Սեղմել Esc փակելու համար:
{03.04.2017 - 17.02.2018} ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{03.04.2017 - 17.02.2018} ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.04.2017  -ից մինչեւ   17.02.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.0860.280611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2011 թվականի N 860-Ն

 

i

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ, ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 16.03.17 թիվ 275-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացել արտաբյուջետային հաշիվ` `իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների մատուցումից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվեգրման նպատակով:

(2-րդ կետը փոփ. 08.10.15 թիվ 1145-Ն, 16.03.17 թիվ 275-Ն որոշումներ)

3. Սահմանել, որ`

i

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված արտաբյուջետային հաշվի միջոցները տնօրինվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվին համապատասխան.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում սույն կետի 1-ին ենթակետում նշված արտաբյուջետային հաշվի միջոցների գոյացման և տնօրինման մասին հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մեջ ներառելու համար:

(3-րդ կետը փոփ. 08.10.15 թիվ 1145-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 08.11.12 թիվ 1455-Ն որոշում)

i

4.1. Սույն որոշման N 1 հավելվածում նշված վճարովի ծառայությունները, բացառությամբ N 1 հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված ծառայությունների, ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը, որը պետք է ներառի տվյալներ համապատասխան ծառայության տեսակի, ծառայությունների մատուցման ժամկետի և վճարի չափի մասին: Դիմումին կից պետք է ներկայացվի նաև վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:

(4.1-ին կետը լրաց. 08.11.12 թիվ 1455-Ն որոշում)

i

4.2. Հաստատել շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը` համաձայն N 3 հավելվածի:

(4.2-րդ կետը լրաց. 08.10.15 թիվ 1145-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 08.11.12 թիվ 1455-Ն, 08.10.15 թիվ 1145-Ն, 16.03.17 թիվ 275-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 2-ի

N 860-Ն որոշման

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |         Ծառայության տեսակը            |Ծառայության    |Վճարի    |

|ը/կ|                                       |մատուցման      |չափը     |

|   |                                       |ժամկետը        |(դրամ)   |

|___|_______________________________________|_______________|_________|

| 1 |                  2                    |        3      |      4  |

|___|_______________________________________|_______________|_________|

|1. |Հասարակական միավորումների (բացառությամբ|մեկ            |    60000|

|   |կուսակցությունների և  կրոնական         |աշխատանքային   |         |

|   |կազմակերպությունների), հիմնադրամների,  |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |արհեստակցական                          |երեք           |    40000|

|   |միությունների, գործատուների            |աշխատանքային   |         |

|   |միությունների պետական գրանցում         |օրվա ընթացքում |         |

|   |(ներառյալ փոփոխությունների գրանցումը,  |_______________|_________|

|   |բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի  |հինգ           |    30000|

|   |մասին տեղեկությունների փոփոխության) կամ|աշխատանքային   |         |

|   |գրանցման գրավոր մերժում` նշելով մերժման|օրվա ընթացքում |         |

|   |հիմքերը: Առաջին գրավոր մերժման դեպքում |               |         |

|   |մեկ ամսվա ընթացքում մերժման համար հիմք |               |         |

|   |հանդիսացող պատճառները վերացնելու       |               |         |

|   |դեպքում պետական գրանցումն իրականացվում |               |         |

|   |է վճարված գումարին համապատասխան        |               |         |

|   |ժամկետներում:                          |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|2. |Հասարակական միավորումների (բացառությամբ|երկու          |   100000|

|   |կուսակցությունների և  կրոնական         |աշխատանքային   |         |

|   |կազմակերպությունների), հիմնադրամների,  |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |արհեստակցական                          |երեք           |     5000|

|   |միությունների, գործատուների            |աշխատանքային   |         |

|   |միությունների գործադիր մարմնի ղեկավարի |օրվա ընթացքում |         |

|   |մասին տեղեկությունների փոփոխությունների|               |         |

|   |պետական գրանցում կամ գրանցման գրավոր   |               |         |

|   |մերժում` նշելով մերժման հիմքերը: Առաջին|               |         |

|   |գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա       |               |         |

|   |ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող|               |         |

|   |պատճառները վերացնելու դեպքում պետական  |               |         |

|   |գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է|               |         |

|   |վճարված գումարին համապատասխան          |               |         |

|   |ժամկետներում:                          |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|3. |Վերակազմակերպումների պետական գրանցում  |երկու          |   100000|

|   |կամ գրանցման գրավոր մերժում` նշելով    |աշխատանքային   |         |

|   |մերժման հիմքերը: Առաջին գրավոր մերժման |օրվա ընթացքում |         |

|   |դեպքում մեկ ամսվա ընթացքում մերժման    |_______________|_________|

|   |համար հիմք հանդիսացող պատճառները       |հինգ           |    50000|

|   |վերացնելու դեպքում պետական գրանցումն   |աշխատանքային   |         |

|   |իրականացվում է վճարված գումարին        |օրվա ընթացքում |         |

|   |համապատասխան ժամկետներում:             |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|4. |Սույն ցանկի 1-ին կետում չնշված ոչ      |մեկ            |    30000|

|   |առևտրային  կազմակերպությունների        |աշխատանքային   |         |

|   |(բացառությամբ կուսակցությունների և     |օրվա ընթացքում |         |

|   |կրոնական կազմակերպությունների), ինչպես |               |         |

|   |նաև  առևտրային  կազմակերպությունների ոչ|               |         |

|   |նմուշային կանոնադրությունների դեպքում` |               |         |

|   |պետական գրանցում կամ գրանցման գրավոր   |               |         |

|   |մերժում` նշելով մերժման հիմքերը: Առաջին|               |         |

|   |գրավոր մերժման դեպքում մեկ ամսվա       |               |         |

|   |ընթացքում մերժման համար հիմք հանդիսացող|               |         |

|   |պատճառները վերացնելու դեպքում պետական  |               |         |

|   |գրանցումը կամ հաշվառումն իրականացվում է|               |         |

|   |վճարված գումարին համապատասխան          |               |         |

|   |ժամկետում:                             |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|5. |Առևտրային  կազմակերպությունների        |               |     2000|

|   |նմուշային կանոնադրություն տրամադրելու  |               |         |

|   |դեպքում կանոնադրության` մեկից ավելի    |               |         |

|   |յուրաքանչյուր տարբերակի տրամադրում`    |               |         |

|   |թղթային եղանակով (չհաշված              |               |         |

|   |գործակալությունում պահվող տարբերակը)   |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|6. |Իրավաբանական անձանց պետական գրանցման   |               |     2000|

|   |ժամանակ 2-ից ավելի ոչ նմուշային        |               |         |

|   |կանոնադրություն ներկայացնելու դեպքում  |               |         |

|   |յուրաքանչյուր թղթային եղանակով         |               |         |

|   |ներկայացված կանոնադրությունների        |               |         |

|   |ուսումնասիրություն և  հաստատում        |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|7. |Իրավաբանական անձանց պետական միասնական  |նույն          |     8000|

|   |գրանցամատյանում պարունակվող            |աշխատանքային   |         |

|   |տեղեկությունների մասին թղթային եղանակով|օրվա ընթացքում |         |

|   |տեղեկատվության տրամադրում (բացառությամբ|               |         |

|   |«Իրավաբանական անձանց պետական գրանցման, |               |         |

|   |իրավաբանական անձանց առանձնացված        |               |         |

|   |ստորաբաժանումների, հիմնարկների և  անհատ|               |         |

|   |ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին»|               |         |

|   |Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ   |               |         |

|   |հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի) |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|8. |Իրավաբանական անձի կանոնադրության       |մեկ            |    10000|

|   |պատճենի տրամադրում (մեկ օրինակ)`       |աշխատանքային   |         |

|   |թղթային եղանակով (յուրաքանչյուր        |օրվա ընթացքում |         |

|   |կանոնադրության համար` ներառյալ         |               |         |

|   |փոփոխությունները)                      |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|9. |Փաստաթղթերի պատճենահանումը և           |երկու          |         |

|   |պատճենների տրամադրումը (մինչև  10 էջի  |աշխատանքային   |         |

|   |պատճենահանումն ու տրամադրումը կատարվում|օրվա ընթացքում |         |

|   |է անվճար)`                             |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |1) 11-50 էջ                            |               |     3000|

|   |_______________________________________|_______________|_________|

|   |2) 51-100 էջ                           |               |     5000|

|   |_______________________________________|_______________|_________|

|   |3) 101 և  ավելի էջ                     |               |5000 և   |

|   |                                       |               |100 էջը  |

|   |                                       |               |գերազան- |

|   |                                       |               |ցող      |

|   |                                       |               |յուրա-   |

|   |                                       |               |քանչյուր |

|   |                                       |               |հավելյալ |

|   |                                       |               |էջի      |

|   |                                       |               |համար` 20|

|___|_______________________________________|_______________|_________|

|10.|Փաստաթղթերի փոստային առաքում           |               |         |

|   |(մինչև  2.5 կգ)`                       |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |1) Հայաստանի Հանրապետության տարածքում  |               |     2000|

|   |_______________________________________|_______________|_________|

|   |2) Հայաստանի Հանրապետության տարածքից   |               |    20000|

|   |դուրս                                  |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|11.|Հայաստանի Հանրապետության               |մեկ ամսվա համար|         |

|   |արդարադատության նախարարության պետական  |նախատեսված վճար|         |

|   |ռեգիստրի գործակալության պետական        |               |         |

|   |միասնական գրանցամատյանի                |               |         |

|   |տեղեկությունների ինքնաշխատ եղանակով    |               |         |

|   |ստացում`                               |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 25.01.18 թիվ 60-Ն որոշում)      |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |2) նոտարական պալատի համար              |               |  1000000|

|   |_______________________________________|_______________|_________|

|   |3) Հայաստանի Հանրապետության տարածքում  |մեկ ամսվա      |   100000|

|   |ստեղծվող և  գործող բանկերի,            |ընթացքում`     |         |

|   |ապահովագրական ընկերությունների, նրանց  |մինչև  40      |         |

|   |և  օտարերկրյա բանկերի կամ              |հարցման        |         |

|   |ապահովագրական ընկերությունների         |դեպքում        |         |

|   |մասնաճյուղերի, ներկայացուցչությունների |_______________|_________|

|   |համար                                  |մեկ ամսվա      |   250000|

|   |                                       |ընթացքում` 41  |         |

|   |                                       |կամ ավելի      |         |

|   |                                       |հարցման դեպքում|         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |4) այլ ֆինանսական կազմակերպությունների |               |   200000|

|   |համար                                  |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |5) շարժական հեռախոսային կապի           |               |   500000|

|   |ծառայություններ մատուցող               |               |         |

|   |կազմակերպությունների համար             |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |6) էլեկտրոնային հեռահաղորդակցության    |               |   200000|

|   |ծառայություններ մատուցող այլ           |               |         |

|   |կազմակերպությունների համար             |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |7) հանրային ծառայությունների ոլորտում  |               |   500000|

|   |կարգավորվող գործունեություն իրականացնող|               |         |

|   |և  ծառայություն մատուցող այլ անձանց    |               |         |

|   |համար                                  |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|12.|Իրավաբանական անձանց պետական գրանցում,  |               |         |

|   |իրավաբանական անձանց առանձնացված        |               |         |

|   |ստորաբաժանումների, հիմնարկների և       |               |         |

|   |անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում |               |         |

|   |իրականացնող մարմնի սպասարկման          |               |         |

|   |գրասենյակների գործառույթներն           |               |         |

|   |իրականացնելու նպատակով և  գրանցամատյանի|               |         |

|   |տեղեկություններն ինքնաշխատ եղանակով    |               |         |

|   |ստանալու նպատակով Հայաստանի            |               |         |

|   |Հանրապետության արդարադատության         |               |         |

|   |նախարարության աշխատակազմի պետական      |               |         |

|   |ռեգիստրի գործակալության տեղեկատվական   |               |         |

|   |համակարգին միանալը                     |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |1) փաստաբանների կամ փաստաբանական       |մեկ ամսվա համար|    50000|

|   |գրասենյակների համար                    |նախատեսված վճար|         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |մեկ տարվա համար|   500000|

|   |                                       |նախատեսված վճար|         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |2) նոտարների համար                     |մեկ ամսվա համար|    20000|

|   |                                       |նախատեսված վճար|         |

|___|_______________________________________|_______________|_________|

|13.|Իրավաբանական անձանց պետական գրանցման   |մեկ ամսվա համար|         |

|   |կամ հաշվառման ոլորտում իրավաբանական և  |նախատեսված վճար|         |

|   |հաշվապահական ծառայություններ մատուցող  |               |         |

|   |անձանց մասին տեղեկությունների զետեղում |               |         |

|   |գործակալության սպասարկման մեկ          |               |         |

|   |գրասենյակում`                          |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |1) իրավաբանական ծառայություններ        |               |    10000|

|   |մատուցող անձանց համար Երևան  քաղաքի    |               |         |

|   |սպասարկման որևէ  գրասենյակում          |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |2) իրավաբանական ծառայություններ        |               |     5000|

|   |մատուցող անձանց համար մարզային         |               |         |

|   |սպասարկման որևէ  գրասենյակում          |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |3) հաշվապահական ծառայություններ        |               |    20000|

|   |մատուցող անձանց համար Երևան  քաղաքի    |               |         |

|   |սպասարկման որևէ  գրասենյակում          |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |4) հաշվապահական ծառայություններ        |               |     5000|

|   |մատուցող անձանց համար մարզային         |               |         |

|   |սպասարկման որևէ  գրասենյակում          |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|14.|Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի  |Երկու          |12.000   |

|   |էլեկտրոնային կամ թղթային տրամադրում    |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |երեք           |8.000    |

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |չորսից հինգ    |5.000    |

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|14.|Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքի  |               |15.000   |

|1. |տրամադրում Հայաստանի Հանրապետության    |               |         |

|   |բնակչության պետական ռեգիստրում         |               |         |

|   |հաշվառված` Հայաստանի Հանրապետությունում|               |         |

|   |մշտական բնակության վայր չունեցող       |               |         |

|   |(չունեցած) Հայաստանի Հանրապետության    |               |         |

|   |քաղաքացիների վերաբերյալ                |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|14.|Ընտանեկան կարգավիճակի մասին երկլեզու   |               |5.000    |

|2. |տեղեկանքի տրամադրում (հայերեն/անգլերեն |               |         |

|   |կամ հայերեն/ռուսերեն)                  |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|15.|Քաղաքացիական կացության ակտերի գրանցման |երեք           |    30000|

|   |մեջ ուղղման, փոփոխման, լրացման մասին   |աշխատանքային   |         |

|   |եզրակացության հաստատում կամ մերժում    |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |հինգ           |    20000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |տասն           |    10000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|16.|Անվան, հայրանվան, ազգանվան փոխման մասին|երեք           |    50000|

|   |եզրակացության հաստատում կամ մերժում    |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |հինգ           |    30000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |տասն           |    20000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|17.|Քաղաքացիական կացության ակտի գրանցման   |երեք           |    30000|

|   |վերականգնման մասին եզրակացության       |աշխատանքային   |         |

|   |հաստատում կամ մերժում                  |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |հինգ           |    20000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |տասն           |    10000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|18.|Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա|մեկից-երկու    |150.000  |

|   |քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող |աշխատանքային   |         |

|   |անձանց, օտարերկրյա պետությունում       |օրվա ընթացքում.|         |

|   |մշտապես բնակվող Հայաստանի              |օրը որոշվում է |         |

|   |Հանրապետության քաղաքացիների` միմյանց   |դիմողների      |         |

|   |կամ Հայաստանի Հանրապետության           |ցանկությամբ    |         |

|   |քաղաքացիների հետ ամուսնության գրանցման |_______________|_________|

|   |մասին թույլտվության տրամադրում         |երեքից-հինգ    |120.000  |

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում.|         |

|   |                                       |օրը որոշվում է |         |

|   |                                       |դիմողների      |         |

|   |                                       |ցանկությամբ    |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |յոթերորդ       |50.000   |

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրը            |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|18.|Քաղաքացիական կացության ակտային գրանցման|երեք           |10.000   |

|1. |առկայության կամ բացակայության մասին    |աշխատանքային   |         |

|   |տեղեկանքի տրամադրում                   |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |չորսից-հինգ    |7.000    |

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|18.|Քաղաքացիական կացության ակտային գրանցման|երեք           |10.000   |

|2. |վկայականի կրկնօրինակի տրամադրում       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |չորսից-հինգ    |7.000    |

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|18.|Փաստաթղթերի պատճենահանումը և           |մինչև  հինգ էջ |100      |

|3. |պատճենների տրամադրումը նույն պահին     |_______________|_________|

|   |                                       |հինգից-տասը էջ |200      |

|   |                                       |_______________|_________|

|   |                                       |տասից ավելի    |20       |

|   |                                       |էջերի դեպքում` |         |

|   |                                       |յուրաքանչյուր  |         |

|   |                                       |էջը            |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|19.|Փաստաթղթի վրա ապոստիլ դնելը            |մեկ            |     8000|

|   |                                       |աշխատանքային   |         |

|   |                                       |օրվա ընթացքում |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|19.|Փաստաթղթի վրա երկլեզու ապոստիլ դնելը   |               |5.000    |

|1. |(հայերեն/անգլերեն)                     |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|20.|Ամուսնացող անձանց ցանկությամբ          |               |    50000|

|   |ամուսնության պետական գրանցում          |               |         |

|   |քաղաքացիական կացության ակտերի գրանցման |               |         |

|   |մարմնի աշխատավայրից դուրս              |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|20.|Ամուսնացող անձանց ցանկությամբ          |               |50.000   |

|1. |ամուսնության պետական գրանցում ոչ       |               |         |

|   |աշխատանքային օրերին, ոչ աշխատանքային   |               |         |

|   |ժամերին                                |               |         |

|   |(18.00-20.00)                          |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|20.|Քաղաքացիական կացության ակտերի գրանցման |               |20.000   |

|2. |մարմնի տարածքում ամուսնությունների     |               |         |

|   |հանդիսավոր գրանցում                    |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|21-|(21-38-րդ կետերն ուժը կորցրել են 16.03.17 թիվ 275-Ն որոշում)     |

|38 |                                                                 |

|___|_______________________________________|_______________|_________|

|39.|Նախքան պետական գրանցման համար դիմում   |               |         |

|   |ներկայացնելը` պետական գրանցման համար   |               |         |

|   |պահանջվող փաստաթղթերի կազմում.         |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |1) միաձուլում`                         |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |ա. երկու կազմակերպությունները          |30 աշխատանքային|250.000  |

|   |                                       |օր             |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |բ. յուրաքանչյուր լրացուցիչ             |ևս  15         |80.000   |

|   |կազմակերպության դեպքում                |աշխատանքային օր|         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |2) միացում'                            |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |ա. երկու կազմակերպության               |20 աշխատանքային|170.000  |

|   |                                       |օր             |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |բ. յուրաքանչյուր լրացուցիչ             |ևս  7          |80.000   |

|   |կազմակերպության դեպքում                |աշխատանքային օր|         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |3) բաժանում`                           |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |ա. երկու կազմակերպություններ           |30 աշխատանքային|200.000  |

|   |                                       |օր             |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |բ. յուրաքանչյուր լրացուցիչ             |ևս  15         |80.000   |

|   |կազմակերպության դեպքում                |աշխատանքային օր|         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |4) առանձնացում`                        |               |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |ա. մեկ կազմակերպության                 |20 աշխատանքային|200.000  |

|   |                                       |օր             |         |

|   |_______________________________________|_______________|_________|

|   |բ. յուրաքանչյուր լրացուցիչ             |ևս  7          |80.000   |

|   |կազմակերպության դեպքում                |աշխատանքային օր|         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |5) վերակազմավորում`                    |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |կազմակերպության վերակազմավորման        |20 աշխատանքային|150.000  |

|   |փաստաթղթերի կազմում                    |օր             |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |6) առևտրային  կազմակերպությունների     |4 աշխատանքային |35.000   |

|   |ստեղծման                               |օր             |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |7) ոչ առևտրային  կազմակերպությունների  |5 աշխատանքային |60.000   |

|   |(բացառությամբ կուսակցությունների,      |օր             |         |

|   |կրոնական կազմակերպությունների,         |               |         |

|   |համատիրությունների և  պետական ու       |               |         |

|   |համայնքային ոչ առևտրային               |               |         |

|   |կազմակերպությունների) ստեղծման         |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |8) առևտրային  կազմակերպությունների     |4 աշխատանքային |30.000   |

|   |կանոնադրության փոփոխության             |օր             |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |9) ոչ առևտրային  կազմակերպությունների  |5 աշխատանքային |20.000   |

|   |(բացառությամբ կուսակցությունների,      |օր             |         |

|   |կրոնական կազմակերպությունների և        |               |         |

|   |համատիրությունների) կանոնադրության     |               |         |

|   |փոփոխության                            |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |9.1. ոչ առևտրային  կազմակերպությունների|               |    60000|

|   |(բացառությամբ կուսակցությունների,      |               |         |

|   |կրոնական կազմակերպությունների և        |               |         |

|   |համատիրությունների) նոր խմբագրությամբ  |               |         |

|   |կանոնադրության                         |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |10) առևտրային  կազմակերպությունների    |4 աշխատանքային |30.000   |

|   |մասնակիցների փոփոխության               |օր             |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |11) ռեզիդենտ համարվող առևտրային        |4 աշխատանքային |30.000   |

|   |կազմակերպությունների առանձնացված       |օր             |         |

|   |ստորաբաժանումների հիմնադրման           |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |12) ոչ ռեզիդենտ համարվող առևտրային     |5 աշխատանքային |50.000   |

|   |կազմակերպությունների առանձնացված       |օր             |         |

|   |ստորաբաժանումների հիմնադրման           |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |13) ռեզիդենտ համարվող ոչ առևտրային     |5 աշխատանքային |40.000   |

|   |կազմակերպությունների առանձնացված       |օր             |         |

|   |ստորաբաժանումների հիմնադրման           |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |14) ոչ ռեզիդենտ համարվող ոչ առևտրային  |5 աշխատանքային |60.000   |

|   |կազմակերպությունների առանձնացված       |օր             |         |

|   |ստորաբաժանումների հիմնադրման           |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |15) իրավաբանական անձանց գործադիր մարմնի|3 աշխատանքային |10.000   |

|   |ղեկավարի փոփոխության                   |օր             |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |16) առևտրային  կազմակերպությունների    |5 աշխատանքային |50.000   |

|   |կանոնադրության, մասնակիցների և         |օր             |         |

|   |գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության   |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |17) ոչ առևտրային  կազմակերպությունների |5 աշխատանքային |30.000   |

|   |կանոնադրության (բացառությամբ           |օր             |         |

|   |կուսակցությունների, կրոնական           |               |         |

|   |կազմակերպությունների և                 |               |         |

|   |համատիրությունների) և  գործադիր մարմնի |               |         |

|   |ղեկավարի փոփոխության                   |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |18) իրավաբանական անձանց լուծարման      |15 աշխատանքային|30.000   |

|   |գործընթացում գտնվելու մասին            |օր             |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |19) իրավաբանական անձանց լուծարման      |10 աշխատանքային|30.000   |

|   |գրանցման                               |օր             |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |20) համատիրության սկզբնական գրանցման   |3 աշխատանքային |30.000   |

|   |(հիմնադրման)                           |օր             |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |21) համատիրության կանոնադրության       |3 աշխատանքային |30.000   |

|   |փոփոխության գրանցման (անհրաժեշտության  |օր             |         |

|   |դեպքում նաև  շենքերի քանակի            |               |         |

|   |փոփոխության)                           |               |         |

|___|_______________________________________|_______________|_________|

|   |22) համատիրության կառավարման մարմինների|3 աշխատանքային |10.000   |

|   |ազատման և  (կամ) նշանակման հետ կապված  |օր             |         |

|   |գրանցում կատարելու համար անհրաժեշտ     |               |         |

|   |արձանագրությունների կազմման            |               |         |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 11.08.11 թիվ 1194-Ն, 10.10.12 թիվ 1268-Ն, 08.11.12 թիվ 1455-Ն, 23.06.16 թիվ 655-Ն, 18.11.16 թիվ 1205-Ն, 16.03.17 թիվ 275-Ն, 25.01.18 թիվ 60-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 2-ի

N 860-Ն որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՄ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 08.11.12 թիվ 1455-Ն որոշում)

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 2-ի

N 860-Ն որոշման

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Լրացուցիչ վճարովի ծառայություններ                |Վճարի չափը     |

|ը/կ|                                                 |(դրամ)         |

|___|_________________________________________________|_______________|

|1. |Էլեկտրոնային ծրագրում աշխատանքային պատուհանի     |ամսական` 15000 |

|   |տրամադրում (հնարավորություն է տալիս ստանալ ինչպես|_______________|

|   |օրենքով և  Հայաստանի Հանրապետության կառավարության|տարեկան` 150000|

|   |որոշումներով նախատեսված ծառայություններ, այնպես  |               |

|   |էլ լրացուցիչ այլ ծառայություններ)                |               |

|___|_________________________________________________|_______________|

|2. |Քաղվածքի տրամադրում` թղթային կրիչով (ըստ պահանջի)|     3000      |

._____________________________________________________________________.

(3-րդ հավելվածը լրաց. 08.10.15 թիվ 1145-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.06.2011
N 860-Ն
Որոշում