Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻ ...

 

 

322.0105.070214

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        02            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32214076

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

28 դեկտեմբերի 2013 թվականի N 105-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՂՆԱՀԱՐԿԵՐՈՒՄ ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման 4-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու պայմանագրի տիպային ձևը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի Իրավաբանական վարչության պետին` Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու մասին պայմանագրերի կնքման ժամանակ առաջնորդվել սույն հրամանի հավելվածով հաստատված պայմանագրի տիպային ձևով:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարին:

 

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական գույքի կառավարման

վարչության պետի

2013 թ. դեկտեմբերի 28-ի

N 105-Ն հրամանի

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԻՊԱՅԻՆ ՁԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՈՒ ՁԵՂՆԱՀԱՐԿԵՐՈՒՄ ԿԱՊԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ

 

    քաղ. Երևան                             20___թ. _______________ «___»

                                                     (բառերով)

 

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ______________________________ (այսուհետ` Սեփականատեր), ի դեմս ____________________________________ որը

(ազգանունը, անունը, պաշտոնը) գործում է __________________________________________________________ հիման

(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի) վրա, մի կողմից, ______________________________________________________________ (այսուհետ` (կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը) Օգտագործող-պատվիրատու), ի դեմս ________________________________________

(ազգանունը, անունը, պաշտոնը) որը գործում է ___________________________________________________ հիման

(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի) վրա, մյուս կողմից` ____________________________________________ (այսուհետ`

(ազգանունը, անունը, պաշտոնը) Կատարող), որը գործում է ____________________________________________ հիման

(կանոնադրության, լիազորագրի կամ այլնի) վրա, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԳԻՆԸ

 

1.1. Սույն պայմանագրով Սեփականատերը պարտավորվում է Օգտագործող-պատվիրատուի ժամանակավոր օգտագործմանը տրամադրել _______________________ հասցեի շենքի տանիքից (կամ ձեղնահարկից) _____ քմ մակերեսով տարածք (այսուհետ` Տարածք) Օգտագործող-պատվիրատուի կողմից կապի սարքավորումների (այսուհետ` Գույք), տեղակայման համար, իսկ Կատարողը պարտավորվում է հատկացված Տարածքում կատարել սպասարկում: Տարածքի մակերեսի մեջ չեն ներառվում մալուխների, էլեկտրական հաղորդալարերի, սարքավորումները սնուցող մալուխների մակերեսները:

1.2. Տարածքն օգտագործելու և այդ Տարածքում սպասարկում իրականացնելու համար Օգտագործող-պատվիրատուն պարտավորվում է կատարել վճարում ___________________ Հայաստանի Հանրապետության դրամի չափով` սույն պայմանագրի VI գլխով սահմանված կարգով և ժամկետներում:

 

II. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՔԸ

 

2.1. Սույն պայմանագրի կնքման համար հիմքն է հանդիսանում,

2.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը,

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշումը,

2.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 20__ թվականի _______________»___»-ի N _____ - Ն համատեղ հրամանը,

2.5. Օգտագործող-պատվիրատուի հայտը:

 

III. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Սեփականատերն իրավունք ունի`

3.1.1. Պահանջելու Կատարողից` տեղեկատվություն տրամադրելու Օգտագործող-պատվիրատուի կողմից Տարածքը նշանակությանը համապատասխան օգտագործելու վերաբերյալ:

3.1.2. Օգտագործող-պատվիրատուի կողմից Տարածքը Պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանն անհամապատասխան օգտագործելու դեպքում, խախտումը վերացնելու վերաբերյալ Օգտագործող-պատվիրատուին ուղարկված ծանուցումը նրա կողմից ստանալուց հետո 30-օրվա ընթացքում խախտումը չվերացնելու դեպքում պահանջել վաղաժամկետ լուծելու Պայմանագիրը:

3.2. Սեփականատերը պարտավոր է`

3.2.1. Կատարողի միջոցով Տարածքն Օգտագործող-պատվիրատուին տրամադրել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան:

3.2.2. Օգտագործող-պատվիրատուից պահանջել տեղադրելու այնպիսի Գույք, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների նորմերին և տեղադրված է պահանջվող կանոններին համապատասխան:

3.2.3. Ոչ ուշ, քան վեց ամիս առաջ, Օգտագործող-պատվիրատուին գրավոր տեղեկացնել (պատճենը տրամադրելով Կատարողին) Տարածքն ազատելու անհրաժեշտության մասին` կապված շենքում հիմնանորոգում կատարելու կամ շենքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քանդելու որոշման հետ:

3.2.4. Կատարողի միջոցով ապահովել Օգտագործող-պատվիրատուի և նրա ներկայացուցիչների անարգել մուտքը Տարածք` գույքի շահագործման հետ կապված գործողություններ իրականացնելու համար:

3.2.5. Օգտագործող պատվիրատուի և/կամ Կատարողի կողմից սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման վերաբերյալ բանավոր կամ գրավոր տեղեկատվություն ունենալու դեպքում ձեռնարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով նախատեսված միջոցներ:

3.3. Օգտագործող-պատվիրատուն իրավունք ունի`

3.3.1. Պահանջել Սեփականատիրոջից Տարածքը տրամադրել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան:

3.3.2. Պահանջել Կատարողից` իրականացնելու պատշաճ սպասարկում:

3.3.3. Պահանջել Կատարողից հատուցելու վնասները, որոնք առաջացել են վերջինիս կողմից սպասարկումը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով:

3.3.4. Լուծելու Պայմանագիրը` Սեփականատիրոջ կամ Կատարողի կողմից սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեպքում:

3.3.5. Միակողմանի լուծելու Պայմանագիրը, եթե, տեխնիկական և այլ հանգամանքներով պայմանավորված, վերացել է Օգտագործող-պատվիրատուի կողմից տվյալ Տարածքում կապի սարքավորման տեղակայման անհրաժեշտությունը` 6 (վեց) ամիս առաջ այդ մասին տեղեկացնելով Սեփականատիրոջը:

3.4. Օգտագործող-պատվիրատուն պարտավոր է`

3.4.1. Տարածքն օգտագործել Պայմանագրի պայմաններին և Տարածքի նշանակությանը համապատասխան:

3.4.2. Սեփականատիրոջը գրավոր տեղեկացնել Կատարողի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման մասին:

3.4.3. Տեղադրել այնպիսի Գույք, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթումների նորմերին:

3.4.4. Գույքը շահագործելու նպատակով կատարվող գործողություններով որևէ կերպ չխաթարել շենքն օգտագործողների բնականոն աշխատանքը:

3.4.5. Շենքի (կամ դրա մի մասի) կառուցվածքների (կոնստրուկցիաների) վթարային վիճակի, շենքը հիմնանորոգելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդելու դեպքում Սեփականատիրոջ գրավոր պահանջով ազատել Տարածքը` Պայմանագրի 3.2.3 ենթակետով սահմանված ժամկետում, բացառությամբ շենքի վթարային վիճակով պայմանավորված հրատապ աշխատանքների իրականացման նպատակով ավելի սեղմ ժամկետում Տարածքն ազատելու դեպքերի:

3.4.6. Տարածքը պահպանել պատշաճ սանիտարական վիճակում:

3.4.7. Սեփականատիրոջն անմիջապես տեղեկացնել Տարածքի յուրաքանչյուր վնասվածքի, վթարի կամ այլ իրադարձության մասին, որը վնաս է հասցրել (կամ կարող է հասցնել) շենքին և ժամանակին ձեռնարկել բոլոր հնարավոր և ողջամիտ միջոցները վտանգի կանխարգելման համար, եթե նման վնասվածքները, վթարները կամ իրադարձությունն առաջացել են Օգտագործող-պատվիրատուի մեղքով:

3.4.8. Օգտագործող-պատվիրատուն պարտավոր է վճարել վճարի յուրաքանչյուր օրվա կետանցի համար չվճարված գումարի վրա հաշվարկված տույժը` 0.1% չափով` մինչև պարտքի փաստացի մարումը:

3.4.9. Սահմանված ժամկետում կատարել Սեփականատիրոջ հանձնարարականները` ուղղված իր գործունեության ընթացքում առաջացած այնպիսի իրավիճակների վերացմանը, որոնք վտանգի են ենթարկում շենքը:

3.4.10. Իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում մեկշաբաթյա ժամկետում գրավոր տեղեկացնել Սեփականատիրոջը:

3.4.11. Տարածք մուտք գործել համապատասխան լիազորագրով կամ գրությամբ մատնանշումով` մուտք գործողի որպես ներկայացուցչի անուն-ազգանունը, անձնագրային տվյալները, ստորագրված և կնքված իրավասու պաշտոնատար անձի կողմից:

3.5. Կատարողն իրավունք ունի`

3.5.1. Պահանջելու Օգտագործող-պատվիրատուից Տարածքն օգտագործել Պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան:

3.5.2. Պահանջելու Օգտագործող-պատվիրատուից Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով վճարել վճարները:

3.6. Կատարողը պարտավոր է`

3.6.1. Պատշաճ կերպով կատարել սույն պայմանագրի I գլխի 1.1 կետով ստանձնած սպասարկման պարտավորությունը: Սպասարկումը ներառում է`

ա. էլեկտրամատակարարման համակարգի անխափան աշխատանք,

բ. վերելակի անխափան աշխատանք,

գ. սանիտարահիգիենիկ պայմանների ապահովում,

դ. Տարածքի անհրաժեշտ լուսավորության ապահովում,

ե. աղբահանության ապահովում,

զ. անվտանգության ապահովում,

է. Տարածքի և տեղակայված Գույքի պահպանություն:

3.6.2. Ապահովել մյուս սեփականատերերի համաձայնությունը, եթե Գույքը տեղադրվում է բաժնային սեփականություն համարվող Տարածքներում:

3.6.3. Սեփականատիրոջը գրավոր տեղեկացնել Օգտագործող-պատվիրատուի կողմից Պայմանագրով սահմանված պարտավորության ցանկացած խախտման մասին:

3.6.4. Սեփականատիրոջ կողմից Պայմանագրից բխող հարցումների դեպքում եռօրյա ժամկետում տրամադրել համապատասխան տեղեկատվություն:

3.6.5. Թույլատրել Օգտագործող-պատվիրատուին մուտք գործել Տարածք Պայմանագրի 3.4.11 ենթակետով պահանջվող փաստաթղթի հիմքով:

 

IV. ՏԱՐԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

4.1. Պայմանագիրը ստորագրելուց հետո հաջորդ օրը Կատարողն Օգտագործող-պատվիրատուին տրամադրում է Պայմանագրի I գլխի 1.1 կետով սահմանված Տարածքը` Գույքը տեղակայելու համար, որի վերաբերյալ կազմվում է Պայմանագրի անբաժանելի մասը կազմող Արձանագրություն` Ձև N 1-ին համապատասխան:

 

V. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1. Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Պայմանագրի կողմերը պատասխանատվություն են կրում Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման համար:

5.2. Պայմանագրի Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը անհաղթահարելի ուժի ազդեցության կամ իրավիճակի հետևանք է, որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ նախապես կանխել:

 

VI. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

(VI գլուխը խմբ. 30.08.16 թիվ 90-Ն հրաման)

 

6.1. Օգտագործող-պատվիրատուն Տարածքի տրամադրման և սպասարկման համար սույն պայմանագրի 1-ին կետի 1.2 կետով սահմանված յուրաքանչյուր ամսվա վճարները վճարում է անկանխիկ` Սեփականատիրոջ կողմից տրամադրված N_____________ դեպոզիտ (ժամանակավոր) հաշվին փոխանցելու միջոցով, ամսական կտրվածքով` մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսի 20-ը:

6.2. Կատարողը (սպասարկող ՊՈԱԿ-ը կամ այլ պետական կառավարչական հիմնարկը) և Սեփականատերը պարտավոր են մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսի 10-ը օգտագործող-պատվիրատուի անվամբ դուրս գրել էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ` նշելով սույն պայմանագրի 6.1 կետում ամրագրված դեպոզիտ (ժամանակավոր) հաշվեհամարը և իրենց կողմից ստացվող եկամտին (հասույթին) համապատասխան գումարը հետևյալ համամասնությամբ.

 

Կատարող` _______________________________________________ ՀՀ դրամ,

(գումարը թվերով և տառերով)

 

Սեփականատեր` __________________________________________ ՀՀ դրամ:

(գումարը թվերով և տառերով)

 

6.3. Սեփականատիրոջ դեպոզիտ (ժամանակավոր) հաշվին Օգտագործող-պատվիրատուի կողմից վճարումը կատարելուց հետո, Սեփականատերը պարտավոր է այն բաշխել` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 20__ թվականի _______________»___»-ի N ____ -Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 20__ թվականի _______________»___»-ի N ____ -Ն համատեղ հրամանը:

 

VII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

7.1. Սույն պայմանագիրը համարվում է կնքված ստորագրման պահից:

7.2. Սույն պայմանագրի գործողության ժամկետի սկիզբ է համարվում Պայմանագրի IV գլխի 4.1 կետով սահմանված` Տարածքի տրամադրման վերաբերյալ Արձանագրության ստորագրման օրը:

7.3. Սույն պայմանագիրն գործում է մինչև 20__ թվականի _________»___»-ը:

7.4. Եթե կողմերից ոչ մեկը Պայմանագրի 7.3 կետում նշված ժամկետը լրանալուց 10 աշխատանքային օր առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս կողմերին ժամկետը լրանալու հիմքով Պայմանագիրը դադարեցնելու մասին, ապա Պայմանագրի գործողությունը շարունակվում է` Պայմանագրի 7.3 կետով սահմանված նույն ժամկետով և Պայմանագրով սահմանված պայմաններով:

 

VIII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

8.1. Սեփականատիրոջ պահանջով սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել, եթե Օգտագործող-պատվիրատուն`

8.1.1. Տարածքն օգտագործել է սույն պայմանագրի պայմանների կամ դրա նշանակության էական կամ բազմակի խախտումներով:

8.1.2. Էականորեն վատթարացրել է Տարածքի վիճակը:

8.1.3. Սույն պայմանագրով սահմանված վճարի վճարման ժամկետը խախտել է իրար հաջորդող երեք և ավելի անգամ:

8.2. Օգտագործող-պատվիրատուի պահանջով սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել, եթե`

8.2.1. Սեփականատերը սույն պայմանագրով սահմանված կարգով Օգտագործող-պատվիրատուի օգտագործմանը չի տրամադրել Տարածքը կամ Սեփականատերը կամ Կատարողը խոչընդոտներ են ստեղծել Տարածքը Պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար:

8.2.2. Օգտագործման տրամադրված Տարածքն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին Սեփականատերն իմացել և չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել Օգտագործող-պատվիրատուին, և վերջինս չէր կարող հայտնաբերել Պայմանագիրը կնքելիս:

8.2.3. Ի հայտ են եկել Տարածքի հետ կապված այլ խնդիրներ, որոնց համար Օգտագործող-պատվիրատուն պատասխանատու չէ, և Տարածքը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

8.2.4. Կատարողը չի կատարել պատշաճ սպասարկում և Օգտագործող-պատվիրատուի կողմից Սեփականատիրոջը տեղեկացնելուց հետո որևէ միջոց չի ձեռնարկվել խնդրի կարգավորման համար:

8.2.5. Էլեկտրոնային հաղորդակցության ցանցի փոփոխություններով պայմանավորված` տվյալ Տարածքում կապի սարքավորումների տեղակայման անհրաժեշտությունը վերացել է:

8.2.6. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել այդ մասին Օգտագործող-պատվիրատուի կողմից 6 (վեց) ամիս առաջ Սեփականատիրոջը տեղեկացնելուց հետո, եթե կողմերի համաձայնությամբ ավելի կարճ ժամկետ չի սահմանվել:

 

IX. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

9.1. Օգտագործող-պատվիրատուի կողմից 3.2.3 ենթակետով սահմանված դեպքում տարածքն ազատելուց հետո պայմանագրի գործողության ժամկետը կասեցվում է մինչև վերանորոգման ավարտը, ընդ որում` պայմանագրի գործողության կասեցման ժամանակահատվածի համար Օգտագործող-պատվիրատուի կողմից վճարներ չեն կատարվում:

9.2. Հիմնանորոգման ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում Սեփականատերը պարտավոր է գրավոր տեղեկացնել Օգտագործող-պատվիրատուին` Գույքը տեղակայելու հնարավորության վերաբերյալ:

9.3. Պայմանագրի 9.1 կետով սահմանված կասեցումը վերանում է Օգտագործող-պատվիրատուի և Կատարողի միջև Գույքի տեղակայման արձանագրություն կազմելու օրը:

9.4. _____________________________ հասցեի շենքի և/կամ Տարածքի օտարման դեպքում Սեփականատերը պարտավոր է օտարումից առաջ գրավոր տեղեկացնել այդ մասին Օգտագործող-պատվիրատուին` շենքի և/կամ Տարածքի օտարման պայմանագրում պարտադիր կարգով ներառելով դրույթ այն մասին, որ շենքի և/կամ Տարածքի նոր Սեփականատերը պարտավորվում է շենքի և/կամ Տարածքի ձեռքբերման պահից սկսած 6 (վեց) ամսվա ընթացքում ապահովել Տարածքում տեղակայված Գույքի պատշաճ սպասարկումը, չխոչընդոտել Գույքի բնականոն շահագործմանը, չկատարել Գույքի տեղակայման պայմանների փոփոխություններ և նշված ժամկետի ընթացքում չներկայացնել Գույքի ապամոնտաժման պահանջ:

9.5. Կասեցման հիմքերը վերանալուց հետո Պայմանագրի գործողությունը շարունակվում է:

9.6. Պայմանագրում կատարվող փոփոխությունները և լրացումները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում և ձևակերպում լրացուցիչ համաձայնագրով, որը ուժ է ստանում ստորագրման պահից:

9.7. Կողմերի անվանման, գտնվելու վայրի, բանկային վավերապայմանների փոփոխման կամ վերակազմավորման դեպքում նրանք պարտավոր են մեկշաբաթյա ժամկետում միմյանց գրավոր տեղեկացնել տեղի ունեցած փոփոխությունների մասին:

9.8. Կողմերից որևէ մեկի վերակազմակերպման դեպքում սույն պայմանագրով սահմանված իրավունքներն ու պարտականությունները անցնում են նրա իրավահաջորդին:

9.9. Սույն պայմանագրով նախատեսված կարգով Պայմանագրի վաղաժամկետ դադարումը կողմերին չի ազատում մինչև սույն պայմանագրի դադարման պահը միմյանց հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումից:

 

X. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

10.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

XI. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11.1. Սույն պայմանագրից ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով:

11.2. Բանակցությունների միջոցով համաձայնության չգալու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

XII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

12.1. Սույն պայմանագիրը կազմված է 3 (երեք) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

 

XIII. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ/ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

    Սեփականատեր                                          Կատարող

    ___________________________              ___________________________

    (գտնվելու վայրը)                         (գտնվելու վայրը)

    (բնակության վայրը)                       (բնակության վայրը)

    ___________________________              ___________________________

    (բանկային վավերապայմանները)              (բանկային վավերապայմանները)

    ___________________________              ___________________________

        (ստորագրություն)                         (ստորագրություն)

 

    Կ. Տ.                                    Կ. Տ.

 

Օգտագործող-պատվիրատու

___________________________

                            (գտնվելու վայրը)

                           (բնակության վայրը)

                       ___________________________

                       (բանկային վավերապայմանները)

                       ___________________________

                            (ստորագրություն)

                                  Կ. Տ.

 

Ձև N 1

 

    քաղ. Երևան                                    «___» _____________20 թ.

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ______________________________________________________ -ի (Սեփականատեր), __________________________ -ի (Օգտագործող-պատվիրատու) և __________________________ -ի (Կատարող) միջև կնքված կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման N ____ պայմանագրի ____________________________________________________ (Սեփականատեր), 20__ թվականի __________________ «___» -ի N _______ - Ա հրամանով ստեղծված հանձնաժողովը հանձնում է, իսկ «_______________________________________» -ը (Օգտագործող-պատվիրատու), ի դեմս ընկերության տնօրեն ___________________________________ -ի ժամանակավոր օգտագործման է ընդունում _____________________________________ հասցեում գտնվող շենքի ________________________-ից ______ քմ մակերեսով տարածքը:

Տարածքը տրամադրելու պահին այն գտնվում է _____________________ վիճակում:

 

    Հանձնող հանձնաժողով`                   ______________________ նախագահ

                                           ______________________ անդամներ

Ընդունող`

 

 

pin
Կադաստրի կոմիտե
28.12.2013
N 105-Ն
Հրաման