Սեղմել Esc փակելու համար:
ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ...

 

 

111.0686.011012

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»        10            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11112360

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 սեպտեմբերի 2012 թվականի N 686-Ն

 

ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 3-րդ կետի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Սահմանել լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ մշակույթի նախարարի

2012 թվականի սեպտեմբերի 19-ի

N 686-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական այն անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման նպատակով դիմելու (այսուհետ` դիմելու պահին) նախորդ երեք տարիներին չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող շենք, շինություն, տարածք (բացառությամբ բնակելի տարածքի):

2. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց ըստ սույն չափորոշիչների անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրվում են միայն համապատասխան ազատ տարածքների առկայության դեպքում:

3. Եթե մինչև սույն չափորոշիչների հաստատումը լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անհատույց օգտագործվող տարածքները քիչ են սույն չափորոշիչներով հաշվարկված մակերեսներից, ապա օգտագործվող տարածքն ավելացնելու պահանջը կարող է բավարարվել միայն տվյալ շենքում ազատ տարածքների առկայության դեպքում: Ընդ որում, լրացուցիչ տարածքները սույն չափորոշիչներով հաշվարկելու ժամանակ հիմք է ընդունվում համապատասխան տարածքում առկա ազատ սենյակի փաստացի մակերեսը:

4. Եթե մինչև սույն չափորոշիչների հաստատումը լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից անհատույց օգտագործվող տարածքները գերազանցում են համապատասխան չափորոշիչով հաշվարկված մեծությունը, ապա լրացուցիչ տարածքները, ցանկության դեպքում, օգտագործողները կարող են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալել:

5. Հանդես թողարկող զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող զանգվածային լրատվության միջոցը պետք է`

1) վերջին երեք տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն, ունենա նվազագույնը հաստիքային 6 աշխատակից,

2) դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող ՀՀ լրատվության միջոցների վարչական ռեգիստրի կողմից տրված տեղեկատվության և/կամ համապատասխան հրատարակչության հաշիվ-ապրանքագրի համաձայն, հրատարակված լինի նախորդ երկու տարիներին և թողարկած լինի տարեկան նվազագույնը վեց համար (յուրաքանչյուր համարը` 1,5 մամուլ ծավալով և 500 օրինակ տպաքանակով):

6. 5-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող հանդես թողարկող զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող զանգվածային լրատվության միջոցին տրամադրվում է մեկ աշխատակցի համար 5-7 քմ մակերեսով տարածք և լրացուցիչ 15-20 քմ տարածք` այցելուների, արտահաստիքային աշխատակիցների (թղթակից) համար (ելնելով սենյակների փաստացի չափերից):

7. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող ամսաթերթ (պարբերական մամուլ) թողարկողը պետք է.

1) վերջին երեք տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն, ունենա նվազագույնը հաստիքային 5 աշխատակից,

2) դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող ՀՀ լրատվության միջոցների վարչական ռեգիստրի կողմից տրված տեղեկատվության և/կամ համապատասխան հրատարակչության հաշիվ-ապրանքագրի համաձայն, հրատարակված լինի նախորդ երեք տարիներին և թողարկած լինի տարեկան նվազագույնը տասներկու համար (յուրաքանչյուր համարը` 1 մամուլ ծավալով և 1000 օրինակ տպաքանակով):

8. 7-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող ամսաթերթ թողարկող զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող զանգվածային լրատվության միջոցին տրամադրվում է մեկ աշխատակցի համար 4-6 քմ մակերեսով տարածք և լրացուցիչ 20 քմ տարածք` այցելուների, արտահաստիքային աշխատակիցների (թղթակից) համար (ելնելով սենյակների փաստացի չափերից):

9. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող շաբաթաթերթ (պարբերական մամուլ) թողարկողը պետք է.

1) վերջին երեք տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն, ունենա նվազագույնը հաստիքային 6 աշխատակից,

2) դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող ՀՀ լրատվության միջոցների վարչական ռեգիստրի կողմից տրված տեղեկատվության և/կամ համապատասխան հրատարակչության հաշիվ-ապրանքագրի համաձայն, հրատարակված լինի նախորդ երեք տարիներին և թողարկած լինի տարեկան նվազագույնը քառասունութ համար (յուրաքանչյուր համարը` 1500 օրինակ տպաքանակով):

10. 9-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող շաբաթաթերթ թողարկող զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող զանգվածային լրատվության միջոցին տրամադրվում է մեկ աշխատակցի համար 5-7 քմ մակերեսով տարածք և լրացուցիչ 15-20 քմ տարածք` այցելուների, արտահաստիքային աշխատակիցների (թղթակից) համար (ելնելով սենյակների փաստացի չափերից):

11. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող օրաթերթ (պարբերական մամուլ) թողարկողը պետք է.

1) վերջին երեք տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն, ունենա նվազագույնը հաստիքային 7 աշխատակից,

2) դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող ՀՀ լրատվության միջոցների վարչական ռեգիստրի կողմից տրված տեղեկատվության և/կամ համապատասխան հրատարակչության հաշիվ-ապրանքագրի համաձայն, հրատարակված լինի նախորդ երեք տարիներին և թողարկած լինի տարեկան նվազագույնը 130 համար (յուրաքանչյուր համարը` 1500 օրինակ տպաքանակով):

12. 11-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող օրաթերթ թողարկող զանգվածային լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող զանգվածային լրատվության միջոցին տրամադրվում է մեկ աշխատակցի համար 6-8 քմ մակերեսով տարածք և լրացուցիչ 20-25 քմ տարածք` այցելուների, արտահաստիքային աշխատակիցների (թղթակից) համար (ելնելով սենյակների փաստացի չափերից):

13. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող լրատվական գործակալությունը պետք է.

1) վերջին երեք տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն, ունենա նվազագույնը հաստիքային 10 աշխատակից,

2) դիմելու պահից առնվազն երկու տարի առաջ, համաձայն իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականի, գրանցված լինի որպես լրատվական գործակալություն և իր գործունեությունը ծավալի բացառապես իր կանոնադրությամբ ստանձնած լրատվություն իրականացնելու պարտավորություններին համապատասխան:

14. 13-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող լրատվական գործակալությանը տրամադրվում է մեկ աշխատակցի համար 4-6 քմ մակերեսով տարածք և լրացուցիչ 15-20 քմ տարածք` այցելուների, արտահաստիքային աշխատակիցների (թղթակից) համար (ելնելով սենյակների փաստացի չափերից):

15. Հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց) գործունեություն իրականացնող իրավաբանական անձ հանդիսացող հեռուստահաղորդում հեռարձակող կազմակերպությունը պետք է.

1) ունենա Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից տրված հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա.

2) վերջին երեք տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն.

ա. հանրապետական կապուղիների մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահաղորդում հեռարձակող կազմակերպությունն ունենա նվազագույնը 50 հաստիքային աշխատակից,

բ. մարզային (համայնքային) կապուղիների մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահաղորդում հեռարձակող կազմակերպությունն ունենա նվազագույնը 25 հաստիքային աշխատակից,

գ. մայրաքաղաքային կապուղիների մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահաղորդում հեռարձակող կազմակերպությունն ունենա նվազագույնը 35 հաստիքային աշխատակից:

16. Կապուղիների մրցույթում առաջին անգամ հաղթող ճանաչված հեռուստահաղորդում հեռարձակողը կարող է դիմել առնվազն երեք տարի գործելուց հետո և ներկայացնում է տեղեկանք` տրված Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից առ այն, որ հեռարձակող կազմակերպությունը կատարում է ստանձնած պարտավորությունները:

17. 15-րդ և 16-րդ կետերում նշված չափորոշիչներին համապատասխանող հեռուստահաղորդում հեռարձակող կազմակերպությանը տրամադրվում է մեկ աշխատակցի համար առավելագույնը 5-7 քմ մակերեսով տարածք և լրացուցիչ 35-50 քմ տարածք (ելնելով սենյակների փաստացի չափերից):

18. Հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց) գործունեություն իրականացնող իրավաբանական անձ հանդիսացող ռադիոհաղորդում հեռարձակող կազմակերպությունը պետք է.

1) ունենա Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից տրված հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա.

2) վերջին երեք տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկատվության համաձայն.

ա. հանրապետական կապուղիների մրցույթում հաղթող ճանաչված ռադիոհաղորդում հեռարձակող կազմակերպությունն ունենա նվազագույնը 10 հաստիքային աշխատակից,

բ. մարզային (համայնքային) կապուղիների մրցույթում հաղթող ճանաչված ռադիոհաղորդում հեռարձակող կազմակերպությունն ունենա նվազագույնը 5 հաստիքային աշխատակից,

գ. մայրաքաղաքային կապուղիների մրցույթում հաղթող ճանաչված հեռուստահաղորդում հեռարձակող կազմակերպությունն ունենա նվազագույնը 7 հաստիքային աշխատակից:

19. Կապուղիների մրցույթում առաջին անգամ հաղթող ճանաչված ռադիոհաղորդում հեռարձակողը կարող է դիմել առնվազն երկու տարի գործելուց հետո և ներկայացնում է տեղեկանք` տրված Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից առ այն, որ հեռարձակողը կատարում է իր ստանձնած պարտավորությունները:

20. 18-րդ և 19-րդ կետերում նշված չափորոշիչներին համապատասխանող ռադիոհաղորդում հեռարձակող կազմակերպությանը տրամադրվում է մեկ աշխատակցի համար 4-5 քմ մակերեսով տարածք:

i

21. Սույն հրամանով նախատեսված լրատվական գործունեություն իրականացնող էլեկտրոնային եղանակով թողարկող իրավաբանական կամ ֆիզիկական անձ հանդիսացող զանգվածային լրատվության միջոցը ամսական պետք է թողարկի առնվազն 150 էլեկտրոնային հրապարակում:

(21-րդ կետը լրաց. 05.09.15 թիվ 486-Ն հրաման)

 

 

pin
Մշակույթի նախարարություն
19.09.2012
N 686-Ն
Հրաման