Սեղմել Esc փակելու համար:
«ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄ ...

13.08.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.02.2001  -ից մինչեւ   13.08.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 01.04.05 թիվ 70-Ն հրաման)

i

301.0069.090101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

15 դեկտեմբերի 2000 թվական թիվ 69

 

i

«ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արտոնագրերի մասին» ՀՀ նոր օրենքը ուժի մեջ մտնելու կապակցությամբ հաստատել

 

1. «Օգտակար մոդելի արտոնագիր ստանալու համար հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները»:

 

Հաստատված է

Հայարտոնագրի պետի

2000թ. դեկտեմբերի 15-ի

N 69 հրամանով

 

ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՒԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ և

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

(մաս 1)

 

Սույն Կանոնները սահմանված են «Արտոնագրերի մասին» ՀՀ Օրենքի 20 հոդվածի 4-րդ, 29 հոդվածի 1-ին և 31 հոդվածի 2-րդ կետերի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 1998թ. մարտի 12-ի N 148 որոշմամբ հաստատված Հայարտոնագրի կանոնադրության 3-րդ կետի համաձայն` Օգտակար մոդելի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:

Սույն Կանոններում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները.

ՀՀ - Հայաստանի Հանրապետությունը

Օրենք -»Արտոնագրերի մասին» ՀՀ Օրենքը, որն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 1999 թ. հոկտեմբերի 26-ին և ուժի մեջ մտել 1999թ. դեկտեմբերի 16-ից

Հայարտոնագիր - ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչություն

Հայտ - օգտակար մոդելի արտոնագիր ստանալու հայտ

Կոնվենցիայով հայտ - հայտ, որը ներկայացված է արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի համաձայն

Միջազգային հայտ - հայտ, որը ներկայացված է Արտոնագրային համագործակցության մասին (PCT) պայմանագրի համաձայն

ՄՍՀԿ - Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն

ՄԱԴ - Միջազգային արտոնագրային դասակարգում

Հայտատու - այն անձը, ում անունով խնդրարկվում է արտոնագիրը

Թվական - օր, ամիս, տարի

Բովանդակություն

 

ՄԱՍ 1. Հայտի ձևակերպումը և ներկայացումը

 

I. Հայտի ներկայացումը

Հայտ ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

Հայտ ներկայացնելու ընթացակարգը

Հայտը արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացնելը

II. Հայտը

Օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմանները

Օգտակար մոդելի առարկան

Սարքը որպես օգտակար մոդելի առարկա

Հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառումը որպես օգտակար մոդելի առարկա

Առաջարկություններ, որոնք չեն ճանաչվում արտոնագրաունակ օգտակար մոդել

Օգտակար մոդելի միասնության պահանջը

Հայտի կազմը

Հայտին կցվող փաստաթղթերը

Հայտի լեզուն

Օրինակների քանակը

III. Հայտի փաստաթղթերի բովանդակությունը

Դիմում արտոնագիր ստանալու մասին

IV. Օգտակար մոդելի նկարագրությունը

Նկարագրության նշանակությունը

Նկարագրության կառուցվածքը

Օգտակար մոդելի անվանումը

Նկարագրության բաժինների բովանդակությունը

Տեխնիկայի մակարդակը

Օգտակար մոդելի էությունը

Սարքը բնութագրող հատկանիշները

Հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառումը որպես օգտակար մոդելի առարկա բնութագրող հատկանիշները

Գծագրեր և այլ նյութեր

Օգտակար մոդելի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ

Սարքի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ

Նոր նշանակությամբ կիրառմանը վերաբերող օգտակար մոդելի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ

V. Օգտակար մոդելի հավակնության սահմանումը

Հավակնության սահմանման նշանակությունը և դրան ներկայացվող պահանջները

Հավակնության սահմանման կառուցվածքը

Միօղակ հավակնության սահմանումը

Բազմօղակ հավակնության սահմանումը

Հավակնության սահմանման կետը

Հավակնության սահմանման անկախ կետը

Հավակնության սահմանման կախյալ կետը

Սարքին վերաբերող հավակնության սահմանման առանձնահատկությունները

Հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառմանը վերաբերող հավակնության սահմանման առանձնահատկությունները

VI. Օգտակար մոդելի էությունը պարզաբանող նյութեր

Ռեֆերատ

VII. Արտահայտություններ և տարրեր, որոնք չեն կարող օգտագործվել

VIII. Տերմիններ և նշաններ

IX. Փաստաթղթերի ձևակերպումը

Պիտանելիությունը վերարտադրման համար

Օգտագործվող նյութը

Առանձին թերթեր, թերթերի չափերը, դաշտերը

Թերթերի համարակալումը

Տեքստի ձևակերպումը

Մաթեմատիկական բանաձևեր և սիմվոլներ

Աղյուսակներ

Գրաֆիկական պատկերներ

 

ՄԱՍ 2. Գործերի վարումը Հայարտոնագրի հետ

 

X. Ներկայացուցչի նշանակումը

XI. Նամակագրությունը Հայարտոնագրի հետ

XII. Հայտի փաստաթղթերում ուղղումներ և ճշգրտումներ կատարելը

XIII. Արտոնագիր ստանալու իրավունքի զիջումը

XIV. Հայտի նյութերին ծանոթանալը

XV. Հայտի քննարկման ընթացքում փորձաքննության կողմից նշված փաստաթղթերին ծանոթանալը

XVI. Հայտի քննարկումը հայտատուի մասնակցությամբ

XVII. Հարցմամբ պահանջվող նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգումը

XVIII. Բաց թողնված ժամկետների վերականգնումը

XIX. Հայտի հետ կանչումը

ՄԱՍ 3. Հայտի քննարկումը Հայարտոնագրում

XX. Հայտի ներկայացումը Հայարտոնագիր և փաստաթղթերի հետ վարվելու կարգը

Ստացված հայտի նյութերի գրանցումը

Հայտը ներկայացնելու համար վճարված տուրքի ստուգումը

Հայտի գաղտնիությունը

XXI. Հայտի փորձաքննությունը

Հայտի փորձաքննության բովանդակությունը

Հայտի պակաս կամ ուղղված նյութերը ներկայացնելու մասին հարցումը

Հայտի առարկայի դասակարգումը

Հայտի ներկայացման, միջազգային հայտը ազգային փուլ փոխադրման և առաջնության թվականների սահմանումը

Կոնվենցիայով առաջնության սահմանումը

Առաջնությունը լրացուցիչ նյութերի ստացման թվականով սահմանումը

Առաջնությունը նույն հայտատուի` ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով սահմանումը

Զատված հայտով ներկայացված օգտակար մոդելի առաջնության սահմանումը

Մի քանի առաջնություն սահմանելու պայմանները

Օգտակար մոդելի առաջնության թվականի սահմանման լրացուցիչ պայմանների ստուգումը

Օգտակար մոդելի հավակնության սահմանման ստուգումը

Լրացուցիչ նյութերի ստուգումը

Հայտի փոխակերպումը

Արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը

XXII. Օգտակար մոդելի արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակումը

Օգտակար մոդելի արտոնագրի մասին հրապարակվող տեղեկությունների ցանկը

Օգտակար մոդելի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ հեղինակին չհիշատակելը

 

Մաս 1. Հայտի ձևակերպումը և ներկայացումը

 

I. Հայտի ներկայացումը

Հայտ ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

1. Օրենքի 18 հոդվածի 1-ին կետի և 9 հոդվածի 1-ին կետի համաձայն` հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունք ունեն օգտակար մոդելի հեղինակը (համահեղինակները), գործատուն կամ նրանց իրավահաջորդը (հայտատու):

2. Հայտատուի կողմից արտոնագիր ստանալու իրավունքի զիջումը, որի մասին նշված է հայտում կամ կարող է նշվել Հայարտոնագիր ուղղված դիմումում` մինչև օգտակար մոդելի գրանցումը, համարվում է նաև հայտատուի իրավունքների զիջում, եթե արտոնագիր ստանալու իրավունքի զիջման պայմանագրով այլ բան չի նախատեսված:

3. Օգտակար մոդելի հեղինակը (այն ֆիզիկական անձը, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է օգտակար մոդելը) իրավունք ունի հայտ ներկայացնել հետևյալ դեպքերում.

3.1. եթե օգտակար մոդելը ծառայողական չէ, այսինքն դա կապված չէ հեղինակի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ,

3.2. եթե օգտակար մոդելը ծառայողական է, բայց աշխատողի (հեղինակի) և գործատուի միջև այդ մասին պայմանագիր չկա, կամ կնքված պայմանագրով նախատեսված է, որ աշխատողի կողմից ստեղծված օգտակար մոդելի արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է հեղինակին, կամ եթե օգտակար մոդելի ստեղծման մասին գործատուին հայտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում վերջինս կամ նրա իրավահաջորդը հայտ չի ներկայացնում Հայարտոնագիր կամ հայտ ներկայացնելու իրավունքը չի զիջում այլ անձի:

4. Հայտ ներկայացնելիս դրա իրավունքը հաստատող որևէ փաստաթուղթ չի պահանջվում:

Հայտ ներկայացնելու ընթացակարգը

5. Հայտը կարող է ներկայացվել Հայարտոնագիր անմիջականորեն կամ փոստային առաքմամբ:

Հայտը արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացնելը

6. Հայտը կարող է ներկայացնել հայտատուն ինքը կամ նրա կողմից լիազորված, Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարը:

7. Օրենքի 18 հոդվածի 5-րդ կետի համաձայն` ՀՀ-ից դուրս բնակվող ֆիզիկական անձինք կամ օտարերկրյա իրավաբանական անձինք հայտի ներկայացման և արտոնագիր ստանալու հետ կապված գործերը վարում են միայն Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ կարգ սահմանված չէ:

8. Եթե նշված անձանց հետ որպես հայտատու հանդես է գալիս ՀՀ-ում մշտական բնակավայր ունեցող ֆիզիկական անձ կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ կամ հիմնարկ, հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու հետ կապված գործերը կարելի է վարել առանց արտոնագրային հավատարմատարի, պայմանով, որ նամակագրության համար նշված է ՀՀ-ում որևէ հասցե:

II. Հայտը

Օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմանները

9. Օրենքի 6 հոդվածի 1-ին կետի համաձայն ` որպես օգտակար մոդել սահմանված կարգով պահպանվում է նոր և արդյունաբերորեն կիրառելի այն լուծումը, որը վերաբերում է արտադրության միջոցների և սպառման առարկաների, ինչպես նաև դրանց բաղկացուցիչ մասերի կառուցվածքային իրականացմանը:

10. Օգտակար մոդելը համարվում է նոր, եթե այն տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:

11. Տեխնիկայի մակարդակը որոշվում է մինչև տվյալ օգտակար մոդելի` առաջնության թվականը աշխարհում հրապարակված հանրամատչելի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում այդպիսի միջոցների կիրառման մասին տեղեկություններով:

12. Հանրամատչելի են համարվում տեղեկատվության աղբյուրի մեջ բերված տեղեկությունները, որոնց ցանկացած անձ կարող է ծանոթանալ անմիջականորեն, կամ դրանց բովանդակության մասին ծանուցվել օրինական ճանապարհով:

13. Տեխնիկայի մակարդակում տեղեկատվության աղբյուրի ընդգրկվելը որոշող թվական է համարվում`

13.1. արտոնագրված օտարերկրյա օգտակար մոդելների նկարագրությունների համար` դրանցում նշված հրապարակման թվականը.

13.2. ՀՀ-ում արտոնագրված գյուտերի և օգտակար մոդելների նկարագրությունների համար` դրանցում նշված հրապարակման թվականը.

13.3. ՀՀ-ում հրապարակված հայտերի համար` դրանցում նշված հրապարակման թվականը.

13.4. ՄՍՀԿ-ի կողմից հրապարակված PCT-ի հայտերի համար ` դրանցում նշված հրապարակման թվականը.

13.5. տպագրական հրատարակությունների համար` դրանց լույս տեսնելու թվականը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ամսվա վերջին օրը կամ հրատարակության մեջ նշված տարվա դեկտեմբերի 31-ը, եթե լույս տեսնելու թվականը համապատասխանաբար որոշվում է միայն ամսով կամ տարեթվով.

13.6. ավանդադրված ձեռագրերի, հոդվածների, մենագրությունների և այլ նյութերի համար` դրանց ավանդադրման թվականը.

13.7. ձեռագրի իրավունքով հրատարակված ատենախոսությունների նյութերի և դրանց սեղմագրերի համար` գրադարան առաքման թվականը.

13.8. մրցույթի ընդունված աշխատանքների համար` մրցույթի անցկացմանը վերաբերող փաստաթղթերով հաստատված ծանոթացման ներկայացնելու թվականը.

13.9. տեսողությամբ ընկալվող տեղեկատվության աղբյուրների (պլակատներ, մոդելներ, արտադրատեսակներ և այլն) համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսած հնարավոր է դրանց դիտումը.

13.10. ցուցահանդես ներկայացված ցուցանմուշների համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսվել է ցուցադրումը.

13.11. օգտագործման արդյունքում հայտնի դարձած տեխնիկական միջոցի մասին տեղեկությունների համար` փաստաթղթերով հիմնավորված թվականը, որից սկսած այդ տվյալները դարձել են հանրամատչելի:

14. Տեխնիկայի մակարդակը ներառում է նաև Հայարտոնագիր ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի և օգտակար մոդելների էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը Հայարտոնագիրը կհրապարակի հետագայում:

15. Եթե նախորդող հայտը մինչև դրա հրապարակումը հետ է կանչվել, բայց հրապարակվել է` քանի որ պատրաստ էր հրապարակման համար, այդ հրապարակումը համարվում է անվավեր, ինչի մասին Հայարտոնագիրը կատարում է համապատասխան հրապարակում:

16. Օգտակար մոդելը արդյունաբերորեն կիրառելի է, եթե հնարավոր է այն պատրաստել կամ օգտագործել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:

17. Հայտի փաստաթղթերում պետք է լինի նշում` օգտակար մոդելի առարկայի նշանակության մասին, այսինքն դրա` որոշակի հասարակական պահանջ բնութագրող ֆունկցիա(ներ) կատարելու հնարավորության մասին:

18. Հայտի փաստաթղթերում պետք է նկարագրված լինեն այն միջոցները, որոնք հնարավորություն են տալիս օգտակար մոդելն իրականացնել հայտում նշված նշանակությամբ: Այդ միջոցների մասին տեղեկատվությունը կարող է ամբողջությամբ լինել հայտում, կամ այդ միջոցները կարող են չբացահայտվել օգտակար մոդելի նկարագրությունում, բայց պետք է լինի նշում` օգտակար մոդելը բնութագրող այլ միջոցների հետ փոխներգործմամբ դրանց օգտագործման մասին, և այս դեպքում պետք է նշվի օգտակար մոդելի առաջնության թվականին հանրամատչելի դարձած այն տեղեկատվության աղբյուրը, որտեղ մասնագետի կողմից վերարտադրման համար այդ միջոցները նկարագրված են բավարար չափով: Ընդ որում, փորձաքննության համար օգտակար մոդելի իրականացման հնարավորությունը չպետք է կասկած հարուցի:

19. Օգտակար մոդելի թվարկված մեկ կամ մի քանի արդյունք ստանալու անհնարինությունը չի զրկում օգտակար մոդելն արտոնագրաունակության պայմաններին համապատասխանելու հնարավորությունից, եթե նկարագրությունում նշված մնացած արդյունքները կարող են իրականացվել:

Օգտակար մոդելի առարկան

20. Օգտակար մոդելի առարկա կարող են լինել սարքը, հայտնի սարքի կիրառումը նոր նշանակությամբ և օգտակար մոդելների խումբը:

Սարքը որպես օգտակար մոդելի առարկա

21. Սարքը, որպես օգտակար մոդելի առարկա, պատրաստվածք է, որը կառուցվածքային տարր կամ գործառական կառուցվածքային միասնություն ունեցող կառուցվածքային տարրերի ամբողջություն է:

22. Սարքերի թվին են դասվում` մեքենաները, ապարատները, սարքավորումները, գործիքները, տարաները, տրանսպորտային միջոցները, ամրակման իրերը, մեքենայի մասերը, կահույքը, ամանեղենը, կապի միջոցները, շինարարական կառուցվածքները, շինությունները, շենքերը, շենքի մասերը և այլն, որոնք դասակարգված են ՄԱԴ-ի համապատասխան բաժինների համաձայն:

Հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառումը որպես օգտակար մոդելի առարկա

23. Հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառումը որպես օգտակար մոդելի առարկա, համարվում է նրա օգտագործումը մեկ այլ նպատակով:

24. Հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառումը չպետք է վերաբերի միայն օբյեկտի օգտագործմանը, օրինակ, տեխնիկայի այլ բնագավառում, այլ անկախ տեխնիկայի բնագավառից, պետք է կապված լինի նրա նոր գործառույթների և հասանելի արդյունքի հետ, որոնք ակնհայտորեն չեն բխում նրա հայտնի հատկություններից և բնութագրերից:

Առաջարկություններ, որոնք չեն ճանաչվում արտոնագրաունակ օգտակար մոդել

25. Օրենքի 6 հոդվածի 6-րդ կետի համաձայն արտոնագրաունակ օգտակար մոդելներ չեն համարվում եղանակները, նյութերը, մանրէի և բույսերի ու կենդանիների բջիջների կուլտուրայի շտամը, դրանց կիրառումը նոր նշանակությամբ, ինչպես նաև Օրենքի 5 հոդվածի 8-րդ կետում նշված օբյեկտները`

գիտական տեսությունները և մաթեմատիկական մեթոդները.

տնտեսության կազմակերպման և ղեկավարման եղանակները.

պայմանական նշանները, կարգացուցակները և կանոնները.

մտավոր գործողությունների կատարման եղանակները և կանոնները.

հաշվիչ մեքենաների ալգորիթմները,

կառույցների, շենքերի ու տարածքների հատակագծերի սխեմաները և նախագծերը.

իրի արտաքին տեսքին վերաբերող այն առաջարկությունները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն.

բույսերի տեսակները և կենդանիների ցեղատեսակները:

26. Օրենքի 4 հոդվածի 6-րդ կետի համաձայն` որպես օգտակար մոդել իրավական պահպանության ենթակա չեն այն օգտակար մոդելները, որոնց օգտագործումը հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:

Օգտակար մոդելի միասնության պահանջը

27. Օրենքի 20 հոդվածի 1-ին կետի համաձայն` օգտակար մոդելի հայտը պետք է վերաբերի մեկ օգտակար մոդելի կամ միասնական մտահղացում կազմող մի խումբ օգտակար մոդելների:

28. Օգտակար մոդելի միասնության պահանջը համարվում է պահպանված, եթե`

28.1. մեկ անկախ կետ ունեցող օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ բնութագրված է մեկ օգտակար մոդել.

28.2. օգտակար մոդելի հավակնության սահմանման մի քանի անկախ կետերում բնութագրված է օգտակար մոդելների խումբ.

28.2.1. որոնցից մեկը նախատեսված է մյուսի պատրաստման համար (օրինակ` սարք և դրա պատրաստման սարք),

28.2.2. որոնցից մեկը նախատեսված է մյուսի կամ մյուսում իրագործման համար (օրինակ` սարք և դրա բաղկացուցիչ մաս).

28.2.3. որոնք վերաբերում են նույն տեսակի, նույն նշանակությամբ, միևնույն տեխնիկական արդյունք ապահովող առարկաներին (տարբերակներ):

Հայտի կազմը

29. Օրենքի 20 հոդվածի 2-րդ կետի համաձայն` օգտակար մոդելի հայտը պետք է պարունակի`

29.1. դիմում` արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են օգտակար մոդելի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) և նրանց բնակության կամ գտնվելու վայրը.

29.2. օգտակար մոդելի նկարագրությունը, որը բացահայտում է օգտակար մոդելը` այն իրականացնելու համար բավարար լրիվությամբ.

29.3. օգտակար մոդելի հավակնության սահմանումը, որն արտահայտում է դրա էությունը և ամբողջապես հիմնված է նկարագրության վրա.

29.4. գծագրեր և այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են օգտակար մոդելի էությունը հասկանալու համար.

29.5. օգտակար մոդելի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):

Հայտին կցվող փաստաթղթերը

30. Օրենքի 20 հոդվածի 3-րդ կետի համաձայն` օգտակար մոդելի հայտին կցվում են սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը: Ընդ որում, ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները (բանկային փոխանցման հանձնարարագրի մեկ օրինակը` բանկի դրոշմակնիքով, կանխիկ վճարման անդորրագիրը և այլն):

31. Եթե տուրքը վճարվել է զեղչով, ապա տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև զեղչով վճարման հիմքերը հաստատող փաստաթուղթ` տեղեկանք իրավաբանական անձի (հայտատուի) աշխատողների թվաքանակի մասին, որը ստորագրում և կնքում է հայտատուն:

32. Օրենքի 18 հոդվածի 6-րդ կետի համաձայն` արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացված հայտին կցվում է հայտատուի կողմից տրված հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթ (լիազորագիր): Այն դեպքում, երբ նույն հայտատուի կողմից ներկայացվում է մեկից ավելի հայտ, դրանց կարելի է կցել լիազորագրի պատճենները, եթե բոլոր հայտերով գործավարությունը հանձնարարվում է նույն հավատարմատարին:

33. Եթե հայտատուն խնդրարկում է կոնվենցիայով առաջնություն` հայտին պետք է կցվի առաջին հայտի վավերացված պատճենը, կամ այն ներկայացվի հայտը Հայարտոնագիր ներկայացնելու օրվանից 3 ամսվա ընթացքում: Եթե առաջին հայտերը մի քանիսն են, կցվում են այդ բոլոր հայտերի վավերացված պատճենները:

Հայտի լեզուն

34. Օրենքի 18 հոդվածի 2-րդ կետի համաձայն` հայտի դիմումը ներկայացվում է հայոց լեզվով:

35. Օրենքի 18 հոդվածի 3-րդ կետի համաձայն` հայտի մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում դրանց հայերեն թարգմանությունը ՀՀ հայտատուները պարտավոր են կցել հայտին, իսկ օտարերկրյա հայտատուները պարտավոր են դրանք Հայարտոնագիր ներկայացնել հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:

Օրինակների քանակը

36. Սույն Կանոնների 29-րդ կետում նշված հայտի փաստաթղթերը, որոնք կազմված են հայոց լեզվով, ներկայացվում են 3 օրինակով: Նույն փաստաթղթերը, եթե կազմված են այլ լեզվով, ներկայացվում են 1 օրինակով, իսկ դրանց հայերեն թարգմանությունը` 3 օրինակով:

III. Հայտի փաստաթղթերի բովանդակությունը

Դիմում արտոնագիր ստանալու մասին

37. Արտոնագիր ստանալու դիմումը ներկայացվում է սույն Կանոնների հավելվածում տրված ձևով:

38. Եթե որևէ տեղեկություն ամբողջությամբ չի տեղավորվում դիմումի համապատասխան բաժնում, ապա այդ տեղեկությունը նույն ձևով բերվում է լրացուցիչ թերթի վրա` դիմումի համապատասխան բաժնում նշելով` «տե՛ս լրացուցիչ թերթի վրա» կամ «տեղեկությունները բերված են լրացուցիչ թերթի վրա»:

39. (71) կոդով «Հայտատու (ներ)» բաժնում բերվում են տվյալներ հայտատուի (հայտատուների) մասին:

39.1. Եթե հայտատուն ֆիզիկական անձ է, ապա նրա մասին տեղեկությունները ներառում են նրա անունը, հայրանունը (եթե նշված է), ազգանունը, ընդ որում, անունը գրվում է ազգանունից առաջ, բնակության վայրի լրիվ փոստային հասցեն, երկրի կոդը` ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի: Եթե ֆիզիկական անձը (անձինք) միաժամանակ նաև հեղինակ է, ապա նրա փոստային հասցեն (71) կոդով «Հայտատու (ներ)» բաժնում չի նշվում, այլ նշվում է միայն (97) կոդով «Հասցեն» բաժնում:

39.2. Եթե հայտատուն իրավաբանական անձ է, ապա նրա մասին տեղեկությունները ներառում են` իրավաբանական անձի պաշտոնական անվանումը (հիմնադիր փաստաթղթի համաձայն), գտնվելու վայրի լրիվ փոստային հասցեն, երկրի կոդը` ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի:

40. (54) կոդով «Օգտակար մոդելի անվանումը» բաժնում բերվում է հայտարկվող օգտակար մոդելի (օգտակար մոդելների խմբի) անվանումը, որը պետք է համընկնի օգտակար մոդելի նկարագրությունում և հայտի նյութերի այլ փաստաթղթերում բերված անվանմանը:

41. (72) և (97) կոդերով «Հեղինակ (ներ)» և «Հասցեն» բաժիններում բերվում են տեղեկություններ օգտակար մոդելի հեղինակի (ների) մասին` անունը, հայրանունը (եթե այն կա), ազգանունը, ընդ որում, անունը գրվում է ազգանունից առաջ, բնակավայրի լրիվ փոստային հասցեն և երկրի կոդը ըստ ՄՍՀԿ-ի ST.3 ստանդարտի:

42. (72) և (97) կոդերով «Հեղինակ (ներ)» և «Հասցեն» բաժիններին հաջորդող բաժինը լրացվում է միայն այն դեպքում, երբ հեղինակը (ները) խնդրում է (են) արտոնագիր տալու մասին հրապարակվող տեղեկատվության մեջ չհիշատակվել որպես հեղինակ (ներ): Այս բաժնում նշվում են հրապարակվող նյութերում չհիշատակվել ցանկացող յուրաքանչյուր հեղինակի անունը, հայրանունը (եթե նշված է), ազգանունը և ստորագրությունը:

43. Հաջորդ բաժինը լրացվում է միայն այն դեպքում, երբ հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքը հայտատուին փոխանցվել է հեղինակի իրավահաջորդի կողմից: Այստեղ նշվում են տեղեկություններ իրավահաջորդի մասին` անունը, հայրանունը (եթե այն կա), ազգանունը և ֆիզիկական անձի բնակավայրի հասցեն կամ իրավաբանական անձի պաշտոնական անվանումը և գտնվելու վայրի հասցեն, որոնք ամրագրվում են ստորագրությամբ ու կնիքով, և դրվում ամսաթիվ (այն դեպքում, երբ հեղինակի իրավահաջորդը իրավաբանական անձ է, դրվում է ղեկավարի ստորագրությունը):

44. (21) և (22) կոդերով «Հայտի դ» և «Հայտի ներկայացման թվականը» բաժինները լրացվում են Հայարտոնագրի կողմից:

45. Այն բաժինը, որը նախատեսված է առաջնություն խնդրարկելու մասին նշում կատարելու համար, լրացվում է միայն այն դեպքում, երբ խնդրարկվում է ավելի վաղ առաջնություն, քան Հայարտոնագիր հայտի ներկայացման թվականը: Այս դեպքում համապատասխան վանդակում դնելով «x» նշանը, բերվում են առաջնության խնդրարկման հիմքերը և նշվում են առաջնային, այսինքն առաջին կամ սկզբնական, ավելի վաղ ներկայացված հայտի համարը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնությունը, խնդրարկված առաջնության թվականը (ավելի վաղ հայտի ներկայացման կամ լրացուցիչ նյութերի ստացման թվականը):

46. Եթե առաջնությունը խնդրարկվում է մի քանի հայտերի հիման վրա, ապա նշվում են բոլոր հայտերի համարները և խնդրարկվող առաջնության համապատասխան թվականները:

47. Կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում նշվում է առաջին հայտի ստացման երկրի կոդը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի (կոդ 33):

48. Հաջորդ տողերում «x» նշանը համապատասխան վանդակներում դրվում է այն դեպքում, երբ հայտատուն խնդրում է գաղտնագրել օգտակար մոդելը կամ հայտնում է օգտակար մոդելն օտարերկրյա պետություններում արտոնագրելու մտադրության մասին:

49. «Կցվող փաստաթղթերի ցանկ» բաժնի վանդակները լրացվում են համապատասխան «x» նշանով, նշվում է նաև ներկայացվող փաստաթղթերի օրինակների ու յուրաքանչյուր օրինակի թերթերի քանակը:

50. «Արտոնագիր ստանալու իրավունքի հիմքը» բաժնում «x» նշանով նշվում է արտոնագիր ստանալու համապատասխան հիմքը: Նշված սյունակը լրացվում է այն դեպքում, երբ (71) կոդով նշված հայտատուն և (72) կոդով նշված հեղինակը չեն համընկնում, կամ երբ հայտատուների կազմը չի համընկնում հեղինակների կազմին: Ընդ որում, նշված հիմքը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում:

51. (74) կոդով բաժինը լրացվում է միայն այն դեպքում, երբ հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով: Բաժնում բերվում են արտոնագրային հավատարմատարի մասին տեղեկություններ` անուն, ազգանուն, Հայարտոնագրում գրանցման համարը, ՀՀ գտնվելու վայրի հասցեն, հեռախոսի, հեռատիպի, ֆաքսի համարը:

52. (98) կոդով բաժնում նշվում են` հասցեն նամակագրության համար, անունը կամ հասցեատիրոջ անվանումը, որոնք պետք է բավարարեն փոստային արագ առաքման սովորական պահանջներին, նրա հեռախոսի, հեռատիպի, ֆաքսի (եթե դրանք կան) համարը: Որպես նամակագրության հասցե կարող են նշվել ՀՀ-ում բնակվող կամ գտնվելու վայր ունեցող հայտատուի (հայտատուներից մեկի) հասցեն, կամ Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի գտնվելու վայրի կամ ՀՀ-ի որևէ այլ հասցե:

53. Դիմումի վերջին տողի լրացումը` թվականի նշումով բոլոր դեպքերում պարտադիր է: Դիմումը ստորագրում է հայտատուն: Եթե հայտատուն իրավաբանական անձ է, ապա դիմումը ստորագրում է դրա ղեկավարը կամ իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթով լիազորված այլ անձ, նշելով պաշտոնը, որի ստորագրությունը վավերացվում է իրավաբանական անձի կնիքով: Արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացված հայտի դիմումը ստորագրում է արտոնագրային հավատարմատարը:

54. Դիմումի բաժիններում ստորագրությունները վերծանվում են` ստորագրող անձանց ազգանուններով և անունների սկզբնատառերի նշումով:

55. Եթե ստորագրություններ պահանջող այս կամ այլ տեղեկությունները բերվում են լրացուցիչ թերթի վրա, այն ստորագրում են նույն կարգով: Հայտատուի կամ արտոնագրային հավատարմատարի ստորագրությունը պարտադիր է հայտի յուրաքանչյուր լրացուցիչ թերթի վրա:

IV. Օգտակար մոդելի նկարագրությունը

Նկարագրության նշանակությունը

56. Նկարագրությունը պետք է սպառիչ կերպով բացահայտի օգտակար մոդելը` դրա իրականացման համար բավարար չափով:

Նկարագրության կառուցվածքը

57. Նկարագրությունը սկսվում է օգտակար մոդելի անվանումով և ունի հետևյալ բաժինները`

տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է օգտակար մոդելը.

տեխնիկայի մակարդակը.

օգտակար մոդելի էությունը.

գծագրերի, նկարների և այլ նյութերի (եթե դրանք կցված են) ցանկը.

տեղեկություններ, որոնք հաստատում են օգտակար մոդելի իրականացման հնարավորությունը.

58. Չի թույլատրվում նկարագրության բաժինը փոխարինել համապատասխան տեղեկատվության աղբյուրին հղում կատարելով:

59. Եթե հայտատուն որոշել է ՄԱԴ-ի գործող խմբագրության ցուցիչը, որին վերաբերում է հայտարկվող օգտակար մոդելը, այն գրվում է օգտակար մոդելի նկարագրության անվանումից առաջ` էջի աջ անկյունում:

Օգտակար մոդելի անվանումը

60. Օգտակար մոդելի անվանումը, որպես կանոն, արտահայտում է օգտակար մոդելի սեռային պատկանելիությունը, բնութագրում է դրա նշանակությունը և շարադրվում եզակի թվով:

61. Հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառմանը վերաբերող օգտակար մոդելի անվանումը կազմվում է համապատասխան առարկայի համար սույն Կանոնների համաձայն և բնորոշում հայտնի առարկայի նոր նշանակությունը.

օրինակ` «Անցուղային տրանզիստորի կիրառումը որպես տենզոտվիչ»:

62. Մեկը մյուսի պատրաստման, իրագործման կամ օգտագործման համար նախատեսված օգտակար մոդելների խմբի անվանումը պետք է ներառի մեկ օգտակար մոդելի լրիվ և մյուսի` կրճատ անվանումը.

օրինակ` «Հղկման գործիք և դրա պատրաստման հարմարանք»:

63. Մեկը մյուսում կիրառելու համար նախատեսված օգտակար մոդելների խմբի անվանումը պետք է ներառի խմբի մեջ մտնող օգտակար մոդելների լրիվ անվանումները.

օրինակ` «Բազմատեղ կտրիչակալ և խառատային հաստոցի հենոց»:

64. Տարբերակներին վերաբերող օգտակար մոդելների խմբի անվանումը պետք է ներառի մեկ օգտակար մոդելի անվանումը և լրացվի «տարբերակներ» բառով փակագծերում.

օրինակ` «Մարմնի խոռոչում տեղադրվող ստենտ (տարբերակներ)»:

65. Օգտակար մոդելների անվանումներում չպետք է օգտագործվեն անձնական անուններ, հապավումներ, ապրանքային և սպասարկման նշաններ, գովազդային, ֆիրմային և այլ հատուկ անվանումներ, ապրանքների ծագման տեղանուններ: Թույլ է տրվում օգտակար մոդելի անվանման մեջ նշել օգտակար մոդելի հեղինակին` օգտակար մոդելի պատկանելությունը նշելու համար: Այդ դեպքում օգտակար մոդելի անվանումը կարող է ներառել «...Պողոսյանի համակարգ», «...ըստ Պողոսյանի» բառերը:

Նկարագրության բաժինների բովանդակությունը

66. «Տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է օգտակար մոդելը» բաժնում նշվում է օգտակար մոդելի կիրառման բնագավառը: Եթե այդ բնագավառները մի քանիսն են, նշվում է դրանցից առավել գերադասելին:

Տեխնիկայի մակարդակը

67. «Տեխնիկայի մակարդակը» բաժնում բերվում են տեղեկություններ հայտատուին հայտնի նմանակների մասին` առանձնացնելով օգտակար մոդելի հատկանիշների ամբողջությամբ ամենամոտ նմանակը:

68. Օգտակար մոդելի նմանակը մինչև օգտակար մոդելի առաջնության թվականը հանրամատչելի դարձած տեղեկություններից հայտնի և օգտակար մոդելի էական հատկանիշների ամբողջությանը նման հատկանիշների համախմբությամբ բնորոշվող նույնանշանակ միջոցն է:

69. Նմանակներից յուրաքանչյուրը նկարագրելիս` բերվում են այն բացահայտող տեղեկատվության աղբյուրի մատենագիտական տվյալները, նմանակի հատկանիշները, որոնցից հատուկ նշվում են հայտարկվող օգտակար մոդելի էական հատկանիշներին համընկնող հատկանիշները, ինչպես նաև պահանջվող տեխնիկական արդյունքի ստացմանը խոչընդոտող պատճառները:

70. Եթե օգտակար մոդելը վերաբերում է հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառմանը, ապա որպես նմանակ ծառայում են նույն նշանակությունն ունեցող հայտնի սարքերը:

71. Գյուտերի խումբ նկարագրելիս նմանակների մասին տեղեկությունները բերվում են յուրաքանչյուր օգտակար մոդելի համար առանձին:

Օգտակար մոդելի էությունը

72. «Օգտակար մոդելի էությունը բացահայտող տեղեկություններ» բաժնում մանրամասն բացահայտվում է այն խնդիրը, որի լուծմանը նպատակաուղղված է օգտակար մոդելը և այն տեխնիկական արդյունքը, որը կարելի է ստանալ օգտակար մոդելի կիրառմամբ:

73. Օգտակար մոդելի էությունը արտահայտվում է օգտակար մոդելի շնորհիվ ստացվող տեխնիկական արդյունքին հասնելու համար բավարար էական հատկանիշների ամբողջությամբ:

74. Տեխնիկական արդյունք է համարվում` օգտակար մոդելի կիրառման արդյունքում ստացված առարկայի նոր հատկությունը կամ հայտնի հատկությունների բարելավումը:

75. Տեխնիկական արդյունք կարող է լինել, օրինակ` շփման գործակցի նվազեցումը, չափիչ սարքի զգայունությունը, թրթռման նվազեցումը, ազդանշանի ձևի աղավաղման նվազեցումը և այլն:

76. Եթե օգտակար մոդելը ապահովում է մի քանի տեխնիկական արդյունքների ստացում (այդ թվում նաև դրա կատարման որոշակի ձևերում կամ օգտագործման հատուկ պայմաններում), առաջարկվում է նշել դրանք:

77. Հատկանիշները էական են, եթե դրանք կարող են ազդեցություն ունենալ ստացվող տեխնիկական արդյունքի վրա, այսինքն գտնվում են նշված արդյունքի հետ պատճառահետևանքային կապի մեջ:

78. Բերվում են բոլոր էական հատկանիշները, որոնք բնութագրում են օգտակար մոդելը, առանձնացնելով այն հատկանիշները, որոնք ամենամոտ նմանակը տարբերում են օգտակար մոդելից, ընդ որում, նշում են տեխնիկական արդյունքն ապահովող հատկանիշների ամբողջությունը:

79. Օգտակար մոդելների խմբի համար նշված տեղեկությունները, այդ թվում նաև տեխնիկական արդյունքին վերաբերող, բերվում են ամեն մի օգտակար մոդելի համար առանձին:

80. Հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառմանը վերաբերող օգտակար մոդելը նկարագրելիս բերվում են այդ հայտնի առարկայի բնութագիրը և տեղեկատվության աղբյուրի մատենագիտական տվյալները, նշվում են նրա հայտնի և նոր նշանակությունները:

81. Չի թույլատրվում հատկանիշի բնութագիրը փոխարինել տեղեկատվության աղբյուրով, որտեղ այդ հատկանիշը բացահայտված է:

Սարքը բնութագրող հատկանիշները

82.Սարքը բնութագրում են, մասնավորապես, հետևյալ հատկանիշները`

կառուցվածքային տարրի (տարրերի) առկայությունը.

տարրերի միջև կապի առկայությունը.

տարրերի փոխդասավորվածությունը.

տարրի (տարրերի) կամ ամբողջական սարքի իրագործման ձևը, մասնավորապես` երկրաչափական ձևը.

տարրերի կապի իրագործման ձևը.

տարրի (տարրերի) հարաչափերը և այլ հատկանիշները, դրանց փոխկապակցությունը.

նյութը, որից պատրաստված է տարրը (տարրերը) կամ սարքը ամբողջությամբ.

տարրի դեր կատարող միջավայրը:

Հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառումը որպես օգտակար մոդելի առարկա բնութագրող հատկանիշները

83. Հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառումը բնութագրելու համար օգտագործվում է կիրառվող առարկայի նույնականացման համար բավարար համառոտ բնութագիրը, և նշվում այդ կիրառումը նոր նշանակությամբ:

Գծագրեր և այլ նյութեր

84. Նկարագրության այս բաժնում բերվում է նկարների ցանկը և դրանցից յուրաքանչյուրի հակիրճ բացատրությունը: Եթե ներկայացված են օգտակար մոդելի էությունը պարզաբանող այլ նյութեր, բերվում է դրանց հակիրճ պարզաբանումը:

Օգտակար մոդելի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ

85. Այս բաժնում ցույց է տրվում «Օգտակար մոդելի էությունը» նկարագրության բաժնում նշված տեխնիկական արդյունքին հասնելու հնարավորությունը:

86. Եթե ինչ-որ հատկանիշներ հավակնության սահմանումում տրված են ընդհանրացված հասկացություններով, բերվում են տեղեկություններ` օգտակար մոդելի մեջ օգտագործվող կոնկրետ միջոցների մասին: Այդ միջոցները նկարագրվում են կամ նկարագրության այս բաժնում, կամ նշվում է օգտակար մոդելի առաջնության թվականից ավելի վաղ հայտնի տեղեկատվության աղբյուրը:

87. Եթե որպես օգտակար մոդելի բնութագիր օգտագործվում են քանակական հատկանիշները, որոնք արտահայտվում են որպես նշանակությունների միջակայք, տրվում է այդ միջակայքում տեխնիկական արդյունքին հասնելու հնարավորությունը:

Սարքի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ

88. Օգտակար մոդելի համար բերվում է նրա կառուցվածքի նկարագրությունը (ստատիկ վիճակում)` գծագրերի, նկարների վկայակոչումով: Կառուցվածքային տարրերի թվային նշանակումները նկարագրության մեջ ու գծագրի վրա պետք է համընկնեն և տրվեն ըստ հիշատակման հաջորդականության, աճման կարգով: Այնուհետև նկարագրվում է սարքի գործողությունը (աշխատանքը) կամ օգտագործման եղանակը` վկայակոչելով գծագրերի նկարները, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ պարզաբանող նյութեր (էպյուրներ, ժամանակային դիագրամներ և այլն): Ընդ որում, մանրամասն նկարագրվում է սարքի աշխատանքը այն ռեժիմում, որը ապահովում է հայտարկվող տեխնիկական արդյունքը: Սարքում նոր նյութեր օգտագործելու դեպքում բացահայտվում է նաև նրա ստացման եղանակը:

89. Եթե սարքը պարունակում է ֆունկցիոնալ մակարդակով բնութագրված տարր և ենթադրում ծրագրավորված բազմաֆունկցիոնալ միջոցի օգտագործում, ապա ներկայացվում են այդ միջոցով տվյալ սարքի կազմում նախատեսված որոշակի գործառույթի կատարման հնարավորությունը հաստատող տեղեկություններ: Այն դեպքում, երբ այսպիսի տեղեկությունների թվում բերվում է ալգորիթմ, մասնավորապես` հաշվողական, ապա նախընտրելի է այն ներկայացնել բլոկ-սխեմայի կամ, եթե դա հնարավոր է, համապատասխան մաթեմատիկական արտահայտության տեսքով:

Նոր նշանակությամբ կիրառմանը վերաբերող օգտակար մոդելի իրագործելիությունը հաստատող տեղեկություններ

90. Սարքի նոր նշանակությամբ կիրառմանը վերաբերող օգտակար մոդելի համար բերվում են տեղեկություններ, որոնք հաստատում են այդ նոր նշանակությամբ դրանց իրագործման հնարավորությունը:

V. Օգտակար մոդելի հավակնության սահմանումը

Հավակնության սահմանման նշանակությունը և դրան ներկայացվող պահանջները

91. Հավակնության սահմանումը որոշում է բոլոր էական հատկանիշների` արտոնագրով ընձեռվող իրավական պահպանության ծավալը:

92. Հավակնության սահմանումը արտահայտում է օգտակար մոդելի էությունը և պետք է ամբողջությամբ հիմնված լինի նկարագրության վրա, այսինքն` բնութագրվի նկարագրության մեջ օգտագործվող հասկացություններով:

93. Հավակնության սահմանումը համարվում է օգտակար մոդելի էությունը արտահայտող, եթե այն ներառում է էական հատկանիշների համախմբություն, որը բավարար է հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքին հասնելու համար:

94. Օգտակար մոդելի հատկանիշները արտահայտվում են օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ այնպես, որ ապահովվի դրանց նույնականացման հնարավորությունը, այսինքն` դրանց իմաստային բովանդակությունը մասնագետի կողմից միանշանակ հասկանալու հնարավորությունը` հիմնվելով տեխնիկայի հայտնի մակարդակի վրա:

95. Հավակնության սահմանման հատկանիշի բնութագրումը չի կարելի փոխարինել` հղում կատարելով տեղեկատվության աղբյուրին: Հատկանիշի բնութագրման փոխարինումը նկարագրության կամ գծագրերի հղումով թույլատրվում է միայն այն դեպքում, երբ առանց այդ հղումի հնարավոր չէ բնութագրել հատկանիշը` չխախտելով սույն Կանոնների 94-րդ կետի պահանջը: Մասնավորապես, հավակնության սահմանումը չպետք է պարունակի այնպիսի հղումներ, ինչպիսիք են` «ինչպես նկարագրված է նկարագրության ...բաժնում», կամ` «ինչպես ցուցադրված է գծագրի ... տարրում»:

96. Նպատակահարմար է օգտակար մոդելի հատկանիշը նկարագրել ընդհանուր հասկացությամբ (որն արտահայտում է ֆունկցիան, հատկությունները ... և այլն), որն ընդգրկում է դրա իրագործման տարբեր մասնավոր ձևերը, հատկապես, եթե այդ հասկացության բնութագրերը ապահովում են այլ հատկանիշների համախմբությամբ հայտատուի կողմից նշված տեխնիկական արդյունքին հասնելը:

97. Հատկանիշը կարելի է արտահայտել այլընտրանքի տեսքով, պայմանով, որ այդ հատկանիշը (նշված այլընտրանքի ցանկացած տեսքով) օգտակար մոդելի այլ հատկանիշների համախմբությամբ ապահովում է նույն տեխնիկական արդյունքի ստացումը:

Հավակնության սահմանման կառուցվածքը

98. Հավակնության սահմանումը կարող է լինել միօղակ կամ բազմօղակ և ներառել համապատասխանաբար մեկ կամ մի քանի կետ:

Միօղակ հավակնության սահմանումը

99. Միօղակ հավակնության սահմանումը կիրառվում է էական հատկանիշների համախմբությամբ այն օգտակար մոդելը բնութագրելու համար, որն իր կատարման կամ օգտագործման մասնավոր դեպքերում չունի այդ համախմբության զարգացում կամ ճշգրտում:

Բազմօղակ հավակնության սահմանումը

100. Բազմօղակ հավակնության սահմանումը կիրառվում է օգտակար մոդելների խումբը` էական հատկանիշների համախմբությամբ բնութագրելու կամ այն օգտակար մոդելը բնութագրելու համար, որն իր կատարման կամ օգտագործման մասնավոր դեպքերում ունի այդ համախմբության զարգացում կամ ճշգրտում:

101. Մեկ օգտակար մոդել բնութագրող բազմօղակ հավակնության սահմանումն ունի մեկ անկախ կետ և դրան հաջորդող կախյալ կետ (կետեր):

102. Օգտակար մոդելների խումբ բնութագրող բազմօղակ հավակնության սահմանումն ունի մի քանի անկախ կետեր, որոնցից յուրաքանչյուրը բնութագրում է խմբի օգտակար մոդելներից մեկը: Ընդ որում, խմբի յուրաքանչյուր օգտակար մոդել կարող է լրացուցիչ բնութագրվել համապատասխան անկախ կետի կախյալ կետերի օգնությամբ:

103. Օգտակար մոդելների խումբը բնութագրող հավակնության սահմանումը շարադրելիս պահպանվում են հետևյալ կանոնները`

103.1. առանձին օգտակար մոդելներ բնութագրող անկախ կետերը, որպես կանոն, չեն պարունակում այլ կետերի վկայակոչումներ (այդպիսի վկայակոչում թույլատրվում է միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է անկախ կետի բովանդակությունն ամբողջությամբ բերել այլ կետի մեջ, առանց անկախ կետի շարադրությունը կրկնելու).

103.2. անկախ կետին հաջորդում են դրա կախյալ կետերը, եթե այդպիսիք կան.

103.3. եթե օգտակար մոդելների խումբ ներկայացնելու դեպքում դրանց միջև կապը պայմանավորված է օգտակար մոդելներից մեկի նախասահմանմամբ` օգտակար մոդելի առարկայի պատրաստման կամ դրա (դրանում) օգտագործման համար, ապա առաջինը բերվում է այն օգտակար մոդելը բնութագրող անկախ կետը, որի համար նախասահմանված է մյուս օգտակար մոդելը:

Հավակնության սահմանման կետը

104. Օգտակար մոդելի առարկան, որին ընձեռվում է պահպանություն, որոշվում է օգտակար մոդելի տեխնիկական հատկանիշների տերմիններով:

105. Հավակնության սահմանման կետը, որպես կանոն, կազմված է սահմանափակիչ մասից, որը ներառում է օգտակար մոդելի ամենամոտ նմանակի հատկանիշներին համընկնող էական հատկանիշները, այդ թվում` օգտակար մոդելի նշանակությունը արտահայտող սեռային հասկացությունը (օգտակար մոդելի անվանումը), և տարբերիչ մասից, որը սկսվում է «տարբերվում է նրանով» կապակցությամբ և ներառում է օգտակար մոդելի` ամենամոտ նմանակից տարբերող էական հատկանիշները:

106. Հավակնության սահմանումը կազմվում է առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման, եթե այն բնութագրում է`

հայտնի սարքի կիրառումը նոր նշանակությամբ,

նմանակներ չունեցող օգտակար մոդել:

107. Հավակնության սահմանման կետը կարող է կազմվել առանց սահմանափակիչ և տարբերիչ մասերի բաժանման, եթե այն Փարիզյան կոնվենցիայով հայտ է, կամ միջազգային հայտ` ազգային փուլ փոխադրման ժամանակ: Այս դեպքում հավակնության սահմանման կետի կառուցվածքը կարող է համընկնել առաջնային հայտի հավակնության սահմանման կետի կառուցվածքին:

108. Հավակնության սահմանումը (կամ բազմօղակ սահմանման յուրաքանչյուր կետը) շարադրվում է մեկ նախադասությամբ:

Հավակնության սահմանման անկախ կետը

109. Հավակնության սահմանման անկախ կետը վերաբերում է միայն մեկ օգտակար մոդելի և հանդիսանում է օգտակար մոդելի բոլոր էական հատկանիշների համախմբությամբ արտահայտված նրա տրամաբանական բնութագիրը, որը ծառայում է արտոնագրով ընձեռվող իրավական պահպանության ծավալի որոշմանը:

110. Հավակնության սահմանման անկախ կետը չի վերաբերում մեկ օգտակար մոդելի, եթե դրա էական հատկանիշների համախմբությունն արտահայտում է`

110.1. տարբեր տեսակի առարկա հանդիսացող օգտակար մոդելների համախմբության (որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական նշանակություն և համախմբության կազմում չի ծառայում ընդհանուր նշանակության իրագործմանը) բնութագիր.

110.2. այլընտրանքի ձևով արտահայտված հատկանիշներ, որոնք չեն ապահովում միևնույն տեխնիկական արդյունքի ստացում, կամ այլընտրանքի ձևով արտահայտված հատկանիշների խմբեր, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է մի քանի ֆունկցիոնալ ինքնուրույն հատկանիշներ (սարքի հանգույցը կամ տարրը, հարմարանքը), այդ թվում, եթե այդ հատկանիշներից որևէ մեկի համար այլընտրանքային որևէ ձևի ընտրությունը կախված է մեկ (մի քանի) այլ հատկանիշի (հատկանիշների) ընտրությունից:

111. Հայտի ներկայացման թվականից հետո հայտատուն չի կարող առաջարկել հավակնության սահմանման նոր անկախ կետ (այն թույլատրվում է ներկայացնել միայն զատված հայտի տեսքով, եթե դրանով բնորոշվող օգտակար մոդելի էությունը բացահայտված էր օգտակար մոդելի նկարագրության մեջ):

Հավակնության սահմանման կախյալ կետը

112. Հավակնության սահմանման կախյալ կետը ներառում է օգտակար մոդելի անկախ կետում բերված էական հատկանիշների համախմբության զարգացումը և/կամ ճշգրտումը այն հատկանիշներով, որոնք բնութագրում են օգտակար մոդելը միայն նրա կատարման կամ օգտագործման մասնավոր դեպքերում:

113. Հավակնության սահմանման կախյալ կետի սահմանափակիչ մասը կազմված է օգտակար մոդելի նշանակությունն արտահայտող սեռային հասկացությունից և այն անկախ և/կամ կախյալ կետի (կետերի) վկայակոչումից, որին (որոնց) վերաբերում է տվյալ կախյալ կետը:

114. Յուրաքանչյուր կախյալ կետում հավակնության սահմանման մի քանի կետեր կարող են վկայակոչվել միայն այլընտրանքի ձևով:

115. Եթե օգտակար մոդելի կատարման կամ օգտագործման մասնավոր դեպքերում այն բնութագրելու համար կախյալ կետի հատկանիշների հետ մեկտեղ անհրաժեշտ են միայն անկախ կետի հատկանիշները, ապա կախյալ կետը վերագրվում է անկախ կետին, իսկ եթե նշված բնութագրման համար անհրաժեշտ են նաև հավակնության սահմանման մեկ այլ կամ մի քանի կախյալ կետերի հատկանիշներ, ապա տվյալ կախյալ կետը վերագրվում է անկախ կետին` համապատասխան կախյալ կետերի միջոցով:

116. Հավակնության սահմանման կախյալ կետը չի կարող շարադրվել այնպես, որ փոխարինվեն կամ բացառվեն օգտակար մոդելի` անկախ կետը բնութագրող հատկանիշները կամ ներառել հատկանիշների այնպիսի համախմբություն, որը նշված է սույն Կանոնների 109-111-րդ կետերում:

117. Եթե օգտակար մոդելի հավակնության սահմանման կախյալ կետը շարադրված է այնպես, որ բացառված կամ փոխարինված են անկախ կետի հատկանիշները, ապա չի կարող ընդունվել, որ տվյալ կախյալ կետը անկախ կետի հետ միասին բնութագրում են մեկ օգտակար մոդել:

Սարքին վերաբերող հավակնության սահմանման առանձնահատկությունները

118. Սարքի հատկանիշները հավակնության սահմանման մեջ շարադրվում են այնպես, որ սարքը բնութագրվի ստատիկ վիճակում: Սարքի կառուցվածքային տարրի կատարումը բնութագրելիս կարող է նշվել դրա շարժունակության, որոշակի գործառույթի իրականացման հնարավորությունը:

119. Կարող են օգտագործվել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «A տարրը տեղակայված է պտտման (սևեռակման, ուղղահայաց դիրքի փոփոխության և այլն) հնարավորությամբ»: Կարող են օգտագործվել նաև այնպիսի արտահայտություններ, որոնք պարզաբանում են նշանակությունը, կամ գործառույթը, այս կամ այն հանգույցի կամ մեխանիզմի գործողության սկզբունքը, հատկապես երբ այն օժանդակում է օգտակար մոդելը առավել ամբողջական հասկանալուն (օրինակ` «...օգտագործված է X տարրը, որը ապահովում է...»):

120. Պարտադիր չէ, որ սարքի հատկանիշները ներկայացվեն որպես կոնկրետ նյութական միջոցներ: Այդ հատկանիշները կարող են ներկայացվել դրանց ֆունկցիոնալ հատկությունների միջոցով, պայմանով, որ մասնագետի մոտ կասկած չի հարուցում հայտնի նյութական միջոցներով այդ գործառույթները իրագործելու հնարավորությունը: Օրինակ` «Սարքն ունի X հանգույցի սառեցման օդափոխիչ»-ի փոխարեն կարելի է նշել. «Սարքն ունի X հանգույցի սառեցման միջոց», հատկապես, եթե դա չի փոխում օգտակար մոդելի էությունը:

121. Եթե հայտնի սարքում կատարելագործվում է որևէ հանգույց, ապա օգտակար մոդելի հավակնության սահմանման սահմանափակիչ մասում, ոչ պարտադիր, թվարկվում են դրա բոլոր էական հատկանիշները, որոնք այդ առարկայի անբաժանելի մասն են կազմում: Օրինակ` եթե նկարագրվում է հեծանիվը, պարտադիր չէ նշել, որ դա ունի անիվներ:

122. Եթե հավակնության սահմանման մեջ օգտակար մոդելը բնութագրվում է այլընտրանքային միջոցների կիրառմամբ, որոնց սեռային պատկանելության որոշումը դժվար է, ապա այդ հասկացությունները ներկայացվում են` թվարկելով դրանք «կամ» շաղկապի միջոցով:

123. Եթե օգտակար մոդելի էությունը օգտակար մոդելի հավակնության սահմանումից պարզ չէ, ապա հավակնության սահմանման մեջ կարող են ներառվել գծագրի տարրերի համարները, որոնք պետք է նշվեն տերմինից հետո` փակագծերում:

Հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառմանը վերաբերող հավակնության սահմանման առանձնահատկությունները

124. Այն դեպքում, երբ օգտակար մոդելի առարկա է հանդիսանում հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառումը, օգտագործվում է հետևյալ կառուցվածքն ունեցող հավակնության սահմանումը` «(բերվում է հայտնի սարքի անվանումը կամ բնութագիրը) կիրառումը որպես (բերվում է նշված սարքի նոր նշանակությունը)...»:

VI. Օգտակար մոդելի էությունը պարզաբանող նյութեր

125. Օգտակար մոդելի էությունը պարզաբանող նյութերը կարող են ձևակերպվել գրաֆիկական պատկերների (գծագրերի, սխեմաների, նկարների, գրաֆիկների, էպյուրների, տատանագրերի և այլն), լուսանկարների և աղյուսակների տեսքով:

126. Նկարները ներկայացվում են այն դեպքում, երբ հնարավոր չէ լուսաբանել օգտակար մոդելը գծագրերով կամ սխեմաներով:

127. Լուսանկարները ներկայացվում են որպես գրաֆիկական պատկերների լրացում:

128. Գծագրերը, սխեմաները և նկարները ներկայացվում են առանձին թերթով (երով):

Ռեֆերատ

129. Ռեֆերատը օգտակար մոդելի բովանդակության համառոտ շարադրանքն է և ծառայում է տեղեկատվության նպատակներին:

130. Ռեֆերատը կազմվում է այնպես, որ առանց օգտակար մոդելի նկարագրության ամբողջական տեքստին անմիջականորեն դիմելու այն որոշակի բնագավառում ծառայի որպես որոնման արդյունավետ միջոց:

131. Ռեֆերատը ներառում է`

օգտակար մոդելի անվանումը.

տեխնիկայի այն բնագավառը, որին վերաբերում է օգտակար մոդելը, և/կամ օգտագործման բնագավառը, եթե դա պարզ չէ օգտակար մոդելի անվանումից.

օգտակար մոդելի էության բնութագիրը` ստացվող տեխնիկական արդյունքի նշումով (նշվում են այն էական հատկանիշները, որոնք անհրաժեշտ են օգտակար մոդելի` հայտարկված նշանակությամբ իրագործման համար և դրա առավելությունները):

132. Գերադասելի է սարքի կառուցվածքը նկարագրել դինամիկայում, այսինքն աշխատանքի մեջ: Սարքը նկարագրող ռեֆերատում տարրերի առկայությունը բնութագրելիս առաջարկվում է օգտագործել «ունի» բայը, քանի որ տեքստի սկզբում «ունի» բայի օգտագործումը ոճաբանորեն և տրամաբանորեն չի պահանջում մեկ նախադասությունում թվարկել սարքի կառուցվածքի բոլոր հատկանիշները: Անհրաժեշտ է խուսափել «կազմված է ...ից» արտահայտությունից, որը տրամաբանորեն պահանջում է թվարկել բոլոր հատկանիշները: «Կազմված է ...ից» արտահայտությունը հարկ է օգտագործել այն դեպքերում, երբ անհրաժեշտ է թվարկել սարքի բոլոր տարրերը:

Առաջարկվում է սարքի բաղկացուցիչ մասերը թվարկել ընդհանուրից դեպի մասնավորը, օրինակ` սարքավորում (մեքենա, համակարգ և այլն) - սարք - հարմարանք - մեխանիզմ- հանգույց- մանրամաս և այլն:

133. Եթե օգտակար մոդելի առարկա է հանդիսանում հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառումը` առանց դրա էության փոփոխման, ապա հարկ է նշել նույն նշանակությունն ունեցող հայտնի միջոցները և հասանելի տեխնիկական արդյունքը:

134. Եթե հայտը ընդգրկում է օգտակար մոդելների խումբ (օրինակ` սարք և դրա պատրաստման հարմարանք), ապա այդ օգտակար մոդելների էությունը շարադրվում է այնպես, որ պարզ լինի, թե ինչու են դրանք կազմում միասնական մտահղացում ունեցող օգտակար մոդելների խումբ:

135. Մաթեմատիկական բանաձևերը ներառվում են ռեֆերատում, եթե առանց դրանց ռեֆերատի տեքստը կազմելը անհնար է: Ռեֆերատի տեքստում մաթեմատիկական բանաձևերը պետք է բերվեն գծային տեսքի: Տառային նշանակումները և նշանները բանաձևերում պետք է տրվեն նկարագրությանը խիստ համապատասխան: Հունական տառերով նշանակումները պետք է տալ հայերեն տառերով, օրինակ, «(« նշանակումը պետք է գրվի` «բետա»: Տողատակի ցուցիչները առաջարկվում է տալ հայերեն տառերով, փակագծերում, օրինակ` «բետա (մաքս.) «, «բետամաքս.»-ի փոխարեն:

Կոտորակային միավորները գրելու համար անհրաժեշտ է օգտագործել թեք գիծ, օրինակ` պտ/րոպե:

Եթե ռեֆերատում էական հատկանիշ է մաթեմատիկական արտահայտությունը, ապա անհրաժեշտ է այն սկզբում նկարագրել ընդհանուր բառերով, օրինակ` «արագությունը որոշվում է մաթեմատիկական արտահայտությամբ»: Դրանից հետո հարկ է գրել արտահայտությունը ամբողջությամբ:

136. Ռեֆերատը պետք է պարունակի ոչ ավելի քան 150 բառ: Բացառություն կարող են կազմել այն օգտակար մոդելները, որոնք ունեն բազմաթիվ էական հատկանիշներ, որոնց բացակայությունը ռեֆերատի տեքստում կհանգեցնի օգտակար մոդելի էության աղավաղմանը, օրինակ, հաշվողական տեխնիկային, օգտակար մոդելների խմբին վերաբերող ռեֆերատների դեպքում:

137. Ռեֆերատի լեզուն պետք է լինի հակիրճ և ստույգ: Ռեֆերատի տեքստը հարկ է կազմել առանձին կարճ նախադասություններով, չօգտագործել բարդ նախադասություններ և հավակնության սահմանումներին հատուկ քերականական դարձվածքներ:

Խորհուրդ չի տրվում մեկ նախադասության մեջ նկարագրել սարքի մի քանի հանգույց կամ բլոկ, մի քանի տարբեր օրգանական նյութեր, եղանակի մի քանի միատիպ գործողություն, որոնք բնութագրվում են միայն անցկացման տարբեր պայմաններով:

138. Բոլոր քանակական ցուցանիշները անհրաժեշտ է զետեղել անմիջականորեն այն տերմինից հետո, որին բնորոշում են դրանք, օրինակ` «ելուստների բարձրությունը 10-15 մմ է:

139. Եթե հավակնության սահմանման մեջ որևէ հատկանիշ բնութագրված է ընդհանուր ձևով, իսկ նկարագրությունում կամ անկախ կետերում այն կոնկրետացված է, ապա ռեֆերատի տեքստում հարկ է օգտագործել ավելի կոնկրետ տերմինը: Օրինակ, հավակնության սահմանման մեջ նշված «սառեցման միջոց» հատկանիշի փոխարեն հարկ է նշել նկարագրությունում նշված «սառնարան»-ը:

140. Ռեֆերատում չպետք է լինեն շարադրվող հարցերը ճիշտ հասկանալուն կամ դրանց ոչ համարժեք պարզաբանմանը խանգարող անորոշ ձևակերպումներ կամ նշանակումներ, չպետք է օգտագործել ժխտական դարձվածքներ: Իմաստավոր տերմինները պետք չէ փոխարինել դերանուններով, ածականներով և այլն: Ռեֆերատում պետք է կիրառվեն ստանդարտ տերմիններ, իսկ դրանք չլինելու դեպքում` առավել օգտագործվող, գիտատեխնիկական գրականության մեջ ընդունված տերմիններ: Ընդ որում, պետք է պահպանվի տերմինային միասնությունը:

141. Ռեֆերատներում չպետք է օգտագործել հապավումներ և կրճատումներ:

142. Ռեֆերատի առաջին տողը պետք է սկսվի (57) կոդով (ըստ օգտակար մոդելներին վերաբերող մատենագիտական տվյալների նույնականացման ՄՍՀԿ ՏT.9 ստանդարտի):

143. Ռեֆերատը ներառում է լրացուցիչ տեղեկություններ` հավակնության սահմանման անկախ կետերի (եթե դրանք մեկից ավելի են) և գրաֆիկական պատկերների քանակի մասին: Օրինակ` հավակնության սահմանման երեք անկախ կետերի և գծագրի չորս նկարների դեպքում նշվում է «հավակնության սահմանման 3 անկախ կետ և 4 նկար»:

VII. Արտահայտություններ և տարրեր, որոնք չեն կարող օգտագործվել

144. Հայտը չպետք է պարունակի բարոյականությանը և հասարակական կարգին հակասող արտահայտություններ, գծագրեր, նկարներ, լուսանկարներ և այլ նյութեր, այլ անձանց հայտերի կամ արտոնագրերի, տեխնոլոգիական պրոցեսների և արտադրանքի նկատմամբ արհամարհական արտահայտություններ:

145. Նկարագրության «օգտակար մոդելի մակարդակը» բաժնում բերված հայտնի օգտակար մոդելների թերությունների նշումը անթույլատրելի չի համարվում:

VIII. Տերմիններ և նշաններ

146. Օգտակար մոդելի հավակնության սահմանման, նկարագրության և պարզաբանող նյութերի մեջ, ինչպես նաև ռեֆերատում օգտագործվում են ստանդարտ կրճատումներ և տերմիններ, իսկ դրանք չլինելու դեպքում` գիտական և տեխնիկական գրականության մեջ ընդունվածները:

147. Գրականության մեջ լայն տարածում չգտած տերմիններ և նշաններ գործածելիս դրանց նշանակությունը պարզաբանվում է տեքստում առաջին անգամ օգտագործելիս:

148. Բոլոր պայմանական նշանները վերծանվում են:

149. Նկարագրության, հավակնության սահմանման մեջ և ռեֆերատում պահպանվում է տերմինների միասնությունը, այսինքն` միևնույն հատկանիշներն անվանվում են միատեսակ: Տերմինների միասնության պահանջը վերաբերում է նաև ֆիզիկական միավորների չափայնություններին և գործածվող պայմանական նշաններին:

150. Ֆիզիկական մեծություններն արտահայտվում են միավորների միջազգային համակարգի (SI) գործող միավորներով:

151. Օգտակար մոդելի անվանումը անհրաժեշտության դեպքում կարող է պարունակել լատինական այբուբենի նիշեր և արաբական թվանշաններ: Օգտակար մոդելի անվանման մեջ այլ այբուբենի նիշեր և հատուկ նշաններ չպետք է օգտագործել:

152. Օտարալեզու տերմինների օգտագործումը թույլատրվում է հայերեն տառադարձությամբ, եթե հայերենում չկա դրանց համապատասխան համարժեքը:

153. Օգտակար մոդելի անվանման մեջ և ռեֆերատում հունական այբուբենի տառերը պետք է գրվեն հայերեն տառադարձությամբ, օրինակ, «(«-ն պետք է գրվի` «բետա»:

IX. Փաստաթղթերի ձևակերպումը

Պիտանիությունը վերարտադրման համար

154. Հայտի բոլոր փաստաթղթերը (դիմումը, օգտակար մոդելի նկարագրությունը, հավակնության սահմանումը, գծագիրը և ռեֆերատը) ներկայացվում են այնպիսի տեսքով, որ հնարավոր լինի դրանց պատճենները վերարտադրել անսահմանափակ քանակով` տեսածրման, էլեկտրատպագրության և լուսաօֆսեթային տպագրության եղանակով:

155. Թերթերը չպետք է լինեն ճմրթված կամ պատռված և չպետք է ունենան ծալատեղեր:

156. Յուրաքանչյուր թերթ օգտագործվում է միայն մեկ կողմից:

Օգտագործվող նյութը

157. Հայտի փաստաթղթերը պատրաստվում են էլաստիկ, ամուր, սպիտակ, հարթ, ոչ փայլուն թղթի վրա, ոչ պակաս քան 60 գ/մ2 տեսակարար կշռով:

Առանձին թերթեր, թերթերի չափերը, դաշտերը

158. Հայտի յուրաքանչյուր փաստաթուղթ ներկայացվում է առանձին թերթի (երի) վրա:

159. Հայտի փաստաթղթերի ձևաչափերը` 210 ւ 297 մմ (A4):

160. Նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի թերթերի ազատ դաշտերը (լուսանցքները) պետք է լինեն ոչ պակաս, քան`

ձախը` 25 մմ,

աջը, վերինը և ստորինը` 20 մմ:

161. Գծագրեր պարունակող թերթերի ազատ դաշտերը պետք լինեն ոչ պակաս, քան`

ձախը և վերինը` 25 մմ,

աջը` 15 մմ,

ստորինը` 10 մմ:

Այդ թերթերի նշված դաշտերով շրջափակված օգտագործելի մակերևույթը չպետք է ներառվի շրջանակի մեջ:

162. Լուսանկարների ներկայացման դեպքում դրանց չափերը չպետք է գերազանցեն հայտի փաստաթղթերի թերթերի սահմանված չափերին: Փոքր չափերի լուսանկարները ներկայացվում են թղթի թերթի վրա սոսնձված` պահպանելով թերթի ձևաչափի և որակի նկատմամբ սահմանված պահանջները:

Թերթերի համարակալումը

163. Օգտակար մոդելի նկարագրության, հավակնության սահմանման և ռեֆերատի երկրորդ և հաջորդ թերթերը համարակալվում են արաբական թվանշաններով` 2,1 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ: Թվանշանները դրվում են թերթի ստորին մասի կենտրոնում: Դրանք չպետք է դրվեն դաշտերում:

164. Գծագրեր պարունակող թերթերը չեն համարակալվում:

Տեքստի ձևակերպումը

165. Դիմումը, օգտակար մոդելի նկարագրությունը, հավակնության սահմանումը և ռեֆերատը տպագրվում են տողերի 1,5 միջակայքով, ընդ որում, տպագրման տարատեսակի մեծատառերի բարձրությունը պետք է լինի 2,1 մմ-ից ոչ պակաս, իսկ տպագրման գույնը` սև:

166. Փաստաթղթերը չեն կարող ներկայացվել համակարգչի` սևագիր տպագրության ռեժիմով պատրաստված ձևով:

167. Գրաֆիկական նիշերը և նշանները, մաթեմատիկական և քիմիական բանաձևերը և նշանակումները կարող են գրվել ձեռագիր` սև գույնի թանաքով, մածուկով կամ տուշով: Բանաձևերը չեն կարող գրվել խառը` մեքենագիր և ձեռագիր:

168. Տպագրված նյութերը պետք է զերծ լինեն ջնջումներից, ուղղումներից, ընդմիջարկություններից, սոսնձված պիտակներից և ձեռագրով արված մակագրություններից, որոնք կարող են բովանդակային որևէ կասկած հարուցել: Մեքենագրված տեքստի մեկ էջը կարող է ունենալ երեքից ոչ ավելի ուղղված վրիպումներ, եթե չեն խախտվում որակյալ վերարտադրման պահանջները:

Մաթեմատիկական բանաձևեր և սիմվոլներ

169. Օգտակար մոդելի նկարագրության, հավակնության սահմանման մեջ, ինչպես նաև ռեֆերատում կարող են օգտագործվել մաթեմատիկական արտահայտություններ (բանաձևեր) և նիշեր:

170. Բանաձևերը կարող են բնութագրել, օրինակ` չափերի հարաբերակցությունը, կամ պարունակել որոնելի մեծության ստացման եղանակին վերաբերող տեղեկատվություն:

Մաթեմատիկական արտահայտության ներկայացման ձևը չի կարգավորվում:

171. Մաթեմատիկական արտահայտությունների բոլոր տառային նշանակումները վերծանվում են: Տառային նշանակումների վերծանումը տրվում է բանաձևում բերված հերթականությամբ` սյունակով, անջատելով ստորակետներով:

172. <, >, = և մաթեմատիկական այլ նշանակումները օգտագործվում են միայն մաթեմատիկական բանաձևերում, իսկ տեքստում հարկ է գրել բառերով` «մեծ է», «փոքր է», «հավասար է» և այլն:

173. Մեծությունների արժեքների միջակայքերը կարող են բերվել (-) նշանով կամ «...ից մինչև...» արտահայտությամբ, իսկ մեծությունների միջակայքերի հարաբերակցությունները բերվում են (:) նշանով:

174. Մեծությունների տոկոսային արտահայտման դեպքում (%) տոկոսի նշանը դրվում է թվից հետո: Եթե մեծությունները մի քանիսն են, տոկոսի նշանը դրվում է դրանց թվարկումից առաջ և դրանցից անջատվում կետով:

175. Մաթեմատիկական բանաձևերը կարող են տեղադրվել ինչպես նկարագրության մեջ, այնպես էլ նկարագրության հավելվածի տեսքով: Այդ դեպքում մաթեմատիկական բանաձևերը կարող են տեղադրվել երկար կողմին զուգահեռ: Այս դեպքում թերթերը ներկայացվում են այնպես, որ բանաձևերի վերին մասը գտնվի թերթի ձախ կողմում:

Մաթեմատիկական բանաձևերում տողադարձը թույլատրվում է միայն ըստ գործողության նշանի:

Աղյուսակներ

176. Օգտակար մոդելի նկարագրությունը և ռեֆերատը կարող են ունենալ աղյուսակներ: Հավակնության սահմանումը կարող է ունենալ աղյուսակներ միայն այն դեպքում, երբ դրանց կիրառման անհրաժեշտությունը բխում է դրա էությունից:

177. Աղյուսակները կարող են տեղադրվել ինչպես նկարագրության մեջ, այնպես էլ նկարագրության հավելվածի տեսքով: Այդ դեպքում աղյուսակները կարող են տեղադրվել թերթի երկար կողմին զուգահեռ: Այս դեպքում թերթերը ներկայացվում են այնպես, որ աղյուսակների վերին մասը գտնվի թերթի ձախ կողմում:

Գրաֆիկական պատկերներ

178. Գրաֆիկական պատկերները կատարվում են դիմացկուն, սպիտակ, հարթ թղթի վրա` սև չջնջվող, պարզ գծերով և ստվերագծերով, առանց գունազարդման:

179. Պատկերի մասշտաբը և հստակությունը ընտրվում են այնպես, որ չափերի` մինչև 2/3 գծային փոքրացմամբ վերարտադրման դեպքում հնարավոր լինի տարբերել բոլոր մանրամասերը:

180. Հարկավոր չէ թվանշանները և տառերը տեղադրել փակագծերի, շրջանակների և այլնի մեջ: Թվանշանների և տառերի բարձրությունը պետք է լինի 3,2 մմ-ից ոչ պակաս: Թվանշանները և տառերը պետք է լինեն հստակ, դրանց գծերի հաստությունը պետք է համապատասխանի պատկերների գծերի հաստությանը:

181. Յուրաքանչյուր գրաֆիկական պատկեր համարակալվում է արաբական թվանշանով (նկ. 1, նկ. 2 և այլն), անկախ տվյալ պատկերի տեսակից (գծագիր, սխեմա, գրաֆիկ և այլն) և թերթերի համարակալումից, նկարագրության տեքստի «գրաֆիկական պատկերների թվարկում» բաժնում հիշատակման հերթականությանը համապատասխան: Եթե նկարագրությունը պարզաբանվում է մեկ պատկերով, այն չի համարակալվում:

182. Գծագրի մեկ էջում կարող են զետեղվել մի քանի պատկերներ, ընդ որում, դրանք պետք է պարզորեն սահմանազատվեն մեկը մյուսից: Եթե երկու և ավելի թերթերում զետեղված պատկերները միասնական պատկերի մասեր են, ապա դրանք զետեղվում են այնպես, որ այդ պատկերը հնարավոր լինի ամբողջակազմել տարբեր թերթերում զետեղված պատկերներից` առանց որևէ մեկը բաց թողնելու: Առանձին պատկերները թերթում կամ թերթերում զետեղվում են այնպես, որ թերթերն առավելագույն չափով հագեցված լինեն, և գծագիրը հնարավոր լինի կարդալ թերթի երկար կողմը ուղղաձիգ տեղադրելիս: Եթե պատկերները զետեղվում են թերթի երկար կողմին զուգահեռ, ապա դրանց վերին մասը պետք է գտնվի թերթի ձախ կողմում:

183. Գծագրերը պատրաստվում են տեխնիկական գծագրերի պատրաստման կանոնների համաձայն:

184. Գերադասելի է գծագրերում օգտագործել ուղղանկյուն (օրթոգոնալ) պրոյեկցիաներ (տարբեր տեսքերով, կտրվածքներով և հատվածներով), կարող է օգտագործվել նաև աքսոնոմետրական պրոյեկցիան:

185. Կտրվածքները թեք ստվերագծով պետք է ցույց տալ այնպես, որ չխոչընդոտի հիմնական գծերի և հղումային նշանակումների պարզ ընթերցմանը:

186. Գծագրում յուրաքանչյուր տարր կատարվում է մյուսներին համամասն, բացառությամբ այն դեպքերի, երբ տարրը ավելի պարզ պատկերելու համար անհրաժեշտ է շեղվել համամասնությունից:

187. Գծագրերը կատարվում են առանց որևէ մակագրության, բացառությամբ կտրվածքների նշանակումներից («կտրվածք Ա-Ա» և այլն):

188. Գծագրի վրա չափսերը չեն նշվում: Անհրաժեշտության դեպքում դրանք բերվում են նկարագրության մեջ:

189. Գծագրի վրա պատկերված տարրերը նշանակվում են արաբական թվանշաններով, օգտակար մոդելի նկարագրությանը համապատասխան: Մի քանի նկարների վրա պատկերված միևնույն տարրը նշվում է միևնույն թվանշանով: Մի քանի նկարների վրա պատկերված տարբեր տարրերը չեն կարող նշվել միևնույն թվանշանով: Նկարագրության մեջ չհիշատակված նշանները գծագրերում չեն գրվում: Հանգույցները և մանրամասերը նշող թվանշանները կամ կտրվածքները և հատվածքները նշող տառանշանները, որպես կանոն, զետեղվում են պատկերված հանգույցի կամ մանրամասի սահմաններից դուրս և գծով միացվում են համապատասխան մասերին: Դուրսբերման գիծը տարվում է այնպես, որ հեշտությամբ տարբերվի նկարի տարրերի եզրագծերից: Եթե թվով նշված հանգույցը (տարրը և այլն) ամբողջությամբ պատկերված է առանձին նկարում, ապա այդ դեպքում տվյալ հանգույցի նշման գիծը չի տարվում: Գծագրերում տառանշանները գրվում են հայերենով, իսկ որտեղ դա ընդունված է` լատինական կամ հունական տառերով:

190. Գրաֆիկական պատկերը սխեմայի տեսքով ներկայացնելու դեպքում օգտագործվում են ստանդարտ պայմանական գրաֆիկական նշաններ: Կարող են մի տեսակի սխեմայում պատկերվել մեկ այլ տեսակի սխեմայի տարրեր, օրինակ, էլեկտրական սխեմայում` կինեմատիկական կամ հիդրավլիկական սխեմայի տարրեր: Սխեմայի տարրերը ուղղանկյունաձև գրաֆիկական նշաններով ներկայացնելու դեպքում, տարրի նշման թվանշանը կարող է գրվել անմիջապես ուղղանկյան մեջ: Որոշ դեպքերում տարրի նշման թվանշանը կարող է գրվել պատկերված սարքի եզրագծի ներսում` եզրագծի ներսում դատարկ տեղի առկայությունից կամ մի քանի տարրեր կամ ստվերագծված դաշտը գծով չհատելու անհրաժեշտությունից ելնելով:

191. Նկարագրության և հավակնության սահմանման մեջ գծագրեր, սխեմաներ և նկարներ չեն բերվում:

192. Լուսանկարները ներկայացվում են միայն որպես գրաֆիկական պատկերման այլ ձևերի լրացում: Բացառիկ դեպքերում լուսանկարը կարող է ներկայացվել որպես գրաֆիկական պատկերման հիմնական ձև, օրինակ, եթե անհրաժեշտ է ցույց տալ վիրահատության փուլերը և այլն:

 

Հաստատված է

Հայարտոնագրի պետի

2000թ. դեկտեմբերի 15-ի

N 69 հրամանով

 

ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՒԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ և

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Մաս 2. Գործերի վարումը Հայարտոնագրի հետ

 

X. Ներկայացուցչի նշանակումը

193 Տվյալ հայտով նամակագրություն վարելու և հայտի քննարկման ժամանակ իր շահերը պաշտպանելու համար հայտատուն կարող է նշանակել ներկայացուցիչ` տալով նրան լիազորագիր:

194. Հայտատուի` ՀՀ-ում մշտական բնակություն կամ գտնվելու վայր չունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի ներկայացուցիչ կարող է լինել միայն Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարը, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

195 Այլ հայտատուների համար որպես ներկայացուցիչ կարող է նշվել, մասնավորապես, հայտատուներից մեկը, եթե նրանք մի քանիսն են` օգտակար մոդելի հեղինակը, արտոնագրային հավատարմատարը կամ այլ անձ:

196. Լիազորագիրը տրվում է հայտը ներկայացնելիս կամ գործավարության ընթացքում և կցվում է հայտին:

197. Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են անօրինական և հաշվի չեն առնվում:

198. Ներկայացուցչի իրավասությունները գործում են մինչև լիազորագրում նշված իրավասությունների ավարտը, դրանց գործողության ժամկետի ավարտը, կամ մինչև այն ժամանակ, երբ Հայարտոնագիրը կծանուցի այդ իրավասությունների դադարեցման մասին:

199. Ներկայացուցչի նշանակումը հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից կարող է չեղյալ հայտարարվել գրավոր դիմումի ներկայացման միջոցով:

XI. Նամակագրությունը Հայարտոնագրի հետ

200. Նամակագրությունը վարում է հայտատուն կամ նրա կողմից, յուրաքանչյուր հայտի համար լիազորված ներկայացուցիչը: Հայտ ներկայացնելուց հետո դրան վերաբերող նյութերը ներկայացվում են հայտի համարի նշմամբ և հայտատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ: Եթե հայտատուն իրավաբանական անձ է, նրա անունից փաստաթղթերը ստորագրվում են սույն Կանոնների 53 կետով սահմանված կարգով: Հայտի համար չունեցող նյութերը վերադարձվում են առանց քննարկման, եթե հայտի համարը հնարավոր չէ որոշել անուղղակի ճանապարհով:

201. Օրենքով սահմանված ժամկետները հաշվարկվում են հետևյալ կերպ:

201.1. Եթե ժամկետը արտահայտված է «...ժամանակամիջոցում...», «...ոչ ուշ...», «... մինչև լրանալը...», «...թվականից...» ձևով, ապա դրա հաշվարկն սկսվում է նշված թվականին հաջորդող օրվանից:

201.2. Եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային է, ապա ժամկետի ավարտը համարվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

201.3. Եթե ժամկետն ավարտվում է այնպիսի ամսում, որում չկա համապատասխան ամսաթիվը, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

202. Եթե նամակագրությունն իրականացնում է հայտատուի ներկայացուցիչը, Հայարտոնագրի հետ գրագրության նպատակով, ապա ներկայացման ժամկետը հաշվարկվում է նրա կողմից այդ գրագրության ստացման թվականից:

203. Գործավարությունը Հայարտոնագրում վարում են հայերենով:

Այլ լեզվով ներկայացված նյութերին պետք է կցվի դրանց հայերեն թարգմանությունը:

Այլ լեզվով ներկայացված նյութը համարվում է չներկայացված, եթե այն ներկայացվել է առանց թարգմանության:

204. Հայարտոնագիր ներկայացրած նյութերը, որոնք ունեն ձևակերպման հետ կապված թերություններ և դժվար ընթեռնելի են, չեն քննարկվում;

Այդպիսի նյութեր ներկայացրած անձին ուղարկվում է համապատասխան ծանուցում:

XII. Հայտի փաստաթղթերում ուղղումներ և ճշգրտումներ կատարելը

205. Հայտի փաստաթղթերում ուղղումներ և ճշգրտումներ կատարվում են փոխարինող էջեր ներկայացնելու միջոցով:

206. Փոխարինող էջերը ներկայացվում են համապատասխան փաստաթղթի յուրաքանչյուր օրինակի համար առանձին, հայերեն լեզվով կամ փաստաթղթի հայերեն թարգմանությամբ և պետք է բավարարեն սույն Կանոնների 34-35-րդ կետերի պահանջներին:

207. Եթե ուղղումները վերաբերում են տպագրական սխալներին, մատենագիտական տվյալներում թույլ տրված անճշտություններին և այլն, և այդ ուղղումները չեն խանգարում տեքստի վերարտադրմանը, ապա հայտատուն կարող է ճշգրտումներ կատարելու անհրաժեշտության մասին գրել նամակում, առանց փոխարինող թերթեր ներկայացնելու:

XIII. Արտոնագիր ստանալու իրավունքի զիջումը

208. Եթե հայտ ներկայացնելուց հետո հայտով արտոնագիր ստանալու իր իրավունքը հայտատուն զիջում է այլ անձի, ապա Հայարտոնագիր ներկայացվում է դիմում, որի մեջ նշվում է այդ իրավունքն այլ անձի զիջելու մասին խնդրանքը, այդ անձի համաձայնությունը և նրա մասին սույն Կանոնների 39-րդ կետով նախատեսված տեղեկությունները:

209. Դիմումն ստորագրում է արտոնագիր ստանալու իրավունքը զիջող հայտատուն և այդ իրավունքը ձեռք բերող անձը` սույն Կանոնների 37-55-րդ կետերով նախատեսված կարգով:

XIV. Հայտի նյութերին ծանոթանալը

210.Հայտատուն (կամ նրա ներկայացուցիչը) կարող է ծանոթանալ իր ներկայացրած հայտին և դրան վերաբերող փաստաթղթերին ինչպես Հայարտոնագրում` նախապես համաձայնեցնելով ծանոթացման ժամկետը, այնպես էլ պահանջելով հայտի, հայտին վերաբերող փաստաթղթերի կամ դրանց մի մասի պատճենը` սահմանված չափով տուրքի վճարման դեպքում:

XV. Հայտի քննարկման ընթացքում փորձաքննության կողմից նշված փաստաթղթերին ծանոթանալը

211. Հայտատուն կարող է Հայարտոնագրից պահանջել փորձաքննության հարցման կամ որոշման մեջ նշված նյութերի պատճենները: Նշված նյութերն ուղարկվում են հայտատուի դիմումի ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում:

212. Եթե այդ նյութերը վերաբերում են չհրապարակված հայտին, ապա հայտատուն կարող է դրանց ծանոթանալ Հայարտոնագրում: Այդ նյութերի պատճենները հայտատուին չեն ուղարկվում:

XVI. Հայտի քննարկումը հայտատուի մասնակցությամբ

213. Հայտի հետ կապված հարցերի քննարկումը հայտատուի մասնակցությամբ անցկացվում է Հայարտոնագրի առաջարկությամբ կամ հայտատուի խնդրանքով, երկու կողմերն այդ հարցերին ծանոթանալուց հետո:

214. Փորձաքննության հարցերը կարող են շարադրվել այն հարցման մեջ, որում լրացուցիչ հայտնվում է հանդիպման նպատակահարմարության մասին, իսկ հայտատուի հարցերը` այդպիսի հանդիպման մասին դիմումի մեջ:

215. Հարցման դեպքում նրա պատասխանը հայտատուի կողմից ներկայացվում է Օրենքով սահմանված ժամկետում, անկախ նրանից, թե հայտատուն մտադրություն ունի մասնակցելու հայտի քննարկմանը, թե ոչ:

216. Քննարկման թվականը և ժամը նախապես համաձայնեցվում են:

217. Հանգամանքների փոփոխման դեպքում այն կողմը, որը նշանակված ժամկետին հնարավորություն չունի մասնակցելու հայտի քննարկմանը, այդ մասին տեղեկացնում է մյուս կողմին:

218. Եթե Հայարտոնագիրը կամ հայտատուն հայտի համատեղ քննարկումը համարում են անժամանակ կամ ոչ նպատակահարմար, Հայարտոնագրի առաջարկությունը կամ հայտատուի խնդրանքը կարող են մերժվել` բերելով համապատասխան փաստարկներ:

219. Առանց նախնական համաձայնության հայտատուի Հայարտոնագիր ներկայանալու դեպքում, հայտի համատեղ քննարկման մասին նրա խնդրանքը կարող է մերժվել:

220. Հայտի քննարկմանը կարող է մասնակցել հայտատուի կողմից լիազորված ներկայացուցիչը, սույն Կանոնների 193-199 կետերի պահանջների պահպանման պայմանով:

221. Անձը, որը միակ հայտատուն չէ, մյուս հայտատուների բացակայության դեպքում կարող է մասնակցել հայտի քննարկմանը միայն մյուսների կողմից տրված լիազորագրի առկայության դեպքում:

222. Հայտի քննարկումը հայտատուի մասնակցությամբ իրականացվում է բանակցությունների միջոցով կամ փորձաքննական խորհրդակցությունում:

223. Բանակցություններն անց են կացվում այն դեպքում, երբ հարցերը կարող են վճռվել անմիջականորեն փորձագետի և հայտատուի կողմից:

224. Փորձաքննական խորհրդակցություն է անցկացվում, եթե հարցի լուծման համար անհրաժեշտ է փորձաքննությանը նաև մի շարք փորձագետների մասնակցությունը:

225. Բանակցությունների կամ փորձաքննական խորհրդակցության արդյունքում, սահմանված ձևով կազմվում է արձանագրություն, որի մեջ նշվում են մասնակիցների մասին տեղեկություններ, կողմերի ներկայացրած փաստարկները և առաջարկությունները, ինչպես նաև հետագա գործավարության մասին եզրակացությունները (երկու օրինակից):

226. Արձանագրության մեջ կարող են բերվել հայտատուի (նրա ներկայացուցչի) կողմից առաջարկված օգտակար մոդելի հավակնության սահմանման նոր խմբագրությունը, հայտը հետ կանչելու մասին դիմումը, գրավոր բացատրություն պահանջող փորձաքննության հարցերը և այլն:

227. Արձանագրությունը ստորագրվում է փորձաքննական խորհրդակցության բոլոր մասնակիցների կողմից, որի մեկ օրինակը կցվում է հայտի նյութերին, մյուսը հանձնվում է հայտատուին:

228. Քննարկվող հարցերի վերաբերյալ անհամաձայնության դեպքում արձանագրության մեջ կարող է տեղ գտնել խորհրդակցության մասնակիցների հատուկ կարծիքը: Արձանագրության օրինակը, որը ընդգրկում է համապատասխան եզրակացություններ, կարող է փոխարինել փորձաքննության հարցմանը, ինչը ձևակերպվում է համապատասխան գրառմամբ:

229. Արձանագրությունը կարող է փոխարինել փորձաքննության հարցմանը տրված հայտատուի պատասխանին (եթե չեն խախտվում պատասխանի ներկայացման սահմանված ժամկետները): Այդ դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան գրառում:

XVII. Հարցմամբ պահանջվող նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգումը

230. Հայարտոնագրի հարցմամբ պահանջվող նյութերի ներկայացման երկամսյա ժամկետը համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում կարող է 6 ամսով երկարաձգվել:

231. Դիմումին կցվում է ժամկետի երկարաձգման համար սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

232. Եթե այդպիսի փաստաթուղթ չի ներկայացված, դիմումը համարվում է չտրված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

233. Ժամկետի երկարաձգման մասին դիմումը կարող է ներկայացվել հայտատուի կողմից հարցում ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում:

234. Պահանջվող նյութերի ներկայացման ժամկետը երկարաձգելու մասին հայտատուն ծանուցվում է:

235. Դիմումի ներկայացման ժամկետը խախտելու դեպքում, հայտատուի խնդրանքը չի բավարարվում, ինչի մասին նա ծանուցվում է:

XVIII. Բաց թողնված ժամկետների վերականգնումը

236. Օրենքի 37 հոդվածի համաձայն, Օրենքի 29 հոդվածով նախատեսված` օգտակար մոդելի հայտի փորձաքննության փուլերում, հայտատուի բաց թողնված ժամկետները կարող են վերականգնվել:

237. Բաց թողնված ժամկետները վերականգնելու մասին դիմումը, որը կարող է ներկայացվել սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, հայտատուի կողմից ներկայացվում է այն փաստաթղթի հետ մեկտեղ, որի ներկայացման ժամկետը բաց է թողնվել:

238. Դիմումին կցվում է սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

239. Եթե որոշվի, որ տվյալ կետում նշված պահանջները չեն պահպանված, դիմումը չի բավարարվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

XIX. Հայտի հետ կանչումը

240. Օրենքի 33 հոդվածի 1-ին կետի համաձայն, հայտի քննարկման ցանկացած փուլում հայտատուն կարող է հետ կանչել հայտը:

241. Հայտի հետ կանչման մասին դիմումը կարող է ներկայացվել մինչև հայտի մասին տեղեկությունների հրապարակումը կամ մինչև օգտակար մոդելի գրանցման թվականը:

242. Հետ կանչված հայտը իրավական հետևանքներ չունի, այսինքն դրա հետ կապված ոչ մի իրավական նշանակության գործողություն չի կարող կատարվել (այդպիսի հայտով փորձաքննություն չի կատարվում, պահպանական փաստաթուղթ չի տրվում, հայտը չի կարող փոխակերպվել գյուտի հայտի և այլն), և հայտատուի իրավունքները չեն կարող հետագայում հիմնվել այդ հայտի վրա (մասնավորապես հետագայում հայտ ներկայացնելիս չի կարելի հետ կանչված հայտի ներկայացման թվականով կամ լրացուցիչ նյութերի ներկայացման թվականով խնդրարկել առաջնություն), հետ կանչված հայտը չի ներառվում տեխնիկայի մակարդակի մեջ, երբ այլ հայտերի փորձաքննության ժամանակ ստուգվում է դրանց համապատասխանությունը նորության պահանջին, տե՛ս սույն Կանոնների 9-19-րդ կետերը:

243. ՀԵտ կանչման մասին ստացված դիմումի հիման վրա Հայարտոնագիրը որոշում է կայացնում հայտը հետ կանչված համարելու մասին, որի մեկ օրինակը ուղարկվում է հայտատուին:

244. Հայտի հետ կանչման մասին իր դիմումը չեղյալ համարելու վերաբերյալ հայտատուի դիմումը չի կարող հիմք հանդիսանալ սույն կետի (բ) ենթակետում նշված հայտի հետ կանչման հետևանքները վերացնելու համար:

245. Սույն Կանոնների 241-րդ կետի դրույթները գործում են նաև հետ կանչված կամ հետ կանչված համարված հայտերի նկատմամբ:

 

Մաս 3. ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԱՅԱՐՏՈՆԱԳՐՈՒՄ

 

XX. Հայտի ներկայացումը Հայարտոնագիր և փաստաթղթերի հետ վարվելու կարգը

Ստացված հայտի նյութերի գրանցումը

246. Հայարտոնագիր ներկայացվող հայտի նյութերը գրանցվում են` նշելով դրանց ստացման թվականը, եթե այդ նյութերը պարունակում են առնվազն հայտատուի անունը (անվանումը), դիմումը` արտոնագիր ստանալու մասին, օգտակար մոդելի հավակնության սահմանումը և նկարագրություն համարվող նյութերը, գծագրերը, եթե նկարագրության մեջ կա դրանց վկայակոչումը, և հայտ ներկայացնելու համար տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

247. Հայտին տրվում է Հայարտոնագրի իննանիշ գրանցման համար (առաջին տառը որոշում է հայտի պատկանելիությունը օգտակար մոդելի (U), հաջորդ` ավագ կարգերի չորս թվանշանները նշում են հայտի ներկայացման տարեթիվը, մնացած չորսը` հայտի տվյալ տարվա հերթական համարը, սկսելով 0001-ից):

248. Ստացված նյութերում արտոնագիր ստանալու մասին դիմումի մեջ հայտատուի կողմից նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում հայտատուն ծանուցվում է այդ մասին:

249. Ներկայացված հայտի նյութերի յուրաքանչյուր թերթի հակառակ երեսին Հայարտոնագիրը նշում է ստացման թվականը: Այդ ձևով թվագրվում է նաև այդ հայտով հետագա ողջ նամակագրությունը:

250. Հայտի գրանցված նյութերը հետ չեն վերադարձվում:

251. Հայտի նյութերին հայտատուն կարող է կցել իր երաշխավորագիրն այն մասին, որ ուղղումներ և լրացումներ իր կողմից չեն ներկայացվի: Այս դեպքում, եթե հայտը համապատասխանում է սահմանված պահանջներին, Հայարտոնագիրը օգտակար մոդելի արտոնագիր տալու որոշումը կարող է կայացնել մինչև Օրենքի 29 հոդվածի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի ավարտը:

Հայտը ներկայացնելու համար վճարված տուրքի ստուգումը

252. Հայտի գրանցված նյութերում ստուգվում է հայտը ներկայացնելու համար սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի առկայությունը: Այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հայտատուն ծանուցվում է բացակայող փաստաթուղթը երկամսյա ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:

253. Եթե հայտը ներկայացնելու համար տուրքը չի համապատասխանում սահմանված չափին կամ վճարված է հավակնության սահմանման անկախ կետերի քանակի համար սահմանվածից պակաս չափով, ապա հայտատուն ծանուցվում է տուրքի լրավճարման կամ հավակնության սահմանման ճշգրտման և/կամ տուրքի լրավճարման ճանապարհով վճարված տուրքի չափը հավակնության սահմանման անկախ կետերի քանակին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:

254. Օրենքի 29 հոդվածի 1-ին կետով սահմանված օգտակար մոդելի հայտի փորձաքննության անցկացման երկամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է սույն կետի համաձայն հարցման պատասխաններն ստանալու օրվանից:

Հայտի գաղտնիությունը

255. Հայտի մասին տեղեկությունները Հայարտոնագիր ներկայացնելու պահից մինչև դրանց պաշտոնական հրապարակումը համարվում են գաղտնի և ենթակա չեն ապօրինի հրապարակման:

XXI. Հայտի փորձաքննությունը

256. Հայտի փորձաքննության անցկացման ժամկետները

Օգտակար մոդելի հայտի փորձաքննությունը Հայարտոնագիրն անցկացնում է հայտի ներկայացման օրվանից երկամսյա ժամկետում:

Հայտի փորձաքննության բովանդակությունը

257. Փորձաքննության ընթացքում ստուգվում է`

հայտի անհրաժեշտ, այդ թվում` դրան կցվող փաստաթղթերի առկայությունը.

վճարված տուրքի չափի համապատասխանությունը սահմանված չափին, այդ թվում` հավակնության սահմանման անկախ կետերի և խնդրարկվող կոնվենցիայով առաջնությունների քանակներին.

հայտի անհրաժեշտ, այդ թվում` դրան կցվող փաստաթղթերի համապատասխանությունը Հայարտոնագրի պահանջներին, արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացված հայտի դեպքում` հայտի ներկայացման կարգի համապատասխանությունը Հայարտոնագրի պահանջներին.

վերաբերու՞մ է արդյոք օգտակար մոդելը այն առարկաներին, որոնց տրվում է իրավական պահպանություն.

օգտակար մոդելի համապատասխանությունը միասնության պահանջին.

արդյո՞ք ներկայացված լրացուցիչ նյութերը չեն փոխում հայտարկված օգտակար մոդելի էությունը և դրանց ներկայացման սահմանված կարգը.

միջազգային հայտը ազգային փուլ փոխադրելու Ժամկետների պահպանումը.

հայտատուի կողմից օգտակար մոդելի դասակարգման ճշտությունն ըստ ՄԱԴ-ի:

258. Փորձաքննության ընթացքում սահմանվում է`

հայտի ներկայացման թվականը.

միջազգային հայտը ազգային փուլ փոխադրման թվականը.

օգտակար մոդելի առաջնության թվականը.

օգտակար մոդելի ճիշտ դասակարգումն ըստ ՄԱԴ-ի գործող խմբագրության:

Հայտի պակաս կամ ուղղված նյութերը ներկայացնելու մասին հարցումը

259. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտը ձևակերպված է թերություններով, հայտատուին ուղարկվում է հարցում` հայտնաբերված թերությունների իրավական բնույթի փաստարկների նշումով, առաջարկելով հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել պակաս կամ ուղղված փաստաթղթերը:

260. Հարցման հիմք է հանդիսանում`

260.1. հայտի փաստաթղթերից առնվազն մեկի պակասը.

260.2. եթե հայտը ներկայացված է արտոնագրային հավատարմատարի միջոցով` հայտատուի կողմից տրված հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթղթի (լիազորագրի) պակասը, և/կամ եթե խախտված են այդպիսի հայտի ձևակերպման պահանջները.

260.3. հայտի փաստաթղթերի օրինակների քանակի սահմանվածից պակասը.

260.4. ՀՀ-ից դուրս մշտական բնակության վայր ունեցող ֆիզիկական կամ օտարերկրյա իրավաբանական անձի կողմից հայտը անմիջականորեն Հայարտոնագիր ներկայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա սահմանված է ՀՀ միջազգային պայմանագրով.

260.5. արտոնագիր տալու մասին դիմումում սույն Կանոններով նախատեսված տվյալների բացակայումը` ստորագրությունները, կնիքը (եթե անհրաժեշտ է).

260.6. տուրքերի վճարման հետ կապված հարցեր պարզելու անհրաժեշտությունը.

260.7. փաստաթղթերի ձևակերպման մեջ թերությունների բացահայտումը, որոնք խոչընդոտում են դրանց անմիջական վերարտադրմանը, հրապարակմանը, պահպանմանը, և/կամ անհնարին դարձնում դրանց` շահագրգիռ անձանց ծանոթանալը (թերթերի ձևաչափերի, ազատ դաշտերի չափերի նկատմամբ պահանջների խախտումը, տպագրության որակը և այլն, որոնք դժվարացնում են հայտի նյութերի ընթերցումը).

260.8. օգտակար մոդելի նկարագրությունում` սույն Կանոններով նախատեսված կառուցվածքային բաժինների բացակայությունը (եթե տեղեկությունները, որոնք պետք է լինեին համապատասխան բաժնում, բերված են այլ բաժնում` հարցում չի ուղղվում), նաև` նկարագրության կամ օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ հատկանիշի բնութագրի փոխարինումը այն տեղեկատվության աղբյուրի նշումով, որտեղ այդ հատկանիշը բացահայտված է.

260.9. հայտում ոչ հանրամատչելի կամ գաղտնի ճանաչված տեղեկատվական աղբյուրների նշումը.

260.10. օգտակար մոդելի հավակնության սահմանման կետը մեկ նախադասությամբ շարադրելու` սույն Կանոնների 91-124 կետերի պահանջների խախտումը.

260.11. հավակնության սահմանման մեջ այն օգտակար մոդելի առարկայի նշման բացակայությունը, որի համար խնդրարկվում է իրավական պահպանություն.

260.12. հավակնության սահմանման մեջ օգտակար մոդելի համապատասխան առարկայի հատկանիշների փոխարեն միայն դրա շահագործման և սպառման հատկությունների, իրագործման կամ օգտագործման դեպքում տեղի ունեցող էֆեկտների կամ երևույթների մասին տվյալների առկայությունը.

260.13. բազմօղակ հավակնության սահմանման կախյալ կետերում այնպիսի հատկանիշների առկայությունը, որոնց իրագործումը հանգեցնում է հակասությունների, կամ հակասում է հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին.

260.14. Կանոնների 109-111-րդ կետերի պահանջների (համաձայն որի հավակնության սահմանման անկախ կետը պետք է վերաբերի միայն մեկ օգտակար մոդելի) խախտումը.

260.15. հավակնության սահմանման մեջ այնպիսի կախյալ կետի առկայությունը, որը հանգեցնում է համապատասխան անկախ կետի հատկանիշի բացառման կամ փոխարինման.

260.16. հայտի փաստաթղթերի անհամապատասխանությունը (դիմումում բերված օգտակար մոդելի անվանումը չի համապատասխանում նկարագրությունում բերված վերնագրին, նկարագրության մեջ բացակայում են հավակնության սահմանման մեջ բերված հատկանիշները, գծագրերը չեն համապատասխանում նկարագրությանը և այլն).

260.17. ռեֆերատ կազմելուն վերաբերող` սույն Կանոնների 129-143-րդ կետերի պահանջների խախտումը.

260.18. սույն Կանոնների պահանջների այլ խախտումները, որոնք կարող են բացահայտվել առանց հայտարկված օգտակար մոդելի (օգտակար մոդելների խմբի) էությունը վերլուծելու.

261. Եթե հայտ ներկայացնելու համար տուրքը վճարված է ավելի պակաս, քան անհրաժեշտ է հավակնության սահմանման անկախ կետերին համապատասխան, ապա հայտատուին առաջարկվում է համապատասխանեցնել դրանք` ճշգրտելով կետերի քանակը և/կամ լրավճարելով տուրքը:

262. Հայտատուին հարցում կարող է ուղարկվել այնքան անգամ, ինչքան անհրաժեշտ է հայտի փաստաթղթերում թերությունները վերացնելու համար:

263. 260-րդ կետի համաձայն են ձևակերպվում ինչպես հայտատուի նախաձեռնությամբ, այնպես էլ հարցման հիման վրա ներկայացված փաստաթղթերը:

264. Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջվող նյութերը կամ այդ ժամկետի երկարաձգման մասին դիմումը, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է: Այս դեպքում հայտով գործավարությունը դադարեցվում է, նյութերը փոխանցվում են Հայարտոնագրի արխիվ:

265. Գործավարությունը կարող է շարունակվել սույն Կանոնների 236-239-րդ կետերի համաձայն` բաց թողնված ժամկետի վերականգնումից հետո:

Հայտի առարկայի դասակարգումը

266. Օգտակար մոդելի առարկան այս կամ այն տեխնիկայի բնագավառին վերաբերելու նպատակով, հայտի փորձաքննության կամ հայտով տեղեկատվության որոնման և/կամ օգտակար մոդելի փորձաքննության ընթացքում Հայարտոնագիրը հայտարկված օգտակար մոդելը դասակարգում է ՄԱԴ-ի գործող խմբագրությանը համապատասխան:

267. Դասակարգման ցուցիչ ընտրելիս հիմք է ընդունվում հայտարկվող օգտակար մոդելի հավակնության սահմանումը: Օգտակար մոդելի էությունը ավելի խոր հասկանալու համար հաշվի են առնվում նաև դրա նկարագրությունը և գծագրերը: Եթե հայտը վերաբերում է մի քանի առարկայի, որոնք պատկանում են ՄԱԴ-ի տարբեր բաժիններին, ապա սահմանվում են բոլոր համապատասխան ցուցիչները: Ընդ որում, առաջին ցուցիչը որոշվում է օգտակար մոդելի անվանումով:

Հայտի ներկայացման, միջազգային հայտը ազգային փուլ փոխադրման և առաջնության թվականների սահմանումը

268. Օրենքի 22 հոդվածի 1-ին կետի համաձայն, օգտակար մոդելի հայտի ներկայացման թվականը Հայարտոնագիրը սահմանում է հայտն ստանալու թվականով, եթե օգտակար մոդելի հայտը ներառում է առնվազն հայտատուի անունը (անվանումը), դիմում` արտոնագիր ստանալու մասին, օգտակար մոդելի հավակնության սահմանումը և նկարագրություն համարվող նյութերը:

269. Միջազգային հայտը, որում Հայաստանը նշված կամ ընտրված պետություն է, ազգային փուլ փոխադրելու թվական է համարվում միջազգային հայտի ստացման թվականը Հայարտոնագրում:

270. Օգտակար մոդելի առաջնությունը որոշվում է հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականով:

271. Օգտակար մոդելի առաջնությունը որոշվում է ավելի վաղ թվականով, եթե այն բավարարում է Օրենքի 22 հոդվածի 2-7-րդ կետերում նշված պահանջներին:

Կոնվենցիայով առաջնության սահմանումը

272. Օրենքի 22 հոդվածի 2-րդ կետի համաձայն, օգտակար մոդելի առաջնությունը կարող է որոշվել առաջին հայտն արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով, եթե օգտակար մոդելի հայտը Հայարտոնագիր է ներկայացվել նշված թվականից 12 ամսվա ընթացքում: Կոնվենցիայով առաջնության իրավունքից օգտվելու ցանկության մասին հայտատուն պարտավոր է նշել հայտը ներկայացնելիս կամ Հայարտոնագրի կողմից այն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում ` կցելով առաջին հայտի պատճենը, կամ ներկայացնել այն` հայտը Հայարտոնագիր ներկայացնելու օրվանից 3 ամսվա ընթացքում:

273. Կոնվենցիայով առաջնության խնդրարկման դեպքում ստուգվում է`

Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետություն ներկայացված առաջին հայտի վավերացված պատճենի առկայությունը: Եթե նշված պատճենը ներկայացված է հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականից հետո, ստուգվում է հայտատուի կողմից նշված թվականից 3 ամսվա ժամկետի պահպանումը: Եթե առաջին հայտերը մի քանիսն են, ապա նշված պայմանները պահպանվում են դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ առանձին.

հայտատուի կողմից առաջին հայտի ներկայացման թվականից 12-ամսյա ժամկետի պահպանումը.

կոնվենցիայով առաջնություն սահմանելու մասին դիմումը Հայարտոնագիր ներկայացնելու թվականից երկամսյա ժամկետում ներկայացնելու պահանջի պահպանումը.

հայտարկված օգտակար մոդելի էության բացահայտումն առաջին հայտում:

Առաջնությունը լրացուցիչ նյութերի ստացման թվականով սահմանումը

274. Օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի համաձայն ` առաջնությունը կարող է որոշվել լրացուցիչ նյութերն ստանալու թվականով, եթե դրանցով ձևակերպված նոր հայտը ներկայացվել է 3 ամսվա ընթացքում` սկսած Հայարտոնագրի այն ծանուցագրի ներկայացման օրվանից, որով հայտատուն տեղեկացվել է, որ սկզբնական հայտի նյութերում նկարագրված լուծման էությունը փոփոխելու պատճառով լրացուցիչ նյութերը հաշվի չեն առնվելու:

275. Լրացուցիչ նյութերի ստացման թվականով առաջնություն խնդրարկելու դեպքում ստուգվում են հետևյալ պայմանների պահպանումը`

275.1. հայտը, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, պետք է ներկայացվի Հայարտոնագիր 3 ամսվա ընթացքում` սկսած այն ծանուցագրի ներկայացման օրվանից, որով հայտատուն տեղեկացվել է, որ սկզբնական հայտի նյութերում նկարագրված լուծման էությունը փոփոխելու պատճառով լրացուցիչ նյութերը հաշվի չեն առնվելու.

275.2. հայտարկված օգտակար մոդելի էությունը պետք է բացահայտված լինի լրացուցիչ նյութերում, որոնց ներկայացման թվականով խնդրարկվում է առաջնությունը (հաշվի առնելով նաև այն սկզբնական հայտի բովանդակությունը, որով ներկայացվել են լրացուցիչ նյութերը):

Առաջնությունը նույն հայտատուի` ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով սահմանումը

276. Օրենքի 22 հոդվածի 4-րդ կետի համաձայն` առաջնությունը կարող է որոշվել նույն հայտատուի ավելի վաղ ներկայացրած նույն օգտակար մոդելի էությունը բացահայտող հայտի ներկայացման թվականով, եթե հայտը, որով պահանջվում է այդպիսի առաջնություն, Հայարտոնագիրն ստացել է ավելի վաղ ներկայացված հայտի գրանցման օրվանից 12 ամսվա ընթացքում:

277. Նույն հայտատուի` ավելի վաղ ներկայացված նույն օգտակար մոդելի էությունը բացահայտող հայտի ներկայացման թվականով առաջնություն խնդրարկելու դեպքում ստուգվում է հետևյալ պայմանների պահպանումը`

օգտակար մոդելի հայտը, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, պետք է ներկայացվի Հայարտոնագիր ավելի վաղ ներկայացված հայտի գրանցման օրվանից 12 ամսվա ընթացքում.

հայտը, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, պետք է ներկայացվի նույն հայտատուի կողմից.

հայտարկվող օգտակար մոդելը պետք է բացահայտված լինի ավելի վաղ ներկայացված օգտակար մոդելի հայտում:

278. Օրենքի 22 հոդվածի 5-րդ կետի համաձայն, օգտակար մոդելի առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված մի քանի հայտի հիման վրա, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ պետք է պահպանվեն վերը նշված բոլոր պահանջները:

279. Օրենքի 22 հոդվածի 6-րդ կետի համաձայն, հայտի առաջնությունը չի կարող որոշվել այն հայտի ներկայացման թվականով, որով արդեն պահանջվել է ավելի վաղ առաջնություն:

280. Ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով առաջնություն խնդրարկելու դեպքում ավելի վաղ ներկայացված հայտը (կամ հայտերը) համարվում է (են) հետ կանչված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

Զատված հայտով ներկայացված օգտակար մոդելի առաջնության սահմանումը

281. Օրենքի 22 հոդվածի 7-րդ կետի համաձայն, զատված (սկզբնական հայտից առանձնացված) հայտով օգտակար մոդելի առաջնությունը որոշվում է սկզբնական հայտի ստացման թվականով` հայտատուի կողմից հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

281.1. զատված հայտը պետք է ներկայացվի Հայարտոնագիր` մինչև սկզբնական հայտով արտոնագիր չտալու մասին որոշման ընդունումը, որի վիճարկման հնարավորություններն ամբողջովին սպառված են, կամ մինչև օգտակար մոդելի պետական գրանցումը, եթե արտոնագիր տալու մասին որոշում է ընդունվել.

281.2. զատված հայտով հայտարկված օգտակար մոդելը պետք է բացահայտված լինի սկզբնական հայտում կամ առաջին հայտում, եթե այն զատված է կոնվենցիայով հայտից և առաջնությունը խնդրարկվում է այդ հայտի առաջնության թվականով:

281.3 Կոնվենցիայով հայտից զատված հայտի առաջնությունը սահմանվում է Կոնվենցիայով խնդրարկվող առաջնության թվականով, իսկ ներկայացման թվականը` Կոնվենցիայով հայտի ներկայացման թվականով:

Մի քանի առաջնություն սահմանելու պայմանները

282. Եթե հայտատուն Հայարտոնագիր ներկայացված մեկ հայտով խնդրարկում է մի քանի առաջնություն, ապա այդպիսի առաջնություններից յուրաքանչյուրի համար ստուգվում է սույն Կանոնների 272-281-րդ կետերում նշված համապատասխան պահանջների պահպանումը:

283. Մեկից ավելի առաջնություն սահմանվում է և այն դեպքում, երբ հայտարկված է օգտակար մոդելների խումբ, որի մեջ մտնող օգտակար մոդելները նկարագրված են ներկայացված հայտին նախորդող մի քանի հայտերում:

284. Գյուտերի խմբի յուրաքանչյուր օգտակար մոդելին կամ այն օգտակար մոդելին, որը բնութագրված է ներկայացված այլնտրանքներից որևէ մեկով կամ ներկայացված միջակայքի որևէ արժեքով (կամ արժեքների տիրույթով), կարող է սահմանվել առաջնություն` դրան նախորդող հայտի ներկայացման թվականով, որում դա նկարագրված է:

285. Մասնակի առաջնություն կարող է սահմանվել այն դեպքում, երբ օգտակար մոդելներից մի քանիսը նկարագրված են նախորդող հայտում (երում), իսկ մնացածը` առաջին անգամ նոր հայտում: Այս դեպքում ավելի վաղ առաջնություն սահմանվում է միայն այն օգտակար մոդելների համար, որոնք նկարագրված են նախորդող հայտում (երում):

286. Եթե հավակնության սահմանման անկախ և կախյալ կետերում բնութագրված օգտակար մոդելների համար ներկայացման տարբեր թվականներ ունեցող երկու առաջին հայտերի հիման վրա խնդրարկվում են տարբեր կոնվենցիայով առաջնություններ, ստուգվում է երկու առաջին հայտերի վավերացված պատճենների առկայությունը և այդ հայտերի ներկայացման թվականի նկատմամբ 12-ամսյա ժամկետի պահպանումը:

287. Անկախ և կախյալ կետերում բնութագրված յուրաքանչյուր օգտակար մոդելի բացահայտումը ստուգվում է այն առաջին օգտակար մոդելի նկատմամբ, որի ներկայացման թվականով խնդրարկվում է նոր հայտով ներկայացված օգտակար մոդելի առաջնությունը:

Օգտակար մոդելի առաջնության թվականի սահմանման լրացուցիչ պայմանների ստուգումը

288. Սույն Կանոնների 272-287-րդ կետերին համապատասխան` առաջնության սահմանման պայմաններն ստուգելիս պետք է համոզվել, որ հայտը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնություն, կամ հայտը, որի համար ներկայացված են այդպիսի խնդրագրի հիմք հանդիսացող լրացուցիչ նյութեր, հետ կանչված չէ կամ չի համարվում այդպիսին:

Խնդրարկվող առաջնության սահմանման պայման հանդիսացող ժամկետների` հայտատուի կողմից պահպանումը ստուգելու ընթացքում պետք է ղեկավարվել սույն Կանոնների 201-րդ կետով:

289. Խնդրարկվող առաջնության հիմք հանդիսացող ավելի վաղ ներկայացված նյութերում (հայտում, լրացուցիչ նյութերում) հայտարկված օգտակար մոդելի բացահայտման պահանջի պահպանումը հաստատելու համար ստուգվում է`

նշվա՞ծ են, արդյոք, այդ նյութերում հայտարկված օգտակար մոդելի հավակնության սահմանման բոլոր հատկանիշները, և արդյո՞ք դրանք միայն գովազդային բնույթ չեն կրում.

արդյո՞ք օգտակար մոդելը այդ նյութերում բացահայտված է իրագործման համար բավարար լրիվությամբ: Կոնվենցիայով առաջնության խնդրարկման դեպքում տվյալ պայմանը ստուգելիս հայտատուին կարող է առաջարկվել ներկայացնել առաջին հայտի թարգմանությունը:

290. Եթե առաջնության հաստատման ընթացքում ի հայտ եկած հարցերը չեն խոչընդոտում հայտի փորձաքննության անցկացմանը, ապա դրանք պարզվում են հայտի քննարկման հետ կապված այլ հարցերի հետ միաժամանակ:

291. Եթե հայտատուն պահպանել է սույն Կանոնների 272-287-րդ կետերում նշված բոլոր պահանջները, ապա հայտարկված օգտակար մոդելի համար սահմանվում է խնդրարկված առաջնությունը:

292. Այն դեպքում, երբ օգտակար մոդելի առաջնությունը խնդրարկվում է կոնվենցիայով հայտից զատված հայտով ըստ սույն Կանոնների 281-րդ կետի պահանջների, օգտակար մոդելի առաջնությունը սահմանվում է կոնվենցիայով հայտի առաջնության, այլ ոչ թե Հայարտոնագիր ներկայացնելու թվականով: Ընդ որում, այս զատված հայտի ներկայացման թվական է համարվում կոնվենցիայով հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականը:

293. Եթե հայտատուի կողմից չի պահպանված 272-287-րդ կետերում նշված պահանջներից առնվազն մեկը, ապա օգտակար մոդելի առաջնությունը սահմանվում է հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականով, ինչի մասին հայտատուն նախապես ծանուցվում է: Եթե նշված պահանջները չեն պահպանված որևէ օգտակար մոդելի նկատմամբ, որը, օրինակ, բնութագրված է բազմօղակ հավակնության սահմանման կետերից որևէ մեկում, ապա միայն այս օգտակար մոդելի համար առաջնությունը սահմանվում է հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականով:

294. Այն դեպքում, երբ առաջնության թվականը սահմանելուց հետո հայտատուն ներկայացնում է փոփոխված հավակնության սահմանում, կատարվում է խնդրարկված առաջնության սահմանման հիմքերի կրկնակի ստուգում:

295. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական օգտակար մոդելներն ունեն առաջնության միևնույն թվականը, ապա արտոնագիրը կարող է տրվել այն հայտով, որն ունի Հայարտոնագիր ուղղված ավելի վաղ առաքման թվականի ապացույց: Այդ թվականները համընկնելու դեպքում, հայտատուների համաձայնությամբ, նրանց տրվում է մեկ արտոնագիր: Համաձայնության չգալու դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

Օգտակար մոդելի հավակնության սահմանման ստուգումը

296. Ստուգումն անցկացվում է օգտակար մոդելի սկզբնական կամ առաջին հայտի հավակնության սահմանման նկատմամբ, ընդ որում, եթե այն փոփոխվել է հայտատուի կողմից Օրենքի 29 հոդվածի 7-րդ կետին համապատասխան, ապա ստուգվում է փոփոխված հավակնության սահմանման սույն Կանոնների 319-332-րդ կետերի պահանջների պահպանումը:

297. Եթե օգտակար մոդելի հայտի փորձաքննության ընթացքում պարզվում է, որ այն ներկայացված է միասնության պահանջի խախտմամբ, հայտատուն ծանուցվում է այդ մասին և նրան առաջարկվում է հայտնել երկամսյա ժամկետում, թե ներկայացված հայտի շրջանակներում ո՞ր օգտակար մոդելն է ենթակա քննարկման, ապա հայտատուի պատասխանի հիման վրա ստուգումն անցկացվում է այդ օգտակար մոդելի նկատմամբ:

298. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցումը նշված ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնելու դեպքում քննարկվում է այն օգտակար մոդելը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը:

299. Ստուգման արդյունքների մասին հարցումով հայտատուին առաջարկվում է երկամսյա ժամկետում ներկայացնել օգտակար մոդելի ճշգրտված նկարագրությունը, հավակնության սահմանումը և գծագրերը (եթե անհրաժեշտ է): Նշված հարցումն անպատասխան թողնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:

300. Ստուգումն անցկացվում է հայտարկված օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ առկա էական հատկանիշների նկատմամբ, որոնց համախմբությունը բավարար է նշված տեխնիկական արդյունքն ստանալու համար: Ընդ որում, տեխնիկական արդյունքը կարող է չբխել արդի հասարակական պահանջից:

301. Եթե որոշվում է, որ հավակնության սահմանման անկախ կետը չի պարունակում օգտակար մոդելի նկարագրությունում կամ կախյալ կետում բացահայտված էական հատկանիշը (ները), որի բացակայության դեպքում հասանելի չէ տեխնիկական արդյունքը, ապա հայտատուին առաջարկվում է դա (դրանք) մտցնել հավակնության սահմանման անկախ կետի մեջ: Ընդ որում, բերվում են փաստարկներ, որոնք ապացուցում են տեխնիկական արդյունքի ստացման համար դրա անհրաժեշտությունը:

302. Եթե հավակնության սահմանումը բացի էական հատկանիշներից պարունակում է ոչ էական հատկանիշներ կամ հատկանիշներ, որոնք բնութագրում են հայտարկված օգտակար մոդելի օգտագործման կամ իրագործման մասնավոր ձևերը, ապա կարելի է պահանջել հայտատուի կարծիքը հավակնության սահմանման այդպիսի խմբագրության պահպանման նպատակահարմարության վերաբերյալ:

303. Օգտակար մոդելի հավակնության սահմանման ստուգումը ներառում է նաև սույն Կանոնների 91-97-րդ կետերի համաձայն հավակնության սահմանման հատկանիշների նույնականացման հնարավորության որոշումը:

304. Եթե պարզվում է, որ հատկանիշի նույնականացման համար անհրաժեշտ է օգտակար մոդելի նկարագրության հիման վրա ճշգրտել դրա բնութագրումը, ապա հայտատուին առաջարկվում է ճշգրտել այն:

305. Եթե հատկանիշի նույնականացման հնարավորության պայմանը պահպանված է, բայց դրա բնութագրման համար օգտագործված են տերմիններ, որոնք հնացած են կամ տեխնիկայի կոնկրետ բնագավառում ընդունված չեն, հայտատուին կարելի է առաջարկել համապատասխան ճշգրտում մտցնել օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ:

306. Եթե պարզվում է, որ հատկանիշը բնութագրված է այնպիսի հասկացություններով, որոնք չեն ապահովում դրա նույնականացման հնարավորությունը և հայտատուն հրաժարվում է ճշգրտել օգտակար մոդելի հավակնության սահմանումը, ապա հայտի հետագա քննարկման ընթացքում այդպիսի հասկացությունները հաշվի չեն առնվում:

307. Օգտակար մոդելի հավակնության սահմանման ստուգումը ներառում է նաև դրա համապատասխանեցումը սույն Կանոնների 91-97-րդ կետերի պահանջին` արդյո՞ք օգտակար մոդելի նկարագրությունը պարունակում է օգտակար մոդելը բնութագրող հասկացություններ:

308. Եթե բացահայտվում են այնպիսի հասկացություններ, որոնք հայտատուն օգտագործում է հավակնության սահմանման հատկանիշների բնութագրման համար, բայց դրանք բացակայում են օգտակար մոդելի նկարագրության մեջ, ապա հայտատուն ծանուցվում է, որ ներկայացված հավակնության սահմանումը հիմնված չէ նկարագրության վրա, և առաջարկվում է ներգրավել այդ հասկացությունները նկարագրության մեջ (եթե հայտատուն կարևորում է դրանց պահպանումը հավակնության սահմանման մեջ), կամ` այդ հասկացությունները հանել վերջինից:

309. Եթե հայտում բերված է միօղակ կամ մեկ անկախ կետով բազմօղակ հավակնության սահմանում, ապա ստուգվում է` արդյո՞ք այդպիսի հավակնության սահմանման մեջ բնութագրված է մեկ օգտակար մոդել:

310. Ստուգումը կատարվում է սույն Կանոնների 110-րդ և 112-րդ կետերի պահանջների համաձայն: Եթե պարզվում է, որ խախտված են նշված պահանջները, ապա հայտատուին ուղարկվում է հարցում այդ խախտումները վերացնելու և հավակնության սահմանումը ճշգրտելու առաջարկությամբ: Ընդ որում, հայտատուն ծանուցվում է նաև ճշգրտված հավակնության սահմանման մեջ միասնության պահանջը չխախտելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև հավակնության սահմանման ճշգրտումից հրաժարվելու դեպքում` քննարկման ենթակա օգտակար մոդելը նշելու անհրաժեշտության մասին:

311. Հետևաբար, եթե հատկանիշը բնութագրելու համար հայտատուն չի պահպանում այլընտրանքային հասկացությունների կիրառման պայմանները, ապա նա ծանուցվում է կատարված խախտման բնույթի մասին, նշելով կոնկրետ այլընտրանքային բնութագրեր (բոլորը, կամ հայտատուի կողմից բերվածներից մի քանիսը), որոնց նկատմամբ բացահայտված է այդ խախտումը:

312. Եթե հայտատուի կողմից առաջարկված է մի քանի անկախ կետ ունեցող բազմօղակ հավակնության սահմանում, ապա փորձաքննությունը վերլուծում է յուրաքանչյուր անկախ կետ (և դրա կախյալ կետերը) և որոշում` արդյո՞ք հավակնության սահմանման մեջ ընդգրկված օգտակար մոդելները ներկայացնում են միասնական մտահաղացում կազմող օգտակար մոդելների խումբ, անկախ այդ օգտակար մոդելներն առանձին կետերում կամ մեկ կետում այլընտրանքի ձևով ներկայացված լինելու հանգամանքից: Օգտակար մոդելի միասնությունը առկա է միայն այն դեպքում, երբ հայտարկված օգտակար մոդելների միջև կա տեխնիկական փոխադարձ կապ, որը ներառում է մեկ կամ մի քանի միանման կամ համապատասխան «հատուկ տեխնիկական հատկանիշներ», այսինքն` այնպիսի հատկանիշներ, որոնք որոշում են տեխնիկայի մակարդակի մեջ օգտակար մոդելներից յուրաքանչյուրի ներդրումը:

313. Եթե ստուգվում է անկախ կետերում բնութագրած օգտակար մոդելների տարբերակներին վերաբերելու ճշտությունը, անհրաժեշտ է համոզվել, որ տարբերակների` հայտատուի կողմից նշված նշանակությունները և տեխնիկական արդյունքները համընկնում են:

314. Տեխնիկական արդյունքների համընկնելու պայմանը խախտված չի համարվում, եթե խմբի օգտակար մոդելներից յուրաքանչյուրի համար նշված է մի քանի տեխնիկական արդյունք, որոնցից համընկնող է միայն մի մասը:

315. Տեխնիկական արդյունքների համընկնելու պայմանը խախտված չի համարվում նաև այն դեպքում, երբ բոլոր օգտակար մոդելների տեխնիկական ընդհանուր արդյունքի բնութագրումից բացի, որևէ մեկի ձևակերպումը լրացուցիչ ներառում է ինչ -որ հատուկ առանձնահատկություն: Օրինակ` «շփման նվազեցում»:

316. Եթե պարզվում է, որ հայտատուի կողմից ներկայացված հավակնության սահմանումը կազմված է սույն Կանոնների խախտմամբ, սակայն այդ խախտումները արգելք չեն հանդիսանում հայտարկվող օգտակար մոդելի արտոնագրաունակության ստուգմանը, ապա դրանք պարզվում են հայտի քննարկման հետ կապված այլ հարցերին զուգընթաց:

317. Եթե հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա փոփոխում է օգտակար մոդելի հավակնության սահմանումը, ապա ստուգումը կատարվում է 289-316-րդ կետերի համաձայն: Օգտակար մոդելի արտոնագրաունակությունը ստուգելու համար հաշվի են առնվում հավակնության սահմանման` հայտատուի կողմից ներկայացված փոփոխությունները:

318. Օգտակար մոդելի հավակնության սահմանման ստուգման ընթացքում պետք է ուշադրություն դարձնել հետևյալ հանգամանքներին`

318.1. արդյո՞ք օգտակար մոդելի անվանումը համապատասխանում է օգտակար մոդելը բնութագրող հատկանիշներին: Ստուգվում է սարքը բնութագրող հատկանիշների համախմբության առկայությունը հավակնության սահմանման մեջ.

318.2. արդյո՞ք լրացուցիչ կետերի բովանդակությունը համապատասխանում է դրանց ներկայացվող պահանջներին, այսինքն` արդյո՞ք այդ կետերում ներկայացված տեղեկատվությունը հանդիսանում է անկախ կետում բերված հատկանիշների համախմբության ճշգրտում կամ զարգացում, թե այդ հատկանիշները բնութագրում են օգտակար մոդելի այլ առարկա.

318..3. արդյո՞ք օգտակար մոդելի հավակնության սահմանման անկախ կետը չի պարունակում տարբեր տեսակի օգտակար մոդելների նկարագրություն, հաշվի առնելով, որ դրանք պետք է շարադրվեն տարբեր անկախ կետերում.

318.4. արդյո՞ք այս կամ այն հատկանիշի իրագործման տարբեր ձևերի ներառումը օգտակար մոդելի հավակնության սահմանման միևնույն կետում հիմնավորված է

318.5. արդյո՞ք ֆունկցիոնալ կախում ունեցող հատկանիշների տարբեր խմբերը հանդիսանում են այլընտրանքներ, այսինքն` խմբեր, որոնք նկարագրում են օբյեկտի կոնկրետ բնութագիրը և իրականացնում միանման ֆունկցիա.

318.6. Նամակագրության ընթացքում հայտատուի կողմից ներկայացված հավակնության սահմանման ստուգմամբ պարզվում է` արդյո՞ք այդ հավակնության սահմանումը չի պարունակում նոր անկախ կետ, որը չի վերաբերում հայտարկված օգտակար մոդելին:

Լրացուցիչ նյութերի ստուգումը

319. Հայտի փաստաթղթերի մեջ ուղղումներ կան ճշգրտումներ կատարող լրացուցիչ նյութեր (հայտատուի նախաձեռնությամբ կամ Հայարտոնագրի հարցման հիման վրա) ստանալու դեպքում ստուգվում է դրանց ներկայացման սահմանված ժամկետների պահպանումը հայտատուի կողմից:

320. Հայտատուն պետք է նշված նյութերը ներկայացնի համապատասխան հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

321. Հայտատուի կողմից սահմանված ժամկետների պահպանման ստուգումը կատարվում է սույն Կանոնների 201-րդ կետի համաձայն:

322. Հայտատուի նախաձեռնությամբ կամ Հայարտոնագրի հարցման հիման վրա լրացուցիչ նյութեր ստանալու դեպքում ստուգվում է` արդյո՞ք դրանք չեն փոփոխում հայտարկված օգտակար մոդելի էությունը: Լրացուցիչ նյութերը ճանաչվում են հայտարկված օգտակար մոդելի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ ներառվելու հատկանիշներ, որոնք բացակայում էին հայտի սկզբնական նյութերում:

323. Լրացուցիչ նյութերում բերված և հավակնության սահմանման մեջ ներառվելու ենթակա հատկանիշները ճանաչվում են հայտի սկզբնական նյութերում բացակայող, եթե հայտը Հայարտոնագրի կողմից ստանալու թվականի դրությամբ դրանք բացահայտված չեն հավակնության սահմանման կամ նկարագրության մեջ:

324. Եթե հայտի սկզբնական նյութերում օգտակար մոդելի հատկանիշն արտահայտված է ընդհանուր հասկացությամբ, առանց դրա իրագործման մասնավոր ձևերի բացահայտման, ապա լրացուցիչ նյութերում իրագործման այդպիսի ձևի ներկայացումը վերագրվում է հավակնության սահմանման մեջ ներառվելու ենթակա հատկանիշի և հիմք է հանդիսանում համարելու, որ այդ լրացուցիչ նյութերը փոփոխում են հայտարկված օգտակար մոդելի էությունը:

325. Այն հատկանիշները, որոնք բնութագրում են միայն նախորդող տեխնիկայի մակարդակի լուծումները (այդ թվում և ամենամոտ նմանակը), չեն վերաբերում հայտի սկզբնական նյութերում հայտարկված օգտակար մոդելի հատկանիշներին:

326. Այն դեպքում, երբ հայտը վերաբերում է տարբերակներ-օգտակար մոդելների խմբին, հայտի սկզբնական նյութերում պարունակվող խմբի որևէ օգտակար մոդելի հատկանիշներ են համարվում նկարագրության մեջ հենց այդ օգտակար մոդելի վերաբերյալ հիշատակված հատկանիշները:

327. Եթե հայտարկված օգտակար մոդելը վերաբերում է հայտնի սարքի նոր նշանակությամբ կիրառմանը, ապա օգտակար մոդելի էությունը փոփոխող են ճանաչվում այն լրացուցիչ նյութերը, որոնցում նշված են հայտի սկզբնական նյութերում բացակայող այլ նոր նշանակության կամ հայտնի օբյեկտը բնութագրող այլ հատկանիշներ:

328. Լրացուցիչ նյութերը չեն համարվում օգտակար մոդելի էությունը փոփոխող, եթե դրանք հայտարկված օգտակար մոդելի մասին պարունակում են հայտի սկզբնական նյութերում բացակայող տեղեկություններ, որոնք հավակնության սահմանման մեջ ներառվելու ենթակա հատկանիշներ չեն: Այդպիսի տեղեկություններ կարող են համարվել, մասնավորապես, օգտակար մոդելի իրագործմանը վերաբերող նոր (լրացուցիչ) տվյալները, օգտակար մոդելի իրագործման օրինակները, լրացուցիչ տեխնիկական արդյունքի ստացման հնարավորության նշումը, ճշգրտված գրաֆիկական նյութերը և այլն:

329. Եթե փորձաքննությունը գտնում է, որ լրացուցիչ նյութերը փոփոխում են հայտարկված օգտակար մոդելի էությունը, ապա հայտատուն ծանուցվում է այն մասին, թե ներկայացված լրացուցիչ նյութերից որո՞նք են փոփոխել օգտակար մոդելի էությունը:

330. Հայտատուի կողմից ճշգրտված և լրացուցիչ նյութերում ներկայացված հավակնության սահմանման ստուգման ընթացքում որոշվում է կատարված փոփոխությունները հայտարկված օգտակար մոդելին վերաբերելու հարցը:

331. Եթե լրացուցիչ նյութերը ամբողջությամբ կամ մասամբ փոփոխում են հայտարկված օգտակար մոդելի էությունը և/կամ ներկայացված են` չպահպանելով օգտակար մոդելի միասնության պահանջի պայմանները, ապա հայտատուն ծանուցվում է այն մասին, որ դրանք չեն կարող հաշվի առնվել փորձաքննության կողմից ամբողջությամբ կամ համապատասխան մասով:

332. Եթե պարզվել է, որ օգտակար մոդելի հայտում ուղղումներ կամ ճշգրտումներ կատարող լրացուցիչ նյութերը ներկայացվել են սույն Կանոնների 205-207-րդ կետերի պահանջների խախտումով, ապա հայտատուն ծանուցվում է դրա մասին և սույն Կանոնների 207-րդ կետի պահանջների չպահպանման հետևանքների մասին:

Հայտի փոխակերպումը

333. Օրենքի 31 հոդվածի համաձայն, օգտակար մոդելի հայտը կարող է փոխակերպվել գյուտի հայտի:

334. Այդ փոխակերպման վերաբերյալ հայտատուի ներկայացրած դիմումն ստանալուց հետո ստուգվում է դրա ձևակերպման համապատասխանությունը սույն Կանոնների 200-204-րդ կետերի պահանջներին և պարզվում է դիմում ներկայացնելու համար վճարված և սահմանված տուրքերի չափերի համապատասխանությունը:

335. Եթե դիմումը ձևակերպված չէ սահմանված պահանջներին համապատասխան, հայտատուն ծանուցվում է դրա մասին:

336. Եթե դիմումը ներկայացված է Օրենքի 31 հոդվածով սահմանված պայմանների և ժամկետի խախտմամբ, ապա հայտատուն ծանուցվում է հայտի փոխակերպման անհնարինության մասին:

337. Եթե դիմումի հետ մեկտեղ չի ներկայացվում տուրքի վճարման անդորրագիրը, ապա դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

338. Հայտը, որի փոխակերպումը չի կայացել, մնում է օգտակար մոդելի հայտ, և նրա վերաբերյալ կիրառվում են սույն Կանոնները:

339. Եթե պարզվում է, որ դիմումը ձևակերպված է սահմանված պահանջներին համապատասխան, ներկայացված է սահմանված ժամկետում, և միաժամանակ ներկայացված է սահմանված չափով տուրքի վճարման անդորրագիրը, ապա հայտը փոխակերպվում է, ինչի մասին ծանուցվում է հայտատուն, տեղեկացվելով, որ հայտի հետագա քննարկումը կիրականացվի գյուտի արտոնագիր ստանալու մասին հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման Կանոնների համաձայն:

340. Եթե հայտատուի կողմից հայտի փոխակերպման մասին ներկայացված դիմումի ստացման թվականի դրությամբ ներկայացվել են օգտակար մոդելի հայտով ճշգրտումներ կամ ուղղումներ կատարող լրացուցիչ նյութեր կամ օգտակար մոդելի ճշգրտված հավակնության սահմանումը, ապա այդ նյութերի ստուգումը կատարվում է սույն Կանոնների համաձայն, որի արդյունքների մասին ծանուցվում է հայտատուն:

341. Եթե օգտակար մոդելի հայտը հետ կանչված է կամ համարվում է հետ կանչված, ապա հայտի փոխակերպումը չի կատարվում:

342. Եթե հայտի փոխակերպման մասին դիմումը սույն Կանոնների 144-145 և 200-204-րդ կետերի համաձայն վերաբերում է հետ կանչված համարված հայտին, և դիմումի հետ մեկտեղ ստացվել է բաց թողնված ժամկետների վերականգնման խնդրագիր, ապա վերջինս քննարկվում է սույն Կանոնների 236-239-րդ կետերի համաձայն: Եթե հնարավոր է վերականգնել ժամկետը, ապա հայտատուն ծանուցվում է այդ մասին, ինչպես նաև հայտը փոխակերպելու մասին, եթե բավարարված են սույն կետով սահմանված պահանջները:

343. Եթե մինչև հայտը փոխակերպելու մասին հայտատուին ծանուցագիր ուղարկելը հայտատուից ստացվել է խնդրագիր հայտի փոխակերպման մասին իր դիմումը հետ կանչելու մասին, ապա հայտը համարվում է չփոխակերպված, իսկ վճարված տուրքը վերադարձման ենթակա:

344. Եթե հայտը փոխակերպելու մասին հայտատուին ծանուցագիր ուղարկելուց հետո հայտատուից ստացվել է խնդրագիր հայտի փոխակերպման մասին իր դիմումը հետ կանչելու մասին, ապա դա չի կարող է հիմք հանդիսանալ հայտի հակառակ փոխակերպման և վճարված տուրքի վերադարձման համար:

Արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը

345. Եթե հայտի փորձաքննության արդյունքում պարզվում է, որ այն վերաբերում է ոչ արտոնագրաունակ օգտակար մոդելի, ապա հայտատուին ուղարկվում է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում, որում լրացուցիչ ծանուցվում է այն մասին, որ բերված փաստարկներին չհամաձայնելու դեպքում, որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության անցկացման դիմում ներկայացնել:

346. Եթե հայտատուն չի համաձայնվում կրկնակի փորձաքննության որոշմանը, նա իրավունք ունի խնդրագիր ներկայացնելու Հայարտոնագրի բողոքարկման խորհուրդ` որոշումը ստանալու օրվանից երկամսյա ժամկետում (տե՛ս Օրենքի 29 հոդվածի 13-14 կետերը):

347. Եթե պարզվում է, որ հայտարկված օգտակար մոդելի հավակնության սահմանումն ունի մեկ անկախ կետ և կախյալ կետեր, և անկախ կետը չի համապատասխանում արտոնագրաունակության պայմաններից որևէ մեկին, իսկ հայտատուն հրաժարվում է ճշգրտել այդ կետը, կայացվում է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում:

348. Եթե պարզվում է, որ հայտարկված օգտակար մոդելի, որը բնութագրվել է մեկ անկախ կետ և կախյալ կետեր ունեցող բազմօղակ հավակնության սահմանումով, անկախ կետը համապատասխանում է արտոնագրաունակության պայմաններին, իսկ կախյալ կետերում պարունակվող օգտակար մոդելի բնութագրումը խոչընդոտում է հայտատուի կողմից նշված օգտակար մոդելի նշանակության իրականացմանը, կամ էլ հակասում է հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին, իսկ հայտատուն հրաժարվում է ճշգրտել կամ հանել այդ կախյալ կետերը, կայացվում է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում:

349. Այն դեպքում, երբ հայտատուի կողմից առաջարկված հավակնության սահմանումն ունի մեկ անկախ կետ և այն չի ներառում նկարագրության մեջ առկա օգտակար մոդելի էական հատկանիշը, ինչի արդյունքում օգտակար մոդելը չի համապատասխանում արտոնագրաունակության որևէ պայմանի, և հայտատուն հրաժարվում է մտցնել այդ հատկանիշը հավակնության սահմանման մեջ, կայացվում է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում:

350. Եթե պարզվում է, որ հավակնության սահմանման մեջ բնութագրված հայտարկված օգտակար մոդելների խմբից որևէ մեկը արտոնագրաունակ չէ, և հայտատուն հրաժարվում է ճշգրտել կամ հանել հավակնության սահմանումից այդ օգտակար մոդելի բնութագրումը, կայացվում է արտոնագիր տալը մերժելու մասին որոշում: Ընդ որում, որոշման մեջ հաստատվում է խմբի մյուս օգտակար մոդելի (օգտակար մոդելների) արտոնագրաունակությունը:

XXII. Օգտակար մոդելի արտոնագրի մասին տեղեկությունների հրապարակումը

351. Օրենքի 32 հոդվածի 1-ին կետի համաձայն արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա Հայարտոնագիրը օգտակար մոդելը գրանցում է ՀՀ պետական գրանցամատյանում և անկախ արտոնագրատերերի թվից նրանց տալիս է մեկ արտոնագիր: Գրանցամատյանում գրանցելու հետ միաժամանակ Հայարտոնագիրը իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին, հրապարակում է օգտակար մոդելի լրիվ նկարագրությունը:

352. Եթե հայտի փորձաքննության ընթացքում հայտարկված օգտակար մոդելը ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ճանաչվում է գաղտնի, ապա հայտատուն ծանուցվում է այդ մասին, և տրված արտոնագրի մասին տեղեկություններ չեն հրապարակվում:

353. Հայտատուի առևտրային շահերից ելնելով` արտոնագրի վերաբերյալ պաշտոնական տեղեկությունների հրապարակումը չի կարող հետաձգվել:

Օգտակար մոդելի արտոնագրի մասին հրապարակվող տեղեկությունների ցանկը

Օրենքի 32 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` Հայարտոնագիրը իր պաշտոնական տեղեկագրի «օգտակար մոդելների հայտեր» բաժնում օգտակար մոդելի արտոնագրի վերաբերյալ հրապարակում է հետևյալ տեղեկությունները`

հայտի համարը.

հայտը Հայարտոնագիր ներկայացնելու թվականը.

հայտատուի (հայտատուների) անունը և (կամ) անվանումը և նրա գտնվելու կամ բնակվելու վայրը.

հայտատուի երկրի կոդը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի.

հեղինակի (հեղինակների) անունը, եթե նա (նրանք) գրավոր չի հրաժարվել օգտակար մոդելի մասին հրապարակվող տեղեկության մեջ հիշատակվել որպես հեղինակ,

հեղինակի (հեղինակները) երկրի կոդը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի.

այն հայտի համարը, ներկայացման թվականը և երկրի կոդը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի, որի (որոնց) հիման վրա խնդրարկվում է ավելի վաղ առաջնություն.

ՄԱԴ-ի ցուցիչը (ցուցիչները), ինչպես դա (դրանք) որոշված է հայտի փորձաքննության ընթացքում.

օգտակար մոդելի անվանումը.

հավակնության սահմանումը (ռեֆերատը), որը կազմված է սույն Կանոնների 129-143-րդ կետերի պահանջներին համապատասխան:

Օգտակար մոդելի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ հեղինակին չհիշատակելը

354. Եթե արտոնագիր ստանալու դիմումի մեջ հեղինակը չի հայտնել օգտակար մոդելի հրապարակվող տեղեկատվության մեջ որպես հեղինակ չհիշատակվելու մասին իր խնդրանքը, ապա նա այդ մասին կարող է հայտնել առանձին դիմումով` մինչև հրապարակման տեխնիկական նախապատրաստման ավարտը:

Հեղինակը կարող է նշված դիմումը հետ կանչել նույն ժամկետում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                   «09»         01           2001 Թ.

                    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30101010

 

pin
Արտոնագրային վարչություն
15.12.2000
N 69
Հրաման