Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՀՀ Կ ...

 

 

050.0149.120600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունիսի 2000 թվականի թիվ 149

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակարգում (այսուհետև` աշխատակարգ) կատարել հետևյալ փոփոխությունը.

- աշխատակարգի 11-րդ հոդվածի 4-րդ պարբերության 1-ին նախադասությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածով սահմանված կարգով խորհրդի նիստում քննարկվելիք հարցերը խորհուրդ են ներկայացվում իրավաբանական վարչության պետի ստորագրությամբ, ինչպես նաև տվյալ իրավական ակտի նորմատիվ կամ անհատական լինելու հանգամանքը հաստատող նշումով»:

i

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությունում (այսուհետև` կանոնադրություն) կատարել հետևյալ փոփոխությունը.

- կանոնադրության 47-րդ հոդվածը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 47. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի գրանցման կարգը

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչության կողմից կազմվում և վարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի գրանցման մատյան:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերը գրանցվում են ըստ ընդունման ամսաթվի և նորմատիվ իրավական ակտի համարի` դրանց ընդունման պահից վեցօրյա ժամկետում:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերը գրանցվում, կնքվում և պահվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի գրանցման մատյանում գրառվում են դրանց կոդը, անվանումը, ընդունման և հրապարակման ամսաթիվը, ամիսը, տարին»:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը, քննարկելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ, սույն որոշումն ընդունվելու պահից եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի աշխատակարգը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` սույն որոշումն ընդունվելու պահից երկշաբաթյա ժամկետում կազմել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումներին առաքել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ընդունված գործող նորմատիվ իրավական ակտերի ամբողջական ցանկը:

5. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ընդունվելու պահը ընդունված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերը պահվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմի արձանագրային բաժնում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
12.06.2000
N 149
Որոշում