Սեղմել Esc փակելու համար:
«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐ ...

 

 

010.0235.301214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը «մեթոդիկան» բառից հետո լրացնել «, այդ թվում` էտալոնային մեթոդիկան,» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 11-րդ հոդվածում`

i

1) 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված իրավական ակտերով նախատեսված տեխնիկական կանոնակարգերի նախագծերի չափագիտական փորձաքննություն:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) ռազմական բնագավառում:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «չափագիտական» բառից առաջ լրացնել «չափման միջոցների» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները և շուկայահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Համապատասխան չափանմուշներ և մասնագիտացում ունեցող կադրերի, ինչպես նաև աշխատանքային անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում, բացառությամբ հանրային ծառայությունների ոլորտի, իրավաբանական անձին ստուգաչափման իրավունք տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` չափագիտության լիազոր մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 17-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 18-րդ հոդվածի վերնագրից և 1-ին մասից հանել «և չափածրարված արտադրանքի» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «1000-ից 50000» բառերը փոխարինել «մինչև 35000» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

30 դեկտեմբերի 2014 թվականի

ՀՕ-235-Ն

 

 

pin
ՀՀ 17.12.2014
N ՀՕ-235-Ն օրենք