ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-23-Ո-79
2023թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-575-Ն օրենքի 36-րդ հոդվածի 17-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «է» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«է. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի աշխատակազմի Կենտրոն նստավայրի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 23/1 հասցեն, Շենգավիթ նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1 հասցեն, Ավան նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Գյուլիքեխվյան 20 հասցեն, Աջափնյակ-1 նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 հասցեն: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի աշխատակազմում գործում են` Գրասենյակը, Հաշվապահական բաժինը, քաղաքացիական ծառայողները, հայեցողական պաշտոն զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք.»,
2) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է1.» պարբերությամբ.
«է1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմի Էրեբունի նստավայրի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մովսես Խորենացու 162 ա հասցեն, Արաբկիր նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան 10 հասցեն, Աջափնյակ-2 նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեն: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմում գործում են` Գրասենյակը, Հաշվապահական բաժինը, քաղաքացիական ծառայողները, հայեցողական պաշտոն զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք.»,
3) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 17-րդ, 18-րդ և 19-րդ ենթակետերը «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը,
4) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին, 19.2-րդ և 19.3-րդ ենթակետերով.
«19.1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավարն ունի իր անմիջական ենթակայությամբ գործող տեղակալներ, որոնք իրենց հանձնարարված ոլորտներում իրականացնում են աշխատանքների ղեկավարումը, կազմակերպումը և համակարգումը:
19.2) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում Դեպարտամենտի ղեկավարի հրամանով նրան փոխարինում է աշխատակազմի ղեկավարի տեղակալներից մեկը կամ աշխատակազմի այլ աշխատակից:
19.3) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմի նստավայրերում ընդհանուր աշխատանքները ղեկավարում, կազմակերպում և համակարգում է տվյալ նստավայրի պատասխանատուն, բացի այն աշխատանքներից, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են աշխատակազմի ղեկավարին և տեղակալին:»,
i
5) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 25-րդ ենթակետը «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը, իսկ առաջին «աշխատակազմի,» բառից հետո լրացնել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմի,» բառերը,
i
6) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 20-րդ ենթակետի «է», «թ1» և «ժա» պարբերությունների «իրավասության» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը,
7) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 20-րդ ենթակետի «ը», «թ», «ժ» և «ժբ» պարբերությունների «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը,
i
8) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետի 7-րդ ենթակետի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը,
9) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «7.1» ենթակետով.
«7.1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմ`
ա. Գրասենյակ.
բ. Հաշվապահական բաժին.»,
i
10) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.1-ին կետի 10-րդ, 12.1-րդ և 14-րդ ենթակետերի «իրավասության» բառից հետո լրացնել «քաղաքացիական» բառը,
11) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.1-ին կետի 11-րդ, 12-րդ, 13-րդ և 15-րդ ենթակետերի «իրավասության» բառից հետո լրացնել «քրեական» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
2023թ. փետրվարի 20
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 20 փետրվարի 2023 թվական: