22.02.2020 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին
 
   i 
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ↩
(Օրենքի վերնագիրը փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)
 
ԳԼՈՒԽ 1. 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
| Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան | 
 
Սույն օրենքը սահմանում է համայնքային կառավարչական հիմնարկների (այսուհետ` հիմնարկ) իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և գործունեության կարգը:↩
(1-ին հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)
 
   i 
| Հոդված 2. | Հիմնարկի մասին օրենսդրությունը | 
 
Հիմնարկի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից: Սույն օրենքի դրույթները գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության և այլ օրենքներին:↩
(2-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)
 
| Հոդված 3. | Հիմնական դրույթներ հիմնարկի մասին | 
 
1. Հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:↩
2. Հիմնարկն իր իրավասության սահմաններում, համայնքի անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:↩
3. Հիմնարկն ունի անվանում, որը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաև համայնքապետարանի (Երևանի դեպքում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմ բառերը:
4. Հիմնարկի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:
5. Հիմնարկն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք: Հիմնարկը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Հիմնարկն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
7. (7-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)↩
(3-րդ հոդ. փոփ. 30.09.08 ՀՕ-171-Ն, 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.10.16 ՀՕ-173-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)
 
   i 
| Հոդված 4. | Հիմնարկի գույքը | 
 
1. Հիմնարկի գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Հիմնարկին գույքը հանձնվում է իրավական ակտին համապատասխան, որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:↩
Հիմնադիրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել իր կողմից հիմնարկին հանձնված գույքը:
Հիմնադրի որոշմամբ հիմնարկին կարող է վերապահվել նաև բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
   i 
2. Հիմնարկն իրավունք ունի սույն օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը:
3. Հիմնադրի կողմից հիմնարկին հանձնված գույքը ենթակա է հաշվառման` կառավարության սահմանած կարգով:
(4-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)
 
| Հոդված 5. | Հիմնարկի գործունեությունը | 
 
1. Հիմնարկն իրավունք ունի իրականացնել միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին վերապահված լիազորությունները լիարժեք և արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելուն:↩
2. Հիմնարկը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Հիմնարկի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն տեղական տուրք կամ տեղական վճար` օրենքով սահմանված չափով և կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:↩
3. Հիմնարկի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական կամ համայնքի բյուջեի միջոցներից: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:↩
   i 
4. Հիմնարկի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
(5-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.03.12 ՀՕ-144-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)
 
| Հոդված 6. | Հիմնարկի պատասխանատվությունը | 
 
Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է համայնքը:↩
(6-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, խմբ. 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)
 
ԳԼՈՒԽ 2. 
ՀԻՄՆԱՐԿԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
 
   i 
| Հոդված 7. | Հիմնարկի ստեղծումը | 
 
1. Հիմնարկի հիմնադիրը համայնքն է:↩
2. Հիմնարկն ստեղծվում է հիմնադրի որոշմամբ: Հիմնարկի ստեղծման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են հիմնարկի անվանումը, նրա գործունեության նպատակները և խնդիրները, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված կամ օրենքին չհակասող այլ դրույթներ:↩
3. Հիմնարկը օրենքով սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:↩
4. Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը:↩
Հիմնարկն ստեղծված է համարվում նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
(7-րդ հոդ. փոփ. 07.07.06 ՀՕ-158-Ն, 26.05.08 ՀՕ-61-Ն, 07.12.10 ՀՕ-202-Ն, 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.05.14 ՀՕ-42-Ն, 19.10.16 ՀՕ-173-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)
 
   i 
| Հոդված 8. | Հիմնարկի կանոնադրությունը | 
 
1. Հիմնարկը գործում է օրենքների, իրավական այլ ակտերի և հիմնադրի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:
2. Հիմնարկի կանոնադրությունը ներառում է`
ա) հիմնարկի անվանումը.
բ) հիմնարկի գտնվելու վայրը.
գ) հիմնարկի գործունեության նպատակները, խնդիրներն ու գործառույթները.
դ) հիմնարկի կառուցվածքը.
ե) հիմնարկի կառավարման մարմինների կազմը և լիազորությունները.
զ) հիմնարկին ամրացված գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման կարգը.
է) հիմնարկի վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման կարգը:
Հիմնարկի կանոնադրությամբ կարող են սահմանել նաև օրենքին չհակասող այլ դրույթներ:
3. Հիմնարկի կանոնադրությունում փոփոխությունները հաստատում է հիմնադիրը:
 
   i 
| Հոդված 9. | Հիմնարկի կառուցվածքը | 
 
1. Հիմնարկի կառուցվածքը հաստատում է նրա հիմնադիրը:↩
Հիմնարկը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ:
   i 
2. Հիմնարկը կարող է ունենալ նաև նրա գտնվելու վայրից դուրս առանձնացված ստորաբաժանումներ:
3. Հիմնարկից առանձնացված ստորաբաժանումն ստեղծված է համարվում դրա հիմնադրման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ կանոնադրություն, որը հաստատվում է օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված կարգով:
4. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է հիմնարկի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս համայնքի անունից: Միայն օրենսդրությամբ կամ հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի համայնքի անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:↩
5. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հիմնարկի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները նշանակվում և ազատվում են օրենքով կամ հիմնարկի կանոնադրությամբ սահմանված կարգով և գործում են օրենսդրության, հիմնարկի և առանձնացված ստորաբաժանման կանոնադրության հիման վրա:
6. (6-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)↩
(9-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)
 
ԳԼՈՒԽ 3. 
ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
 
   i 
| Հոդված 10. | Հիմնարկի կառավարման մարմինները | 
 
1. Հիմնարկի կառավարումն իրականացնում է հիմնադիրը:↩
Համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)↩
   i 
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)↩
(10-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 07.04.16 ՀՕ-38-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)
 
   i 
| Հոդված 11. | Հիմնարկի հիմնադիրը | 
 
   i 
1. Հիմնադիրը`
ա) ստեղծում է, ինչպես նաև վերակազմակերպում և դադարեցնում է հիմնարկի գործունեությունը.
բ) հաստատում է հիմնարկի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.
գ) որոշում է հիմնարկին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) սահմանում է հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունները.↩
ե) («ե» կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)↩
զ) հաստատում է հիմնարկի կառուցվածքը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.
է) իրականացնում է հիմնարկի գործունեության ընթացիկ գործունեության վերահսկողությունը.
ը) («ը» կետն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)↩
թ) լսում է հիմնարկի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժ) վերահսկողություն է իրականացնում հիմնարկին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական կամ համայնքային սեփականության պահպանության նկատմամբ.↩
ժա) օրենքով սահմանված կարգով որոշում է հիմնարկին ամրացված գույքի օգտագործման, տնօրինման և տիրապետման կարգը.
ժբ) հաստատում է հիմնարկի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
   i 
ժգ) հաստատում է հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները.
ժդ) իրականացնում է օրենքով և հիմնարկի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)↩
(11-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.10.16 ՀՕ-173-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)
 
| Հոդված 12. | Պետական մարմնի ղեկավարը↩ | 
(12-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)
 
| Հոդված 13. | հիմնարկի աշխատակազմի քարտուղարը↩ | 
 
1. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը օրենքով, իրավական այլ ակտերով, հիմնադրի և համայնքի ղեկավարի որոշումներով, հիմնարկի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, ղեկավարում է հիմնարկի ընթացիկ գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի և համայնքի ղեկավարի որոշումների, հիմնարկի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
2. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
3. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար: Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները դադարեցնող անձը պարտավոր է լուծել նաև նրա` համայնքին կամ պետությանը պատճառած վնասի հատուցման հարցը: Սույն պահանջը չկատարելու հետևանքով համայնքին կամ պետությանը պատճառված վնասը հատուցում է սույն կետի պահանջը խախտած անձը:
4. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարը պարտավոր է չկատարել հիմնադրի, համայնքի ղեկավարի` օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները ու հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
5. Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով:
(13-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)
 
   i 
| Հոդված 14. | Հիմնարկի աշխատակազմի քարտուղարի լիազորությունները↩ | 
 
1. (1-ին մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)↩
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)↩
3. Համայնքապետարանի (Երևանի դեպքում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
(14-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 19.10.16 ՀՕ-173-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)
 
   i 
| Հոդված 15. | Հիմնարկի աշխատակազմի ղեկավարի նշանակումը և ազատումը↩ | 
(15-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)
 
| Հոդված 16. | Վերահսկողությունը հիմնարկի գործունեության նկատմամբ | 
 
Հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, հիմնադրի լիազորած և օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:
 
ԳԼՈՒԽ 4.
ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ
 
   i 
| Հոդված 17. | Հիմնարկի վերակազմակերպումը | 
 
1. Հիմնարկը վերակազմակերպվում` միաձուլվում, միացվում, բաժանվում, առանձնացվում, վերակազմավորվում է օրենքի, իրավական այլ ակտի կամ հիմնադրի որոշման (այսուհետ` որոշում) հիման վրա:↩
2. Հիմնարկը վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից: Բացի առանձնացման դեպքերից, վերակազմակերպված հիմնարկի կանոնադրությունն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցնում են նախկին հիմնարկների կանոնադրությունները:
3. Հիմնարկի միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած հիմնարկին` միաձուլման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
4. Հիմնարկի` այլ հիմնարկին միանալու դեպքում միացած հիմնարկի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` միացման մասին որոշմանը և փոխանցման ակտին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
5. Հիմնարկի բաժանման դեպքում դրա իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած հիմնարկին` բաժանման մասին որոշմանը և բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
6. Հիմնարկի կազմից մեկ կամ մի քանի հիմնարկ առանձնանալու դեպքում վերակազմակերպված հիմնարկի իրավունքները և պարտականությունները դրանցից յուրաքանչյուրին են անցնում` առանձնացման մասին որոշմանը և բաժանիչ հաշվեկշռին համապատասխան, եթե այդ որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
7. (7-րդ մասն ուժը կորցրել է 22.02.2020 թվականից` 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)↩
(17-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-48-Ն օրենք)
 
   i 
| Հոդված 18. | Հիմնարկի գործունեության դադարումը | 
 
1. Հիմնարկի գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:↩
Հիմնարկի գործունեությունը դադարեցված է համարվում դրա վերաբերյալ հիմնադրի որոշումն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո, եթե այդ որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
Հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավոր: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:
2. Հիմնարկի գործունեությունը դադարելու դեպքում դրան ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է հիմնարկի գործունեությունը դադարելու վերաբերյալ որոշմամբ:
(18-րդ հոդ. փոփ. 08.12.11 ՀՕ-343-Ն, 21.01.20 ՀՕ-48-Ն օրենքներ)
 
ԳԼՈՒԽ 5. 
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
 
| Հոդված 19. | Օրենքի ուժի մեջ մտնելը | 
 
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 
| Հայաստանի ՀանրապետությանՆախագահ
 | Ռ. Քոչարյան | 
| Երևան
 19 նոյեմբերի 2001 թ.
 ՀՕ-247
 |