Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 88 ...

 

 

040.1168.160805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2005 թվականի N 1168-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 887 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» և «գ» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցիկ փոխադրման ու պարտադիր մաքսային ուղեկցման դեպքերը սահմանելու կարգը հաստատելու մասին» N 887 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշմամբ հաստատված կարգում`

i

ա) ամբողջ տեքստում և կից ձևերում «մուտքի մաքսային կետ» և «ելքի մաքսային կետ» բառերը` համապատասխան հոլովաձևերով փոխարինել «մուտքի մաքսային մարմին» և «ելքի մաքսային մարմին» բառերով.

i

բ) 8-րդ կետի երկրորդ նախադասությունը լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում նոր բեռնագիր լրացվելու դեպքի, երբ մաքսային ձևակերպումների համար հիմք է ընդունվում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում լրացված բեռնագիրը» բառերով.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-րդ կետով.

i

«8.1. Տարանցվող ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցը (միջոցները) հայտարարագրվում է (են) տարանցվող բեռից առանձին` առանձին մաքսային հայտարարագիր լրացնելու ճանապարհով կամ օգտագործելով տարանցվող ապրանքների համար ներկայացվող մաքսային հայտարարագրի լրացուցիչ թերթիկը».

դ) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետի «ա» ենթակետը.

i

ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-րդ կետով.

i

«14.1. Հայտարարատուն, ի թիվս հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների, մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում նշում է ելքի մաքսային մարմինը».

i

զ) 14-րդ կետի «բ» ենթակետում «մաքսային ելքի կետ» բառերը փոխարինել «ելքի մաքսային մարմին» բառերով.

i

է) 19-րդ կետը «այլ» բառից առաջ լրացնել «տարանցիկ փոխադրում կամ» բառերով.

i

ը) 20-րդ կետում «տարածաշրջանային մաքսատներից» բառերը փոխարինել «մաքսատներից կամ մաքսային կետերից» բառերով, կետը «ապա» բառից առաջ լրացնել «կամ եթե որևէ միջանկյալ մաքսային մարմնում պետք է փոխվի Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը» բառերով.

թ) ամբողջ տեքստում և կից ձևերում «միջանկյալ մաքսատուն» բառերը` համապատասխան հոլովաձևերով փոխարինել «միջանկյալ մաքսային մարմին» բառերով.

ժ) ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետի «ա» ենթակետը.

i

ժա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-րդ և 21.2-րդ կետերով.

i

«21.1. Հայտարարատուն, ի թիվս հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների, մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում նշում է ելքի մաքսային մարմինը: Եթե նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի փոփոխություն, ապա հայտարարատուն մաքսային հայտարարագրում նշում է նաև տրանսպորտային միջոցի փոփոխության վայրը:

21.2. Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցի փոփոխությունը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն սահմանված մաքսային ձևակերպումների իրականացման վայրերում».

ժբ) 23-րդ կետում «տվյալ մաքսատանը» բառերը փոխարինել «տվյալ մաքսային մարմնում» բառերով, կետի առաջին նախադասությունը «միջոցով» բառից հետո լրացնել «կամ տարանցվող ապրանքները վերաբեռնվում են այլ տրանսպորտային միջոցի վրա» բառերով և «և բեռը» բառերը փոխարինել «բեռը և բեռի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցը» բառերով:

i

ժգ) ուժը կորցրած ճանաչել 6-րդ` «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով (սահմանային մաքսային երկու կետերի միջև) ապրանքների տեղափոխումը տրանսպորտային միջոցի փոփոխությամբ» բաժինը.

i

ժդ) կից ձևերում «Հայտարարագրի տեսակը և գրանցման համարը» բառերը փոխարինել «Հայտարարագրի ընդունման ամիսը, ամսաթիվը և ընդունման համարը» բառերով, իսկ «հայտարարագրերը (ըստ տեսակի, գրանցման համարի և մաքսային ռեժիմի)» բառերը` «հայտարարագրերը (ըստ ընդունման համարի, ընդունման ամսաթվի և մաքսային ռեժիմի)» բառերով, և N 1ա ձևի աղյուսակի 5-րդ սյունակի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Միջանկյալ մաքսային մարմինները և դրանցում կատարվող գործողություններն ըստ մաքսային ռեժիմների»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2005
N 1168-Ն
Որոշում