Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱ ...

22.11.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.05.2015  -ից մինչեւ   22.11.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 21.11.2019 թիվ 1740-Ա որոշում)

i

041.1152.191114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 նոյեմբերի 2014 թվականի N 1152-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 862 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` կանանց և տղամարդկանց հավասարության խնդիրներին վերաբերող աշխատանքները համակարգելու ու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ազգային մեխանիզմ ձևավորելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման հարցերով խորհուրդ (այսուհետ` խորհուրդ) և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Խորհրդին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը.

2) եռամսյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի «Կանանց հարցերով խորհուրդ ստեղծելու մասին» N 862 որոշումը:

(որոշումը փոփ. 07.05.15 թիվ 348-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2014 թվականի նոյեմբերի 19-ի

N 1152-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

 

ՀՀ կրթության և գիտության նախարար

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

 

ՀՀ մշակույթի նախարար

 

ՀՀ սփյուռքի նախարար

 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր (համաձայնությամբ)

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և

կոչումների վարչության պետ (համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (խորհրդի

քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2014 թվականի նոյեմբերի 19-ի

N 1152-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

(աշխատանքային խմբի ղեկավար)

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի

ներկայացուցիչ

 

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի

ներկայացուցիչ

 

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչ

 

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ

 

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ներկայացուցիչ

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի

ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության գլխավոր մասնագետ

(աշխատանքային խմբի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
19.11.2014
N 1152-Ա
Որոշում