Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈ ...

 

 

040.0009.090101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունվարի 2001 թվականի N 9

 

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ականավոր պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծառայությունները հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Երևանի քաղաքապետարանի ենթակայության` Կարեն Դեմիրճյանի թանգարան` պետական հիմնարկի կարգավիճակով, Երևանի Ղազար Փարպեցու փողոցի N 7 շենքի առաջին հարկում:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության` Երևանի Ղազար Փարպեցու փողոցի N 7 շենքի առաջին հարկի 298 քառ. մետր տարածքը հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի առաջին հարկի տարածքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքի պետական գրանցումը:

4. Երևանի քաղաքապետին`

ա) հաստատել Կարեն Դեմիրճյանի թանգարան պետական հիմնարկի կանոնադրությունը.

i

բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Կարեն Դեմիրճյանի թանգարան պետական հիմնարկի պահպանման և զբաղեցրած տարածքի վերակառուցման ու կահավորման ծախսերի վերաբերյալ:

i

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 23-ի «Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարան պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 590 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.01.2001
N 9
Որոշում