Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԵՂՄԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱ ...

 

 

040.1030.150915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 2015 թվականի N 1030-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիա սպառողներին 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց սուբսիդիայի կարգով գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար` Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (համաձայնությամբ, յուրաքանչյուրը հավասար չափով)` սույն կետում նշված սպառողների օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը կվճարեն էլեկտրական էներգիայի` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագները մեղմացնելու համար տրամադրվող սուբսիդիաներ` հետևյալ չափերով`

1) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար` 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող բնակիչ սպառողների համար` ամսական սպառած ամբողջ էլեկտրական էներգիայի համար, և 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար` 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող` ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների համար`

ա. ցերեկային 48,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերային 38,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար` 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող` սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող սպառողների (բացառությամբ բնակչության)` այդպիսի յուրաքանչյուր առանձին համակարգում` ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման համար`

ա. ցերեկային 48,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերային 38,78 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) սակագնից` 6,93 դրամ/կՎտժ սուբսիդիա (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

(1-ին կետը փոփ. 29.10.15 թիվ 1269-Ն որոշում)

i

2. Առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար սպառված էլեկտրական էներգիայի դիմաց սպառողներից վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից նվազեցված սակագներով` հետևյալ չափերով`

1) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար` 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող բնակիչ սպառողների համար` ամսական սպառած ամբողջ էլեկտրական էներգիայի համար, և 2015 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար` 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող` ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների համար`

ա. ցերեկայինը` 41,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերայինը` 31,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

2) 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար` 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող` սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող սպառողների (բացառությամբ բնակչության)` այդպիսի յուրաքանչյուր առանձին համակարգում` ամսական մինչև 250 կՎտժ սպառման համար`

ա. ցերեկայինը` 41,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ. գիշերայինը` 31,85 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

(2-րդ կետը փոփ. 29.10.15 թիվ 1269-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի վերջում և N 2 հավելվածի 7-րդ կետի վերջում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ընդ որում 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը սույն կետում նշված` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագինն ընդունվում է գործող սակագնից 6,93 դրամ/կՎտժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) նվազեցված չափով:»:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների մասին հաշվետվությունը ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(նախաբանը փոփ. 29.10.15 թիվ 1269-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.08.2015
N 1030-Ն
Որոշում