Սեղմել Esc փակելու համար:
ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ ...

16.05.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.09.2017  -ից մինչեւ   16.05.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 08.05.2023 թիվ 159-Ն հրաման)

i

105.0121.090615

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        06            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10515215

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

26 մայիսի 2015 թվականի N 121-Ն

 

i

ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ բնապահպանության նախարարի

2015 թ. մայիսի 26-ի

N 121-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ) կողմից բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում (այսուհետ` բնապահպանության բնագավառ) կատարված աշխատանքների գնահատման մեթոդական ուղեցույցը (այսուհետ` մեթոդական ուղեցույց) մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման պահանջները:

2. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում են` մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների ըստ ոլորտների գնահատման չափորոշիչները (այսուհետ` բնապահպանական չափորոշիչներ) ու կողմնորոշիչ միավորները, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման գործընթացը և այդ գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները:

3. Մեթոդական ուղեցույցի 6-րդ կետի աղյուսակում ամրագրված մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման բնապահպանական չափորոշիչներն ու կողմնորոշիչ միավորները սահմանված են շրջակա միջավայրի աղտոտումը և բնական ռեսուրսների գերշահագործումը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:

4. Հաշվետու տարվա ավարտից հետո` մինչև տվյալ տարվա փետրվարի 15-ը, Հայաստանի Հանրապետության մարզպետները հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ու վերջինս այն տրամադրում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության մարզպետների ներկայացրած հաշվետվությունները` սույն մեթոդական ուղեցույցում ամրագրված ընթացակարգով և հիմքերով:

5. Բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունները, սույն մեթոդական ուղեցույցի 6-րդ կետով սահմանված բնապահպանական չափորոշիչների համաձայն ներառում են`

1) կատարված աշխատանքների բնութագրերը.

2) կատարված աշխատանքների ժամկետները.

3) նախատեսվող աշխատանքներն ավելի լավ կատարելու համար ձեռնարկված լրացուցիչ միջոցառումները.

4) կատարման ենթակա, սակայն թերի կատարված կամ չկատարված աշխատանքների բնութագրերը և դրանց պատճառները.

5) կատարված աշխատանքների գնահատման համար նշանակություն ունեցող այլ ելակետային տվյալներ` մարզպետների հայեցողությամբ:

i

6. Բնապահպանության բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների (լիարժեքության առավելագույն 5 միավորի շրջանակներում), ըստ ոլորտների գնահատման բնապահպանական չափորոշիչներն են.

 

._____________________________________________________________________.

|հ/հ|Բնապահպանական չափորոշիչները            |Կողմնո- |Կողմնո-|Գնահատող|

|   |                                       |րոշիչ   |րոշիչ  |մարմինը |

|   |                                       |առավելա-|միավորը|(մարմին-|

|   |                                       |գույն   |       |ները)   |

|   |                                       |միավորը |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

| 1 |                    2                  |    3   |   4   |    5   |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |Բնության և  շրջակա միջավայրի           |     5  |       |ՀՀ ԲՆ   |

|   |պահպանության բնագավառում մարզպետի      |        |       |        |

|   |կողմից կատարված աշխատանքների           |        |       |        |

|   |լիարժեքություն                         |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|1. |ՀՀ օրենսդրության պահանջների կատարման   |     1.2|       |        |

|   |ապահովում, ինչպես նաև  օրենսդրության   |        |       |        |

|   |կատարելագործման վերաբերյալ             |        |       |        |

|   |առաջարկությունների ներկայացում, այդ    |        |       |        |

|   |թվում`                                 |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |1.1. «Ընկերությունների կողմից վճարվող  |     0,4|       |        |

|   |բնապահպանական վճարների նպատակային      |        |       |        |

|   |օգտագործման մասին» ՀՀ օրենքի           |        |       |        |

|   |շրջանակներում ֆինանսավորում ստանալու   |        |       |        |

|   |հնարավորություն ունեցող համայնքների    |        |       |        |

|   |բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման   |        |       |        |

|   |գծով բյուջետային հայտերի ներկայացման և |        |       |        |

|   |դրանց իրականացման համար նախատեսված     |        |       |        |

|   |սուբվենցիաների օգտագործման ապահովում   |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |1.2. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության |     0,3|       |        |

|   |գնահատման և  փորձաքննության մասին» ՀՀ  |        |       |        |

|   |օրենքի համաձայն, համայնքների վարչական  |        |       |        |

|   |սահմաններից դուրս մարզի վարչական       |        |       |        |

|   |սահմանում նախատեսվող գործունեության    |        |       |        |

|   |փաստաթղթերի ուսումնասիրության,         |        |       |        |

|   |հասարակական լսումների կազմակերպման,    |        |       |        |

|   |իրականացման և  հասարակական լսումների   |        |       |        |

|   |արդյունքները սահմանված ժամկետներում    |        |       |        |

|   |բնապահպանության նախարարությանը         |        |       |        |

|   |տրամադրման ապահովում                   |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |1.3. Բնապահպանական մարզային ծրագրերում |     0,3|       |        |

|   |ներառված միջոցառումների կատարման       |        |       |        |

|   |նկատմամբ հսկողության իրականացում և     |        |       |        |

|   |դրանց ընթացքի մասին Հայաստանի          |        |       |        |

|   |Հանրապետության բնապահպանության         |        |       |        |

|   |նախարարության բնապահպանության և        |        |       |        |

|   |ընդերքի տեսչական մարմնի համապատասխան   |        |       |        |

|   |տարածքային բաժիններին                  |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |1.4. ՀՀ կառավարության 30.09.2004թ. թիվ |     0,2|       |        |

|   |1782-Ն որոշման պահանջների ապահովում` ՀՀ|        |       |        |

|   |բնապահպանության նախարարություն օգտակար |        |       |        |

|   |հանածոների երևակումների                |        |       |        |

|   |ուսումնասիրության և  հանքավայրերի      |        |       |        |

|   |շահագործման նպատակով հողահատկացման     |        |       |        |

|   |փաստաթղթերի ձևակերպման  մասին ամփոփ    |        |       |        |

|   |տեղեկատվության ներկայացում             |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|2. |ՀՀ գործադիր մարմինների հետ             |     0,7|       |        |

|   |համագործակցության ապահովում և  դրանց   |        |       |        |

|   |քննարկմանը վերջիններիս իրավասությանը   |        |       |        |

|   |վերաբերող մարզին առնչվող հարցերի       |        |       |        |

|   |ներկայացում                            |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |2.1. Մթնոլորտի աղտոտվածության և        |     0,3|       |        |

|   |օզոնային շերտի վիճակով պայմանավորված   |        |       |        |

|   |ուլտրամանուշակագույն ճառագայթման       |        |       |        |

|   |անբարենպաստ, վտանգավոր և  արտակարգ     |        |       |        |

|   |մակարդակների գրանցման և  կանխատեսման   |        |       |        |

|   |ժամանակահատվածում, ինչպես նաև  կլիմայի |        |       |        |

|   |փոփոխությամբ պայմանավորված վտանգավոր   |        |       |        |

|   |հիդրոօդերևութաբանական  երևույթների     |        |       |        |

|   |մասին տեղեկատվություն ստանալու դեպքում`|        |       |        |

|   |արձագանքման միջոցառումների             |        |       |        |

|   |կազմակերպում:                          |        |       |        |

|   |Հաշվետու ժամանակահատվածի համար         |        |       |        |

|   |համապատասխան տեղեկատվություն չստանալու |        |       |        |

|   |դեպքում մարզպետի աշխատանքն այդ մասով   |        |       |        |

|   |գնահատվում է որպես կատարված աշխատանք   |        |       |        |

|   |                                       |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |2.2. Վտանգավոր թափոնների վերամշակման,  |     0,4|       |        |

|   |վնասազերծման, պահպանման, փոխադրման և   |        |       |        |

|   |տեղադրման համար բարդ ընթացակարգով      |        |       |        |

|   |լիցենզավորված տնտեսական գործունեություն|        |       |        |

|   |իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին  |        |       |        |

|   |մարզպետի կողմից աջակցություն           |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|3. |Մարզում աղբահանության կազմակերպում և   |     0,9|       |        |

|   |ընդհանուր սանիտարահամաճարակային        |        |       |        |

|   |իրավիճակի բարելավման ապահովում         |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |3.1. Իրենց վարչական տարածքի            |     0,3|       |        |

|   |սահմաններում սանիտարական մաքրման       |        |       |        |

|   |սխեմաների կազմում և  աղբահանության     |        |       |        |

|   |նկատմամբ հսկողության իրականացում       |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |3.2. Մարզում աղբահանության և  թափոնների|     0,3|       |        |

|   |(աղբի) վերամշակման գործընթացի          |        |       |        |

|   |կազմակերպում                           |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |3.3. Իրենց վարչական տարածքի            |     0,3|       |        |

|   |սահմաններում չհսկվող և  չարտոնագրված   |        |       |        |

|   |աղբավայրերի վերացում (լիկվիդացում)     |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|4. |Մթնոլորտային օդի աղտոտվածության        |     0,1|       |        |

|   |կանխմանն ուղղված միջոցառումների        |        |       |        |

|   |իրականացման աջակցություն               |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|4.1| Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու   |     0,1|       |        |

|   | կամ նվազագույնի հասցնելու նպատակով    |        |       |        |

|   | միջոցառումների ծրագրերի մշակմանը      |        |       |        |

|   | մասնակցություն և  միջոցառումների      |        |       |        |

|   | իրականացմանը աջակցություն             |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|5. |Բնապահպանական օրենսդրության պահանջների |     0,9|       |        |

|   |կատարման նկատմամբ հսկողության          |        |       |        |

|   |իրականացում /ջրային ռեսուրսների կայուն |        |       |        |

|   |օգտագործում, հողերի բերրի շերտի        |        |       |        |

|   |օգտագործում, վտանգավոր նյութերի ու     |        |       |        |

|   |թափոնների պահեստավորում, թաղում,       |        |       |        |

|   |տեղադրում և  այլն/                     |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |5.1. Մարզի ջրահավաք ավազաններում և     |     0,3|       |        |

|   |գերխոնավ տարածքներում ջրային           |        |       |        |

|   |ռեսուրսների վրա ազդեցության գնահատման  |        |       |        |

|   |նկատմամբ հսկողության իրականացում       |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |5.2. Ընդերքի աղտոտումը կանխարգելելու   |     0,2|       |        |

|   |նպատակով նավթի, գազի, բենզինի և  այլ   |        |       |        |

|   |նյութերի պահեստավորման, վտանգավոր      |        |       |        |

|   |նյութերի ու թափոնների (այդ թվում`      |        |       |        |

|   |ռադիոակտիվ) թաղման ու կեղտաջրերի թափման|        |       |        |

|   |նկատմամբ հսկողության իրականացում և     |        |       |        |

|   |դրանց վերաբերյալ ՀՀ բնապահպանության    |        |       |        |

|   |նախարարությանը տեղեկատվության          |        |       |        |

|   |ներկայացում                            |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |5.3. Թափոնների գործածության (հավաքում, |     0,2|       |        |

|   |փոխադրում, պահում, մշակում,            |        |       |        |

|   |վերամշակում, օգտահանում, հեռացում,     |        |       |        |

|   |վնասազերծում, ոչնչացում և  թաղում)     |        |       |        |

|   |ոլորտում իրենց վարչական տարածքի        |        |       |        |

|   |սահմաններում տարածքային նշանակության   |        |       |        |

|   |ծրագրերի կազմում և  դրանց իրականացման  |        |       |        |

|   |համակարգում                            |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |5.4. Թափոնների գոյացման, մշակման ու    |     0,2|       |        |

|   |օգտահանման օբյեկտների և  հեռացման      |        |       |        |

|   |վայրերի գրանցամատյանների կազմում ու    |        |       |        |

|   |վարում և  անձնագրավորման գործընթացի    |        |       |        |

|   |կազմակերպում                           |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|6. |Բուսական և  կենդանական աշխարհի,        |     0,8|       |        |

|   |բնության հատուկ պահպանվող տարածքների,  |        |       |        |

|   |որսի կենդանիների և  որսահանդակների     |        |       |        |

|   |պահպանության, կայուն օգտագործման և     |        |       |        |

|   |վերարտադրության, ինչպես նաև            |        |       |        |

|   |որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ|        |       |        |

|   |կազմակերպվող միջոցառումների իրականացման|        |       |        |

|   |աջակցություն                           |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |6.1. Բուսական և  կենդանական աշխարհի,   |     0,2|       |        |

|   |բնության հատուկ պահպանվող տարածքների,  |        |       |        |

|   |բնության հուշարձանների, բուսաբանական   |        |       |        |

|   |այգիների, դենդրոպարկերի, որսի          |        |       |        |

|   |կենդանիների ու որսահանդակների          |        |       |        |

|   |պահպանության, պաշտպանության, կայուն    |        |       |        |

|   |օգտագործման, ինչպես նաև  բուսական և    |        |       |        |

|   |կենդանական աշխարհի վերարտադրության     |        |       |        |

|   |ծրագրերի մշակմանը մասնակցություն և     |        |       |        |

|   |միջոցառումների իրականացմանն            |        |       |        |

|   |աջակցություն                           |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |6.2. Որսորդական տնտեսություն վարելու   |     0,2|       |        |

|   |իրավունքի տրամադրման համար կազմակերպվող|        |       |        |

|   |մրցույթի մրցութային հանձնաժողովի       |        |       |        |

|   |աշխատանքներին մասնակցություն, ինչպես   |        |       |        |

|   |նաև  որսագողության, ապօրինի            |        |       |        |

|   |ձկնորսության դեմ կազմակերպվող          |        |       |        |

|   |միջոցառումների իրականացում և  վարման   |        |       |        |

|   |բնագավառներին առնչվող պետական ծրագրերի |        |       |        |

|   |մշակմանը և  իր իրավասության            |        |       |        |

|   |սահմաններում դրանց իրականացում և       |        |       |        |

|   |աջակցություն                           |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |6.3. Բնության հատուկ պահպանվող         |     0,2|       |        |

|   |տարածքների ճշգրտման, ստեղծման          |        |       |        |

|   |վերաբերյալ համապատասխան ծրագրերի       |        |       |        |

|   |մշակմանը մասնակցություն և  իրականացման |        |       |        |

|   |ապահովում:                             |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |6.4. Բնության հատուկ պահպանվող         |     0,2|       |        |

|   |տարածքների բնական էկոհամակարգերում,    |        |       |        |

|   |անտառպարկերում, դենդրոպարկերում        |        |       |        |

|   |էկոտուրիզմի զարգացմանն աջակցություն:   |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|7. |Հողերի պահպանության և  ապօրինի         |     0,4|       |        |

|   |հողօգտագործման կասեցման ապահովում      |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |7.1. Հողերի պահպանության ու ապօրինի    |     0,2|       |        |

|   |հողօգտագործման կասեցման ապահովում և    |        |       |        |

|   |հողի բերրի շերտի օգտագործման նկատմամբ  |        |       |        |

|   |վերահսկողության իրականացում            |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |7.2. Ընդհանուր օգտագործման հողային     |     0,2|       |        |

|   |տարածքներում (փողոցներ, հրապարակներ,   |        |       |        |

|   |զբոսայգիներ և  հանրության կողմից       |        |       |        |

|   |օգտագործվող այլ տարածքներ)             |        |       |        |

|   |բնապահպանական օրենսդրության պահանջների |        |       |        |

|   |կատարման նկատմամբ մարզպետների ենթակա   |        |       |        |

|   |կառույցների կողմից հսկողության         |        |       |        |

|   |իրականացում և  հայտնաբերված            |        |       |        |

|   |իրավախախտումների մասին սահմանված       |        |       |        |

|   |ժամկետում   Հայաստանի

|   |Հանրապետության բնապահպանության         |        |       |        |

|   |նախարարության բնապահպանության և        |        |       |        |

|   |ընդերքի տեսչական մարմնի համապատասխան   |        |       |        |

|   |տարածքային բաժիններին տեղեկացում,      |        |       |        |

|   |ինչպես նաև  իրավախախտումների           |        |       |        |

|   |կանխարգելմանն ուղղված միջոցներ         |        |       |        |

|   |ձեռնարկելու գործընթացի ապահովում       |        |       |        |

|___|_______________________________________|________|_______|________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                               |     5,0|       |        |

|   |                                       |        |       |        |

._____________________________________________________________________.

(6-րդ կետը փոփ. 31.08.17 թիվ 299-Ն հրաման)

 

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը ներկայացված հաշվետվությունները և հաշվետվությունների վերաբերյալ իրենց եզրակացությունը` եզրակացության մեջ նշելով կողմնորոշիչ միավորները, այն նախապես քննարկելով մարզպետի հետ, հաշվետվությունն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն` բնապահպանական չափորոշիչների համար սույն մեթոդական ուղեցույցի 6-րդ կետով սահմանված աղյուսակին համապատասխան լրացված ձևաչափով: Եթե, համապատասխան մարզպետների կողմից ներկայացված է գնահատման արդյունքներին համաձայն չլինելու վերաբերյալ հատուկ կարծիք, ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացվող եզրակացության և հաշվետվության հետ միասին կցվում է նաև համապատասխան մարզպետի հատուկ կարծիքը:

8. Մարզպետների կողմից հաշվետվությունները չներկայացնելու կամ թերի ներկայացնելու կամ դրանք սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, բնապահպանության բնագավառում տվյալ մարզպետի կատարած աշխատանքը գնահատվում է զրո (0):

 

 

pin
Շրջակա միջավայրի /Բնապահպանության
26.05.2015
N 121-Ն
Հրաման