Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2 ...

 

 

050.0667.041206

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         12           2006 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05006402

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 նոյեմբերի 2006 թվականի N 667-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և 45-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ` կանոնակարգ 9) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1.1. կանոնակարգ 9-ի «Հայաստանի Հանրապետության դրամի վճարունակության հատկանիշները» կանոն 3-ի 3.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.5. Վճարունակ դրամանիշերը, մաշվածության կամ վնասվածության աստիճանից ելնելով, համարվում են շրջանառության համար ոչ պիտանի և որակվում են որպես հնամաշ:

Թղթադրամները համարվում են շրջանառության համար ոչ պիտանի, եթե`

- բացակայում է թղթադրամի մակերեսի նկատելի մասը.

- պատռվածքի երկարությունը գերազանցում է 1 սմ-ը.

- պատռված և սոսնձված են.

- քիմիական ազդեցության հետևանքով գունաթափված են.

- կեղտոտվածության և մաշվածության հետևանքով պահպանված չէ թղթադրամի պատկերների ու գույների հստակությունը.

- թղթադրամի գերմաշվածությունն ակնհայտ է.

- ներկոտված և գրառումներով մակերեսը թղթադրամի վրա նկատելի մաս է կազմում.

- առկա են այրվածքներ.

- առկա են ծակոտիներ:

Մետաղադրամները համարվում են շրջանառության համար ոչ պիտանի, եթե`

- կտրված կամ ձևափոխված են.

- դիմերեսի կամ դարձերեսի պատկերները տափակացված են և դարձել են դժվարտեսանելի.

- անվանական արժեքը դժվարընթեռնելի է:».

i

1.2. կանոնակարգ 9-ի «Կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության դրամանիշերը փորձաքննության ընդունելը և փոխանակելը» կանոն 5-ի 5.5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.5. Ամբողջականությունը չպահպանած թղթադրամների պահպանված մակերեսի չափը որոշվում է դրամի վճարունակությունը որոշող վանդակապատ ցանցի միջոցով (ենթահավելվածներ 2-12): Յուրաքանչյուր ցանց բաղկացած է 200 նույնատիպ վանդակներից: Վնասված դրամանիշը տեղադրվում է ցանցի վրա և շուրջը գծվում` կրկնելով վնասված թղթադրամի պարագիծը: Շրջագծի երկարությամբ դասավորված վանդակների թվի կեսին ավելացվում է այդ շրջագծի ներսում ընկած վանդակների ընդհանուր քանակը, որից հետո ստացված արդյունքից հանվում է տասնորդական մասը: Դրամանիշը պետք է վճարունակ համարել այն դեպքում, երբ ստացված արդյունքը հավասար կամ մեծ է 120-ից:

Ամբողջականությունը չպահպանած մետաղադրամները, որոնք մասնատվել կամ ձևափոխվել են, համարվում են անվճարունակ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
07.11.2006
N 667-Ն
Որոշում