Սեղմել Esc փակելու համար:
{23.05.2015 - 16.05.2019} ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{23.05.2015 - 16.05.2019} ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.05.2015  -ից մինչեւ   16.05.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0288.180304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2004 թվականի N 288-Ն

 

i

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ(ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, վիճակախաղերի կազմակերպիչների կողմից օրենքով վերահսկող մարմին ներկայացվող տեղեկությունները (հաշվետվությունները) ներկայացնելու միանման ձևերն ու կարգը սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

ա) որ վիճակախաղերի կազմակերպիչների կողմից տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու համար վերահսկող մարմնի իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին.

բ) վիճակախաղերի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 8 հավելվածների.

գ) որ N 1 հավելվածում նշված` վիճակախաղի թողարկված` վաճառված և մարված տոմսերի, N 2 հավելվածում նշված` վիճակախաղի շահած տոմսերի մասին, ըստ հերթականության խաղի ընթացքում դուրս եկած համարների, N 3 հավելվածում նշված` վիճակախաղի թողարկված և շահող տոմսերի, N 4 հավելվածում նշված` վիճակախաղի շահած տոմսերի մասին, վիճակախաղի իրացված տոմսերի քանակի, N 5 հավելվածում նշված` տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման և անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի, դրանց տեղակայման գտնվելու վայրերի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների, N 6 հավելվածում նշված` վճարված մեկ միլիոն դրամը գերազանցող շահման (շահումների), N 8 հավելվածում նշված տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման մասին պահանջվող տեղեկությունների (հաշվետվությունների) խեղաթյուրումը համարվում է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով պահանջվող տեղեկություններում (հաշվետվություններում) կեղծ տվյալների արտացոլում:

Մնացած այն դեպքերում, երբ վիճակախաղի կազմակերպչի կողմից ներկայացված տեղեկությունը (հաշվետվությունը) չի համապատասխանում սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5, 6 և 8 հավելվածների կամ N 7 հավելվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի պահանջներին` տեղեկությունը (հաշվետվությունը) համարվում է չներկայացված.

դ) որ կապի կազմակերպության միջոցով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-րդ. 3.2-րդ և 7-րդ մասերով պահանջվող տեղեկությունները (հաշվետվությունները) ներկայացնելը չի համարվում պատշաճ ներկայացում:

(1-ին կետը փոփ. 12.04.07 թիվ 424-Ն, 02.05.2019 թիվ 495-Ն որոշումներ)

2. Հաստատել վիճակախաղերի կազմակերպիչների կողմից վերահսկող մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը` համաձայն N 7 հավելվածի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Վիճակախաղ, շահումով խաղ և խաղատուն կազմակերպող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու կարգը և վիճակախաղերի տոմսերի պարտադիր վավերապայմանները հաստատելու մասին» N 1049-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 30.04.15 թիվ 443-Ն որոշում)

(որոշման վերանագիրը, նախաբանը և տեքստը փոփ. 02.05.2019 թիվ 495-Ն որոշում)

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 12-ի

N 288-Ն որոշման

 

Ձև

 

i

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԹՈՂԱՐԿՎԱԾ` ՎԱՃԱՌՎԱԾ ԵՎ ՄԱՐՎԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը _______________________________________________

Վիճակախաղի անվանումը ________________________________________________

Վիճակախաղի խաղարկության հերթական համարը _____________________________

Վիճակախաղի տոմսի գինը _______________________________________________

 

._________________________________________________________________________.

|   Վիճակախաղի թողարկված` վաճառված և  մարված տոմսերի մասին տվյալները      |

|_________________________________________________________________________|

|NN |սերիան|համարը|տոմսի վրայի խաղարկվող համարները` ըստ  |վաճառված|մարված |

|ը/կ|      |      |տողերի` վերևից  ներքև`  սյունակների   |տոմսերը |տոմսերը|

|   |      |      |աճման կարգով                          |        |       |

|___|______|______|______________________________________|________|_______|

| 1 |  2   |  3   |                  4                   |   5    |   6   |

|___|______|______|______________________________________|________|_______|

|1. |      |      |                                      |        |       |

|___|______|______|______________________________________|________|_______|

|2. |      |      |                                      |        |       |

|___|______|______|______________________________________|________|_______|

|3. |      |      |                                      |        |       |

|___|______|______|______________________________________|________|_______|

|4. |      |      |                                      |        |       |

|___|______|______|______________________________________|________|_______|

|5. |      |      |                                      |        |       |

|___|______|______|______________________________________|________|_______|

|...|      |      |                                      |        |       |

|________________________________________________________|________|_______|

|    Ընդամենը                                            |        |       |

._________________________________________________________________________.

._.

5-րդ և  6-րդ սյունակները լրացվում են հետևյալ  նշագրմամբ` |V|:

._.

Տոմսը վաճառված լինելու դեպքում նշագրումը կատարվում է 5-րդ սյունակում, տոմսը մարված լինելու դեպքում` 6-րդ սյունակում:

5-րդ և 6-րդ սյունակները չեն կարող լրացվել միաժամանակ:

 

Վաճառված տոմսեր` ընդամենը`_______ հատ: Գումարը`_________ դրամ:

 

___________________

(ստորագրությունը)

 

_______ էջ

 

(ձևը փոփ. 22.09.11 թիվ 1342-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 12-ի

N 288-Ն որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՇԱՀԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը _______________________________________________

Վիճակախաղի անվանումը ________________________________________________

Վիճակախաղի խաղարկության հերթական համարը _____________________________

Վիճակախաղի խաղարկության անցկացման ամսաթիվը,

ամիսը, տարեթիվը, ժամը _______________________________________________

Վիճակախաղի տոմսի գինը _______________________________________________

Խաղի ընթացքում դուրս եկած համարները` ըստ հերթականության _____________

 

._________________________________________________________________________.

|               Վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները                  |

|_________________________________________________________________________|

|NN |սերիան|համարը|   շահումների չափը և  տեսակը`  |  շահումների տեսակը`   |

|ը/կ|      |      |_______________________________|_______________________|

|   |      |      |դրամային       |իրային         |ոչ խաղար-|խաղարկությամբ|

|   |      |      |արտահայտությամբ|արտահայտությամբ|կությամբ |             |

|___|______|______|_______________|_______________|_________|_____________|

| 1 |  2   |  3   |       4       |       5       |    6    |      7      |

|___|______|______|_______________|_______________|_________|_____________|

|1. |      |      |               |               |         |             |

|___|______|______|_______________|_______________|_________|_____________|

|2. |      |      |               |               |         |             |

|___|______|______|_______________|_______________|_________|_____________|

|3. |      |      |               |               |         |             |

|___|______|______|_______________|_______________|_________|_____________|

|4. |      |      |               |               |         |             |

|___|______|______|_______________|_______________|_________|_____________|

|5. |      |      |               |               |         |             |

|___|______|______|_______________|_______________|_________|_____________|

|...|      |      |               |               |         |             |

._________________________________________________________________________.

 

5-րդ սյունակը չի լրացվում, եթե շահումը միայն դրամային է:

6-րդ և 7-րդ սյունակները լրացնում է համակցված վիճակախաղի կազմակերպիչը:

._.

6-րդ և  7-րդ սյունակները լրացվում են հետևյալ  նշագրմամբ` |V|:

._.

6-րդ սյունակը լրացվում է, եթե տոմսը շահել է ոչ խաղարկությամբ:

7-րդ սյունակը լրացվում է, եթե տոմսը շահել է խաղարկությամբ:

 

Վաճառված տոմսեր` ընդամենը`______ հատ: Գումարը` ________ դրամ:

 

Շահած տոմսեր` ընդամենը` __________ հատ: Գումարը` _______ դրամ:

 

Շահումային ֆոնդի չափը`________ տոկոս:

 

_____________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

_______ էջ

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 12-ի

N 288-Ն որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ՈՉ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԵՎ ՇԱՀՈՂ ՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը _______________________________________________

Վիճակախաղի անվանումը _______________________________________________

Վիճակախաղի խաղարկության հերթական համարը______________________________

Խաղարկության համար թողարկված տոմսերի ընդհանուր քանակը _______________

Վիճակախաղի տոմսի գինը _______________________________________________

 

._________________________________________________________________________.

|         Վիճակախաղի թողարկված և  շահող տոմսերի մասին տվյալները           |

|_________________________________________________________________________|

|NN |սերիան|համարը|տոմսի վրայի խաղարկվող համարները` ըստ |շահող տոմսերի    |

|ը/կ|      |      |տողերի` վերևից  ներքև`  սյունակների  |շահումների չափը  |

|   |      |      |աճման կարգով                         |և  տեսակը`       |

|   |      |      |                                     |_________________|

|   |      |      |                                     |դրամային|իրային  |

|   |      |      |                                     |արտահայ-|արտահայ-|

|   |      |      |                                     |տությամբ|տությամբ|

|___|______|______|_____________________________________|________|________|

| 1 |  2   |   3  |                 4                   |   5    |   6    |

|___|______|______|_____________________________________|________|________|

|1. |      |      |                                     |        |        |

|___|______|______|_____________________________________|________|________|

|2. |      |      |                                     |        |        |

|___|______|______|_____________________________________|________|________|

|3. |      |      |                                     |        |        |

|___|______|______|_____________________________________|________|________|

|4. |      |      |                                     |        |        |

|___|______|______|_____________________________________|________|________|

|5. |      |      |                                     |        |        |

|___|______|______|_____________________________________|________|________|

|...|      |      |                                     |        |        |

._________________________________________________________________________.

 

6-րդ սյունակը չի լրացվում, եթե շահումը միայն դրամային է:

 

Թողարկված տոմսեր` ընդամենը` ______ հատ: Գումարը`_______ դրամ:

 

Շահող տոմսեր` ընդամենը` __________ հատ: Գումարը`_______ դրամ:

 

Շահումային ֆոնդի չափը`_______ տոկոս:

 

___________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

_________ էջ

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 12-ի

N 288-Ն որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ՈՉ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՄԲ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԻՐԱՑՎԱԾ ԵՎ ՇԱՀԱԾ ՏՈՄՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը _______________________________________________

Վիճակախաղի անվանումը _______________________________________________

Վիճակախաղի խաղարկության հերթական համարը _____________________________

Վիճակախաղի իրացված տոմսերի քանակը և ժամանակահատվածը ________________

Վիճակախաղի տոմսի գինը _______________________________________________

 

._________________________________________________________________________.

|               Վիճակախաղի շահած տոմսերի մասին տվյալները                  |

|_________________________________________________________________________|

|NN |շահած տոմսի համարը`   |սերիան|համարը|            շահումը             |

|ը/կ|համաձայն N 3 հավելվածի|      |      |________________________________|

|   |1-ին սյունակի         |      |      |դրամային       |իրային          |

|   |                      |      |      |արտահայտությամբ|արտահայտությամբ |

|___|______________________|______|______|_______________|________________|

| 1 |           2          |  3   |  4   |       5       |       6        |

|___|______________________|______|______|_______________|________________|

|1. |                      |      |      |               |                |

|___|______________________|______|______|_______________|________________|

|2. |                      |      |      |               |                |

|___|______________________|______|______|_______________|________________|

|3. |                      |      |      |               |                |

|___|______________________|______|______|_______________|________________|

|4. |                      |      |      |               |                |

|___|______________________|______|______|_______________|________________|

|5. |                      |      |      |               |                |

|___|______________________|______|______|_______________|________________|

|...|                      |      |      |               |                |

._________________________________________________________________________.

 

6-րդ սյունակը չի լրացվում, եթե շահումը միայն դրամային է:

 

Իրացված տոմսեր` ընդամենը`______ հատ: Գումարը`_______ դրամ:

Շահած տոմսեր` ընդամենը` _______ հատ: Գումարը`_______ դրամ:

 

Հաշվետվությունը ներկայացնելու օրվա դրությամբ

տրված շահումների չափը տոկոսային արտահայտությամբ,

ընդհանուր շահումային ֆոնդի նկատմամբ`____________ տոկոս:

 

___________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

_________ էջ

 

Հավելված N 5

i

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 12-ի

N 288-Ն որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՏՎՅԱԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԹՎԻ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը _______________________________________________

Տոտալիզատորի անվանումը ______________________________________________

Հաշվետու ժամանակահատվածը ____________________________________________

Ներկայացնելու ամսաթիվը ______________________________________________

Ինտերնետային կայքի գրանցված հասցեն __________________________________

 

._________________________________________________________________________.

|NN |  Համակարգիչների տեղակայման գտնվելու վայրերը |Համակարգիչների թիվն ըստ|

|ը/կ|                                             |տեղակայման գտնվելու    |

|   |                                             |վայրերի                |

|___|_____________________________________________|_______________________|

| 1 |                       2                     |           3           |

|___|_____________________________________________|_______________________|

|1. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|2. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|3. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|4. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|...|                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|   |Ընդամենը                                     |                       |

._________________________________________________________________________.

 

___________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

_________ էջ

 

(5-րդ հավելվածը փոփ. 12.04.07 թիվ 424-Ն որոշում)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 12-ի

N 288-Ն որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԻՐ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՇԱՀՄԱՆ (ՇԱՀՈՒՄՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը _______________________________________________

Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _____________

 

.____________________________________________________________________

|     Վճարված մեկ միլիոն դրամը գերազանցող շահման (շահումների) մասին

|____________________________________________________________________

|NN |վիճակախաղի|խաղարկության  |խաղարկության|վճարման  |տոմսի |տոմսի |

|ը/կ|անվանումը |համարը        |կայացման    |ամսաթիվը,|սերիան|համարը|

|   |          |              |ամսաթիվը,   |ամիսը,   |      |      |

|   |          |              |ամիսը,      |տարեթիվը |      |      |

|   |          |              |տարեթիվը    |         |      |      |

|___|__________|______________|____________|_________|______|______|_

| 1 |    2     |      3       |     4      |    5    |   6  |   7  |

|___|__________|______________|____________|_________|______|______|_

|1. |          |              |            |         |      |      |

|___|__________|______________|____________|_________|______|______|_

|2. |          |              |            |         |      |      |

|___|__________|______________|____________|_________|______|______|_

|3. |          |              |            |         |      |      |

|___|__________|______________|____________|_________|______|______|_

|4. |          |              |            |         |      |      |

|___|__________|______________|____________|_________|______|______|_

|5. |          |              |            |         |      |      |

|___|__________|______________|____________|_________|______|______|_

|...|          |              |            |         |      |      |

.____________________________________________________________________

.________________________________________________________________________.

|     Վճարված մեկ միլիոն դրամը գերազանցող շահման (շահումների) մասին      |

|________________________________________________________________________|

| շահած իրը և  դրան համարժեք գումարը`| շահողի (շահողների) մասին տվյալները|

|____________________________________| (ազգանունը, անունը, հայրանունը,   |

|դրամային        |իրային             | անձնագրի համարը, հաշվառման հասցեն)|

|արտահայտությամբ |արտահայտությամբ    |                                   |

|________________|___________________|___________________________________|

|       8        |         9         |                 10                |

.________________________________________________________________________.

 

9-րդ սյունակը չի լրացվում, եթե շահումը միայն դրամային է:

 

Շահած տոմսեր` ընդամենը` ______ հատ: Գումարը`_________ դրամ:

 

___________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

_________ էջ

 

Հավելված N 7

i

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 12-ի

N 288-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան իրենց գործունեության մասին վերահսկող մարմին տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու առանձնահատկությունները:

2. Խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղերի կազմակերպիչը թողարկված` վաճառված և մարված վիճակախաղի տոմսերի մասին հաշվետվությունը` փաստաթղթային տեսքով, և մարված տոմսերի մասին կազմված տեղեկանքի մեկ օրինակը ներկայացնում է տվյալ վիճակախաղի տոմսերի խաղարկության անցկացումից ոչ շուտ, քան 4 ժամ առաջ, բայց ոչ ուշ, քան 3 ժամ առաջ:

3. Վիճակախաղի կազմակերպիչը «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում (հավելված N 1), 7-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում (հավելված N 2), 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում (հավելված N 3), 7-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետում (հավելված N 4), 7-րդ հոդվածի 3-րդ, 3.1-րդ մասերում (հավելված N 5), 7-րդ հոդվածի 3.2-րդ մասում (հավելված N 8) նշված հաշվետվությունները փակ ծրարներով` ծրարների վրա նշված էջերի թվով, որոնց ներկայացման վավերապայմանները սահմանված են «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, ներկայացնում է (հանձնում է) վերահսկող մարմնի կողմից տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողին (ոչ աշխատանքային ժամերին` հաշվետվություններն ընդունելու նպատակով հերթապահող` տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողին), որը ներկայացված ծրարների վրա նշում է ներկայացման ժամը, ամսաթիվը, տարեթիվը, որից հետո բացում է ծրարներից մեկը` պարունակությունն ստուգելու նպատակով, ապա բացված ծրարի վրա նշում է ներկայացված հաշվետվության էջերի թիվը: Եթե հաշվետվությունը ներկայացվել է ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա չբացված ծրարը հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում ի պահ է հանձնվում վերահսկող մարմնի հատուկ բաժին: Եթե հաշվետվությունը վիճակախաղի կազմակերպչի կողմից ներկայացվել է աշխատանքային օրը, ապա նույն օրվա ընթացքում չբացված ծրարն ի պահ է հանձնվում վերահսկող մարմնի հատուկ բաժին:

(3-րդ կետը փոփ. 30.04.15 թիվ 443-Ն որոշում)

4. Վիճակախաղի կազմակերպիչը «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում նշված հաշվետվությունը (հավելված N 6) աշխատանքային օրվա ընթացքում փակ ծրարով` ծրարի վրա նշված էջերի թվով, որոնց ներկայացման վավերապայմանները սահմանված են «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով, ներկայացնում է (հանձնում է) վերահսկող մարմնի ընդհանուր բաժին: Ընդհանուր բաժնում մուտքագրվելուց և կնքվելուց հետո ընդհանուր բաժնի աշխատողը ծրարը` չբացված վիճակում, վիճակախաղի կազմակերպչի հետ միասին անմիջապես հանձնում է տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողին (աշխատողներին), որից հետո վիճակախաղի կազմակերպչի ներկայությամբ տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման աշխատողը բացում է ծրարը` պարունակությունն ստուգելու նպատակով, և բացված ծրարի վրա նշում ներկայացված հաշվետվության էջերի թիվը:

5. Սույն կարգի 2-րդ կետում նշված` մարված տոմսերի մասին կազմված տեղեկանքի և 3-րդ ու 4-րդ կետերում նշված տեղեկությունների (հաշվետվությունների) ընդունման ժամանակ վերահսկող մարմնի համապատասխան աշխատողը լրացնում է թերթիկ, որտեղ նշում է վիճակախաղի կազմակերպչի անվանումը, վիճակախաղի անվանումը, խաղարկության հերթական համարը, հաշվետվության հանձնման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը, ընդունված` բացված հաշվետվության էջերի թիվը, խաղարկությամբ կամ համակցված վիճակախաղի դեպքում` մարված տոմսերի մասին տեղեկանքի էջերի թիվը, հաշվետվությունը հանձնողի և այն ընդունողի անունը, ազգանունը, ստորագրությունը, և թերթիկը հանձնում է վիճակախաղի կազմակերպչի ներկայացուցչին:

6. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-րդ, 3.2-րդ և 7-րդ մասերում նշված հաշվետվություններն ստանալուց հետո համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից կատարվում են վերլուծություններ:

7. Որևէ վիճակախաղի հաշվետվության արժանահավատությունն ստուգելու անհրաժեշտության դեպքում տվյալ վիճակախաղի կազմակերպչի ներկայացուցչի ներկայությամբ հատուկ բաժին ի պահ հանձնված ծրարը բացվում է, որից հետո այդ տվյալները համեմատվում են տվյալ ոլորտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանումում գտնվող` համապատասխան հաշվետվության տվյալների հետ: Տվյալների ցանկացած անհամապատասխանության առկայությունը համարվում է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով պահանջվող տեղեկություններում (հաշվետվություններում) կեղծ տվյալների արտացոլում:

 

(7-րդ հավելվածը փոփ. 12.04.07 թիվ 424-Ն որոշում)

 

Հավելված N 8

i

ՀՀ կառավարության

2004 թվականի փետրվարի 12-ի

N 288-Ն որոշման

 

Ձև

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՏՎՅԱԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԹՎԻ ԿԱՄ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍՑԵՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Կազմակերպչի անվանումը _______________________________________________

Տոտալիզատորի անվանումը ______________________________________________

Հաշվետու ժամանակահատվածը ____________________________________________

Ներկայացնելու ամսաթիվը ______________________________________________

Ինտերնետային կայքի գրանցված հասցեն __________________________________

 

._________________________________________________________________________.

|NN |  Համակարգիչների տեղակայման գտնվելու վայրերը |Համակարգիչների թիվն ըստ|

|ը/կ|                                             |տեղակայման գտնվելու    |

|   |                                             |վայրերի                |

|___|_____________________________________________|_______________________|

| 1 |                       2                     |           3           |

|___|_____________________________________________|_______________________|

|1. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|2. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|3. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|4. |                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|...|                                             |                       |

|___|_____________________________________________|_______________________|

|   |Ընդամենը                                     |                       |

._________________________________________________________________________.

 

___________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

_________ էջ

 

(8-րդ հավելվածը լրաց. 12.04.07 թիվ 424-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.02.2004
N 288-Ն
Որոշում