(ուժը կորցրել է 13.01.2022 թիվ 27-Ն որոշում)
i
040.1592.271104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«27» նոյեմբերի 2004 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
11 նոյեմբերի 2004 թվականի N 1592-Ն
 
i
ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 799 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը, ինչպես նաև հաշվի առնելով ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքների օգտագործման ծավալները, մարդու կյանքին ու առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, կենդանիների և բույսերի կյանքին ու առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Կապար պարունակող բենզինի օգտագործումը կարգավորելու մասին» N 799 որոշումը:
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 8 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 1-ին աղյուսակի 5-րդ կետի և 3-րդ աղյուսակի 3-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3 տարի հետո:
(3-րդ կետը փոփ. 16.06.05 թիվ 894-Ն որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի նոյեմբերի 11-ի
N 1592-Ն որոշման
 
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՆԵՐՔԻՆ ԱՅՐՄԱՆ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻ
 
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
 
i
1. Սույն ներքին այրման շարժիչային վառելիքի տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան տարածվում է ներքին այրման հետևյալ շարժիչային վառելիքների վրա`
ա) ոչ էթիլացված ավտոմոբիլային բենզին (այսուհետ` ավտոմոբիլային բենզին)`
     նորմալ, ռեգուլյար       2710 12 410
     պրեմիում                2710 12 450
     սուպեր                  2710 12 490
     բ) դիզելային վառելիք    2710 19 420, 2710 19 460, 2710 19 480:
(1-ին կետը փոփ. 25.04.13 թիվ 438-Ն որոշում)
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում նշված վառելիքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց պահման, փոխադրման, իրացման ու օգտագործման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում ավիացիոն բենզինի և ռեակտիվային շարժիչների վառելիքների վրա:
4. Ավտոմոբիլային բենզինը և դիզելային վառելիքը ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
 
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`
ա) բենզին` հեղուկ նավթային վառելիք, որն օգտագործվում է կայծային բռնկման մխոցային շարժիչներում.
բ) բռնկման ջերմաստիճան` փորձարկման պայմաններում այն նվազագույն ջերմաստիճանը, որի դեպքում նավթամթերքի գոլորշիները բոցից կարճատև բոցավառվում են.
գ) դիզելային վառելիք` վառելիքաօդային խառնուրդի սեղմումից բոցավառվող հեղուկ նավթային վառելիք, որն օգտագործվում է շարժիչներում.
դ) կոքսելիություն` ցուցանիշ, որը ցույց է տալիս նավթամթերքի այրման ժամանակ կոքսային նստվածք առաջացնելու հակվածությունը.
ե) ճայթյունակայունություն` ֆիզիկաքիմիական հատկություն, որը որոշում է առանց պայթյունի բենզինի այրման ունակությունը` կայծային վառման շարժիչներում.
զ) ցետանային թիվ` ցուցանիշ, որը ցույց է տալիս մխոցային շարժիչներում վառելիքաօդային խառնուրդի սեղմումից բոցավառվող հեղուկ նավթային վառելիքի այրման ժամանակ ճնշման աճի արագությունը` արտահայտված էտալոնային սանդղակի միավորներով.
է) ցետանային ցուցիչ` թիվ, որը հաշվարկված է ըստ արտադրանքի խտության և թորման բնութագրերի արտադրանքի մոտավոր ցետանային թիվը ներկայացնելու համար.
ը) օկտանային թիվ` ցուցանիշ, որը ցույց է տալիս բենզինի ճայթյունակայունությունը` արտահայտված էտալոնային սանդղակի միավորներով.
թ) ֆրակցիոն կազմ` նավթամթերքի կազմ, որը որոշում է թորման ժամանակ որոշակի ջերմաստիճանի սահմաններում շոգիացված ֆրակցիաների քանակական պարունակությունը, մնացորդը և կորուստները:
 
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
 
6. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի իրացումն առանց համապատասխանության գնահատման:
i
7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ավտոմոբիլային բենզինն ու դիզելային վառելիքը պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով:
(7-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
 
IV. ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
 
8. Ավտոմոբիլային բենզինի անվտանգությունը բնութագրող ցուցանիշներն ըստ մակնիշների ներկայացված են 1-ին աղյուսակում, իսկ գոլորշիացման դասերը` 2-րդ աղյուսակում.
 
Աղյուսակ 1
i
.________________________________________________________________________.
|          Ցուցանիշի անվանումը         |    Նորմը` ըստ բենզինի մակնիշի   |
|                                      |_________________________________|
|                                      |նորմալ |ռեգուլյար|պրեմիում|սուպեր|
|______________________________________|_______|_________|________|______|
|                  1                   |   2   |    3    |    4   |   5  |
|______________________________________|_______|_________|________|______|
|1. Ճայթյունակայունությունը.           |       |         |        |      |
|   օկտանային թիվը որոշված հետազոտական |       |         |        |      |
|   մեթոդով, ոչ պակաս                  |80     |91       |95      |97    |
|   օկտանային թիվը որոշված շարժիչային  |       |         |        |      |
|   մեթոդով, ոչ պակաս                  |76     |81       |85      |87    |
|______________________________________|_______|_________________________|
|2. Կապարի պարունակությունը, մգ/դմ3, ոչ|       |                         |
|   ավելի.                             |       |                         |
|   մինչև  2006 թվականի նոյեմբերի 1-ը  |10     |            5            |
|   2006 թվականի նոյեմբերի 1-ից        | 5     |            5            |
|______________________________________|_______|_________________________|
|3. Խտությունը 15 օC ջերմաստիճանում,   |       |                         |
|   կգ/մ3                              |700-750|         720-775         |
|______________________________________|_______|_________________________|
|4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ  |       |                         |
|   ավելի.                             |       |                         |
|   մինչև  2008 թվականի նոյեմբերի 1-ը  |500    |          150            |
|   2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև  |       |                         |
|   2010 թվականի հունվարի 1-ը          |500    |           50            |
|   2010 թվականի հունվարի 1-ից         |500    |           10            |
|______________________________________|_______|_________________________|
|5. Ածխաջրածինների ծավալային մասը, %,  |       |                         |
|   ոչ ավելի                           |       |                         |
|   արոմատիկ                           |-      |          35,0           |
|   օլեֆիններ                          |-      |21,0     |18,0    |18,0  |
|______________________________________|_______|_________________________|
|6. Բենզոլի ծավալային մասը, %, ոչ ավելի|5,0    |          1,0            |
|______________________________________|_______|_________________________|
|7. Թթվածնի զանգվածային մասը, %,       |       |                         |
| ոչ ավելի 2008 թվականի դեկտեմբերի 8-ից|-      |          2,7            |
|______________________________________|_______|_________________________|
|8. Օքսիդիչների ծավալային մասը, %,     |       |                         |
|ոչ ավելի 2008 թվականի դեկտեմբերի 8-ից`|       |                         |
|   մեթանոլ                            |-      |          3,0            |
|   էթանոլ                             |-      |          5,0            |
|   իզոպրոպիլ սպիրտ                    |-      |         10,0            |
|   իզոբութիլ սպիրտ                    |-      |         10,0            |
|   եռաբութիլ սպիրտ                    |-      |          7,0            |
|   եթերներ (C5 և  ավելի)              |-      |         15,0            |
|   այլ օքսիդիչներ                     |-      |         10,0            |
.________________________________________________________________________.
(աղյուսակ 1-ը փոփ. 16.06.05 թիվ 894-Ն, 19.10.06 թիվ 1583-Ն որոշումներ)
 
Աղյուսակ 2
i
._________________________________________________________________________.
|            Ցուցանիշի անվանումը             |      Նորմը ըստ դասերի      |
|                                            |____________________________|
|                                            |    A    |   C1    |   F    |
|____________________________________________|_________|_________|________|
|1. Բենզինի հագեցած գոլորշիների ճնշումը, կՊա`|         |         |        |
|ոչ պակաս                                    |45,0     |50,0     |70,0    |
|ոչ ավելի                                    |60,0     |80,0     |100,0   |
|____________________________________________|____________________________|
|2. Ֆրակցիոն կազմը`                          |                            |
|գոլորշիացած բենզինի ծավալային մասը, %-ը     |                            |
|ըստ ջերմաստիճանի`                           |                            |
|70 օC (E 70)                                |20,0-48,0|     22,0-50,0    |
|100 օC (E 100)                              |          46,0-71,0         |
|150 օC (E 150) ոչ պակաս                     |             75,0           |
|եռման վերջը` օC, ոչ բարձր                   |             210            |
|կոլբայում մնացորդի ծավալային մասը, %, ոչ    |              2             |
|ավելի                                       |                            |
._________________________________________________________________________.
(աղյուսակ 2-ը փոփ. 16.06.05 թիվ 894-Ն որոշում)
 
i
9. 2-րդ աղյուսակում ներկայացված տառային նշագրերով ավտոմոբիլային բենզինի գոլորշիացման դասերը բաժանվում են ըստ սեզոնների`
A` ամառային դաս (տաք ժամանակահատված)` մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը,
C1` անցումային դաս` մարտի 1-ից մինչև մայիսի 1-ը և հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը,
F` ձմեռային դաս` դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը:
(9-րդ կետը փոփ. 16.06.05 թիվ 894-Ն որոշում)
10. Դիզելային վառելիքները բաժանվում են 2 տեսակի`
ավտոմոբիլային դիզելային վառելիքներ,
այլ տեխնիկայի արագընթաց դիզելային և գազատուրբինային շարժիչային վառելիքներ (այսուհետ` դիզելագազատուրբինային վառելիքներ):
Ավտոմոբիլային դիզելային վառելիքների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները` ըստ սեզոնի դասերի, ներկայացված են 3-րդ աղյուսակում, դիզելագազատուրբինային վառելիքներինը` 3ա աղյուսակում:
 
Աղյուսակ 3. Ավտոմոբիլային դիզելային վառելիքների ցուցանիշները և նորմերը
 
i
._________________________________________________________________________.
|   Ցուցանիշի անվանումը   |                    Նորմը` ըստ                 |
|                         |_______________________________________________|
|                         |       |              ՁՄԵՌԱՅԻՆ                 |
|                         |       |_______________________________________|
|                         |ԱՄԱՌԱ- |0 դասի |1-ին   |2-րդ   |3-րդ   |4-րդ   |
|                         |ՅԻՆ    |       |դասի   |դասի   |դասի   |դասի   |
|_________________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|           1             |   2   |    3  |   4   |   5   |    6  |  7    |
|_________________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|1. Ցետանային թիվը, ոչ    |51,0   |49     |49     |48,0   |47,0   |47,0   |
|պակաս կամ ցետանային      |       |       |       |       |_______|       |
|ցուցիչը, ոչ պակաս        |46,0   |46     |46     |46,0   |43,0   |43,0   |
|_________________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|2. Խտությունը 15 օC      |820-   |800-   |800-   |800-   |800-   |800-   |
|ջերմաստիճանում, կգ/մ3    |845    |845    |845    |840    |840    |840    |
|_________________________|_______________________________________________|
|3. Պոլիցիկլիկ արոմատիկ   |                       11                      |
|ածխաջրածինների           |                                               |
|զանգվածային մասը, %,     |                                               |
|ոչ ավելի                 |                                               |
|_________________________|_______________________________________________|
|4. Ծծմբի պարունակությունը|                                               |
|մգ/կգ, ոչ ավելի.         |                                               |
|   մինչև  2008 թվականի   |                       350                     |
|նոյեմբերի 1-ը            |                                               |
|   2008 թվականի նոյեմբերի|                        50                     |
|1-ից մինչև  2010 թվականի |                                               |
|հունվարի 1-ը             |                                               |
|   2010 թվականի հունվարի |                        10                     |
|1-ից                     |                                               |
|_________________________|_______________________________________________|
|5. Բռնկման ջերմաստիճանը, |                        55                     |
|օC, ոչ ցածր              |                                               |
|_________________________|_______________________________________________|
|6. Ածխածնի մնացորդը      |                        0,30                   |
|(կոքսելիությունը) 10%    |                                               |
|նստվածքում, %, ոչ ավելի  |                                               |
|_________________________|_______________________________________________|
|7. Մածուցիկությունը`     |2,0-4,5|1,5-4,0|1,5-4,0|1,5-4,0|1,4-4,0|1,2-4,0|
|40 օC ջերմաստիճանում,    |       |       |       |       |       |       |
|մմ2/վ                    |       |       |       |       |       |       |
|_________________________|_______|_______|_______|_______|_______|_______|
|8. Պղտորման ջերմաստիճանը,|       |մինուս |մինուս |մինուս |մինուս |մինուս |
|օC, ոչ բարձր             |5      |  10   |  16   |  22   |  28   |  34   |
|_________________________|_______________________________________________|
|9. Ֆրակցիոն կազմը.       |                                               |
|   95% թորման            |                       360                     |
|ջերմաստիճանը (թորման     |                                               |
|վերջը), օC, ոչ բարձր     |                                               |
|                         |_______________________________________________|
|   180 օC ջերմաստիճանում,|-      |                10                     |
|%, ծավալային մասը, ոչ    |       |                                       |
|բարձր                    |       |                                       |
|                         |_______|_______________________________________|
|   250 օC ջերմաստիճանում,|65     |                -                      |
|%, ծավալային մասը, ոչ    |       |                                       |
|բարձր                    |       |                                       |
|                         |_______|_______________________________________|
|   340 օC ջերմաստիճանում,|-      |                95                     |
|%, ծավալային մասը, ոչ    |       |                                       |
|ցածր                     |       |                                       |
|                         |_______|_______________________________________|
|   350 օC ջերմաստիճանում,|85     |                -                      |
|%, ծավալային մասը, ոչ    |       |                                       |
|ցածր                     |       |                                       |
._________________________________________________________________________.
(աղյուսակ 3-ը փոփ. 19.10.06 թիվ 1583-Ն որոշում)
 
Աղյուսակ 3ա. Դիզելագազատուրբինային վառելիքների ցուցանիշները և նորմերը
 
i
._________________________________________________________________________.
|                  Ցուցանիշի անվանումը                |     Նորմը` ըստ    |
|                                                     |___________________|
|                                                     |ԱՄԱՌԱՅԻՆ |ՁՄԵՌԱՅԻՆ |
|_____________________________________________________|___________________|
|1. Ցետանային թիվը, ոչ պակաս                          |         45        |
|_____________________________________________________|___________________|
|2. Խտությունը 20 օC ջերմաստիճանում, կգ/մ3, ոչ բարձր  |860      |840      |
|_____________________________________________________|___________________|
|3. Ծծմբաջրածնի պարունակությունը                      |   Բացակայում է    |
|_____________________________________________________|___________________|
|4. Ծծմբի զանգվածային մասը, մգ/կգ, ոչ ավելի           |         500       |
|_____________________________________________________|___________________|
|5. Բռնկման ջերմաստիճանը որոշված փակ հալքանոթում, օC, |         |         |
|   ոչ ցածր ընդհանուր նշանակության դիզելների համար,   |40       |35       |
|   ջերմաքարշ և  նավային դիզելների ու գազատուրբինների |         |         |
|   համար                                             |61       |40       |
|_____________________________________________________|_________|_________|
|6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10% նստվածքի,  |         |         |
|   %, ոչ ավելի                                       |0,20     |0,30     |
|_____________________________________________________|_________|_________|
|7. Կինեմատիկական մածուցիկությունը 20 օC դեպքում,     |         |         |
|   մմ2/վ                                             |3,0-6,0  |1,8-5,0  |
|_____________________________________________________|_________|_________|
|8. Պղտորման ջերմաստիճանը, օC, ոչ բարձր               |մինուս 5 |մինուս 25|
|_____________________________________________________|_________|_________|
|9. Ֆրակցիոն կազմը`                                   |         |         |
|   50% թորման ջերմաստիճանը, օC, ոչ բարձր             |285      |280      |
|   95% թորման ջերմաստիճանը (թորման վերջը), օC,       |         |         |
|   ոչ բարձր                                          |370      |340      |
._________________________________________________________________________.
(աղյուսակ 3ա-ն փոփ. 19.10.06 թիվ 1583-Ն որոշում)
 
(10-րդ կետը փոփ. 16.06.05 թիվ 894-Ն որոշում)
 
i
11. Սույն տեխնիկական կանոնակարգի 1, 2, 3 և 3ա աղյուսակներում սահմանված ցուցանիշների փորձարկման մեթոդների ստանդարտների նշագրերը և անվանումները ներկայացված են VIII բաժնում:
(11-րդ կետը փոփ. 16.06.05 թիվ 894-Ն որոշում)
12. (12-րդ կետն ուժը կորցրել է 19.10.06 թիվ 1583-Ն որոշում)
i
(12-րդ կետը փոփ. 16.06.05 թիվ 894-Ն որոշում)
 
Վառելիքների մակնշմանը ներկայացվող պահանջները
 
13. Վառելիքների յուրաքանչյուր փոխադրական տարայի վրա պետք է մակնշված լինեն հետևյալ տվյալները`
ա) վառելիքի անվանումը, մակնիշը,
բ) արտադրող, մատակարարող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (դրա առկայության դեպքում), գտնվելու վայրը,
գ) համաքաշը և զտաքաշը,
դ) թողարկման թվականը,
ե) «Պահպանել տաքացումից» մակագրությունը,
զ) ստանդարտի նշագիրը:
14. Փոխադրական տարայի վրա պետք է մակնշված լինեն նաև փոխադրական և «Պահպանել տաքացումից» վարվելակարգային նշաններն ու բեռների փոխադրման վտանգավորությունը բնութագրող «3-րդ դաս», «3.1-ին ենթադաս», վտանգավորության նշանը «3», դասակարգման ծածկագիրը` «3111» «ՕՕH-1203» սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված ստանդարտների պահանջներին համապատասխան:
15. Փոխադրական տարայի վրայի մակնշվածքները պետք է օժտված լինեն ջրով և նավթամթերքով լրացումից ամրությունը չկորցնելու հատկությամբ:
i
16. Ավտոմոբիլային բենզինի իրացման կետերի բաշխիչ պոմպասյուների վրա պետք է մակնշված լինեն բենզինի մակնիշը, օկտանային թիվը` որոշված հետազոտական մեթոդով:
Դիզելային վառելիքների բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված դիզելային վառելիքի տեսակը (ավտոմոբիլային դիզելային վառելիք կամ դիզելագազատուրբինային վառելիք) և «ԱՄԱՌԱՅԻՆ» կամ «ՁՄԵՌԱՅԻՆ-0», «ՁՄԵՌԱՅԻՆ-1», «ՁՄԵՌԱՅԻՆ-2», «ՁՄԵՌԱՅԻՆ-3», «ՁՄԵՌԱՅԻՆ-4» (ավտոմոբիլային դիզելային վառելիքի համար) կամ «ՁՄԵՌԱՅԻՆ» (դիզելագազատուրբինային վառելիքի համար) մականշվածքը:
Եթե ավտոմոբիլային բենզինում (1-ին աղյուսակի 4-րդ կետ) և ավտոմոբիլային դիզելային վառելիքում (3-րդ աղյուսակի 4-րդ կետ) ծծմբի պարունակությունը չի գերազանցում 10 մգ/կգ-ից, ապա ավտոմոբիլային բենզինի և ավտոմոբիլային դիզելային վառելիքի պոմպասյուների վրա կարող են լրացուցիչ նշվել «Ծծումբ չի պարունակում» մականշվածքը:
(16-րդ կետը փոփ. 16.06.05 թիվ 894-Ն, 19.10.06 թիվ 1583-Ն որոշումներ)
17. Վառելիքների պահեստարանների, ավտոլցակայանների և լցման կետերի վրա պետք է մակնշված լինեն 13-րդ կետով սահմանված տվյալները` բացառությամբ «գ» ենթակետի:
18. Վառելիքների արտադրական շինություններում, պահեստարաններում, իրացման կետերում պետք է փակցված լինեն վառելիքների հետ վարվելու ժամանակ անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ համապատասխան հրահանգներ, որոնք պետք է բովանդակեն որոշակի վառելիքների ստանդարտներով սահմանված համապատասխան ցուցումներ:
 
Վառելիքների փաթեթավորմանը, փոխադրմանը և պահմանը
ներկայացվող պահանջները
 
19. Ավտոմոբիլային բենզինի պահման համար պետք է օգտագործվեն հետևյալ տարաները`
ա) նավթի, նավթամթերքի և հեղուկ գազի ստորգետնյա պահեստարաններ` ըստ ՍՆիՊ 2.11.04-85 «Նավթի, նավթամթերքի և հեղուկ գազի ստորգետնյա պահեստարաններ».
բ) հորիզոնական, ցածր ճնշման մետաղական անշարժ և շարժական պահոցներ.
գ) հորիզոնական և գլանային, բարձր ճնշման մետաղական անշարժ և շարժական պահոցներ.
դ) ուղղաձիգ` կամրջակով, սահուն կափարիչով, գազային եզրակապով մետաղական անշարժ և շարժական պահոցներ:
20. Դիզելային վառելիքի պահման համար պետք է օգտագործվեն հետևյալ տարաները`
ա) 19-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված պահեստարանները և պահոցները.
բ) ուղղաձիգ` առանց կամրջակի, գազային եզրակապով և այլ մետաղական անշարժ ու շարժական պահոցները:
21. Վառելիքների պահեստարանները պետք է ունենան սահուն կափարիչներ կամ պոնտոններ, կամ գազային եզրակապեր` կախված պահեստարանների շահագործման պայմաններից:
22. Տարաները վառելիքներով լցնելուց առաջ անհրաժեշտ է դրանք զննել: Տարաները կեղտոտ լինելու դեպքում պետք է լվանալ նավթային լուծիչի հետ խառնած տաք ջրով կամ շոգեմաքրել` լրիվ հեռացնելով վառելիքների ու մեխանիկական խառնուկների նստվածքները, և չորացնել:
Վառելիքների մետաղական պահոցները, բացառությամբ վառելիքի երկարատև պահման համար նախատեսվածների, ենթակա են մաքրման` առնվազն 2 տարվա պարբերականությամբ:
23. Վառելիքների պահման համար նախատեսվող մետաղական պահոցների նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերում պետք է նախատեսել դրանց ներսի մակերեսների հակաքայքայիչ անհրաժեշտ պատվածքի վերաբերյալ պահանջը:
Հակաքայքայիչ պատվածքը պետք է դիմացկուն լինի վառելիքների ապրանքատարային ջրերի, գոլորշու (կամ տաք ջրի) ազդեցության նկատմամբ:
Վառելիքները պահոցներում պահելու ընթացքում չի թույլատրվում ապրանքատարային ջրերի նվազագույն մակարդակի բարձրացում, որի համար պետք է կիրառվեն ջրաքաշման համար նախատեսված սարքեր:
24. Վառելիքները փոխադրվում են հեղուկաթափման և լցման համապիտանի սարքով համալրված վագոն-ցիստեռններով և ավտոցիստեռններով:
Վառելիքները փոխադրվում են նաև վառելիքներ ինքնալցավորող փոխադրական միջոցներով և անշարժ ու շարժական խողովակաշարով:
Տարաների լցման մակարդակը պետք է լինի 95 տոկոսից ոչ ավելի ծավալով, եթե նման պահանջ սահմանված չէ կոնկրետ վառելիքի ստանդարտներով:
25. Վառելիքների սպառողական տարայի համար օգտագործում են մետաղական կանիստրներ:
Վառելիքներով լցված տարաները փակում են հերմետիկ խցանափակման միջոցներով:
26. Վառելիքներով լցված տարաները պետք է փոխադրվեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բեռների փոխադրման համար սահմանված կանոններին համապատասխան:
27. Վառելիքներով լցված վագոն-ցիստեռնների և ավտոցիստեռնների ապրանքաուղեկից փաստաթղթերը պետք է բովանդակեն սույն տեխնիկական կանոնակարգի 13-րդ կետով սահմանված տվյալները և սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ և 10-րդ կետերով սահմանված` լցված վառելիքի ցուցանիշները:
28. Վառելիքների պահման ժամկետը սահմանվում է արտադրողի կողմից և նշվում է կոնկրետ վառելիքի ստանդարտներում և ապրանքաուղեկից փաստաթղթերում:
 
Վառելիքների արտադրման, իրացման և օգտագործման ժամանակ շրջակա
միջավայրի պահպանության պահանջները
 
29. Վառելիքները քիչ վտանգավոր արտադրանք են և օրգանիզմի վրա ազդեցության աստիճանին համապատասխան` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված համապատասխան ստանդարտի` դասվում են վտանգավորության 4-րդ դասին:
30. Արտադրական շինությունների աշխատանքային գոտու օդում ավտոմոբիլային բենզինի ածխաջրածինների գոլորշիների սահմանային թույլատրելի խտությունը չպետք է գերազանցի 100 մգ/մ3 նորմը, իսկ դիզելային վառելիքինը` 300 մգ/մ3:
Մթնոլորտային օդում վառելիքների ածխաջրածինների գոլորշիների սահմանային թույլատրելի խտությունը չպետք է գերազանցի 5 մգ/մ3 նորմը:
31. Վառելիքները շուտ բռնկվող հեղուկներ են, որոնց հրդեհապայթյունավտանգավորության բնութագրերը և նորմերը ներկայացված են 4-րդ աղյուսակում.
 
Աղյուսակ 4
._________________________________________________________________________.
|         Ցուցանիշի անվանումը         |               Նորմը               |
|                                     |___________________________________|
|                                     | ավտոմոբիլային  |դիզելային վառելիքի|
|                                     |     բենզինի    |                  |
|_____________________________________|________________|__________________|
|Ինքնաբռնկման ջերմաստիճանը, օC        |255-370         |300-310           |
|_____________________________________|________________|__________________|
|Բռնկման ջերմաստիճանի սահմանները, օC  |                |                  |
|ստորին                               |մինուս 27-ից    |62-ից մինչև  69   |
|                                     |մինչև  մինուս 39|                  |
|                                     |________________|__________________|
|վերին                                |մինուս 8-ից     |105-ից մինչև  119 |
|                                     |մինչև  մինուս 27|                  |
|_____________________________________|________________|__________________|
|Բոցի տարածման խտության սահմաններն ըստ|                |                  |
|ծավալի, %                            |                |                  |
|ստորին                               |        1       |                  |
|                                     |________________|        2-3       |
|վերին                                |        6       |                  |
._________________________________________________________________________.
 
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ (V գլուխը (32-38-րդ կետեր) խմբ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
 
i
32. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`
1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 ընթացակարգը կամ Զ 1 ընթացակարգը.
2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը վառելիքների սպառողական և փոխադրական տարաների վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:
(32-րդ կետը փոփ. 16.06.05 թիվ 894-Ն որոշում)
33. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով նավթամթերքի նմուշառումն իրականացնում է արտադրողի Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով` սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող նմուշառման ստանդարտին համապատասխան:
34. Համապատասխանության գնահատման ընթացակարգով նախատեսված փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող մեթոդները նկարագրող ստանդարտներին համապատասխան:
35. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ 1 համապատասխանության գնահատման ընթացակարգով:
36. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է`
i
1) համապատասխանության գնահատման Ա 1 ընթացակարգի դեպքում` 12 ամիս.
2) համապատասխանության գնահատման Զ 1 ընթացակարգի դեպքում`
ա. հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է ավտոմոբիլային բենզինի համար` մեկ տարվանից ոչ ավելի, բայց 3 ամսվանից ոչ պակաս,
բ. դիզելային վառելիքի համար` 3 տարվանից ոչ ավելի, բայց 6 ամսվանից ոչ պակաս:
37. Սերտիֆիկացված վառելիքների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 35-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում:
38. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:
Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
 
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
 
39. Վառելիքների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
 
40. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին վառելիքների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
 
Աղյուսակ 5
i
._________________________________________________________________________.
|   Ստանդարտի   |   Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի   |
|    նշագիրը    |                        անվանումը                        |
|_______________|_________________________________________________________|
|       1       |                            2                            |
|_______________|_________________________________________________________|
|ՀՍՏ ԵՆ 237     |Հեղուկ նավթամթերք. Կարբյուրատորային վառելիք. Կապարի ցածր |
|               |կոնցենտրացիաների որոշում ատոմաաբսորբման սպեկտրաչափական   |
|               |մեթոդով                                                  |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 12.1.007  |Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգ. Վնասակար  |
|               |նյութեր. Դասակարգում և  անվտանգության ընդհանուր պահանջներ|
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 33        |Նավթամթերք թափանցիկ և  ոչ թափանցիկ. Կինեմատիկական        |
|(ԻՍՕ 3104)     |մածուցիկության և  դինամիկական մածուցիկության որոշման     |
|               |մեթոդ                                                    |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 511       |Վառելիք շարժիչների համար. Օկտանային թվի որոշման          |
|               |շարժիչային մեթոդ                                         |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 1756      |Նավթամթերք. Հագեցած գոլորշիների ճնշման որոշում           |
|(ԻՍՕ 3007)     |                                                         |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 2177      |Նավթամթերք. Ֆրակցիոն կազմի որոշման մեթոդ                 |
|(ԻՍՕ 3405)     |                                                         |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 2477      |Նավթ և  նավթամթերք. Ջրի պարունակության որոշման մեթոդ     |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 2517      |Նավթ և  նավթամթերք. Նմուշառման մեթոդներ                  |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 3122      |Վառելիք դիզելային. Ցետանային թվի որոշման մեթոդ           |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 3900      |Նավթ և  նավթամթերք. Խտության որոշման մեթոդներ            |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 5066      |Վառելիք շարժիչային. Պղտորման ջերմաստիճանի, բյուրեղացման  |
|(ԻՍՕ 3013)     |սկզբի և  բյուրեղացման որոշման մեթոդներ                   |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 6356      |Նավթամթերք. Փակ հալքանոթում բոցավառման ջերմաստիճանի      |
|               |որոշման մեթոդ                                            |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 8226      |Վառելիք շարժիչների համար. Օկտանային թվի որոշման          |
|               |հետազոտական մեթոդ                                        |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 14192     |Մակնշում բեռների                                         |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 19121     |Նավթամթերք. Ծծմբի պարունակության որոշում լամպի մեջ       |
|               |վառելու մեթոդով                                          |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 19433     |Բեռներ վտանգավոր. Դասակարգում և  մակնշում                |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 19932     |Նավթամթերք. Կոքսելիության որոշում Կոնրադսոնի մեթոդով     |
|(ԻՍՕ 6615)     |                                                         |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 28828     |Բենզիններ. Կապարի որոշման մեթոդ                          |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51069   |Նավթ և  նավթամթերք. Խտության, հարաբերական խտության և     |
|               |խտությունը աստիճաններով AP1 արեոմետրով որոշման մեթոդ     |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51930   |Բենզին ավտոմոբիլային և  ավիացիոն. Բենզոլի որոշում        |
|               |ինֆրակարմիր-սպեկտրադիտարկման մեթոդով                     |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ Ռ 51941   |Բենզիններ. Արոմատիկ ածխաջրածինների որոշման               |
|               |գազաքրոմատագրաֆիկական մեթոդ                              |
|_______________|_________________________________________________________|
|ՀՍՏ ԻՍՕ 4264   |Նավթամթերք. Միջին նավթաթորվածքներում ցետանային ցուցիչի   |
|               |որոշում չորս փոփոխականով հավասարման միջոցով              |
|_______________|_________________________________________________________|
|ՀՍՏ ԵՆ 12916   |Նավթամթերք. Միջին թորվածքներում արոմատիկ ածխաջրածինների  |
|               |տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկային           |
|               |քրոմատագրման մեթոդ` բեկման ցուցիչի որոշմամբ              |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 17323     |Վառելիքներ շարժիչների համար. Մերկապտանային և             |
|               |ծծմբաջրածնային ծծմբի որոշման պոտենցոմետրիկ տիտրման մեթոդ |
|_______________|_________________________________________________________|
|ԳՕՍՏ 29040     |Բենզիններ. Բենզոլի և  արոմատիկ ածխաջրածինների գումարային |
|               |պարունակության որոշման մեթոդ                             |
|_______________|_________________________________________________________|
|ՀՍՏ ԵՆ 13132   |Հեղուկ նավթամթերք. Ոչ էթիլացված բենզին. Թթվածին          |
|               |պարունակող օրգանական միացությունների և  օրգանապես կապված |
|               |թթվածնի ընդհանուր պարունակության որոշման գազային         |
|               |քրոմատագրման մեթոդ աշտարակների փոխանակմամբ               |
._________________________________________________________________________.
(5-րդ աղյուսակը փոփ. 16.06.05 թիվ 894-Ն, 19.10.06 թիվ 1583-Ն որոշումներ)
 
(որոշումը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)