Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0254.200500

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2000 թվականի N 254

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 142717 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արաբկիրի կահույքի ֆաբրիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Արաբկիրի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 124778 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 124778 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 124778 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 124778 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. «Արաբկիրի կահույքի ֆաբրիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 17939 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3448 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 12 հազ. դրամ.

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 956 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 80 հազ. դրամ.

ստացված կանխավճարի գծով` 10871 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 139 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 962 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 1471 հազ. դրամ, որից

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 1471 հազ. դրամ:

1.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել «Արաբկիրի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

1.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Արաբկիրի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

1.8. «Արաբկիրի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցումից հետո պահպանվում են քաղաքացիական պաշտպանության օբյեկտի նկատմամբ նրա պարտավորությունները:

Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` նշված պարտավորությունների մասին նշել «Արաբկիրի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրում:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 82139 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արտաշատի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Արտաշատի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 75141 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 75141 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 75141 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 75141 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Արտաշատի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 4631 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 719 հազ. դրամ.

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 365 հազ. դրամ.

հաշվարկներ հաշվետու անձանց հետ` 521 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 764 հազ. դրամ

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 29 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 1945 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 288 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել Արտաշատի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

2.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Արտաշատի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 95018 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վեդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Վեդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության`

(Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 20-ի N 82 որոշմամբ «Վեդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված ավտոկայանի, «ՊԱԶ-652Մ» մակնիշի ավտոբուսի գնահատված արժեքներն արտացոլված չեն ընկերության մեկնարկային գնի մեջ:)

3.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 88046 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 88046 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 88046 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 88046 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. «Վեդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 2906 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1180 հազ. դրամ.

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 389 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 245 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 193 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 83 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 816 հազ. դրամ:

3.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել Վեդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

3.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Վեդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 48016 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Վարդենիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 41806 հազ. դրամ, որը համապատասխանում է 41806 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 41806 հազ. դրամ է, որը համապատասխանում է 41806 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 10452 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

4.5. «Վարդենիսի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 6210 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 953 հազ. դրամ.

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 1386 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 2936 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 400 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 535 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ` 535 հազ. դրամ:

4.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 118346 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 116169 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 116169 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. (5.3 կետն ուժը կորցրել է 10.08.01 թիվ 743 որոշում)

i

5.4. «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 2177 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1209 հազ. դրամ.

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 408 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 22 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 182 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 356 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 356 հազ. դրամ:

5.5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

5.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

5.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. Հաշվեկշռային մեթոդով 60089 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասնագիտացված ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով մասնագիտացված ավտոտրանսպորտային բաց բաժնետիրական ընկերության:

6.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 56788 հազ. դրամ, որը համապատասխանում է 56788 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 56788 հազ. դրամ է, որը համապատասխանում է 56788 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 14197 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

6.5. «Մասնագիտացված ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 3301 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 754 հազ. դրամ.

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 1666 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 640 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 241 հազ. դրամ, որից

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 241 հազ. դրամ:

6.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

6.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. Հաշվեկշռային մեթոդով 7740 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Տավուշի «Ուտիք» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով Տավուշի «Ուտիք» բաց բաժնետիրական ընկերության:

7.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 3861 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3861 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 3089 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 3089 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

7.4. Տավուշի «Ուտիք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 3879 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 37 հազ. դրամ.

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 264 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 95 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 3367 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 116 հազ. դրամ:

7.5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել Տավուշի «Ուտիք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

7.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` Տավուշի «Ուտիք» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

7.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. «Փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 32797 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Արթիկ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

8.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 32156 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 32156 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 32156 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 32156 հատ մեկնարկային քանակի յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

8.4. Սահմանել ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության կայացման նվազագույն սահմանը` 50 տոկոսի չափով:

8.5. «Արթիկ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 641 հազ. դրամ, այդ թվում`

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 292 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 166 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 183 հազ. դրամ:

8.6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել «Արթիկի» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

8.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Արթիկ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

8.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հաշվեկշռային մեթոդով 150783 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էներգոքիմպաշտպանություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմակերպելով «Էներգաքիմպաշտպանություն» բաց բաժնետիրական ընկերության:

9.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 92060 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 92060 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը 73648 հազ. դրամ է, որը համապատասխանում է բաժնետոմսերի 73648 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

9.4. «Էներգոքիմպաշտպանություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 58723 հազ. դրամ, այդ թվում`

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 4076 հազ. դրամ.

շահաբաժինների գծով` 8308 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 12266 հազ. դրամ.

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 34033 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 40 հազ. դրամ:

9.5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարություն ներկայացնել «Էներգաքիմպաշտպանություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալները:

9.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` «Էներգաքիմպաշտպանություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի համար անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

9.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. Հաշվեկշռային մեթոդով 111631 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի մետրոպոլիտենի նորոգման-մեխանիկական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Երևանի մետրոպոլիտենի նորոգման-մեխանիկական բաց բաժնետիրական ընկերության:

10.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 79400 հազ. դրամ, որը համապատասխանում է 79400 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 79400 հազ. դրամ է, որը համապատասխանում է 79400 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

10.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 19850 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

10.5. «Երևանի մետրոպոլիտենի նորոգման-մեխանիկական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 22487 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1316 հազ. դրամ.

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 2226 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 11305 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 497 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 4938 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 1425 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 780 հազ. դրամ, որից

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով 780 հազ. դրամ:

10.6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

10.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը` տարիների կտրվածքով.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատողների և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

10.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

10.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

10.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

i

11.1. «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմում գտնվող 519874 հազ. դրամ սառեցված հաշվի պահանջի իրավունքը ցեսիայի պայմանագրով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հետևյալ պայմաններով`

ա) զիջվող պահանջի գումարից 72100 հազ. դրամի հաշվանցով մարվում է «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերությանը 1999 թվականին տրամադրված բյուջետային վարկի պարտքը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն ստանձնում է պարտավորություն պահանջի իրավունքի մնացած մասի դիմաց «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերությանը կամ ընկերության անունից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին վճարել սոցիալական ապահովագրության պարտադիր վճարների գծով «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը հաշվարկված պարտքի գումարը:

(11.1 կետը խմբ. 23.08.00 թիվ 509 որոշում)

i

11.2. Հաշվեկշռային մեթոդով 1172902 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով իր աշխատավորական կոլեկտիվին:

(11.2 կետը փոփ. 23.08.00 թիվ 509 որոշում)

i

11.3. Սահմանել 783533 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի վաճառքի գինը` 95826 հազ. դրամ:

(11.3 կետը խմբ. 23.08.00 թիվ 509 որոշում)

i

11.4. «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 389369 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 14138 հազ. դրամ.

անձնակազմի եկամուտների վճարման գծով` 58222 հազ. դրամ.

հաշվետու անձանց նկատմամբ` 1230 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 12032 հազ. դրամ.

ստացված կանխավճարի գծով` 2410 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 7310 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 53864 հազ. դրամ.

այլ պարտավորություններ` 2875 հազ. դրամ.

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 5082 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 232206 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի գծով` 232206 հազ. դրամ:

(11.4 կետը փոփ. 23.08.00 թիվ 509 որոշում)

11.5. Գնորդը պարտավորվում է մեկ տարվա ընթացքում արտադրության մեջ ներդնել 500 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` հետևյալ համամասնությամբ` մասնավորեցման պայմանագիրը կնքելու պահից մեկ ամսվա ընթացքում` 350 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ 150 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` տարվա ընթացքում:

11.6. Վճարումներն իրականացնել երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

i

11.7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին`

ա) «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերության ապահովադրի քարտում առանձնացնել ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունները և այդ պարտքի մասով ձեռնպահ մնալ ընկերության դեմ հայց ներկայացնելուց ու ընկերությունից նշված պարտքի գանձմանն ուղղված որևէ գործողության կատարումից.

բ) «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի մասնավորեցման օրվանից հետո ընկերության կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարումներն ուղղել մասնավորեցման օրվանից հետո ծագած պարտավորությունների մարմանը.

գ) շարունակել մասնավորեցման օրվա դրությամբ առկա պարտքի նկատմամբ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տույժերի հաշվարկումը, նկատի ունենալով, որ ընկերության մասնավորեցման օրվա դրությամբ առկա պարտքի և դրա նկատմամբ հաշվարկվող տույժերի գումարը վճարելու է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` նախկին ԽՍՀՄ Արտտնտբանկում սառեցված 519874 հազ. դրամ գումարի ապասառեցումից ստացվելիք գումարների հաշվին:

(11.7 կետը լրաց. 23.08.00 թիվ 509 որոշում)

11.8 Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև մասնավորեցման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահը «Հայգորգ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը թողնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

(11.8 կետը լրաց. 23.08.00 թիվ 509 որոշում)

12.1. «Արշավիր Ոսկանյան» անհատական ձեռնարկությանն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարության երկրագործության և բույսերի պահպանության գիտական կենտրոնից վարձակալած 4696 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքը:

12.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.3. Վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարումը կատարելով մեկամսյա ժամկետում:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2000
N 254
Որոշում