040.1241.280910
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 սեպտեմբերի 2010 թվականի N 1241-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 887 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը, ինչպես նաև գրանցամատյանների NN 1, 1ա, 2, 3 և 3ա ձևերը.
2) 13-րդ կետում`
i
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) առաջին օրինակը պահվում է մուտքի մաքսային մարմնում, որտեղ այն պահվում է հսկողության տակ` մինչև ելքի մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման արտացոլումը հայտարարագրերի լրացման ավտոմատացված համակարգում կամ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հիմքով մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթ սկսելը: Ընդ որում, հայտարարագրի ընդունումից հետո վերադաս մաքսային մարմին է ուղարկվում ռադիոհեռագիր` նշելով հայտարարագրի տվյալները.»,
բ. «բ» ենթակետից հանել վերջին նախադասությունը.
3) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«14. Մուտքի մաքսային մարմինը, հաշվի առնելով տրանսպորտային տվյալ միջոցի տեխնիկական հնարավորությունները, տարանցվող ապրանքի առանձնահատկությունները, տարանցման երթուղին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, որոշում է ելքի մաքսային մարմին հասցնելու ժամկետները և ստուգում դրա առկայությունը հայտարարագրում:».
4) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը.
i
5) 16-րդ կետի`
i
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրերի լրացման ավտոմատացված համակարգում կատարում է նշում ապրանքները ելքի մաքսային մարմին հասցնելու վերաբերյալ, որից հետո իրականացվում է մաքսային հսկողություն. ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը, տարանցվող տրանսպորտային միջոցների վրա մուտքի մաքսային մարմնի կողմից դրված մաքսային ապահովումների առկայությունը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների (բեռնարկղերի) բեռնաթափման կամ լրաբեռնման հնարավորությունը` առանց մաքսային ապահովումները վնասելու, որից հետո`»,
բ. «բ» ենթակետից հանել «և դրա մասին ոչ ուշ, քան տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելու օրվան հաջորդող օրը վերադաս մաքսային մարմին են ուղարկվում ռադիոհեռագիր և հայտարարագրի երրորդ օրինակը» բառերը.
6) ուժը կորցրած ճանաչել 17-րդ կետը.
i
7) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«18. Եթե տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրում նշված ժամկետում փաստացի չեն տեղափոխվել ելքի մաքսային մարմնով, ապա մուտքի մաքսային մարմնում կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և օրենքով սահմանված կարգով սկսվում է վարչական վարույթ:».
8) 20-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«բ) «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով լրացված հայտարարագրի օրինակները բաշխվում են սույն կարգի 13-րդ կետում նշված կարգով, իսկ փոխադրման ամփոփագրերի շրջանառությունն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի կողմից սահմանված կարգով: Ընդ որում, հայտարարագրի ընդունումից հետո վերադաս մաքսային մարմին է ուղարկվում ռադիոհեռագիր` նշելով հայտարարագրի տվյալները:».
9) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«21. Մուտքի մաքսային մարմինը, հաշվի առնելով տրանսպորտային տվյալ միջոցի տեխնիկական հնարավորությունները, տարանցվող ապրանքի առանձնահատկությունները, տարանցման երթուղին և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, որոշում է ելքի մաքսային մարմին հասցնելու ժամկետները և ստուգում դրա առկայությունը հայտարարագրում:».
i
10) 21.1-ին կետում «նաև» բառը փոխարինել «դրա մասին և միևնույն ժամանակ նշում է» բառերով.
11) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.3-րդ կետով.
i
«21.3. Մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձը տրանսպորտային միջոցի փոփոխության դեպքում հայտարարագրի դարձերեսին կատարում է նշում փոփոխված տրանսպորտային միջոցի տվյալների վերաբերյալ և հաստատում անձնական կնիքով:».
12) ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետը.
i
13) 23-րդ կետի երկրորդ նախադասությունը «դրվում են մաքսային ապահովումներ» բառերից հետո լրացնել «որոնց վերաբերյալ մաքսային մարմնի պաշտոնատար անձը հայտարարագրի դարձերեսին կատարում է նշումներ և հաստատում անձնական կնիքով» բառերով.
14) 25-րդ կետի`
i
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը հայտարարագրերի լրացման ավտոմատացված համակարգում կատարում է նշում ապրանքները ելքի մաքսային մարմին հասցնելու վերաբերյալ, որից հետո իրականացվում է մաքսային հսկողություն. ստուգվում են ուղեկցող փաստաթղթերը, տարանցվող տրանսպորտային միջոցների վրա վերջին միջանկյալ մաքսային մարմնի կողմից դրված մաքսային ապահովումների առկայությունը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների (բեռնարկղերի) բեռնաթափման կամ լրաբեռնման հնարավորությունը` առանց մաքսային ապահովումները վնասելու, որից հետո`»,
բ. «բ» ենթակետից հանել «դրա մասին ոչ ուշ, քան տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները ելքի մաքսային մարմին հասցվելու օրվան հաջորդող օրը ռադիոհեռագրով տեղեկացվելով վերադաս մաքսային մարմնին» բառերը.
15) ուժը կորցրած ճանաչել 26-րդ կետը.
i
16) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«27. Եթե տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները հայտարարագրում նշված ժամկետում փաստացի չեն տեղափոխվել ելքի մաքսային մարմնով, ապա մուտքի մաքսային մարմնում կազմվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, և օրենքով սահմանված կարգով սկսվում է վարչական վարույթ:».
17) 29-րդ կետում`
i
ա. «վերադաս» բառից հետո լրացնել «և մուտքի» բառերով,
բ. «մարմնին» բառը փոխարինել «մարմիններին» բառով.
18) ուժը կորցրած ճանաչել 30-րդ, 31-րդ, 33-րդ և 34-րդ կետերը.
i
19) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«32. Տարանցվող ապրանքների տեղափոխումը վերսկսելու օրը պատասխանատու պահպանության ընդունած մաքսային մարմնի պաշտոնատար անձը հայտարարագրի դարձերեսին նշումներ է կատարում վերսկսման ամսաթվի վերաբերյալ` նշելով ընդունած մաքսային մարմնի անվանումը, և կնքում անձնական կնիքով: Նույն օրը ռադիոհեռագրով տեղեկացնում է վերադաս և մուտքի մաքսային մարմիններին` ռադիոհեռագրում նշելով մուտքի մաքսային մարմնի անվանումը, հայտարարագրի գրանցման ամսաթիվն ու գրանցման համարը և ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխման վերսկսման ամսաթիվը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ