(ուժը կորցնելու է 21.10.2021 թվականից` 22.04.2021 թիվ 607-Ն որոշում)
 i 
040.0179.020306
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«2» մարտի 2006 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
2 փետրվարի 2006 թվականի N 179-Ն
 
 i 
ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների բազմազանությունը, օգտագործման ծավալները, մարդու կյանքի, առողջության վրա դրանց ազդեցության ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի փետրվարի 2-ի
N 179-Ն որոշման
 
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ
 
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
 
 i 
1. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային ծածկագրերին համապատասխան, հետևյալ պողպատե արտադրանքների վրա`
 
բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր` ածխածնային
    պողպատից, շիկագլոցված, պարբերական տրամատով                7214 99
 
բետոնի ամրանավորման համար օգտագործվող ձողեր` ածխածնային
պողպատից, շիկագլոցված, կլոր հատվածքի, ազատ կծկած
    կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով                         7213 91 100
 
մետաղալար ածխածնային պողպատից` չպատված և չողորկված,
մինչև 0,25% և 0,6% կամ ավելի զանգվածային մասով
    ածխածին պարունակող                                        7217 10
 
առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի
    լայնակի հատման առավելագույն չափով ամրանային ճոպան         7312 10 610
 
(1-ին կետը փոփ. 25.04.13 թիվ 438-Ն որոշում)
 
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների (այսուհետ` պողպատե արտադրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերը:
3. Պողպատե արտադրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:
 
II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`
պողպատե մետաղալար` ազատ կծկած կաժերով մատակարարվող հարթ կամ պարբերական տրամատի ամրանային պողպատ,
ամրանային ձողեր` ուղղաձիգ ձողերի տեսքով մատակարարվող հարթ կամ պարբերական տրամատի ամրանային պողպատ,
7-ամրանային ճոպան (K7)` մեկ կենտրոնական ուղղաձիգ մետաղալարի շուրջը մեկ շարքով հյուսված պարույրաձև 6 մետաղալարից բաղկացած ամրանային տարր,
հոսունության պայմանական սահման, թ0,2, Ն/մմ2` լարում, որի ազդեցությամբ պայմանական-ակնթարթային պլաստիկ (մնացորդային) դեֆորմացիան հասնում է 0,2 տոկոսի,
հոսունության ֆիզիկական սահման, թT, Ն/մմ2` ամենացածր լարում, որի ժամանակ դեֆորմացիան տեղի է ունենում առանց բեռնվածքի նկատելի ավելացման,
խզման ժամանակավոր դիմադրություն, թB, Ն/մմ2` խզումից առաջ ամենամեծ բեռնվածքին համապատասխանող լարում,
հարաբերական երկարացում խզումից հետո, Բ5, Բ10, Բ100 և այլն, %` նմուշի այն սահմանների միջև ընկած հաշվարկային երկարության փոփոխությունը նմուշի սկզբնական երկարության նկատմամբ, որի սահմաններում տեղի է ունեցել խզում,
հարաբերական հավասարաչափ երկարացում, Բp, %` սկզբնական 50 կամ 100 մմ երկարության հանդեպ նմուշի հաշվարկային երկարության փոփոխություն խզման տեղը չընդգրկող հատվածում,
հարաբերական երկարացում խզումից առաջ, Բպ (Agt), %` նմուշի հաշվարկային երկարության փոփոխությունն առավելագույն լարման ժամանակ,
ռելաքսացիա, %` ժամանակի ընթացքում լարումների նվազում` հաստատուն դեֆորմացիայի պայմաններում,
ամրանային պողպատի դաս` բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների որակի հիմնական ցուցանիշ, որը համապատասխանում է ֆիզիկական կամ պայմանական հոսունության սահմանի նշանակությանը:
Ըստ ձգման ամրության` ամրանային պողպատի դասը նշագրվում է`
ա) RB, A` շիկագլոցված և AT ջերմամեխանիկորեն ամրացված 3-80 մմ տրամագծով ամրանային ձողերի համար, որոնք պատրաստվում են հետևյալ դասերով`
A 240 C` հարթ տրամատով,
A 300 C, A 400, RB 400 W, A 400 C, RB 500 W, A 500 C, A 600, AT 600, A 600 C, AT 600 C, A 600 K, AT 600 K, A 800, AT 800, A 800 K, AT 800 K, A 1000, AT 1000, AT 1000 K և AT 1200` պարբերական տրամատով,
1030, 1080, 1180 և 1230` հարթ և պարբերական տրամատով:
Ըստ կիրառման հատկությունների` ամրանային ձողերը բաժանվում են`
1) եռակցվող` W և C ինդեքսներով,
2) կայուն կոռոզային ճաքճքման հանդեպ լարվածության տակ (K ինդեքսով),
3) ոչ եռակցվող` առանց W և C ինդեքսների,
4) ոչ կայուն կոռոզային ճաքճքման հանդեպ` առանց K ինդեքսի,
5) ջերմամեխանիկորեն ամրացված` ինդեքս T.
բ) B, Bp` սառը դեֆորմացված 3-12 մմ տրամագծով պողպատե մետաղալարի համար, որը պատրաստվում է`
B` հարթ տրամատով` B 500, B 1100, B 1200, B 1300, B 1400, B 1500,
Bp` պարբերական տրամատով` Bp 500, Bp 1100, Bp 1200, Bp 1300, Bp 1400, Bp 1500.
գ) K - 6-15 մմ տրամագծով ամրանային ճոպանների համար` K7-1400, K7-1500,
ածխածնային համարժեք, Cէ` պողպատի եռակցելիության պայմանական ցուցանիշ, որն արտահայտված է ածխածնի և ածխածնի պարունակությանը բերված, պողպատում լեգիրացնող տարրերի զանգվածային մասերի գումարի տեսքով,
խմբաքանակ` միևնույն ձուլվածքից պատրաստված` նույն դասի, նույն անվանական տրամագծի և նույն արտադրողի կողմից արտադրվող պողպատե արտադրանքի որոշակի քանակ,
եռակցված ամրանային պատրաստվածքներ` բետոնի ամրանավորման համար նախատեսված ամրանային ցանցեր, ամրանային կմախքներ, ամրանի առանձին ձողեր` եռակցված կցվանքով միացումներով ձողի երկայնքով,
ծառայողական բնութագրեր` ամրանային ձողերի որակական բնութագրեր, որոնք արտահայտվում են շահագործման և վերամշակման գործընթացներում:
 
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
 
5. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա պողպատե արտադրանքների իրացումն առանց համապատասխանության գնահատման:
 i 
6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա և շրջանառության մեջ գտնվող պողպատե արտադրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:
(6-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
 
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
 
7. Բետոնի ամրանավորման համար օգտագործվող` ածխածնային պողպատից, շիկագլոցված, պարբերական տրամատով և կլոր հատվածքի, ազատ կծկած կաժերով, 14 մմ-ից պակաս տրամագծով ձողերի (այսուհետ` ամրանային ձողեր) մեխանիկական ցուցանիշներն առաքման վիճակում պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված նորմերին: Բետոնի նախալարման համար օգտագործվող A 600 և բարձր դասի ամրանային ձողերի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված նորմերին` մինչև աղյուսակում նշված ջերմաստիճանը` էլեկտրատաքացումից հետո:
 
Աղյուսակ N 1
._________________________________________________________________________.
|Ամրանային |Էլեկտրա-|Խզման    |Հոսունու-  |Հարաբերական |Ծռման    |Կալակի  |
|պողպատի   |տաքացման|ժամանակա-|թյան       |երկարացումը,|փորձար-  |տրամա-  |
|դասը      |ջերմաս- |վոր դիմա-|պայմանական |     %      |կում`    |գիծը    |
|          |տիճանը, |դրությու-|(ֆիզիկական)|            |սառը     |(dH-ձողի|
|          |օC      |նը, թB,  |սահմանը,   |            |վիճակում,|անվանա- |
|          |        |Ն/մմ2    |թ0,2 (թT), |            |ծռման    |կան     |
|          |        |         |Ն/մմ2      |            |անկյունը,|տրամա-  |
|          |        |         |           |            |աստիճանը |գիծը),  |
|          |        |         |           |            |         |մմ      |
|          |        |         |           |            |         |        |
|          |        |         |           |____________|         |        |
|          |        |         |           |Բ5  |Բp |Agt|         |        |
|          |        |__________________________________|         |        |
|          |        |              ոչ պակաս            |         |        |
|__________|________|__________________________________|         |        |
|A 240 C   |        |370      |240        |25  |-  |-  |180      |2 dH    |
|A 300 C   |        |490      |290        |19  |   |-  |180      |3 dH    |
|(A 400)   |        |(590)    |(390)      |(16)|   |-  |(90)     |(3 dH)  |
|RB 400 W  |   -    |440      |400        |14  |-  |2,5|160-180  |2,5-5   |
|A 400 C   |        |500      |400        |16  |   |-  |90       |3 dH    |
|RB 500 W  |        |550      |500        |14  |   |2,5|160-180  |3,5-6 dH|
|A 500 C   |        |600      |500        |14  |   |2,5|90       |3 dH    |
|__________|________|_________|___________|____|___|___|_________|________|
|A 600     |        |         |           |    |   |   |         |        |
|AT 600    |        |         |           |    |   |   |         |        |
|A 600 C   |        |         |           |    |   |   |         |        |
|AT 600 C  |400     |800      |600        |12  |4  |2,5|45       |5 dH    |
|A 600 K   |        |         |           |    |   |   |         |        |
|AT 600 K  |        |         |           |    |   |   |         |        |
|__________|________|_________|___________|____|___|___|_________|________|
|A 800     |        |         |           |    |   |   |         |        |
|AT 800    |        |         |           |    |   |   |         |        |
|A 800 K   |400     |1000     |800        |8   |2  |3,5|45       |5 dH    |
|AT 800 K  |        |         |           |    |   |   |         |        |
|__________|________|_________|___________|____|___|___|_________|________|
|A 1000    |        |         |           |    |   |   |         |        |
|AT 1000   |450     |1250     |1000       |7   |2  |3,5|45       |5 dH    |
|AT 1000 K |        |         |           |    |   |   |         |        |
|__________|________|_________|___________|____|___|___|_________|________|
|AT 1200   |450     |1450     |1200       |6   |2  |3,5|45       |5 dH    |
|__________|________|_________|___________|____|___|___|_________|________|
|1030      | -      |1030     |835        |-   |-  |3,5|-        |-       |
|1080      |        |1080     |930        |    |   |   |         |        |
|1180      |        |1180     |930        |    |   |   |         |        |
|1230      |        |1230     |1080       |    |   |   |         |        |
._________________________________________________________________________.
 
Փակագծում ներկայացված դասերը և ցուցանիշներն ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:
Տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակում 1030, 1080, 1180 և 1230 ամրանային պողպատի դասերը ներկայացված են ըստ խզման ժամանակավոր դիմադրության:
8. Մեխանիկական փորձարկումների արդյունքները չպետք է պակաս լինեն սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված մեխանիկական ցուցանիշների 95 տոկոսից:
9. Ամրանային ձողերի յուրաքանչյուր փորձարկման նմուշի համար խզման ժամանակավոր դիմադրության հարաբերությունը հոսունության ֆիզիկական սահմանի նկատմամբ պետք է լինի 1,05 գործակցից ոչ պակաս:
10. A 400 C, A 500 C և A 600 C դասերի ամրանային ձողերի համար թույլատրվում է սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված խզման ժամանակավոր դիմադրության ցուցանիշների նվազեցում` ոչ ավելի, քան 50 Ն/մմ2-ով` այն դեպքում, երբ հարաբերական երկարացումը խզումից հետո (Բ5) ավելանում է 2 տոկոսով, և հարաբերական հավասարաչափ երկարացումը (Բp)` 1 տոկոսով:
11. A 400 C, A 500 C և A 600 C դասերի ամրանային պողպատի խզման ժամանակավոր դիմադրությունը չպետք է գերազանցի սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված նորմերից 300 Ն/մմ2-ից ավելի:
12. Սպառողի և արտադրողի փոխհամաձայնությամբ A 800, AT 800, A 1000, AT 1000, AT 1200, 1030, 1080, 1180 և 1230 դասերի ամրանային պողպատի ռելաքսացիան, խզման ժամանակավոր դիմադրությանը համապատասխանող առավելագույն ուժի 70 տոկոսը կազմող ելքային բեռնվածքի դեպքում չպետք է գերազանցի 4 տոկոսը` 1000 ժամ լարման տակ պահպանումից հետո:
13. Սպառողի և արտադրողի փոխհամաձայնությամբ` AT 800, AT 1000 և AT 1200, 1030, 1080 և 1230 դասերի ամրանային պողպատը պետք է դիմանա անվանական ձգման ամրության սահմանի 70 տոկոսը կազմող լարման ազդեցությանը` 2000000 ցիկլ` առանց քայքայման: Հարթ տրամատով ամրանային ձողերի համար լարման միջակայքը պետք է կազմի 245 Ն/մմ2, իսկ պարբերական տրամատով ամրանային ձողերի համար` 195 Ն/մմ2:
14. Ամրանային ձողերի մեխանիկական ցուցանիշները (թB, թ0,2, թT) պետք է որոշվեն` հաշվի առնելով դրանց փոփոխականությունը գլխավոր համախմբվածքում և յուրաքանչյուր ձուլվածք-խմբաքանակում` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված` պողպատ շիկագլոցված երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանավորման համար ստանդարտով սահմանված գլոցվածքի մեխանիկական հատկությունների ամրության բնութագրերի վիճակագրական ցուցանիշների որոշման մեթոդական պահանջներին համապատասխան: Արտադրողի և սպառողի համաձայնությամբ` մեխանիկական հատկությունները որոշվում են որպես բնորոշ արժեքների գնահատում:
15. Պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվածային մասերը պետք է համապատասխանեն N 2 աղյուսակով և սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված նորմերին:
 
Աղյուսակ N 2
._________________________________________________________________________.
| Ամրանային       | Քիմիական տարրերի զանգվածային մասը, %, ոչ ավելի        |
| պողպատի դասը    |_______________________________________________________|
|                 |      C    |    Si     |   Mn    |   P   |   S   |  N  |
|_________________|___________|___________|_________|_______|_______|_____|
|A 240 C          |0,24       |-          |-        |0,05   |0,05   |0,013|
|A 300 C          |0,24       |-          |-        |0,05   |0,05   |0,013|
|_________________|___________|___________|_________|_______|_______|_____|
|(A 400)          |(0,22-0,39)|(0,65-0,95)|(0,9-1,7)|(0,045)|(0,045)|-    |
|_________________|___________|___________|_________|_______|_______|_____|
|RB 400 W         |           |           |         |       |       |     |
|A 400 C          |0,24       |0,65       |1,7      |0,055  |0,055  |0,013|
|RB 500 W         |           |           |         |       |       |     |
|A 500 C          |           |           |         |       |       |     |
|_________________|___________|___________|_________|_______|_______|_____|
|A 600            |           |           |         |       |       |     |
|A 600 C          |0,30       |1,1        |1,7      |0,05   |0,05   |0,013|
|A 600 K          |           |           |         |       |       |     |
|_________________|___________|___________|_________|_______|_______|_____|
|AT 600           |           |           |         |       |       |     |
|AT 600 C         |           |           |         |       |       |     |
|AT 600 K         |           |           |         |       |       |     |
|AT 800           |0,34       |0,6-2,5    |0,6-2,4  |0,05   |0,05   | -   |
|AT 800 K         |           |           |         |       |       |     |
|AT 1000          |           |           |         |       |       |     |
|AT 1000 K        |           |           |         |       |       |     |
|_________________|___________|___________|_________|_______|_______|_____|
|A 800            |           |           |         |       |       |     |
|AT 800 K         |0,34       |2,5        |2,4      |0,045  |0,045  |0,013|
|A 1000           |           |           |         |       |       |     |
|_________________|___________|___________|_________|_______|_______|_____|
|AT 1200          |0,34       |1,4-2,4    |0,6-1,1  |0,05   |0,05   | -   |
|_________________|___________|___________|_________|_______|_______|_____|
|1030             |           |           |         |       |       |     |
|1080             |-          |-          |-        |0,04   |0,04   | -   |
|1180             |           |           |         |       |       |     |
|1230             |           |           |         |       |       |     |
._________________________________________________________________________.
 
Փակագծերում ներկայացված դասերը և ցուցանիշներն ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:
16. Եռակցելի ամրանային ձողերի համար մնացորդային տարրերի (քրոմ, պղինձ, նիկել) զանգվածային մասը պետք է լինի 0,3 տոկոսից ոչ ավելի` յուրաքանչյուր տարրի համար:
17. Ամրանային ձողերը համարվում են կայուն` կոռոզային ճաքճքման հանդեպ, եթե ազոտական թթվի կալցիումական աղի 600 զանգվածային բաժնեմասից, ազոտական թթվի ամոնիումի 50 զանգվածային բաժնեմասից և ջրի 350 զանգվածային բաժնեմասից բաղկացած` 98-100 օC ջերմաստիճանի նիտրատային լուծույթում և 0,9 թB համարժեք լարման տակ փորձարկվող նմուշների` մինչև կոռոզային ճաքճքման հետևանքով քայքայման ժամանակը կազմում է 100 ժամից ոչ պակաս:
18. 25 մմ-ից բարձր տրամագծով ամրանային ձողերի համար սույն տեխնիկական կանոնակարգի N 1 աղյուսակով սահմանված մեխանիկական հատկությունների նորմերի և ծառայողական բնութագրերի պահպանման դեպքում ածխածնի զանգվածային մասի ավելացումը մինչև 0,37 տոկոս` չի համարվում խոտանային հատկանիշ:
19. Ածխածնային պողպատից` չպատված և չողորկված, մինչև 0,25 տոկոս զանգվածային մասով ածխածին պարունակող, այդ թվում` B և Bp ամրանային դասերի պողպատե մետաղալարի մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 3, քիմիական ցուցանիշները` N 4 աղյուսակներով սահմանված նորմերին:
 
Աղյուսակ N 3
._________________________________________________________________________.
|Անվանական |Խզման      |Հոսունության|Հարաբերական  |Ծռման      |Կալակի     |
|տրամագիծը,|ժամանակավոր|ֆիզիկական   |երկարացումը  |փորձարկում`|տրամագիծը  |
|dH, մմ    |դիմադրու-  |սահմանը, թT |խզումից հետո,|սառը       |(dH - ձողի |
|          |թյունը, թB |            |Բ5, %        |վիճակում,  |անվանական  |
|          |           |            |             |ծռման      |տրամագիծը),|
|          |           |            |             |անկյունը,  |մմ         |
|          |           |            |             |աստիճանը   |           |
|          |________________________|             |           |           |
|          |            Ն/մմ2       |             |           |           |
|          |__________________________________________________|           |
|          |                  ոչ պակաս                        |           |
|__________|__________________________________________________|___________|
|4-12      |550        |500         |12           |160-180    |3-4 dH     |
._________________________________________________________________________.
 
Աղյուսակ N 4
._____________________________________________________________________.
|    Քիմիական տարրերի զանգվածային մասը, %, ոչ ավելի       |    Cէ     |
|_________________________________________________________|           |
|   C    |   Si    |   Mn   |    P    |    S    |    N    |           |
|________|_________|________|_________|_________|_________|___________|
|0,24    |0,65     |1,70    |0,055    |0,055    |0,013    |0,52       |
._____________________________________________________________________.
 
20. Ածխածնային պողպատից` չպատված և չողորկված, 0,6 տոկոս կամ ավելի զանգվածային մասով ածխածին պարունակող մետաղալարի (այսուհետ` պողպատե մետաղալար) մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 5 աղյուսակով սահմանված նորմերին:
 
Աղյուսակ N 5
._________________________________________________________________________.
|Անվանա-|Հոսունության|Խզման      |Հարաբերական |Կալակի     |Հետծռումների   |
|կան    |պայմանական  |ժամանակավոր|երկարացումը,|տրամագիծը` |թիվը` d = 30 մմ|
|տրամա- |սահմանը,    |դիմադրու-  |    %       |180օ անկյան|կալակի դեպքում |
|գիծը,  |   թ0,2     |թյունը, թB |            |ծռման      |               |
|dH, մմ |            |           |            |փորձարկման |               |
|       |            |           |            |ժամանակ    |               |
|       |________________________|____________|           |_______________|
|       |         Ն/մմ2          |Բ100   |Agt |           |հարթ   |պարբե- |
|       |                        |       |    |           |տրամատի|րական  |
|       |                        |       |    |           |համար  |տրամատի|
|       |                        |       |    |           |       |համար  |
|       |_____________________________________|           |       |       |
|       |             ոչ պակաս                |           |       |       |
|_______|_____________________________________|___________|_______|_______|
|(3)    |(1500)      |(1780)     |(4)    |3,5 |5 dH       |(9)    |(8)    |
|_______|____________|___________|_______|____|___________|_______|_______|
| 4     | 1500       | 1770      | -     |3,5 |5 dH       | 4     | 3     |
|(4)    |(1400)      |(1700)     |(4)    | -  | -         |(7)    |(6)    |
|_______|____________|___________|_______|____|___________|_______|_______|
| 5     | 1500       | 1770      | -     |3,5 |5 dH       | 4     | 3     |
|(5)    |(1400)      |(1670)     |(4)    | -  | -         |(5)    |(3)    |
|_______|____________|___________|_______|____|___________|_______|_______|
| 6     | 1500       | 1770      | -     |3,5 |5 dH       | 4     | 3     |
|(6)    |(1400)      |(1670)     |(5)    | -  | -         | -     | -     |
|_______|____________|___________|_______|____|___________|_______|_______|
| 7     | 1420       | 1670      | -     |3,5 |5 dH       | 4     | 3     |
|(7)    |(1300)      |(1570)     |(6)    | -  | -         | -     | -     |
|_______|____________|___________|_______|____|___________|_______|_______|
| 8     | 1420       | 1670      | -     |3,5 |5 dH       | 4     | 3     |
|(8)    |(1200)      |(1470)     |(6)    | -  | -         | -     | -     |
|_______|____________|___________|_______|____|___________|_______|_______|
| 9     | 1200       | 1470      | -     |3,5 |5 dH       | 4     | 3     |
|_______|____________|___________|_______|____|___________|_______|_______|
|10     | 1280       | 1570      | -     |3,5 |5 dH       | 4     | 3     |
|_______|____________|___________|_______|____|___________|_______|_______|
|12     | 1290       | 1570      | -     |3,5 |5 dH       | 4     | 3     |
._________________________________________________________________________.
 
Փակագծերում ներկայացված են B և Bp ամրանային դասերի պողպատե մետաղալարերի ցուցանիշները, որոնք ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:
21. Պողպատե մետաղալարի ռելաքսացիան 70 տոկոս խզման փաստացի ուժի ելքային բեռնվածքի դեպքում չպետք է գերազանցի 2,5 տոկոսը` 1000 ժամ լարման տակ պահպանումից հետո:
22. Արտադրողի և սպառողի փոխհամաձայնությամբ` ծռման փորձը կարող է փոխարինվել ծռում-հետծռում փորձով` պողպատի հնեցման հակման հատկությունները հաստատելու համար: Պողպատե արտադրանքների ծռման-հետծռման փորձարկումներից հետո փորձարկված նմուշներից ոչ մեկը չպետք է ունենա անզեն աչքին տեսանելի ջարդվածքներ կամ ճաքեր:
23. Առանց պատվածքի, ոլորված մետաղալարերով 3 մմ-ից ավելի լայնակի հատման առավելագույն չափով 7-լարանի ամրանային ճոպանի (այսուհետ` ամրանային ճոպան) մեխանիկական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 6 աղյուսակով սահմանված նորմերին:
 
Աղյուսակ N 6
._________________________________________________________________________.
|Տրամագիծը, d, մմ|Հոսունության|Խզման      |Հարաբերա-|Ռելաքսացիան` փաստացի |
|                |պայմանական  |ժամանակավոր|կան      |խզման ուժի 70 տոկոսը |
|                |սահմանը,    |դիմադրու-  |երկարա-  |կազմող ելքային       |
|                |    թ0,2    |թյունը,    |ցումը,   |բեռնվածքի 1000 ժ     |
|                |            |    թB     |Բպ Agt,  |ազդեցությունից, ըստ  |
|                |            |           |   %     |ամրանաճոպանների      |
|________________|________________________|         |պատրաստման ձևի,  %   |
|պայմանա-|անվանա-|           Ն/մմ2        |         |_____________________|
|կան     |կան    |                        |         |բացթողմամբ|լարման տակ|
|        |       |                        |         |          |բացթողմամբ|
|        |       |__________________________________|_____________________|
|        |       |                ոչ պակաս          |        ոչ ավելի     |
|________|_______|__________________________________|_____________________|
|(6)     |(6, 20)|(1500)      |(1770)     |(4)      |          |          |
|        |       |            |           |         |          |          |
|________|_______|____________|___________|_________|          |          |
| -      |  9,3  | 1460       | 1720      |3,5      |          |          |
| -      |  9,5  | 1580       | 1860      |3,5      |          |          |
|(9)     |(9, 35)|(1500)      |(1770)     |(4)      |          |          |
|________|_______|____________|___________|_________|          |          |
| -      | 10, 8 | 1460       | 1720      |3,5      |  8       | 2,5      |
| -      | 11, 1 | 1500       | 1860      |3,5      |          |          |
|________|_______|____________|___________|_________|          |          |
|(12)    | 12, 4 | 1460       | 1720      |3,5      |          |          |
| -      |(12, 4)|(1500)      |(1770)     |(4)      |          |          |
| -      | 12, 7 | 1580       | 1860      |3,5      |          |          |
|________|_______|____________|___________|_________|          |          |
|(15)    | 15, 2 | 1580       | 1860      |3,5      |          |          |
| -      |(15, 2)|(1410)      |(1670)     |(4)      |          |          |
._________________________________________________________________________.
 
Փակագծերում ներկայացված են K 7 ամրանային դասի ամրանային ճոպանի ցուցանիշները, որոնք ուժի մեջ են մինչև 2008 թվականի դեկտեմբերի 31-ը:
24. Պողպատե մետաղալարը և ամրանային ճոպանը պետք է դիմանան անվանական ձգման ամրության սահմանի 70 տոկոսը կազմող լարման ազդեցությանը` 2000000 ցիկլ` առանց քայքայման`
ա) պողպատե մետաղալարի համար լարման միջակայքը պետք է կազմի` հարթ տրամատով պողպատե մետաղալարերի համար` 200 Ն/մմ2, իսկ պարբերական տրամատով պողպատե մետաղալարերի համար` 180 Ն/մմ2.
բ) ամրանային ճոպանի համար լարման միջակայքը պետք է կազմի 195 Ն/մմ2:
25. Պողպատե արտադրանքների մակերևույթի վրա չպետք է լինեն կեղևանքներ, գլոցածալքեր, փչուկներ և այլ տեսակի մետաղի գլոցման արատներ, որոնք կարող են խոչընդոտել դրանց օգտագործումը:
 
Պողպատե արտադրանքների մակնշումը
 
26. Պողպատե արտադրանքների յուրաքանչյուր կապի կամ կաժի վրա, 2-3 մ հեռավորությամբ, դրոշմատպման մեթոդով հստակ, պարզ և դյուրընթեռնելի պետք է մականշված լինեն հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և ապրանքային նշանը (առկայության դեպքում),
բ) ամրանային պողպատի դասը, որից պատրաստվել է արտադրանքը, մակնիշը, տրամագիծը,
գ) արտադրման տարեթիվը, ամիսը,
դ) խմբաքանակի համարը, զանգվածը,
ե) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նշագիրը:
Արտադրողի և սպառողի փոխհամաձայնությամբ` ներկապատման միջոցով կատարվում է լրացուցիչ գունավոր մակնշում: Գունավոր մակնշումը կատարվում է կապերի ճակատային մասում:
27. Յուրաքանչյուր ամրանային ձող պետք է ունենա արտադրող կազմակերպության անվանումը և ամրանի դասը բնութագրող գլոցվածքային մակնշում` ոչ ավելի, քան 1,5 մ հեռավորության վրա կետերի, ելուստների, այլ նշանների ձևով կամ պարբերական տրամատի համապատասխան փոփոխությամբ:
28. Այն դեպքում, երբ տեխնոլոգիապես անհնար է մակնշումն իրականացնել պողպատե արտադրանքների վրա, թույլատրվում է մակնշման տվյալները նշել պողպատե արտադրանքին կցվող կամ փաթեթվածքի ներդիր պիտակների վրա, որոնց վրա դրոշմատպման մեթոդով հստակ, պարզ և դյուրընթեռնելի պետք է մականշված լինեն հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և (կամ) ապրանքային նշանը,
բ) ամրանային պողպատի դասը, տրամագիծը, քանակը,
գ) խմբաքանակի համարը:
29. Կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների վրա ամրակցվում են 2 պիտակ, իսկ արտադրողի և սպառողի փոխհամաձայնության դեպքում` մեկ պիտակ: Կաժերով մատակարարված պողպատե արտադրանքների վրա ամրակցվում է մեկ պիտակ:
 
Պողպատե արտադրանքների փաթեթավորումը, փոխադրումը և պահումը
 
30. Պողպատե արտադրանքները փաթեթավորվում են կապերի կամ կաժերի ձևով` ամրացնելով մետաղալարով կամ մետաղյա ժապավեններով, որոնք կապահովեն պողպատե արտադրանքների պահպանվածությունը` դրանց պահման և փոխադրման ժամանակ:
31. Կապերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար փաթեթվածքի զանգվածը չպետք է գերազանցի 15000 կգ-ն, իսկ կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքների համար` 3000 կգ-ն:
32. Կաժերով փաթեթավորված պողպատե արտադրանքները պետք է կապվեն 2 հանդիպակաց կապով, իսկ կաժերի կապերը պետք է ամրացվեն 2 կամ 3 լրացուցիչ կապով:
33. Յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ուղեկցվի ապրանքաուղեկից փաստաթղթով, որում պետք է նշված լինեն հետևյալ տվյալները`
ա) արտադրող կազմակերպության անվանումը և (կամ) ապրանքային նշանը,
բ) սպառողի անվանումը,
գ) պատվերի համարը,
դ) որակի փաստաթղթի ձևակերպման ամսաթիվը,
ե) պողպատի մակնիշը, ամրության դասը,
զ) ձուլվածքի կամ խմբաքանակի համարը,
է) պողպատե արտադրանքի անվանումը, չափերը, տեղերի քանակը և ընդհանուր զանգվածը, տեղեկություններ հատկությունների, մակերևույթի որակի, նշանակության մասին և արտադրանքի նորմատիվ փաստաթղթերով նախատեսված այլ պահանջներ,
ը) նորմատիվ փաստաթղթի համարը,
թ) պողպատի քիմիական կազմը` պատրաստի արտադրանքում կամ ձուլվածքի նմուշով,
ժ) պողպատե արտադրանքի մեխանիկական հատկությունները,
ժա) որակի տեխնիկական հսկողության դրոշմը:
34. Խմբաքանակի զանգվածը չպետք է գերազանցի 70 տոննան: Պողպատե արտադրանքների արտահանման դեպքում խմբաքանակի չափը սահմանվում է միջազգային պայմանագրի դրույթներին համապատասխան:
35. Ամրանային ձողերն ամրացվում են ոչ պակաս 4-6 տեղից` այնպես, որ ամրացման տեղերի հեռավորությունը լինի 2-3 մ:
36. Փաթեթավորված պողպատե արտադրանքները փոխադրվում են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով` ըստ տվյալ տեսակի տրանսպորտային միջոցով բեռների փոխադրման կանոնների:
37. Փաթեթավորված վիճակում պողպատե արտադրանքները պետք է պահվեն և դարսվեն դարսակաշարերով` հատակից 80-100 մմ բարձրությամբ` փակ կամ մթնոլորտային ուղղակի ազդեցությունները բացառող տարածքում:
 
Եռակցված ամրանային պատրաստվածքների հավաքման վերաբերյալ ցուցումները
 
38. Կախված ամրանային պողպատի դասից` եռակցելի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի Cէ մեծությունը պետք է լինի`
A 240 C, A 300 C, RB 400 W և A 400 C դասերի համար` 0,30-0,52%,
RB 500 W և A 500 C դասերի համար` 0,35-0,52%,
A 600 C դասի համար` 0,40-0,65%:
32 մմ-ից ավելի տրամագծով RB 400 W և RB 500 W ամրանային պողպատի դասերի ամրանային ձողերի համար ածխածնային համարժեքի Cէ մեծությունը պետք է լինի 0,57 տոկոսից ոչ ավելի:
39. Ածխածնային համարժեքի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
 
             Mn   (Cr + V + Mօ)     (Cս + Ni)
Cէ = C + __ + ______________  + _________ ,
             6         5               15
 
որտեղ C, Mn, Cr, V, Mօ, Cս, Ni և Si-ն ածխածնի, մանգանի, քրոմի, վանադիումի, մոլիբդենի, պղնձի, նիկելի և սիլիցիումի փաստացի զանգվածային մասերն են պողպատում` տոկոսային հարաբերությամբ:
Մանգանով լեգիրացված պողպատե գլոցվածքի համար ածխածնային համարժեքի մեծությունը թույլատրվում է հաշվարկել հետևյալ բանաձևով`
 
                                    Mn    Si
                          Cէ = C + ___ + ___ ,
                                    8     7
 
որտեղ Si-ն մանգանի զանգվածային մասն է պողպատում` տոկոսային հարաբերությամբ:
40. Ամրանային ձողերի եռակցելիությունը և կայունությունը կոռոզային ճաքճքման հանդեպ պետք է ապահովված լինի քիմիական կազմով և արտադրման տեխնոլոգիայով: Սույն տեխնիկական կանոնակարգի NN 1, 3 և 5 աղյուսակներում ներկայացված խզման ժամանակավոր դիմադրության նորմերի նկատմամբ չի թույլատրվում եռակցված միացումի ժամանակավոր դիմադրության նվազում` 10 տոկոսից ավելի: Ամրանային ձողերը համարվում են եռակցելի, եթե ամրանային պողպատի դասը համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգի NN 1, 3 և 5 աղյուսակներով սահմանված պահանջներին և եռակցված կարերի շահագործման բնութագրերին` սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնով նախատեսված` երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանային ու ներդիր եռակցված պատրաստվածքների, ամրանի եռակցված միացումների և ներդիր պատրաստվածքների ստանդարտով սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխան:
 
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
 
 i 
41. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքի համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է`
1) կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 2 կամ Զ ընթացակարգը.
2) դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը պողպատե արտադրանքի վրա անմիջապես կամ փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:
(41-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
 i 
42. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով`
1) պողպատե արտադրանքի նմուշների կամ դրանց տիպային ներկայացուցիչների ընտրությունն իրականացնում է արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ: Պողպատե արտադրանքի մեխանիկական ցուցանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրվում են սույն տեխնիկական կանոնակարգի 34-րդ կետով սահմանված յուրաքանչյուր խմբաքանակի զանգվածից` հետևյալ քանակությամբ`
ա. ամրանային ձողեր` 4 նմուշ,
բ. պողպատե մետաղալարեր` 6 նմուշ,
գ. ամրանային ճոպան` 2 նմուշ.
2) քիմիական կազմի որոշման համար` մեկ նմուշ` յուրաքանչյուր ձուլվածքից.
3) շարունակական արտադրվող պողպատե արտադրանքների Զ ընթացակարգով գնահատման ժամանակ սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն արտադրության վիճակի վերլուծության գործընթացում պողպատե արտադրանքը բնորոշող չափանիշների որոշման համար փորձարկվող նմուշներն ընտրում է յուրաքանչյուր 3 հաջորդող տրամագծերի խմբից` հետևյալ քանակությամբ`
ա. պատրաստի գլոցվածքի քիմիական կազմը որոշելու համար` 3 նմուշ,
բ. տեխնիկական կանոնակարգով սահմանված բոլոր տեսակի փորձարկումների համար` 30 նմուշ:
(42-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
43. Պողպատե արտադրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են անմիջապես դրանց փաթեթվածքների վրա կամ դրանց փակցված կամ ներդիր պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում ներկայացված տեղեկատվությանը:
 i 
44. Փորձարկումները պետք է կատարվեն սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան:
(44-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
45. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Զ համապատասխանության գնահատման ընթացակարգով:
(45-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
46. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի, բայց 3 տարվանից ոչ ավելի: Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է`
ա. 12 ամիս` համապատասխանության գնահատման Ա 2 ընթացակարգի դեպքում,
բ. համապատասխանության գնահատման Զ ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետ է սահմանվում` 36 ամիս:
(46-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
47. Սերտիֆիկացված պողպատե արտադրանքի համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում` առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 45-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:
(47-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
48. Համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա համապատասխանության գնահատում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:
(48-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
49. Արտադրողը պետք է իրականացնի սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքների համապատասխանության ստուգում` վիճակագրական մեթոդներով` երկարաժամկետ որակի մակարդակը հաստատելու համար:
 i 
50. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
(50-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)
 
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
 
51. Պողպատե արտադրանքների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
 
52. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պողպատե արտադրանքների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
 
._________________________________________________________________________.
|  Ստանդարտների նշագիրը      |  Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող |
|        և  կետերը           |            ստանդարտի անվանումը             |
|____________________________|____________________________________________|
|            1               |                    2                       |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 1579                   |Մետաղալար. Գերծռման փորձարկման մեթոդներ     |
|                            |                                            |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 5781                   |Պողպատ շիկագլոցված երկաթբետոնե              |
|(4.11  կետ, հավելված 2)     |կոնստրուկցիաների ամրանավորման համար.        |
|                            |Տեխնիկական պայմաններ                        |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 7564                   |Գլոցվածք. Մեխանիկական և  տեխնոլոգիական      |
|                            |փորձարկումների համար նմուշների,             |
|                            |փորձանմուշների և  նախապատրաստվածքների       |
|                            |ընտրության ընդհանուր կանոններ               |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 7565                   |Թուջ, պողպատ և  համաձուլվածքներ. Քիմիական   |
|                            |կազմի որոշման համար նմուշառման մեթոդ        |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 10922                  |Երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանային և    |
|(2.12, 2.13, 2.14, 2.16,    |ներդիր եռակցված պատրաստվածքներ, ամրանի      |
|2.17, 2.18, 3.9, 3.21       |եռակցված միացումներ և  ներդիր               |
|կետեր)                      |պատրաստվածքներ. Ընդհանուր տեխնիկական        |
|                            |պայմաններ                                   |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 12004                  |Ամրանային պողպատ. Խզման փորձարկման          |
|                            |մեթոդներ                                    |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 12344                  |Լեգիրացված և  բարձր լեգիրացված պողպատներ.   |
|                            |Ածխածնի որոշման մեթոդներ                    |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 12345                  |Լեգիրացված և  բարձր լեգիրացված պողպատներ.   |
|                            |Ծծմբի որոշման մեթոդներ                      |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 12346                  |Լեգիրացված և  բարձր լեգիրացված պողպատներ.   |
|                            |Սիլիցիումի որոշման մեթոդներ                 |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 12347                  |Լեգիրացված և  բարձր լեգիրացված պողպատներ.   |
|                            |Ֆոսֆորի որոշման մեթոդներ                    |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 12348                  |Լեգիրացված և  բարձր լեգիրացված պողպատներ.   |
|                            |Մանգանի որոշման մեթոդներ                    |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 12350                  |Լեգիրացված և  բարձր լեգիրացված պողպատներ.   |
|                            |Քրոմի որոշման մեթոդներ                      |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 12352                  |Լեգիրացված և  բարձր լեգիրացված պողպատներ.   |
|                            |Նիկելի որոշման մեթոդներ                     |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 12355                  |Լեգիրացված և  բարձր լեգիրացված պողպատներ.   |
|                            |Պղնձի որոշման մեթոդներ                      |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 14019                  |Մետաղական նյութեր. Ծռման փորձարկման         |
|                            |մեթոդներ                                    |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 14098                  |Երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանների      |
|(8, 11, 13, 14, 15 կետեր)   |եռակցված միացումներ և  ներդիր               |
|                            |պատրաստվածքներ. Տիպերը, կոնստրուկցիաները    |
|                            |և  չափերը                                   |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 14192                  |Մակնշում բեռների                            |
|____________________________|____________________________________________|
|ԳՕՍՏ 23.279                 |Ամրանային եռակցված ցանցեր` երկաթբետոնե      |
|(3.8, 3.11 կետեր)           |կոնստրուկցիաների և  պատրաստվածքների համար.  |
|                            |Ընդհանուր տեխնիկական պայմաններ              |
._________________________________________________________________________.
 
(որոշումը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)