Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՊԱՐԿՈՒՃԱՅԻՆ ՀԱՇՎԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՊԱՐԿՈՒՃԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱ ...

01.06.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.12.2000  -ից մինչեւ   01.06.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 25.05.2023 թիվ 790-Ն որոշում)

i

040.0812.061200

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» դեկտեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 2000 թվականի N 812

 

i

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՆԴԱԿԱՊԱՐԿՈՒՃԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏԱԴԱՐԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 7-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կազմակերպման և գործունեության կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի դեկտեմբերի 6-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

դեկտեմբերի 6-ի N 812 որոշմամբ

 

ԿԱՐԳ

հանրապետական գնդակապարկուճային հաշվառման

քարտադարանի կազմակերպման և գործունեության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանը (այսուհետև` գնդակապարկուճադարան) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչության կառուցվածքային ստորաբաժանումն է:

2. Գնդակապարկուճադարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, գերատեսչական նորմատիվ ակտերով և սույն կարգով:

 

II. Գնդակապարկուճադարանի հիմնական խնդիրները

և գործառույթները

 

3. Գնդակապարկուճադարանի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) ձգաբանական փորձաքննությունների և հետազոտությունների կատարումը, դատական ձգաբանության միջոցներով և մեթոդներով քրեական գործերի նախնական քննության և հանցագործությունների բացահայտման քրեատեխնիկական ապահովումը.

բ) դեպքի վայրից առգրավված և քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ակոսափող հրազեններից կրակված գնդակների, պարկուճների և զենքի հետքեր ունեցող փամփուշտների հանրապետական գնդակապարկուճային հաշվառումը.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող քաղաքացիական, ծառայողական և մարտական ակոսափող հրազեններից (այդ թվում` կորած և հափշտակված) ստուգման նպատակով կրակված գնդակների և պարկուճների հաշվառումն ու ապահովումը.

դ) քրեական գործերով նախնական քննության և հանցագործությունների բացահայտման գործում ձգաբանական փորձաքննությունների և հետազոտությունների կատարման արդյունավետության վերլուծությունը, առաջարկություններ ներկայացնելը.

ե) իրավապահ մարմիններին, փորձագիտական հիմնարկներին հանցագործությունների դեմ պայքարում ձգաբանության քրեագիտական միջոցների և մեթոդների կիրառման գործում և գնդակապարկուճադարանի հնարավորությունների օգտագործման հարցում մեթոդական, խորհրդատվական և գործնական օգնության ապահովումն ու մասնագետների ստաժավորումը.

զ) քրեական գործերով նախնական քննության, և հանցագործությունների բացահայտման գործում ձգաբանության քրեագիտական միջոցների և մեթոդների կիրառման նորմատիվ ակտերի նախապատրաստումը.

է) ձգաբանության քրեագիտական միջոցների և մեթոդների կիրառման ու քրեագիտական հաշվառումների արտասահմանյան դրական փորձի ուսումնասիրությունը և ընդհանրացումը, հայրենական ու արտասահմանյան արտադրության ձգաբանության քրեագիտական միջոցների և մեթոդների փորձարկումը.

ը) օտարերկրյա պետությունների համանման մարմինների հետ համագործակցությունը.

թ) զենքի հավաքածուների և տեղեկատուների կազմումը:

 

III. Գնդակապարկուճադարանի գործունեության կարգը

 

4. Գնդակապարկուճադարանը ծառայում է`

ա) նույն հրազենի կիրառմամբ (ոչ ավելի, քան 11,56 մմ տրամաչափ ունեցող) մեկ և ավելի հանցագործությունների կատարման փաստերի բացահայտմանը.

բ) առգրավված, գտնված, կամավոր հանձնված, կորած (հափշտակված), ինչպես նաև ակոսափող զենքի փամփուշտներ կրակելու համար ողորկափող, ինքնաշեն կամ վերափոխված զենքի գործադրմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների փաստերի բացահայտմանը:

5. Գնդակապարկուճադարանը հաշվառում է քրեական գործերի նախնական քննության և հանցագործությունների բացահայտման ընթացքում հայտնաբերված և քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված ոչ ավելի, քան 11,56 մմ տրամաչափ ունեցող գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները (բացի` ողորկափող որսորդական հրազենից կրակված), ինչպես նաև ակոսափող քաղաքացիական, ծառայողական և մարտական (այդ թվում` կորած և հափշտակված) զենքից ստուգման նպատակով կրակված գնդակները և պարկուճները:

6. Գնդակապարկուճադարանում պարտադիր ստուգման ենթակա են առգրավված գտնված, կամավոր հանձնված ակոսափող, ինչպես նաև ակոսափող զենքի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ինքնաշեն կամ վերափոխված ողորկափող զենքերը:

Նշված զենքերն ստուգվում են նաև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տեղեկատվական կենտրոնի կողմից կատարված` կորած, գողացված և հայտնաբերված զենքի հաշվառումներով:

7. Գնդակապարկուճադարանում հաշվառված` դեպքի վայրերից առգրավված և քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները հանվում են գնդակապարկուճադարանի հաշվառումից` գործադրված զենքի պարզման դեպքում կամ հանցագործության կատարման պահից 15 տարի հետո:

8. Դատարանի, դատախազի կամ քննիչի գրավոր պահանջի դեպքում գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները կարող են հանվել գնդակապարկուճադարանից և ուղարկվել քրեական գործի վարույթն իրականացնող մարմին:

9. Գնդակապարկուճադարանում գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները բաժանվում են ըստ զենքի ու տրամաչափի և տեղավորվում հատուկ տուփերում կամ փաթեթներում:

10. Գնդակապարկուճադարանը ներառում է հետևյալ հավաքածուները`

ա) դեպքի վայրերից առգրավված և քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված գնդակներ, պարկուճներ ու զենքի հետքեր ունեցող փամփուշտներ.

բ) կորած (հափշտակված) հաշվեցուցակային ակոսափող զենքերի ստուգված գնդակներ և պարկուճներ.

գ) առգրավված, կամավոր հանձնված և գտնված զենքերի հետքեր ունեցող գնդակներ ու պարկուճներ.

դ) քաղաքացիական, ծառայողական և մարտական ակոսափող զենքերից ստուգման նպատակով կրակված գնդակներ և պարկուճներ.

ե) քաղաքացիական, ծառայողական և մարտական կորած (հափշտակված) ակոսափող զենքերից ստուգման նպատակով կրակված գնդակներ և պարկուճներ.

զ) գնդակապարկուճադարանի արխիվ:

11. Գնդակապարկուճադարանում ստուգման ենթակա չեն`

ա) ակոսափող ուսումնական զենքը, եթե այն հարմարեցված չէ կրակելու համար.

բ) 11,56 մմ տրամաչափից մեծ տրամաչափ ունեցող զենքը.

գ) անսարք կամ խիստ ժանգոտված մանրամասեր (դետալներ) ունեցող ակոսափող զենքը, եթե անհնար է դրանից ստուգման նպատակով կրակված գնդակների և պարկուճների վրա ստանալ զենքի որակյալ հետքեր.

դ) ողորկափող որսորդական զենքը.

ե) օդաճնշիչ և գազային զենքերը:

 

IV. Գնդակապարկուճադարան զենք, գնդակներ, պարկուճներ և զենքի

հետքեր ունեցող փամփուշտներ ներկայացնելը

 

12. Դեպքի վայրերից առգրավված և քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված ակոսափող զենքը, գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտներն այլ փորձագիտական հիմնարկ ձգաբանական փորձաքննության ներկայացնելու դեպքում` փորձաքննության ավարտից հետո 10-օրյա ժամկետում ներկայացվում են գնդակապարկուճադարան` ստուգման և հաշվառման նպատակով:

13. Այն դեպքում, երբ բացահայտվում է հանցագործությունը` առանց գործադրված զենքի պարզման, ապա այդ հանցագործության իրեղեն ապացույց ճանաչված գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտները` տվյալ հանցագործությունը կատարած անձանց տվյալների հետ միասին գնդակապարկուճադարանում պահվում են 15 տարի` մինչև գործադրված զենքի պարզումն ու առգրավումը կամ մինչև գնդակապարկուճադարանում դրանց պահման ժամկետի ավարտը:

14. Ներքին գործերի, պաշտպանության, ազգային անվտանգության և դատախազության մարմիններում ստացված զենքը` հետազոտման, ստուգման նպատակով կրակելու և համապատասխան ստուգման է ներկայացվում գնդակապարկուճադարան` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից հաստատված ձևի գրությամբ, որտեղ այն գրանցվում է փորձաքննության ներկայացված զենքերի հաշվառման մատյանում և հետազոտվում` կրակելու համար պիտանիությունն ու անվտանգությունը պարզելու նպատակով:

15. Գնդակապարկուճադարան ներկայացված ակոսափող զենքից կրակվում է հետևյալ քրեատեխնիկական պահանջներին համապատասխան`

ա) զենքի յուրաքանչյուր միավորից (փոխվող կամ ներդիր փողից) առնվազն 3-ական ստուգողական գնդակ և պարկուճ, իսկ փոխվող պահունակների առկայության դեպքում` յուրաքանչյուր պահունակից ևս նույն քանակով.

բ) ռևոլվերներից կրակելու դեպքում ստացվում են 2-ական գնդակ և պարկուճ` թմբուկի յուրաքանչյուր խցից: Ռևոլվերներից կրակում են նախ շապիկավոր, ապա նոր կապարե գնդակներ ունեցող փամփուշտներով (այն զենքերից, որոնք չունեն կապարե գնդակներ ունեցող փամփուշտներ, կրակում են մեկ անգամ).

գ) ինքնաձիգներից ու գնդացիրներից կրակում են մեկ անգամ.

դ) գործարանային արտադրության զենքի փողի փամփշտանոցի կամ փակաղակի վերափոխման դեպքում ստուգման նպատակով հնարավորության դեպքում նախ կրակվում է տվյալ զենքի համար նախատեսված փամփուշտներով, ապա` հարմարեցվածներով.

ե) այնպիսի զենքի առգրավման դեպքում, երբ դրա փամփուշտները վերափոխված են կամ ինքնաշեն, այդ զենքից կրակվում է ինչպես դրանցով, այնպես էլ` տվյալ զենքի համար նախատեսված փամփուշտներով.

զ) անսարք զենքից հնարավորության դեպքում կրակվում է կոտրված կամ բացակայող մանրամասերի համալրումից հետո (նմուշային հավաքածուի մեջ առկա), որի մասին պարտադիր նշվում է համապատասխան գրության մեջ.

է) կրակելուց առաջ յուրաքանչյուր զենք պետք է մաքրվի յուղից, իսկ դրա փողն ու փակաղակը պետք է սրբվեն: Զենքից պետք է կրակել հրաձգարանում կամ հատուկ կահավորված այնպիսի վայրերի գնդակապարկուճաորսիչների մեջ, որտեղ կապահովվի հետքերի որակյալ ստացումը.

ը) կրակելու ընթացքում բացառվում է կողմնակի անձանց ներկայությունը, ինչպես նաև ստուգման նպատակով կրակվող զենքի գնդակների և պարկուճների պատահական փոխումն այլ զենքից կրակված գնդակների ու պարկուճների հետ:

16. Գնդակապարկուճադարան ներկայացված զենքից ստուգման նպատակով կրակելու արդյունքում ստացված գնդակները և պարկուճներն ստուգվում են գնդակապարկուճադարանում, որից հետո վերցվում են համապատասխան հաշվառման, իսկ զենքը պահվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչությունում:

Ստուգման նպատակով կրակված գնդակների և պարկուճների գնդակապարկուճադարանում պահպանման ժամկետը 5 տարի է, որից հետո դրանք սահմանված կարգով ոչնչացվում են:

17. Գնդակապարկուճադարան զենք, գնդակներ, պարկուճներ և զենքի հետքեր ունեցող փամփուշտներ ներկայացվում են իրեղեն ապացույցների համար սահմանված փոխադրման կարգով:

18. Գնդակապարկուճադարան ներկայացված զենքը, գնդակները, պարկուճները և զենքի հետքեր ունեցող փամփուշտներն ստուգվում են 15-օրյա ժամկետում, իսկ բացառիկ դեպքերում (նախաքննության մարմնի պահանջով)` հնարավոր սեղմ ժամկետում:

 

V. Ակոսափող զենքից ստուգման նպատակով կրակելը

 

19. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող ակոսափող զենքից ստուգման նպատակով կրակվում է գնդակապարկուճադարանում հաշվառելու, դրա կորստի (հափշտակման) դեպքում հետախուզելու, ինչպես նաև դրա գործադրմամբ կատարված հանցագործությունը բացահայտելու նպատակով:

20. Ստուգման նպատակով կրակվելու ենթակա են`

ա) պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող, ինչպես նաև «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում մարտական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող այլ սուբյեկտների մարտական զենքերը.

բ) առգրավված, գտնված և կամավոր հանձնված ակոսափող զենքը.

գ) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ակոսափող զենքը` նախքան իրացումը.

դ) Հայաստանի Հանրապետություն վաճառքի համար ներմուծված ակոսափող զենքը` նախքան վաճառքը.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից ձեռք բերված ակոսափող զենքը` նախքան զենք պահելու, պահելու և կրելու թույլտվություն ստանալը.

զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու սեփականությունը հանդիսացող ակոսափող զենքը` այլ անձի փոխանցելու կամ վաճառքի դեպքում.

է) պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողներին պարգևատրման նպատակով տրված կամ կենսաթոշակի անցնելու դեպքում նրանց թողնված ակոսափող զենքը` նախքան պահելու և կրելու թույլտվություն ստանալը.

ը) օտարերկրյա պետությունների կամ դրանց կառավարությունների ղեկավարների կողմից զենքով պարգևատրված անձանց ակոսափող զենքը` երկշաբաթյա ժամկետում.

թ) վերափոխված կամ վերանորոգված (ձգանահարվածային մեխանիզմ, փամփշտանոց, փող և այլն) ակոսափող զենքը` նախքան իրացումը կամ սեփականատիրոջը փոխանցելը.

ժ) կազմակերպություններում պահվող և օգտագործվող ակոսափող զենքը` յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, իսկ վաճառքի կամ փոխանցման դեպքում` նախքան այդ:

21. Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ գտնվող, ինչպես նաև «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում մարտական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող այլ սուբյեկտների մարտական զենքերից կրակվում է դրանց տեղակայման վայրում կամ գնդակապարկուճադարանում` յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:

Ստուգման նպատակով կրակում է հանձնաժողովը, որում ընդգրկվում են տվյալ կազմակերպության ներկայացուցիչն ու գնդակապարկուճադարանի աշխատողը: Հանձնաժողովի կազմը, գործունեության ծրագիրն ու ժամկետները համատեղ հաստատում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը և համապատասխան կազմակերպության ղեկավարը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ստուգման նպատակով կրակվում է զորամասի հրամանատարի ղեկավարությամբ:

Զենքից ստուգման նպատակով կրակելը ձևակերպվում է արձանագրությամբ` երկու օրինակից, որոնցից մեկը կրակված գնդակների և պարկուճների հետ միասին պահվում է գնդակապարկուճադարանում, իսկ երկրորդը` տվյալ կազմակերպությունում:

22. Քաղաքացիական և ծառայողական զենքից կրակվում է`

ա) նշված զենքի և ռազմամթերքի արտադրության կամ առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հասարակական կարգի ապահովման վարչության և գնդակապարկուճադարանի աշխատողների մասնակցությամբ, որոնք վերահսկում են զենքից ստուգման նպատակով կրակելը, գնդակների և պարկուճների փաթեթավորումն ու գնդակապարկուճադարան ներկայացնելը.

բ) գնդակապարկուճադարանում` գնդակապարկուճադարանի աշխատողների կողմից:

Ստուգման նպատակով կրակելը ձևակերպվում է արձանագրությամբ` երեք օրինակից, որոնցից առաջինը պահվում է տվյալ իրավաբանական անձի մոտ, երկրորդը տրվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հասարակական կարգի ապահովման վարչությանը` զենքի տիրոջ անձնական գործում կամ կազմակերպության հաշվառման գործում պահելու համար, իսկ երրորդը` կրակված գնդակների և պարկուճների հետ միասին, պահվում է գնդակապարկուճադարանում:

23. Քաղաքացիական, ծառայողական և մարտական զենքերից ստուգման նպատակով կրակված գնդակներն ու պարկուճները եռօրյա ժամկետում համապատասխան արձանագրությունների հետ միասին, իրեղեն ապացույցների փոխադրման կանոնների համաձայն, ներկայացվում են գնդակապարկուճադարան` համապատասխան հաշվառման համար:

Ստուգման նպատակով հերթական կրակոցի (յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ) արդյունքում գնդակներ և պարկուճներ ստանալուց հետո նախկինները ոչնչացվում են` ռազմամթերքի ոչնչացման կանոնների համաձայն:

Ստուգման նպատակով կրակելու մասին արձանագրությունները պահպանվում են 10 տարի, որից հետո` սահմանված կարգով ոչնչացվում:

24. Զենքի յուրաքանչյուր միավորից (փոխվող կամ ներդիր փողից) ստացված ստուգողական գնդակներն ու պարկուճներն առանձին-առանձին փաթեթավորվում են փափուկ թղթի (բամբակի, թանզիֆի) մեջ, դրվում պոլիէթիլենային կամ այլ փաթեթում և ամրակնքվում: Փաթեթում տեղադրվում է տպագիր ցանկ` զենքի մոդելի, տեսակի, սերիայի, համարի, տրամաչափի, թողարկման տարեթվի, զենքի սեփականատիրոջ կամ կազմակերպության և կրակելու ամսաթվի մասին նշումով:

25. Քաղաքացիական, ծառայողական և մարտական զենքերի կորստի (հափշտակման) դեպքում տվյալ զենքի սեփականատերը, ներքին գործերի տարածքային մարմնի պետը (որտեղ գրանցվում է դեպքը) կամ կազմակերպության ղեկավարը 24 ժամվա ընթացքում դրա մասին հայտնում են գնդակապարկուճադարան, որտեղ այդ զենքից ստուգման նպատակով կրակված գնդակներն ու պարկուճներն առանձնացվում են և պարբերաբար ստուգվում` համեմատվելով դեպքի վայրերից առգրավված և քրեական գործերով իրեղեն ապացույց ճանաչված ու գնդակապարկուճադարան նոր ներկայացվող գնդակների, պարկուճների և զենքի հետքեր ունեցող փամփուշտների հետ:

26. Քաղաքացիական, ծառայողական և մարտական զենքերը հաշվառումից հանելու դեպքում (ոչնչացում, վաճառք, փոխանցում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հասարակական կարգի ապահովման վարչությունը 10-օրյա ժամկետում դրա մասին հայտնում է գնդակապարկուճադարան` նշելով զենքը հաշվառումից հանելու պատճառը:

27. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է քաղաքացիական, ծառայողական և մարտական ակոսափող զենքերի վաճառքն ու գրանցումը` առանց դրանց` ստուգման նպատակով նախօրոք կրակելու:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.12.2000
N 812
Որոշում