Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

040.0704.070612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մայիսի 2012 թվականի N 704-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՏԱՐԱԾՔ (ԳՈՒՅՔ) ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետը չեղյալ է ճանաչվել 18.11.16 թիվ 1166-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 27.09.12 թիվ 1456-Ն որոշում)

2. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված` ստորև նշված տարածքները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին`

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Ռոմանի 7 հասցեում գտնվող շենքի` 257.5 քառ. մետր մակերեսով 1-ին հարկը և 2-րդ հարկի` 171.6 քառ. մետր մակերեսով տարածքը.

2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պ. Սևակի 7 հասցեում գտնվող շենքի` 249.2 քառ. մետր մակերեսով 1-ին հարկը և 2-րդ հարկի` 174.3 քառ. մետր մակերեսով տարածքը.

3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի 14 հասցեում գտնվող վարչական շենքի` 630.93 քառ. մետր մակերեսով 1-ին և 669.26 քառ. մետր մակերեսով 2-րդ հարկերը:

(2-րդ կետը փոփ. 27.09.12 թիվ 1456-Ն որոշում)

3. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված` Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի` 252.1 քառ. մետր և 2-րդ հարկի` 175.1 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված` Գյումրի քաղաքի Ղանդիլյան 51/11 հասցեում գտնվող շենքի` 940 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին տարածք ամրացնելու և գույք հանձնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1793-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 321-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը և որոշման 5-րդ կետը:

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու և Վայոց ձորի մարզպետների և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված տարածքների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցների հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.05.2012
N 704-Ն
Որոշում