(ուժը կորցրել է 02.03.10 թիվ 147-Ն հրաման)
i
118.0426.030505
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «03»         05           2005 Թ.
                                       ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11805175
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
25 ապրիլի 2005 թվականի N 426-Ն
 
i
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 2-րդ մասով վերապահված իրավասությունների շրջանակներում,
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
Հաստատել Մեկ անձից գնումների կատարման հիմքերը և (կամ) փաստաթղթերը` համաձայն հավելվածի:
 
Հավելված
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի
2005 թվականի ապրիլի 25-ի
N 426-Ն հրամանի
 
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
 
i
1. Պատվիրատուն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մեկ անձից գնումներ կատարում է, եթե առկա են հետևյալ պայմանները`
ա) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն գնում կատարելու դեպքում`
1. հեղինակային և հարակից իրավունքներով պայմանավորված գնում կատարելու դեպքում` պատվիրատուի մոտ առկա է հեղինակային և հարակից իրավունքը հավաստող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը.
2. մրցակցության բացակայությամբ պայմանավորված գնում կատարելու դեպքում`
ա) պատվիրատուի մոտ առկա է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ վարվող կենտրոնացված ռեեստրից քաղվածք` տվյալ անձին, որպես շուկայում մրցակից չունենալու փաստը հիմնավորող փաստաթուղթ, կամ
բ) առկա է պատասխանատու ստորաբաժանման գրավոր եզրակացությունն այն մասին, որ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնման առարկայի տեխնիկական բնութագրերի առանձնահատկություններով պայմանավորված, այդ գնումը կարող է կատարվել միայն մեկ անձից, կամ
գ) գնման առարկան ներառված է մեկ անձից կատարվող գնումների անվանացանկում (կցվում է).
3. լիցենզիայով պայմանավորված գնում կատարելու դեպքում` պատվիրատուի մոտ առկա է տվյալ լիցենզիան տրամադրող պետական մարմնի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ անձը հանդիսանում է կնքվելիք գնման պայմանագրի առարկա հանդիսացող գործառույթի միակ լիցենզավորված անձ կամ համապատասխան իրավական ակտ, երբ անձին լիցենզիան տրամադրվել է օրենքի, միջազգային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:
բ) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքում` այդ գնումն իրականացնելու համար կնքվելիք գնման պայմանագրով նախատեսվելիք ապրանքները, աշխատանքները կամ ծառայությունները պետք է ողջ ծավալով ձեռքբերվեն գնում կատարելու պահանջի ծագման օրվանից հաշված 25 աշխատանքային օրվա ընթացքում:
գ) օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքում` լրացուցիչ գնում կատարելու անհրաժեշտությունը հնարավոր չէր կանխատեսել և սկզբնական գնման պայմանագրի շրջանակներում ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, նույն անձից լրացուցիչ գնումներ կատարելու դեպքում, դրանց նախահաշվային արժեքը չի գերազանցի գնման նոր ընթացակարգի կիրառմամբ նույն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նախահաշվային արժեքը:
 
i
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ
 
._________________________________________________________________________.
| N |                      Գնման առարկայի անվանումը                       |
|___|_____________________________________________________________________|
| 1 |                                 2                                   |
|___|_____________________________________________________________________|
|  1|Բնական գազ                                                           |
|___|_____________________________________________________________________|
|  2|Էլեկտրաէներգիա                                                       |
|___|_____________________________________________________________________|
|  3|Հեռախոսային կապ                                                      |
|___|_____________________________________________________________________|
|  4|Ոռոգման և  խմելու ջուր                                               |
|___|_____________________________________________________________________|
|  5|Տեխնիկական և  արդյունաբերական ջուր                                   |
|___|_____________________________________________________________________|
|  6|Քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն         |
|___|_____________________________________________________________________|
|  7|Հանրային հեռուստաընկերության և  հանրային ռադիոընկերության            |
|   |հաղորդումների պատրաստում և  հեռարձակում                              |
|___|_____________________________________________________________________|
|  8|Զանգվածային լրատվության միջոցների` դրանց հրատարակիչներից անմիջական   |
|   |ձեռքբերում                                                           |
|___|_____________________________________________________________________|
|  9|Բարձրագույն և  հետբուհական ուսուցում, բացառությամբ 2007 թվականից     |
|   |սկսվող նոր ընդունելությունների                                       |
|___|_____________________________________________________________________|
| 10|Լրացուցիչ կրթության ուսուցում, բացառությամբ 2007 թվականից սկսվող նոր |
|   |ընդունելությունների                                                  |
|___|_____________________________________________________________________|
| 11|Հանրակրթական դպրոցների ուսուցում                                     |
|___|_____________________________________________________________________|
| 12|Երաժշտական դպրոցների ուսուցում                                       |
|___|_____________________________________________________________________|
| 13|Երեկոյան և  հեռակա դպրոցների ուսուցում                               |
|___|_____________________________________________________________________|
| 14|Հատուկ ընդհանուր կրթության ուսուցում                                 |
|___|_____________________________________________________________________|
| 15|Արտադպրոցական ուսուցում                                              |
|___|_____________________________________________________________________|
| 16|Արհեստագործական ուսուցում                                            |
|___|_____________________________________________________________________|
| 17|Միջին մասնագիտական ուսուցում                                         |
|___|_____________________________________________________________________|
| 18|Տուն ինտերնատների ծառայություն                                       |
|___|_____________________________________________________________________|
| 19|Անշարժ գույքի վարձակալություն                                        |
|___|_____________________________________________________________________|
| 20|Քրեակատարողական ծառայության կարիքների համար «Աջակցություն»           |
|   |դատապարտյալին» հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած աշխատանքների  |
|   |և  մատուցած ծառայությունների ձեռքբերում                              |
|___|_____________________________________________________________________|
| 21|Հիվանդանոցային բուժօգնություն                                        |
|___|_____________________________________________________________________|
| 22|Ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն                             |
|___|_____________________________________________________________________|
| 23|Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն                              |
|___|_____________________________________________________________________|
| 24|Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ                            |
|___|_____________________________________________________________________|
| 25|Առողջապահական հարակից ծառայություններ                                |
|___|_____________________________________________________________________|
| 26|Պաշտոնական պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան              |
|   |այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և    |
|   |ծառայությունների ձեռքբերում                                          |
|___|_____________________________________________________________________|
| 27|Հայաստանի Հանրապետության և  օտարերկրյա պետությունների տարածքներում   |
|   |տեղի ունեցած բնական աղետների և  արտակարգ իրավիճակների հետևանքների    |
|   |վերացման նպատակով ապրանքների և  ծառայությունների ձեռքբերում          |
|___|_____________________________________________________________________|
| 28|Դատական փորձագիտության ծառայություն                                  |
|___|_____________________________________________________________________|
| 29|Անվճարունակության (սնանկության) գործերի կառավարիչների ծառայություն   |
|___|_____________________________________________________________________|
| 30|Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքների հիմնադրած     |
|   |կազմակերպություններից` հիմնադիրների սահմանած դեպքերում ապրանքների,   |
|   |աշխատանքների և  ծառայությունների ձեռքբերում                          |
|___|_____________________________________________________________________|
| 31|Փոստային ծառայություն                                                |
|___|_____________________________________________________________________|
| 32|(32-րդ տողն ուժը կորցրել է 14.07.09 թիվ 658-Ն հրաման)                |
i
|___|_____________________________________________________________________|
| 33|Բանկային ծառայություններ                                             |
i
|___|_____________________________________________________________________|
| 34|«Քաղաքացիական ծառայություն» շաբաթաթերթում քաղաքացիական ծառայության   |
|   |թափուր պաշտոնների մրցույթների հայտարարությունների հրապարակում        |
|___|_____________________________________________________________________|
| 35| Ավտոմեքենան արտադրած կամ վերջինիս պաշտոնական միակ ներկայացուցիչ     |
|   |հանդիսացող անձից ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման ծառայությունների |
|   |ձեռքբերում                                                           |
|___|_____________________________________________________________________|
| 36|Ինքնաթիռի տեխնիկական սպասարկում                                      |
|___|_____________________________________________________________________|
| 37|Մեդալների, հուշամեդալների, շքանշանների և  դրանց տուփերի պատրաստում   |
|___|_____________________________________________________________________|
| 38|Ապրանքն արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից    |
|   |ապրանքի տեխնիկական սպասարկման ծառայությունների, ներառյալ սպասարկման  |
|   |համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում                           |
._________________________________________________________________________.
 
(ցանկը փոփ. 17.08.05 թիվ 872-Ն, 19.10.05 թիվ 1099-Ն, 03.07.06 թիվ 665-Ն, 01.02.07 թիվ 86-Ն, 16.02.09 թիվ 106-Ն, 13.03.09 թիվ 235-Ն, 29.04.09 թիվ 404-Ն հրամաններ)
 
-------------------------------------------------
ԻՐՏԵԿ - Բնագրում հավելվածի 3-րդ կետի «ա» ենթակետը չկա