Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620, 199 ...

 

 

041.0767.161100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 նոյեմբերի 2000 թվականի N 767

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 496 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 218 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 21-ի N 550 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 43-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտե        96      4       -»:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը, կոլեգիայի կազմը, կենտրոնական ապարատի և տարածքային ստորաբաժանումների աշխատողների թիվը հաստատելու մասին» N 496 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության 9-րդ կետում`

ա) «իգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իգ) տեղագրական քարտեզների և հատակագծերի պետական մասշտաբային շարքերի սահմանումը».

i

բ) կետը «իգ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իդ», «իե», «իզ», «իէ», «իը», «իթ», «լ», «լա», «լբ», «լգ» և «լդ» ենթակետերով`

«իդ) պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նպատակային ծրագրերի մշակման, դրանց իրականացման, ինչպես նաև տեղագրագեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների` սահմանված կարգով պետական ընդունման ապահովումը.

իե) Հայաստանի Հանրապետության երկրատեղեկատվական համակարգի, տեղագրական քարտեզների, հանութային նյութերի և հատակագծերի հիման վրա պետական քարտեզագրական ֆոնդի ստեղծումն ու կառավարումը.

իզ) պետական գեոդեզիական ցանցի ստեղծման ու պարբերաբար թարմացման աշխատանքների իրականացումը, կոորդինատային, բարձունքային, գրավիմետրական չափումների միասնական համակարգի ձևավորման ապահովումը.

իէ) սահմանված կարգով տեղագրաքարտեզագրական ֆոնդի, պետական գեոդեզիական ցանցի մասին տեղեկատվության տրամադրումը.

իը) ֆոտոգրամետրական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը.

իթ) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով թույլտվությունների տրամադրումը և այդ աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը.

լ) տեղագրական և քարտեզագրական աշխատանքների իրականացման համար լիցենզիաների տրամադրումը.

լա) նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակումը և հաստատումը.

լբ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսության, պաշտպանության, բնակչության կարիքների համար գեոդեզիական տվյալների ու քարտեզագրական նյութերի ապահովումը, իր իրավասության սահմաններում համայնքների և մարզերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքներին մասնակցելը.

լգ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանագծման (դելիմիտացիա) ու սահմանազատման (դեմարկացիա) աշխատանքներին մասնակցելը.

լդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացումը».

i

գ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքում`

«Կադաստրային քարտեզագրման վարչություն» բառերը փոխարինել «Քարտեզագրման վարչություն» բառերով.

կառուցվածքը լրացնել «Գեոդեզիայի վարչություն», «Գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողության տեսչություն» տողերով:

i

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 218 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կանոնադրության 7-րդ կետում`

ա) հանել «ժբ», «ժգ», «ժդ», «ժե», «ժէ», «ժը», «ի», «իա» և «իբ» ենթակետերը.

բ) «ժզ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժզ) իր իրավասության սահմաններում համայնքների ու մարզերի սահմանները նկարագրելու աշխատանքներին մասնակցելը»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.11.2000
N 767
Որոշում