքի յուրաքանչյուր 4 մ3 ծավալին համապատասխանում է 1 կՎտ անվանական ջերմային հզորություն, եթե այրման համար օդը գազի սարքի սենք է թափանցում շենքի արտաքին պատի վրա գտնվող դռնով կամ պատուհանով, որոնք կարելի է բացել.

3) սենքի յուրաքանչյուր 2 մ3 ծավալին համապատասխանում է 1 կՎտ անվանական ջերմային հզորություն, եթե այրման համար օդը գազի սարքի սենք է թափանցում արտաքին կարերով և արտաքինից օդի ներանցման բաց (չփակվող) օդատարով.

4) սենքի յուրաքանչյուր 1 մ3-ից պակաս ծավալին համապատասխանում է 1 կՎտ անվանական ջերմային հզորություն, եթե այրման համար օդը գազի սարքի սենք է թափանցում դրսից` արտաքին կարերով, և այլ սենքից 2x150 սմ2 բաց (չփակվող) օդատարով, որոնցից մեկը գտնվում է հատակի մոտ, մյուսը` առնվազն 1.8 մ բարձր.

5) սենքի յուրաքանչյուր 1 մ3-ից ավելի ծավալին համապատասխանում է 1 կՎտ անվանական ջերմային հզորություն, եթե այրման համար անհրաժեշտ օդը գազի սարքի սենք է թափանցում այլ սենքերից 1x150 սմ2 բաց (չփակվող) օդատարով.

6) «Բ1» ենթատիպի գազի սարքերը, անկախ սենքի ծավալից, կարող են տեղակայվել սենքում, եթե սենքը միացված է օդորակման գործող կենտրոնական համակարգին, իսկ աշխատած գազերը և գոլորշիները հեռացվում են միաժամանակ:

99. «Բ» տիպի գազի սարքերի տեղակայման սենքում օդաքարշ տեղակայելու դեպքում այն չպետք է սենքում ստեղծի օդի նոսրացում, որը կարող է ազդել սարքի աշխատանքի վրա: «Բ» տիպի գազի սարքերի տեղակայման սենքը պետք է ունենա դեպի արտաքին մթնոլորտ դուրս եկող օդատար, և դուռը ներքին մասում պետք է ունենա առնվազն 0.02 մ2 բաց օդուղի կամ համապատասխան չափի օդի ներհոսքի անցք(եր) դռան կամ պատի ստորին հատվածքում` հատակին հնարավորինս մոտ: «Բ» տիպի գազի սարքերի առանձին ենթատիպերի տեղակայման այլ պայմանները սահմանվում են գազի սարքեր արտադրող կազմակերպության հրահանգներով: «Բ» տիպի գազի սարքերի սենքերի օդափոխման համակարգերը պետք է բավարարեն նաև սույն կանոնների 9-րդ գլխի պահանջները:

100. Արգելվում է մեկ սենքում մեկից ավելի «Բ» տիպի գազի սարքի տեղակայումը: Մեկ սենքում կարելի է տեղակայել մեկական «Ա» և «Բ» տիպի գազի սարք, եթե`

1) երկու գազի սարքերն էլ ունեն գազի մուտքի անջատման վրա գործող բոցի վերահսկման ինքնաշխատ համակարգեր.

2) առավելագույն հզորությամբ երկու գազի սարքերի միաժամանակյա աշխատանքի դեպքում ապահովվում են սույն գլխի 98-րդ կետի 1-ին ենթակետի պայմանները:

101. «Բ» տիպի գազի սարքի տեղակայման սենքում լրացուցիչ կարելի է տեղակայել «Ց» տիպի գազի սարք` առանց լրացուցիչ պահանջների սենքի ծավալի կամ օդափոխման համակարգերի նկատմամբ, եթե կատարված են 14-րդ գլխի պահանջները:

 

ԳԼՈՒԽ 12. «Ց» ՏԻՊԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՍԵՆՔԵՐԸ

 

102. «Ց» տիպի գազի սարքերի տեղակայման սենքերին առաջադրվում են հետևյալ պահանջները`

1) «Ց» տիպի գազի սարքերը, որոնք մակնշված են «X» նշանով (այրման արգասիքների ուղու համակարգի բարձրացված հերմետիկությունը բնութագրող նշան) կարող են տեղակայվել առանց սենքի ծավալի սահմանափակման և սենքի օդափոխության համակարգի նկատմամբ հատուկ պահանջների առաջադրման: «X» նշանով չմակնշված գազի սարքերի տեղակայման սենքերը պետք է ունենան միջավայրի հետ օդափոխման միջանցիկ անցք` 1x150 սմ2 կամ 2x75 սմ2 կտրվածքով: Օդափոխման համակարգը պետք է համապատասխանի սույն կանոնների 14-րդ և 16-րդ գլուխների պահանջներին.

2) «Ց11» ենթատիպի գազի սարքերը կարող են տեղակայվել միայն սենքի արտաքին պատի վրա, նրանց հզորությունը չպետք է գերազանցի 7 կՎտ-ը` ջեռուցիչների համար և 28 կՎտ-ը` հոսքային ջրատաքացուցիչների համար: «Ց12» և «Ց13» ենթատիպի գազի սարքերը կարող են տեղակայվել ինչպես արտաքին պատի, այնպես էլ ներքին պատի վրա: Արտաքին պատի վրա տեղակայվողները պետք է ունենան ոչ ավելի, քան 11 կՎտ, իսկ ջրատաքացուցիչները` ոչ ավելի, քան 28 կՎտ անվանական հզորություն: Դրանց ծխաօդատարների ելքերը պետք է բավարարեն 17-րդ գլխի պահանջները:

 

ԲԱԺԻՆ 4. ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԾԽԱՕԴԱՏԱՐ ԵՎ ԾԽԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 13. ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԾԽԱՕԴԱՏԱՐ ԵՎ ԾԽԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

103. Գազի սարքերի ծխաօդատար և ծխատար համակարգերը ներառում են`

1) ծխաօդատար համակարգեր են`

ա. ծխատարները,

բ. համակցված ծխաօդատարները,

գ. միացնող խողովակները, որոնք այրման արգասիքները սարքի ելքից տեղափոխում են մինչև ծխատարի ուղղաձիգ հատվածը,

դ. այրման համար օդի մատուցման սարքվածքները.

2) ծխատար համակարգեր են`

ա. ծխատարները,

բ. միացնող խողովակները, որոնք այրման արգասիքները սարքի ելքից տեղափոխում են մինչև ծխատարի ուղղաձիգ հատվածը:

104. Ծխաօդատար համակարգերը կարող են լինել`

1) գազի սարքերը և ծխաօդատար համակարգերը արտադրողի կողմից լրակազմվող և համատեղ տրամադրվող.

2) տարբեր արտադրողների կողմից արտադրվող և պատվիրատուի (հավաքակցողի) կողմից լրակազմվող:

105. Ծխաօդատարները, ծխատարները և դրանց համակարգերը կարող են շահագործվել հետևյալ ռեժիմներում`

1) ըստ ճնշման` նոսրացման կամ ճնշման տակ.

2) ըստ ջերմաստիճանի` չոր կամ թաց (խտուցքով):

106. Ծխաօդատար և ծխատար համակարգերը կարող են լինել`

1) անհատական, երբ յուրաքանչյուր սարք միացվում է անհատական ծխաօդատար համակարգի.

2) անհատական բնակարանային, երբ մեկ բնակարանում տեղակայված մեկից ավելի գազի սարքեր միացվում են մեկ ծխաօդատար կամ ծխատար համակարգի.

3) հավաքական, երբ նույն կամ տարբեր հարկերում գտնվող տարբեր բնակարանների գազի սարքերը միացվում են մեկ ծխաօդատար համակարգի:

107. Ծխաօդատար և ծխատար համակարգերի կառուցվածքը կարող է լինել`

1) միաշերտ.

2) բազմաշերտ:

108. Ծխաօդատար համակարգերը կարող են լինել`

1) համաառանցքային.

2) օդի մատուցման և ծխագազերի հեռացման առանձնացված ուղիներով:

 

ԳԼՈՒԽ 14. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

109. Ծխաօդատարները և ծխատարները, ինչպես նաև դրանց լրակազմող մասերը պետք է կիրառվեն և հավաքակցվեն ըստ արտադրող կազմակերպության պայմանների և հրահանգների: «Բ» և «Ց» տիպի գազի սարքերի ուղղաձիգ ծխաօդատար համակարգերը պետք է ունենան`

1) մաքրման անցք.

2) լրացուցիչ օդի մատուցման սարքվածք` նոսրացմամբ աշխատող ծխատարների համար.

3) ծխագազերի խտուցքի հեռացման անցք` թաց ռեժիմով աշխատող ծխատարների համար:

110. Ծխաօդատար համակարգերը չպետք է նվազեցնեն շենքի և նրա առանձին սենքերի հրդեհային անվտանգության պայմանները` գազի սարքերի աշխատանքի բոլոր ռեժիմներում: Ծխաօդատարները ձեղնահարկեր, փայտյա միջնորմներ կամ ծածկեր հատելու դեպքերում պետք է ունենան հրակայուն մեկուսացում, որը բավարարում է հրդեհային անվտանգության պահանջները: Սենքի ներսում մետաղական ծխատարները, որոնք կարող են հասանելի լինել պատահական հպման համար, պետք է ունենան ջերմամեկուսացում, որի արտաքին ջերմաստիճանը չպետք է գերազանցի 70 oC-ը:

111. Ծխատարների կառուցվածքը, չափերը, հորիզոնական և ուղղաձիգ հատվածների թույլատրելի չափերը և նրանց ելքի մասի դիրքը շենքի տանիքում պետք է համապատասխանեն գազի սարքն արտադրող կազմակերպության հրահանգներին, ինչպես նաև հետևյալ պահանջներին`

1) ծխատարները պետք է կառուցված լինեն թթվակայուն ջրանթափանց նյութերից, անհրաժեշտ մեխանիկական ամրությամբ, որը բացառում է դրա ճկվածքը կամ քայքայումն արտաքին ուժերի կամ սեփական կշռի ազդեցության տակ.

2) ծխատարների անկյունների առավելագույն քանակը և հորիզոնական մասի առավելագույն երկարությունը պետք է համապատասխանեն գազի սարքն արտադրող կազմակերպության հրահանգներին.

3) ծխատարների հորիզոնական բոլոր հատվածները պետք է ունենան 1% թեքություն դեպի գազի սարքը:

112. Շենքերում տեղակայված կազմակերպությունների գազի սարքերի ծխաօդատար համակարգերը պետք է առանձնացված լինեն բնակարանների ծխաօդատար համակարգից:

113. Ծխատարների գլխամասերը պետք է բավարարեն հետևյալ պայմանները`

1) դրանց կառուցվածքը պետք է բացառի ծխատարի մեջ որևէ մարմնի ընկնելը (օրինակ` թռչունների, աղբի և այլն).

2) ունենան ծխատարի կտրվածքի մակերեսից առնվազն կրկնակի կտրվածքի մակերես.

3) գլխամասի կառուցվածքը պետք է արգելի ծխատարի մեջ մթնոլորտային տեղումների ներթափանցումը.

4) գլխամասի կառուցվածքը պետք է ապահովի ծխագազերի ազատ արտանետումը ցանկացած եղանակի պայմաններում, այդ թվում` ցանկացած ուժի և ուղղության քամու դեպքում.

5) քամու դիմհարի գոտում տեղակայված ծխատարների գլխամասերը պետք է բավարարեն նաև սույն գլխի 117-րդ կետի պահանջները:

114. Շենքի կոնստրուկցիայի մաս կազմող ծխատարներին առաջադրվող պահանջները սահմանվում են շինարարական նորմատիվ ակտերով: Ծխաօդատարների կառուցման և հավաքակցման համար կիրառվող նյութերը պետք է ունենան բավարար մեխանիկական, ջերմային և կոռոզիոն կայունություն: Ծխատարների կտրվածքը պետք է լինի ոչ պակաս, քան սարքի ծխագազերի ելքի կտրվածքն է: Գազի սարքի ելքը ծխատարին միացնող խողովակի կտրվածքը պետք է հավասար լինի սարքի ելքի կտրվածքին: Ցանկացած տիպի ծխատարի (ծխաօդատարի) ելքը շենքի արտաքին մասի վրա պետք է լինի գետնի նիշից ոչ պակաս 2 մ բարձր:

115. Արգելվում է ծխատարի (ծխաօդատարի) անցկացումը բնակելի սենքերի միջով: Չջեռուցվող սենքերով խողովակների անցկացման դեպքում վերջիններս պետք է ջերմամեկուսացվեն:

116. Շենքի ներսով անցկացման դեպքում ծխաօդատարները և ծխատարները պետք է ունենան հերմետիկության բարձր աստիճան, իսկ ԵԱՏՄ 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 875 որոշմամբ հաստատված` «Գազային վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 016/2011) պահանջներին համապատասխան` ունենան համապատասխանության գնահատման փաստաթուղթ և մակնշում: Չվկայագրված ծխաօդատարները և ծխատարները բնակելի սենքերով անցկացնելու դեպքում դրանք պետք է ենթարկված լինեն հերմետիկության փորձարկումների` 200 Պա ավելցուկային ճնշմամբ: Ոչ բնակելի սենքերով անցկացնելու դեպքում դրանք կարող են չենթարկվել հերմետիկության փորձարկումների, եթե աշխատում են նոսրացման տակ և անցնում են մշտապես օդափոխվող սենքերով: Ճնշման տակ աշխատող ծխաօդատարները և ծխատարները պետք է ենթարկվեն հերմետիկության փորձարկումների` անկախ դրանց տեղակայման վայրից: Նոսրացման տակ աշխատող ծխատարները կարող են չենթարկվել փորձարկումների ավելցուկային ճնշմամբ, եթե դրանց ելքերը գտնվում են քամու դիմհարի գոտուց դուրս:

117. Բնական քաշանքով աշխատող գազի սարքերի ծխատարների ելքերը պետք է գտնվեն քամու դիմհարի գոտուց դուրս: Քամու դիմհարի գոտին (որտեղ բարձրանում է քամու ճնշումը) բնութագրվում է հետևյալ կոորդինատներով`

1) ծխատարի ելքի հեռավորությունը պատնեշից պետք է լինի առնվազն 15 մ.

2) հորիզոնական հարթության վրա ծխատարի ելքի կտրվածքի հարթության կազմած անկյունը պատնեշի եզրերով անցնող հարթության նկատմամբ` 300 և ավելի.

3) ուղղաձիգ հարթության վրա ծխատարի ելքի կտրվածքի հարթության կազմած անկյունը պատնեշի վերին հորիզոնական հարթության նկատմամբ` 100 և ավելի:

118. Քամու դիմհարի գոտում գտնվող գազի սարքերի ծխատարները, որոնք չունեն ծխագազերի ջերմաստիճանի հսկման և գազի անջատման ինքնաշխատ սարքեր, մինչև գազի սարքի փոխարինումը ծխագազերի ջերմաստիճանի հսկման ավտոմատիկա ունեցող գազի սարքերով, պետք է ծխատարների ելքերի վրա տեղակայվեն համապատասխան կառուցվածքի գլխամասեր (դեֆլեկտորներ) կամ լրացուցիչ սարքավորվեն ծխագազերի ջերմաստիճանի հսկման և գազի անջատման ինքնաշխատ սարքերով, որոնք պետք է մշտապես գտնվեն աշխատանքի մեջ:

119. Անկախ սույն գլխի 117-րդ կետի պայմանների կատարումից, եթե բնական քաշանքով գազի սարքերի ծխատարի ելքը գտնվում է քամու դիմհարի գոտում, ապա օգտագործողը պետք է դադարեցնի դրանց աշխատանքը քամու ժամանակ:

120. «Բ» տիպի գազի սարքերի ծխահեռացման խողովակները պետք է տեղակայվեն`

1) 0,5 մ տանիքից բարձր, եթե դրանք գտնվում են տանիքի գագաթնագծից 1,5 մ ոչ ավելի հեռավորության վրա (հորիզոնագծով հաշված).

2) տանիքի գագաթնագծի հետ նույն մակարդակի վրա, եթե դրանք գտնվում են տանիքի գագաթնագծից 1,5-3,0 մ հեռավորության վրա.

3) տանիքի գագաթնագծից ցածր, բայց գագաթնագծից դեպի հորիզոն 100-ի տակ անցկացրած գծից ոչ ցածր, եթե դրանք գտնվում են տանիքի գագաթնագծից 3 մ-ից ավելի հեռավորության վրա: Բոլոր դեպքերում խողովակի բարձրությունը տանիքի մոտակա հատվածի համեմատ պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս, իսկ հարթ տանիքի դեպքում` ոչ պակաս 2 մետր: Եթե ծխահեռացման խողովակի հարևանությամբ գտնվում են շենքի ինչ-որ ավելի բարձր մասեր, շինություններ կամ ծառեր, ապա գազի սարքերի ծխահեռացման համակարգի խողովակները պետք է տեղակայվեն քամու դիմհարի գոտուց բարձր:

 

ԳԼՈՒԽ 15. «Բ1» ԵՎ «Բ11» ԵՆԹԱՏԻՊԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԾԽԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԸ

 

121. Ծխագազերի ջերմաստիճանի կամ ճնշման հսկման ինքնաշխատ սարքեր ունեցող «Բ» տիպի գազի սարքերի ծխատար ուղիները պետք է բավարարեն նաև սույն կանոնների 14-րդ գլխի ընդհանուր պահանջները: Եթե ծխատարը նախատեսված է «թաց» ռեժիմով շահագործման համար (ինչը նշանակում է, որ ծխատարի ելքում ծխագազերի ջերմաստիճանը կարող է լինել ցողի կետից ցածր), ապա ծխագազերի խտուցքի հեռացման սարքվածքի առկայությունը պարտադիր է, և այն պետք է տեղակայվի ծխատարի ստորին մասում` սպասարկման համար հարմար տեղում: Խտուցքի հեռացման սարքվածքը և ծխատարի մաքրման անցքը կարող են համատեղված լինել մեկ սարքվածքի մեջ: «Թաց» ռեժիմով աշխատող (նախագծով նախատեսված է ծխատարի աշխատանքը «թաց ռեժիմով», ինչը նշանակում է, որ ծխատարի մեջ գտնվող ջրային գոլորշիները կարող են կոնդենսանալ ծխատարի ներսում), ծխատարի շենքի ներսում գտնվող մասը պետք է աշխատի պարտադիր «չոր» ռեժիմում, նույնիսկ ամենաանբարենպաստ կլիմայական պայմանների դեպքերում: Մինչև սույն կանոններն ուժի մեջ մտնելը կառուցված ծխատարների, որոնք կառուցված են քիմիական տեսակետից թթուների և հիմքերի նկատմամբ ոչ բավարար կայունության նյութերով (սև մետաղ, ցինկապատ թիթեղ և այլն), շահագործման ընթացքում պետք է իրականացվի ծխատարի վիճակի պարբերական վերահսկողություն, որով կապահովվի ծխատարի վտանգավոր քայքայված մասերի պրոֆիլակտիկ զննումն ու փոխարինումը:

122. ԲԲՇ-ներում տարբեր սեփականատերերի պատկանող գազի սարքերի համար մեկ ծխատարի օգտագործումն արգելվում է, եթե ծխատարը նախագծված և կառուցված չէ համատեղ օգտագործման համար: Թույլատրվում է մեկ բնակարանի սահմաններում մեկ սեփականատիրոջ պատկանող և միայն վերջինիս կողմից օգտագործվող երկու գազի սարքերի միացումը մեկ անհատական ծխատարի` հետևյալ պայմանների համատեղ բավարարման դեպքում`

1) երկու գազի սարքերն էլ «Բ11» ենթատիպի են (բնական քաշանքով, ծխագազերի ջերմաստիճանի հսկման սարքվածքով), գազի սարքերից մեկը նախատեսված է կարճատև ռեժիմով աշխատանքի համար.

2) ծխատարը հաշվարկված է երկու գազի սարքերի միաժամանակյա աշխատանքի համար` միջին հզորության ռեժիմում.

3) ծխատարի ելքը չի գտնվում մերձակա պատնեշի (շենք, շինություն, բլուր և այլն) քամու դիմհարի գոտում.

4) գազի սարքերի ելքերը միացված են ընդհանուր ծխատարին, ոչ պակաս 30 սմ հեռավորությամբ:

123. Եթե գազի սարքի տեղակայման վերաբերյալ արտադրող կազմակերպության հրահանգով սահմանված չեն ծխատարի տեղակայման վերաբերյալ պահանջներ, ապա պետք է կատարվեն հետևյալ պահանջները`

1) ծխատարի հորիզոնական մասի երկարությունը չպետք է գերազանցի ուղղաձիգ հատվածի 0.25 մասին.

2) ծխատարի ուղղաձիգ մասի երկարությունը պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս, և լրացուցիչ 0.5 մ` ծխատարի յուրաքանչյուր 90 աստիճան թեքման համար:

124. «Բ» տիպի գազի սարքի (ուղղահոս ջրատաքացուցիչների) միացումը ծխահեռացման ուղիներին կատարվում է մետաղյա խողովակներով: Խողովակի ուղղահայաց հատվածի երկարությունը ծխահեռացման խողովակաոստի ստորին մասից մինչև հորիզոնական հատվածի առանցքը պետք է կազմի առնվազն 0,5 մ: Մինչև 2,7 մ բարձրությամբ սենքերի համար քաշանքի կայունարարով սարքերի համար թույլատրվում է ուղղահայաց հատվածի երկարության նվազեցում մինչև 0,25 մ, իսկ առանց քաշանքի կայունարարի` 0,15 մ:

125. Բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների կողմից օգտագործվող տարածքներում, բնակարաններում, առանձնատներում և հասարակական նշանակության շենքերում շահագործվող գազի սարքավորման տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի ըստ սպասարկող կազմակերպության ստանդարտի պահանջների, որտեղ նշվում է սպասարկման աշխատանքների մանրակրկիտ բնութագիրը: Այդ շենքերում տեղադրված գազասարքերը պետք է սպասարկվեն առնվազն տարեկան երկու անգամ:

126. Ծխատարների և օդափոխության ուղիների ստուգման և մաքրման աշխատանքները կատարվում են հետևյալ պարբերականությամբ`

սեզոնային աշխատող գազի կայանքների (անկախ կառուցվածքից) ծխատար ուղիները` ջեռուցման սեզոնից առաջ,

աղյուսից, ասբոցեմենտյա, կավից, ինչպես նաև հրակայուն բետոնի բլոկներից պատրաստված ծխատարները և օդափոխության ուղիները` առնվազն տարին մեկ:

127. Ծխատարների և օդատար ուղիների առաջնային ստուգման (զննման) և մաքրման (մաքրության) փաստագրման ժամանակ ստուգվում է դրանց կառուցվածքի և նյութի համապատասխանությունը գործող նորմերին (ՀՀՇՆ 12.03.01-04), կեղտոտվածության (լցվածության) բացակայությունը, կիպությունը և առանձնացվածությունը, այրվող կառույցներից նրանց բաժանիչների առկայությունը և պիտանիությունը, նորմալ քաշի առկայությունը, գլխամասի դիրքի ճշտությունը տանիքի և մոտակա կառույցների նկատմամբ:

i

1) Պարբերական ստուգման (զննման) ենթակա են ծխատարների և օդատարների կառուցվածքը, նյութը և ջերմամեկուսացման ու բավարար քարշի առկայությունը: Նշված աշխատանքները ԲԲՇ-ների դեպքում իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշման պահանջների և սպասարկող կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով:

2) Կազմակերպությունների դեպքում`

ա. եռամսյակում մեկ անգամ` հոսանուտային ջրատաքացուցիչների և ճաշարանային վառարանների աղյուսե ծխանցքերը,

բ. տարին մեկ անգամ` ասբեստացեմենտային, կավե, ինչպես նաև ջերմակայուն բետոնե հատուկ բլոկներից պատրաստված ծխանցքերը,

գ. տարին մեկ անգամ, ջեռուցման սեզոնից առաջ, ջեռուցման և ջեռուցման-եփման վառարանների, անոթային ջրատաքացուցիչների, բնակարանային ջեռուցող կաթսաների ծխանցքերը,

դ. տարին մեկ անգամ` օդափոխման ուղեգծերը:

3) Ծխանցքերի և օդափոխման ուղեգծերի ստուգումն իրականացնում են ծխնելուզագործական մասնագիտացված կազմակերպությունները` սեփականատիրոջ մասնակցությամբ: Ստուգման արդյունքները ձևակերպվում են կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի ակտով, ակտի օրինակը վերահսկման համար ներկայացվում է գազամատակարար կազմակերպությանը, նշված ակտը չներկայացվելու դեպքում գազամատակարարող կազմակերպությունն իրավունք ունի դադարեցնելու գազամատակարարումը:

128. Ծխատարների առաջնային, ինչպես նաև նորոգումից հետո ստուգումը պետք է իրականացնի ստուգող ծխնելուզագործական մասնագիտացված կազմակերպությունը համատիրության կամ սեփականատիրոջ ներկայացուցչի մասնակցությամբ: Արդյունքները ձևակերպվում են ակտով:

129. Եթե հայտնաբերվի, որ ծխատարները և օդատարները պիտանի չեն հետագա շահագործման համար, ապա ստուգող ծխնելուզագործական մասնագիտացված կազմակերպության ներկայացուցիչը պարտավոր է գրավոր զգուշացնել սպառողին (ստորագրությամբ) գազի սարքերի օգտագործման վտանգավորության մասին: Դրա հետ միասին ստուգման ակտերն անհապաղ պետք է ներկայացվեն բնական գազ մատակարարող կազմակերպությանը` գազի սարքերն անջատելու միջոցառումներ ձեռնարկելու համար:

130. Քաղաքացիների անձնական սեփականություն հանդիսացող շենքերում կամ տարածքներում կրկնակի ստուգման, ծխատար և օդատար ուղիների մաքրման պատասխանատվություն կրում են սեփականատերերը:

131. Տեխնիկական սպասարկող կազմակերպությունը ձմռանը յուրաքանչյուր շրջայցի ժամանակ պետք է կատարի ծխատարների գլխամասի տեսազննում` դրանց սառցակալումը բացառելու նպատակով, և արդյունքների մասին բանավոր հայտնի սեփականատիրոջը:

132. Շենքերի ծխատարների և օդատարների հիմնանորոգման աշխատանքները սկսելուց առաջ համատիրությունները և սեփականատերերը պետք է գազի տնտեսության կազմակերպությանը գրավոր ծանուցեն այդ մասին` գազի սարքերը գազամատակարարման համակարգից անջատելու համար: Յուրաքանչյուր նորոգումից հետո ծխատարները ենթակա են արտահերթ ստուգման և մաքրման սույն կանոնների պահանջներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 16. «Ց» ՏԻՊԻ ԵՎ «Բ13», «Բ22», «Բ23» ԵՆԹԱՏԻՊԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԾԽԱՏԱՐ ԱՆՑՈՒՂԻՆԵՐԸ (ԾԽԱՕԴԱՏԱՐՆԵՐԸ)

 

133. Սույն կանոնների սույն գլուխով սահմանվում են «Բ13», «Բ22», «Բ23» ենթատիպերի և «Ց» տիպի մինչև 50 կՎտ հզորության գազի սարքերի համառանցքային հորիզոնական ծխաօդատարների կամ ծխատարների (այսուհետ` ծխաօդատարներ) ելքը ԲԲՇ-ի արտաքին պատի (ճակատի) վրա դուրս հանվող ծխաօդատարների տեղակայման պայմանները` ելնելով սարքի անվտանգության ապահովման, ինչպես նաև մարդկանց գտնվելու վայրերում արտաքին մթնոլորտային օդի մեջ այրման վնասակար արգասիքների կոնցենտրացիայի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 160-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները չգերազանցելու պայմանից: Այրման արգասիքների հեռացման այս եղանակը կիրառվում է, եթե այլ եղանակներ տեխնիկապես իրագործելի չեն: Հորիզոնական ծխաօդատարները կարող են միացվել նաև կոլեկտիվ ծխատարներին (միացման սխեմաները նշված են նկար 10-ում և նկար 11-ում): Ծխաօդատարների միացման այս սխեմաների դեպքում կոլեկտիվ ծխատարների հուսալի և անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով դրանք պետք է պատրաստվեն չժանգոտվող պողպատից: «Ց11» ենթատիպի մինչև 7 կՎտ հզորության ջեռուցիչների, ինչպես նաև մինչև 28 կՎտ հզորության կարճատև գործողության հոսքային ջրատաքացուցիչների կիրառման դեպքում շենքի ճակատի վրա ծխաօդատարների ելքի տեղակայման տեղի համար արտանետումների տեսակետից սահմանափակումներ չեն սահմանվում: Գազի սարքի հզորությունը 50 կՎտ-ն գերազանցելու դեպքերում գազի սարքի տեղակայման պայմանները պետք է որոշվեն նախագծով:

134. Սույն գլխի պահանջները տարածվում են միայն բնակարանները տարբեր սեփականատերերի պատկանող ԲԲՇ-ների վրա: Եթե շենքն առանձնացված է` շենքի լուսանցիկ հեռավորությունը այլ բնակելի կառույցներից կազմում է ոչ պակաս շենքի կամ կառույցի բարձրությունից (որը ավելի մեծ է), պատկանում է մեկ սեփականատիրոջ և այնտեղ բնակվում է միայն սեփականատերը, ապա նա իրավունք ունի իր ընտրությամբ որոշելու ծխաօդատարների ելքի տեղակայման տեղը:

135. Ծխաօդատարները և նրանց միացման հանգույցները հանդիսանում են գազի սարքի բաղկացուցիչ մասը և պետք է լրակազմված լինեն գազի սարքն արտադրող կազմակերպության կողմից: Արգելվում է ոչ լրակազմ հանգույցների կիրառումը ծխաօդատար համակարգի հավաքակցման համար:

136. Սույն գլխի պահանջների համաձայն կառուցվող ծխաօդատարները պետք է նախագծվեն և կառուցվեն այնպես, որ դրանք շահագործվեն բացառապես «չոր» ռեժիմում: Շահագործման ընթացքում դրանց արտաքին և ներքին մակերևույթների վրա խտուցք չպետք է առաջանա:

137. Գազի սարքի ծխաօդատարի արտանցումը միշտ պետք է լինի շենքի արտաքին պատի մակերևույթից դուրս: Ծայրապանակի երկարացում (օրինակ` ծխաօդատարի անբավարար երկարության դեպքում) պետք է իրականացված լինի միայն գազի սարքերն արտադրող կազմակերպության տեխնիկական անձնագրի պահանջների համաձայն:

138. Օդի ներծծում և արտածում չի թույլատրվում իրականացնել`

1) անցուղիներում և նրբանցքներում.

2) նեղ (մեծամասամբ ոչ անցումային) փողոցներում, որտեղ օդափոխության պայմանները դժվարացած են, կամ էլ շենքերի վերին մասերում, որտեղ օդափոխությունը և այրման արգասիքների ցրումը կարող են դժվարացնել զանազան խոչընդոտները, պատշգամբները, ելուստները, ջրհորդանները և այլն.

3) շենքերի բակային ճակատների անկյունների մոտ, որտեղ չկան այրման արգասիքների ցրման կամ օդի ներծծման համար բավարար պայմաններ.

4) օդափոխության հորաններում և լուսավորության որմնաբացվածքներում.

5) լոջիաներում, պատշգամբներում, սրահներում.

6) պայթյունավտանգ շինություններում կամ այն տեղերի մոտակայքում, որտեղ հավաքվում, արտադրվում կամ էլ կարող են հայտնվել դյուրավառ և պայթյունավտանգ նյութեր.

7) գետնի մակերևույթից նվազագույնը 0.3 մ հեռավորության վրա կամ էլ հորիզոնական քիվից նվազագույնը 0.3 մ բարձրության վրա (այն չափվում է արտանցման ստորին ծայրից): Եթե օդի մատուցման կամ այրման արգասիքների հեռացման համար օդամուղ ունեցող խողովակի ելքը գտնվում է հանրությանը մատչելի տարածքում, ապա այն պետք է լինի ոչ պակաս 2 մ բարձրության վրա.

8) իրար դեմ գտնվող շենքերի ճակատների վրա (թաղամասի ներսում, նեղ փողոցներում), եթե շենքերի հեռավորությունը փոքր է շենքերի միջին բարձրությունից: Եթե տվյալ հեռավորությունը փոքր է երկու շենքերի միջին բարձրությունից, ապա արտանցումը հնարավոր է տեղադրել միայն երրորդ հարկից սկսած` հաշված գետնի մակերևույթից:

139. Սույն գլխի 138-րդ կետում նշված չափերը հնարավոր է նվազեցնել կամ ավելացնել` կախված գազի սարքերի անվանական ջերմային արտադրողականությունից:

140. Գազի սարքերի յուրաքանչյուր տեղադրում նախագծային փաստաթղթերի մեջ պետք է լրացվի ծխաօդատարի ելքերի պաշտպանման գոտիների նշանակմամբ: Նշված սխեմայով պետք է հնարավոր լինի տեսնել դրանց դիրքը մյուս ելքերի, պատուհանների, դռների, որմնաբացվածքների և այլնի նկատմամբ:

141. Գազի սարքերի ծխատարների ելքերի (արտանցումների) տեղակայման հատուկ դեպքերն են`

1) շենքի այրվող նյութերով կառուցված մասերից հեռավորությունները`

ա. այրման արգասիքները հեռացնող սարքվածքների հեռավորությունը շենքի այրվող նյութերով կառուցված մասերից պետք է լինի ոչ պակաս 10 սմ, որը պետք է ապահովվի պահանջների միջոցով: Միջանկյալ տարածքը պետք է լցվի չայրվող և չձևախախտվող, ցածր ջերմահաղորդականության շինարարական նյութերով,

բ. նախորդում տրված հեռավորությունը պարտադիր չէ, եթե սարքի անվանական հզորության դեպքում շենքի այրվող նյութերով կառուցված մասերի ջերմաստիճանը չի գերազանցի 85 oC.

2) հեռավորությունը ելքից մինչև շենքի այրվող նյութերով կառուցված ցցուն մասերը`

ա. հեռավորությունը դեպի վերև` 1.5 մ: Եթե դրանք այրվելուց պաշտպանված են օդային տարածքով և չայրվող շինարարական նյութերով, ապա հեռավորությունը կարելի է նվազեցնել մինչև 0.5 մ,

բ. հորիզոնական հեռավորությունը և դեպի ներքև հեռավորությունը` 0.5 մ,

գ. շենքի դիմացի մասերից` 1.0 մ.

3) պաշտպանություն կողմնակի վնասվածքներից: Եթե ելքը տեղակայված է հանրությանը մատչելի տարածքում 2.0 մ և պակաս բարձրության վրա, որտեղ հնարավոր է դրան վնասվածք պատճառվել, ապա այն պետք է ունենա ամուր, հարվածի նկատմամբ կայուն պաշտպանիչ մաս.

4) հեղուկ կամ գազային վառելիքալցակայաններին մոտ գտնվող ելքեր`

ա. ելքի հորիզոնական հեռավորությունը վառելիքի զետեղարաններից և լցավորման սյուներից պետք է լինի ոչ պակաս 5.0 մ,

բ. եթե ելքը գտնվում է 3.0 մ և ավելի բարձրության վրա, ապա նշված հեռավորությունը կարելի է նվազեցնել հրդեհային անվտանգության հսկողության մարմինների համաձայնությամբ:

142. Օդի հարկադրական մատուցմամբ այրիչներով կամ այրման արգասիքների հարկադրական արտանցումով «Բ» և «Ց» տիպի մինչև 25 կՎտ հզորության գազի սարքերի ելքերի տարբերակները և նրանց նկատմամբ հիմնական պահանջներն են`

1) պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա միակ ելքի դեպքում, որի տեղակայման չափերը ցույց են տրված N 1 նկարում, որտեղ արտանցման ուղղաձիգ առանցքից` a=0.5մ լայնությամբ, b=1.0 մ շառավղով, c=5.0 մ բարձրությամբ: Եթե ելքի հորիզոնական առանցքը գտնվում է պատուհանի կարանի վերևի ծայրից 0.3 մ կամ ավելի d հեռավորության վրա, ապա b շառավղով ստեղծված գոտին չպետք է գտնվի որմնաբացվածքների մակերևույթի վրա: Եթե d հեռավորությունը պատուհանի վերին կարանից 0.3 մ-ից փոքր է, ապա b շառավղով սահմանափակված գոտին կարող է գտնվել պատուհանների և դռների մակերևույթի վրա, սակայն ոչ ավելի, քան արտանցումից a հեռավորության վրա: Ստեղծված գոտիները (բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում ցույց տրված դեպքի) չպետք է ներառեն այն տեղերը, որտեղ ենթադրվում է մարդկանց գտնվելը, օրինակ` պատշգամբները, լոջիաները և այլն.

 

(նկար)

 

-> ծխաօդատարի ելք

 

Նկար 1. Պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա` միակ ելքի դեպքում

 

2) պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա համատեղ ելքերի դեպքում, որի տեղակայման չափերը ցույց է տրված N 2 նկարում:

 

(նկար)

 

-> ծխաօդատարի ելք

 

Նկար 2. Պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա` համատեղ ելքերի դեպքում

 

Հեռավորությունը հարթ ճակատի վրա ելքերի հորիզոնական համատեղ տեղադրման դեպքում a=1.5 մ, g=5.0 մ, c=5.0 մ: Եթե g հեռավորությունը ավելի փոքր է, քան 5 մ-ը, տեղի է ունենում գոտիների վրածածկ: Ընդհանուր շրջակա մակերեսը (գոտին) պետք է պահպանվի: Օրինակ` g հեռավորությունը 4 մ-ով փոքրանալու դեպքում սահմանված a հեռավորությունը երկու կողմերում էլ ավելացվում է 0.5 մ-ով.

3) պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա, երբ ելքերը փոխադարձաբար տեղակայված են հորիզոնական և ուղղաձիգ ուղղություններով: Այս դեպքում (տե՛ս նկար 3) a(0) հեռավորությունը հավասարվում է X=1.0 մ, a(0)=1.2 մ, a=0.5 մ, X=2.0 մ, a(0)=1.0 մ, d < 0.3 մ, X=3.0 մ, a(0)=0.75 մ, X=4.0 մ, a(0)=0.6 մ, X=5.0 մ, a(0)=0.5 մ: Եթե X-ը փոքր, 1.0 մ-ից, ապա գործում են 2-րդ ենթակետի նորմերը.

 

(նկար)

 

-> ծխաօդատարի ելք

 

Նկար 3. Պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա, երբ ելքերը փոխադարձաբար տեղակայված են հորիզոնական և ուղղաձիգ ուղղություններով

 

Ելքերի նվազագույն հեռավորությունը հարթ ճակատի վրա ուղղաձիգ և հորիզոնական ուղղությամբ տեղադրվելու դեպքում a=0.5 մ, b=1.0 մ, c=5.0 մ.

4) պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա, ելքերի համատեղ հարթ ճակատի վրա ուղղաձիգ տեղադրման դեպքում`

Համատեղ ելքերը հարթ ճակատի վրա ուղղաձիգ տեղադրման դեպքում ցույց են տրված N 4 նկարում: Ելքերի նվազագույն հեռավորությունը հարթ ճակատի վրա ուղղաձիգ տեղադրվելու դեպքում a(2)=0.5 մ, b=1.0 մ, c=5.0 մ: Երբ x=5.0 մ, a(1)=0.5 մ, x=4.0 մ, a(1)=0.6 մ, x=3.0 մ, a(1)=0.75 մ, x=2.0 մ, a(1)=1.0 մ, x=1.0 մ, a(1)=1.1 մ x-ը 1.0 մ-ից փոքր հեռավորությունների դեպքում գազի սարքերի հզորությունները գումարվում են, և այն չպետք է գերազանցի 50 կՎտ-ը, իսկ a հեռավորությունը երկու արտանցումների համար որոշվում է սույն կանոնների 145-րդ կետի համաձայն.

 

(նկար)

 

-> ծխաօդատարի ելք

 

Նկար 4. Պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա` ելքերի համատեղ հարթ ճակատի վրա ուղղաձիգ տեղադրման դեպքում

 

5) պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա լայնական ճակատի մոտակայքում առանձին ելքի դեպքում: Ելքը հարթ ճակատի վրա լայնական ճակատի հարևանությամբ որմնաբացվածքների դեպքում, որոնք ունեն f=0,5 մ և ավելի լայնություն, պատկերված է N 5 նկարում:

 

(նկար)

 

-> ծխաօդատարի ելք

 

Նկար 5. Պաշտպանման գոտին հարթ ճակատի վրա` լայնական ճակատի մոտակայքում առանձին ելքի դեպքում

 

Հարթ ճակատի արտանցումից նվազագույն հեռավորության վրա` ընդլայնական ճակատի հետ հարևանությամբ, որի մեջ գտնվում են որմնաբացվածքները` a=0.5 մ, b=1.0 մ, c=5.0 մ, e=2.5 մ, f=0.5 մ: Եթե հարևան ընդլայնական ճակատի վրա որմնաբացվածքներ չկան, ապա հնարավոր է e հեռավորությունը նվազեցնել մինչև 1 մ: Երբ f հեռավորությունը փոքր է 0.5 մ-ից, հեռավորություններն այնպիսին են, ինչպես և հարթ ճակատի վրա` արտանցման դեպքում.

6) պաշտպանման գոտին ելուստներով ճակատի վրա առանձին ելքի դեպքում: Առանձին ելք ելուստներով ճակատի վրա ցույց է տրված N 6 նկարում: Ելուստներով ճակատի վրա առանձին ելքի նվազագույն հեռավորություններն են` a=0.75 մ, b=1.0 մ, c= 5.0 մ:

 

(նկար)

 

-> ծխաօդատարի ելք

 

Նկար 6. Պաշտպանման գոտին ելուստներով ճակատի վրա` առանձին ելքի դեպքում

 

Եթե ճակատի ելուստը (ելուստի հաստությունը) 0.5 մ-ից փոքր է, ապա նվազագույն հեռավորություններն են` a=0.5 մ, b=1.0 մ, c=5.0 մ.

7) պաշտպանման գոտին ելուստներով ճակատի վրա համատեղ ելքերի վրա հորիզոնական տեղադրման դեպքում`

Համատեղ ելքերը ելուստներով ճակատի վրա հորիզոնական տեղադրման դեպքում ցույց են տրված N 7 նկարում: Նվազագույն հեռավորությունը համատեղ ելքերով ելուստներով ճակատի վրա հորիզոնական տեղադրման դեպքում a=2.0 մ, c=5.0 մ, g=5.0 մ:

 

(նկար)

 

-> ծխաօդատարի ելք

 

Նկար 7. Պաշտպանման գոտին ելուստներով ճակատի վրա` ելքերի համատեղ հորիզոնական տեղադրման դեպքում

 

Եթե g հեռավորությունը ելուստների միջև 5.0 մ-ից փոքր է, ապա գոտիների վրածածկ է տեղի ունենում: Ընդհանուր շրջակա մակերևույթը (գոտին) պետք է պահպանվի: Օրինակ` g հեռավորությունը 4.0 մ-ով փոքրացնելու դեպքում a-ն մեծանում է 0.5 մ-ով երկու կողմից էլ: Եթե ճակատի ելուստը (ելուստի հաստությունը) 0.5 մ-ից պակաս է, ապա նվազագույն հեռավորությունները հավասար են հարթ ճակատի համար հեռավորություններին` 2-րդ ենթակետի համաձայն.

8) հորիզոնական տեղադրման դեպքում համատեղ ելք ելուստներով ճակատի և ընդլայնական ճակատի առկայությամբ. ելքերը ելուստներով ճակատի և ընդլայնական ճակատի միջև հորիզոնական տեղադրման դեպքում տեղադրվում են 5-րդ ենթակետում ցույց տրված սկզբունքների համաձայն.

9) եթե ճակատի վրա գտնվում են բաց և փակ պատշգամբներ և այլ մասեր, բաց կամ փակ ճաղաշարերով, ապա ելքը չպետք է գտնվի 1.5 մ-ից փոքր հեռավորության վրա պատշգամբի, լոջիայի և այլնի ծայրից և պատշգամբի, լոջիայի և այլնի հատակի մակարդակից ավելի ցածր` 5.0 մ-ից ավելի փոքր հեռավորության վրա կամ 2.5 մ այդ մակարդակից վերև հեռավորության վրա (տե՛ս նկար 8):

 

(նկար)

 

-> ծխաօդատարի ելք

 

Նկար 8. Պաշտպանման գոտին շենքի ճակատի վրա, երբ շենքի ճակատի վրա գտնվում են բաց և փակ պատշգամբներ և այլ մասեր` բաց կամ փակ ճաղաշարերով

 

143. Մինչև 7 կՎտ անվանական ջերմային հզորությամբ գազի սարքերի ելքերի վերաբերյալ (մթնոլորտային այրիչով և այրման արգասիքների բնական արտամղմամբ) հիմնական տեխնիկական պահանջներն են`

1) ելքերի տեղադրման դեպքում պետք է պահպանվի նրանց միջև հեռավորությունն առնվազն. 2.0 մ հորիզոնական ուղղությամբ, 2.5 մ ուղղաձիգ ուղղությամբ.

2) ելքը հնարավոր է տեղադրել պատուհանի բացվող մասի ներքևի ծայրի տակ (քիվապատ) ուղղաձիգ ուղղությամբ նվազագույնը 0.3 մ հեռավորության վրա.

3) ելքերը գետնի մակերևույթից ցածր տեղերում պետք է լինեն առնվազն 0.5 մx1.0 մ չափսերով հորանի մեջ, որը պետք է վերջանա արտաքին տարածքում: Եթե հորանը փակ է վանդակով, ապա բաց անցամասն իր կտրվածքով պետք է լինի հորիզոնական կտրվածքի 70 տոկոսից ոչ փոքր: Ելքը չպետք է տեղադրված լինի 4.0 մ-ից ավելի ցածր հորանի վերին ծայրից և ոչ պակաս, քան 0.3 մ դրա հատակից վերև: Հորանի հատակը պետք է ջրազրկվի, դրան պետք է ապահովվի մատչելիություն` հսկողության համար, որպեսզի խոչընդոտներ չառաջանան այրման արգասիքների հեռացման կամ էլ օդի մատակարարման համար, օրինակ` անմաքրությունների կուտակման, թափված տերևների և այլնի համար: Հորանի մեջ չպետք է լինեն բաց կամ բացվող որմնաբացվածքներ: Մեկ հորանում կարող է տեղադրվել միայն մեկ սարքի ելք:

144. Արտանցումների տեղակայման հատուկ դեպքերը, որոնք ցույց չեն տրված այս գլխում, դիտարկվում են առանձին արտանցումների սկզբունքների կիրառմամբ սույն կանոնների 137-րդ կետին համապատասխան:

145. 50 կՎտ-ից փոքր անվանական ջերմային հզորությամբ գազի սարքերի` սույն գլխի 142-րդ կետում նշված հեռավորությունները տրված են 25 կՎտ անվանական հզորության գազի սարքերի համար: Այլ հզորության գազի սարքերի կիրառման դեպքերում հեռավորությունները մեծացվում (փոքրացվում) են գծային եղանակով` ըստ N 9 նկարում նշված դիագրամի:

Օրինակներ`

Հետևյալ անվանական հզորությամբ գազի սարքերի ելքերի համար`

1) 25 կՎտ, գործում են սույն կանոնների 142-րդ կետում նշված հեռավորությունների մեծությունները.

2) 7 կՎտ և ավելի փոքր հեռավորություններ, սույն կանոնների 142-րդ կետում նշվածները նվազեցնել մինչև 45 տոկոսը.

3) 10 կՎտ, հնարավոր հեռավորությունները, որոնք նշված են սույն կանոնների 142-րդ կետում փոքրացնել մինչև մոտավորապես 54 տոկոսը.

4) 20 կՎտ, հնարավոր հեռավորությունները, որոնք նշված են սույն կանոնների 142 րդ կետում փոքրացնել մինչև մոտավորապես 84 տոկոսը.

5) 40 կՎտ, հնարավոր հեռավորությունները, որոնք նշված են սույն կանոնների 142 րդ կետում մեծացնել մինչև մոտավորապես 146 տոկոսը.

6) 50 կՎտ հնարավոր հեռավորությունները, որոնք նշված են սույն կանոնների 142 րդ կետում մեծացնել մինչև մոտավորապես 176 տոկոսը:

 

(նկար)

 

Նկար 9. 50 կՎտ-ից փոքր անվանական ջերմային հզորությամբ գազի սարքերից ելուստների հեռավորության նվազեցման կամ մեծացման դիագրամ

 

ԳԼՈՒԽ 17. «Ց» ՏԻՊԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ «Բ13», «Բ22», «Բ23» ԵՆԹԱՏԻՊԵՐԻ ԳԱԶԻ ՍԱՐՔԵՐԻ ԾԽԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԸ (ԾԽԱՕԴԱՏԱՐՆԵՐԸ)

 

146. Այրման բաց խցով «Բ13», «Բ22», «Բ23» ենթատիպի գազի սարքերի ծխատար ուղիները և այրման փակ խցով «Ց» տիպի գազի սարքերի ուղղաձիգ ծխաօդատարները (ծխատարները) պետք է բավարարեն սույն կանոնների 14-րդ գլխի ընդհանուր պահանջները և սույն գլխի պահանջները:

147. Ծխատար և ծխաօդատար համակարգերը պետք է նախագծվեն և կառուցվեն հետևյալ պահանջների ապահովմամբ`

1) բոլոր թվարկված գազի սարքերի ծխատարները կամ ծխաօդատարները պետք է հաշվարկվեն և կառուցվեն «չոր» ռեժիմում աշխատելու պայմանով և պետք է բացառված լինի կոնդենսացիան դրանց ներքին կամ արտաքին մակերևույթների վրա.

2) «Բ13» ենթատիպի գազի սարքի ծխատարի ելքը պետք է գտնվի առավելապես քամու դիմհարի գոտուց դուրս (այլ կառույցի և տվյալ շենքի տանիքի): Եթե նշված պահանջը տեխնիկապես իրագործելի չէ, ապա սարքը կամ գազասպառման համակարգը պետք է ունենա մեթանի կոնցենտրացիայի վերահսկման ինքնաշխատ համակարգ.

3) ծխատարները և ծխաօդատարները շենքի ներսում պետք է լինեն հերմետիկ և չպետք է անցնեն ննջարաններով, սանհանգույցներով կամ այլ սեփականատերերի պատկանող որևէ տարածքով.

4) համակցված համաառանցքային ծխաօդատարի կիրառման դեպքում օդի մատուցման փողանցքը պետք է ունենա 5 հարկ և բարձր շենքերում` ոչ պակաս 90 րոպե կրակակայունության սահման, և ոչ պակաս 30 րոպե` 4 հարկից ցածր շենքերում: Առանձնացված ծխաօդատարի կիրառման դեպքում փողանցքներից յուրաքանչյուրը պետք է ունենա 5 հարկ և բարձր շենքերում` ոչ պակաս 90 րոպե կրակակայունության սահման, և ոչ պակաս 30 րոպե` 4 հարկից ցածր շենքերում.

5) ծխատարները և ծխաօդատարների համար կիրառվող նյութերը պետք է լինեն հրակայուն և կրակակայուն, կայուն լինեն կոռոզիայի նկատմամբ.

6) համակցված ծխաօդատարների գլխամասը պետք է ունենա այնպիսի կառուցվածք, որ այրման արգասիքները չներծծվեն օդի փողանցք և քամու ճնշումը լինի օդի մատուցման և այրման արգասիքների հեռացման փողանցքների վրա ճնշումից ոչ ավելի:

148. Ճնշման տակ աշխատող «Բ13», «Բ22», «Բ23» ենթատիպի գազի սարքերի այրման արգասիքների ուղու` սենքում գտնվող հատվածը պետք է փորձարկված լինի 200 Պա ճնշմամբ (թույլատրելի կորուստը` 0.006 լիտր/(վրկ.մ2) կամ գտնվի սենքից մեկուսացված անընդհատ օդափոխվող անցուղում: Սույն պահանջը տարածվում է նաև սենքի միջով անցնող «Ց» տիպի գազի սարքի ծխաօդատարների վրա: Շենքի արտաքին մասում տեղակայվող ծխաօդատարները պետք է ունենան նույն հերմետիկությունը և ամբողջ երկարությամբ և ծավալով օդափոխվեն արտաքին օդով կամ այրման համար տրվող օդով:

 

(նկար)

 

Նկար 10. Համառանցք ծխաօդատարի միացումը կոլեկտիվ ծխատարին

 

(նկար)

 

Նկար 11. Առանձնացված ծխատարի միացումը կոլեկտիվ ծխատարին

 

ԳԼՈՒԽ 18. ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

 

149. Մատակարարը պարտավոր է բաժանորդին մատուցել գազասպառման (բնակիչ և ԲԲՇ-ների տարածքում գործող կենցաղային սպառում ունեցող կազմակերպություններին) համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն առնվազն մեկ անգամ հոկտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում (1-ին հաշվարկային կիսամյակ) և առնվազն մեկ անգամ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում (2-րդ հաշվարկային կիսամյակ) սակայն ոչ շուտ, քան 4 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ:

150. Սպասարկման ծառայության մատուցումը փաստվում է երկկողմ ստորագրությամբ (գազամատակարար-բաժանորդ) ակտով:

151. Ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկումը ներառում է`

1) գազատար խողովակների և գազօգտագործող սարքավորումների արտաքին զննումը, զոդակարերի, պարուրակային միացումների կիպության ստուգումը, իսկ գազի արտահոսքի դեպքում` դրա վերացումը.

2) գազասարքերի ծխատար խողովակների հավաքակցման, ծխատար ուղուն միացման, օդափոխության և այրման համար անհրաժեշտ օդաքանակի ներհոսքի համար նախատեսված բացվածքների զննումը, ծխատար և օդատար ուղիներում քարշի ստուգումը, որի բացակայության (խաթարված լինելու) դեպքում` ծխատար և օդատար ուղիների մաքրումը (մաքրումն ընդգրկում է այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ է կատարել ծխատարի կամ օդատարի քարշն ապահովելու համար, այն է` մաքրել այն մեխանիկական եղանակով (ծանրոցի օգնությամբ) ինչպես նաև վերացնել ցանկացած արգելք, բացառությամբ այն դեպքերի, որոնք կապված են ծխատարի կամ օդատարի կառուցվածքային ամբողջության խաթարման հետ).

3) գազաօգտագործող սարքավորումների աշխատանքի ստուգումը` գործարկված վիճակում: Անհրաժեշտության դեպքում բաց այրման խցով գազօգտագործող սարքավորումների այրման պրոցեսի կարգավորումը.

4) ներտնային գազասպառման համակարգի անվտանգ օգտագործման վերաբերյալ սպասարկման պահին բնակարանում ներկա գտնվող և տվյալ հասցեում բնակվող չափահաս քաղաքացիների հրահանգավորումը:

5) այրվող գազերի ազդանշանային սարքերի և ինքնաշխատ վթարային անջատիչ կափույրի աշխատունակության ստուգումը:

 

ԳԼՈՒԽ 19. ԱՎՏՈՄԱՏ (ԻՆՔՆԱՇԽԱՏ) ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

152. Բնակելի շենքերում, առանձնատներում և այլ գազասպառման օբյեկտներում անվտանգության համակարգի ներդրման նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության անվթար գազասպառումը և նվազագույնին հասցնել տեխնածին վթարների քանակը:

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 314-Ն և 2008 թվականի հունվարի 31-ի N 330-Ն գազասպառման համակարգում անվտանգության մակարդակի բարձրացման մասին որոշումների համաձայն` իրականացվում է բնակելի տների, ԲԲՇ բնակարանների և առանձնատների ու այլ կենցաղային սպառում ունեցող գազասպառող կազմակերպությունների գազաֆիկացման և գազամատակարարման վերականգնման ժամանակ անվտանգության համակարգի տեղադրում:

153. Գազազգայուն սարքերի վրա անվտանգության համակարգը նախատեսված է սենքերի (շինություններում) ածխածնի մոնօքսիդի (շմոլ գազի) և բնական գազի պարունակությունները, ինչպես նաև միջավայրի ջերմաստիճանն ահազանգման սահմաններին հասնելու դեպքում լուսային և ձայնային ազդանշանի միջոցով իրազեկելու և գազի մատակարարումը վթարային անջատիչ կափույրի միջոցով դադարեցնելու համար:

154. ԱԱՀ հավաքակցման ժամանակ անհրաժեշտ է օգտագործել համապատասխանության գնահատման փաստաթուղթ ունեցող սարքեր, խողովակներ և այլ օժանդակ պարագաներ:

155. Անվտանգության համակարգը տեղադրվում է ցածր ճնշման ներքին գազատարների վրա:

156. Անվտանգության համակարգի տեղադրման ժամանակ հարկավոր է հաշվի առնել հետևյալ պահանջները`

1) ազդանշանիչը տեղադրել պատի վրա գազի կուտակման ամենահավանական տեղում.

2) ազդանշանիչը պետք է միացնել էլեկտրական ցանցին` խրոցով անհատական վարդակի միջոցով.

3) անջատիչ կափույրը պետք է տեղադրել գազի հաշվիչից հետո.

4) սենքերում (շինություններում) երկու ազդանշանիչի տեղադրման դեպքում դրանց միջև հորիզոնական հեռավորությունը պետք է լինի 7.0 մետրից ոչ ավելի.

5) չի թույլատրվում ազդանշանիչը տեղադրել գազօջախների, օդափոխության վանդակացանցերի մոտ, պայթյունավտանգ և գոլորշու մեծ քանակություն պարունակող սենքերում (շինություններում), միջանցիկ քամիների ազդեցության գոտում.

6) ազդանշանիչը հարկավոր է տեղադրել կրակի օջախից 1.5 մետրից ոչ մոտ և 8.0 մետրից ոչ ավելի հեռավորության վրա:

157. Անվտանգության համակարգի հավաքակցումը պետք է իրականացվի ըստ նախագծային կազմակերպությունների կողմից մշակված նախագծերի (էսքիզների)` համապատասխան ուսուցում անցած, այդ աշխատանքների առանձնահատկություններին ու նրանց կատարման տեխնոլոգիային տիրապետող տեխնիկական անձնակազմի միջոցով:

158. Ձայնային ազդանշանիչները ամրացվում են պատին: Առաստաղից մինչև ազդանշանիչի ստորին մասի հեռավորությունը պետք է լինի առավելագույնը 0.3 մետր:

159. Վթարային անջատիչ կափույրի հավաքակցման ժամանակ պետք է կափույրը տեղադրել գազատարի հորիզոնական կամ ուղղաձիգ տեղամասերում այնպես, որ գազի շարժման ուղղությունը համընկնի կափույրի իրանի վրա նշված սլաքի ուղղության հետ: Արգելվում է կափույրը տեղադրել հորիզոնական տեղամասերում գլխիվայր:

160. Վթարային անջատիչ կափույրը տեղադրվում է գազի հաշվիչից հետո:

161. ԱԱՀ տեխնիկական սպասարկումն իրականացվում է տարին մեկ անգամ, որի ժամանակ ստուգվում են`

ա. գազատարի և կափույրի հերմետիկությունը.

բ. ազդանշանիչի և կափույրի աշխատունակությունը.

1) գազատարի և կափույրի իրանի հերմետիկությունը ստուգվում է այրիչներից առաջ տեղադրված խցանային փականների` փակ, իսկ գազատարի փականի և կափույրի բաց վիճակներում: Ստուգումն իրականացվում է օճառի էմուլսիայի կամ հոսաորոնիչի օգնությամբ.

2) ազդանշանիչի աշխատունակության ստուգումն իրականացվում է գազատարի փականի և կափույրի բաց վիճակներում: Ստուգումն իրականացվում է հետևյալ հաջորդականությամբ`

ա. վառել այրիչներից որևէ մեկը.

բ. սեղմել ազդանշանիչի ինքնաթեստավորման (Test) կոճակը: Այդ դեպքում գործարկվում են լուսային և ձայնային ազդանշանները, փակվում է վթարային անջատիչ կափույրը: Այրիչում դադարում է այրման պրոցեսը.

գ. այնուհետև անհրաժեշտ է փակել գազասարքի փականները և բացել կափույրը.

3) տեսողական ստուգվում է սարքի իրանի վնասվածքի բացակայությունը և ցանցային վարդակում հպակների (կոնցենտրատների) միացման հուսալիությունը:

162. ԱԱՀ սպասարկման աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են կազմակերպության ստանդարտի (ԿՍ) պահանջներին համապատասխան:

163. ԱԱՀ-ների տեխնիկական սպասարկմանն ու նորոգմանը ներկայացվող հիմնական պահանջներ.

1) ազդանշանիչների և անջատիչ կափույրների տեխնիկական սպասարկումներն ու նորոգումներն իրականացվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից.

2) մասնագիտացված կազմակերպությունները պետք է հագեցված լինեն համապատասխան ստենդային սարքավորումներով և պահեստային մասերով.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2023
N 538-Ն
Որոշում