(ուժը կորցրել է 13.01.2022 թիվ 27-Ն որոշում)
i
040.0507.070505
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«7» մայիսի 2005 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
21 ապրիլի 2005 թվականի N 507-Ն
 
i
ՀԱԿԱՍԱՌԻՉՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐԱՎԼԻԿ ԱՐԳԵԼԱԿԻ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի ապրիլի 21-ի
N 507-Ն որոշման
 
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱԿԱՍԱՌԻՉՆԵՐԻ ԵՎ ՀԻԴՐԱՎԼԻԿ ԱՐԳԵԼԱԿԻ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ
 
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
 
1. Սույն հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) տարածվում է ճանապարհային տրանսպորտի ներքին այրման շարժիչների սառեցման, հիդրավլիկ փոխանցիչների ու էներգիայի կուտակիչով հիդրավլիկ արգելակների համակարգերում որպես բանող հեղուկ նախատեսված` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան` հետևյալ հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների վրա`
հակասառիչներ (անտիֆրիզ), բացառությամբ`
 հակասառցապատման հեղուկների                                    3820 00 000,
նավթ կամ նավթամթերք չպարունակող կամ 70 տոկոսից պակաս զանգվածային մասով բիտումային տեսակի հանքանյութերից ստացված նավթ կամ նավթամթերք պարունակող հիդրավլիկ արգելակի հեղուկներ  3819 00 000:
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նախատեսված հակասառիչների և հիդրավլիկ արգելակի հեղուկների (այսուհետ` արգելակի հեղուկներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, պահմանը և շրջակա միջավայրի պահպանությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում օդային տրանսպորտում և ռազմական տեխնիկայում օգտագործվող հակասառիչների և արգելակի հեղուկների վրա:
4. Հակասառիչները և արգելակի հեղուկները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
 
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`
հակասառիչ` ցածրասառ հեղուկ, որը կիրառվում է ներքին այրման շարժիչների սառեցման համար, ինչպես նաև որպես աշխատանքային հեղուկ` ցածր և չափավոր ջերմաստիճաններում աշխատող ջերմափոխանակիչ կայանքների համար,
արգելակի հեղուկ` տեխնիկական հեղուկ արգելակների հիդրոհամակարգերի համար,
էներգիայի կուտակիչով հիդրավլիկ արգելակներ` արգելակման համակարգ, որում էներգիան մատակարարվում է մեկ կամ ավելի կուտակչում կուտակված, ճնշման տակ գտնվող մեկ կամ ավելի ճնշող պոմպից (պոմպերից) սնվող հիդրավլիկ հեղուկի միջոցով, որից (որոնցից) յուրաքանչյուրն ապահովված է արտադրողի կողմից սահմանված ճնշման առավելագույն արժեքը սահմանափակող սարքով:
 
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
 
6. Հայաստանի Հանրապետության տարածքում հակասառիչների և արգելակի հեղուկների իրացումն առանց համապատասխանության գնահատման արգելվում է:
i
7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող հակասառիչներն ու արգելակի հեղուկները պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
(7-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
 
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
 
8. Հակասառիչներն արտադրվում են հակասառիչ խտանյութի և բանող հակասառիչների տեսակներով:
Հակասառիչ խտանյութն իրենից ներկայացնում է 5 տոկոսից ոչ ավելի ջրի զանգվածային մասով հակասառիչ, որը չի օգտագործվում որպես բանող հակասառիչ: Այն նախատեսված է ջրով նոսրացնելու միջոցով բանող հակասառիչ ստանալու համար:
Հակասառիչ խտանյութի նոսրացման կարգը սահմանվում է կոնկրետ արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով:
Բանող հակասառիչները, կախված բյուրեղացման սկզբի ջերմաստիճանից, բաժանվում են երկու տեսակի` բանող հակասառիչ - 65 և բանող հակասառիչ - 40:
Հակասառիչների անվտանգության ցուցանիշները պետք է համապատասխանեն 1-ին աղյուսակով սահմանված նորմերին:
 
Աղյուսակ 1
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը         |                Նորմը                       |
|                            |____________________________________________|
|                            |հակասառիչ խտանյութ|բանող       |բանող       |
|                            |                  |հակասառիչ-65|հակասառիչ-40|
|____________________________|__________________|____________|____________|
|Խտությունը, գ/սմ3           |1,100-ից մինչև    |1,085-ից    |1,065-ից    |
|                            |1,150             |մինչև  1,100|մինչև  1,085|
|____________________________|__________________|____________|____________|
|Բյուրեղացման սկզբի          |մինուս 35         |մինուս 65   |մինուս 40   |
|ջերմաստիճանը, օC, ոչ բարձր  |(թորած ջրով 1:1   |            |            |
|                            |ծավալային         |            |            |
|                            |հարաբերությամբ    |            |            |
|                            |նոսրացնելիս)      |            |            |
|____________________________|__________________|____________|____________|
|Չափամասային տվյալները.      |                  |            |            |
|թորման սկզբի ջերմաստիճանը,  |                  |            |            |
|օC, ոչ ցածր                 |100               |100         |100         |
|մինչև  150 օC թորված        |                  |            |            |
|հեղուկի զանգվածային մասը,   |                  |            |            |
|%, ոչ ավելի                 |5                 |40          |50          |
|____________________________|__________________|____________|____________|
|Մետաղների վրա քայքայիչ      |                  |            |            |
|(կոռոզիական) ազդեցությունը, |                  |            |            |
|գ/մ2 . օր, ոչ ավելի         |                  |            |            |
|պղինձ, արույր, պողպատ, թուջ,|0,1               |0,1         |0,1         |
|ալյումին                    |(աղային լուծույթով|            |            |
|                            |1:1 ծավալային     |            |            |
|                            |հարաբերությամբ    |            |            |
|                            |նոսրացնելիս)      |            |            |
|զոդանյութ                   |0,2               |0,2         |0,2         |
|                            |(աղային լուծույթով|            |            |
|                            |1:1 ծավալային     |            |            |
|                            |հարաբերությամբ    |            |            |
|                            |նոսրացնելիս)      |            |            |
|____________________________|__________________|____________|____________|
|Ռետինի ուռչումը, %, ոչ ավելի|5                 |5           |5           |
|                            |(թորած ջրով 1:1   |            |            |
|                            |ծավալային         |            |            |
|                            |հարաբերությամբ    |            |            |
|                            |նոսրացնելիս)      |            |            |
|____________________________|__________________|____________|____________|
|Ջրածնային ցուցիչը (pH)      |7,5-ից մինչև  11,0|7,5-ից      |7,5-ից      |
|                            |(թորած ջրով 1:1   |մինչև  11,0 |մինչև  11,0 |
|                            |ծավալային         |            |            |
|                            |հարաբերությամբ    |            |            |
|                            |նոսրացնելիս)      |            |            |
._________________________________________________________________________.
 
9. Արգելակի հեղուկներն ըստ բաղադրության բաժանվում են 70 տոկոսից պակաս զանգվածային մասով բիտումային տեսակի հանքանյութից ստացված նավթ կամ նավթամթերք պարունակող (այսուհետ` նավթի հիմքով) և նավթ կամ նավթամթերք չպարունակող (այսուհետ` ոչ նավթի հիմքով) տեսակների:
Արգելակի հեղուկների անվտանգության ցուցանիշները պետք է համապատասխանեն 2-րդ աղյուսակով սահմանված նորմերին:
 
Աղյուսակ 2
i
._________________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը|                      Նորմը                          |
|                   |_____________________________________________________|
|                   |նավթի հիմքով    |          ոչ նավթի հիմքով           |
|                   |                |____________________________________|
|                   |                |գերչակի յուղի և  |այլ               |
|                   |                |բուտիլ սպիրտի    |                  |
|                   |                |բաղադրիչների     |                  |
|                   |                |խառնուրդի հիմքով |                  |
|___________________|________________|_________________|__________________|
|         1         |       2        |       3         |        4         |
|___________________|________________|_________________|__________________|
|Արտաքին տեսքը      |կանաչ գույնի    |համասեռ, թափանցիկ|թափանցիկ, առանց   |
|                   |պարզ, առանց     |անգույն, դեղին,  |նստվածքի և        |
|                   |կախույթի,       |կարմրավուն կամ   |մեխանիկական       |
|                   |նստվածքի և      |նարնջագույն առանց|խառնուկների       |
|                   |մեխանիկական     |նստվածքի և       |ցանկացած գույնի   |
|                   |խառնուկների     |մեխանիկական      |հեղուկ            |
|                   |հեղուկ          |խառնուկների      |                  |
|                   |                |հեղուկ           |                  |
|___________________|________________|_________________|__________________|
|Եռման ջերմաստիճանը,|235             |114              |205               |
|օC, ոչ ցածր        |10%-ոց          |                 |140 (որոշված ՀՍՏ  |
|                   |խտանյութինը` 250|                 |ԻՍՈ 4925 ստանդարտի|
|                   |                |                 |5.2.1 մեթոդով)    |
|___________________|________________|_________________|__________________|
|Կինեմատիկական      |                |                 |                  |
|մածուցիկությունը,  |                |                 |                  |
|մմ2/վ,             |                |                 |                  |
|(0+/-0,5) օC       |                |                 |                  |
|ջերմաստիճանում, ոչ |                |                 |                  |
|ավելի              |--              |100              |--                |
|մինուս 40 օC       |                |                 |                  |
|ջերմաստիճանում, ոչ |                |                 |                  |
|ավելի              |2000            |--               |1500              |
|(50+/-0,5) օC      |                |                 |                  |
|ջերմաստիճանում     |--              | ---             |--                |
|ոչ պակաս           |--              |  7,0            |--                |
|(70+/-0,5) օC      |                |                 |                  |
|ջերմաստիճանում,    |--              |                 |--                |
|ոչ պակաս           |--              |  4,0            |--                |
|100 օC             |                |                 |                  |
|ջերմաստիճանում, ոչ |                |                 |                  |
|պակաս              |6,0             |--               |1,5               |
|___________________|________________|_________________|__________________|
|Ջրածնային ցուցիչը  |                |                 |                  |
|(pH)               |--              |6,0-ից ոչ պակաս  |7,0-ից մինչև  11,5|
|___________________|________________|_________________|__________________|
|Փոխազդեցությունը   |                |                 |                  |
|մետաղների հետ`     |                |                 |                  |
|ա) թիթեղների       |Մետաղյա մասերը  |Թիթեղի վրա անզեն |Մետաղյա մասերի վրա|
|արտաքին տեսքը      |չպետք է կրեն    |աչքով տեսանելի   |(ինչպես հեղուկի   |
|                   |անզեն աչքով     |փչուկի կամ       |հետ շփվող, այնպես |
|                   |տեսանելի        |անհարթության     |էլ չշփվող) անզեն  |
|                   |քայքայում       |բացակայություն:  |աչքով չպետք է     |
|                   |(կոռոզիա):      |Թույլատրվում է   |նկատվեն           |
|                   |Թույլատրվում է  |գույնի           |քերծվածքներ կամ   |
|                   |թեթևակի  ժանգ   |փոփոխություն     |կոշտացումներ:     |
|                   |կամ             |                 |Թույլատրվում է    |
|                   |գունաթափություն:|                 |թեթևակի  ժանգ կամ |
|                   |Չպետք է առաջանա |                 |գունաթափություն:  |
|                   |1 մմ տրամագիծը  |                 |Չպետք է առաջանա   |
|                   |գերազանցող      |                 |սույն կետի «բ»    |
|                   |քերծվածք        |                 |ենթակետով         |
|                   |                |                 |սահմանված նորմերը |
|                   |                |                 |գերազանցող        |
|                   |                |                 |քայքայում         |
|                   |                |                 |(կոռոզիա): Հեղուկ |
|                   |                |                 |ջուր խառնուրդում  |
|                   |                |                 |(50+/-2) օC-ում   |
|                   |                |                 |չպետք է նկատվի    |
|                   |                |                 |դոնդողանման       |
|                   |                |                 |գոյացություն: Ոչ  |
|                   |                |                 |ապակյա տարայի     |
|                   |                |                 |պատերին, ոչ էլ    |
|                   |                |                 |մետաղյա մասերի    |
|                   |                |                 |մակերեսին չպետք է |
|                   |                |                 |գոյանա և  մնա     |
|                   |                |                 |բյուրեղային       |
|                   |                |                 |մնացորդ: Հեղուկի  |
|                   |                |                 |նստվածքը չպետք է  |
|                   |                |                 |լինի 0,01 տոկոսից |
|                   |                |                 |ավելի:            |
|բ) թիթեղների միավոր|                |                 |                  |
|մակերեսին ընկնող   |                |                 |                  |
|զանգվածի           |                |                 |                  |
|թույլատրելի        |                |                 |                  |
|փոփոխությունը,     |                |                 |                  |
|մգ/սմ2.            |                |                 |                  |
|սպիտակ թիթեղ       |--              |0,2-ից ոչ ավելի  |0,2-ից ոչ ավելի   |
|                   |                |                 |(անագապատ երկաթ)  |
|պողպատ             |+/-0,05         |0,2-ից ոչ ավելի  |0,2-ից ոչ ավելի   |
|ալյումին           |+/-0,05         |0,1-ից ոչ ավելի  |0,1-ից ոչ ավելի   |
|թուջ               |+/-0,05         |0,2-ից ոչ ավելի  |0,2-ից ոչ ավելի   |
|արույր             |+/-0,05         |0,4-ից ոչ ավելի  |0,4-ից ոչ ավելի   |
|պղինձ              |+/-0,05         |0,4-ից ոչ ավելի  |0,4-ից ոչ ավելի   |
|ցինկ               |+/-0,05         |--               |0,4-ից ոչ ավելի   |
|բրոնզ              |+/-0,05         |--               |--                |
|մետաղները հանելուց |                |                 |                  |
|հետո.              |                |                 |                  |
|հեղուկի ջրածնային  |                |                 |                  |
|ցուցիչը (pH)       |--              |6,0              |--                |
|արտաքին տեսքը      |--              |Առանց դոնդողանման|--                |
|                   |                |և  բյուրեղային   |                  |
|                   |                |նստվածքի:        |                  |
|                   |                |Թույլատրվում է   |                  |
|                   |                |հեղուկի գույնի   |                  |
|                   |                |մգացում:         |                  |
|___________________|________________|_________________|__________________|
|Ռետինի վրա         |                |                 |                  |
|ազդեցությունը`     |                |                 |                  |
|ա) ռետինե խցօղակի  |                |                 |                  |
|հիմքի տրամագծի     |                |                 |                  |
|ավելացումը 70 օC և |                |                 |                  |
|120 օC             |                |                 |                  |
|ջերմաստիճաններում, |                |                 |                  |
|մմ`                |                |                 |                  |
|տիրոլ բութադիենային|--              |--               |0,15-ից մինչև     |
|ռետին              |                |                 |1,40              |
|բնական ռետին       |--              |--               |0,15-ից մինչև     |
|                   |                |                 |1,40              |
|բ) կարծրության     |                |                 |                  |
|փոփոխությունը,     |                |                 |                  |
|IRHD`              |                |                 |                  |
|պոլիքլորոպրենային  |0-ից մինչև      |--               |--                |
|ռետին              |մինուս 10       |                 |                  |
|բութադիեն-         |                |                 |                  |
|աքրիլոնիտրիլային   |3-ից մինչև      |--               |--                |
|ռետին              |մինուս 5        |                 |                  |
|ստիրոլ             |                |                 |                  |
|բութադիենային      |                |                 |                  |
|ռետին, ոչ ավելի.   |                |                 |                  |
|70 օC              |                |                 |                  |
|ջերմաստիճանում     |--              |--               |10                |
|120 օC             |                |                 |                  |
|ջերմաստիճանում     |--              |--               |15                |
|բնական ռետին, ոչ   |                |                 |                  |
|ավելի              |--              |--               |10                |
|գ) ծավալի          |                |                 |                  |
|փոփոխությունը, %.  |                |                 |                  |
|պոլիքլորոպրենային  |                |                 |                  |
|ռետին              |0-ից մինչև  10  |--               |--                |
|բութադիեն-         |                |                 |                  |
|աքրիլոնիտրիլային   |                |                 |                  |
|ռետին              |0-ից մինչև  10  |--               |--                |
|ստիրոլ             |                |                 |                  |
|բութադիենային ռետին|                |                 |                  |
|70 օC և  120 օC    |                |                 |                  |
|ջերմաստիճաններում  |--              |--               |1-ից մինչև  16    |
|բնական ռետին       |--              |--               |1-ից մինչև  16    |
|դ) ռետինի          |                |                 |                  |
|ընդարձակումը       |                |                 |                  |
|(70+/-2) օC        |                |                 |                  |
|ջերմաստիճանում     |                |                 |                  |
|(72+/-2) ժ         |                |                 |                  |
|ընթացքում.         |--              |2-ից մինչև  8    |--                |
|նմուշի ծավալի      |--              |չի թույլատրվում  |--                |
|փոփոխությունը, %   |                |կպչունություն,   |                  |
|արտաքին տեսքը      |                |փուչիկներ կամ    |                  |
|                   |                |անհարթություններ |                  |
|___________________|________________|_________________|__________________|
|Ջրի զանգվածային    |                |                 |                  |
|մասը, %, ոչ ավելի  |0,005           |--               |0,005             |
._________________________________________________________________________.
(2-րդ աղյուսակը փոփ. 25.01.07 թիվ 83-Ն որոշում)
 
Հակասառիչների և արգելակի հեղուկների մակնշմանը
ներկայացվող պահանջները
 
10. Հակասառիչների և արգելակի հեղուկների յուրաքանչյուր սպառողական տարայի վրա պետք է լինի հետևյալ բովանդակության մականշվածք`
ա) արտադրող, մատակարարող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և (կամ) ապրանքային նշանը (առկայության դեպքում),
բ) արտադրանքի անվանումը, տեսակը,
գ) զտաքաշը,
դ) թողարկման թվականը (ամիսը, տարին),
ե) պահման պայմանները,
զ) օգտագործման վերաբերյալ ցուցումները, արտադրանքի հետ վարվելու նախազգուշական միջոցները,
է) թունավորության և հրդեհավտանգության վերաբերյալ տվյալները:
11. Արգելակի հեղուկների յուրաքանչյուր սպառողական տարայի վրա լրացուցիչ կարող են նշվել սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված նավթի հիմքով և ոչ նավթի հիմքով արգելակի հեղուկների տարաների մակնշման ստանդարտով սահմանված այլ տվյալներ:
12. Հակասառիչների և արգելակի հեղուկների փոխադրական տարաների վրա պետք է լինի հետևյալ բովանդակության մականշվածք`
ա) արտադրող, մատակարարող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և (կամ) ապրանքային նշանը (առկայության դեպքում),
բ) արտադրանքի անվանումը, տեսակը,
գ) զտաքաշը և համաքաշը,
դ) թողարկման թվականը (ամիսը, տարին),
ե) պահման պայմանները:
Փոխադրական տարիների վրա, սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված ստանդարտների պահանջներին համապատասխան, պետք է լրացուցիչ լինեն «Վերև», «Փխրուն է: Զգույշ» (ապակյա սպառողական տարայով արտադրանքի համար), «Պահպանել տաքացումից» վարվելակարգային նշանները և բեռների փոխադրման վտանգավորությունը բնութագրող վտանգավորության նշանը` OOH սերիական համարը, վտանգավոր նյութի դասերը, դասակարգման ծածկագիրը.
հակասառիչների դասը` 6, ենթադասը` 6.1, դասակարգման ծածկագիրը` 6161,
արգելակի հեղուկների դասը` 3, ենթադասը` 3.3, դասակարգման ծածկագիրը` 3313:
13. Արգելակի հեղուկներով սպառողական և փոխադրական տարաների վրա լրացուցիչ պետք է նշվի արգելակի հեղուկի տիպը (նավթի հիմքով կամ ոչ նավթի հիմքով) բնութագրող գրաֆիկական սիմվոլի մականշվածքը` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված համապատասխան ստանդարտի պահանջների:
14. Մակնշումը կատարվում է անմիջապես հակասառիչով, արգելակի հեղուկով սպառողական և փոխադրական տարաների կամ պիտակների վրա:
Մականշվածքը պետք է լինի հստակ և չկեղտոտված, ներկի գույնը պետք է լինի հակադրական տարայի և պիտակի գույնին, տեքստը պետք է լինի դյուրընթեռնելի:
15. Փոխադրական տարայի վրայի մականշվածքը պետք է կայուն լինի ջրի և օրգանական լուծիչների նկատմամբ (օրգանական լուծիչ պարունակող արտադրանքի համար):
16. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող հակասառիչների և արգելակի հեղուկների վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ ու 11-րդ կետերով սահմանված տեղեկատվության և դրանց բովանդակության տրամադրումը սպառողին` հայերենով:
 
Հակասառիչների և արգելակի հեղուկների փաթեթավորմանը, փոխադրմանն ու
պահմանը ներկայացվող պահանջները
 
17. Հակասառիչների և արգելակի հեղուկների փաթեթավորմանը, փոխադրմանն ու պահմանը ներկայացվող պահանջները սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված համապատասխան ստանդարտներով, ինչպես նաև կոնկրետ արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով:
18. Հակասառիչների փաթեթավորումը պետք է կատարվի չոր, մետաղյա հերմետիկ փակվող տակառներում:
Տակառներ լցվող հակասառիչ խտանյութի ջերմաստիճանը պետք է լինի մինուս 10 օC-ից մինչև պլյուս 50 օC, բանող հակասառիչներինը` մինուս 50 օC-ից մինչև պլյուս 50 օC:
Որպես հակասառիչների սպառողական տարա օգտագործում են նաև պոլիմերային տարաներ:
Սպառողական տարայում չափածրարված հակասառիչների զտաքաշի շեղումը տարայի վրա նշված անվանական զանգվածից չպետք է գերազանցի +/-2 տոկոսը:
19. Արգելակի հեղուկները փաթեթավորում են հերմետիկ փակվող ապակյա և պոլիէթիլենային բանկաներում և շշերում, պոլիէթիլենային կանիստրներում, մետաղական բիդոններում և սև թիթեղից բանկաներում:
Սպառողական տարայում չափածրարված արգելակի հեղուկների զտաքաշի շեղումը տարայի վրա նշված անվանական արժեքից չպետք է գերազանցի +/-5 տոկոսը:
20. Տարայի լցման մակարդակը պետք է հաշվարկվի` հաշվի առնելով տարայի տարողությունը, բեռնունակությունը և արտադրանքի ծավալային ընդարձակումը` կախված պահման և փոխադրման ժամանակ ջերմաստիճանի հնարավոր փոփոխությունից:
21. Փաթեթավորված հակասառիչները և արգելակի հեղուկները փոխադրվում են տրանսպորտի բոլոր տեսակներով` համաձայն տվյալ տեսակի տրանսպորտով բեռների փոխադրման կանոնների:
Հակասառիչները և արգելակի հեղուկները պետք է պահել փակ տարածքներում պաշտպանելով մթնոլորտային տեղումներից:
Հակասառիչների և արգելակի հեղուկների պահման երաշխիքային ժամկետը պետք է սահմանվի արտադրող կազմակերպության կողմից` կոնկրետ արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով:
 
Հակասառիչների և արգելակի հեղուկների արտադրման և օգտագործման
ժամանակ շրջակա միջավայրի պահպանության պահանջները
 
22. Հակասառիչների հիմնական բաղադրիչը էթիլենգլիկոլն է, որը թունավոր է, օժտված է մարդու օրգանիզմի վրա թմրեցուցիչ հատկությամբ: Այն կարող է ներթափանցել մաշկային ծածկույթի միջոցով, օժտված չէ կուտակային հատկությամբ: Հակասառիչների վտանգավոր ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա պետք է գնահատվի ըստ էթիլենգլիկոլի, որի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան աշխատանքային գոտու օդում չպետք է գերազանցի 5 մգ/մ3, իսկ էթիլենգլիկոլի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մթնոլորտային օդում չպետք է գերազանցի 0,07 մգ/մ3-ը:
Համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված համապատասխան ստանդարտի էթիլենգլիկոլը պատկանում է չափավոր վտանգավոր նյութերի վտանգավորության III դասին:
Հակասառիչ խտանյութը պատկանում է դյուրավառ նյութերի խմբին, որի գոլորշիների բռնկման ջերմաստիճանը` 120 օC է, ինքնաբոցավառման ջերմաստիճանը 380 օC, օդում, հագեցած գոլորշիների բոցավառման սահմանային ջերմաստիճանները. ստորինը` 112 օC, վերինը` 124 օC:
Բանող հակասառիչները հրդեհապայթյունաանվտանգ են:
23. Արգելակի հեղուկների (գերչակի յուղի և բուտիլ սպիրտի խառնուրդների հիմքով) հիմնական բաղադրիչներից մեկը բուտիլ սպիրտն է, որը հրդեհավտանգ և թունավոր է, օժտված է մարդու օրգանիզմի վրա թմրեցուցիչ հատկությամբ: Այն կարող է ներթափանցել մաշկային ծածկույթի միջոցով` առաջացնելով չորություն, ճաքեր և գրգռվածություն: Դրա գոլորշիները գրգռում են աչքերը և վերին շնչառական ուղիների լորձաթաղանթը: Արգելակի հեղուկի վտանգավոր ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա պետք է գնահատվի ըստ բուտիլ սպիրտի, որի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան աշխատանքային գոտու օդում չպետք է գերազանցի 10 մգ/մ3, իսկ բուտիլ սպիրտի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մթնոլորտային օդում չպետք է գերազանցի 0,1 մգ/մ3-ը:
Համաձայն սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված համապատասխան ստանդարտի բուտիլ սպիրտը պատկանում է չափավոր վտանգավոր նյութերի վտանգավորության III դասին:
Արգելակի հեղուկները պատկանում են դյուրավառ նյութերի խմբին, որոնց գոլորշիների բռնկման ջերմաստիճանը` 34 օC է, ինքնաբոցավառման ջերմաստիճանը` 345 օC, բոցի տարածման խտության սահմաններն ըստ ծավալի` 1,7-ից մինչև 12,0%:
24. Նավթային և այլ ոչ նավթային հիմքով արգելակի հեղուկների անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության պահանջները պետք է գնահատվեն ըստ արգելակի հեղուկների հիմնական բաղադրիչների վտանգավորության դասի` սահմանված սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում նախատեսված վնասակար նյութերի դասակարգման և անվտանգության ընդհանուր պահանջների ստանդարտով:
25. Հակասառիչների և արգելակի հեղուկների ազդեցությունից շրջակա միջավայրի պահպանությունը պետք է ապահովվի տարաների և տեխնոլոգիական սարքավորանքի հերմետիկացմամբ:
 
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
 
i
26. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հակասառիչների և արգելակի հեղուկների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`
1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 ընթացակարգը կամ Զ 1 ընթացակարգը.
2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը հակասառիչների և արգելակի սպառողական և փոխադրական տարաների վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:
(26-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
27. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով հակասառիչների և արգելակի հեղուկների նմուշառումն իրականացնում է արտադրողի Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող նմուշառման ստանդարտին համապատասխան:
(27-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
28. Համապատասխանության գնահատման ընթացակարգով նախատեսված փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող մեթոդները նկարագրող ստանդարտներին համապատասխան:
(28-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
29. Հակասառիչների և արգելակի հեղուկների նույնականացման գործընթացում ստուգում են փաթեթավորման տարաների կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում տրված տեղեկատվությանը:
i
30. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ 1 համապատասխանության գնահատման ընթացակարգով:
(30-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
31. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է`
1) 12 ամիս` համապատասխանության գնահատման Ա 1 ընթացակարգի դեպքում.
2) համապատասխանության գնահատման Զ 1 ընթացակարգի դեպքում` համապատասխանության հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է` 36 ամիս:
(31-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
32. Սերտիֆիկացված հակասառիչների և արգելակի հեղուկների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 30-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:
(32-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
33. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:
Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
(33-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
 
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
 
34. Հակասառիչների և արգելակի հեղուկների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
 
35. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հակասառիչների և արգելակի հեղուկների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
i
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
 
._________________________________________________________________________.
|  Ստանդարտի նշագիրը  |     Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող     |
|   (բաժինը, կետը)    |              ստանդարտի անվանումը                  |
|_____________________|___________________________________________________|
|         1           |                          2                        |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 9.030           |Քայքայումից (կոռոզիայից) և  հնացումից պաշտպանության|
|1-ին բաժին           |միասնական համակարգ. Ռետիններ. Հեղուկ ագրեսիվ       |
|                     |միջավայրերի ազդեցության նկատմամբ ոչ լարված վիճակում|
|                     |կայունության որոշման մեթոդներ                      |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 12.1.005        |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ.     |
|                     |Ընդհանուր սանիտարահիգիենիկ պահանջներ աշխատանքային  |
|                     |գոտու օդի նկատմամբ                                 |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 12.1.007        |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ.     |
|                     |Վնասակար նյութեր. Դասակարգում և  անվտանգության     |
|                     |ընդհանուր պահանջներ                                |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 12.1.044        |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ.     |
|                     |Նյութերի հրդեհապայթյունավտանգություն. Ցուցանիշների |
|                     |անվանացանկը և  դրանց որոշումը                      |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 33 (ԻՍՕ 3104)   |Նավթամթերք. Թափանցիկ և  ոչ թափանցիկ հեղուկներ.     |
|                     |Կինեմատիկական մածուցիկության որոշում և  դինամիկական|
|                     |մածուցիկության հաշվարկ                             |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 2917            |Յուղեր և  հավելանյութեր. Մետաղների վրա քայքայիչ    |
|                     |(կոռոզիական) ազդեցության որոշման մեթոդ             |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 11362           |Նավթամթերք և  քսանյութ. Չեզոքացման թիվ.            |
|                     |Պոտենցաչափական տիտրման մեթոդ                       |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 14192           |Մակնշում բեռների                                   |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 18955.6         |Արտադրանք քիմիական օրգանական. Եռման ջերմաստիճանի   |
|                     |որոշման մեթոդներ                                   |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 19433           |Բեռներ` վտանգավոր, Դասակարգում և  մակնշում         |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 28084           |Հեղուկներ սառեցնող ցածրասառ. Ընդհանուր տեխնիկական  |
|(կետեր 3.6, 3.7, 4.3,|պայմաններ                                          |
|4.4, 4.5, 4.7, 4.8)  |                                                   |
|_____________________|___________________________________________________|
|ԳՕՍՏ 29200 (ԻՍՕ 9128)|Ճանապրհային տրանսպորտ. Արգելակի հեղուկների տիպերը  |
|                     |նշող գրաֆիկական սիմվոլներ                          |
|_____________________|___________________________________________________|
|ՀՍՏ ԻՍՕ 3871         |Ճանապարհային տրանսպորտ. Նավթի հիմքով կամ ոչ նավթի  |
|                     |հիմքով արգելակի հեղուկի տարայի մակնշում            |
|_____________________|___________________________________________________|
|ՀՍՏ ԻՍՕ 4925         |Ճանապարհային տրանսպորտ. Արգելակի հեղուկ ոչ նավթի   |
|(բաժին 5, հավելվածներ|հիմքով                                             |
|Ա, Բ, Գ, Դ, Ե)       |                                                   |
|_____________________|___________________________________________________|
|ՀՍՏ ԻՍՕ 7308         |Ճանապարհային տրանսպորտ. Արգելակի հեղուկ նավթի      |
|(բաժին 7, հավելվածներ|հիմքով էներգիայի կուտակմամբ հիդրավլիկ արգելակների  |
|Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ)    |համար                                              |
._________________________________________________________________________.
(VIII բաժինը փոփ. 25.01.07 թիվ 83-Ն որոշում)
 
(որոշումը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)