Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 136 ...

 

 

040.1571.150216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2015 թվականի N 1571-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1364-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 1364-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման վերնագիրը, որոշման 1-ին կետը, որոշման հավելվածի (այսուհետ` հավելված) վերնագիրը և հավելվածի 1-ին կետն «ուղեկցող» բառից հետո լրացնել «և մատուցվող ծառայությունների (կատարվող աշխատանքների)» բառերով.

i

2) որոշման նախաբանում «հոդվածի 2-րդ կետին» բառերը փոխարինել «հոդվածին» բառով.

3) հավելվածի 1-ին կետում «այսուհետ`» բառից հետո հանել «ուղեկցող» բառը.

i

4) հավելվածի տեքստում, բացառությամբ 1-ին, 13-րդ կետերի և 6-րդ կետի առաջին նախադասության վերջին «ուղեկցող հաշվարկային» բառերի, «ուղեկցող հաշվարկային» բառերը փոխարինել «հաշվարկային» բառով.

5) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

i

«2.1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-ին հոդվածի կիրառման իմաստով`

1) էլեկտրոնային եղանակով դուրսգրման ենթակա հաշվարկային փաստաթղթեր են համարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջներին և վավերապայմաններին համապատասխանող հարկային հաշիվը, սույն կարգի NN 1, 2 և 3 ձևերին համապատասխան լրացված հաշվարկային փաստաթղթերը.

2) սույն կարգի NN 1, 2 և 3 ձևերին համապատասխան լրացված հաշվարկային փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով դուրս չեն գրվում`

ա. առաքման վայրի տարածքում ապրանքների տեղափոխման,

բ. խողովակաշարերով, էլեկտրահաղորդման, էլեկտրակապի գծերով առաքման,

գ. տարածման նպատակով մամուլի տեղափոխման,

դ. վերանորոգման և այլ համանման ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման ժամանակ պահեստամասերի կամ երաշխիքային ժամկետ ունեցող տեխնիկայի տեղափոխման,

ե. հարկ վճարողի հիմնական միջոցների և արագամաշ առարկաների տեղափոխման,

զ. մաքսատնից (մաքսակետից) ապրանքի առաքման,

է. արտադրության և սպառման թափոնների տեղափոխման դեպքերում,

ը. օրենքով սահմանված կարգով գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող գործարքների մասով.

3) սույն կարգի 2.1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերության իմաստով` վերանորոգման և համանման աշխատանքները ներառում են նաև հարկ վճարողի կողմից իրեն պատկանող կամ իր կողմից օգտագործվող էլեկտրամատակարարման, կապի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման և այլ նմանատիպ համակարգերի շահագործումն ու պահպանումը.

4) սույն կարգի 2.1-ին կետի 2-րդ ենթակետում ում նշված դեպքերում հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրվում թղթային կրիչով:».

i

6) հավելվածի 6-րդ կետն «ապրանքներն ուղեկցող» բառերից հետո լրացնել «կամ մատուցվող ծառայությունների (կատարվող աշխատանքների)» բառերով.

i

7) հավելվածի 7-րդ կետում «N 1 ձևի» բառերից հետո հանել «և» բառը, իսկ «N 2 ձևի» բառերից հետո կետը լրացնել «, և ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) համար` համաձայն N 3 ձևի» բառերով.

i

8) հավելվածի 8-րդ կետում «ուղեկցող փաստաթղթի» բառերը փոխարինել «փաստաթղթի» բառով.

i

9) հավելվածի 11-րդ կետում «30 րոպեի» բառերը փոխարինել «մեկ ժամվա» բառերով.

i

10) հավելվածի 12-րդ, 13-րդ և 14-րդ կետերում «անվավեր» բառը փոխարինել «չեղյալ» բառով.

i

11) հավելվածի 13-րդ կետից հանել «առաքվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող» և «տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող» բառերը, և «գնորդի» բառից հետո կետը լրացնել «կամ ծառայություններ (աշխատանքներ) ստացողի» բառերով.

i

12) հավելվածի 14-րդ կետում «` առաքվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող`» բառերը փոխարինել «և» բառով, և «գնորդի» բառից հետո կետը լրացնել «կամ ծառայություններ (աշխատանքներ) ստացողի» բառերով.

13) հավելվածի 16-րդ կետում`

i

ա. «1, 2, 3, 8, 9, 11, 15 և 16-րդ» բառերը փոխարինել «1, 2, 3, 8, 9 և 11-րդ» բառերով,

բ. «4, 12, 14 և 20-րդ» բառերը փոխարինել «4, 12, 14 (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալը պարտադիր է), 15, 17 և 21-րդ (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում)» բառերով,

գ. «21-րդ» բառը փոխարինել «22-րդ» բառով.

i

14) հավելվածի 17-րդ կետում «4, 12, 13 և 14-րդ» բառերը փոխարինել «4, 12 և 14-րդ (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում)» բառերով.

i

15) արտադրանքների, ապրանքների առաքման հաշիվ-ապրանքագրի (N 1 ձև) 15-21-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|[15] Անվանումը (ֆիզիկական անձի անունը, |                             |

|ազգանունը)                             |                             |

|_______________________________________|_____________________________|

|[16] Բանկային տվյալները                |      |N                     |

|_______________________________________|_____________________________|

|[17] Գտնվելու վայրը (բնակության վայրը) |                             |

|_____________________________________________________________________|

|[18] Լրացուցիչ     |                                                 |

|տվյալներ           |                                                 |

|_____________________________________________________________________|

|[19] ՈՒմ միջոցով      |Անունը, ազգանունը      |                      |

|                      |_______________________|______________________|

|                      |Լիազորագիր|Համարը      |                      |

|                      |          |____________|______________________|

|                      |          |Ամսաթիվը    |                      |

|_____________________________________________________________________|

|[20] Մատակարարման (առաքման) եղանակը    |                             |

|_______________________________________|_____________________________|

|[21] Մատակարարվող (առաքվող)            |                             |

|արտադրանքների, ապրանքների նշանակման    |                             |

|վայրը (հասցեն)                         |                             |

|_____________________________________________________________________|

|[22] Մատակարարվող արտադրանքների, ապրանքների քանակի և  վճարման ենթակա |

|գումարի հաշվարկը                                                     |

|_____________________________________________________________________|

|NN |Առաքվող արտադրանքի,|Չափի   |Քանակը|Միավորի|Արժեքը|Ընդամենը       |

|ը/կ|ապրանքի անվանումը  |միավորը|      |գինը   |      |               |

|___|___________________|_______|______|_______|______|_______________|

|1  |          2        |   3   |  4   |   5   |  6   |      7        |

|___|___________________|_______|______|_______|______|_______________|

|1. |                   |       |      |       |      |               |

|___|___________________|_______|______|_______|______|_______________|

|   |                   |       |      |       |      |               |

._____________________________________________________________________.

«.

 

i

16) տեղափոխման փաստաթղթի (N 2 ձև) 4-րդ տողում «Առաքման ամսաթիվը» բառերը փոխարինել «Տեղափոխման ամսաթիվը» բառերով.

i

17) հավելվածի 18-րդ կետը «Փաստաթղթերի» բառից հետո լրացնել «NN 1 և 2» բառերով.

i

18) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20, 21, 22, 23, 24 և 25-րդ կետերով.

«20. «Հաշվարկային փաստաթղթեր և էլեկտրոնային գրքեր» համակարգի միջոցով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) համար դուրս գրվող հաշիվ-ապրանքագրի (N 3 ձև) 1, 2, 3, 8, 9 և 11-րդ տողերում նախատեսված տվյալները գործողությունն ընտրելու դեպքում լրացվում են համակարգի կողմից` ինքնաշխատ: Նույն ձևում պարտադիր լրացման են ենթակա 4, 13 (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) ունենալը պարտադիր է), 14-րդ և 16-րդ տողերում նախատեսված տվյալները, իսկ 19-րդ տողում նախատեսված` մատուցվող ծառայությունների (կատարվող աշխատանքների) ծավալի և վճարման ենթակա գումարի հաշվարկում պետք է լրացված լինի առնվազն մեկ տող (բացառությամբ չափի միավորի, որը կարող է չնշվել): Տողում որևէ լրացում կատարվելու դեպքում տողի հերթական համարն ինքնաշխատ ձևավորվում և ցուցադրվում է ծրագրի կողմից: ՀԴՄ-ի միջոցով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելիս` ինքնաշխատ լրացվում և ՀԴՄ-ի ժապավենի վրա արտացոլվում են սույն կետում նշված տվյալները:

21. Գործարքը հաշվարկային փաստաթղթում նշված պայմաններով չկատարվելու, հաշվարկային փաստաթղթում նշված պայմաններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձը դուրս է գրում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ:

22. Սույն կարգի իմաստով գործարքը համարվում է հաշվարկային փաստաթղթում նշված պայմաններով չկատարված կամ հաշվարկային փաստաթղթում նշված պայմանները համարվում են փոփոխված`

1) եթե գնորդը (ծառայություն (աշխատանք) ստացողը) հրաժարվել է ընդունել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) արդյունքները (կամ դրանց մի մասը), կամ մատակարարը (ծառայություն մատուցողը, աշխատանք կատարողը) հրաժարվել է հանձնել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) արդյունքները (կամ դրանց մի մասը).

2) եթե գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է, և, համաձայն գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրի, գնորդի կողմից այդ ապրանքները չիրացվելու հետևանքով դրանք վերադարձվում են մատակարարին.

3) գործարքի պայմաններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոփոխվելու դեպքերում, երբ պայմանների փոփոխման արդյունքում մատակարարված ապրանքների քանակը կամ մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) ծավալները նվազում են:

23. Սույն կարգի 22-րդ կետով սահմանված դեպքերում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձը դուրս է գրում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ: Ճշգրտող հաշվարկային փաստաթղթում նշվում են այն դուրս գրողին և ստացողին վերաբերող` պարտադիր լրացման ենթակա տվյալները, ինչպես նաև այն հաշվարկային փաստաթղթի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը, որը ճշգրտվում է: Դուրս գրվող ճշգրտող հաշվարկային փաստաթղթում արտացոլվում են վերադարձվող ապրանքների կամ մատուցված ծառայության (կատարված աշխատանքի) չընդունված մասի անվանացանկն ու քանակը և (կամ) ծառայության (աշխատանքի) տեսակն ու ծավալը, ինչպես նաև այդ ցուցանիշներին վերաբերող նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված տվյալները: Մատակարարի կողմից ճշգրտող հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվում ապրանքների վերադարձման կամ մատուցված ծառայությունների արդյունքների չընդունման (չհանձնման) օրը:

24. Ճշգրտող հաշվարկային փաստաթղթի դուրսգրման դեպքում գործարքի կողմեր համարվողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլել համապատասխան ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) մասով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հաշվարկներում:

25. Ծառայությունների մատուցմանը (աշխատանքների կատարմանը) վերաբերող ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ չի կարող դուրս գրվել` անկախ սույն կարգի դրույթներից, եթե այդ ծառայությունները (աշխատանքները) արդեն իսկ (փաստացի) մատուցվել (կատարվել) են գործարքի իրական պայմաններին համապատասխանող` դուրս գրված հաշվարկային փաստաթղթում նշված պայմաններով, կամ ծառայության (աշխատանքի) բովանդակությունն այնպիսին է, որ ծառայության (աշխատանքի) արդյունքի հետհանձնումն ուղղակի անհնարին է: Ապրանքի մատակարարման դեպքում ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ չի կարող դուրս գրվել, եթե ապրանքը չի կարող վերադարձվել:».

19) որոշման հավելվածը լրացնել N 3 ձևով` համաձայն հավելվածի:

i

2. Մինչև ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) հաշիվ-ապրանքագրերի էլեկտրոնային ձևերի ներդրումը` ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) գործարքների համար որպես հաշվարկային փաստաթուղթ կիրառել արտադրանքների, ապրանքների հաշիվ-ապրանքագրերի գործող էլեկտրոնային ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 10-րդ ենթակետի և 18-րդ ենթակետով լրացվող 21, 22, 23, 24 և 25-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1571-Ն որոշման

 

Ձև N 3

 

._______________________.                       ._____________________.

|[1] Դուրսգրման ամսաթիվը|                       |[2] Սերիան|[3] Համարը|

|_______________________|                       |__________|__________|

|   |           | 20  թ.|   ՀԱՇԻՎ-ԱՊՐԱՆՔԱԳԻՐ    |          |          |

|_______________________|   (ծառայությունների   |__________|__________|

|[4] Մատուցման ամսաթիվը |       մատուցման,      |          |          |

|_______________________|      աշխատանքների     |_____________________|

|   |           | 20  թ.|       կատարման)       |                     |

|_______________________|_______________________|_____________________|

|Պայմանագիր             |[5] Կնքման ամսաթիվը    |[6] Համարը           |

|                       |_______________________|_____________________|

|                       |                       |                     |

|_____________________________________________________________________|

|[7] Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)                                   |

|_____________________________________________________________________|

|                                                                     |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|        Ծառայություններ մատուցող (աշխատանքներ կատարող) անձի          |

|_____________________________________________________________________|

|[8] Հարկ վճարողի հաշվառման համարը|.________________________________. |

|(ՀՎՀՀ)                           |.________________________________. |

|_____________________________________________________________________|

|[9] Անվանումը           |                                            |

|________________________|____________________________________________|

|[10] Բանկային տվյալները |               |N                           |

|________________________|____________________________________________|

|[11] Գտնվելու վայրը     |                                            |

|(բնակության վայրը)      |                                            |

|________________________|____________________________________________|

|[12] Լրացուցիչ տվյալներ |                                            |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|             Ծառայություններ (աշխատանքներ) ստացող անձի               |

|_____________________________________________________________________|

|[13] Հարկ վճարողի հաշվառման      | ._______________________________. |

|համարը (ՀՎՀՀ)                    | ._______________________________. |

|(ֆիզիկական անձի անձնագրի         | ._____.  .____________________.   |

|սերիան և  համարը)                | |  |  |  |  |  |  |  |  |  |  |   |

|_____________________________________________________________________|

|[14] Անվանումը          |                                            |

|________________________|____________________________________________|

|[15] Բանկային տվյալները |                       |N                   |

|________________________|____________________________________________|

|[16] Գտնվելու վայրը     |                                            |

|(բնակության վայրը)      |                                            |

|________________________|____________________________________________|

|[17] Լրացուցիչ տվյալներ |                                            |

|________________________|____________________________________________|

|[18] ՈՒմ միջոցով        |Անունը, ազգանունը      |                    |

|                        |_______________________|____________________|

|                        |Լիազորագիր  |համարը    |                    |

|                        |            |__________|____________________|

|                        |            |ամսաթիվը  |                    |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|[19] Ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) ծավալի և     |

|վճարման ենթակա գումարի հաշվարկը                                      |

|_____________________________________________________________________|

|NN |Ծառայությունների  |Չափի    |Ընդհանուր     |Միավորի գինը|Ընդամենը |

|ը/կ|(աշխատանքների)    |միավորը |ծավալը կամ    |            |         |

|   |անվանումը         |        |ժամանակաշրջանը|            |         |

|   |(բովանդակությունը)|        |              |            |         |

|___|__________________|________|______________|____________|_________|

| 1 |        2         |   3    |      4       |     5      |    6    |

|___|__________________|________|______________|____________|_________|

|   |                  |        |              |            |         |

|___|__________________|________|______________|____________|_________|

|   |                  |        |              |            |         |

|___|__________________|________|______________|____________|_________|

|   |                  |        |              |            |         |

|___|__________________|________|______________|____________|_________|

|   |                  |        |              |            |         |

|___________________________________________________________|_________|

|Ընդամենը                                                   |         |

._____________________________________________________________________.

 

    Ծառայություն մատուցող (աշխատանք     Ծառայություն (աշխատանք) ստացող

կատարող)

_________________________________ ____________________________________

    (ստորագրությունը, անունը,          (ստորագրությունը, անունը,

    ազգանունը)                         ազգանունը)

_________________________________  ____________________________________

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2015
N 1571-Ն
Որոշում