Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ՂԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ...

 

19.11.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

31 հունվարի 2022 թվականի N 94-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Մաքսային ծառայության մասին» օրենքի 8.1-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել`

1) Մաքսային ծառայողի (բացառությամբ` ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում` դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում` ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները` համաձայն N 1 հավելվածի.

2) դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Հավելված 1

Պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2022 թ. հունվարի 31-ի

N 94-Ն հրամանի

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ծառայողի (բացառությամբ` ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի (այսուհետ` դասընթաց) կազմակերպման հետ կապված հարաբերությունները, այդ թվում` դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, քննական հանձնաժողովի կազմավորման հետ կապված հարաբերությունները, դասընթացի արդյունքներն ամփոփելու և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները:

2. Սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանման բաժինների պետերը: Դասընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ` Ուսումնական կենտրոն):

(2-րդ կետը փոփ. 15.03.2024 թիվ 298-Ն հրաման)

3. Դասընթացը կազմակերպվում է առկա և հեռավար ուսուցման ձևով` տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:

(3-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

3.1. (3.1-ին կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

4. Դասընթացի յուրաքանչյուր դասի տևողությունը 45 րոպե է:

(4-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 227-Ն, 14.11.2024 թիվ 1496-Ն հրամաններ)

5. Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին և սույն կարգի 10-րդ կետով նախատեսված առնվազն 3 թեմաներից կազմված դասընթացի բովանդակությանը համապատասխան: Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ` յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե:

(5-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

6. Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից` հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում (այդ թվում` լսարանային սենյակներ, համակարգչային սենյակ): Դասընթացի առանձին թեմաների դասավանդումը կարող է կազմակերպվել նաև այլ կազմակերպությունների` հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում:

(6-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

7. Դասընթացը կազմակերպվում է դասընթացի ուսումնական պլանի հիման վրա Ուսումնական կենտրոնի կողմից հաստիքային կամ արտահաստիքային կարգով ներգրավված դասախոսական կազմի միջոցով: Ուսումնական կենտրոնն ապահովում է հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ նյութերով` տեսանյութերով, շնորհանդեսներով, ներկայացումներով և այլն:

(7-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

8. Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ: Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի բովանդակությունը համապատասխանում է առկա ձևաչափով նախատեսված դասընթացի բովանդակությանը:

(8-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

9. (9-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

 

2. Դասընթացի բովանդակությունը

 

10. Դասընթացն անց է կացվում հետևյալ թեմաներով.

 

._____________________________________________________________________.

|Դասընթացի թեման                                               |      |

|                                                              |      |

|______________________________________________________________|______|

|Ընդհանուր դրույթներ և  սահմանումներ                           |      |

|(Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրք (այսուհետ`  |      |

|ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք), «Մաքսային կարգավորման մասին» 2022   |      |

|թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք)                       |      |

|______________________________________________________________|______|

|Հայտարարատու և  հայտարարագրման ժամանակ ներկայացվող փաստաթղթեր |      |

|և  տեղեկություններ (ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք)                  |      |

|______________________________________________________________|______|

|Միության տարածք ապրանքների ժամանումը և  դրա հետ կապված        |      |

|մաքսային գործառնությունները, Միության տարածքից ապրանքների     |      |

|մեկնումը և  դրա հետ կապված մաքսային գործառնությունները (ԵԱՏՄ  |      |

|մաքսային օրենսգիրք 80-րդ հոդված, 14-րդ և  15-րդ գլուխներ,     |      |

|«Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ  |      |

|353-Ն օրենքի 68-րդ և  69-րդ հոդվածներ)                        |      |

|______________________________________________________________|______|

|Մաքսային ընթացակարգեր                                         |      |

|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք,                                     |      |

|«Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ  |      |

|353-Ն օրենք, «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի|      |

|մասին» պայմանագիր, ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-|      |

|«Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով     |      |

|բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը սահմանելու      |      |

|մասին» թիվ 1359-Ն որոշում)                                    |      |

|______________________________________________________________|______|

|Արգելքներ և  սահմանափակումներ                                 |      |

|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք,                                     |      |

|ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի      |      |

|Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և   |      |

|սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր|      |

|մարմիններ սահմանելու և  ապրանքների արտահանման և(կամ)          |      |

|ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման      |      |

|շրջանակային կարգը հաստատելու մասին» թիվ 1524-Ն որոշում,       |      |

|Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի      |      |

|ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30|      |

|որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի       |      |

|հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժական և          |      |

|սանիտարական միջոցառումների կիրառման մասին» թիվ 317 որոշում,   |      |

|Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի   |      |

|«Մաքսային միությունում բույսերի կարանտինային հսկողություն     |      |

|ապահովելու մասին» թիվ 318 որոշում, Եվրասիական տնտեսական       |      |

|հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 130      |      |

|որոշում, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի |      |

|14-ի ՀՕ 353-Ն օրենքի 7-րդ հոդված) 4                           |      |

|______________________________________________________________|______|

|Մաքսային արժեք                                                |      |

|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք` 37-ից 45-րդ հոդվածներ, 313-րդ       |      |

|հոդված, 325-րդ հոդված, 105-րդ հոդված, «Մաքսային կարգավորման   |      |

|մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք, Եվրասիական|      |

|տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 27-ի      |      |

|»»Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող    |      |

|ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության      |      |

|անցկացման առանձնահատկությունների մասին» N 42 որոշում,         |      |

|Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի      |      |

|դեկտեմբերի 20-ի թիվ 283 որոշում, Եվրասիական տնտեսական         |      |

|հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունիսի 19-ի «Ապրանքների  |      |

|մաքսային արժեքի հետաձգված որոշման կարգը հաստատելու մասին»     |      |

|N 103 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի    |      |

|2019 թվականի օգոստոսի 6-ի «Մաքսային արժեքի որոշման ժամանակ    |      |

|պահուստային մեթոդի կիրառման մասին» N 138 որոշում, Եվրասիական  |      |

|տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի |      |

|թիվ 160 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի  |      |

|2018 թվականի մայիսի 22-ի թիվ 83 որոշում)                      |      |

|______________________________________________________________|______|

|Ընդհանուր դրույթներ մաքսային վճարների վերաբերյալ,             |      |

|հակագնագցման, փոխհատուցման տուրքեր, մաքսային մարմիններին      |      |

|վճարվող այլ վճարներ («Եվրասիական տնտեսական միության մասին»    |      |

|պայմանագրի N 5 և  N 8 հավելվածներ, ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք    |      |

|2-րդ բաժին, «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի    |      |

|27-ի ՀՕ-186 օրենք, «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի  |      |

|սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք, Հայաստանի Հանրապետության 2016 |      |

|թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգիրք)                    |      |

|______________________________________________________________|______|

|Ծագման երկրի վերաբերյալ կարգավորումներ                        |      |

|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, ԵԱՏՄ մասին պայմանագիր հոդված 37,    |      |

|հոդված 102, Ազատ առևտրի  մասին համաձայնագրեր և  ոլորտը        |      |

|կարգավորող ԵՏՀ որոշումներ, ՀՀ կառավարության 2015թ-ի մայիսի    |      |

|14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին    |      |

|ճանաչելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2010      |      |

|թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1772 որոշման մեջ փոփոխություններ  |      |

|կատարելու մասին» թիվ 514-Ն որոշում)                           |      |

|______________________________________________________________|______|

|Ապրանքների բացթողում և  ապրանքային հայտարարագրերում           |      |

|փոփոխություններ և  լրացումներ կատարելու կարգը (էլեկտրոնային   |      |

|կառավարման համակարգ) (ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք Գլուխ 18 և      |      |

|Հոդված 112,                                                   |      |

|Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017              |      |

|թվականի դեկտեմբերի 19-ի «Ապրանքների բացթողնմանն առնչվող       |      |

|հարցերի մասին» թիվ 188 որոշում, Եվրասիական տնտեսական          |      |

|հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի           |      |

|«Ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկություններում     |      |

|փոփոխություններ և/կամ  լրացումներ կատարելու և  մաքսային       |      |

|միության հանձնաժողովի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի    |      |

|կոլեգիայի մի քանի որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»   |      |

|289 որոշում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 |      |

|թվականի հուլիսի 23-ի թիվ 124 որոշում, Մաքսային միության       |      |

|հանձնաժողովի կոլեգիայի 2010թ հունիսի 18-ի թիվ 289 որոշում)    |      |

|______________________________________________________________|______|

|Ապրանքների և  տարանցման հայտարարագրերը և  դրանց լրացման կարգը |      |

|(էլեկտրոնային կառավարման համակարգ)                            |      |

|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք,                                     |      |

|Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի       |      |

|«Մաքսային հայտարարագրերի լրացման հրահանգների և  մաքսային      |      |

|հայտարարագրերի ձևերի  մասին» թիվ 257 որոշում,                 |      |

|Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի      |      |

|«Տարանցման հայտարարագրի ձևերի  և  լրացման կարգի մասին» թիվ 289|      |

|որոշում, ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի           |      |

|«Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս |      |

|մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները» |      |

|թիվ 194-Ն որոշում,                                            |      |

|Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի      |      |

|հուլիսի 2-ի «Ապրանքային հայտարարագրի գրանցման կամ գրանցումը   |      |

|մերժման կարգի վերաբերյալ» թիվ 98 որոշում,                     |      |

|Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի   |      |

|«Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող             |      |

|դասակարգիչների մասին» թիվ 378 որոշում)                        |      |

|______________________________________________________________|______|

|Ուղևորային  մաքսային հայտարարագիրը և  մաքսային մուտքի օրդերի  |      |

|լրացման կարգը (էլեկտրոնային կառավարման համակարգ)              |      |

|(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի     |      |

|հուլիսի 23-ի թիվ 124 որոշում, Եվրասիական տնտեսական            |      |

|հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 29-ի 79 որոշում,  |      |

|Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ  |      |

|311 որոշում)                                                  |      |

|______________________________________________________________|______|

|Ապրանքների դասակարգում                                        |      |

|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ պարզաբանումներ,         |      |

|Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 14.09.2021թ.-ի թիվ  |      |

|80 որոշում)                                                   |      |

|______________________________________________________________|______|

|Մաքսային տարանցում                                            |      |

|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք` Գլուխ 43, Մաքսային միության         |      |

|հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի թիվ 438 որոշում,      |      |

|Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի|      |

|թիվ 170 որոշում)                                              |      |

|______________________________________________________________|______|

|Մաքսային հսկողություն                                         |      |

|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք 2-րդ հոդվածի 1-ին կետի 41-րդ ենթակետ,|      |

| 14-րդ հոդված, 310-321-րդ հոդվածներ, «Եվրասիական տնտեսական    |      |

| միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի N 1 հավելվածի  |      |

| 310-րդ հոդվածի 3-րդ կետ, ՀՀ կառավարության 2019 թվականի       |      |

| հոկտեմբերի 3-ի «Մաքսային հսկողության օբյեկտների, ձևերի       |      |

| և/կամ  միջոցների ընտրության ժամանակ ռիսկերի կառավարման       |      |

| համակարգի օգտագործման և  մաքսային մարմինների կողմից մաքսային |      |

| հսկողության ձևերի  և  միջոցների կիրառման ուղեցույցը          |      |

| հաստատելու մասին և  Հայաստանի Հանրապետության կառավարության   |      |

| 2001 թվականի մարտի 24-ի թիվ 236 որոշումն ուժը կորցրած        |      |

| ճանաչելու մասին» թիվ 1327-Ն որոշում)                         |      |

|______________________________________________________________|______|

|Հետբացթողումային հսկողություն                                 |      |

|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, «Մաքսային կարգավորման մասին» 2022   |      |

|թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենք)                       |      |

|______________________________________________________________|______|

|Ժամանակավոր պահպանություն                                     |      |

|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, «Մաքսային կարգավորման մասին» 2022   |      |

|թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ 353-Ն օրենք, ՀՀ կառավարության 2015 |      |

|թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին և   |      |

|մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» |      |

|թիվ 592-Ն որոշում)                                            |      |

|______________________________________________________________|______|

|Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների       |      |

|տեղափոխում (ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք (գլուխ 37), «Մաքսային     |      |

|կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն      |      |

|օրենքի 177-րդ հոդված, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի       |      |

|խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ «Անձնական օգտագործման|      |

|ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» 107 որոշում,     |      |

|Մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2017 թվականի    |      |

|սեպտեմբերի 28-ի թիվ 24/13 որոշում, Եվրասիական տնտեսական       |      |

|հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի օգոստոսի 6-ի թիվ 130      |      |

|որոշում, ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի թիվ 1133-Ն |      |

|որոշում, ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի թիվ 1131-Ն |      |

|որոշում, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 26-ի թիվ 359-Ն   |      |

|որոշում)                                                      |      |

|______________________________________________________________|______|

|Նախնական հայտարարագրում                                       |      |

|(ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք` հոդված 114)                         |      |

|______________________________________________________________|______|

|Մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման   |      |

|համակարգեր, այդ թվում`                                        |      |

|______________________________________________________________|______|

|1. ՀՀ արտաքին առևտրի  ազգային մեկ պատուհան                    |      |

|______________________________________________________________|______|

|2. թույլատվական փաստաթղթեր                                    |      |

|______________________________________________________________|______|

|3. Մասնակիցների կողմից մաքսային հայտարարագրերի կազմում        |      |

|______________________________________________________________|______|

|Հաճախորդների սպասարկման և  հոգեբանության հիմունքներ           |      |

|______________________________________________________________|______|

|Բարեվարքության համակարգ, էթիկա և  վարքագծի կանոններ           |      |

|______________________________________________________________|______|

|Սնանկության գործերի վերաբերյալ կարգավորումներ («Սնանկության մասին»   |

|Հայաստանի Հանրապետության օրենք)                                      |

|_____________________________________________________________________|

|Մաքսային մարմնի վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը     |

|բողոքարկելու վերաբերյալ կարգավորումներ (Հայաստանի Հանրապետության     |

|վարչական դատավարության օրենսգիրք)                                    |

|_____________________________________________________________________|

|Մաքսային մարմնի կողմից իրականացվող վարչարարություն («Վարչարարության  |

|հիմունքների և  վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության     |

|օրենք)                                                               |

._____________________________________________________________________.

(10-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 227-Ն, 14.11.2024 թիվ 1496-Ն հրամաններ)

 

10.1. Դասընթացի տևողությունը կարող է կազմել մինչև երկու շաբաթ:

(10.1-ին կետը լրաց. 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

 

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

 

3. Դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության

կազմակերպման կարգը

 

13. Դասընթացի յուրաքանչյուր շաբաթվա դասերի տևողությունն առավելագույնը կարող է կազմել մինչև 30 ժամ, օրական` մինչև 6 ժամ: Դասընթացի 50%-ը դասավանդելուց հետո կազմակերպվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 20 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին: Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ: Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 40 րոպե:

(13-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 227-Ն, 14.11.2024 թիվ 1496-Ն հրամաններ)

14. Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված հարցերից: Թեստավորման հարցաշարը պետք է պարունակի դասավանդված բոլոր նյութերի վերաբերյալ հարցեր:

(14-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 227-Ն հրաման)

15. Թեստավորման անցկացումից հետո ամփոփվում է մասնակիցների առաջխաղացումը: Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է` սույն հավելվածի 13-րդ կետին համապատասխան կազմակերպվող թեստավորման արդյունքը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել են 2 և ավել ժամ` զրկվում են տվյալ դասընթացին մասնակցելու հետագա իրավունքից:

(15-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 227-Ն, 14.11.2024 թիվ 1496-Ն հրամաններ)

16. Դասընթացի ավարտից հետո կազմակերպվում է ստացված գիտելիքների ստուգման ավարտական քննություն` թեստավորման միջոցով, որի ընթացքում մասնակիցը պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին: Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 պատասխաններից, որից միայն մեկն է ճիշտ: Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 80 րոպե:

(16-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 227-Ն, 14.11.2024 թիվ 1496-Ն հրամաններ)

17. (17-րդ կետն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 227-Ն հրաման)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 227-Ն հրաման)

18.1. (11-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 227-Ն հրաման)

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 227-Ն հրաման)

22. (22-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

23. (23-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

24. Ավարտական քննության անցկացման համար կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է ավարտական քննական հանձնաժողով:

25. Ավարտական քննական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) կազմված է 5 անդամից:

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

27. Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքներն իրականացնում է ՈՒսումնական կենտրոնը:

28. (28-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

28.1 (28.1-ին կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

28.2. (28.2-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

28.3. (28.3-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

28.4. (28.4-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

29. (29-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

30. (30-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

30.1 (30.1-ին կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

31. Եթե ավարտական քննության արդյունքում ձևավորված գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ մասնակիցը դասերից (այդ թվում` հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացից) անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավել ժամ, ապա տվյալ մասնակիցը համարվում է դասընթացը հաջողությամբ չանցած և չի ընդգրկվում թեկնածուների ցուցակում:

(31-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

32. Ավարտական քննությունից առնվազն 3 (երեք) օր առաջ քննության վայրի, օրվա և ժամի մասին տեղեկությունները ուղարկվում են մասնակիցներին նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներին: Ուսումնական կենտրոնի կողմից նշանակված քննության օրվա և ժամի փոփոխության դեպքում այն չի կարող նշանակվել նախկինում նշանակված օրից կամ ժամից ավելի շուտ` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է քննությունը հանձնող բոլոր մասնակիցների համաձայնությունը: Քննության օրվա և ժամի փոփոխության մասին տեղեկությունը մասնակցին ուղարկվում է ոչ ուշ քան քննությանը նախորդող օրը:

(32-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 227-Ն հրաման)

32.1. Եթե Հանձնաժողովի նախագահը ավարտական քննության անցկացման օրը չի կարող մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, ապա նա այդ մասին առնվազն նիստի նախորդ օրը պետք է հայտնի մաքսային մարմնի ղեկավարին (բացառությամբ այն դեպքերի երբ հանձնաժողովի նախագահը կոմիտեի նախագահն է): Մաքսային մարմնի ղեկավարը որոշում է ընդունում Հանձնաժողովի նախագահին մեկ այլ անձով փոխարինելու մասին, իսկ դրա անհնարինության դեպքում ավարտական քննության անցկացման օրը տեղափոխվում է:

(32.1-ին կետը լրաց. 02.09.2022 թիվ 910-Ն, 14.11.2024 թիվ 1496-Ն հրամաններ)

32.2. Սույն հավելվածի 32.1-ին կետով նախատեսված դեպքում ավարտական քննության օրվա տեղափոխման և ավարտական քննության անցկացման նոր օր նշանակելու մասին մասնակիցները տեղեկացվում են ավարտական քննության նոր օրվա մասին ավարտական քննության անցկացումից առնվազն 2 օր առաջ:

(32.2-րդ կետը լրաց. 02.09.2022 թիվ 910-Ն հրաման)

33. (33-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

34. Մասնակիցը ավարտական քննությանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

34.1. Հանձնաժողովի որոշման մասին մասնակիցը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում է ավարտական քննության անցկացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

(34.1-ին կետը լրաց. 02.09.2022 թիվ 910-Ն հրաման)

35. Ավարտական քննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցը կարող է բողոք ներկայացնել ավարտական քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունը հայտնի դառնալուց հետո 1 օրվա ընթացքում: Ներկայացվող բողոքում պետք է հստակ նշված լինի ավարտական քննության կոնկրետ հարցը (խնդիրը) ու տրված պատասխանը:

36. Ավարտական քննության արդյունքները բողոքարկվում են կոմիտեի նախագահին` գրավոր:

37. Բողոքարկումը ավարտական քննության որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև քննության արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

38. Մասնակցի կողմից ավարտական քննության արդյունքների բողոքարկման դեպքում ՈՒսումնական կենտրոնը բողոքը ստանալուց հետո ոչ ուշ, քան քննության մասնակցի (մասնակիցների) քննության արդյունքների բողոքարկման դիմումի ներկայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Կոմիտեի նախագահին է ներկայացնում ավարտական քննության բողոքարկման վերաբերյալ դիմումը` համապատասխան առաջարկությամբ, հարցը (հարցերը), դրա ճիշտ պատասխանի ձևանմուշը: Կոմիտեի նախագահը ոչ ուշ, քան համապատասխան առաջարկի և դրան կցված բողոքարկման դիմումի ստացմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննում է դիմումը և որոշում է կայացնում ավարտական քննության արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին:

(38-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 227-Ն, 14.11.2024 թիվ 1496-Ն հրամաններ)

39. (39-րդ կետն ուժը կորցրել է 13.03.2023 թիվ 227-Ն հրաման)

40. Եթե կոմիտեի նախագահը մասնակցի ավարտական քննության հարցի արդյունքի վերաբերյալ բողոքը համարում է հիմնավոր և որոշում է բավարարել այն, ապա կատարվում է ավարտական քննության արդյունքների վերահաշվարկ մյուս բոլոր մասնակիցների համար:

(40-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1496-Ն հրաման)

41. Ավարտական քննության բողոքարկման արդյունքներով ընդունված որոշման մասին մասնակիցը ծանուցվում է էլեկտրոնային եղանակով:

(41-րդ կետը փոփ. 13.03.2023 թիվ 227-Ն հրաման)

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
31.01.2022
N 94-Ն
Հրաման