ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հունիսի 2011 թվականի N 861-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգում`
ա. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացման և (կամ) բացթողման դեպքում` տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին տեղեկանք»,
բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին ենթակետով.
«23.1. Այն դեղատները և դեղատնային կրպակները, որոնք իրացնում և (կամ) բաց են թողնում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղեր, պետք է ունենան թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման համար պահեստ (բունկեր): Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:»,
գ. դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի NN 1 և 2 ձևերի 8-րդ կետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ և 11-րդ ենթակետերով.
«Տեղեկանք տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին (ընդգծել)».
2) որոշման 1-ին կետի «ե» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման կարգում`
ա. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.
«ժ) Տեղեկանք տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին»,
բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.4-րդ ենթակետով.
«7.4. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր իրենց գործունեության ընթացքում կիրառում և (կամ) բաց են թողնում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղեր, պետք է ունենան թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման համար պահեստ (բունկեր): Պահեստը պետք է ունենա խոնավաչափ և սարքավորված լինի ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր:».
3) որոշման 1-ին կետի «զ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
4) որոշմամբ հաստատված` բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) իրենց գործունեության իրականացման ընթացքում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում կամ բացթողում իրականացնող անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրելիս` լիցենզիայի «Գործունեության տեսակը» տողում, գործունեության տեսակը նշելուց բացի, կատարվում է նաև հետևյալ նշումը`
«Դեղատնային գործունեության (ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացումը և (կամ) բացթողումը) ընդգծել)».
2) իրենց գործունեության իրականացման ընթացքում թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողում իրականացնող կամ կիրառող անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելիս` լիցենզիայի «Գործունեության տեսակը» տողում, գործունեության տեսակը նշելուց բացի, կատարվում է հետևյալ նշումը.
«Բժշկական օգնություն և սպասարկում (ներառյալ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղերի բացթողումը և (կամ) կիրառումը) ընդգծել)»:
i
3. Բարդ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո, բացառությամբ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը դեղատնային գործունեության ու բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստացած այն անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, որոնց համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 28 Երևան
|
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 861-Ն որոշման
Ձև N 1
 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
ԼԻՑԵՆԶԻԱ Կ-XX-000000
Տրված` _______ ____________________ 200 թ. |
|
Բժշկական օգնության և սպասարկման տեսակը ______________________________________ |
_________________________________________________________________________________ |

Բժշկական օգնության և սպասարկման ձևը (արտահիվանդանոցային, հիվանդանոցային)___ |
_________________________________________________________________________________ |
_________________________________________________________________________________ |
_________________________________________________________________________________ |
Իրավաբանական անձի անվանումը _________________________________________________ |
_____________________________________________________________________________________________ |
Իրավաբանական անձի գործունեության իրականացման վայրը__________________________ |
_________________________________________________________________________________ |
Գործողության ժամկետը` անժամկետ: |
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
____________________________ (ստորագրությունը) |
Կ. Տ. |
|
Ձև N 2
 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
ԼԻՑԵՆԶԻԱ Ա-XX-000000
Տրված` _______ ____________________ 200 թ. |
|
Բժշկական օգնության և սպասարկման տեսակը ____________________________________ |
_______________________________________________________________________________ |

Բժշկական օգնության և սպասարկման ձևը (արտահիվանդանոցային, հիվանդանոցային) |
_______________________________________________________________________________ |
_______________________________________________________________________________ |
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը __________________________ |
__________________________________________________________________________________________ |
Անհատ ձեռնարկատիրոջ գործունեության իրականացման վայրը _____________________ |
_______________________________________________________________________________ |
_______________________________________________________________________________ |
Գործողության ժամկետը` անժամկետ: |
Տրված` _____ ____________ 20 թ.
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
____________________________ (ստորագրությունը) |
Կ. Տ. |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունիսի 2-ի N 861-Ն որոշման
Ձև N 1
ՀՀ առողջապահության նախարարության
լիցենզավորման հանձնաժողովի նախագահ
___________________________________ին
(անունը, հայրանունը, ազգանունը)
ՀԱՅՏ
Լիցենզիա ստանալու մասին
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը ____________________________ |
2. Կազմակերպական-իրավական ձևը _______________________________________________ |
3. Գործունեության իրականացման վայրը ____________________________________________ |
4. Գտնվելու վայրը ________________________________________________________________ |
5. Գործունեության տեսակը (որին հավակնում է կազմակերպությունը) ___________________ |
6. Հարկ վճարողի հաշվառման համարը ______________________________________________ |
_________________________________________________________________________________ |
Կից ներկայացվող փաստաթղթերը` |
|
1. Տեղեկանք բժշկական սարքավորումների մասին |
2. Տեղեկանք բուժկազմակերպության կառուցվածքի գործառնական ստորաբաժանումների մասին |
3. Պետական տուրքի վճարման անդորրագիրը |
4. Հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին |
5. Հիվանդանոցային բուժհաստատությունների դեպքում` տեղեկանք համապատասխան բաժանմունքում լիցենզավորվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար առկա մահճակալների թվի մասին |
6. Անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության, կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել) |
7. Տեղեկանք տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին (ընդգծել) |
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ` |
_____________________________________________ (կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը) |
____ ________ 200 թ. |
|
Կ. Տ. |
|
Ձև N 2
ՀՀ առողջապահության նախարարության
լիցենզավորման հանձնաժողովի նախագահ
____________________________________ին
(անունը, հայրանունը, ազգանունը)
ՀԱՅՏ
Լիցենզիա ստանալու մասին
1. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը __________________________ |
2. Բնակության վայրը, հեռախոսահամարը ___________________________________________ |
3. Անձնագիրը ____________________________________________________________________ |
(սերիան և համարը) |
4. Գործունեության տեսակը (որին հավակնում է անհատ ձեռնարկատերը) ________________ |
5. Գործունեության իրականացման վայրը ____________________________________________ |
6. Հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական քարտի համար __________________ |
_________________________________________________________________________________ |
Կից ներկայացվող փաստաթղթերը` |
|
1. Տեղեկանք բժշկական սարքավորումների մասին |
3. Տեղեկանք բուժկազմակերպության կառուցվածքի գործառնական ստորաբաժանումների մասին |
4. Պետական տուրքի վճարման անդորրագիրը |
5. Հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին |
6. Հիվանդանոցային բուժհաստատությունների դեպքում` տեղեկանք համապատասխան բաժանմունքում լիցենզավորվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար առկա մահճակալների թվի մասին |
7. Անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության, կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (ընդգծել) |
8. Տեղեկանք տարածքների ազդանշանային համակարգով սարքավորված լինելու մասին (ընդգծել) |
Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ` |
____________________________________ (անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը) |
____ ________ 200 թ. |
|
Կ. Տ. |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար |
Դ. Սարգսյան |
|