040.0545.040998
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» օգոստոսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 օգոստոսի 1998 թվական թիվ 545
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ԹԻՎ 51 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. «Բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով անհատույց հանձնել համապատասխան համայնքներին` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզպետներին` համայնքների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված համայնքների սեփականության գույքի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման գործընթացը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` շարունակել թիվ 2 հավելվածում նշված համայնքներին հանձնվող «Բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված ծավալներով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի սեպտեմբերի 4-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 4-ի թիվ 545 որոշման
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի
մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու
մասին» թիվ 51 որոշման մեջ կատարվող լրացումների
i
1. Որոշման թիվ 3 հավելվածում Դալարիկ համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «պետական բնակելի ֆոնդ և պետական ոչ բնակելի տարածքներ» տողից հետո լրացնել «Դալարիկ» զինավան` կցակառույց շենքերով» տողով:
i
2. Որոշման թիվ 5 հավելվածում Ստեփանավան համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «բնակելի ֆոնդն սպասարկող պետական ձեռնարկություններ և կազմակերպություններ» տողից հետո լրացնել «Շինարար» պետական ձեռնարկություն» տողով:
3. Որոշման թիվ 6 հավելվածում`
i
ա) Աբովյան համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «քաղաքային մարզահամալիր» տողից հետո լրացնել «ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» տողով:
i
բ) Արգել համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «ներհամայնքային նշանակության ջրամատակարարման համակարգ» տողից հետո լրացնել «Հայկվարցբնագույնքարեր» ձեռնարկության կաթսայատուն» տողով:
4. Որոշման թիվ 8 հավելվածում`
i
ա) Առաջաձոր համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «վարչական շենք» տողից հետո լրացնել «նախկին խորհտնտեսության ճաշարանի շենք» տողով:
i
բ) Վարդանիձոր համայնքի ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ գույքի ցանկը «գերեզմանատներ» տողից հետո լրացնել «Կոմունա» տնտեսությունից Մարալզամիի օժանդակ տնտեսությանը հանձնված գույք» տողով:
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
սեպտեմբերի 4-ի թիվ 545 որոշման
ՑԱՆԿ
այն համայնքների, որոնց սեփականության իրավունքով անհատույց
հանձնվում են «Բժշկական ամբուլատորիա» պետական փակ բաժնետիրական
ընկերությունների բոլոր բաժնետոմսերը
1. ՀՀ Արագածոտնի մարզ
i
Կարբի
Փարպի
Սասունիկ
Ոսկեվազ
Ագարակ (Աշտարակի շրջ.)
Բյուրական
Ուջան
Կոշ
Արուճ
Օշական
Արագած (Ապարանի շրջ.)
Մաստարա
Ներքին Բազմաբերդ
Արագած (Թալինի շրջ.)
Քուչակ
Շենավան
2. ՀՀ Արարատի մարզ
i
Մրգավան
Վերին Դվին
Արալեզ
Ոսկետափ
Նոր կյանք
Լուսառատ
Ավշար
Սուրենավան
Այնթափ
Արբաթ
Խաչփառ
Ռանչպար
Նորաբաց
Սիս
3. ՀՀ Արմավիրի մարզ
i
Բամբակաշատ
Նոր Արտագես
Ժդանով (Մայիսյան)
Սովետական
Արևիկ
Հացիկ
Արաքս (Էջմիածնի շրջ.)
Բաղրամյան (Էջմիածնի շրջ.)
Դալարիկ
Լեռնագոգ
Արշալույս
Արագած
Ոսկեհատ
Գրիբոյեդով
Հայթաղ
Ջրառատ
Նորակերտ
Փարաքար
Մերձավան
Ակնալիճ
Խորոնք
4. ՀՀ Գեղարքունիքի մարզ
i
Լճափ
Նորատուս
Գանձակ
Լճաշեն
Ծովինար
Գեղհովիտ
Վերին Գետաշեն
Դպրաբակ
Շորժա
Շատվան
Գեղամասար
5. ՀՀ Լոռու մարզ
i
Գուգարք
Շահումյան
Ջրաշեն
Կաթնաղբյուր
Արևաշող
Կուրթան
Գյուլագարակ
Գարգառ
Ագարակ
Ուռուտ
Լեջան
Արևածագ
Աքորի
Ճոճկան
Օձուն
Մեծ Այրում
Շնող
6. ՀՀ Կոտայքի մարզ
i
Լեռնանիստ
Մեղրաձոր
Առինջ
Բյուրեղավան
Բուժական
7. ՀՀ Տավուշի մարզ
i
Գանձաքար
Կողբ
Բերդավան
Մոսեսգեղ