124.0005.060707
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «06»         07           2007 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12407258
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
 
24 մայիսի 2007 թվականի N 5-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2003 թվականի մայիսի 15-ի «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 03/12-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:
 
        Համաձայնեցված է                         Հավելված
     ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի            ՀՀ կառավարությանն առընթեր
     նախարարության հետ                       հարկային պետական 
                                             ծառայության պետի
     2007 թ. հունիսի 18-ի                    2007 թ. մայիսի 24-ի
     N 513-Ա                                 N 5-Ն հրամանի
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի «ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 03/12-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
 
i
1. Հրամանով հաստատված «Պարզեցված հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 1.5 կետում`
ա) «ա» ենթակետից հանել «(այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան սահմանային չափերը գերազանցելու դեպքում)» բառերը.
բ) «ժ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժա» և «ժբ» ենթակետերը`
«ժա) գովազդակիրները` արտաքին գովազդի ծառայությունների մասով.
ժբ) լիցենզավորման ենթակա այն գործունեություն իրականացնողները կամ լիցենզիա ունեցողները, որոնց գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը գերազանցում է 1,0 մլն դրամը:».
գ) վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն կետի «ժա» ենթակետի դրույթները տարածվում են գովազդակիրների (հարկ վճարողներ, որոնք, տրամադրելով համապատասխան միջոցներ, տեղաբաշխում և տարածում են այլ անձանց գովազդը) վրա, եթե նրանք հայտարարագրի ներկայացման տարում այլ անձանց մատուցում են արտաքին գովազդի ծառայությունները և (կամ) այդ ծառայությունները մատուցելու համար ունեն (կամ օրենքով նախատեսված է ունենալ) արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը: Սույն կետի «ա» ենթակետում նշված գործունեություն իրականացնող անձինք կարող են պարզեցված հարկ վճարող դառնալ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չնշված գործունեության տեսակների մասով, իսկ սույն կետի «բ»-ից «ժբ» ենթակետերում նշված դեպքերում պարզեցված հարկ վճարող համարվելու իրավունքի բացառումը վերաբերում է ամբողջ գործունեությանը:»:
i
2. Հրահանգի 1.7 կետը «է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը» և «թ» ենթակետերով`
«ը) իրականացնում է գովազդակիրների գործունեություն` արտաքին գովազդի ծառայությունների մասով: Սույն ենթակետի կիրառման առումով հիմք են ընդունվում սույն հրահանգի 1.5 կետում արտաքին գովազդին վերաբերող դրույթները.
թ) իրականացնում է լիցենզավորման ենթակա այնպիսի գործունեություն կամ ստացել է լիցենզիա, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի տարեկան գումարը գերազանցում է 1,0 մլն դրամը:»:
i
3. Հրահանգի 2.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Շենքերի, շինությունների օտարման դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքի պետական գրանցման օրը: Պարզեցված հարկով հարկվող շրջանառությունը որոշելիս շենքերի, շինությունների օտարումից եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով` դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով: Այդ չափից պակաս հատուցման դեպքում տարբերությունը գործարքի կատարման օրը դիտվում է որպես նոր սեփականատիրոջը ներված պարտավորություն:»:
4. Հրահանգի 1-ին հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
 
i
«Հավելված 1
«Պարզեցված հարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի
 
._________________________________________________________________________.
|           ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ            |     Փաստաթղթի հերթական համարը       |
| (պարզեցված հարկ վճարող համարվելու | __________________________________  |
|              համար)               | (լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|___________________________________|_____________________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը   |    |    |    |    |    |    |   |   |
|___________________________________|_____________________________________|
|2. Անհատ ձեռնարկատերի կամ նոտարի   |3. Առևտրային  կազմակերպության        |
|   անունը, ազգանունը               |   անվանումը                         |
|___________________________________|_____________________________________|
|4. Գտնվելու վայրը (բնակության      |5. Հեռախոսի համարը                   |
|   վայրը)                          |                                     |
|_________________________________________________________________________|
|                 Հանդիսանալու եմ պարզեցված հարկ վճարող                   |
|_________________________________________________________________________|
|Սույնով հայտարարում եմ, որ.                                              |
|ա) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով նախորդ տարում    |
|մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և  մատուցված              |
|ծառայությունների իրացման շրջանառության (առանց ԱԱՀ-ի) ընդհանուր գումարը չի|
|գերազանցել 50,0 մլն դրամը                                                |
|բ) տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ ժամկետանց հարկային                 |
|պարտավորությունները (այդ թվում` տույժերը և  տուգանքները) կազմում են 100,0|
|հազ. դրամից պակաս գումար                                                 |
|գ) նախորդ տարում Հայաստանի Հանրապետություն «ազատ շրջանառության համար»    |
|մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների (որոնց համար ԱԱՀ վճարված չի եղել  |
|ներմուծման պահին) չիրացված` մաքսային արժեքով հաշվարկված մնացորդը տվյալ   |
|տարվա հունվարի 1-ի դրությամբ չի գերազանցում 1,0 մլն. դրամը               |
|դ) չեմ հանդիսանում ակցիզային հարկով (դրա փոխարեն` հաստատագրված վճարով)   |
|հարկվող ապրանքներ արտադրող                                               |
|ե) չեմ հանդիսանում բանկ, գրավատուն, վարկային կամ ապահովագրական           |
|կազմակերպություն, ներդրումային հիմնադրամ, արժեթղթերի շուկայում           |
|մասնագիտացված մասնակից, արտարժույթի առուվաճառքի, արտարժույթի դիլերային   |
|առուվաճառքի գործունեություն իրականացնող, խաղատների, շահումով խաղերի կամ  |
|վիճակախաղերի կազմակերպիչ                                                 |
|զ) ձեռնարկատիրական գործունեության բոլոր տեսակների մասով չեմ իրականացնում |
|իրավունքի, հաշվապահական հաշվառման և  աուդիտի բնագավառի գործունեություն,  |
|առևտրային  գործունեության և  կառավարման հարցերով խորհրդատվություն,       |
|հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության և         |
|բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության        |
|բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական          |
|հետազննման և  փորձաքննության գործունեություն                             |
|է) չեմ հանդիսանում գովազդակիր` արտաքին գովազդի ծառայությունների մասով    |
|ը) չեմ իրականացնում լիցենզավորման ենթակա այնպիսի գործունեություն կամ     |
|ստացել եմ լիցենզիա, որի գործունեության լիցենզիայի համար պետական տուրքի   |
|գումարը գերազանցում է 1,0 մլն դրամը                                      |
|ը) չեմ հանդիսանում գյուղատնտեսական արտադրանք արտադրող                    |
|թ) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ                |
|ժ) կանոնադրական կապիտալի 50% և  ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) |
|չի պատկանում այլ պարզեցված հարկ վճարող առևտրային  կազմակերպությանը       |
|ժա) կանոնադրական կապիտալի 50% և  ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)|
|չի պատկանում այլ պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատիրոջը              |
|ժբ) կանոնադրական կապիտալի 50% և  ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)|
|չի պատկանում այլ անձի, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող |
|այլ առևտրային  կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և  ավելի        |
|փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը)                                       |
|ժգ) չեմ հանդիսանում պարզեցված հարկ վճարող այլ առևտրային  կազմակերպության |
|կանոնադրական կապիտալի 50% և  ավելի փայաբաժնի (բաժնետոմսի, բաժնեմասի)     |
|սեփականատեր:                                                             |
|Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար    |
|ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությանը                           |
._________________________________________________________________________.
._________________________________________________________________________.
|Հարկ վճարողի (պատասխանատու |Հարկ վճարողի |Հարկային (տարածքային)          |
|անձի) ստորագրությունը      |կնիքը        |տեսչության պետ`                |
|                           |             |                               |
|                           |             |Տեսուչ`                        |
._________________________________________________________________________.
 
Հայտարարագրի ներկայացման ժամկետը «____»_____________________200__թ.
 
Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի ՀՏ: Հայտարարագիրը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` ՀՏ-ի կողմից գրանցելուց հետո, մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
 
Հայտարարագրի լրացման կարգը
 
[1] - Լրացվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը
[3] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը
[4] - Լրացվում է հարկ վճարողի գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար` բնակության վայրը)
[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի համար` բնակության վայրի) հեռախոսահամարը»: