(ուժը կորցրել է 01.03. 1999 թվականից` 02.12.98 թիվ 232 որոշմամբ)
i
050.0077.110598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 1998 թվականի թիվ 77
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 329 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» 3-ՐԴ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածների դրույթներով, ելնելով Հայաստանի Հանրապետության բանկերի և ոչ ռեզիդենտների միջև իրականացվող գործառնությունների հաշվառման բարելավման և մասնավոր պարտքի հաշվառման նկատառումներից, ինչպես նաև հաշվի առնելով բանկային վիճակագրության կատարելագործման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» 3-րդ կանոնակարգում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1. հաստատել թիվ 9, 10, 17 և 18 հաշվետվությունների ձևերի նոր տարբերակները (կցվում են):
1.2. կանոն 1.01-ում 18-րդ տողը վերաշարադրել հետևյալ կերպ.
.____________________________________________________________________.
| | Հաշվետվության անվանումը | Հաշվետվության | ներկայացման |
| | | համարը | հաճախականությունը |
|____|__________________________|_______________|____________________|
| 18 | Բանկի և ոչ ռեզիդենտների | 18 | եռամսյակային |
| | միջև իրականացվող | | |
| | գործառնությունների | | |
| | վերաբերյալ | | |
.____________________________________________________________________.
1.3. կանոն 2.12-ը վերաշարադրել հետևյալ կերպ.
i
«Կանոն 2.12.
Թիվ 9 հաշվետվությունը լրացվում է ըստ պայմանագրով նախատեսված տեղաբաշխված և ներգրավված միջոցների մարմանը մնացած ժամկետների, ընդ որում ներգրավված և տեղաբաշխված միջոցների հանրագումարը պետք է հավասարակշռված լինի: Վարկերի հնարավոր կորուստների պահուստաֆոնդի և ընդհանուր կապիտալի մեծությունները լրացվում են հաշվետվության առաջին մասի «180 օրից ավելի» սյունակում: Մնացած այն ակտիվները, որոնց գծով կուտակված է ամորտիզացիա (օրինակ` հիմնական միջոցները կամ ոչ նյութական ակտիվները) արտացոլվում են հաշվետվության երկրորդ մասում մնացորդային արժեքով:
Հաշվետվության «այդ թվում» բաժիններում առանձին-առանձին արտացոլվում են հայկական դրամով, ԱՄՆ-ի դոլարով, ՌԴ ռուբլով ներգրավված և տեղաբաշխված միջոցները` արտահայտված հազար միավորներով: Այլ արտարժույթներով ներգրավված և տեղաբաշխված միջոցները հաշվետվությունում առանձին չեն արտացոլվում, հետևաբար, վերոհիշյալ երեք արժույթների հանրագումարը դրամական արտահայտությամբ կարող է չհամընկնել «ընդամենը» տողի հետ».
1.4. կանոն 2.13-ում ավելացնել հետևյալ պարբերությունը.
i
«Եթե կանոնադրական հիմնադրամը հայտարարված է արտարժույթով, ապա հաշվետվության 6-րդ սյունակում նշվում է հիմնադրամի հայտարարման օրվա դրությամբ բանկի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքը, իսկ փաստացի համալրման դեպքում 11-րդ սյունակում նշվում է համալրման օրվա դրությամբ գործող, բանկի կողմից սահմանված փոխարժեքը: Եթե կանոնադրական հիմնադրամը համալրվել է մի քանի անգամ, ապա բոլոր համալրումները լրացվում են մեկ տողով».
1.5. կանոն 2.18-ում 3-րդ պարբերությունը վերաշարադրել հետևյալ կերպ.
i
««Գործարքի տեսակը» սյունակում լրացվում են արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները երկնիշ կոդերով, որի առաջին կոդը որոշվում է ըստ գործարքի իրականացման վայրի` հետևյալ եղանակով.
1. Գործառնություններ միջբանկային շուկայում,
2. Գործառնություններ ֆոնդային բորսայում,
3. Ներբանկային գործառնություններ (առանց գործառնական գրասենյակների),
4. Գործառնական գրասենյակներ, Երկրորդ կոդը որոշվում է ըստ գործարքի տեսակի.
1. Սփոթ
2. Ֆորվարդ
3. Ֆյուչերս
4. Սվոպ Օրինակ, 2.3 կոդը բնորոշում է ֆոնդային բորսայում ֆյուչերսային գործարքը».
1.6. կանոն 2.19-ում կատարել հետևյալ փոփոխությունը.
i
1-ին պարբերության վերջին նախադասությունից հանել «իսկ հաջորդ տողում լրացվում է տվյալ բանկում այդ մնացորդների հանրագումարը» բառերը.
1.7. կանոն 2.22-ի վերջում ավելացնել հետևյալ պարբերությունը.
i
«ՀՀ կենտրոնական բանկի հետ CBANet միջբանկային համակարգչային ցանցին միացված բանկերը հաշվետվություններն ուղարկում են էլեկտրոնային փոստի միջոցով, մինչև տվյալ օրվա ժամը 1700, հետևյալ հասցեով` Departament Financial Operations 1».
1.8. կանոն 2.20-ը վերաշարադրել հետևյալ կերպ.
i
«Կանոն 2.20.
Թիվ 17 հաշվետվությունը լրացվում է միայն հաշվետու շաբաթվա ընթացքում կնքված նոր ավանդային, վարկային, ռեպո և հակադարձ ռեպո պայմանագրերի հիման վրա` հազար միավորներով: Երկարաձգված վարկերը (ավանդները) հաշվետվության մեջ չեն ընդգրկվում: Շաբաթվա ընթացքում տրված վարկերի միջին տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Մտ = ( Վ1*Տ1+Վ2*Տ2+ ... + Վm*Տm) / (Վ1+Վ2+...+Վm), որտեղ Վ-ն տրված վարկերի ծավալն է, Տ-ն` տրված վարկերի տարեկան տոկոսները, 1-ից m-ը` տրված վարկերի քանակը:
Ավանդների դիմաց վճարվող միջին տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ կերպ.
Մտ = (Ա1*Տ1+Ա2*Տ2+ ... + Աn*Տn)/(Ա1+Ա2+...+Աn), որտեղ Ա-ն ավանդների ծավալներն են, Տ -ն` ավանդների դիմաց վճարվող տարեկան տոկոսները, 1-ից n-ը` ավանդների քանակը: Ձևերը լրացվում են տարեկան տոկոսադրույքներով:
Ռեպո և հակադարձ ռեպո գործարքների մեջ մտնում են միայն այլ առևտրային բանկերի հետ արժեթղթերի հետգնման պայմանագրերով տեղաբաշխված և ներգրավված միջոցները: Հետգնման պայմանագրերով գործարքների դեպքում վաճառողը պարտավորվում է հետ գնել միևնույն կամ նմանատիպ արժեթուղթ` հաստատուն գնով ավելի ուշ ամսաթվով: Ռեպո գործարքի կայացման դեպքում բանկը հանդես է գալիս իբրև արժեթղթերի գնորդ, հակադարձ ռեպո գործարքի դեպքում` իբրև վաճառող:
Շաբաթվա ընթացքում կայացված ռեպո և հակադարձ ռեպո գործարքների միջին ռեպո տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Մտ = (Ռ1*Տ1+Ռ2*Տ2+...+Ռn*Տn)/(Ռ1+Ռ2+...+Ռn), որտեղ Ռ-ն կնքված ռեպո և հակադարձ ռեպո գործարքների ծավալն է, Տ-ն` կնքված ռեպո և հակադարձ ռեպո գործարքների ռեպո տոկոսադրույքները, 1-ից n-ը` կայացված գործարքների քանակը:
Առանձին աղյուսակում լրացվում են այն բանկերի անվանումները, որոնց հետ իրականացվել են գործարքները` նշելով ներգրավված կամ տեղաբաշխված միջոցի ծավալը, ժամկետը և միջին տարեկան տոկոսադրույքը` ըստ արժույթի տեսակի».
1.9. կանոն 2.21-ը վերաշարադրել հետևյալ կերպ.
i
«Կանոն 2.21.
Թիվ 18 հաշվետվությունը բաղկացած է 2 մասից:
Առաջին մասում գրանցվում են բոլոր այն գործառնությունները, որոնք տվյալ բանկն իրականացնում է ոչ ռեզիդենտների հետ, ընդ որում յուրաքանչյուր հոդվածում (տողում) լրացվում է տվյալ տիպի բոլոր գործառնությունների հանրագումարը:
Հաշվետվության ձևը լրացվում է միլիոն դրամով, առանց տասնորդականների: Տվյալները լրացվում են միայն հաշվետվության ազատ վանդակներում:
Յուրաքանչյուր գործառնություն տարանջատվում է ըստ ոչ ռեզիդենտի սեկտորային պատկանելության` հետևյալ տառերի հաջորդականությամբ.
- Ֆ-ն ընդգրկում է այլ պետությունների կենտրոնական բանկերը, ոչ ռեզիդենտ
բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ապահովագրական
ընկերությունները, ինվեստիցիոն հիմնադրամները, բորսաները և այլ ոչ
բանկային ֆինանսական հաստատությունները,
- Պ-ն ընդգրկում է այլ պետությունների կառավարությունները (կենտրոնական
և տեղական մակարդակներով),
- Տ-ն ընդգրկում է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց,
- Ի-ն ընդգրկում է Ֆ-ում, Պ-ում և Տ-ում չներառված ոչ ռեզիդենտ
կազմակերպությունները (այսինքն` պետական մասնակցությամբ
ձեռնարկությունները, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ պետական
ձեռնարկությունները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
սուբյեկտները և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող
կազմակերպությունները):
Ձևում լրացվում են տվյալ բանկի կողմից իրականացված հետևյալ գործառնությունները ոչ ռեզիդենտների հետ`
Բաժնետոմսեր: Տվյալ բանկի կողմից որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսերի առք ու վաճառքի գործառնությունները գրանցվում են «Բաժնետոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածի ակտիվային մասում, ընդ որում գնումը գրանցվում է «ավելացում», իսկ վաճառքը` «պակասեցում» սյունակում: Տվյալ բանկի կողմից իր սեփական բաժնետոմսերի վաճառքը ոչ ռեզիդենտներին գրանցվում է «Բաժնետոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածի պասիվային մասի «ավելացում» սյունակում:
«Բաժնետոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածը պետք է հավասար լինի «Ուղղակի ներդրումներ» և «Պորտֆելային ներդրումներ» հոդվածներում արտացոլված ծավալների հանրագումարին: Բաժնետոմսերի հետ կապված գործարքների բաժանումը ուղղակի ներդրումների և պորտֆելային ներդրումների կատարվում է հետևյալ սկզբունքներով`
ա. Եթե տվյալ բանկը ձեռք է բերում որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսեր վերջինիս կանոնադրական հիմնադրամի 10%-ի չափով և ավելի, ապա նշված գործարքը գրանցվում է «Ուղղակի ներդրումներ» հոդվածի ակտիվային մասում, «ավելացում» սյունակում:
բ. Եթե տվյալ բանկը ձեռք է բերում որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսեր (տվյալ կազմակերպության կանոնադրական հիմնադրամի ցանկացած մասով), որում նախքան այդ գնումը տվյալ բանկն արդեն տնօրինում էր կանոնադրական հիմնադրամի 10%-ը և ավելին, դա գրանցվում է «Ուղղակի ներդրումներ» հոդվածի ակտիվային մասում, «ավելացում» սյունակում:
գ. Եթե տվյալ բանկը վաճառում է որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսեր (տվյալ կազմակերպության կանոնադրական հիմնադրամի ցանկացած մասով), որում նախքան վաճառքը տնօրինում էր կանոնադրական հիմնադրամի 10%-ը և ավելին, դա գրանցվում է «Ուղղակի ներդրումներ» հոդվածի ակտիվային մասում, «պակասեցում» սյունակում:
դ. Եթե տվյալ բանկը ձեռք է բերում որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսեր վերջինիս կանոնադրական հիմնադրամի մինչև 10%-ի չափով, ընդ որում կամ բանկն առաջին անգամ է ձեռք բերում տվյալ կազմակերպության բաժնետոմսերը, կամ էլ անցյալում ձեռք բերված բաժնետոմսերը չեն հավասարվել կանոնադրական հիմնադրամի 10%-ին կամ ավելին, ապա դա գրանցվում է «Պորտֆելային ներդրումներ» հոդվածի ակտիվային մասում, «ավելացում» սյունակում:
ե. Եթե տվյալ բանկը վաճառում է որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսեր (տվյալ կազմակերպության կանոնադրական հիմնադրամի ցանկացած մասով), որում բանկը նախքան վաճառքը տնօրինում էր կանոնադրական հիմնադրամի մինչև 10%-ը, դա գրանցվում է «Պորտֆելային ներդրումներ» հոդվածի ակտիվային մասում, «պակասեցում» սյունակում:
զ. «Ուղղակի ներդրումներ» հոդվածի ակտիվային մասի «մնացորդը եռամսյակի սկզբի դրությամբ» և «մնացորդը եռամսյակի վերջի դրությամբ» սյունակներում գրանցվում են բոլոր ոչ ռեզիդենտ կազմակերպությունների բաժնետոմսերը, որոնցում տվյալ բանկը որպես բաժնետեր տնօրինում է կանոնադրական հիմնադրամի 10%- ը և ավելին:
է. «Պորտֆելային ներդումներ» հոդվածի ակտիվային մասի «մնացորդը եռամսյակի սկզբի դրությամբ» և «մնացորդը եռամսյակի վերջի դրությամբ» սյունակներում գրանցվում են բոլոր ոչ ռեզիդենտ կազմակերպությունների բաժնետոմսերը, որոնցում տվյալ բանկը որպես բաժնետեր տնօրինում է կանոնադրական հիմնադրամի մինչև 10%-ը:
Ոչ ռեզիդենտների կողմից բանկի թողարկված բաժնետոմսերի գնման և օտարման գործառնությունները լրացվում են «Ուղղակի ներդրումներ» և «Պորտֆելային ներդրումներ» հոդվածների պասիվային մասերում` ղեկավարվելով «ա» կետից մինչև «է» կետը նշված սկզբունքներով:
Ստացված և վճարված շահաբաժիններ (եկամուտներ): Այս հաշվում ստացված շահաբաժինները գրանցվում են ակտիվային մասի «ավելացում», իսկ վճարված շահաբաժինները` ակտիվային մասի «պակասեցում» սյունակում: «Ավելացում» սյունակում գրանցվում են այն գումարները, որոնք բանկը ստանում է որպես շահաբաժին (եկամուտ) ոչ ռեզիդենտ կազմակերպության բաժնետոմսերից, իսկ «պակասեցում» սյունակում գրանցվում են այն գումարները, որոնք բանկը վճարում է որպես շահաբաժին իր ոչ ռեզիդենտ բաժնետերերին:
Օրինակներ (վերաբերում են պասիվային մասի լրացմանը).
1. Ենթադրենք, ամերիկյան «B» բանկը ձեռք է բերում 100 մլն դրամ կանոնադրական հիմնադրամ ունեցող հայկական «A» բանկի բաժնետոմսերի 5%-ը (այսինքն` 5մլն դրամի) բանկի մեկ այլ բաժնետերից կամ էմիտենտից:
«A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքը կգրանցվի հետևյալ կերպ`
._____________________________________________________________________.
| (մլն դրամ) | | Պասիվ | |
|_____________________|___________|_______________________|___________|
| | | Ավելացում | Պակասեցում| |
|_____________________|___________|___________|___________|___________|
| | Մնացորդը | Ֆ| Պ| Տ| Ի| Ֆ| Պ| Տ| Ի| Մնացորդը |
| | եռամսյակի | | | | | | | | | եռամսյակի |
| | սկզբի | | | | | | | | | վերջի |
| | դրությամբ | | | | | | | | | դրությամբ |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
|Բաժնետոմսեր | 0 | 5| | | | | | | | 5 |
|(ընդամենը), այդ թվում| | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ՈՒղղակի ներդրումներ | | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ստացված և վճարված | X | X| X| X| X| X| X| X| X| X |
| շահաբաժիններ | | | | | | | | | | |
| (եկամուտներ) | | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| Պորտֆելային | 0 | 5| | | | | | | | 5 |
| ներդրումներ | | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ստացված և վճարված | X | X| X| X| X| X| X| X| X| X |
| շահաբաժիններ | | | | | | | | | | |
| (եկամուտներ) | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
2. Ենթադրենք, հաջորդ ամսում «B» բանկը ցանկանում է որոշակի կշիռ ձեռք բերել հայկական «A» բանկի կառավարման մեջ և այդ նպատակով ձեռք է բերում բանկի կանոնադրական հիմնադրամի ևս 25%-ը (այսինքն` 25մլն դրամի):
«A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքը կգրանցվի հետևյալ կերպ`
._____________________________________________________________________.
| (մլն դրամ) | Պասիվ |
|_____________________|_______________________________________________|
| | | Ավելացում | Պակասեցում| |
|_____________________|___________|___________|___________|___________|
| | Մնացորդը | Ֆ| Պ| Տ| Ի| Ֆ| Պ| Տ| Ի| Մնացորդը |
| | եռամսյակի | | | | | | | | | եռամսյակի |
| | սկզբի | | | | | | | | | վերջի |
| | դրությամբ | | | | | | | | | դրությամբ |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
|Բաժնետոմսեր | 5 |25| | | | | | | | 30 |
|(ընդամենը), այդ թվում| | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ՈՒղղակի ներդրումներ | |25| | | | | | | | 30 |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ստացված և վճարված | X | X| X| X| X| X| X| X| X| X |
| շահաբաժիններ | | | | | | | | | | |
| (եկամուտներ) | | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| Պորտֆելային | 5 | | | | | | | | | |
| ներդրումներ | | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ստացված և վճարված | X | X| X| X| X| X| X| X| X| X |
| շահաբաժիններ | | | | | | | | | | |
| (եկամուտներ) | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
3. Ենթադրենք, մեկ ամիս անց «B» բանկը վաճառում է «A» բանկի բաժնետոմսերի 6%-ը, (այսինքն 9 մլն դրամի):
«A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքը կգրանցվի հետևյալ կերպ`
._____________________________________________________________________.
| (մլն դրամ) | Պասիվ |
|_____________________|_______________________________________________|
| | | Ավելացում | Պակասեցում| |
|_____________________|___________|___________|___________|___________|
| | Մնացորդը | Ֆ| Պ| Տ| Ի| Ֆ| Պ| Տ| Ի| Մնացորդը |
| | եռամսյակի | | | | | | | | | եռամսյակի |
| | սկզբի | | | | | | | | | վերջի |
| | դրությամբ | | | | | | | | | դրությամբ |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
|Բաժնետոմսեր | 30 | | | | | 6| | | | 24 |
|(ընդամենը), այդ թվում| | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ՈՒղղակի ներդրումներ | 30 | | | | | 6| | | | 24 |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ստացված և վճարված | X | X| X| X| X| X| X| X| X| X |
| շահաբաժիններ | | | | | | | | | | |
| (եկամուտներ) | | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| Պորտֆելային | | | | | | | | | | |
| ներդրումներ | | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ստացված և վճարված | X | X| X| X| X| X| X| X| X| X |
| շահաբաժիններ | | | | | | | | | | |
| (եկամուտներ) | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Ենթադրենք, որ մեկ ամիս անց «B» բանկը վաճառում է տվյալ բանկի բաժնետոմսերի մնացած 24%-ից 20%-ը ( 20 մլն դրամի): «A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքը կգրանցվի հետևյալ ձևով`
._____________________________________________________________________.
| (մլն դրամ) | Պասիվ |
|_____________________|_______________________________________________|
| | | Ավելացում | Պակասեցում| |
|_____________________|___________|___________|___________|___________|
| | Մնացորդը | Ֆ| Պ| Տ| Ի| Ֆ| Պ| Տ| Ի| Մնացորդը |
| | եռամսյակի | | | | | | | | | եռամսյակի |
| | սկզբի | | | | | | | | | վերջի |
| | դրությամբ | | | | | | | | | դրությամբ |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
|Բաժնետոմսեր | 24 | | | | |20| | | | 4 |
|(ընդամենը), այդ թվում| | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ՈՒղղակի ներդրումներ | 24 | | | | |20| | | | 4 |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ստացված և վճարված | X | X| X| X| X| X| X| X| X| X |
| շահաբաժիններ | | | | | | | | | | |
| (եկամուտներ) | | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| Պորտֆելային | | | | | | | | | | |
| ներդրումներ | | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ստացված և վճարված | X | X| X| X| X| X| X| X| X| X |
| շահաբաժիններ | | | | | | | | | | |
| (եկամուտներ) | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Պարտատոմսեր: Տվյալ բանկի գործարքները (գնման կամ վաճառքի), կապված որևէ ոչ ռեզիդենտի կողմից թողարկված ցանկացած տեսակի պարտքային արժեթղթի հետ, գրանցվում են «Պարտատոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածի ակտիվային մասում, ընդ որում գնումը գրանցվում է «ավելացում», իսկ վաճառքը կամ մարումը` «պակասեցում» սյունակում: Տվյալ բանկի կողմից թողարկված պարտքային արժեթղթերի վաճառքի և գնման (կամ մարման) գործարքները ոչ ռեզիդենտների հետ գրանցվում են «Պարտատոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածի պասիվային մասում, ընդ որում պարտատոմսերի վաճառքը ոչ ռեզիդենտներին գրանցվում է «ավելացում», իսկ դրանց գնումը կամ մարումը` «պակասեցում» սյունակում:
«Պարտատոմսեր (ընդամենը), այդ թվում» հոդվածը պետք է հավասար լինի «կարճաժամկետ» և «երկարաժամկետ» հոդվածների հանրագումարին: «Կարճաժամկետ» հոդվածում գրանցվում են այն պարտատոմսերը, որոնց մարման ժամկետը չի գերազանցում մեկ տարուց (մեկ տարին ներառյալ): Մնացածը գրանցվում է «Երկարաժամկետ» հոդվածում:
Ստացված եկամուտներ և կատարված ծախսեր: «Ստացված եկամուտներ» հոդվածում գրանցվում են այն գումարները, որոնք բանկը ստանում է որպես եկամուտ (տոկոսավճար) ոչ ռեզիդենտների կողմից թողարկված և տվյալ բանկի կողմից ձեռք բերված պարտատոմսերից: «Կատարված ծախսեր» հոդվածում գրանցվում են այն գումարները, որոնք բանկը վճարում է որպես տոկոսավճար իր կողմից թողարկված այն պարտատոմսերի գծով, որոնք վաճառվել են ոչ ռեզիդենտներին:
Օրինակներ`
1. Ենթադրենք, հայկական «A» բանկը ձեռք է բերում ՌԴ ֆինանսների նախարարության կողմից թողարկված գանձապետական պարտատոմսեր, այդ թվում` 1 տարի մարման ժամկետով պարտատոմսեր 10 մլն դրամին համարժեք գումարի չափով և 5 տարի մարման ժամկետով 20 մլն դրամին համարժեք գումարի չափով:
«A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքները կգրանցվեն հետևյալ կերպ`
._____________________________________________________________________.
| (մլն դրամ) | Ակտիվ |
|_____________________|_______________________________________________|
| | | Ավելացում | Պակասեցում| |
|_____________________|___________|___________|___________|___________|
| | Մնացորդը | Ֆ| Պ| Տ| Ի| Ֆ| Պ| Տ| Ի| Մնացորդը |
| | եռամսյակի | | | | | | | | | եռամսյակի |
| | սկզբի | | | | | | | | | վերջի |
| | դրությամբ | | | | | | | | | դրությամբ |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
|Պարտատոմսեր | 0 | |30| | | | | | | 30 |
|(ընդամենը), այդ թվում| | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| Կարճաժամկետ | | |10| | | | | | | 10 |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ստացված եկամուտներ | X | | | | | | | | | X |
| և կատարված ծախսեր | | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| Երկարաժամկետ | | |20| | | | | | | 20 |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ստացված եկամուտներ | X | | | | | | | | | X |
| և կատարված ծախսեր | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
2. Մեկ տարի անց 1 տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերը մարվում են, մարման հետ մեկտեղ վճարվում է դրանց տոկոսավճարը, որը կազմում է 2 մլն դրամ:
«A» բանկի հաշվետվության մեջ այս գործարքները կգրանցվեն հետևյալ կերպ`
._____________________________________________________________________.
| (մլն դրամ) | Ակտիվ |
|_____________________|_______________________________________________|
| | | Ավելացում | Պակասեցում| |
|_____________________|___________|___________|___________|___________|
| | Մնացորդը | Ֆ| Պ| Տ| Ի| Ֆ| Պ| Տ| Ի| Մնացորդը |
| | եռամսյակի | | | | | | | | | եռամսյակի |
| | սկզբի | | | | | | | | | վերջի |
| | դրությամբ | | | | | | | | | դրությամբ |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
|Պարտատոմսեր | 30 | | | | | |10| | | 20 |
|(ընդամենը), այդ թվում| | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| Կարճաժամկետ | 10 | | | | | |10| | | 0 |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ստացված եկամուտներ | X | | 2| | | | | | | X |
| և կատարված ծախսեր | | | | | | | | | | |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| Երկարաժամկետ | 20 | | | | | | | | | 20 |
|_____________________|___________|__|__|__|__|__|__|__|__|___________|
| ստացված եկամուտներ | X | | | | | | | | | X |
| և կատարված ծախսեր | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Վարկեր (տրամադրված և ներգրավված), այդ թվում օվերդրաֆտ և վարկային քարտեր: Տվյալ բանկի գործարքները, կապված ոչ ռեզիդենտների վարկավորման հետ, գրանցվում են «Վարկեր (տրամադրված և ներգրավված)...» հոդվածի ակտիվային մասում, ընդ որում վարկի տրամադրումը գրանցվում է «ավելացում», իսկ վարկի մարումը` «պակասեցում» սյունակում: Ոչ ռեզիդենտների կողմից տվյալ բանկին վարկավորման գործարքները գրանցվում են «Վարկեր (տրամադրված և ներգրավված)...» հոդվածի պասիվային մասում, ընդ որում վարկի ներգրավումը գրանցվում է «ավելացում», իսկ վարկի մարումը` «պակասեցում» սյունակում:
«Վարկեր (տրամադրած և ներգրավված), այդ թվում օվերդրաֆտ և վարկային քարտեր» հոդվածը պետք է հավասար լինի «կարճաժամկետ» և «երկարաժամկետ» հոդվածների հանրագումարին:
«Ստացված եկամուտներ և կատարված ծախսեր» հոդվածում գրանցվում են տրամադրված և ներգրավված կարճաժամկետ և երկարաժամկետ վարկերի գծով տոկոսավճարները:
«Ավանդներ (տրամադրված և ներգրավված)» հոդվածը լրացվում է նույն սկզբունքով, որը գործում է «Վարկեր (տրամադրված և ներգրավված)...» հաշվում: «Ավանդներ (տրամադրված և ներգրավված)...» հոդվածի ակտիվային մասում գրանցվում է ոչ ռեզիդենտ ֆինանսավարկային կազմակերպություններում տեղաբաշխված ավանդների և թղթակցային հաշիվների (նոստրո) գումարը, ընդ որում ակտիվային մասի «ավելացում» սյունակում գրանցվում են տվյալ եռամսյակի ընթացքում ոչ ռեզիդենտ ֆինանսավարկային կազմակերպություններում տեղաբաշխված ավանդների և թղթակցային հաշիվների (նոստրո) գումարը, իսկ «պակասեցում» սյունակում գրանցվում է տվյալ եռամսյակի ընթացքում մարված ավանդների և թղթակցային հաշիվների (նոստրո) գումարը: Ոչ ռեզիդենտներից ավանդների ներգրավման և նրանց թղթակցային հաշիվների (լորո) գումարը գրանցվում է «Ավանդներ (տրամադրված և ներգրավված)...» հոդվածի պասիվային մասում, ընդ որում ավանդի ներգրավումը և թղթակցային հաշվի (լորո) ավելացումը գրանցվում է «ավելացում», իսկ ավանդի մարումը և թղթակցային հաշվի (լորո) նվազումը` «պակասեցում» սյունակում:
«Ավանդներ (տրամադրված և ներգրավված)» հոդվածը պետք է հավասար լինի «կարճաժամկետ» (ցպահանջ ավանդներ և մեկ տարին չգերազանցող ժամկետային ավանդներ) և «երկարաժամկետ» (մեկ տարուց ավելի ժամկետով ժամկետային ավանդներ) հոդվածների հանրագումարին:
«Ստացված եկամուտներ և կատարված ծախսեր» հոդվածում գրանցվում են տրամադրված և ներգրավված կարճաժամկետ և երկարաժամկետ ավանդների գծով տոկոսավճարները:
Ֆինանսական լիզինգ: Տվյալ բանկի կողմից ոչ ռեզիդենտներին ֆինանսական լիզինգի գծով տրամադրված գումարները գրանցվում են «Ֆինանսական լիզինգ» հոդվածի ակտիվային մասում, ընդ որում գումարի տրամադրումը ոչ ռեզիդենտին գրանցվում է «ավելացում», իսկ այդ գումարների մարումը` «պակասեցում» սյունակում: Ոչ ռեզիդենտի կողմից բանկին ֆինանսական լիզինգի գծով գումարների տրամադրումը գրանցվում է «Ֆինանսական լիզինգ» հոդվածի պասիվային մասում, ընդ որում գումարի տրամադրումը գրանցվում է «ավելացում», իսկ մարումը` «պակասեցում» սյունակում:
«Ստացված եկամուտներ և կատարված ծախսեր» հոդվածում գրանցվում են ֆինանսական լիզինգի գծով ստացված եկամուտները և կատարված ծախսերը:
Ֆակտորինգ: Տվյալ բանկի կողմից ոչ ռեզիդենտներին ֆակտորինգի գծով գումարների տրամադրումը գրանցվում է «Ֆակտորինգ» հոդվածի ակտիվային մասում, ընդ որում գումարի տրամադրումը ոչ ռեզիդենտին գրանցվում է «ավելացում», իսկ այդ գումարների մարումը` «պակասեցում» սյունակում: Եթե տվյալ բանկը ստանում է գումարներ որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ֆակտորինգի գծով, այդ գործարքը գրանցվում է «Ֆակտորինգ» հոդվածի պասիվային մասում, ընդ որում գումարի ստանալը գրանցվում է «ավելացում», իսկ մարումը` «պակասեցում» սյունակում:
«Ստացված եկամուտներ և կատարված ծախսեր» հոդվածում գրանցվում են ֆակտորինգի գծով ստացված եկամուտները և կատարված ծախսերը:
Ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունների դիմաց ստացված ընդհանուր եկամուտներ և ոչ ռեզիդենտների կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարված գումարներ: Եթե տվյալ բանկը մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտներին, օրինակ, կատարում է փոխանցումներ, մատուցում է հավատարմագրային ծառայություններ, կնքում է ֆորվարդային, ֆյուչերսային կամ օպցիոնային պայմանագրեր և մատուցում այլ ծառայություններ, ապա այդ ծառայությունների դիմաց ստացված վճարները և եկամուտները գրանցվում են «Ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունների դիմաց ստացված ընդհանուր եկամուտներ և ոչ ռեզիդենտների կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարված գումարներ» հոդվածի ակտիվային մասի «ավելացում» սյունակում:
Եթե տվյալ բանկն օգտվում է որևէ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցված ծառայությունից, ապա դրանց դիմաց կատարած վճարները գրանցվում են «Ոչ ռեզիդենտներին մատուցված ծառայությունների դիմաց ստացված ընդհանուր եկամուտներ և ոչ ռեզիդենտների կողմից մատուցած ծառայությունների դիմաց վճարված գումարներ» հոդվածի ակտիվային մասի «պակասեցում» սյունակում:
Այլ գործառնություններ: Այն բոլոր գործառնությունները, որոնք տվյալ բանկն իրականացնում է ոչ ռեզիդենտների հետ, և որոնք չեն հանդիսանում վերը նշված գործառնություններից ոչ մեկը, գրանցվում են «Այլ գործառնություններ» հոդվածում:
«Ստացված եկամուտներ և կատարված ծախսեր» հոդվածում գրանցվում են այլ գործառնությունների գծով ստացված և վճարված եկամուտները:
«Ընդամենը ստացված եկամուտներ և կատարված ծախսեր». Այս հոդվածում լրացվում է (3+5+8+10+13+15+18+20+22+24+25+27) տողերի ակտիվային և պասիվային գումարների հանրագումարը:
2. Հաշվետվության 11-րդ տողի պասիվային մասի վերաբերյալ մանրամասն տվյալները հավաքագրվում են սույն հաշվետվության երկրորդ մասում, որում, բացի 5-րդ սյունակից, այլ սյունակներում տվյալները լրացվում են միլիոն դրամով, առանց տասնորդականների:
Հաշվետվության երկրորդ մասը լրացվում է հետևյալ կերպ.
2-րդ սյունակում նշվում է վարկ տրամադրող ոչ ռեզիդենտի երկիրը.
3-րդ սյունակում նշվում է վարկ տրամադրող ոչ ռեզիդենտի սեկտորային պատկանելությունը ըստ հետևյալ տառերի հաջորդականության.
- Ֆ-ն ընդգրկում է այլ պետությունների կենտրոնական բանկերը, ոչ ռեզիդենտ
բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ապահովագրական
ընկերությունները, ինվեստիցիոն հիմնադրամները, բորսաները և այլ ոչ
բանկային ֆինանսական հաստատությունները,
- Պ-ն ընդգրկում է այլ պետությունների կառավարությունները (կենտրոնական
և տեղական մակարդակներով),
- Ի-ն ընդգրկում է Ֆ-ում և Պ-ում չներառված ոչ ռեզիդենտ
կազմակերպությունները (այսինքն` պետական մասնակցությամբ
ձեռնարկությունները, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ
պետական ձեռնարկությունները, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող
սուբյեկտները և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող
կազմակերպությունները),
4-րդ սյունակում նշվում է տնտեսության ճյուղը (համաձայն կանոնակարգ 3-ի կանոն 2.08-ում նշված տնտեսության ճյուղերի դասակարգման), որի ֆինանսավորմանն է ուղղվել ներգրավված վարկը,
5-րդ, 6-րդ սյունակներում նշվում է վարկային պայմանագրում տվյալ արժույթով նշված վարկի գումարը և արժույթի ISO կոդը,
7-րդ սյունակում լրացվում է վարկային պայմանագրում նշված վարկի ներգրավման և մարման ժամկետը (օրինակ` 25.03.98-25.09.98),
8-րդ սյունակում նշվում է վարկի տոկոսադրույքը,
9-րդ սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակի սկզբի դրությամբ ներգրավված վարկերի հաշվեկշռային մնացորդը,
10-րդ սյունակում նշվում է հաշվետու եռամսյակի ընթացքում ներգրավված վարկի մասնաբաժինը կամ մասնաբաժինները (եթե վարկը տրամադրվում է մի քանի մասնաբաժնով) կամ վարկի ընդհանուր գումարը (եթե վարկը տրամադրվում է ամբողջությամբ),
11-րդ սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակում վարկի հիմնական գումարի մարմանն ուղղված վճարումների ծավալը (եթե վարկը մարվում է մի քանի մասնաբաժիններով): Տվյալ եռամսյակում հիմնական գումարի միանվագ մարումը նշվում է ամբողջ ծավալով.
12-րդ սյունակում լրացվում են հաշվետու եռամսյակում վարկի դիմաց վճարված տոկոսագումարները.
13-րդ սյունակում լրացվում է ներգրավված վարկերի հաշվեկշռային մնացորդը եռամսյակի վերջի դրությամբ»:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված թիվ 9, 10, 17 (18 հաշվետվությունների ձևերը ենթակա են ներկայացման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ սույն թվականի օգոստոսի 5-ից: Մինչև սույն թվականի օգոստոսի 5-ը թիվ 9, 10, 17 և 18 հաշվետվությունների ձևերը ենթակա են ներկայացման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1997 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 329 որոշմամբ սահմանված ձևերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ձև թիվ 9
(Ամսական)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներգրավված և տեղաբաշխված միջոցների
ժամկետայնության վերաբերյալ
Բանկի անվանումը _____
Ամսաթիվը _____
1. Ներգրավված միջոցների ժամկետայնության վերաբերյալ
._________________________________________________________________________.
|Ներգրավված |Ժամ-| Մարմանը մնացել է |Ըն|
|միջոցներ |կե- |___________________________________________________|դա|
| |տանց|ցպա-|8-ից |30-ից|60-ից| 90-ից|120-ից|150-ից|180օրից|մե|
| | |հանջ|29 օր|59 օր|89 օր|119 օր|149 օր|179 օր|ավելի |նը|
| | |և | | | | | | | | |
| | |մինչ| | | | | | | | |
| | |7 օր| | | | | | | | |
| |____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
| | 1 | 2| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |10|
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|1.1.Ընդհանուր| | | | | | | | | | |
|պարտավորու- | | | | | | | | | | |
|թյուններ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|1.Բանկերի | | | X | X | X | X | X | X | | |
|թղթակցային | | | | | | | | | | |
|հաշիվներ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|2.Բանկերից | | | | | | | | | | |
|ներգրավված | | | | | | | | | | |
|ավանդներ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|3.Բանկերից | | | | | | | | | | |
|ստացված | | | | | | | | | | |
|վարկեր | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|4.Ֆիզիկական | | | | | | | | | | |
|անձանց | | | | | | | | | | |
|ավանդներ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|5.Իրավաբանակա| | | | | | | | | | |
|անձանց | | | | | | | | | | |
|ավանդներ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|6.Բանկերի | | | | | | | | | | |
|կողմից | | | | | | | | | | |
|թողարկված | | | | | | | | | | |
|արժեթղթեր | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|7.Ստորադաս | | | | | | | | | | |
|փոխառություն-| | | | | | | | | | |
|ներ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|8.Ակտիվների | X | X | X | X | X | X | X | X | | |
|հնարավոր | | | | | | | | | | |
|կորուստների | | | | | | | | | | |
|պահուստաֆոնդ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|9.Այլ | | | | | | | | | | |
|պարտավորութ- | | | | | | | | | | |
|յուններ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|10.Հաշվարկված| | | | | | | | | | |
|վճարվելիք | | | | | | | | | | |
|տոկոսներ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|1.2.Ընդհանուր| | | | | | | | | | |
|կապիտալ | | | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | | | |
|ՀՀ դրամ(հազդր| | | | | | | | | | |
|ԱՄՆ $ հազմիավ| | | | | | | | | | |
|ՌԴ ռուբ(հազ.մ| | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
2. Տեղաբաշխված միջոցների ժամկետայնության վերաբերյալ
._________________________________________________________________________.
|Տեղաբաշխված |Ժամ-| Մարմանը մնացել է |Ըն|
|միջոցներ |կե- |___________________________________________________|դա|
| |տանց|ցպա-|8-ից |30-ից|60-ից| 90-ից|120-ից|150-ից|180օրից|մե|
| | |հանջ|29 օր|59 օր|89 օր|119 օր|149 օր|179 օր|ավելի |նը|
| | |և | | | | | | | | |
| | |մինչ| | | | | | | | |
| | |7 օր| | | | | | | | |
| |____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
| | 1 | 2| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |10|
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|2.1.Ընդհանուր| | | | | | | | | | |
|ակտիվներ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|1.Կանխիկ | | | X | X | X | X | X | X | X | |
|դրամական | | | | | | | | | | |
|միջոցներ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|1.Թղթակցային | | | | | | | | | | |
|հաշվի և պար-| | | | | | | | | | |
|տադիր պահուս-| | | | | | | | | | |
|տավորման | | | | | | | | | | |
|միջոցներ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|2.Թղթակցային | | | | | | | | | | |
|հաշիվներ | | | | | | | | | | |
|բանկերում | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|3.Պետական | | | | | | | | | | |
|արժեթղթեր | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|4.ՀՀ ԿԲ-ում | | | | | | | | | | |
|տեղաբաշխված | | | | | | | | | | |
|ավանդներ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|5.Բանկերում | | | | | | | | | | |
|տեղաբաշխված | | | | | | | | | | |
|ավանդներ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|6.Բանկերին | | | | | | | | | | |
|տրված վարկեր | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|7.Վարկեր | | | | | | | | | | |
|տնտեսությանը | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|8.Վարկեր | | | | | | | | | | |
|բանկի հետ | | | | | | | | | | |
|կապված անձանց| | | | | | | | | | |
|և աշխատակից-| | | | | | | | | | |
|ներին | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|9.Հաշվարկված | | | | | | | | | | |
|ստացվելիք | | | | | | | | | | |
|տոկոսներ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|10.Հիմնական | X | X | X | X | X | X | X | X | | |
|միջոցներ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|11.Այլ | | | | | | | | | | |
|արժեթղթեր | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|12.Լիզինգ, | | | | | | | | | | |
|ֆակտորինգ, | | | | | | | | | | |
|տրաստ | | | | | | | | | | |
|_____________|____|____|_____|_____|_____|______|______|______|_______|__|
|13.Այլ | | | | | | | | | | |
|ակտիվներ | | | | | | | | | | |
|այդ թվում` | | | | | | | | | | |
|ՀՀ դրամ(հազդր| | | | | | | | | | |
|ԱՄՆ $ հազմիավ| | | | | | | | | | |
|ՌԴ ռուբ(հազ.մ| | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Ձև թիվ 10
(յուրաքանչյուր
փոփոխության դեպքում
կիսամյակային)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներգրավված և տեղաբաշխված միջոցների
ժամկետայնության վերաբերյալ
Բանկի անվանումը _____
Ամսաթիվը _____
Կանոնադրական հիմնադրամի հայտարարման ամսաթիվը _________________ թ.
1. Կանոնադրական հիմնադրամի ձևավորումը
._________________________________________________________________________.
| |Բաժնետերերի | Հայտարարված մասնաբաժինը |Փաստացի վճարված մասնաբաժինը|
| |(Փայատերերի) |___________________________|___________________________|
| |լրիվ անվանումը|Ըն| Այդ թվում |Տես |Ըն| Այդ թվում |Տես |
| | |դա|__________________|կշիռը|դա|__________________|կշիռը|
|NN| |մե|Դրամ |արտար-|փոխ- |կանոն|մե|Դրամ |արտար-|փոխ- |կանոն|
| | |նը|(հազ.|ժույ- |արժե-|կապ. |նը|(հազ.|ժույ- |արժե-|կապ. |
| | | |դրամ)|թով |քը | (%) | |դրամ)|թով |քը | (%) |
| | | | |(հազ. |դրամ | | | |(հազ. |դրամ | |
| | | | |դրամ) |(հազ.| | | |դրամ) |(հազ.| |
| | | | | |դրամ)| | | | |դրամ)| |
|__|______________|__|_____|______|_____|_____|__|_____|______|_____|_____|
| 1| 2 | 3| 4 | 5 | 6 | 7 | 8| 9 | 10 | 11 | 12 |
|__|______________|__|_____|______|_____|_____|__|_____|______|_____|_____|
| 1| | | | | | | | | | | |
| 2| | | | | | | | | | | |
| 3| | | | | | | | | | | |
|20| | | | | | | | | | | |
|__|______________|__|_____|______|_____|_____|__|_____|______|_____|_____|
| | Ընդամենը | | | | | | | | | | |
| |այդ թվում ոչ | | | | | | | | | | |
| |ռեզիդենտ բաժնե| | | | | | | | | | |
| |տերերի (փայատե| | | | | | | | | | |
| |րերի) | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Ամսաթիվը _________________ թ.
II. Բաժնետերերի (փայատերերի) կազմը
.___________________________________________________________________.
| |Բաժնետերերի |Բաժնետիրոջ |Սեփակա-|Ռեզիդենտ |Փոստային |Սպասարկող|
| N|(փայատերերի) |(փայատիրոջ)|նության|(ոչ |ինդեքսը, |բանկը և |
| |լրիվ անվանումը|ղեկավարի |ձևը |ռեզիդենտ)|հասցեն |հաշվի |
| | |անունը, | | |(նշել |համարը |
| | |ազգանունը, | | |շրջանը), | |
| | |հայրանունը | | |հեռախոսը,| |
| | | | | |ֆաքս | |
|__|______________|___________|_______|_________|_________|_________|
| 1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|__|______________|___________|_______|_________|_________|_________|
| 1| | | | | | |
| 2| | | | | | |
| 3| | | | | | |
|20| | | | | | |
.___________________________________________________________________.
.____________________________________________________.
| Բաժնետերերի (փայատերերի) ընդհանուր թիվը, | |
| այդ թվում ոչ ռեզիդենտների | |
.____________________________________________________.
III. Փոխկապակցված բաժնետերեր (փայատերեր)
.____________________________________________________.
| 1| |
|__|_________________________________________________|
| 2| |
|__|_________________________________________________|
| 5| |
.____________________________________________________.
Բանկի խորհրդի նախագահ` ______________________
Կ.Տ.
Ձև թիվ 17
(շաբաթական)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Նախորդող շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված
միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ
Բանկի անվանումը ____________
Ամսաթիվը ________ թ.
I. Ներգրավված միջոցների միջին տոկոսադրույքները
հազ. միավոր
.________________________________________________________________________.
| |Ցպա- | Ժամկետային դեպոզիտներ (ավանդներ) |
| |հանջ | |
| | |________________________________________________|
| Ներգրավված | |մինչև |մինչև |մինչև |մինչև |մինչև |մինչև |360-ից|
| | |15 օր |30 օր |60 օր |90 օր |180 օր|360 օր|ավել |
| |_____|______|______|______|______|______|______|______|
| միջոցներ |գու|%|գու| %|գու| %|գու| %|գու| %|գու| %|գու| %|գու| %|
| |մար| |մար| |մար| |մար| |մար| |մար| |մար| |մար| |
|_________________|___|_|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|
|1.1 Իրավաբանական | | | | | | | | | | | | | | | | |
| անձանցից | | | | | | | | | | | | | | | | |
|_________________|___|_|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|
|Հայկ. դրամ | | | | | | | | | | | | | | | | |
|ԱՄՆ-ի դոլար | | | | | | | | | | | | | | | | |
|ՌԴ ռուբլի | | | | | | | | | | | | | | | | |
|այլ արտարժույթներ| | | | | | | | | | | | | | | | |
|_________________|___|_|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|
|1.2 Ֆիզիկական | | | | | | | | | | | | | | | | |
| անձանցից | | | | | | | | | | | | | | | | |
|_________________|___|_|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|
|Հայկ. դրամ | | | | | | | | | | | | | | | | |
|ԱՄՆ-ի դոլար | | | | | | | | | | | | | | | | |
|ՌԴ ռուբլի | | | | | | | | | | | | | | | | |
|այլ արտարժույթներ| | | | | | | | | | | | | | | | |
|_________________|___|_|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|
|1.3 Բանկերից | | | | | | | | | | | | | | | | |
|_________________|___|_|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|
|Հայկ. դրամ | | | | | | | | | | | | | | | | |
|ԱՄՆ-ի դոլար | | | | | | | | | | | | | | | | |
|ՌԴ ռուբլի | | | | | | | | | | | | | | | | |
|այլ արտարժույթներ| | | | | | | | | | | | | | | | |
.________________________________________________________________________.
.______________________________________________________________.
| Բանկի անվանումը | արժույթի | ժամկետ, | գումարը | % |
| | տեսակը | օր | | |
|_________________________|____________|_________|_________|___|
|_________________________|____________|_________|_________|___|
|_________________________|____________|_________|_________|___|
.______________________________________________________________.
II. Տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքները
հազ. միավոր
.________________________________________________________________________.
| |Ցպա- | Տրված վարկերի ժամկետները |
| |հանջ | |
| | |________________________________________________|
| Ներգրավված | |մինչև |մինչև |մինչև |մինչև |մինչև |մինչև |360-ից|
| | |15 օր |30 օր |60 օր |90 օր |180 օր|360 օր|ավել |
| |_____|______|______|______|______|______|______|______|
| միջոցներ |գու|%|գու| %|գու| %|գու| %|գու| %|գու| %|գու| %|գու| %|
| |մար| |մար| |մար| |մար| |մար| |մար| |մար| |մար| |
|_________________|___|_|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|
|2.1 Իրավաբանական | | | | | | | | | | | | | | | | |
| անձանցից | | | | | | | | | | | | | | | | |
|_________________|___|_|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|
|Հայկ. դրամ | | | | | | | | | | | | | | | | |
|ԱՄՆ-ի դոլար | | | | | | | | | | | | | | | | |
|ՌԴ ռուբլի | | | | | | | | | | | | | | | | |
|այլ արտարժույթներ| | | | | | | | | | | | | | | | |
|_________________|___|_|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|
|2.2 Ֆիզիկական | | | | | | | | | | | | | | | | |
| անձանցից | | | | | | | | | | | | | | | | |
|_________________|___|_|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|
|Հայկ. դրամ | | | | | | | | | | | | | | | | |
|ԱՄՆ-ի դոլար | | | | | | | | | | | | | | | | |
|ՌԴ ռուբլի | | | | | | | | | | | | | | | | |
|այլ արտարժույթներ| | | | | | | | | | | | | | | | |
|_________________|___|_|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|
|2.3 Բանկերին | | | | | | | | | | | | | | | | |
|_________________|___|_|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|
|Հայկ. դրամ | | | | | | | | | | | | | | | | |
|ԱՄՆ-ի դոլար | | | | | | | | | | | | | | | | |
|ՌԴ ռուբլի | | | | | | | | | | | | | | | | |
|այլ արտարժույթներ| | | | | | | | | | | | | | | | |
|_________________|___|_|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|
|2.4 Ռեպո | | | | | | | | | | | | | | | | |
|_________________|___|_|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|___|__|
|Իրավաբ. անձանց | | | | | | | | | | | | | | | | |
|Ֆիզիկական անձանց | | | | | | | | | | | | | | | | |
|Բանկերին | | | | | | | | | | | | | | | | |
.________________________________________________________________________.
.______________________________________________________________.
| Բանկի անվանումը | արժույթի | ժամկետ, | գումարը | % |
| | տեսակը | օր | | |
|_________________________|____________|_________|_________|___|
|_________________________|____________|_________|_________|___|
.______________________________________________________________.
Բանկի վարչության նախագահ` __________
Կ.Տ. Գլխավոր հաշվապահ` __________
Պատասխանատու աշխատողներ` __________
Ձև թիվ 18
(եռամսյակային)
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ բանկի և ոչ ռեզիդենտների միջև իրականացվող գործառնությունների վերաբերյալ
Բանկի անվանումը ____________
Ամսաթիվը _______ թ.
1. Բանկի և ոչ ռեզիդենտների միջև իրականացվող գործառնությունների
վերաբերյալ
հազ դրամ
._________________________________________________________________
| | ԱԿՏԻՎ |
| |_____________________________|
| |մնա- |ավելա- |պակասե-|մնա- |
| |ցորդը |ցում |ցում |ցորդը |
| |եռամս-|_______|_______|եռամս-|
| |յակի | | | | | | | | |յակի |
| |սկզբի |Ֆ|Պ|Տ|Ի|Ֆ|Պ|Տ|Ի|վերջի |
| |դրութ-| | | | | | | | |դրութ-|
| |յամբ | | | | | | | | |յամբ |
|__________________________________|______|_|_|_|_|_|_|_|_|______|
| 1|Բաժնետոմսեր (ընդամենը), | | |X|X| | |X|X| | |
| |այդ թվում | | | | | | | | | | |
| 2| ՈՒղղակի ներդրումներ | | |X|X| | |X|X| | |
| 3| ստացված և վճարված | X | |X|X| | |X|X| | X |
| | շահաբաժիններ (եկամուտներ) | | | | | | | | | | |
| 4| Պորտֆելային ներդրումներ | | |X|X| | |X|X| | |
| 5| ստացված և վճարված | X | |X|X| | |X|X| | X |
| | շահաբաժիններ (եկամուտներ) | | | | | | | | | | |
|__|_______________________________|______|_|_|_|_|_|_|_|_|______|
| 6|Պարտատոմսեր (ընդամենը), | | | | | | | | | | |
| |այդ թվում | | | | | | | | | | |
| 7| Կարճաժամկետ | | | | | | | | | | |
| 8| ստացված եկամուտներ | X | | | | | | | | | X |
| | և կատարված ծախսեր | | | | | | | | | | |
| 9| Երկարաժամկետ | | | | | | | | | | |
|10| ստացված եկամուտներ | X | | | | | | | | | X |
| | և կատարված ծախսեր | | | | | | | | | | |
|__|_______________________________|______|_|_|_|_|_|_|_|_|______|_
|11|Վարկեր (տրամադրված և ներգրավ- | | | | | | | | | | |
| |ված), այդ թվում` օվերդրաֆտ և | | | | | | | | | | |
| |վարկային քարտեր | | | | | | | | | | |
|12| Կարճաժամկետ | | | | | | | | | | |
|13| ստացված եկամուտներ | X | | | | | | | | | X |
| | և կատարված ծախսեր | | | | | | | | | | |
|14| Երկարաժամկետ | | | | | | | | | | |
|15| ստացված եկամուտներ | X | | | | | | | | | X |
| | և կատարված ծախսեր | | | | | | | | | | |
|__|_______________________________|______|_|_|_|_|_|_|_|_|______|_
|16|Ավանդներ (տրամադրված և | | |X|X|X| |X|X|X| |
| |ներգրավված) | | | | | | | | | | |
|17| Կարճաժամկետ | | |X|X|X| |X|X|X| |
|18| ստացված եկամուտներ | X | |X|X|X| |X|X|X| X |
| | և կատարված ծախսեր | | | | | | | | | | |
|19| Երկարաժամկետ | | |X|X|X| |X|X|X| |
|20| ստացված եկամուտներ | X | |X|X|X| |X|X|X| X |
| | և կատարված ծախսեր | | | | | | | | | | |
|__|_______________________________|______|_|_|_|_|_|_|_|_|______|_
|21|Ֆինանսական լիզինգ | | | | | | | | | | |
|22| ստացված եկամուտներ | X | | | | | | | | | X |
| | և կատարված ծախսեր | | | | | | | | | | |
|__|_______________________________|______|_|_|_|_|_|_|_|_|______|_
|23|Ֆակտորինգ | | | | | | | | | | |
|24| ստացված եկամուտներ | X | | | | | | | | | X |
| | և կատարված ծախսեր | | | | | | | | | | |
|__|_______________________________|______|_|_|_|_|_|_|_|_|______|_
|25|Ոչ ռեզիդենտներին մատուցված | | | | | | | | | | |
| |ծառայությունների դիմաց | X | | | | | | | | | X |
| |ստացված ընդհանուր եկամուտ- | | | | | | | | | | |
| |ներ և ոչ ռեզիդենտների | | | | | | | | | | |
| |կողմից մատուցված ծառայություն- | | | | | | | | | | |
| |ների դիմաց վճարված գումարներ | | | | | | | | | | |
|__|_______________________________|______|_|_|_|_|_|_|_|_|______|_
|26|Այլ գործառնություններ | | | | | | | | | | |
|27| ստացված եկամուտներ | X | | | | | | | | | X |
| | և կատարված ծախսեր | | | | | | | | | | |
|__|_______________________________|______|_|_|_|_|_|_|_|_|______|_
|28|ԸՆԴԱՄԵՆԸ ստացված եկամուտներ | X | | | | | | | | | X |
| | և կատարված ծախսեր | | | | | | | | | | |
._________________________________________________________________
______________________________.
| ՊԱՍԻՎ |
|_____________________________|
|մնա- |ավելա- |պակասե-|մնա- |
|ցորդը |ցում |ցում |ցորդը |
|եռամս-|_______|_______|եռամս-|
|յակի | | | | | | | | |յակի |
|սկզբի |Ֆ|Պ|Տ|Ի|Ֆ|Պ|Տ|Ի|վերջի |
|դրութ-| | | | | | | | |դրութ-|
|յամբ | | | | | | | | |յամբ |
|__|_ ... |______|_|_|_|_|_|_|_|_|______|
| 1| | | | | | | | | | | |
| 2| | | | | | | | | | | |
| 3| | X |X|X|X|X|X|X|X|X| X |
| 4| | | | | | | | | | | |
| 5| | X |X|X|X|X|X|X|X|X| X |
|__|_ ... |______|_|_|_|_|_|_|_|_|______|
| 6| | | | | | | | | | | |
| 7| | | | | | | | | | | |
| 8| | X |X|X|X|X|X|X|X|X| X |
| 9| | | | | | | | | | | |
|10| | X |X|X|X|X|X|X|X|X| X |
|__|_ ... |______|_|_|_|_|_|_|_|_|______|
|11| | | | |X|X| | |X|X| |
|12| | | | |X|X| | |X|X| |
|13| | X |X|X|X|X|X|X|X|X| X |
|14| | | | |X|X| | |X|X| |
|15| | X |X|X|X|X|X|X|X|X| X |
|__|_ ... |______|_|_|_|_|_|_|_|_|______|
|16| | | | | | | | | | | |
|17| | | | | | | | | | | |
|18| | X |X|X|X|X|X|X|X|X| X |
|19| | | | | | | | | | | |
|20| | X |X|X|X|X|X|X|X|X| X |
|__|_ ... |______|_|_|_|_|_|_|_|_|______|
|21| | | | | | | | | | | |
|22| | X |X|X|X|X|X|X|X|X| X |
|__|_ ... |______|_|_|_|_|_|_|_|_|______|
|23| | | | | | | | | | | |
|24| | X |X|X|X|X|X|X|X|X| X |
|__|_ ... |______|_|_|_|_|_|_|_|_|______|
|25| | X |X|X|X|X|X|X|X|X| X |
|__|_ ... |______|_|_|_|_|_|_|_|_|______|
|26| | | | | | | | | | | |
|27| | X |X|X|X|X|X|X|X|X| X |
|__|_ ... |______|_|_|_|_|_|_|_|_|______|
|28| | X |X|X|X|X|X|X|X|X| X |
.____ ... ______________________________.
Ոչ ռեզիդենտներից վարկերի ներգրավման և սպասարկման վերաբերյալ
.______________________________________________________________________.
|հհ| Վարկատու |Վարկի | Վարկի |Վարկի |Վարկի|Ներգր|Վար- |Եռամ-|Ներգր|
| | |օգտա- |պայմանա- |ժամկե-|տոկո-|վար- |կա- |սյակի|վար- |
| |____________|գործման| գրային |տայ- |սա- |կերի |յին |ըն- |կերի |
| | եր-|սեկտորի|ուղղու-| գումարը |նու- |դրույ|հաշվե|մուտ-|ընթաց|հաշվե|
| | կիր|պատկանե|թյունը |_________|թյունը|քը |կըշ- |քեր |քում |կըշ- |
| | |լիութ- | |գու-|Ար- | | |ռային|եռամ-|կատար|ռային|
| | |յունը | |մարը|ժույ| | |մնա- |սյակի|ված |մնա- |
| | | | | |թի | | |ցորդը|ըն- |մա- |ցորդը|
| | | | | |ISO | | |եռամ-|թաց- |րում-|եռամ-|
| | | | | |կոդը| | |սյակի|քում |ներ |սյակի|
| | | | | | | | |սկըզ-| |_____|վեր- |
| | | | | | | | |բում | | | |ջում |
|__|____|_______|_______|____|____|______|_____|_____|_____|__|__|_____|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |11|12| 13 |
|__|____|_______|_______|____|____|______|_____|_____|_____|__|__|_____|
|__|____|_______|_______|____|____|______|_____|_____|_____|__|__|_____|
|__|____|_______|_______|____|____|______|_____|_____|_____|__|__|_____|
.______________________________________________________________________.
Բանկի վարչության նախագահ ____________
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ ____________