Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵ ...

09.01.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.09.2000  -ից մինչեւ   09.01.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 09.01.01 թիվ 9 որոշում)

i

040.0590.230900

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» սեպտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 2000 թվականի N 590

 

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ականավոր պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծառայությունները հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Երևանի քաղաքապետարանի ենթակայության` Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարան պետական հիմնարկի կարգավիճակով, Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակի շենքում (քաղ. Երևան, Ղազար Փարպեցու 7):

2. Երևանի քաղաքապետին`

ա) հաստատել Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարան պետական հիմնարկի կանոնադրությունը.

բ) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարան պետական հիմնարկի պահպանման ծախսերի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 23-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.09.2000
N 590
Որոշում