Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ...

 

 

040.1515.291214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1515-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

18. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախագծային (այդ թվում` հեղինակային հսկողության) և տեխնիկական հսկողության աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 12 աղյուսակում ներկայացված գումարների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների).

2) մշտադիտարկում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման N 5 հավելվածի N 20 «Ճանապարհային ոլորտի կատարողական հիմնական ցուցանիշները» աղյուսակի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և սույն որոշման 25 կետով ներկայացված ճանապարհային հիմնական կատարողական ցուցանիշների փաստացի արդյունքների վերաբերյալ (ներառյալ միջազգային անհարթության ինդեքսը) ամփոփ տեղեկատվություն 2015 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով` մինչև 2015 թվականի հուլիսի 30-ը, իսկ տարեկան կտրվածքով` մինչև 2016 թվականի մարտի 1-ը:

19. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

ա. ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին 2015 թվականի ֆինանսական աջակցության տրամադրման, ըստ առանձին ջրօգտագործողների ընկերությունների, չափաքանակների վերաբերյալ` երկամսյա ժամկետում,

բ. ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2015 թվականի ծրագրի վերաբերյալ` մեկամսյա ժամկետում.

2) մշտադիտարկում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման N 11 հավելվածի N 11.33 աղյուսակի «ՄԱՍ Ա: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին կետում ներառված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող մասնագիտացված 4 փակ բաժնետիրական ընկերությունների սպասարկման տարածքների հիմնական կատարողական ցուցանիշների փաստացի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն` 2015 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով` մինչև 2015 թվականի հուլիսի 30-ը, իսկ տարեկան կտրվածքով` մինչև 2016 թվականի մարտի 1-ը.

3) «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերության համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված 267,600.0 հազ. դրամ սուբսիդիայի գումարից 34,287.6 հազ. դրամն ուղղել ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 233,312.4 հազ. դրամը` Գերմանիայի զարգացման բանկի աջակցությամբ իրականացված «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում» ծրագրի գծով 2010 թվականի փետրվարի 28-ին կնքված «Ենթավարկային պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» ենթավարկային պայմանագրով տրամադրված վարկի մայր գումարի մարմանը.

4) «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված 2,088,956.2 հազ. դրամ սուբսիդիայի գումարից 1,145,050.0 հազ. դրամն ուղղել ընկերության գործառնական գործունեության արդյունքում առաջացող ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, իսկ 943,906.2 հազ. դրամը` Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային ծրագրերի շրջանակներում կնքված ենթավարկային պայմանագրերով տրամադրված ենթավարկի մայր գումարի մարմանը.

5) «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված 1,031,766.2 հազ. դրամ սուբսիդիայի գումարն ուղղել Գերմանիայի զարգացման բանկի աջակցությամբ իրականացված «Շիրակի (Գյումրի) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում (1-ին և 2-րդ փուլեր)» վարկային ծրագրերի շրջանակներում կնքված ենթավարկային պայմանագրերով տրամադրված վարկի մայր գումարի մարմանը.

6) «Լոռի-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված 756,892.7 հազ. դրամն ուղղել Գերմանիայի զարգացման բանկի աջակցությամբ իրականացված «Լոռի (Վանաձոր) մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնում (1-ին և 2-րդ փուլեր)» վարկային ծրագրերի շրջանակներում կնքված ենթավարկային պայմանագրերով տրամադրված վարկի մայր գումարի մարմանը:

20. «Հայջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական առողջացմանը նպաստելու նպատակով`

1) «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի (2363-ARM(SF)), Եվրոպական ներդրումային բանկի և Գերմանիայի զարգացման բանկի վարկային ծրագրերով մինչև 2016 թվականի հունվարի 1-ը նախատեսված վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից.

2) «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել Գերմանիայի զարգացման բանկի «ՀՀ Շիրակի (Գյումրի) և Լոռու (Վանաձոր) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման (2-րդ փուլ)», «ՀՀ Շիրակի (Գյումրի) և Լոռու (Վանաձոր) մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման (3-րդ փուլ)» և Եվրոպական ներդրումային բանկի «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Լոռի-ջրմուղկոյուղի» ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման (3-րդ փուլ)» վարկային ծրագրերով մինչև 2016 թվականի հունվարի 1-ը նախատեսված վարկերի սպասարկման (տոկոսավճարների) վճարման գծով առաջացած պարտավորություններից:

21. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 16, 19-1, 19-2, 20-1 - 20-3, 21-1 - 21-15, 22-1 - 22-3, 23, 24, 25, 26 աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական իշխանության մարմինների ղեկավարներին` սույն կետում նշված աղյուսակներում ընդգրկված` իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների և առանձին միջոցառումների ծախսերի նախահաշիվներում փոփոխությունների ու լրացումների կատարումը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2015 թվականի համալիր ծրագիրը` մեկամսյա ժամկետում:

23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը.

2) մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2010 թվականի ապրիլի 29-ի N 483-Ն որոշմամբ նախատեսված ծրագրերի գծով արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվները հաստատելու և այդ հաշիվների 2015 թվականի համար ծրագրավորվող մուտքերը և ելքերը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում ներառելու վերաբերյալ:

24. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

1) մինչև 2015 թվականի սեպտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2015/2016 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի (ներառյալ նախադպրոցական և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաները) մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև 2015/2016 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների թվի վերաբերյալ տվյալները.

2) սույն որոշման 5-րդ կետի 8-րդ ենթակետում նշված առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի հետ համաձայնեցված:

25. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` յուրաքանչյուրն իրեն վերաբերող մասով, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացնել սույն որոշման N 5 հավելվածի N 20 «Ճանապարհային ոլորտի կատարողական հիմնական ցուցանիշները» աղյուսակի ճանապարհային հիմնական կատարողական ցուցանիշների փաստացի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն 2015 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով` մինչև 2015 թվականի հուլիսի 20-ը, իսկ տարեկան կտրվածքով` մինչև 2016 թվականի փետրվարի 18-ը:

26. Սույն որոշման N 11 հավելվածում ընդգրկված գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

1) բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 11 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում նշված արդյունքի ցուցանիշների կատարման վերաբերյալ.

2) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման մասին սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելիս, միաժամանակ ներկայացնել դրանցից բխող առաջարկություններ նաև սույն որոշման N 11 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին:

27. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2015 թվականի հետևյալ ծրագրերի վերաբերյալ`

ա. պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար,

բ. պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման համար.

2) «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցները հատկացնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:

i

28. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

1) Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ առանձին ստացողների բաշխման վերաբերյալ.

2) Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագրի և ըստ առանձին միջոցառումների ծախսերի նախահաշիվների վերաբերյալ:

29. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում`

1) «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերով).

2) կատարել փոփոխություններ և վերաբաշխումներ` համաձայն N 13 հավելվածի:

30. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման NN 1 - 12 հավելվածներում արտացոլվել են Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի ցուցանիշներում սույն որոշման 29-րդ կետի համաձայն կատարված փոփոխությունները և վերաբաշխումները:

31. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդից հատկացնել`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` 22,600.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի N 92 մանկապարտեզում «Ներառական մանկապարտեզի ստեղծում» պիլոտային ծրագրի իրականացման նպատակով, այդ թվում` 2015 թվականի առաջին եռամսյակում` 3,774.2 հազ. դրամ, 2015 թվականի առաջին կիսամյակում` 9,424.2 հազ. դրամ և 2015 թվականի ինն ամսում` 15,074.2 հազ. դրամ:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն ենթակետով հատկացված ֆինանսական միջոցները դրամաշնորհի տրամադրման պայմանագրով հատկացնել Երևանի քաղաքապետարանի N 92 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 450,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով), այդ թվում 2015 թվականի առաջին եռամսյակում` 100,000 հազ. դրամ, 2015 թվականի առաջին կիսամյակում` 250,000,0 հազ. դրամ և 2015 թվականի ինն ամսում` 400,000.0 հազ. դրամ:

(31-րդ կետը փոփ. 18.06.15 թիվ 664-Ն որոշում)

32. Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ և 26-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը:

33. Հույժ գաղտնի:

34. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

---------------------------------

i

ԻՐՏԵԿ - NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13 հավելվածները

չեն բերվում

 

i

-------------------------------------------------------------------

i

ԻՐՏԵԿ -  հավելվածները փոփ.

i

  05.02.15 թիվ 88-Ն,    30.01.15 թիվ 92-Ն,   05.02.15 թիվ 94-Ն,

  05.02.15 թիվ 87-Ն,    05.02.15 թիվ 96-Ն,   12.02.15 թիվ 121-Ն,

19.02.15 թիվ 132-Ն,   19.02.15 թիվ 137-Ն,  02.02.15 թիվ 97-Ն,

05.02.15 թիվ 157-Ն,  26.02.15 թիվ 171-Ն, 26.02.15 թիվ 173-Ն,

26.02.15 թիվ 174-Ն,  26.02.15 թիվ 179-Ն, 19.02.15 թիվ 138-Ն,

26.02.15 թիվ 167-Ն,  26.02.15 թիվ 168-Ն, 05.03.15 թիվ 212-Ն,

10.03.15 թիվ 236-Ն,  10.03.15 թիվ 240-Ն, 05.03.15 թիվ 204-Ն,

10.03.15 թիվ 227-Ն,  10.03.15 թիվ 233-Ն, 10.03.15 թիվ 235-Ն,

10.03.15 թիվ 202-Ն,  26.02.15 թիվ 183-Ն, 10.03.15 թիվ 245-Ն,

19.03.15 թիվ 267-Ն,  30.01.15 թիվ 182-Ն, 19.03.15 թիվ 262-Ն,

19.03.15 թիվ 277-Ն,  19.03.15 թիվ 247-Ն, 19.03.15 թիվ 272-Ն,

26.03.15 թիվ 288-Ն,  26.03.15 թիվ 279-Ն, 26.03.15 թիվ 280-Ն,

26.03.15 թիվ 281-Ն,  26.03.15 թիվ 286-Ն, 19.03.15 թիվ 289-Ն,

26.03.15 թիվ 294-Ն,  26.03.15 թիվ 304-Ն, 26.03.15 թիվ 305-Ն,

10.03.15 թիվ 310-Ն,  26.03.15 թիվ 317-Ն, 10.03.15 թիվ 329-Ն,

26.03.15 թիվ 327-Ն,  02.04.15 թիվ 343-Ն, 02.04.15 թիվ 323-Ն,

05.03.15 թիվ 325-Ն,  02.04.15 թիվ 333-Ն, 26.03.15 թիվ 318-Ն,

02.04.15 թիվ 375-Ն,  26.03.15 թիվ 316-Ն, 02.04.15 թիվ 332-Ն,

16.04.15 թիվ 376-Ն,  09.04.15 թիվ 360-Ն, 09.04.15 թիվ 361-Ն,

26.03.15 թիվ 328-Ն,  16.04.15 թիվ 389-Ն, 16.04.15 թիվ 400-Ն,

16.04.15 թիվ 404-Ն,  16.04.15 թիվ 406-Ն, 22.04.15 թիվ 414-Ն,

22.04.15 թիվ 417-Ն,  16.04.15 թիվ 407-Ն, 30.04.15 թիվ 439-Ն,

22.04.15 թիվ 448-Ն,  30.04.15 թիվ 461-Ն, 30.04.15 թիվ 463-Ն,

16.04.15 թիվ 425-Ն,  30.04.15 թիվ 454-Ն, 09.04.15 թիվ 363-Ն,

16.04.15 թիվ 426-Ն,  30.04.15 թիվ 458-Ն, 30.04.15 թիվ 457-Ն,

30.04.15 թիվ 467-Ն,  30.04.15 թիվ 468-Ն, 22.04.15 թիվ 421-Ն,

07.05.15 թիվ 472-Ն,  07.05.15 թիվ 473-Ն, 07.05.15 թիվ 485-Ն,

07.05.15 թիվ 489-Ն,  14.05.15 թիվ 495-Ն, 14.05.15 թիվ 504-Ն,

30.04.15 թիվ 478-Ն,  21.05.15 թիվ 523-Ն, 21.05.15 թիվ 524-Ն,

21.05.15 թիվ 528-Ն,  27.05.15 թիվ 550-Ն, 27.05.15 թիվ 556-Ն,

21.05.15 թիվ 566-Ն,  27.05.15 թիվ 570-Ն, 21.05.15 թիվ 530-Ն,

27.05.15 թիվ 561-Ն,  04.06.15 թիվ 579-Ն, 04.06.15 թիվ 581-Ն,

04.06.15 թիվ 575-Ն,  10.06.15 թիվ 616-Ն, 10.06.15 թիվ 624-Ն,

10.06.15 թիվ 634-Ն,  10.06.15 թիվ 599-Ն, 10.06.15 թիվ 617-Ն,

04.06.15 թիվ 576-Ն,  18.06.15 թիվ 640-Ն, 18.06.15 թիվ 657-Ն,

18.06.15 թիվ 664-Ն,  18.06.15 թիվ 667-Ն, 18.06.15 թիվ 647-Ն,

18.06.15 թիվ 659-Ն,  18.06.15 թիվ 663-Ն, 18.06.15 թիվ 675-Ն,

18.06.15 թիվ 676-Ն,  25.06.15 թիվ 695-Ն, 10.06.15 թիվ 638-Ն,

25.06.15 թիվ 712-Ն,  25.06.15 թիվ 715-Ն, 18.06.15 թիվ 716-Ն,

18.06.15 թիվ 660-Ն,  18.06.15 թիվ 665-Ն, 25.06.15 թիվ 698-Ն,

18.06.15 թիվ 668-Ն,  18.06.15 թիվ 673-Ն, 18.06.15 թիվ 674-Ն,

25.06.15 թիվ 710-Ն,  02.07.15 թիվ 727-Ն, 02.07.15 թիվ 721-Ն,

02.07.15 թիվ 735-Ն,  08.07.15 թիվ 737-Ն, 02.07.15 թիվ 733-Ն,

16.07.15 թիվ 758-Ն,  08.07.15 թիվ 740-Ն, 02.07.15 թիվ 757-Ն,

16.07.15 թիվ 759-Ն,  16.07.15 թիվ 759-Ն, 16.07.15 թիվ 795-Ն,

08.07.15 թիվ 763-Ն,  23.07.15 թիվ 796-Ն, 23.07.15 թիվ 816-Ն,

17.06.15 թիվ 833-Ն,  30.07.15 թիվ 825-Ն, 23.07.15 թիվ 826-Ն,

30.07.15 թիվ 847-Ն,  30.07.15 թիվ 844-Ն, 30.07.15 թիվ 846-Ն,

30.07.15 թիվ 849-Ն,  30.07.15 թիվ 855-Ն, 30.07.15 թիվ 737-Ն,

30.07.15 թիվ 843-Ն,  07.05.15 թիվ 863-Ն, 30.07.15 թիվ 866-Ն,

30.07.15 թիվ 876-Ն,  06.08.15 թիվ 869-Ն, 06.08.15 թիվ 898-Ն,

06.08.15 թիվ 899-Ն,  06.08.15 թիվ 901-Ն, 02.07.15 թիվ 766-Ն,

06.08.15 թիվ 903-Ն,  06.08.15 թիվ 907-Ն, 06.08.15 թիվ 908-Ն,

13.08.15 թիվ 910-Ն,  13.08.15 թիվ 918-Ն, 13.08.15 թիվ 920-Ն,

18.08.15 թիվ 919-Ն,  13.08.15 թիվ 936-Ն, 18.08.15 թիվ 938-Ն,

18.08.15 թիվ 947-Ն,  13.08.15 թիվ 921-Ն, 13.08.15 թիվ 948-Ն,

18.08.15 թիվ 949-Ն,  18.08.15 թիվ 950-Ն, 18.08.15 թիվ 951-Ն,

18.08.15 թիվ 952-Ն,  18.08.15 թիվ 953-Ն, 18.08.15 թիվ 954-Ն,

18.08.15 թիվ 955-Ն,  18.08.15 թիվ 957-Ն, 13.08.15 թիվ 959-Ն,

18.08.15 թիվ 960-Ն,  30.07.15 թիվ 968-Ն, 13.08.15 թիվ 944-Ն,

31.08.15 թիվ 978-Ն,  31.08.15 թիվ 982-Ն, 31.08.15 թիվ 993-Ն,

18.08.15 թիվ 1011-Ն, 10.09.15 թիվ 1017-Ն, 31.08.15 թիվ 994-Ն,

31.08.15 թիվ 996-Ն,  31.08.15 թիվ 1004-Ն, 10.09.15 թիվ 1023-Ն,

13.08.15 թիվ 1031-Ն, 10.09.15 թիվ 1024-Ն, 17.09.15 թիվ 1051-Ն,

17.09.15 թիվ 1052-Ն, 17.09.15 թիվ 1053-Ն, 17.09.15 թիվ 1059-Ն,

10.09.15 թիվ 1065-Ն, 17.09.15 թիվ 1054-Ն, 17.09.15 թիվ 1057-Ն,

17.09.15 թիվ 1055-Ն, 17.09.15 թիվ 1064-Ն, 25.09.15 թիվ 1089-Ն,

  25.09.15 թիվ 1091-Ն,    25.09.15 թիվ 1086-Ն, 25.09.15 թիվ 1090-Ն,

25.09.15 թիվ 1095-Ն,  25.09.15 թիվ 1097-Ն, 17.09.15 թիվ 1067-Ն,

17.09.15 թիվ 1074-Ն, 17.09.15 թիվ 1075-Ն, 25.09.15 թիվ 1104-Ն,

01.10.15 թիվ 1116-Ն, 01.10.15 թիվ 1126-Ն, 01.10.15 թիվ 1127-Ն,

01.10.15 թիվ 1129-Ն, 25.09.15 թիվ 1096-Ն, 08.10.15 թիվ 1132-Ն,

08.10.15 թիվ 1137-Ն, 01.10.15 թիվ 1162-Ն, 08.10.15 թիվ 1133-Ն,

08.10.15 թիվ 1135-Ն, 08.10.15 թիվ 1138-Ն, 08.10.15 թիվ 1159-Ն,

01.10.15 թիվ 1163-Ն, 15.10.15 թիվ 1191-Ն, 15.10.15 թիվ 1193-Ն,

15.10.15 թիվ 1197-Ն, 08.10.15 թիվ 1134-Ն, 15.10.15 թիվ 1170-Ն,

15.10.15 թիվ 1171-Ն, 15.10.15 թիվ 1176-Ն, 15.10.15 թիվ 1190-Ն,

15.10.15 թիվ 1194-Ն, 15.10.15 թիվ 1202-Ն, 15.10.15 թիվ 1205-Ն,

08.10.15 թիվ 1198-Ն, 08.10.15 թիվ 1208-Ն, 15.10.15 թիվ 1184-Ն,

22.10.15 թիվ 1231-Ն, 22.10.15 թիվ 1235-Ն, 08.10.15 թիվ 1161-Ն,

08.10.15 թիվ 1242-Ն, 22.10.15 թիվ 1244-Ն, 15.10.15 թիվ 1212-Ն,

22.10.15 թիվ 1223-Ն, 22.10.15 թիվ 1241-Ն, 29.10.15 թիվ 1257-Ն,

22.10.15 թիվ 1254-Ն, 08.10.15 թիվ 1203-Ն, 22.10.15 թիվ 1249-Ն,

22.10.15 թիվ 1259-Ն, 29.10.15 թիվ 1261-Ն, 29.10.15 թիվ 1262-Ն,

29.10.15 թիվ 1263-Ն, 05.11.15 թիվ 1290-Ն, 05.11.15 թիվ 1283-Ն,

12.11.15 թիվ 1313-Ն, 12.11.15 թիվ 1314-Ն, 12.11.15 թիվ 1321-Ն,

05.11.15 թիվ 1323-Ն, 12.11.15 թիվ 1319-Ն, 19.11.15 թիվ 1342-Ն,

12.11.15 թիվ 1343-Ն, 19.11.15 թիվ 1346-Ն, 26.11.15 թիվ 1373-Ն,

19.11.15 թիվ 1351-Ն, 19.11.15 թիվ 1352-Ն, 19.11.15 թիվ 1362-Ն,

26.11.15 թիվ 1365-Ն, 26.11.15 թիվ 1374-Ն, 19.11.15 թիվ 1350-Ն,

19.11.15 թիվ 1361-Ն, 19.11.15 թիվ 1363-Ն, 26.11.15 թիվ 1366-Ն,

26.11.15 թիվ 1375-Ն, 26.11.15 թիվ 1377-Ն, 19.11.15 թիվ 1380-Ն,

26.11.15 թիվ 1381-Ն, 26.11.15 թիվ 1379-Ն, 03.12.15 թիվ 1405-Ն,

03.12.15 թիվ 1408-Ն, 03.12.15 թիվ 1409-Ն, 03.12.15 թիվ 1410-Ն,

03.12.15 թիվ 1411-Ն, 03.12.15 թիվ 1412-Ն, 03.12.15 թիվ 1413-Ն,

03.12.15 թիվ 1428-Ն, 03.12.15 թիվ 1431-Ն, 10.12.15 թիվ 1433-Ն,

10.12.15 թիվ 1436-Ն, 10.12.15 թիվ 1437-Ն, 10.12.15 թիվ 1438-Ն,

03.12.15 թիվ 1458-Ն, 10.12.15 թիվ 1442-Ն, 10.12.15 թիվ 1443-Ն,

03.12.15 թիվ 1406-Ն, 03.12.15 թիվ 1414-Ն, 17.12.15 թիվ 1467-Ն,

17.12.15 թիվ 1469-Ն, 17.12.15 թիվ 1464-Ն, 17.12.15 թիվ 1465-Ն,

17.12.15 թիվ 1473-Ն, 17.12.15 թիվ 1475-Ն, 17.12.15 թիվ 1468-Ն,

17.12.15 թիվ 1470-Ն, 17.12.15 թիվ 1466-Ն, 17.12.15 թիվ 1471-Ն,

17.12.15 թիվ 1472-Ն, 17.12.15 թիվ 1478-Ն, 17.12.15 թիվ 1497-Ն,

24.12.15 թիվ 1502-Ն, 24.12.15 թիվ 1503-Ն, 24.12.15 թիվ 1505-Ն,

24.12.15 թիվ 1534-Ն, 24.12.15 թիվ 1504-Ն, 24.12.15 թիվ 1506-Ն,

24.12.15 թիվ 1508-Ն, 29.12.15 թիվ 1554-Ն, 24.12.15 թիվ 1511-Ն,

24.12.15 թիվ 1570-Ն, 02.06.16 թիվ 585-Ն

 

որոշումներ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.2014
N 1515-Ն
Որոշում