Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1119- ...

 

 

040.0961.190815

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 օգոստոսի 2015 թվականի N 961-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի «Ժամանակավոր ներմուծում» և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ներմուծված (արտահանված) ապրանքների նկատմամբ կիրառված համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման, 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1934-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1119-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետների երկարաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման, ապրանքների ներմուծման դեպքում մաքսային ու հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1934-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին».

i

2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ ու 41-րդ» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220-րդ» բառերով.

3) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետների երկարաձգման կարգը` համաձայն N 1 հավելվածի.».

i

4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից, որոշման N 2 հավելվածի վերնագրից և 1-ին կետից հանել «200 միլիոն դրամը գերազանցող» բառերը, իսկ «մաքսային» բառից հետո լրացնել «և հարկային» բառերով.

i

5) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

6) որոշման N 2 հավելվածում`

ա. ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի 2-րդ ենթակետը,

i

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած ոչ հավաստի տեղեկությունների համար:»,

i

գ. 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը փոխարինել «տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին» բառերով.

i

7) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին և 10.2-րդ կետերով.

«10.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմնի կարծիքներն ու ծրագրի գնահատման արդյունքները սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում չստանալու դեպքում ծրագրի վերաբերյալ կարծիքները համարվում են դրական, գնահատականը` 26 միավոր:

10.2. Սույն կարգի 10.1-ին կետին համապատասխան ծրագրի գնահատման արդյունքում դրական եզրակացություն ստացած ծրագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագծի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում նաև տեղեկանք ծրագիրը համապատասխան մարմինների կարծիքների ուշացման հիմքով դրական գնահատվելու մասին:».

8) որոշման N 2 հավելվածի`

i

ա. 13-կետում «5-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

բ. N 1 ձևի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ _____________________________________________________________________

(ապրանքներ տեղափոխող իրավաբանական անձի անվանումը (ընդգծել), իսկ անհատ

ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)

 

ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»,

 

գ. N 1 ձևի աղյուսակում «ռեժիմի» բառը փոխարինել «ընթացակարգի» բառով,

i

դ. N 5 ձևի 11-րդ տողում «Եկամտահարկ» բառը փոխարինել «Եկամտային հարկ» բառերով,

ե. ուժը կորցրած ճանաչել N 5 ձևի 12-րդ կետը.

9) որոշման N 3 հավելվածի`

i

ա. 2.3.3-րդ կետից հանել «և պարտադիր սոցիալական ապահովության վճարներն» բառերը,

բ. 3.6-րդ կետից հանել «(տեքստային և ֆինանսական)» բառերը:

i

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգով ապրանքների ներմուծման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն դիմումների և դրանց ընթացքի մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի օգոստոսի 6-ի

N 961-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի օգոստոսի 4-ի

N 1119-Ն որոշման

 

ԿԱՐԳ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով (այսուհետ` համապատասխան մաքսային ընթացակարգ) ապրանքի (ապրանքների) մեկ տարվանից ավելի ժամկետով բացթողման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը հետևյալ հիմքերով`

1) պետության կարիքների, գիտահետազոտական, կրթական, մշակութային, մարդկանց և կենդանիների առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության.

2) ներդրումային ծրագրերի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում արտահանված, այդ թվում` ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրերի շարքը դասվող ապրանքների:

3. «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների մաքսային ընթացակարգի` յուրաքանչյուր երկարաձգվող ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին, իսկ ֆինանսական վարձակալությամբ տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրերի շարքը դասվող ապրանքների համար` ֆինանսական վարձակալության մասին պայմանագրի գործողության ժամկետը:

4. Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` անձ) կարող է դիմել «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի ժամկետը մեկ տարվանից ավելի ժամկետով երկարաձգելու թույլտվություն ստանալու համար, եթե ապրանքն արդեն իսկ «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի շրջանակներում գտնվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս` ունենալով «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի համար մինչև մեկ տարի ժամկետով թույլտվություն:

5. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան` թույլտվություն ստանալու համար դիմումը թղթային կամ էլեկտրոնային տարբերակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում տվյալ ապրանքի` «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգի թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն 2 ամիս առաջ: Դիմումում պետք է նշվեն անձի անվանումը կամ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, ինչպես նաև համապատասխան մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգման հիմքը` համաձայն սույն կարգի 2-րդ կետի:

6. Դիմումին կից պետք է ներկայացվեն`

1) տեղեկատվություն արտահանված ապրանքի մասին` համաձայն N 1 ձևի.

2) մաքսային հայտարարագրի պատճենը, որով թույլատրվել է ապրանքի բացթողումը` «Ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով.

3) համապատասխան պայմանագրի պատճենը (առկայության դեպքում), իսկ ֆինանսական վարձակալության տրված ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրերի շարքը դասվող ապրանքների համար` ֆինանսական վարձակալության մասին պայմանագրի պատճենը.

4) հիմնավորում մեկ տարվանից ավելի ժամկետով երկարաձգման անհրաժեշտության վերաբերյալ (ներկայացվում է միայն սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում).

5) ծրագրի նկարագիրը` համաձայն NN 2 և 5 ձևերի (ներկայացվում է միայն սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում).

6) այլ տեղեկություններ (դիմողի հայեցողությամբ):

7. Անձն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած ոչ հավաստի տեղեկությունների համար:

8. Դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմին` կարծիքի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` կարծիքների ամփոփման և նախագծի մշակման համար:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում կարծիք:

10. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում, ամփոփելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և տվյալ ծրագիրն ընդգրկող տնտեսության ոլորտը համակարգող լիազոր պետական մարմնի կարծիքները, մշակում է Հայաստանի Հանրապետության համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է դիմողին:»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.08.2015
N 961-Ն
Որոշում