Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ Ձ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

040.0278.080598

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 մայիսի 1998 թվականի թիվ 278

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «զ» ենթակետին և 15 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում համատեղ հաստատել մասնավորեցված ու մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի և բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տրամադրման կարգը:

(2-րդ կետը փոփ. 03.03.05 թիվ 313-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` մեկամսյա ժամկետում հաստատել ընկերության մասնավորեցվող պետական բաժնեմասի բաժնետոմսերի թողարկման օրինակելի ազդագիրը:

(3-րդ կետը փոփ. 03.03.05 թիվ 313-Ն որոշում)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 31-ի «Պետական ձեռնարկությունների` բաց բաժնետիրական ընկերությունների ձևով սեփականաշնորհման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 47 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 2-ի թիվ 238, 1996 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 340, 1997 թվականի մայիսի 6-ի թիվ 123, 1997 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 502 և 1997 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 501 որոշումների խմբագրությամբ):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 8-ի թիվ 278 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱԶԱՏ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ

ՁԵՎՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնավորվում է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցումը` բաժնետոմսերի քանակի բաց աճուրդի միջոցով տվյալ ընկերությունում պետական բաժնեմասի ամբողջությամբ կամ դրա մի մասի վաճառքը:

Պետական գույքի մասնավորեցումը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով իրականացվում է այն ընկերություններում, որոնց բաժնետոմսերի 50 և ավելի տոկոսը գտնվում է պետության սեփականության ներքո:

(1-ին կետը լրաց. 15.04.99 թիվ 218, 03.03.05 թիվ 313-Ն որոշումներ)

2. Պետական գույքը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով մասնավորեցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ նշվում է մասնավորեցվող ընկերության մեկնարկային գինը, որը ներառում է բաժնետոմսերի մեկնարկային քանակը և բաժնետոմսի անվանական արժեքը, բաժանորդագրության ժամկետները, վճարման միջոցները, ազդագրի հրապարակման ժամկետները, ընկերության պարտավորությունները գույքի գնահատման պահին` ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ շահութաբաժնի գծով պարտավորության գումարի չափը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ:

(2-րդ կետը փոփ. 03.03.05 թիվ 313-Ն որոշում)

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը (այսուհետ` վարչություն) պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

ա) սահմանված կարգով` բաժնետոմսերի մասնավորեցման ազդագիրը վարչության կողմից հաստատվելուց հետո հրապարակում է մամուլում.

բ) բացում է հաշիվներ` համաձայն բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցման նպատակով բացվող հաշվի վարման, վճարումների իրականացման, վճարված գումարների վերադարձման և հաշվառման կարգի.

գ) պարբերաբար կազմակերպում է բաժնետոմսերի բաժանորդագրության մասին տեղեկատվության հրապարակումը.

դ) կազմակերպում է բաժնետոմսերի բաժանորդագրությունը, այդ թվում աշխատավորական կոլեկտիվի անդամների համար, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 10 հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան ստեղծելով բաժնետոմսերի բաժանորդագրություն իրականացնող հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով).

ե) վարում է բաժանորդագրության գրանցամատյանները.

զ) կազմում է արձանագրություն բաժանորդագրության արդյունքների մասին.

է) բաց բաժանորդագրությունն ավարտելուց հետո հրավիրում է ընկերության բաժնետերերի ժողով, որը հաստատում է մասնավորեցման արդյունքները` բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում որոշված ընկերության կանոնադրական կապիտալը և բաժնետերերի հասանելիք բաժնեմասերի կլորացման ձևը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ընդունում է որոշում բաժնետոմսերի նոր անվանական արժեքի սահմանման մասին: Վարչությունը նաև երկամսյա ժամկետում ապահովում է նշված հիմքով ընկերության կանոնադրության գրանցված փոփոխության, բաժանորդագրության արդյունքների և այլ անհրաժեշտ փաստաթղթերն ընկերության ռեեստրը վարող կազմակերպություն ներկայացնելը` գրանցված բաժնետերերի բաժնեմասերի վերջնական վերահաշվարկի և բաժանորդագրության արդյունքներն ամրագրելու համար:

(3-րդ կետը փոփ. 15.04.99 թիվ 218, 25.05.99 թիվ 345, 03.03.05 թիվ 313-Ն, 22.10.09 թիվ 1193-Ն որոշումներ)

 

III. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Բաժնետոմսերի բաժանորդագրությանը կարող են մասնակցել օրենքով սահմանված մասնավորեցման սուբյեկտները:

5. Սույն կարգի համաձայն մեկ մասնակցի կողմից բաժանորդագրվող բաժնետոմսերի քանակը չի սահմանափակվում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

IY. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. Բաժնետոմսերի բաժանորդագրությունն իրականացվում է ազդագրի հրապարակման 10-րդ օրվանից սկսած Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում:

7. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է փակ բաժանորդագրությամբ` աշխատավորական կոլեկտիվի անդամների համար, և բաց բաժանորդագրությամբ` այլ անձանց համար, ընդ որում, կոլեկտիվի անդամները բաց բաժանորդագրությանը կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով:

8. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն իրականացվում է բաժանորդագրության հայտերի (այսուհետև` հայտեր) ընդունման միջոցով (ձևերը կցվում են): Մասնակիցները կամ նրանց կողմից լիազորված անձինք հայտերը ներկայացնում են ազդագրում նշված հասցեներով, հայտում նշված գումարի մուծման անդորրագրի և դրա պատճենի հետ միասին: Մեկ մասնակիցը, տվյալ բաժանորդագրությանը մասնակցելու համար, բաժանորդագրության յուրաքանչյուր օրվա ընթացքում կարող է ներկայացնել միայն մեկ հայտ:

Հայտի ներկայացման ժամկետ է համարվում հայտն ընդունողի կողմից դրա ստացման օրը:

Հայտերը գրանցվում են բաժնետոմսերի բաժանորդագրության գրանցամատյաններում, ըստ հայտերի ներկայացման ժամկետների հաջորդականության: Գրանցամատյանների բոլոր էջերը պետք է լինեն համարակալված, կարված, վերջին էջում հանձնաժողովի անդամների կողմից (նշելով էջերի ընդհանուր թիվը) ստորագրված և հաստատված վարչության կնիքով:

9. Մասնավորեցվող ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին փակ բաժանորդագրության համար վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն իրականացնելու համար պետական կառավարման համապատասխան վերադաս մարմինը կամ ընկերության ղեկավար մարմինը հրավիրում է աշխատավորական կոլեկտիվի ժողով կամ համաժողով (այսուհետև` ժողով):

10. Ժողովը համարվում է կայացած, եթե դրան մասնակցում են կոլեկտիվի անդամների և սահմանված կարգով կոլեկտիվի անդամ համարվող անձանց ընդհանուր թվի երկու երրորդը: Աշխատավորական կոլեկտիվի անդամներն ունեն փակ բաժանորդագրության ենթակա բաժնետոմսերի ձեռքբերման հավասար իրավունքներ: Կոլեկտիվի անդամի` իրեն հասանելիք բաժնեմասի բաժանորդագրությունից հրաժարվելու դեպքում այդ բաժնեմասը ժողովի որոշմամբ բաշխվում է կոլեկտիվի մնացած անդամների միջև: Ժողովի որոշմամբ հաստատված կոլեկտիվի անդամներից յուրաքանչյուրին հասանելիք բաժնետոմսերի քանակի նշումով անվանացանկը, որի բոլոր էջերը ստորագրվում են ժողովի նախագահի, քարտուղարի կողմից, հանձնվում է վարչությանը: Ժողովի որոշումը պետք է պարունակի տվյալներ աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամին հասանելիք բաժնետոմսերի քանակի և աշխատավորական կոլեկտիվի կողմից լիազորված անձի մասին:

(10-րդ կետը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)

11. Եթե բաժնետոմսերի փակ բաժանորդագրության համար նախատեսված ժամկետում փակ բաժանորդագրությանը մասնակցել ցանկացողների թիվը չի գերազանցում աշխատավորական կոլեկտիվի անդամների 50 տոկոսը, ապա փակ բաժանորդագրությունը չի իրականացվում և կոլեկտիվին փակ բաժանորդագրության համար վերապահված բաժնետոմսերը ենթակա են վաճառքի բաց բաժանորդագրության միջոցով:

12. Եթե ընկերությունը (ձեռնարկությունը) անցել է մասնակի անհատույց սեփականաշնորհում, ապա մինչև կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի բաժանորդագրության ժամկետի ավարտը մասնավորեցվող ընկերության կառավարման մարմինը վարչություն է ներկայացնում մասնակի անհատույց սեփականաշնորհման մասնակիցների ցանկը` նշելով մասնակի անհատույց սեփականաշնորհմանը մասնակցած անձանց անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, յուրաքանչյուր անձի բաժնեմասի չափը դրամով և տոկոսով: Ցանկի ճշտության համար պատասխանատու է այն ներկայացնողը:

13. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված է բաժնետոմսերի փակ տեղաբաշխում, ապա նույն որոշման մեջ նշվում ե նաև վաճառվող պետական բաժնեմասում փակ տեղաբաշխման ենթակա բաժնեմասի չափը (տոկոսներով), փակ տեղաբաշխման ժամկետները, բաժնետոմսերի փակ տեղաբաշխման բաժանորդագրության մասնակիցները և նրանց վերապահված բաժնետոմսերի քանակը:

Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ նշված չեն փակ տեղաբաշխման ժամկետները, ապա բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրությունն ավարտվում է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունից մեկ օր առաջ:

14. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված են բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժնետոմսերի բաժանորդագրությանը մասնակցելու իրավունք ունեցող մեկից ավելի մասնակիցներ և նշված չեն նրանց փայաբաժինները, ապա մասնակիցների փայաբաժինները բաշխվում են հավասարաչափ: Ընդ որում, եթե մասնակիցներից որևէ մեկը հրաժարվում է իր փայաբաժնից (կամ հայտ չի ներկայացնում), ապա նրան հասանելիք փայաբաժնի վաճառքն իրականացվում է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ:

15. Փակ բաժանորդագրության հայտերը գրանցվում են աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյանում, որտեղ ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`

ա) հայտի ներկայացման ժամկետը.

բ) մասնակցի անունը և հասցեն.

գ) կոլեկտիվի ժողովի որոշմամբ հայտատուին հասանելիք բաժնետոմսերի քանակը հայտերով.

դ) հայցվող բաժնետոմսերի քանակը հատերով.

ե) բաժնետոմսերի համար առաջարկվող ընդհանուր գումարը դրամով:

(15-րդ կետի զ և է ենթակետերն ուժը կորցրել են 20.07.99 թիվ 471 որոշում)

16. Բաց բաժանորդագրության հայտերը գրանցվում են ընդհանուր գրանցամատյանում, որտեղ ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`

ա) հայտի ներկայացման ժամկետը.

բ) մասնակցի անունը և հասցեն.

գ) բաժնետոմսերի ընդհանուր քանակը.

դ) հայտում նշված բաժնետոմսերի քանակը.

ե) բաժնետոմսերի համար առաջարկվող ընդհանուր գումարը դրամով:

(16-րդ կետի զ և է ենթակետերն ուժը կորցրել են 20.07.99 թիվ 471 որոշում)

17. Ներկայացված հայտը մերժվում է`

ա) եթե հայտ ներկայացնող անձը խախտել է սույն կարգով սահմանված հայտերի ներկայացման ժամկետները և կարգը.

բ) եթե հայտ ներկայացնող անձը չի հանդիսանում մասնավորեցման սուբյեկտ.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Մերժված հայտերը գրանցվում են մեկ ընդհանուր առանձին գրանցամատյանում, որտեղ ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`

ա) մասնավորեցվող ընկերության անվանումը.

բ) հայտի համարը.

գ) հայտի ներկայացման ժամկետը.

դ) հայտատուի անունը և հասցեն.

ե) բաժնետոմսերի քանակը.

(17-րդ կետի զ և է ենթակետերն ուժը կորցրել են 20.07.99 թիվ 471 որոշում)

ը) բաժնետոմսերի համար առաջարկվող գումարը սեփականաշնորհման սերտիֆիկատներով.

թ) մերժման հիմքերը:

18. Բաժնետոմսերի բաժանորդագրության համար վճարը մուծվում է բաժանորդագրության նպատակով բացված հաշվին: Վճարը կարող է մուծվել օրենքով սահմանված մասնավորեցման համար օգտագործվող վճարման միջոցներով: Ընդունված հայտերի դիմաց վճարը չի վերադարձվում, բացառությամբ բաժանորդագրությունը չկայացած համարվելու կամ սեփականաշնորհման գործարքն անվավեր ճանաչվելու, հայտը մերժվելու դեպքերի:

Վճարը վերադարձվում է մասնակցի պահանջով 10 բանկային օրվա ընթացքում նույն վճարման միջոցով, ինչով կատարվել է վճարումը:

(18-րդ կետը փոփ. 03.03.05 թիվ 313-Ն որոշում)

19. Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքներն ամփոփվում են բաժանորդագրության ժամկետն ավարտվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքների ամփոփման մասին կազմվում է արձանագրություն (ձևը կցվում է):

Արձանագրությանը պարտադիր կցվում է բաժանորդագրության արդյունքներով կազմված բաժնետերերի գրանցամատյանից քաղվածք (բաժնետերերի կազմը, յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնետոմսերի քանակը), որի բոլոր էջերը պետք է լինեն համարակալված, կարված, վերջին էջում ստորագրված հանձնաժողովի անդամների կողմից:

Հաշիվն սպասարկող բանկը (այսուհետև բանկ) բաժանորդագրության ժամկետն ավարտվելուց հետո 5 օրվա ընթացքում վարչություն է ներկայացնում տվյալներ մուտքագրված վճարների մասին` ըստ մասնաճյուղերի:

Բաժնետոմսերի բաժանորդագրությունն ավարտվելուց հետո 7 օրվա ընթացքում բանկը վարչության հետ համատեղ կազմում է համեմատական տեղեկագիր բաժնետոմսերի համար կատարված վճարումների վերաբերյալ:

(19-րդ կետը փոփ. 25.05.99 թիվ 345, 20.07.99 թիվ 471, 03.03.05 թիվ 313-Ն որոշումներ)

 

Y. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՔ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

20. Բաժնետոմսերի բաժանորդագրության ընթացքում յուրաքանչյուր մասնակցին հասանելիք բաժնետոմսերի քանակը, բացառությամբ աշխատավորական կոլեկտիվին և բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին (եթե բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ) հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակի, հավասար է մասնակիցների ներկայացրած և գրանցված հայտերում նշված բաժնետոմսերի քանակին:

21. Բաժնետոմսերի բաժանորդագրությունը համարվում է չկայացած, եթե բաժանորդագրության արդյունքներով հաշվարկված փաստացի բաժանորդագրված բաժնետոմսերի ընդհանուր քանակից (ՓԲՔ) հանած աշխատավորական կոլեկտիվի (ԱԿԲ) և բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ (ՓՏԲ) բաժանորդագրության մասնակիցների (եթե բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ) կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի քանակը չի գերազանցում բաժանորդագրությամբ վաճառքի ենթակա բաժնետոմսերի նախնական քանակի (ԲՆՔ) և կոլեկտիվի կողմից փաստացի ու փակ տեղաբաշխմամբ (եթե նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ) փաստացի բաժանորդագրված բաժնետոմսերի քանակի տարբերության 25 տոկոսը, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված: Բանաձևի տեսքով`

/(ՓԲՔ - (ԱԿԲ + ՓՏԲ)/ < 25/100="" x="" բնք="" -="" (ակբ="" +="">

-

 

22. Բաժնետոմսերի անվանական արժեքները բաժանորդագրության արդյունքում ենթակա չեն փոփոխման: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է սահմանվել բաժնետոմսերի անվանական արժեքը, որը պետք է հարյուր դրամին բազմապատիկ լինի, բայց չգերազանցի քսան հազար դրամը:

23. Բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի գումարային քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԲԳՔ = ԲՔԳ /(ԲՆՔ - ԱԿԲ) /ԲՆՔ)/

 

որտեղ`

 

ԲԳՔ-ն - բաժանորդագրության արդյունքներով բոլոր մասնակիցներին հասանելիք

բաժնետոմսերի քանակն է:

 

ԲՔԳ-ն - բաժանորդագրության արդյունքներում սույն կարգի 16-րդ կետում

նշված ընդհանուր գրանցամատյանում գրանցված բաժնետոմսերի

ընդհանուր քանակն է:

 

ԱԿԲ-ն - բաժանորդագրության արդյունքներով սույն կարգի 15-րդ կետում

նշված աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյանում գրանցված

բաժնետոմսերի ընդհանուր քանակն է:

 

ԲՆՔ-ն - Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված

բաժանորդագրման ենթակա բաժնետոմսերի ընդհանուր քանակն է:

 

Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված է բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրություն, ապա բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքում բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԲԳՔ = ԲՔԳ /(ԲՆՔ - (ԱԿԲ + ՓՏԲ) /ԲՆՔ/

 

որտեղ ՓՏԲ-ն փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրված բաժնետոմսերի ընդհանուր քանակն է:

24. Բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԱԿՀ = ԲԳՔ - ԲՔԳ

 

որտեղ ԱԿՀ-ն բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակն է:

Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված է բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրություն, ապա բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին և բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԱԿՏՀ = ԲԳՔ - ԲՔԳ

 

որտեղ ԱԿՏՀ-ն բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին և բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակն է:

Բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ԱԿՀ = ԱԿԲ /[(ԱԿԲ + ՓՏԲ) /ԱԿՏՀ]

 

որտեղ ԱԿՀ-ն բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակն է:

Բաժանորդագրության արդյունքում բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

ՓՏՀ = ՓՏԲ /[(ԱԿԲ + ՓՏԲ) /ԱԿՏՀ]

 

որտեղ ՓՏՀ-ն բաժանորդագրության արդյունքում բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակն է:

Եթե բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակը մեծ է բաժանորդագրության արդյունքներով սույն կարգի 15-րդ կետում նշված աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյանում գրանցված բաժնետոմսերի ընդհանուր քանակից, ապա աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի հայտում նշված բաժնետոմսերի քանակը բազմապատկվում է Կ = ԱԿՀ/ԱԿԲ գործակցով:

Եթե աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակը փոքր է բաժանորդագրության արդյունքներով սույն կարգի 15-րդ կետում նշված աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյանում գրանցված բաժնետոմսերի ընդհանուր քանակից, ապա աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի հայտում նշված բաժնետոմսերի քանակը բազմապատկվում է Կ = ԱԿՀ/ԱԿԲ գործակցով, իսկ ավելի վճարված գումարը 10-օրյա ժամկետում լիազորված անձի միջոցով վերադարձվում է մասնավորեցվող ընկերության աշխատավորական կոլեկտիվին:

Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված է բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրություն և փակ տեղաբաշխման ենթակա բաժնեմասի չափը վաճառվող պետական բաժնեմասի նկատմամբ նշված է տոկոսներով ու բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին և բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակը մեծ է բաժանորդագրության արդյունքներով աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյանում գրանցված ու բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցների կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի ընդհանուր քանակից, ապա աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի հայտում նշված բաժնետոմսերի քանակը, ինչպես նաև բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցների կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի քանակը բազմապատկվում է «Կ» գործակցով`

 

Կ = ԱԿՏՀ /(ԱԿԲ + ՓՏԲ)

 

Ընդ որում, բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին բաժանորդագրության արդյունքում ավելացվող բաժնետոմսերի արժեքը (ՓՏՀ - ՓՏԲ) մասնակիցների կողմից ենթակա չէ վճարման:

Եթե բաժանորդագրության արդյունքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին և բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակը փոքր է բաժանորդագրության արդյունքներով աշխատավորական կոլեկտիվի գրանցամատյաններում գրանցված և բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցների կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի ընդհանուր քանակից, ապա աշխատավորական կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի հայտում նշված բաժնետոմսերի քանակը, ինչպես նաև բաժնետոմսերի փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրության մասնակիցների կողմից բաժանորդագրված բաժնետոմսերի քանակը բազմապատկվում է «Կ» գործակցով`

 

Կ = ԱԿՏՀ / (ԱԿԲ + ՓՏԲ)

 

իսկ ավելի վճարված գումարը 10-օրյա ժամկետում վերադարձվում է:

Ավելի վճարված գումարները վերադարձվում են նույն վճարման միջոցներով, ինչով վճարվել է բաժնետոմսերը ձեռք բերելու համար:

 

YI. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՉԱՓԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

25. Եթե մասնավորեցման օբյեկտ հանդես է գալիս պետական ընկերությունը, ապա բաժանորդագրության արդյունքում ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը սահմանվում է որպես սույն կարգի 23-րդ կետին համապատասխան հաշվարկված բաժանորդագրության արդյունքում բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակի և մեկ բաժնետոմսի անվանական արժեքի արտադրյալ համաձայն հետևյալ բանաձևի`

 

ԿՀ = ԲԳՔ x ԲԱԱ

 

որտեղ`

         ԿՀ-ն    -    ընկերության կանոնադրական հիմնադրամն է,

 

         ԲԱԱ-ն   -    մեկ բաժնետոմսի անվանական արժեքն է:

 

26. Եթե որպես մասնավորեցման օբյեկտ հանդես է գալիս մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված փակ բաժնետիրական ընկերության (պետական մասնակցությամբ) պետական բաժնեմասը, ապա բաժանորդագրության արդյունքում ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը որոշվում է համաձայն հետևյալ բանաձևի`

 

ԿՀՔ = (ԲԳՔ x ԲԱԱ) x ԿՀԸ/ԿՀՊ

 

որտեղ`

 

ԿՀՔ-ն մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված ընկերության հիման վրա ստեղծված բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական հիմնադրամի չափն է.

ԿՀԸ-ն մասնակի անհատույց սեփականաշնորհման հետևանքով վերակազմավորված ընկերության գույքի վերագնահատված հաշվեկշռային արժեքն է.

ԿՀՊ-ն այդ ընկերության պետական բաժնեմասի վերագնահատված հաշվեկշռային արժեքն է:

Եթե ընկերության մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված է որոշակի տոկոսին համապատասխան բաժնետոմսերն անհատույց օտարել տեղական ինքնակառավարման մարմիններին կամ հանձնել պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների տնօրինությանը, ապա բաժնետոմսերի քանակում պետք է պահպանվի օտարված կամ այդ մարմինների տնօրինությանը հանձնված բաժնետոմսերի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված համամասնությանը:

(26-րդ կետը լրաց. 20.07.99 թիվ 471 որոշում)

 

27. (27-րդ կետն ուժը կորցրել է 03.03.05 թիվ 313-Ն որոշում)

 

YII. ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

 

28. Սույն կարգի 21-րդ կետով նախատեսված դեպքում վարչությունը բաժնետոմսերի բաժանորդագրության արդյունքներն ամփոփելուց հետո 10-օրյա ժամկետում կազմում է համապատասխան արձանագրություն:

Այդ դեպքում տվյալ ընկերության (ձեռնարկության) մասնավորեցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մեկ հայտատուի մասնակցությունը բաժանորդագրությանը հիմք չի տալիս այն չկայացած համարելու:

 

(կարգը փոփ. 03.03.05 թիվ 313-Ն որոշում)

 

ՁԵՎ

 

ՀԱՅՏ

ֆիզիկական անձանց համար

(լրացվում է մասնակցի կողմից)

 

Ես` հայտատու ___________________________________________________________

(անունը, ազգանունը)

 

_________________________________________________________________________

(անձը հաստատող փաստաթուղթը, սերիան, համարը, ամսաթիվը, ստանալու վայրը)

 

_________________________________________________________________________

հասցեն __________________________________________________________________

 

ծանոթանալով _____________________________________________________________

(մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

բաժնետոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում եմ բաժանորդագրվել

 

_________________________________________________________________________

              (բաժնետոմսերի քանակը`  տառերով և թվերով)

 

այդ նպատակով կցում եմ վճարման անդորրագիրը _______________________________

 

__________________________________________________________________ դրամ,

(վճարման անդորրագրով նշված գումարը` տառերով և թվերով)

 

   «-----»-------------- 199   թ.          Հայտատու -------------------

                                                       (ստորագրությունը)

 

(ձևը փոփ. 20.07.99 թիվ 471 որոշում)

 

ՁԵՎ

 

ՀԱՅՏ

իրավաբանական անձանց համար

 

Հայտատու` ______________________________________________________________

(ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

ի դեմս __________________________________________________________________

(անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը)

 

որը գործում է ___________________________________________________________

(փաստաթղթի անվանումը)

 

_________________________________________________________________________

                         (իրավաբանական հասցեն)

 

_________________________________________________________________________

                     (գրանցման համարը և վայրը)

 

ծանոթանալով _____________________________________________________________

(մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

_________________________________________________________________________

բաժնետոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում ենք բաժանորդագրվել

 

_________________________________________________________________________

              (բաժնետոմսերի քանակը`  տառերով և թվերով)

 

այդ նպատակով կցում ենք վճարման անդորրագիրը ______________________________

 

_________________________________________________________________ դրամ:

(վճարման անդորրագրով նշված գումարը` տառերով և թվերով)

 

«-----»----------- 199    թ.     Հայտատու --------------------------

                                         (լիազորված անձի ստորագրությունը)

 

(ձևը փոփ. 20.07.99 թիվ 471, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)

 

ՁԵՎ

 

ՀԱՅՏ

մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության) աշխատավորական

կոլեկտիվի անդամների համար

 

Համաձայն կոլեկտիվի ________________ ժողովի որոշման (արձանագրությունից

(ամսաթիվը)

 

քաղվածքը կցվում է)` ինձ հատկացվել է ____________________________________

(կոլեկտիվի ժողովի որոշմամբ հայտատուին

հասանելիք բաժնետոմսերի քանակը)

 

Ես` ____________________________________________________________________

(անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթուղթը, սերիան, համարը, ամսաթիվը)

 

ծանոթանալով _____________________________________________________________

(մասնավորեցվող ընկերության (ձեռնարկության) անվանումը)

 

_________________________________________________________________________

 

Բաժնետոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում եմ բաժանորդագրվել

 

_________________________________________________________________________

            (բաժնետոմսերի քանակը`  տառերով և թվերով)

 

այդ նպատակով կցում են վճարման անդորրագիրը _______________________________

 

________________________________________________________________ դրամ:

(վճարման անդորրագրով նշված գումարը` տառերով և թվերով)

 

«-----»-------------- 199    թ.     Հայտատու ---------------------

                                                (ստորագրությունը)

 

(ձևը փոփ. 20.07.99 թիվ 471 որոշում)

 

ՁԵՎ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ

բաժանորդագրության արդյունքների ամփոփման

(ձևն ուժը կորցրել է 03.03.05 թիվ 313-Ն որոշում)

(ձևը փոփ. 25.05.99 թիվ 345, 20.07.99 թիվ 471 որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.05.1998
N 278
Որոշում