Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ...

01.01.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.06.2023  -ից մինչեւ   01.01.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 28.12.2023 թիվ 2006-Լ որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 2022 թվականի N 723-Լ

 

ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

i

1) մինչև 2022 թվականի հունիսի 20-ը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման հավելվածի 5-րդ կետով նախատեսված միջոցառման կարճ անվանումը և տարբերանշանը (լոգոն) (տեսքը, ձևը).

i

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման համաձայն Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերին ներկայացնել առաջարկություն` սույն որոշման հավելվածով հաստատված միջոցառման շրջանակներում և սահմանված պայմաններով գործընկերություն հաստատելու վերաբերյալ.

4) 2022 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակել սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված առաջարկն ընդունած գործընկեր բանկերի ցանկը և պարբերաբար թարմացնել այն` ըստ գործընկեր բանկերի ցանկում տեղի ունեցող փոփոխությունների.

5) սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումը գործարկվում է 2022 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

(2-րդ կետը փոփ. 29.12.2022 թիվ 2092-Լ, 22.06.2023 թիվ 987-Լ որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2022 թվականի մայիսի 19-ի

N 723-Լ որոշման

 

i

ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Ներկայումս պետության կողմից կենսաթոշակ կամ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված` պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստ կամ դրամական այլ վճար ստացող շահառուները, ինչպես և Հայաստանի Հանրապետության և համաշխարհային տնտեսությունը, ուղղակիորեն առնչվում են բարձր գնաճային երևույթների հետ, ինչի հետևանքով նվազում է սպառողների գնողունակությունը, իսկ խոցելի խմբերի շահառուների համար խնդիրն ավելի է սրվում, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների և սննդամթերքի ձեռքբերման մասով:

2. Տնտեսության ներկայիս պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների հնգամյա ծրագրով նախատեսված` կենսաթոշակների, նպաստների կամ դրամական այլ վճարների նպատակային ավելացումներին զուգընթաց անհրաժեշտություն է առաջանում իրականացնել պետությունից կենսաթոշակ ստացող շահառուների գնողունակության բարձրացմանն ուղղված միջոցառումներ` նաև այլ գործիքներով:

3. Անկանխիկ եղանակով պետությունից դրամական պարբերական վճարներ ստացող շահառուները, որոշ դեպքերում, չեն կիրառում անկանխիկ գործառնությունների ամբողջ գործիքակազմը, ինչի ամբողջական կիրառումն իր հերթին ունենում է մուլտիպլիկատիվ էֆեկտ տնտեսության համար, և սույն միջոցառումը նպատակ ունի նաև անկանխիկ եղանակով դրամական վճար ստացող կենսաթոշակառուների շրջանում ներդնել խթանող գործոններ` ընդլայնելու անկանխիկ գործառնությունների ծավալը` այդպիսով նպաստելով նաև շահառուների ֆինանսական գիտելիքների մակարդակի բարձրացմանը:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

4. Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման (այսուհետ` միջոցառում) մեջ կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1) կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման 3-րդ կետում նշված գումար` սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակներ, պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստներ և դրամական այլ վճարներ.

2) կենսաթոշակառուի բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված սոցիալական ապահովության հաշիվ.

3) ծառայություն` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն.

4) կենսաթոշակառու (նաև շահառու)` անձ, ում անվամբ բացվել է կենսաթոշակառուի բանկային հաշիվը (ում նշանակվել է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կենսաթոշակ), կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչ` ծնող, որդեգրող, խնամակալ).

5) գործընկեր բանկ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման համաձայն ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած և միջոցառմամբ սահմանված պայմաններին համապատասխան իր միջոցների հաշվին կենսաթոշակառուներին հետվճար վճարող բանկ.

6) ՊՈՍ-տերմինալ` Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով գործող մանրածախ առևտուր իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող սուբյեկտի մոտ տեղադրված` վճարային քարտերով վճարումներ ընդունող (ավտոմատ գանձող) սարք.

7) հետվճար` հաշվետու ժամանակահատվածում կենսաթոշակառուի կողմից կենսաթոշակային քարտի միջոցով ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց ՊՈՍ-տերմինալներով կատարված անկանխիկ վճարումներից, ինչպես նաև կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներից հաշվարկվող գումար, որը սահմանված ժամկետում ենթակա է փոխանցման կենսաթոշակառուի բանկային հաշվին:

(4-րդ կետը փոփ. 23.06.2022 թիվ 932-Լ, 29.12.2022 թիվ 2092-Լ որոշումներ)

5. Միջոցառումը պետք է ունենա կարճ անվանում և տարբերանշան (լոգո), որը սահմանված կարգով կիրառվում է միջոցառման իրականացման ժամանակահատվածում:

 

3. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Միջոցառման իրականացման հիմնական նպատակն է բարձրացնել կենսաթոշակառուների գնողունակությունը` հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելիս:

7. Միջոցառման իրականացումը նպատակ ունի նաև խթանելու անկանխիկ եղանակով գործարքների կատարումը Հայաստանի Հանրապետությունում, ավելացնել սպառողների, մասնավորապես, կենսաթոշակառուների և սոցիալական խոցելի խմբերի կողմից ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները, մեծացնել նշված գործիքների կիրառելիության տարածվածությունը:

8. Հանրապետությունում ներկայումս կենսաթոշակ է ստանում ավելի քան 560 հազար քաղաքացի, որից շուրջ 420 հազարը կենսաթոշակներն ստանում են անկանխիկ եղանակով, իսկ բանկերի միջոցով ստացողների թիվը կազմում է շուրջ 390 հազար, կամ կենսաթոշակ ստացողների մոտ 70%-ը, ինչը նշանակում է, որ միջոցառումը կունենա էական ազդեցություն կենսաթոշակառուների գնողունակության բարձրացման վրա:

9. Հաշվի առնելով վերը նշվածը` սույն միջոցառմամբ առաջարկվում է իրականացնել կենսաթոշակառուների կողմից անկանխիկ գնումների և վճարումների գործարքներից պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության ձևաչափով կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելը:

 

4. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

10. Միջոցառման պոտենցիալ շահառու են հանդիսանում կենսաթոշակ ստացող անձինք, ովքեր կենսաթոշակն ստանում են անկանխիկ եղանակով` կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցվելու միջոցով:

i

11. Միջոցառման փաստացի շահառու են հանդիսանում միջոցառման գործողության ընթացքում ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց կենսաթոշակային քարտի միջոցով ՊՈՍ-տերմինալներով, ինչպես նաև կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց վճարում կատարած կենսաթոշակառուները, բացառությամբ այն շահառուների, որոնց կենսաթոշակ ստանալու իրավունքը ծառայության կողմից հետվճարի վճարման ցուցակը ձևավորելու օրվա դրությամբ դադարեցված է մահվան հիմքով:

(11-րդ կետը փոփ. 23.06.2022 թիվ 932-Լ, 29.12.2022 թիվ 2092-Լ որոշումներ)

 

5. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

i

12. Սույն միջոցառմամբ նախատեսված` անկանխիկ եղանակով կատարված վճարումների հետվճարները հաշվարկվում են բանկերի կողմից յուրաքանչյուր ամիս` նախորդ ամսվա ընթացքում ՊՈՍ-տերմինալների միջոցով և տվյալ բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կենսաթոշակային քարտերով իրականացված գործարքներից (կատարված վճարումներից)` բացառությամբ այն շահառուների, որոնց կենսաթոշակ ստանալու իրավունքը ծառայության կողմից հետվճարի վճարման ցուցակը ձևավորելու օրվա դրությամբ դադարեցված է մահվան հիմքով:

(12-րդ կետը փոփ. 23.06.2022 թիվ 932-Լ, 29.12.2022 թիվ 2092-Լ որոշումներ)

13. Միջոցառմամբ նախատեսված` անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմում է 10%, որը ձևավորվում է միջոցառման մասնակիցների հատկացումներից` հետևյալ համամասնությամբ`

1) պետություն` 5%.

2) գործընկեր բանկ` 5%:

Ընդ որում, գործընկեր բանկի կողմից յուրաքանչյուր շահառուի հետվճարից հաշվարկված եկամտային հարկի գումարին համապատասխան չափով ավելացվում է պետության կողմից տրամադրվող հետվճարի չափն այնպես, որ շահառուին փոխանցվող զուտ հետվճարը կազմի 10%:

14. Հետվճարի` մեկ ամսվա համար հաշվեգրվող և սույն միջոցառման 13-րդ կետով նախատեսված գումարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել 5000 դրամը` անկախ կատարված անկանխիկ գործարքների մեծությունից:

 

6. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ

 

15. Միջոցառման մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` հիմք ընդունելով միջոցառման ընթացքի վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները:

16. Նախարարությունն ամենամսյա պարբերականությամբ պաշտոնական կայքէջում հրապարակում է վիճակագրական տեղեկատվություն առնվազն միջոցառման շահառու դարձած (օգտված) կենսաթոշակառուների թվի, նրանց տրամադրված ընդհանուր և միջին հետվճարների ցուցանիշները:

 

7. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

i

17. Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է, որ միջոցառման փաստացի շահառու կդառնա գործընկեր բանկի բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80%-ը` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

(17-րդ կետը փոփ. 29.12.2022 թիվ 2092-Լ, 22.06.2023 թիվ 987-Լ որոշումներ)

 

(հավելվածը փոփ. 23.06.2022 թիվ 932-Լ որոշում)

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.05.2022
N 723-Լ
Որոշում