Սեղմել Esc փակելու համար:
{21.08.2017 - 27.10.2023} ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{21.08.2017 - 27.10.2023} ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.08.2017  -ից մինչեւ   27.10.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 21.08.2017 - 27.10.2023

040.0605.020605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2005 թվականի N 605-Ն

 

i

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ ու 7-րդ հոդվածներին և «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգով նախատեսված քաղաքացիական և ծառայողական զենքին ու դրան փամփուշտներին ներկայացվող վնասվածքային, քիմիավերլուծական (բժշկակենսաբանական) նորմերը և փորձարկման մեթոդիկաները:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամսվա ընթացքում` սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի հիման վրա կատարել համապատասխան փոփոխություններ գործող քրեագիտական պահանջները սահմանող գերատեսչական նորմատիվ իրավական ակտում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

i

2005 թվականի ապրիլի 21-ի

N 605-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրված` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկերի ծածկագրերին համապատասխան հետևյալ քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների խմբերի վրա`

i

 

    9302 000                   ռևոլվերներ  և  ատրճանակներ

    9303 20 950 ծածկագրից      ողորկափող սպորտային և  որսորդական հրազեն,

                               որսորդական ողորկափող և ակոսափող, այդ

                               թվում` փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով

                               համակցված հրազեն

    9303 30 000 ծածկագրից      ակոսափող սպորտային և  որսորդական հրազեն

    9303 90 000 ծածկագրից      անփող հրազեն և  ազդանշանային զենք

    9304 00 000 ծածկագրից      սպորտային (3 Ջ-ից ոչ ավելի փողային

                               էներգիայով) ու որսորդական (25 Ջ-ից ոչ ավելի

                               փողային էներգիայով) օդաճնշիչ զենք կամ

                               գազային ատրճանակներ, այդ թվում` թմբուկավոր

                               ռևոլվերներ, էլեկտրահարող սարքեր և

                               կայծային պարպիչներ, աէրոզոլային փաթեթում

                               ինքնապաշտպանական միջոցներ և մեխանիկական

                               փոշեցրիչներ

    9306 30 900 ծածկագրից      գամիչ կամ նմանատիպ գործիքներ կամ

                               կենդանիների արդյունագործական սպանդի համար

                               նախատեսված կարճ, դուրս թռչող ձողով

                               ատրճանակների փամփուշտներ

    9306 21 000 ծածկագրից      ողորկափող հրազենի փամփուշտներ

9306 29 000,

9306 30 100,

9306 30 300 և

    9306 30 970 ծածկագրերից    ակոսափող հրազենի փամփուշտներ

    9306 30 980 ծածկագրից      գազային, ազդանշանային զենքի փամփուշտներ

    9307 00 000 ծածկագրից      սպորտային և  որսորդական սառը զենք

                               (ընդհանուր նշանակության որսորդական

                               դանակներ, որսորդական դաշույններ, հատուկ

                               նշանակության, այդ թվում` ստորջրյա, ինչպես

                               նաև կենցաղային կարիքների, տնային

                               կենդանիներին մասնատելու և մորթազերծելու

                               համար որսորդական դանակներ, գոյատևման

                               դանակներ, զբոսաշրջային դանակներ, բայց ոչ

                               շեղբավոր), նետողական զենք

(1-ին կետը փոփ. 23.11.07 թվականից` 26.04.07 թիվ 505-Ն, 25.04.13 թիվ 438-Ն որոշումներ)

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված քաղաքացիական և ծառայողական զենքին ու դրա փամփուշտներին ներկայացվող անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջներն ու համապատասխանության գնահատման ընթացակարգերը:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետով նախատեսված քաղաքացիական և ծառայողական զենքն ու դրա փամփուշտները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն բաժնով նախատեսված հետևյալ հասկացությունները`

երկարափող հրազեն` հրազեն 500 մմ-ից ոչ ավելի երկարություն ունեցող փողով կամ փողային տուփով և փողով, 800 մմ-ից ոչ ավելի ընդհանուր երկարությամբ,

կարճափող հրազեն` հրազեն` 300 մմ-ից ոչ ավելի երկարությամբ փողով (փողերով) և ընդհանուր երկարությունը` 600 մմ-ից ոչ ավելի,

ողորկափող հրազեն` հրազեն, որն ունի միայն ողորկ անցուղով փող կամ փողեր,

ակոսափող հրազեն` հրազեն, որն ունի միայն ակոսավոր անցուղով փող կամ փողեր,

անփող հրազեն` որի կառուցվածքում բացակայում է փողը, իսկ բաղադրիչ մասերն անմիջապես չեն ընդունում վառվող առարկայի նետողական լիցքերի ճնշումը և չեն ծառայում նետվող տարրերին շարժման ուղղություն և արագություն հաղորդելու համար,

համակցված հրազեն` հրազեն, որն ունի բլոկ կազմող ինչպես ակոսավոր, այնպես էլ հարթ փողեր,

հրացան` ողորկափող կամ համակցված երկարափող հրազեն, որի կառուցվածքը նախատեսված է հրաձգության ժամանակ երկու ձեռքով այն պահելու և կառավարելու համար, կամ ակոսափող երկարափող կամ միափող հրազեն, որի կառուցվածքը նախատեսված է հրաձգության ժամանակ ուսին` խզակոթի հենակով` երկու ձեռքով այն պահելու և կառավարելու համար,

կարաբին` թեթևացրած կարճափող հրացան,

ատրճանակ` կարճափող հրազեն, որի կառուցվածքը նախատեսված է հրաձգության ժամանակ մեկ ձեռքով այն պահելու և կառավարելու համար,

ռևոլվեր` ատրճանակ փամփշտանոցների կամ փողերի պտտվող բլոկներով,

սառը շեղբավոր զենք` սառը զենք, որն ունի դաստապանին ամուր և անշարժ միացած մարտական մաս` սեպի, շեղբի (սեպերի, շեղբերի) տեսքով,

հրազենի փող` հրազենի հիմնական մաս, որն ունի խողովակին նմանվող տեսք նետվող տարրին տրված ուղղությամբ, և որոշակի արագությամբ հաղորդում է շարժում,

էլեկտրահարող սարք` քաղաքացիական զենք (պաշտպանական միջոց), որն օգտագործվում է որպես ինքնապաշտպանության ու անկանխատեսելի էլեկտրական հպումային միջոցների ներգործությունից պաշտպանման նպատակներով, և որի գործողությունը հիմնված է էլեկտրական իմպուլսների առաջացման վրա:

Որպես էլեկտրահարող սարք կարող են կիրառվել համանման գործառույթներ ունեցող կայծային պարպիչները,

գոյատևման դանակ` որսորդական հանդերձանքի մաս կազմող դանակ, որը նախատեսված է արդյունաբերական կամ սպորտային որսորդության ու ծանր (արտակարգ) արշավային պայմաններում, ճանապարհորդության և սպորտային պարապմունքների, զբոսաշրջության (լեռնագնացություն, ջրային զբոսաշրջություն) ժամանակ օգտագործելու համար:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների բոլոր մոդելների, ինչպես նաև կառուցվածքով զենքին նմանվող իրերի ու առարկաների իրացումը պետք է իրականացվի «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և ուղեկցվի համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով:

(5-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների շրջանառությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կանոններին համապատասխան:

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

Քաղաքացիական և ծառայողական զենքի տեխնիկական պահանջները

 

7. Սպորտային և որսորդական զենքի (ատրճանակ, ռևոլվեր, հրացան, կարաբին), համակցված որսորդական հրազենի, 5 մմ-ից պակաս կամ հավասար տրամաչափի և 15 մմ-ից ոչ ավելի երկարությամբ փամփշտանոց ունեցող զենքի, ինքնուրույն նետողական լիցք առաջացնող` բոցավառվող բաղադրություն ունեցող փամփուշտներով կրակելու համար նախատեսված զենքի (որի փամփշտանոցի երկարությունը և տրամաչափը կարող են հասնել 6 մմ-ի, և որը նախատեսված չէ 7,5 Ջ-ից ավելի փողային էներգիայով գնդակներով կրակելու համար), մեկ անգամվա համար օգտագործվող զենքի, ազդանշանային զենքի փամփուշտներով կրակելու համար նախատեսված` սեփական փակման համակարգ չունեցող փողում 200 մՊա-ից ոչ ավելի գազի ճնշում զարգացնող փողերի և դրանց փամփուշտների անվտանգությունը բնութագրող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30520 և ԳՕՍՏ Ռ 50530 ստանդարտներով սահմանված պահանջներին:

8. Ինքնապաշտպանական անփող հրազենին և դրա փամփուշտներին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51589 և ԳՕՍՏ Ռ 51611 ստանդարտներով սահմանված պահանջներին:

Ինքնապաշտպանական անփող հրազենի վնասվածքային և լուսաձայնային ազդեցությամբ փամփուշտները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված նորմերին դրանց համապատասխանության մասին բժշկակենսաբանական եզրակացություն:

9. Սպորտային և որսորդական, ինչպես նաև սիրողական հրաձգության ու սպորտի համար օդաճնշիչ զենքի և կառուցվածքով օդաճնշիչ զենքին նմանվող արտադրանքների անվտանգության պահանջներն ու մակնշմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51612 ստանդարտի 3.3-րդ և 3.5-րդ կետերով սահմանված պահանջներին:

Օդաճնշիչ զենքի և կառուցվածքով օդաճնշիչ զենքին նմանվող յուրաքանչյուր արտադրանք պետք է ուղեկցվի հայերենով ձևակերպված շահագործման հրահանգով կամ տեղեկաթերթիկով:

10. 4,5, 5,0 և 5,5 մմ տրամաչափերով օդաճնշիչ զենքի համար նախատեսված գնդակների մակնշմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51590 ստանդարտի 4.1-ին կետով սահմանված պահանջներին:

11. Գազային փամփուշտներով կրակող բոլոր տեսակի զենքերի` գազային ատրճանակների, ռևոլվերների և կրակող սարքերի, ինչպես նաև դրանց փամփուշտների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30521 և ԳՕՍՏ Ռ 50742 ստանդարտներով սահմանված պահանջներին:

12. Էլեկտրահարող սարքերի (կայծային պարպիչների) և պաշտպանական միջոցների անվտանգությունը բնութագրող էլեկտրական չափանիշների` ազդեցության միջին հզորության, էլեկտրոդների վրա կայծային պարպման լարման, արդյունավետ ազդեցության ժամանակ պարամետրերի ամբողջության, նորմերը, ինչպես նաև մակնշմանը, փոխադրմանը, պահմանը ներկայացվող պահանջները և շահագործման պայմանները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 50940 ստանդարտով սահմանված պահանջներին:

13. Ազդանշանային փամփուշտների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51886 ստանդարտի 5-րդ բաժնով սահմանված պահանջներին, բացառությամբ ստանդարտի 5.2.4-րդ կետով նախատեսված համապատասխանության ազգային նշանի, որը Հայաստանի Հանրապետությունում պետք է փոխարինվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության ազգային նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանով:

(13-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

14. Աերոզոլային փաթեթում ինքնապաշտպանական միջոցների և մեխանիկական փոշեցրիչների անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 30522 ստանդարտով սահմանված պահանջներին:

 

Քաղաքացիական սառը շեղբավոր ու նետողական զենքի և կառուցվածքով դրան

նմանվող իրերի ու առարկաների տեխնիկական պահանջները

 

15. Որսորդական դանակների և դաշույնների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51500 ստանդարտով սահմանված պահանջներին:

16. Որսորդական հանդերձանքի մաս կազմող և արդյունաբերական ու սպորտային որսի (այդ թվում` ստորջրյա), ինչպես նաև կենցաղային կարիքների, տնային կենդանիներին մորթազերծելու և մասնատելու համար նախատեսված որսորդական դանակների (որոնք չեն համարվում սառը շեղբավոր զենք) կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51644 ստանդարտով սահմանված պահանջներին:

i

17. Գոյատևման դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51548 ստանդարտով սահմանված պահանջներին:

18. Զբոսաշրջային և հատուկ սպորտային դանակների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51501 ստանդարտով սահմանված պահանջներին:

19. Սառը և նետողական զենքին նմանվող հուշանվերային ու գեղազարդային իրերի և առարկաների կառուցվածքային առանձնահատկությունները, տեխնիկական բնութագրերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51715 ստանդարտով սահմանված պահանջներին:

20. Սպորտային արբալետների անվտանգության պահանջները, ինչպես նաև մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ԳՕՍՏ Ռ 51905 ստանդարտի 6-րդ և 7-րդ բաժիններով սահմանված պահանջներին` բացառությամբ ստանդարտի 7.5-րդ կետի և 7.10-րդ կետի վերջին պարբերության, որոնք համապատասխանաբար փոխարինվում են հետևյալ պահանջներով`

ա) Հայաստանի Հանրապետության տարածք սպորտային արբալետների եզակի նմուշներ ներմուծող մատակարարը կամ ֆիզիկական անձն ինքն է դրանց վրա նշում անհատական համարը` ԳՕՍՏ Ռ 51905 ստանդարտի 7.2-րդ կետին համապատասխան: Անհատական համարի փոխարեն` ներմուծված սպորտային արբալետի վրա պետք է նշվի փաստաթղթի (անդամության տոմս, հավաքածուների լիցենզիա) համարը` տրված համապատասխան մարմինների կողմից` դրա տնօրինողին` սպորտային արբալետը ձեռք բերելու, կրելու և պահելու թույլտվություն ստանալու ժամանակ.

բ) թույլատրվում է լրացուցիչ սպորտային արբալետի անհատական փաթեթվածքում տեղադրել քրեագիտական փորձարկումների արձանագրության մասին տեղեկատվական թերթիկի պատճենը` տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:

 

V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

21. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է կիրառի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ե 1 ընթացակարգը:

i

(21-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

22. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության գնահատումը միջազգային պայմանագրերով, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը, պետք է կատարվի միջազգային, միջպետական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերին համապատասխան համապատասխանության գնահատման ընթացակարգերից որևէ մեկով կամ օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների կամ համապատասխանության նշանների (դրոշմների), այդ թվում` բրյուսելյան կոնվենցիայի միջազգային մշտական հանձնաժողովի (այսուհետ` ՄՄՀ) անդամ պետությունների փորձարկման դրոշմների ճանաչմամբ:

(22-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

23. Հայտատուն գազային զենքի և դրա փամփուշտների, ինքնապաշտպանական անփող հրազենի վնասվածքային ու լուսաձայնային ազդեցությամբ փամփուշտների, էլեկտրահարող սարքերի (կայծային պարպիչների) և ինքնապաշտպանական միջոցների, աերոզոլային փաթեթներում ինքնապաշտպանական միջոցների և մեխանիկական փոշեցրիչների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն առաջին անգամ ներմուծված քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների սերտիֆիկացման մասին հայտի հետ միասին պետք է սերտիֆիկացման մարմին ներկայացնի բժշկակենսաբանական եզրակացություն` տրված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` այդ միջոցների բժշկակենսաբանական և քիմիավերլուծական փորձարկումների արդյունքների հիման վրա:

Բժշկակենսաբանական և քիմիավերլուծական փորձարկումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված մեթոդներով:

24. Օտարերկրյա սերտիֆիկատների, փորձարկման մասին արձանագրությունների և համապատասխանության նշանների (դրոշմների) ճանաչման համար հայտատուն պետք է սերտիֆիկացման մարմին ներկայացնի օտարերկրյա սերտիֆիկատի (փորձարկման մասին արձանագրության և դրոշմի) ճանաչման մասին հայտը, քաղաքացիական և ծառայողական զենքի կամ դրա փամփուշտների նմուշը և հետևյալ փաստաթղթերը`

i

ա) օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի բնօրինակը կամ պատճենը` վավերացված` սերտիֆիկատը տվող սերտիֆիկացման մարմնի կամ բնօրինակը տնօրինող կազմակերպության կողմից (համապատասխանության սերտիֆիկատի ճանաչման դեպքում),

բ) քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտի փորձարկման մասին արձանագրությունները (փորձարկման արդյունքների ճանաչման դեպքում),

գ) քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների գունավոր նկարը, որի վրա հստակ պետք է երևա փորձարկման դրոշմի պատկերը,

դ) ապրանքաուղեկից փաստաթղթերը:

25. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության հավաստումն իրականացնում է սույն տեխնիկական կանոնակարգի 21-րդ կետով սահմանված ընթացակարգով, որը նախատեսում է զենքի մոդելի (փամփուշտի տիպի), զենքի (փամփուշտի) խմբաքանակի կամ զենքի եզակի նմուշի սերտիֆիկացում, կամ սույն տեխնիկական կանոնակարգի 24-րդ կետով համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչում:

(25-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

26. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի խմբաքանակի փորձարկումներ կատարելու նպատակով քաղաքացիական և ծառայողական զենքից (փամփուշտներից) նմուշառումն իրականացնում է կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն քանակով` որոշակի քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթով սահմանված նմուշների քանակից:

(26-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

27. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինն իրականացնում է`

1) հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն.

2) քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) նույնականացում` սույն տեխնիկական կանոնակարգի VI բաժնին համապատասխան.

3) քաղաքացիական և ծառայողական զենքի (փամփուշտների) քրեագիտական փորձաքննություն, եթե տվյալ զենքը (փամփուշտը) արտադրված է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ կամ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում առաջին անգամ, և բացակայում է համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման մասին երկկողմանի պայմանագիրը:

Քրեագիտական փորձաքննությունը պետք է իրականացվի համապատասխանության գնահատման մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի մասնակցությամբ:

(27-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

28. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումը ապահովող ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով:

i

(28-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

29. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների քրեագիտական փորձարկումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգով և մեթոդիկաներով:

30. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների սերտիֆիկացման համար հայտի հետ միասին ներկայացված փաստաթղթերի փորձաքննության, դրանց նույնականացման և փորձարկումների արդյունքների հիման վրա կամ օտարերկրյա համապատասխանության սերտիֆիկատի (փորձարկման արձանագրության և դրոշմի) ճանաչման դեպքում հայտատուին հանձնում է համապատասխանության սերտիֆիկատ:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետները սահմանվում են` հաշվի առնելով քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների ծառայության ժամկետները, բայց 12 ամսվանից ոչ պակաս:

Համապատասխանության սերտիֆիկատի հանձնման ժամանակ քաղաքացիական և ծառայողական զենքի նմուշը (նմուշները) պետք է վերադարձվի (վերադարձվեն) հայտատուին:

i

(30-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

31. Սերտիֆիկացում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր, եթե համապատասխանության գնահատումն իրականացվել է Ե 1 համապատասխանության գնահատման ընթացակարգով:

(31-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

32. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը պետք է դնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության ազգային նշանը քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների փոխադրական տարաների վրա և (կամ) փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվող գովազդային նյութերում:

i

(32-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

33. Սերտիֆիկացված քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ` սույն տեխնիկական կանոնակարգի 31-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:

(33-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

34. 31-րդ կետում նշված պայմանագրի և համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է արտադրողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի N 673-Ն որոշմամբ հաստատված` քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրի վարման կարգի հիման վրա պետական կադաստրում փոփոխություն կատարելու համար:

(34-րդ կետը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

 

VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՒ ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

i

 

35. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների նույնականացման նպատակը սերտիֆիկացման ներկայացված դրանց նմուշների և հայտում նշված մոդելի նույնության հավաստումն է` ճանաչելով փորձարկման դրոշմները և համեմատելով տեխնիկական բնութագրերը` սույն տեխնիկական կանոնակարգի 44-րդ կետին համապատասխան:

36. Սերտիֆիկացման ներկայացված քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեսակից կախված` նույնականացման գործողությունները պետք է ներառեն դրանց արտաքին տեսքի, փորձարկման դրոշմի, եզրաչափքերի ու կառուցվածքային այլ տեխնիկական բնութագրերի նույնականության հավաստումը և զենքի նմուշի նույնականության մասին եզրակացության կազմումը:

37. Նույնականացման համար հիմք պետք է ընդունվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) մատակարարման պայմանագիրը կամ հաշիվ-ապրանքագիրը և կից անվանացանկը (ներմուծման դեպքում),

բ) զենքի (փամփուշտի) տեղեկաթերթիկը,

գ) քաղաքացիական և ծառայողական զենքի պետական կադաստրը,

դ) ֆիրմային կատալոգը (առկայության դեպքում),

ե) նորմատիվ փաստաթուղթը (առկայության դեպքում),

զ) հավաքման գծագիրը (առկայության դեպքում):

38. Նույնականացման գործընթացում պետք է խմբաքանակը համեմատվի մատակարարման պայմանագրի (ինվոյսի) ու զենքի (փամփուշտի) տեղեկաթերթիկի հետ, և սերտիֆիկացման ներկայացված խմբաքանակից պետք է կատարվի նմուշառում` ըստ որոշակի արտադրանքի նորմատիվ փաստաթղթի:

Քաղաքացիական և ծառայողական զենքի նմուշները պետք է պահվեն, ինչպես նաև հայտատուի լիազորած անձանց միջոցով դրանք պետք է սերտիֆիկացման մարմին ներկայացվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից սահմանված կարգով:

39. Արտաքին տեսքի նույնականության գնահատման համար պետք է կատարվի սերտիֆիկացման ներկայացված նմուշի արտաքին տեսքի համեմատություն նկարների (լուսանկարների), սխեմաների, գծագրերի, կատալոգների, տեղեկաթերթիկի, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի, տեղեկատվական ժողովածուների կամ այլ փաստաթղթերի կամ հայտում նշված քաղաքացիական և ծառայողական զենքի մոդելի, չափանմուշի (առկայության դեպքում) հետ:

i

40. Փորձարկման դրոշմի նույնականության գնահատման համար ստուգվում են`

ա) զենքի նմուշի վրա փորձարկման դրոշմի առկայությունը և արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը, քաղաքացիական և ծառայողական զենքի մոդելը, յուրաքանչյուր փողի համար օգտագործվող փամփուշտի տրամաչափը, քաղաքացիական և ծառայողական զենքի հերթական համարը, փորձարկման տարեթիվը, փամփշտանոցի երկարությունը (ողորկափող զենքի համար), փողանցքի տրամաչափը,

բ) փամփուշտների նմուշների վրա` փորձարկման փամփուշտի դրոշմի առկայությունը, արտադրող կազմակերպության անվանումը կամ ապրանքային նշանը կամ առևտրային անվանումը, տրամաչափի ստանդարտ նշագիրը, փամփուշտների առաջնային փաթեթվածքի վրա` խմբաքանակի համարը, փամփուշտի տեսակը, պիտանիության ժամկետը և փամփուշտների թիվը փաթեթում: Կոտորակային փամփուշտների համար փամփուշտների վրա պետք է լինեն արտադրողի ապրանքային նշանը կամ փամփուշտի առևտրային անվանումը, փամփուշտի տրամաչափի ստանդարտ նշագիրը, փամփուշտի կոտորակի համարը և պարկուճի երկարության չափը,

գ) փորձարկման դրոշմի ճշտությունը, ինչպես նաև դրա համապատասխանությունը (քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների սերտիֆիկացման մասին հայտում նշված տվյալներին և ապրանքաուղեկից փաստաթղթերին (նորմատիվ փաստաթղթեր, տեղեկաթերթիկ, քարտացուցակ և այլն):

i

Փորձարկման դրոշմի համեմատությունը կատարվում է տեսողաբար` խոշորացույցի (2x) օգնությամբ, որը պետք է լինի հստակ և զետեղված` երևացող տեղում: Չի թույլատրվում փորձարկման դրոշմի բացակայություն կամ ներկայացվող պահանջներին դրա անհամապատասխանություն:

41. Հրազենի առաջնային փաթեթվածքի վրա փորձարկման դրոշմի նույնականացման գործընթացում կարող է կատարվել փորձարկման դրոշմների ճանաչում, եթե փորձարկման դրոշմների փոխադարձ (միակողմ) ճանաչման վերաբերյալ բրյուսելյան կոնվենցիայի ՄՄՀ-ի պահանջներին համապատասխան` բոլոր տեսակների (բացառությամբ` ռևոլվերների) ձեռքի հրազենի, յուրաքանչյուր փողի և փակաղակի, փողատուփի կամ փակող մեխանիզմի հիմնական մասերի, ռևոլվերների` փողի, թմբուկի և շրջանակի, ինչպես նաև այն զենքի, որի փամփշտանոցը և փողը միասնական ամբողջականություն չեն` փողի, յուրաքանչյուր փամփշտանոցի և փակող մեխանիզմի հիմնական մասերի վրա հստակ երևացող տեղերում դրված լինեն փորձարկման դրոշմները:

Ռազմամթերքի առաջնային փաթեթվածքի վրա պետք է դրված լինի փորձարկման դրոշմը, որը հավաստում է, որ ռազմամթերքն անցել է վերահսկում` բրյուսելյան կոնվենցիայի ՄՄՀ-ի պահանջներին համապատասխան:

42. Ձեռքի հրազենի փորձարկման դրոշմների փոխադարձ (միակողմ) ճանաչման վերաբերյալ բրյուսելյան կոնվենցիայի ՄՄՀ-ի անդամ պետությունների փորձարկման դրոշմների ճանաչումն իրականացվում է սերտիֆիկացման համար ներկայացված քաղաքացիական և ծառայողական զենքի հիմնական մասերի (փողի, փակաղակի, փողատուփի թմբուկի) վրա նշված փորձարկման դրոշմների բրյուսելյան կոնվենցիայի ՄՄՀ-ի անդամ պետությունների կողմից ճանաչված փորձարկման դրոշմների չափանմուշների կամ դրանց ստուգանմուշների հետ համեմատելու միջոցով:

43. Փորձարկման դրոշմների կատարման ճշտությունը պետք է ստուգվի խոշորացույցի (2x) և 0,01 մմ-ից ոչ ավելի բաժանման արժեքով ինդիկատորային խորաչափի օգնությամբ: Փորձարկման դրոշմի պատկերը պետք է լինի հստակ ու կայուն, չափերով և ձևով պետք է համապատասխանի չափանմուշներին: Դրոշմի խորությունը պետք է լինի 0,2 մմ-ից ոչ պակաս:

44. Նմուշի եզրաչափքերի և կառուցվածքային այլ տեխնիկական բնութագրերի նույնականությունը հավաստելիս պետք է նախատեսվի հիմնական եզրաչափքերի և տեխնիկական բնութագրերի համապատասխանության համեմատումը քաղաքացիական և ծառայողական զենքի նմուշների տեխնիկական բնութագրերի հետ, որոնք, օրինակ, կարող են ներառել`

ա) հրազենի համար` տրամաչափը, փամփշտանոցի երկարությունը, պահունակի (թմբուկի) տարողությունը, եզրաչափքերը, փողի երկարությունը, զանգվածը, օգտագործվող փամփուշտը,

բ) օդաճնշիչ զենքի համար տրամաչափը, փողային էներգիան, եզրաչափքերը, զանգվածը, օգտագործվող նետվող արկը,

գ) ողորկափող հրազենի փամփուշտների համար` տրամաչափը` փամփուշտի երկարությունը, զանգվածը, կոտորակի, կարտեչի, գնդակի զանգվածը` գնդակային փամփուշտների համար, գնդակի տեսակը,

դ) ակոսափող հրազենի փամփուշտների համար` տրամաչափը, պարկուճի և փամփուշտի երկարությունը, փամփուշտի զանգվածը, գնդակի զանգվածը:

Բացի նշված տեխնիկական բնութագրերից, կարող են ստուգվել նաև այլ տեխնիկական բնութագրեր, օրինակ, ավտոմատիկայի սկզբունքը, պահունակի տեսակը, նշանառության հարմարանքը, գնդակի տեսակը, խզակոթի առկայությունը և այլն:

45. Դիտարկվող քաղաքացիական և ծառայողական զենքը հայտարարված զենքի մոդելին նույնականացման մասին եզրակացությունը պետք է տրվի սույն տեխնիկական կանոնակարգի 42-44-րդ կետերով նախատեսված նույնականացման դրական արդյունքների հիման վրա:

46. Նույնականացման արդյունքների հիման վրա պետք է կազմվի հայտարարված զենքի (փամփուշտի տիպի) մոդելի նույնականությունը ճանաչելու մասին արձանագրություն:

Արձանագրության մեջ պետք է նշվեն զենքի անունը, արտադրող կազմակերպության անվանումը, զենքի համարը, փորձարկման դրոշմը և այլն: Արձանագրության վերջում պետք է տրվի եզրակացություն հայտարարված զենքի մոդելի կամ փամփուշտի տիպի համապատասխանության մասին:

Նույնականացման բացասական արդյունքների դեպքում պետք է նշվեն անհամապատասխանության վերաբերյալ հիմնավորումները:

 

VII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

47. Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

48. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IX. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._________________________________________________________________________.

|Ստանդարտի նշագիրը|  Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտի  |

|                 |                       անվանումը                       |

|_________________|_______________________________________________________|

|        1        |                           2                           |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 30520       |Հրազեն ձեռքի, սարքեր արդյունաբերական ու հատուկ         |

|                 |նշանակության. Անվտանգության պահանջներ և  անվտանգության |

|                 |փորձարկման մեթոդներ                                    |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 30521       |Ատրճանակներ և  ռևոլվերներ  գազային. Անվտանգության      |

|                 |պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ        |

|                 |անվտանգության ստուգման տեսակներ և  մեթոդներ            |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ 30522       |Միջոցներ ինքնապաշտպանական աերոզոլային փաթեթվածքում և   |

|                 |մեխանիկական փոշեցրիչներ. Անվտանգության պահանջներ.      |

|                 |Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ անվտանգության     |

|                 |ստուգման տեսակներ և  մեթոդներ                          |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 50530     |Փամփուշտներ ձեռքի հրազենի, արդյունաբերական և  հատուկ   |

|                 |նշանակության սարքերի. Սերտիֆիկացման փորձարկումների     |

|                 |ժամանակ անվտանգության ստուգման տեսակներ և  մեթոդներ    |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 50742     |Փամփուշտներ գազային ատրճանակների, ռևոլվերների,  կրակող |

i

|(բացառությամբ    |սարքերի և  գազային անփող զենքերի. Անվտանգության        |

|գազային անփող    |պահանջներ. Սերտիֆիկացման փորձարկումների ժամանակ        |

|զենքի)           |անվտանգության ստուգման տեսակներ և  մեթոդներ            |

i

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 50940     |Սարքեր էլեկտրահարող. Ընդհանուր տեխնիկական պայմաններ    |

|5-7-րդ բաժիններ  |                                                       |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51500     |Դանակներ և  դաշույններ որսորդական. Ընդհանուր տեխնիկական|

|                 |պայմաններ                                              |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51501     |Դանակներ զբոսաշրջային և  հատուկ սպորտային. Ընդհանուր   |

|                 |տեխնիկական պայմաններ                                   |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51548     |Դանակներ գոյատևման  համար. Ընդհանուր տեխնիկական        |

|                 |պայմաններ                                              |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51589     |Հրազեն ինքնապաշտպանական անփող («ՕՍԱ» համալիր).         |

|                 |Ընդհանուր տեխնիկական պահանջներ և  փորձարկման մեթոդներ  |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51590     |Գնդակներ օդաճնշական զենքի համար. Ընդհանուր տեխնիկական  |

|                 |պահանջներ և  փորձարկման մեթոդներ                       |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51611     |Փամփուշտներ հատուկ ինքնապաշտպանական անփող հրազենի      |

|                 |(«ՕՍԱ» համալիր) համար. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. |

|                 |Անվտանգության պահանջներ և  փորձարկման մեթոդներ         |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51612     |Օդաճնշիչ զենք. Ընդհանուր տեխնիկական պահանջներ և        |

|3.3-րդ և  3.5-րդ |փորձարկման մեթոդներ                                    |

|կետեր, 4-րդ բաժին|                                                       |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51644     |Դանակներ մասնատման և  մորթազերծման. Ընդհանուր          |

|                 |տեխնիկական պայմաններ                                   |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51715     |Արտադրանք գեղարարական և  հուշանվերային, արտաքնապես սառը|

|                 |կամ նետողական զենքին նմանվող. Ընդհանուր տեխնիկական     |

|                 |պահանջներ                                              |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51886     |Փամփուշտներ ազդանշանային. Ընդհանուր տեխնիկական         |

|                 |պահանջներ և  փորձարկման մեթոդներ                       |

|_________________|_______________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 51905     |Արբալետներ սպորտային, արբալետներ հանգստի և             |

|6-8-րդ բաժիններ  |զվարճանքների համար ու դրանց արկեր. Տեխնիկական պահանջներ|

|                 |և  անվտանգության փորձարկման մեթոդներ                   |

._________________________________________________________________________.

 

(որոշումը փոփ. 02.04.15 թիվ 356-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2005
N 605-Ն
Որոշում